PDA

Դիտել ողջ տարբերակը : IRC: ՏՏ-ին նվիրված սենյակ



Shah
15.05.2012, 18:11
ինչպես խոստացել էի...

Տեսնելով IRC ցանցերի առավելությունները և հետևելով IRC-ի լայնածավալ կիրառմանը, թե՛ ժամանցային և թե՛ օֆիցիալ կանալներին, որոշեցինք ունենալ սեփականը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված, հայ սիստեմային, վեբ և ցանցային ադմինիստրատորների համար: Սենյակում քննարկվում են ՏՏ-ին վերաբերվող թեմաներ:
Սենյակ ենք հրավիրում մասնագետներին և ուղղակի համացանցից օգտվողներին հետաքրքիր քննարկումների՝ օգնելու և օգնություն ստանալու համար: Սերվերի ընտրությունը կատարվեց ըստ սերվերի վստահելիության, հետևաբար սենյակը բացվել է ICQ-ի օֆիցիալ սերվերի վրա:

Սենյակի տվյալներն են՝
սերվեր. irc.icq.com
սենյակ. #ittalk

Shah
15.05.2012, 18:19
սենյակ կարելի է մտնել՝
web բրաուզերով՝ http://chat.it-masters.info/ կամ http://ugnet.info/
IRC ցանկացած կլիենտով. խորհուրդ է տրվում՝ x-chat (http://www.mediafire.com/?e0wy72i9bc5qbgy), կամ mIRC (http://www.mirc.com/)
կա նաև հեռախոսային տարբերակը, սովորական հեռախոսների համար՝ jmirc (http://jmirc.sourceforge.net/), անդրոիդի համար՝ AndroidIRC (http://www.androirc.com/) կարող եք կարգավորել ըստ վերը նշված տվյալներով և մուտք գործել ցանց:

Shah
15.05.2012, 18:54
սերվերը ընդունում է յունիկոդը և վերը նշված կլիենտներն ու վեբ հասցեները նույնպես կարգավորված են յունիկոդը ճիշտ կարդալու համար, չի արգելվում տրանսլիտը, չնայած ողջունելի է հայատառ շբումը: սենյակում կա սենյակը սպասարկող eggdrop ռոբոտ (http://arajin-angam.blogspot.com/2012/04/eggdrop-bazmafunkcional-irc-robot.html): նույնիսկ եթե ձեր հարցին պատասխան ոչ մեկ չտվեց, կամ սենյակում ոչ մեկ չգտնվեց օգնության համար, հնարավորություն կա հարցը գրանցել ու հաջորդ անգամ մտնելով սենյակ կստանաք պատասխանը:

Shah
17.05.2012, 17:27
այսօրվանից սենյակի ռոբոտը կսկսի գրանցել սենյակի վիճակագրությունը...
http://chat.it-masters.info/ittalk/

keyboard
17.05.2012, 17:30
Վարդան ջան, բարի գործ ես անում, հալալա, շատ շնորհակալություն:

Shah
19.05.2012, 19:47
Լավ նորություն Opera-ի օգտվողների համար, բրաուզերում գոյություն ունի IRC կլիենտ, սերվերին/սենյակին միանալու համար անհրաժեշտ է անել հետևյալ քայլերը.
1. Opera Menu-ի մեջ ընտրում ենք Mail and Chat Accounts

54258

2. այնուհետ սեղմում ենք [Add...]
3. ընտրում [Chat (IRC)]-ը, այնուհետ [Next >]
4. հաջորդ պատուհաններում լրացնելով անհրաժեշտ տողերը (անուն, էլ.փոստ, մուտքանուն..) նորից սեղմում ենք [Next >]
5. սերվերի ընտրության ժամանակ գրում ենք irc.icq.com ինչպես ցույց է տրված նկարում
54259
6. որից հետո օպերան կառաջարկի ընտրել սենյակը
54260
7. սեղմելով [Add...] կոճակը պետք է մուտքագրել սենյակի անունը՝ #ittalk
54261
պատրաստ է...

հ.գ. Հաջորդ անգամ սենյակ մտնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը Opera-Menu-ից ընտրել [Chat]-ը այնուհետ [Join room] որից հետո պետք է մուտքագրել սենյակի անունը՝ #ittalk.

Shah
19.05.2012, 22:49
այն վեբ-մաստերները ովքեր կցանկանան օգնել պրոյեկտին, կարող են հետևյալ կոդը տեղադրել իրենց կայքէջում

<iframe src="http://lightirc.com/start/?host=irc.icq.com&autojoin=%23ittalk&showNickSelection=true&styleURL=css%2Fblack.css&nick=IT-Master_%" style="width:800px; height:400px;"></iframe>
արդյունքում այդ էջում կհայտնվի սենյակ մուտք գործելու հնարավորություն:

Օրինակը՝ http://arajin-angam.blogspot.com/p/chat.html

Արդյունավետ քննարկումներ...

Shah
24.05.2012, 16:27
Այսօր խոսք ա գնալու IP ցանցերի մասին. ցանցերի տեսակները, ցանցերը բաժանելու սկզբունքները... հետաքրքրված մարդիկ կարող են միանալ Երևանի ժամանակով ժամը 18:30-ից:

Shah
26.05.2012, 16:23
Սենյակը սպասարկող ռոբոտը «սովորել» է հայերեն պատասխանել փնտրման հարցումներին !seen հրամանով
օրինակ՝
!seen nickname

առաջին հայատառ "seen"-ը :) , մնում ա հայերեն հրամանները..

Shah
29.05.2012, 15:23
Եթե դուք օգտագործում եք կլիենտ-ծրագիր՝ XChat, mIRC, KVirc և այլն, ապա միանալով սերվերին հնարավորություն ունեք ուղարկել/ստանալ ֆայլեր DCC (Direct Client-to-Client) պրոտոկոլով, այսինքն Ձեր զրուցակցի հետ ուղիղ միացումով, որը ապահովում է արագություն և ապահովություն: Քանի որ սերվերի լռելյայն կարգավորումներով չի թույլատրվում ուղարկել ֆայլեր, դրա համար անհրաժեշտ կլինի կարատել երկու հրաման status թաբում:

1. /MODE <Ձեր_մականունը> -T (թույլատրում ենք DCC-ն)
2. /DCCALLOW +Brain (թույլատրում է Brain մականունով օգտվողից DCC հարցումները)

որից հետո արդեն կարող եք ուղարկել ֆայլերը

54293

նշում՝ երկու կողմերում էլ պետք է թույլատրվի DCC-ն վերոնշյալ ձևով..

ARMbrain
30.05.2012, 12:49
Այսորվա Չատի (http://chat.it-masters.info/) Թեման՝
"Լավագույն սերվերային ՕՀ-երը",
Միացեք (http://chat.it-masters.info/) մեզ, քնարկենք միասին...

Shah
31.05.2012, 19:03
Այսորվա Չատի (http://chat.it-masters.info/) Թեման՝
"Լավագույն սերվերային ՕՀ-երը",
Միացեք (http://chat.it-masters.info/) մեզ, քնարկենք միասին...

ARMbrain ջա, ոչ միայն էդ թեման, այլև հետաքրքրող ցանկացած թեմա կարելի ա քննարկել, անկախ տոպիկից: Տոպիկը թեմա առաջարկելու համար ա ծառայում :Ճ

հ.գ. java մեկել php-ի իմացությամբ մարդկանց կարիք ա լինում էս վերջերս )

ARMbrain
31.05.2012, 19:21
ARMbrain ջա, ոչ միայն էդ թեման, այլև հետաքրքրող ցանկացած թեմա կարելի ա քննարկել, անկախ տոպիկից: Տոպիկը թեմա առաջարկելու համար ա ծառայում :Ճ

հ.գ. java մեկել php-ի իմացությամբ մարդկանց կարիք ա լինում էս վերջերս )

Shah ջան դե հա ցանկացած թեմա կարելիա քնարկել, բայց ես տվյալ օրվա թեման եմ ներկայացրել.

Shah
01.06.2012, 21:15
Սենյակը սպասարկող բոտին ավելացվել է նոր հնարավորություն. Ձեր առաջարկությունները կամ խնդիրները գրելով բոտի (full-duplex-ի) ՊՄ-ում այն կուղարկվի սենյակի OP-երին եթե նույնիսկ նրանք սենյակում չեն: