PDA

Դիտել ողջ տարբերակը : կվարձեմ բնակարան



impression
22.05.2012, 22:48
Ժող, ինձ բնակարան ա պետք վարձով, լավ կլինի Հալաբյանի կամ Մալաթիայի կողմերը, մինչև 50 000, գոնե մինիմալ կահավորանքով՝ սեղան, աթոռ, տենց
շտապ ա, վիճակս լավ չի, օգնեք էլի :)

Գալաթեա
22.05.2012, 22:58
Լիլուշ, list.am-ում փորձել ե՞ս նայել՝ հայտարարություն դնելու պահով:
Մեկ-մեկ ահագին օգտակար ա լինում:

impression
22.05.2012, 23:03
Նայում եմ, Լիլ, նենց թանկ են... :(

Գալաթեա
22.05.2012, 23:03
Նաֆսյակի՝ http://www.list.am/category/56

Գալաթեա
22.05.2012, 23:04
Նկատի ունեմ՝ դու դնես... չնայած քիչ ա հավանականությունը, բայց մարդ ես:
Մեկ ել կարաս էն թղթիկներից սարքես, որ տակը համարն են գրում ուղղահայաց ու հենց էդ տարածքում մի երկու տեղ կպցնես: Էլի՝ տարբերակ ա:

impression
22.05.2012, 23:07
չէ, տենց շատ երկար կտևի... ինձ էս տասն օրվա մեջ ա պետք

Գալաթեա
22.05.2012, 23:11
Էդ տարածքում մենակ մեկին գիտեմ, որ կարող ա իր տունը տա վարձով... կիմանամ խաբար կանեմ Լիլ ջան:

Kuk
22.05.2012, 23:21
http://www.list.am/item/1636516
Կարողա մի 10 հազար իջնի, 5 էլ դու ավելացնես :think

Kuk
22.05.2012, 23:23
Լիլ լիստում լավ ման արի, եթե Դավիթաշենում սենց գներով տներ կա, Մալաթիայում հաստատ կլինի. http://www.list.am/item/1467508

impression
22.05.2012, 23:24
ինձ պետք ա երկարաժակետ, առանց տենց յուրահատուկ հարմարանքների, հիմնականում պարապելու համար
բայց կզանգեմ էդ մարդուն վաղը, մերսի Կուկ :)

Գալաթեա
22.05.2012, 23:24
Եթե թողես ամիսը մի երկու անգամ հավաքվենք մոտդ՝ մի տենց 7-ը մեր կողմից :D

Նարե91
22.05.2012, 23:25
bnakaran.com -ում նայի՛ր, նորմալ ու խելքին մոտիկ առաջարկներ լինում են:

impression
22.05.2012, 23:36
Եթե թողես ամիսը մի երկու անգամ հավաքվենք մոտդ՝ մի տենց 7-ը մեր կողմից :D

Լիլ, իմ մոտ հավաքվելը անվճար ա, դու ասա ես դասերից ազատ լինեմ :))

Kuk
22.05.2012, 23:37
ինձ պետք ա երկարաժակետ, առանց տենց յուրահատուկ հարմարանքների, հիմնականում պարապելու համար
բայց կզանգեմ էդ մարդուն վաղը, մերսի Կուկ :)

Խնդրեմ Լիլ ջան, ուղղակի ես Մալաթիայից գլուխ չեմ հանում, որ նայեմ, բայց կարծում եմ կգտնես լիստից

http://www.list.am/item/1459311

http://www.list.am/item/1431798

http://www.list.am/item/1363499

Կոմիտաս կամ բաղրամյան էլ կա էդ գներով

http://www.list.am/item/1478687

http://www.list.am/item/1625794

Էս որ 60 հազար գրած ա, ոնց էլ չլինի գոնե 5 կիջնեն

impression
22.05.2012, 23:41
էս գործակալություններովն ահավոր բան են, դեռ էդ գտնողին էլ ես փող տալիս, էս տունը որ գտանք, 20 000 տվել ենք գտնողին, աչքիս շատ բարդ գործ եմ բռնել ես :) ու հլը էրկու ամսվա կանխավճար էլ ուզում են, ասա էդքան ունենայի, էնա տուն կառնեի :D