Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ամոթ / Shame

Ռուֆուս
17.05.2012, 11:52
Ամոթ / Shame

http://i.imgur.com/02DuC.jpg

Մեծ Բրիտանիա, 2011
Ռեժիսոր՝ Ստիվ ՄքՔուին
Դերերում՝ Մայքլ Ֆասսբենդեր, Քերի Մալիգըն և ուրիշներ
Ժանրը՝ հոգեբանական դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 80%
Թրեյլերը

http://www.youtube.com/watch?v=24cjqfVv1fs

«Ամոթը» 2011թ-ի ամենամեծ աղմուկ հանած ֆիլմն է: Պատճառներից մեկն այն է, որ ֆիլմը տեղ տեղ հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանը, ինչի պատճառով բազմաթիվ երկրներիում այն սահմանափակ քանակի կինոթատրոններում է ցուցադրվել: Իսկ մյուս պատճառն այն է, որ գրեթե բոլոր կինոքննադատները մեծ դրվատանքի արժանացրին ֆիլմը, ռեժիսորին ու հատկապես գլխավոր դերակատար Մայքլ Ֆասսբենդերին՝ նրան անվանելով իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը:

Ֆիլմի գլխավոր հերոսը Բրենդանն է, առաջին հայացքից նորմալ ու հաջողակ ամուրի: Նա ունի բարձր վարձատրվող աշխատանք, ունի սեփական թանկարժեք բնակարան՝ Նյու-Յորքի կենտրոնում, սակայն նրա շրջապատը չգիտի, որ Բրենդանի ամբողջ կյանքը կենտրոնացած է սեքսի վրա: Բրենդանը առօրյան զբաղեցնում են պոռնոգրաֆիկ ֆիլմերը, վիրտուալ սեքսը, սեքս տարբեր անծանոթների, մարմնավաճառների հետ: Բրենդանի մանրակրկիտորեն թաքցրած անձնական կյանքը կամաց կամաց ջրի երես է ելնում, երբ նրա բնակարան է տեղափոխվում Բրենդանի անհավասարակշիռ ու դեպրեսիվ քույրը՝ Սիսսին:

Ֆիլմը ահավոր էր, ինչ-որ տեղ ինձ հիշացրեց «Ամերիկյան Փսիխը» (մարդասպանությունների ու սև հումորի պահերը հանած), ահավոր ծանր էր դիտելն ու ազդեցիկ էր: Ռեժիսորը հոյակապ գործ էր արել իր մինիմալիստական մոտեցմամբ: Ֆիլմի ընթացքում լրիվ մտնում ես գլխավոր հերոսի հոգեվիճակի մեջ ու ֆիլմի ավարտին դու ինքդ քո վրա ես զգում մեղքի ու ամոթի ծանր բեռը...

Իսկ դերասանները Մայքլ Ֆասսբենդերը պարզապես հոյակապ է խաղում, եթե ֆիլմը Օսկարի ներկայացնեին, հաստատ իրեն մրցանակ բաժին կընկներ: Ինչ վերաբերվում է Քերի Մալիգանին ֆիլմի ամենազգացմունքային դրվագն այն է, երբ Քերին կատարում է New York New York երգը: Այս դրվագը նկարահանվել է հանպատրաստից, Մայքլ Ֆասսբենդերն ու մյուս դերասանը չգիտեին, որ Քերին կարողանում է երգել, ուստի այս դրվագում նրանց ռեակցիաները բնական են...

http://www.youtube.com/watch?v=xdMXvFBOlmE&feature=related

Skeptic
17.05.2012, 16:27
Ռուֆ, that was sick! :{

Ու դա իմ դուրն եկավ: :))
Ֆիլմի ավարտին, իրոք, ես էլ էդ ծանր բեռը զգացի: Մի պահ մտածում էի, թե Բախին չարաշահել են, բայց հետո պարզ ա դառնում, որ առանց դրա անհրաժեշտ էֆեկտը չէր ստացվի: Ամենազգացմունքային դրվագի պահով համաձայն եմ, իսկ երկրորդը, իմ կարծիքով, էն հատվածն ա, երբ Բրենդանը մուլտ ա նայում, ու՝

http://www.youtube.com/watch?v=dE2NuKD-U4g

Հ.Գ. http://i.imgur.com/zO3yj.png

ivy
17.05.2012, 17:00
Լավն է ֆիլմը:
Հատկապես դուր եկավ ֆիլմի չշտապող, մանրամասն ընթացքը, ինչը ավելի շատ եվրապական ֆիլմերին է բնորոշ, այլ ոչ հոլիվուդյան: Ու նաև գլխավոր դերասանի կերպարը, որի մեջ մի տեսակ անբացատրելի խորք կա՝ գրավիչ ու ձգող, մի բան, ինչը պիտի որ բնորոշ չլիներ նման «անառակ» կյանքով ապրող մարդուն, որը կարծես թե սեքսից բացի ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունի: Մեկ էլ քույր ու եղբոր հարաբերություններն էին հետաքրքիր. ու հաշվի առնելով, թե երկուսն էլ մեծանալով ինչ էին դարձել, պիտի որ ենթադրես, թե շատ հետաքրքիր մանկություն են անցկացրել միասին: :)

