Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների լիգա (2011-2012թթ.)
Ambrosine
13.05.2012, 11:09
Մոդերատորական. թեմային ավելացվել է նոր հարցում: Նախորդ հարցման արդյունքները`
http://i.imgur.com/K6T8e.png
Ջուզեպե Բալզամո
13.05.2012, 15:03
Կարծում եմ բավարացիների շանսերն ավելի են: Նախ տանն ա խաղում, երկրորդ՝ "Չելսիի" որակազրկվածներն առավելապես պաշտպանական գծից են:
ARam Grig
13.05.2012, 16:09
Շանսերը` Մյունխեն 60% - 40% Լոնդոն
Համոզված եմ, որ հաղթելու է Չելսին ;) սեփական դաշտ, Չելսիի պաշտպանություն, էդ սաղ երկրորդական բաներ են ;) թող մեկը անկեղծորեն ասի, որ հավատում էր, որ Չելսին ֆինալ կմտնի, ես պատրաստ եմ լսել իր փաստարկները, թե ինչու է հաղթելու Բավարիան :)
Rammstein
13.05.2012, 21:51
Համոզված եմ, որ հաղթելու է Չելսին ;) սեփական դաշտ, Չելսիի պաշտպանություն, էդ սաղ երկրորդական բաներ են ;) թող մեկը անկեղծորեն ասի, որ հավատում էր, որ Չելսին ֆինալ կմտնի, ես պատրաստ եմ լսել իր փաստարկները, թե ինչու է հաղթելու Բավարիան :)
Ո՞նց կարող ա գոյություն ունենա փաստարկ էն մասին, թե ով ա հաղթելու:
Բավարիան ա կրելու, որտեւ ես Բավարիային եմ երկրպագում: Պրծ, էս ա իմ փաստարկը: :P
Ո՞նց կարող ա գոյություն ունենա փաստարկ էն մասին, թե ով ա հաղթելու:
Բավարիան ա կրելու, որտեւ ես Բավարիային եմ երկրպագում: Պրծ, էս ա իմ փաստարկը: :P
Ռամշ ախպեր, արի բառերի հետևից չընկնենք ;)
Օբյեկտիվորեն ոչ ոք չի կարող համոզված ասել, թե ով է հաղթելու, բնականաբար, բայց ով որ հետևել է վերջին տասնամյակում ՉԼ-ին, ու տեսել է, թե ոնց ամեն տարի մի~ քիչ չի հերիքել Չելսիին հաղթելու վերջապես էդ չարաբաստիկ գավաթը (երկու անգամը գոնե լրիվ ռեալ էր հաղթանակը, էվրեբե, Ջոն Թերրիի սայթաքումը), կհասկանա, որ սենց չի կարող անվերջ շարունակվել, եկել է ժամանակը ու երեկ Դորտմունդի դեմ խաղում պարզ երևաց, որ Բավարիան էն չի, գավաթի ֆինալը էն խաղը չի, որ ուժ պահեն ;) մանավանդ ՉԼ-ի ֆինալից 10 օր առաջ: Ու սաղ խոսում են Չելսիի որակազրկվածների մասին, մոռանալով, որ Բավարիայից էլ 3 խաղացող որակազրկված է, երկու պաշտպան կարծեմ, մեկ էլ Դավիթ Ալաբան, ու Բավարիան հաստատ Չելսիի նման պահեստային նստարան չունի, որ էդ երեքին արժանի փոխարինող ճարի, ի տարբերություն Չելսիի Թերիի, Իվանովիչ- Լուիզ, Կեխիլ, Մեյրելեշ-Էսիիեն, Ռամիրես-Տորրես ;)
Ներսես_AM
13.05.2012, 22:33
էս խաղում Չելսիի կողմից եմ։ Շատ եմ ուզում որ Դրոգբան ու Լեմպարդը իրանց էդքան տարիների ֆանտաստիկ խաղի համար գոնե մի անգամ բարձր պարգևի արժանանան։ Դի Մատեոի Չելսին քեֆս բերում ա։ Նենց նվիրվածությամբ են խաղում, ոնց որ ես եմ մեր քուչում ֆուտբոլ խաղում :D Ճիշտ ա էս տարի Դրոգբայի բուսկետսսւթյունը բռնլ էր, բայց մեկ ա ինքը վերջ ֆւտբոլիստ ա: Ու կւզեմ այ սենց բան տեսնեմ :D
http://sport.ripley.za.net/wp-content/plugins/rss-poster/cache/dbad7_120418081655-football-champions-league-chelsea-drogba-story-top.jpg
Ambrosine
13.05.2012, 23:44
Ես էլ Ռոբբենի համար եմ ուզում, որ Բավարիան հաղթի. ինքը էդ տիտղոսը չունի: Համ էլ Բավարիան Ռեալին է հաղթել` եզրափակչի ճանապարհին, այնպես որ... Բա-վա-րիա :clap :)):
ARam Grig
14.05.2012, 00:54
Nerses__AM Բուսկետսությունը ո՞րն ա? Աշխատասիրությունն ու չափազանց խելացի խաղը?
