PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշողության վատացում

Ուլուանա
09.05.2012, 21:07
Վերջերս ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել հիշողությանս վիճակը։ Ընդհանրապես նախկինում բացառիկ լավ հիշողություն եմ ունեցել։ Հիշողությանս վատացումը որոշակիորեն սկսվեց ինտերնետ ոտք դնելուց։ Հաստատ կարող եմ ասել, որ դրանից սկսեց քիչ–քիչ վատանալ, ընդ որում՝ շատ արագ տեմպերով։ Բայց քանի որ ի սկզբանե շատ լավն էր, դեռ ահագին ժամանակ մոտավորապես բավարարում էր միջին վիճակագրական մարդու հիշողության մակարդակին։ Իսկ վերջերս շատ տարօրինակ երևույթներ եմ նկատել, որոնցից, ճիշտն ասած, արդեն սարսափում եմ... Օրինակ, վերջերս հաճախ է պատահում, որ Ակումբում ինչ–որ գրառում եմ տեսնում, հիանում, երբեմն զարմանում, ոգևորված որոշում եմ շնորհակալություն տալ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ արդեն տրված է շնորհակալություն իմ կողմից, էն էլ ընդամենը մի երկու ամիս առաջ։ Փաստորեն, ես էդ գրառումը կարդացել/նայել եմ նախկինում, բայց նույնիսկ էդ փաստին տեղեկանալուց հետո էլ երբեմն էդպես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, որ կարդացել եմ :(։ Կամ, ասենք, ինչ–որ հին, բայց թարմացված թեմաներ կարդալիս որոշում եմ կարծիքս գրել, բայց մինչ այդ կարդում եմ գրառումները ու հայտնաբերում, որ էն, ինչ ուզում էի գրել, տարիներ առաջ գրել եմ, բայց մինչև կարդալը համոզված էի, որ չեմ գրել։ Ինձ թվում է՝ սա նորմալ չի։ Մտածում եմ՝ կամ սկլերոզի սկիզբ է, կամ ավելի վատ՝ ասենք, Ալզայմերի հիվանդության։ Դրա մասին կինոներից ու սերիալներից գիտեմ ու սարսափում եմ, որ կարող է հանկարծ ինձ հետ էլ նման բան լինի...
Հարցս հետևյալն է. նմանատիպ երևույթները կարելի՞ է պարզապես հիշողության սովորական վատացում համարել, թե՞ իրոք ինչ–որ լուրջ հիվանդության ախտանիշներ են։ Ու հնարավո՞ր է ինչ–որ բան անել էդ տեսակի վատացումը վերացնելու, մեղմելու կամ գոնե հետագա վատացումը կանխելու համար, թե՞ արդեն անդառնալի պրոցես է... :(

StrangeLittleGirl
09.05.2012, 21:25
Ան, նորմալ ա, սաղի հետ էլ լինում ա: Քանի որ վերջերս դու ակումբում էնքան էլ ակտիվ չես, հետևաբար քո առօրյայի մասը չի կազմում, լիքը «ավելորդ» բաներ ուղղակի հիշողությունից դուրս են գալիս:

Ուլուանա
09.05.2012, 21:28

Լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի իմանալով իմ հիպոխոնդրիկությունը՝ մխիթարում ես :oy։

ivy
09.05.2012, 22:34
Վերջերս ինձ սկսել է լրջորեն անհանգստացնել հիշողությանս վիճակը։ Ընդհանրապես նախկինում բացառիկ լավ հիշողություն եմ ունեցել։ Հիշողությանս վատացումը որոշակիորեն սկսվեց ինտերնետ ոտք դնելուց։ Հաստատ կարող եմ ասել, որ դրանից սկսեց քիչ–քիչ վատանալ, ընդ որում՝ շատ արագ տեմպերով։

Վայ, ինձ մոտ էլ է նույն վիճակը, բայց իմ պրոբլեմն ավելի շատ էն է, որ ոչ մի բան չեմ կարողանում մտապահել: Անցյալի ինֆորմացիան տեղում է, նորը չի պահպանվում: Առաջ ես հոյակապ հիշողություն ունեի. որևէ բան մտապահելու/սովորելու համար ինձ բավական էր մի անգամ դա լսել կամ կարդալ, իսկ հիմա նույնիսկ բազում անգամներից հետո չի մնում գլխիս մեջ:
Էս ի՞նչ էղանք մենք: :(

ivy
09.05.2012, 22:46
Ի դեպ, մամաս համոզված է, որ դա բուսակերության հետևանքներից է:
Ընդհանրապես մտածողությունս շատ դանդաղել է: Մի հարց որ տալիս են, անմիջապես չեմ կարողանում պատասխանել, պիտի դեռ ուղեղս ճռռալով միանա... Կամ որ մի բան են ասում, էլի միանգամից չեմ ընկալում:
Վերջերս ձկան յուղ էի առել հաբերով, որ խմեի: Ասում են՝ լավացնում է ուղեղի աշխատանքը:
Բայց դեռ էդպես էլ չեմ խմել...

StrangeLittleGirl
09.05.2012, 23:13
Լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի իմանալով իմ հիպոխոնդրիկությունը՝ մխիթարում ես :oy։
Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ուղեղը չի սիրում ավելորդ ինֆորմացիա պահել: Երբ գտնում ա, որ որևէ բան ավելորդ ա, մոռանում ա: Մանավանդ եթե ուրիշ հիշելու բաներ ունես ու համ էլ հոգնում ես:

Ինչ վերաբերում ա Ալցհայմերին, դրա ամենավաղ կենսաբանական դրսևորումները 40-45-ից հետո են լինում: Էլ չեմ ասում, որ դրանից շատ ավելի ուշ ա սկսում կլինիկորեն դրսևորվել:

Ռիփ, նույնը քեզ ա վերաբերում. երևի դու էլ ես շատ հոգնում:

Ու ընդհանուր առմամբ, հիմա տարվա էն սեզոնն ա, երբ մեր օրգանիզմները հոգնած են, որովհետև մեր կերած սնունդը վիտամիններով հարուստ չի: Հեսա էս տարվա միրգ-բանջարեղենը կհասնի, նորմալ առողջ սնունդ կստանանք, կդզվենք :)

ivy
09.05.2012, 23:19

Բայց ինձ մոտ սեզոնային չի, արդեն ահագին երկար ժամանակ է՝ էդ վիճակն է, ու գնալով ավելի վատանում է:
Իսկ կարող է իսկականից բուսակերությունից լինի՞:
Կամ ինտերնետից:

Իսկ արժի՞ էդ ձկան յուղով հաբերը խմել:

StrangeLittleGirl
09.05.2012, 23:22

Ինտերնետից կարա լինի, բուսակերությունից էլ, եթե բալանսավորված սնունդ չես ստանում: Ձկան յուղի հաբերը խմի, վնաս չի, լիքը լավ-լավ նյութեր ա պարունակում:

Ուլուանա
10.05.2012, 05:05
Վայ, ինձ մոտ էլ է նույն վիճակը, բայց իմ պրոբլեմն ավելի շատ էն է, որ ոչ մի բան չեմ կարողանում մտապահել: Անցյալի ինֆորմացիան տեղում է, նորը չի պահպանվում:
Հա, իմն էլ ա էդպես...

Ի դեպ, մամաս համոզված է, որ դա բուսակերության հետևանքներից է:
Ընդհանրապես մտածողությունս շատ դանդաղել է: Մի հարց որ տալիս են, անմիջապես չեմ կարողանում պատասխանել, պիտի դեռ ուղեղս ճռռալով միանա... Կամ որ մի բան են ասում, էլի միանգամից չեմ ընկալում:
Ես էլ եմ լրիվ քո ասածի պես, բայց, ի տարբերություն քեզ, ես ի սկզբանե եմ տենց դանդաղամիտ եղել :)), նենց որ իմ դեպքում բուսակերությունը հաստատ կապ չունի։
Հիշողության վատացումն էլ բուսակերության հետ կապելու որևէ հիմք չունեմ, որովհետև բուսակեր դառնալուց հետո ես վատացումչեմ նկատել։ Իսկ երբ սկսեցի ինտերնետ մտնել, արդեն 7-8 տարվա բուսակեր էի։ Եթե բուսակերությունից լիներ, կարծում եմ՝ մինչև էդ արդեն դրսևորված կլիներ։ Իսկ ինտերնետ մտնելուց ի վեր կտրուկ ու արագ վատացում նկատվեց։ Նաև հիշում եմ, որ դեռ նոր–նոր էի սկսել մտնել, նկատել էի, որ ընկերներիցս շատերը, որոնք արդեն տարիներով ինտերնետ էին մտնում, շատ վատ հիշողություն ունեին, երբեմն նենց բաներ չէին հիշում, որ ապշում էի, ու լրիվ նույն կարգի բաներ էին, ինչ որ հիմա իմ մեջ եմ նկատում։ Էն ժամանակ ուղեղումս չէր տեղավորվում, թե ոնց ա հնարավոր տենց բաները մոռանալ։ Չնայած հիմա էլ առանձնապես չի տեղավորվում, որ ճիշտն ասեմ։

Ուլուանա
10.05.2012, 05:18
Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ուղեղը չի սիրում ավելորդ ինֆորմացիա պահել:
Էհ, որ իմանաս՝ իմը մի ժամանակ ո՜նց էր սիրում :D։ Շատ բաներ նույնիսկ հատուկ փորձում էի մոռանալ, մեկ ա, չէր հաջողվում։

Երբ գտնում ա, որ որևէ բան ավելորդ ա, մոռանում ա: Մանավանդ եթե ուրիշ հիշելու բաներ ունես ու համ էլ հոգնում ես:
Հա, էդ հանգամանքը հաստատ կա... Էսքան ծանրաբեռնված դեռ երբեք չեմ եղել :(։

Դեկադա
10.05.2012, 09:32
Բայց ինձ մոտ սեզոնային չի, արդեն ահագին երկար ժամանակ է՝ էդ վիճակն է, ու գնալով ավելի վատանում է:
Իսկ կարող է իսկականից բուսակերությունից լինի՞:
Կամ ինտերնետից:

Իսկ արժի՞ էդ ձկան յուղով հաբերը խմել:

Դժվար թե բուսակերությունից լինի, որովհետև ես էլ մսակեր եմ, բայց լրիվ նույն կարգավիճակն ա: Մեկ մեկ էնպիսի բաներ եմ մոռանում որ ամոթել ա, բայց դե... ավելի շատ մտածում եմ առաջին հերթին հոգնածությունից ա: Ուղեղն ինքն ա որոշում առաջնային երկրորդայինը: Երկրորդն էլ երևի թե ինետից ա:

Գեա
10.05.2012, 12:16
Ժողովուրդ ջան բոլորդ իրար հետ ու ամեն մեկդ առանձին-առանձին գերհոգնածությունից եք խոսում, վերցրեք ամուսնայկներին ( ամբողջ օրվա ընթացքում ձրի ու անվտանգ սեքս ապահովելու համար;)) ու հայդա Հավայան կղզիներ` նոր մեղրամիս անելու, առանց ինետի: Հայաստանցիներ ջան, դե ինչ ասեմ, Բաթումին էլ մի կերպ կուտվի:Մի ամսից կգաք արդյունքներով կկիսվեք :)):

Դեկադա
10.05.2012, 12:29

Գեա առաջարկդ հոգնածության դեմ էր թե՞ հիշողության լավացման…:)

Գեա
10.05.2012, 12:32
Դեկադա ջան , հենց հոգնացությունդ անցի, հիշողությունդ կլավանա :))

Դեկադա
10.05.2012, 12:35
Դեկադա ջան , հենց հոգնացությունդ անցի, հիշողությունդ կլավանա :))

հա էլի, ըհը դաժե դա տեղ չի հասնում…որ աղջկանս տանող լինի մեր տանն էլ Հավայան կղզիներ կսարքենք:D

... թեմայից դուսր եկա աչքիս

StrangeLittleGirl
10.05.2012, 12:55
Էհ, որ իմանաս՝ իմը մի ժամանակ ո՜նց էր սիրում :D։ Շատ բաներ նույնիսկ հատուկ փորձում էի մոռանալ, մեկ ա, չէր հաջողվում։

Հա, էդ հանգամանքը հաստատ կա... Էսքան ծանրաբեռնված դեռ երբեք չեմ եղել :(։
Քեզ թվում ա` ճի՞շտ էր անում :))

Հիշողության վատացումն էլ բուսակերության հետ կապելու որևէ հիմք չունեմ, որովհետև բուսակեր դառնալուց հետո ես վատացումչեմ նկատել։ Իսկ երբ սկսեցի ինտերնետ մտնել, արդեն 7-8 տարվա բուսակեր էի։ Եթե բուսակերությունից լիներ, կարծում եմ՝ մինչև էդ արդեն դրսևորված կլիներ։ Իսկ ինտերնետ մտնելուց ի վեր կտրուկ ու արագ վատացում նկատվեց։ Նաև հիշում եմ, որ դեռ նոր–նոր էի սկսել մտնել, նկատել էի, որ ընկերներիցս շատերը, որոնք արդեն տարիներով ինտերնետ էին մտնում, շատ վատ հիշողություն ունեին, երբեմն նենց բաներ չէին հիշում, որ ապշում էի, ու լրիվ նույն կարգի բաներ էին, ինչ որ հիմա իմ մեջ եմ նկատում։ Էն ժամանակ ուղեղումս չէր տեղավորվում, թե ոնց ա հնարավոր տենց բաները մոռանալ։ Չնայած հիմա էլ առանձնապես չի տեղավորվում, որ ճիշտն ասեմ։

Կարա բուսակերությունից լինի, որովհետև բուսակերներն ավելի ուշադիր պիտի հետևեն իրենց սննդին, որ ամեն ինչ ստանան: Եթե մսակերը մի միս ուտելով հազար տեսակի նյութ ա ստանում, ապա բուսակերն էդ բոլոր նյութերը ստանալու համար առանձին-առանձին հազար հատ ուրիշ բան պիտի ուտի: Չգիտեմ` Ռիփն էդ ամեն ինչն ուտու՞մ ա, թե՞ չէ: Ինտերնետից էլ կարա լինի, եթե ամբողջ օրը կոմպի մոտ ես: Իմ դեպքում, օրինակ, հիշողության (ու ընդհանրապես մտավոր ունակությունների) վատացման շրջան լինում ա գարնանը: Մի քանի շտկում եմ անում ապրելակերպիս մեջ, դզվում ա:

Ֆոտոն
10.05.2012, 13:21
Հիշողության կորուստ վաղուց եմ նկատել, նույնիսկ մինչև ինտերնետ առաջին անգամ տեսնելս: Ընկերներս իմ մասին չտեսնված ու չլսված հետաքրքիր դեպքեր են պատմում, իմ ասածներն են ինձ հիշեցնում, բայց ոչ մի բան չեմ հիշում: Իրենց համար դրանք հիշարժան են, իսկ իմ ուղեղի համար դեն նետելու ինֆորմացիա: :))
Ամեն դեպքում ես կարծում եմ, որ հիշողության ընտրողական լինելն է պատճառը, ու նաև ընտրողության լրիվ անհատական լինելը: Օրինակ՝ փոքրուց պատմական տեքստը 5-10 անգամ կարդալով էլ մի քանի րոպեից մոռանում էի, բայց մաթեմի հետ կապված ամեն ինչ շատ արագ հիշում էի: Հանգիստ եմ տանում: Դա օգնում է նույն նյութը մի ամսվա մեջ երկու անգամ կարդալ ու երկու անգամն էլ հաճույք ստանալ: Ինֆորմացիան չի հնանում :D Միշտ նոր է, քանի որ չեմ հիշում: Հույզերն էլ են թարմ մնում: Փաստորեն լրիվ որպես բարիք եմ դիտում հիշողության կորուստը: :)

ivy
10.05.2012, 14:12
Գեա ջան, մենք շատ հաճախ ենք ճամփորդում ու լիքը պուպուշ տեղել գնում հանգստանալու. ինձ մոտ դրանով հարցը չի լուծվում:

Ինտերնետի կապակցությամբ, մտածում եմ՝ ախր ես ինտերնետ եմ մտնում դեռ իննսունականների վերջից, իսկ դարասկզբի առաջին մի քանի տարին համարյա թե մեջն էի ապրում, բայց թե հիշողությունս էր հոյակապ, թե ուղեղս ընդհանուր շատ պայծառ էր:

Բուսակերությունը իմ դեպքում հնարավոր է, որ պատճառ լինի, քանի որ մի քիչ երկաթի պակաս կա մոտս, որը ոչ մի կերպ չի հասնում նորմայի: Իսկ երկաթի պակասը, ինչքան գիտեմ, կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա:

Բացի դրանից, իմ ու Անուկի դեպքում երևի մի պատճառ էլ կա, որ գլուխներս վարի է տվել: :))
Օտար երկրում ապրելը, բայց մտովին Հայաստանում գտնվելը: Ոնց որ մնացել ենք երկու երկրի արանքում: Էս մեկը էդպես էլ չի դառնում քոնը, ու անընդհատ դիմադրության մեջ ես օտար մշակույթի, բարքերի, լեզվի հետ, իսկ էն մեկն էլ հեռու է, ու թեև հոգու խորքում վստահ չես, որ հենց ինքն է քոնը, ամբողջ հոգիդ հենց իրենով էլ լցված է:
Ինձ մոտ վատն էլ էն է, որ հաճախ եմ գալիս Հայաստան ու ամեն անգամ գալուց մոտս "re-entry shock" է լինում, որովհետև Հայաստանն ու Գերմանիան ամեն ինչով լրիվ հակառակ բևեռներում են գտնվում: Հազիվ մինչև հարմարվում եմ էտեղ, արդեն հետ եմ գալիս էս երկիր ու մի հատ էլ էստեղ շոկ ապրում՝ նորից փորձելով հարմարվել: Ու երևի էս երկու երկրի արանքում մնալը չէր կարող հոգեկանի հետ միասին ուղեղի վրա էլ չազդել: Եսիմ, ես էդպես եմ մտածում...

StrangeLittleGirl
10.05.2012, 14:27

Դու էլ հո չասեցիր :)) Չբռնե՞մ ես էլ միանգամից իմ հիշողության թաղման արարողությունը կազմակերպեմ :D
Ռիփ, որ միս ուտես, երկաթի պակաս չես ունենա: :)) Կամ գոնե ձու կեր:

ivy
10.05.2012, 14:33
Ռիփ, որ միս ուտես, երկաթի պակաս չես ունենա: :)) Կամ գոնե ձու կեր:

Մսի հոտից արդեն զզվում եմ, չեմ կարող ուտել: Ձու ուտում եմ...
Իմը սկզբունքների հարց չի, այլ զզվանքի, թե չէ կուտեի:

ivy
10.05.2012, 14:40
Ինչ վերաբերվում է մշակութային շոկին ու ուղեղի աշխատանքի վատացմանը, դրա վերաբերյալ լիքը լավ հոդվածներ կան, էն ա, որ դու հոգեբաններին չես սիրում :))

StrangeLittleGirl
10.05.2012, 14:40
Մսի հոտից արդեն զզվում եմ, չեմ կարող ուտել: Ձու ուտում եմ...
Իմը սկզբունքների հարց չի, այլ զզվանքի, թե չէ կուտեի:
Ինչքա՞ն հաճախ ես ուտում:

Ի դեպ, երկաթի հետ կապված լիքը ֆինտուֆլուշկաներ կային, որ հիմա չեմ հիշում: Երկաթ պարունակող սնունդը ոչ մի դեպքում չէր թույլատրվում զուգակցել կարծեմ տանին պարունակող նյութերի հետ, որովհետև ներծծումը խանգարվում էր: Դրա համար երկաթ պարունակող սնունդ ստանալը քիչ ա, պետք ա չզուգակցել տանին պարունակող սննդի հետ:

Հա, ինչու՞ երկաթից սենց կպա: Որովհետև հիշողությանդ վատացման պատճառը հենց ինքդ գրեցիր: Եթե երկաթի պակաս կա, կա նաև հեմոգլոբինի պակաս: Եթե կա հեմոգլոբինի պակաս, ուրեմն ուղեղը (և մնացած օրգանները) բավականաչափ թթվածին չեն ստանում: Իսկ չե՞ս փորձել երկաթի պրեպարատներ խմել: Բայց սա արդեն բժիշկը պիտի նշանակի:

StrangeLittleGirl
10.05.2012, 14:44
Ինչ վերաբերվում է մշակութային շոկին ու ուղեղի աշխատանքի վատացմանը, դրա վերաբերյալ լիքը լավ հոդվածներ կան, էն ա, որ դու հոգեբաններին չես սիրում :))
ես չեմ ջոկում` դուք էսքան տարի մշակութային շո՞կ եք տանում :)) իմ իմանալով` մշակութային շոկը մի քանի ամսից մինչև մի տարի հազիվ ա տևում:
Թե չէ ցանկացած խրոնիկ սթրես ուղեղի վրա վատ ա ազդում, էդ նորություն չի:

ivy
10.05.2012, 14:47
Ինչքա՞ն հաճախ ես ուտում:

Ի դեպ, երկաթի հետ կապված լիքը ֆինտուֆլուշկաներ կային, որ հիմա չեմ հիշում: Երկաթ պարունակող սնունդը ոչ մի դեպքում չէր թույլատրվում զուգակցել կարծեմ տանին պարունակող նյութերի հետ, որովհետև ներծծումը խանգարվում էր: Դրա համար երկաթ պարունակող սնունդ ստանալը քիչ ա, պետք ա չզուգակցել տանին պարունակող սննդի հետ:

Հա, ինչու՞ երկաթից սենց կպա: Որովհետև հիշողությանդ վատացման պատճառը հենց ինքդ գրեցիր: Եթե երկաթի պակաս կա, կա նաև հեմոգլոբինի պակաս: Եթե կա հեմոգլոբինի պակաս, ուրեմն ուղեղը (և մնացած օրգանները) բավականաչափ թթվածին չեն ստանում: Իսկ չե՞ս փորձել երկաթի պրեպարատներ խմել: Բայց սա արդեն բժիշկը պիտի նշանակի:

Երկաթ պարունակող սնունդը դե մենակ մսամթերքը չի, ուղղակի էն է, որ մսի մեջ շատ է էդ անտերը... Երկաթ մի ժամանակ խմում էի, երբ հղի էի, բայց տենց էլ չկարգավորվեց, իսկ ծննդաբերությունից հետո հեմոգլոբինս իջել էր 6.1, չէին ուզում հիվանդանոցից դուրս գրել ու լիքը երկաթ էին ներարկում: Էդ հաբերն էլ շարունակում էին նշանակել, բայց ահավոր տհաճ հաբեր են, ես էլ դեղերից շատ հեռու մարդ եմ, մի խոսքով, վաղուց արդեն չեմ խմում: Բայց հիմա տենց դրամատիկ չի վիճակը. վերջին անգամ 11 էր հեմոգլոբինս, դե նորման 12-ից է. շատ հեռու չեմ նորմայից, էդ ցուցանիշս արդեն պիտի որ էդքան ուժեղ ազդեցություն չունենա ուղեղի վրա:
Երկաթ պարունակող սնունդն ու հաբերը, ինձ ասել էին, որ կաթնամթերքի հետ չօգտագործեմ, դա էր երկաթի թշնամին...

ivy
10.05.2012, 14:48
ես չեմ ջոկում` դուք էսքան տարի մշակութային շո՞կ եք տանում :)) իմ իմանալով` մշակութային շոկը մի քանի ամսից մինչև մի տարի հազիվ ա տևում:
Թե չէ ցանկացած խրոնիկ սթրես ուղեղի վրա վատ ա ազդում, էդ նորություն չի:

Հա, ես տանում եմ, ու արդեն գրեցի, որ Հայաստան գալուց էլ դեռ ավելի վատ եմ տանում :))
Մի խոսքով՝ տարած վիճակներ :))

StrangeLittleGirl
10.05.2012, 14:52
Երկաթ պարունակող սնունդը դե մենակ մսամթերքը չի, ուղղակի էն է, որ մսի մեջ շատ է էդ անտերը... Երկաթ մի ժամանակ խմում էի, երբ հղի էի, բայց տենց էլ չկարգավորվեց, իսկ ծննդաբերությունից հետո հեմոգլոբինս իջել էր 6.1, չէին ուզում հիվանդանոցից դուրս գրել ու լիքը երկաթ էին ներարկում: Էդ հաբերն էլ շարունակում էին նշանակել, բայց ահավոր տհաճ հաբեր են, ես էլ դեղերից շատ հեռու մարդ եմ, մի խոսքով, վաղուց արդեն չեմ խմում: Բայց հիմա տենց դրամատիկ չի վիճակը. վերջին անգամ 11 էր հեմոգլոբինս, դե նորման 12-ից է. շատ հեռու չեմ նորմայից, էդ ցուցանիշս արդեն պիտի որ էդքան ուժեղ ազդեցություն չունենա ուղեղի վրա:
Երկաթ պարունակող սնունդն ու հաբերը, ինձ ասել էին, որ կաթնամթերքի հետ չօգտագործեմ, դա էր երկաթի թշնամին...
Դե մսի մեջ մեկ ա շատ ա երկաթը: Իսկ բուսական սննդի մեջ ոչ միայն ավելի քիչ ա, այլև շատ դեպքերում չի էլ ներծծվում: Մեկ էլ թեյի մեջ ա ահագին շատ էդ տանինը: Դրա համար լիքը մարդիկ կան, որ էշ-էշ միս են ուտում, վրայից թեյ են խմում ու իրանց հույս են տալիս, որ երկաթ ստացան: Համենայնդեպս, ուղեղդ խրոնիկ սոված ա մնացել ու հիմա էլ եսիմ ինչ կուշտ վիճակում չի: Նենց որ զարմանալի չի իրա տենց ռեակցիաները: Իսկ յոդիդ վիճակը ո՞նց ա:

StrangeLittleGirl
10.05.2012, 14:53
Հա, ես տանում եմ, ու արդեն գրեցի, որ Հայաստան գալուց էլ դեռ ավելի վատ եմ տանում :))
Մի խոսքով՝ տարած վիճակներ :))

Դե Հայաստան գալուց ես էլ եմ տանում, բայց մի երկու շաբաթից անցնում ա: Մենակ էս վերջին անգամն էր ահավոր, որ հետ գնացի Հոլանդիա, մոտ մի ամիս սատկած էի:

ivy
10.05.2012, 14:55
Իսկ յոդիդ վիճակը ո՞նց ա:

Տեղյակ չեմ, բայց կարծեմ իմ խնդիրը մենակ էդ հեմոգլոբինն էր:

StrangeLittleGirl
10.05.2012, 15:31
Տեղյակ չեմ, բայց կարծեմ իմ խնդիրը մենակ էդ հեմոգլոբինն էր:
Քիչ չի ;)

Ուլուանա
11.05.2012, 03:10
Քեզ թվում ա` ճի՞շտ էր անում :))
Չէ, ես ուղղակի փաստն էի արձանագրում :))։

Կարա բուսակերությունից լինի, որովհետև բուսակերներն ավելի ուշադիր պիտի հետևեն իրենց սննդին, որ ամեն ինչ ստանան: Եթե մսակերը մի միս ուտելով հազար տեսակի նյութ ա ստանում, ապա բուսակերն էդ բոլոր նյութերը ստանալու համար առանձին-առանձին հազար հատ ուրիշ բան պիտի ուտի: Չգիտեմ` Ռիփն էդ ամեն ինչն ուտու՞մ ա, թե՞ չէ: Ինտերնետից էլ կարա լինի, եթե ամբողջ օրը կոմպի մոտ ես: Իմ դեպքում, օրինակ, հիշողության (ու ընդհանրապես մտավոր ունակությունների) վատացման շրջան լինում ա գարնանը: Մի քանի շտկում եմ անում ապրելակերպիս մեջ, դզվում ա:
Դե, ես չեմ ասում՝ չի կարող բուսակերությունից լինել, այսինքն՝ ոչ թե բուսակերությունից, այլ կոնկրետ սննդանյութեր չստանալուց։ Ուղղակի իմ դեպքում դժվար թե դա լինի պատճառը՝ նշածս հանգամանքներից ելնելով։ Ընդհանրապես ես աշխատում եմ մսի մեջ եղած սննդանյութերն այլ ճանապարհներով ստանալ։ Երկաթի պակաս էլ չեմ ունեցել, ինչքան ստուգվել եմ։

Իսկ տանին նյութի մասին առաջին անգամ եմ լսում։ Ես էլ էի լսել, որ կաթնամթերքի, ավելի կոնկրետ՝ կալցիումի հետ խորհուրդ չի տրվում երկաթ ընդունել, որովհետև լավ չի յուրացվում, ու դրան խստորեն հետևում եմ։ Բայց տանինի մասին չգիտեի։ Իսկ բացի թեյից, ուրիշ ո՞ր սննդամթերքների մեջ կա էդ տանինը, իմանանք, դրանց հետ էլ երկաթը չընդունենք։ Թեյ սենց թե նենց հազվադեպ եմ խմում, խմելիս էլ ոչ ուտելուց անմիջապես հետո, ոչ էլ առաջ։ Ընդհանրապես հեղուկներ օգտագործելիս ահագին ինտերվալ եմ թողնում համ սկզբից, համ հետո։