Ռուֆուս
17.05.2012, 17:15
Հ.Գ. http://i.imgur.com/zO3yj.png

Անամոթ, ոնց էլ կարողացել ես, սրանից ավելի անտիfap ֆիլմ չէի տեսել :))

Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել :8

ivy
17.05.2012, 17:23
Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել :8

Դե որ ասում եմ միասին ընտիր մանկություն են անցկացրել, ես էլ էդ ակնարկը նկատի ունեմ :))
Համենայնդեպս ինձ էլ տենց թվաց :)

Skeptic
17.05.2012, 17:23
Անամոթ, ոնց էլ կարողացել ես, սրանից ավելի անտիfap ֆիլմ չէի տեսել :))
Յա, բա «Հակաքրիստո՞սը»:
Համ էլ չէի ասի, թե խիստ անտիfap ա :}

Ինչևէ: :))

Իսկ ես ճի՞շտ եմ կռահել, որ ֆիլմը նաև ինցեստ է ակնարկում: Ավելի ճիշտ քույր-եղբայր նման հարաբերությունների պատճառը ինցեստն է եղել :8
Ես էլ եմ էդպես մտածում:

ivy
17.05.2012, 17:33
Բացի իրար հետ ինչ-որ շատ բաց լինելուց, նաև մի պահ կա ֆիլմում երբ ինքը քրոջը մեղադրում է, թե քսան րոպե ծանոթությունից հետո շեֆի ծոցը մտավ, քույրն էլ պատասխանում է, թե՝ ով ով, բայց դու սեքսից մի խոսի: Էդ կշտամբանքը կարելի է հասկանալ՝ ոչ միայն եղբոր ներկայիս կյանքին վերաբերող դիտարկում, այլ նաև անցյալից մնացած ինչ-որ հարաբերությունների մասին արվող ակնարկ: Ու ընդհանրապես, իրենց մոտ սովորական քույր-եղբայր հարաբերություններ չէին, և դա ամեն կադրում երևում էր:

Claudia Mori
17.05.2012, 18:24
Ուֆ:( Հիմա ես անգլ անեմ, թե կինո նայեմ, ջիջիլ գցելու համար մեկ եք :(

Skeptic
17.05.2012, 18:42
Ուֆ:( Հիմա ես անգլ անեմ, թե կինո նայեմ, ջիջիլ գցելու համար մեկ եք :(
Կինոն նայի, Կարինե ջան: :aha

Ես էլ պետականիս պատրաստվելու ժամանակն եմ էս ֆիլմին զոհաբերել,

http://i.imgur.com/wNmUf.png

(ինչ որ շատ եմ սկսել մեմեր օգտագործել :think)

ivy
17.05.2012, 19:17
Կարինե, կինոն նայի անգլերենով, ի՞նչ պակաս անգլերենի դաս կլինի, համ էլ ինքնին շատ ուսուցողական ֆիլմ է, ոչ միայն լեզվի առումով :))

Claudia Mori
17.05.2012, 19:24
Կարինե, կինոն նայի անգլերենով, ի՞նչ պակաս անգլերենի դաս կլինի, համ էլ ինքնին շատ ուսուցողական ֆիլմ է, ոչ միայն լեզվի առումով :))

:D Հա իրոք որ, ձեր գրառումներից արդեն մի բառ սովորեցի, որի իմաստը չգիտեի :)) Հուսով եմ անգլերեն տարբերակով ու հեշտ քաշվող տարբերակ կգտնեմ;)

Ռուֆուս
17.05.2012, 19:37
:D Հա իրոք որ, ձեր գրառումներից արդեն մի բառ սովորեցի, որի իմաստը չգիտեի :)) Հուսով եմ անգլերեն տարբերակով ու հեշտ քաշվող տարբերակ կգտնեմ;)

Այվիին մի լսի, էս ֆիլմը դժվար թե անգլդ բարելավի :)) Բայց այ ուրիշ բաներ լիքը կսովորես, այլ հարց ա, թե դու ուզում ես դրանց մասին իմանալ, թե չէ :))

Sagittarius
18.05.2012, 01:49
Վայ մերսիներ, ես էլ ֆիլմ էի ման գալիս, որ նայեի

հ.գ. Քերի Մալիգընը Driveից հետո :love

հ.գ. մի հատ օնլայն դիտման հղում տվեք էլի, իմ իմացածներով չկա /անգլերեն կամ գերմաներեն/