Sagittarius
14.05.2012, 01:21
Քաղաքի կեսը անգլիացիա ա լինելու, ուստի ոնց էլ լինի արդյունքը ես մի կեսի հետ քեֆ եմ անելու :hands Մյունխենը արդեն պատրաստվում է ֆինալին:
Կարևորը ֆուտբոլը լինի թեժ, գարեջուրը սառը, աղջիկներն էլ «սրտ»աբաց :))
Nerses__AM Բուսկետսությունը ո՞րն ա? Աշխատասիրությունն ու չափազանց խելացի խաղը?
Աշխատասիրություն, խելացի խաղ ու չստացված վախտն էլ սիմուլյանտություն :D
ARam Grig
14.05.2012, 14:52
Աշխատասիրություն, խելացի խաղ ու չստացված վախտն էլ սիմուլյանտություն :D Միհատ ինձ համար շաաատ հետաքրքիր հարց տամ...Քանի անգամ էս տեսել,որ Բուսկետսը սիմուլյանտություն անի? Ինձ ուղղակի քանակն ա հետաքրքրում.
Միհատ ինձ համար շաաատ հետաքրքիր հարց տամ...Քանի անգամ էս տեսել,որ Բուսկետսը սիմուլյանտություն անի? Ինձ ուղղակի քանակն ա հետաքրքրում.
Մի մարդ սպանածն էլ ա մարդասպան, 3 հոգու սպանածն էլ, սերիական մարդասպանն էլ ;-) նույնն էլ սիմուլյանտություն անելն ա
Ambrosine
14.05.2012, 20:45
Մոդերատորական. եկեք թեման չվերածենք "բուսկետսություն" գիտական դիսցիպլինի քննարկման վայրի: Եթե իրոք կա քննարկելու մեծ ցանկություն, ապա դա կատարեք Բարսելոնայի թեմայում:
Ambrosine
15.05.2012, 19:06
Մոդերատորական. ինչի՞ եք ուզում մոդերատորականի անտեսման համար տուգանային ստանաք: Ախր գրել էի, չէ՞, ուրիշ թեմա ընտրեք: Թեմայից դուրս գրառումները ջնջել եմ:
ARam Grig
16.05.2012, 00:00
Ինչ օբյեկտիվ մոդերատորական ա:) որ գրառումը իրան ձեռնտու չեր` ջնջվել ա:D
Սաղ նորմալ ա;) սպասում ենք Ֆինալին !
Ambrosine
16.05.2012, 08:57
Որ լրիվ օբյեկտիվ լինեմ, հիմա պետք ա գրառումդ ջնջեմ ու տուգանային տամ :)) ;):
Բոլորս էլ ֆինալին ենք սպասում. Ռե... էէէ, Բա-վա-րիա :clap :)):
ARam Grig
16.05.2012, 11:41
Որ լրիվ օբյեկտիվ լինեմ, հիմա պետք ա գրառումդ ջնջեմ ու տուգանային տամ :)) ;):
Բոլորս էլ ֆինալին ենք սպասում. Ռե... էէէ, Բա-վա-րիա :clap :)): Հուսով եմ մենակ տուգանային,առանց գունավոր քարտերի:))
Բայց ես Իսպանիայի Գավաթի Ֆինալն ի նկատի ունեի :yea ու բնականաբար առաջ Կատալոնիա! :clap :))
Չեմպի Ֆինալն ել կուզեմ հետխաղյա 11 մետրանոցներ լինի,սիրում եմ ֆուտբոլային լոտոները (Բայց ոչ իմ սիրած թիմի մասնակցությանբ:)))
Ambrosine
18.05.2012, 09:50
Ինչու՞ են եվրոպացիք այսքան պարապ :))
Անգլիայում ի հայտ է եկել ութոտնուկ Պաուլի հետնորդը: Դա Նիկոլաս անունով լաման է, որ այս մրցաշրջանում ճիշտ է կանխատեսել Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումների արդյունքները: Այս մասին հաղորդում է Desporter-ը:
Մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «Չելսի»հանդիպումը: Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել, թե որ թիմին է նախապատվությունը տալիս լաման:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=CObJzbof7bQ
Աղբյուր (http://civilnet.am/2012/05/17/%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD-%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B9%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB/)
ARam Grig
18.05.2012, 18:26
Ինձ մի հարց ա հետաքրքրում:think..Երկրպագուների քանակը հավասար ա լինելու ստադիոնում? Թե որ Բավարիայի դաշտում ա լինելու,իրանց արտոնություն են տալու? Բայց ճիշտ կլինի, որ հավասար լինի,թե չէ նենց անարդարոտ ա:
ARam Grig
19.05.2012, 16:35
Չեմպիոնների լիգայի 2011/12թթ. խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր: Մյունխենի «Այլանս Արենայում» ասպարեզ դուրս կգան «Բավարիան» ու «Չելսին»: Ազգային առաջնությունում անհաջող հանդես եկած թիմերի համար այսօրվա եզրափակիչը մրցաշրջանը փրկելու միակ հնարավորությունն է:
Ֆավորիտը «Բավարիան» է
Հանդիպման ֆավորիտ է համարվում «Բավարիան»: Պատճառը շատ պարզ է` մյունխենցիները հանդես են գալիս սեփական հարկի տակ: Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է եզրափակչի մասնակիցներից մեկի հարկի տակ: Մյունխենցիները եզրափակիչից առաջ մրցաշարում 7 անընդմեջ հաղթանակ են տոնել սեփական հարկի տակ ու ցույց են տվել, թե որքան հաջող են հանդես գալիս «Ալյանս Արենայում»:
Երկու թիմերն էլ կադրային խնդիրներ ունեն, սակայն «Չելսիի» դեպքում դրանք ավելի լուրջ են: Որակազրկված են թիմի ավագ Ջոն Տերին, առանցքային խաղացող Բրանիսլավ Իվանովիչը, Ռամիրեսը ու Ռաուլ Մեյրելեշը: «Բավարիայի» կազմում չեն կարող ասպարեզ դուրս գալ Հոգլեր Բադշտուբերը, Լուիս Գուստավոն ու Դավիթ Ալաբան:
Չմոռանանք նաև, որ «Չելսին» միայն այսօր հաղթանակ տոնելու դեպքում իրավունք կստանա հաջորդ տարի ևս հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ ահա «Բավարիան» նման խնդիր չունի:
Բուքմեյքերների կարծիքը.
Կհաղթի «Բավարիան»` 1.75
Ոչ-ոքի` 3.95
Կհաղթի «Չելսին»` 4.20
Միշտ երկրորդը
Որքան էլ տարօրինակ է, այսօրվա եզրափակչի մասնակիցների շարքում չկա մի ֆուտբոլիստ, ով նախկինում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Շատերը հանդես են եկել եզրափակիչներում, բայց չեն կարողացել հասնել հաջողության:
«Բավարիայի» առաջատարներ Ֆրանկ Ռիբերին, Արիեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայգերը, Ֆիլիպ Լամը ու Մարիո Գոմեսը պարտվել են իրենց կարիերայի ամենակարևոր եզրափակիչները: «Բավարիայի» կազմում նրանք 2 տարի առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում զիջեցին «Ինտերին»: Ռոբենն ու Ռիբերին պարտության դառնությունը զգացել են նաև աշխարհի առաջնությունների եզրափակիչներում, իսկ Շվայնշտայգերը` Եվրոպայի առաջնությունում:
«Չելսիի» ներկայիս կազմից միանգամից 8 խաղացողներ մասնակցել են 2008թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որտեղ «ազնվականները» զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: Պորտուգալացի Պաուլո Ֆերեյրան էլ ազգային թիմի կազմում պարտվել է «Եվրո-2004»-ի եզրափակիչում:
Տիտղոսներով առանձնանում են միայն «Չելսիի» իսպանացի լեգեոներներ Խուան Մատան ու Ֆեռնանդո Տորեսը, ովքեր ազգային թիմի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն, իսկ Տորեսը նաև Եվրոպայի չեմպիոն:
Մրցավարը
Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներն անցնում են առանց մրցավարական սկանդալների: Այսօրվա մրցավեճը սպասարկելու է պորտուգալացի Պեդրու Պրոենսան, ով ֆուտբոլից ազատ ժամանակ աշխատում է որպես տնտեսագետ և երբեք աչքի չի ընկել աղմկահարույց դեպքերով:
Պորտուգալացին մինչ այս նման կարևոր հանդիպումներ չի վարել, սակայն «Բավարիային» մրցավարը շատ լավ է ծանոթ: Պրոենսան Մյունխենում երկու անգամ վարել է Չեմպիոնների լիգայի հանդիպում ու երկուսում էլ «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվել է (2010թ. «Բորդոյին», 2011թ.` «Ինտերին»):
Պրոենսան այն մրցավարներից է, ով դեղին քարտերի հարցում ժլատություն չի ցուցաբերում ու միջինը 5 անգամ զգուշացնում է խաղացողներին: Միաժամանակ, Պրոենսան հազվադեպ է կարմիր քարտի արժանացնում ֆուտբոլիստներին:
Արդյունավետ ֆուտբոլ
Եվրագավաթներում թիմերը մրցել են միայն 2 անգամ: 2005թ. այսօրվա եզրափակչի մասնակիցների մասնակցությամբ քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում 11 դարպասի գրավում արձանագրվեց: Առաջին խաղում 4:2 հաշվով հաղթեց «Չելսին», իսկ պատասխան մրցավեճում գերմանացիներն առավելության հասան 3:2 հաշվով ու դուրս մնացին հետագա պայքարից:
Այսօրվա մրցավեճում ևս սպասվում է գոլառատ խաղ, քանի որ թիմերը բաց ֆուտբոլ են դավանում, իսկ առանցքային պաշտպանների բացակայությունը միայն կարող է նպաստել գոլերի առկայությանը:
Լոնդոնցիները վերջին 10 խաղերում 18 գոլ են խփել ու 12 գնդակ ընդունել: «Բավարիան» էլ 16 անգամ է գրավել մրցակիցների դարպասը, իսկ սեփականը ընդունել 11 գոլ:
armsport.am
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=F1HJrm4t9BY
Rammstein
20.05.2012, 01:33
Ըխք… :sad
Ամենաշատ Ռոբենի վրա եմ կատաղած` չնայած որ 11 մետրանոցների հետ կապ չուներ: :angry
Ջան:love,շատ ուրախ եմ Չելսիի այսպիսի հաղթանակի համար:Շնորհավորում Չելսիի բոլոր երկրպագուներին :love :love
Համոզված եմ, որ հաղթելու է Չելսին ;) սեփական դաշտ, Չելսիի պաշտպանություն, էդ սաղ երկրորդական բաներ են ;)
Եկանք, տեսանք, հաղթեցինք ;) Շնորհավորում եմ Չելսիի տղամարդկային խաղը գնդակ տշելուց առավել բարձր դասող ՃԻՇՏ ֆուտբոլասերներին
Վերջապես, 1997 թվականից, արդեն 15 տարի ա երազում էի սրա մասին… Շնորհաորում եմ բոլորին, հատկապես ինձ ու John-ին :)
Best Regards,
Guest. :D
ARam Grig
20.05.2012, 12:28
Շնորհավորում եմ Չելսիի երկրպագուներին:
Խաղը ընթացավ համարյա նույն սցենարով,ինչ որ տեսանք Բարսելոնայի հետ խաղերում:Բավարիան ստեղծում էր պահեր,բայց չեր կարում օգտագործեր:Չելսին էլ խուլ պաշտպանության էր անցել շեշտը դնելով հակագրոհների վրա: Բավարիայի խփած գոլից հետո լոնդոնցիները ստիպված էին գրոհել ու ստացվեց:Բախտի գործոնը իր դերը խաղաց: Չելսին արժանի էր ավելի շատ Աբրամովիչի օրոք էսքան տարիների կատարած աշխատանքի համար,քան կոնկրետ էս տարվա ցույց տված խաղի:Խաղով կարծում եմ Բավարիան ավելի արժանի էր,եթե վերցնենք ամբողջ խաղերը Լիգայի: Լավ խաղ էր: Ի դեպ պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Լոնդոնը ներկայացնող թիմը ու դա եղավ Աբրամովիչի օրոք Չելսիի 100-րդ խաղում ՉԼ-ում: Սիրուն ա նայվում` 100-րդ խաղում առաջին անգամ նվաճվում ա բաղձալի Գավաթը:)
Լեո Մեսսին էլ 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:Ֆենոմենալ արդյունք :hands