Kita
11.05.2012, 12:05
ԼԱվ սենց անկեղծ խոսացինք, ասեք որտեղ գնամ ինչ ստուգման? :)) Էտ սաղ հոմոգլոբին-բան ման ստուգելու:))
Բայց ես դեղ խմելուց նենց հեռու եմ , քանի որ դա բարդ պրոցես է ինձ համար, քանի որ դեղ չեմ կարողանում կուլ տալ, պատմություն է դառնում:))
Բայց ես էլ լիքը բան դուրս եմ շպրտում գլխիցս:)) Որ կպած համոզում են տենց բան է եղել, ասում եմ հա ո՞ր:)) Ու ես համոզված եմ, որ ես եմ դուրս շպրտում:D Չգիտեմ ինչու նույնիսկ:))

Գեա
11.05.2012, 12:23
Տանինի պահով մեջ ընկեմ, ձեր տնավարի զրույցին:)
Թեյ սուրճ,բուսական թուրմեր...եթե լուծվող սուրճի տուփը ուսումնասիրեք այնտեղ անպայման կգտնեք զգուշացում նրա երկաթը "լվանալու" ու օրգանիզմից դուրս բերելու մասին:
Ինչքան գիտեմ կոկակոլա, պեպսի կոլա, ու ընդահանրապես գազավորված ըմպելիքները: Ամեն դեպքում դրանք էլ են երկաթ տանում:

StrangeLittleGirl
11.05.2012, 12:52
Չէ, ես ուղղակի փաստն էի արձանագրում :))։

Դե, ես չեմ ասում՝ չի կարող բուսակերությունից լինել, այսինքն՝ ոչ թե բուսակերությունից, այլ կոնկրետ սննդանյութեր չստանալուց։ Ուղղակի իմ դեպքում դժվար թե դա լինի պատճառը՝ նշածս հանգամանքներից ելնելով։ Ընդհանրապես ես աշխատում եմ մսի մեջ եղած սննդանյութերն այլ ճանապարհներով ստանալ։ Երկաթի պակաս էլ չեմ ունեցել, ինչքան ստուգվել եմ։

Իսկ տանին նյութի մասին առաջին անգամ եմ լսում։ Ես էլ էի լսել, որ կաթնամթերքի, ավելի կոնկրետ՝ կալցիումի հետ խորհուրդ չի տրվում երկաթ ընդունել, որովհետև լավ չի յուրացվում, ու դրան խստորեն հետևում եմ։ Բայց տանինի մասին չգիտեի։ Իսկ բացի թեյից, ուրիշ ո՞ր սննդամթերքների մեջ կա էդ տանինը, իմանանք, դրանց հետ էլ երկաթը չընդունենք։ Թեյ սենց թե նենց հազվադեպ եմ խմում, խմելիս էլ ոչ ուտելուց անմիջապես հետո, ոչ էլ առաջ։ Ընդհանրապես հեղուկներ օգտագործելիս ահագին ինտերվալ եմ թողնում համ սկզբից, համ հետո։
Ան, եթե դու խնդիր չունես, պետք չի մտահոգվել: Եթե մինչև հիմա երկաթդ ներծծվել ա, հետո էլ կներծծվի: Գեան արդեն նշեց, թե ինչի մեջ կա:

Կիտ, քեզ ի՞նչ էղավ: Էս ամբողջ հայ ազգն ամնեզիայո՞վ ա տառապում: :)) Բայց քո դեպքում գիտեմ. դու ուշ ու քիչ ես քնում: Քունդ կարգավորի ;)

Kita
11.05.2012, 13:01

Բյուր հիմա համեմատաբար լավ եմ քնում:)) ՀԱմ էլ սաղ կյանք նույն ձև եմ քնել, ինչի հիմա:))

Ուլուանա
11.05.2012, 16:34
Տանինի պահով մեջ ընկեմ, ձեր տնավարի զրույցին:)
Թեյ սուրճ,բուսական թուրմեր...եթե լուծվող սուրճի տուփը ուսումնասիրեք այնտեղ անպայման կգտնեք զգուշացում նրա երկաթը "լվանալու" ու օրգանիզմից դուրս բերելու մասին:
Ինչքան գիտեմ կոկակոլա, պեպսի կոլա, ու ընդահանրապես գազավորված ըմպելիքները: Ամեն դեպքում դրանք էլ են երկաթ տանում:
Նշվածներից միայն թեյ եմ օգտագործում, էն էլ հազվադեպ, էն էլ հիմնականում դաղձի թեյ։ Դրա մե՞ջ էլ կա, թե՞ խոսքը հենց սովորական սև թեյի մասին է։ Ընդհանրապես դեղաբուսական թեյերի մեջ կա՞ էդ տանինը։

ivy
11.05.2012, 18:08

Ան, ինչի տենց կենտրոնացար էդ տանինի վրա, քո մոտ երկաթը նորմալ վիճակում է, էլ ինչի՞ ես անհանգստանում :)
Ես մեկ ա էդ սաղ կապում եմ նոր երկիր տեղափոխվելու հետ, հլը հիշի էս վիճակդ Ամերիկա գնալուց հետո չսկսե՞ց :))

Ուլուանա
11.05.2012, 18:33
Ան, ինչի տենց կենտրոնացար էդ տանինի վրա, քո մոտ երկաթը նորմալ վիճակում է, էլ ինչի՞ ես անհանգստանում :)
Դե, չիմանա՞մ, որ հետագայի համար էլ հաշվի առնեմ։ Կարող ա՝ հիմա կոնկրետ սննդամթերք չեմ օգտագործում, հետո օգտագործեմ։ Ամեն դեպքում արժե տեղեկացված լինել։ Համ էլ մեր ընտանիքում հո մենակ ես չեմ բուսակեր :)։

Ես մեկ ա էդ սաղ կապում եմ նոր երկիր տեղափոխվելու հետ, հլը հիշի էս վիճակդ Ամերիկա գնալուց հետո չսկսե՞ց :))
Չէ, Ռիփ, իմը մինչև էդ էր սկսվել։ Ասում եմ՝ հստակ նկատել եմ վատացումը հենց ինտերնետ մտնելուց սկսած։ Չեմ բացառում, որ քո նշած հանգամանքն էլ գուցե նպաստել ա ինչ–որ չափով, բայց հիմնական պատճառը չի եղել, կարծում եմ։

ivy
11.05.2012, 18:38
Ան, բայց դու ոնց ես հետևում էդ ուտելու բոլոր կանոններին... Նախանձելի բան է: Եթե ես էլ էդքան հետևեմ, երևի ինձ մոտ էլ երկաթի խնդիր չլինի:
Ուտելու ժամանակ կամ անմիջապես հետո ջուր խմելու սովորությունը որ ոչ մի կերպ չեմ կարողանում վերացնել: :(

StrangeLittleGirl
11.05.2012, 18:39
Նշվածներից միայն թեյ եմ օգտագործում, էն էլ հազվադեպ, էն էլ հիմնականում դաղձի թեյ։ Դրա մե՞ջ էլ կա, թե՞ խոսքը հենց սովորական սև թեյի մասին է։ Ընդհանրապես դեղաբուսական թեյերի մեջ կա՞ էդ տանինը։
Սև թեյի մեջ ամենաշատն ա: Բայց կրկնում եմ՝ իզուր մի ֆիքսվի դրա վրա, քեզ մոտ ամեն ինչ նորմալ ա երկաթի հետ կապված:

Բյուր հիմա համեմատաբար լավ եմ քնում:)) ՀԱմ էլ սաղ կյանք նույն ձև եմ քնել, ինչի հիմա:))
Մի օր պիտի մի տեղից դուրս գար :)
Քեզ դեռ ահագին ժամանակ ա պետք դզվելու համար:

Ես մեկ ա էդ սաղ կապում եմ նոր երկիր տեղափոխվելու հետ, հլը հիշի էս վիճակդ Ամերիկա գնալուց հետո չսկսե՞ց
Էլ մի Ռիփ: Ինձ մոտ ինչու՞ չսկսվեց

ivy
11.05.2012, 18:51
Էլ մի Ռիփ: Ինձ մոտ ինչու՞ չսկսվեց

Բյուր, երբ ուսանող էի էստեղ, այսինքն՝ Գերմանիայում լինելուս առաջին երկու տարին, թեև լիքը դժվարություններ ունեի ապրուստի հետ կապված, բայց ոչ մի մշակութային շոկ էլ չունեի, որովհետև էկել էի սովորելու, ինձ համար հետաքրքիր, նոր աշխարհ էր, ոչ թե մի տեղ, ուր ամբողջ կյանքս ապրելու էի, նայում էի, ուսումնասիրում, հավես էր: Իսկ այ հենց սկսեցի էստեղ արդեն արմատներ գցել ու մշտական բնակություն հաստատել, էն ժամանակ սկսեցին բոլոր մշակութային հակասությունները:
Քեզ մոտ էլ հիմա ուսանողական վիճակն է, դու էստեղ մշտական բնակության չես, որ խորապես առնչվես էդ երկրի ամեն մի ոլորտի հետ ու իմանաս, որ միշտ դրա մեջ ես լինելու: Էդ շատ մեծ տարբերություն է:

Ուլուանա
11.05.2012, 22:22
Ան, բայց դու ոնց ես հետևում էդ ուտելու բոլոր կանոններին... Նախանձելի բան է: Եթե ես էլ էդքան հետևեմ, երևի ինձ մոտ էլ երկաթի խնդիր չլինի::(
Լավ, բոլոր կանոններին էդքան խստորեն չեմ հետևում, ուղղակի միշտ աշխատում եմ հիշել, որ ստանամ էսինչ, էնինչ սննդանյութերը։ Բայց կոնկրետ թվերով, չափերով չեմ ընդունում հաստատ, էլի :))։