Ռուֆուս
18.05.2012, 11:13
Վայ մերսիներ, ես էլ ֆիլմ էի ման գալիս, որ նայեի

հ.գ. Քերի Մալիգընը Driveից հետո :love

հ.գ. մի հատ օնլայն դիտման հղում տվեք էլի, իմ իմացածներով չկա /անգլերեն կամ գերմաներեն/

Օնլայն չէ, բայց շատ բարձր որակով ու փոքր ծավալով տոռենտի ֆայլեր կարող եմ առաջարկել (օրիգինալ լեզվով)

1080p 1.3GB (http://thepiratebay.se/torrent/7177567/Shame_(2011)_1080p_BrRip_x264_-_1.3GB_-_YIFY)
720p 750MB (http://thepiratebay.se/torrent/7177592/Shame_(2011)_720p_BrRip_x264_-_650MB_-_YIFY_)

Claudia Mori
18.05.2012, 11:30
Այվիին մի լսի, էս ֆիլմը դժվար թե անգլդ բարելավի :)) Բայց այ ուրիշ բաներ լիքը կսովորես, այլ հարց ա, թե դու ուզում ես դրանց մասին իմանալ, թե չէ :))

Ուշացար:P Նայեցի ու իմացա արդեն:)) (<<թվերի>> պատմությունը հիշեցի :D)

Չկարողացա անգլերեն գտնել, ռուսերեն եմ նայել, բայց վաղուց կինո չէի նայել, հավեսով նայել եմ: Սկզբում բան չէի հասկանում, բայց քրոջ գալուց հետո ամեն ինչ տեղն ընկավ: Տխուր պատմություն էր... Չեմ կարող ասել, որ իմ տեսած լավագույն ֆիլմերից է, բայց վատիկն էլ չէր: Հավես էր, որ չես կարողանում գուշակել, թե հետո ինչ կլինի, ինձ անընդհատ թվում էր, թե հեսա քույր ու եղբայր կսկսեն փիս բաներ անել, բայց լրիվ այլ ընթացք ստացավ ֆիլմը:

Կար ասելիք, կար շատ սիրուն ռեժիսուրա ու երաժշտություն, դե դերասանի խաղի մասին էլ չեմ ասում, ինձ թվում էր ինքը իրական կյանքում էլ է այդպիսին :))

Ռուֆուս
18.05.2012, 12:06
Իսկ American Psycho-ի հետ նմանությունների մասին ի՞նչ կասեք :)) Ինձ թվում է, Պատրիք Բեյթմենն ու Բրենդանը կարելի է ասել ինչ-որ առումով նույն կերպարն է, բայց էս երկու ֆիլմում կերպարն իրեն տարբեր ձևերի ա դրսևորում: Էս վերջերս American Psycho-ն վերադիտեցի, նույն setting-ն է, հարուստ, ամեն ինչով ապահովված, բայց ներքուստ չբավարարված անձնավորություն, մենակ թե եթե Shame-ում Բրենդանը հասկանում է իր շեղվածությունը, ինքն իրեն ատում է, ամաչում է ու ինքնամաքրում է ուզում, ապա American Psycho-ում ընդհակառակը ինքն իրեն իր անբարոյականության մեջ լիարժեք է զգում ու կատարսիս չի ուզում, ու փոխարենը իր անբարոյականությունը թաքցնելու համար ուրիշներից ա վրեժ լուծում:

impression
09.03.2014, 03:57
մի հատ հետաքրքիր բան ասեմ
նոր նայեցի էս կինոն ու ամեն կադրից հասկանում էի, որ արդեն մի անգամ դիտել եմ, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե հետո ինչ ա լինում
հա, լավն ա, էդ պահին հետք ա թողնում բան ման, բայց որպես կինո հիշվող չի, դառը կուտ մի բան կա մեջը եսիմ

համ էլ էդ դերասանը մեկին նենց նման էր, ես էլ էդ մարդուն տանել չեմ կարողանում
հա պատկերացնում էի, որ էդ իմ իմացած մարդն էլ ա տենց տանը զբաղվում իրա կայֆերով ու ծիծաղս գալիս էր

ասածս ինչ ա`լավն էր, բայց մեկ ա, ինձ դուր չեկավ

Յոհաննես
09.03.2014, 07:38
Սկզբից որ նայել էի չէի հավանել(չնայած էնպես չէ,որ հիմա հավանում եմ ),բայց հիմա ամբողջությամբ հասկանում եմ ֆիլմը,թե ինչ էր կատարվում Ֆասբենդերի մարմնավորած կերպարի հետ և ինչու: