PDA

Դիտել ողջ տարբերակը : YerevanATM - հավելված խելախոսների (smartphone :)) ) համար

Ձայնալար
05.05.2012, 16:08
YerevanATM -ը հավելված է, որը թույլ է տալիս գտնել ձեր ցանկացած բանկոմատը երևանում:
Առկա է ֆիլտրում ըստ բանկի և ըստ սպասարկվող քարտի տեսակի (arca, visa, master, amex).

Այս պահին հավելվածը արդեն հասանելի է (https://play.google.com/store/apps/details?id=com.yerevanatm.anorayr#?t=W251bGwsMSwxLDIxMiwiY29tLnllcmV2YW5hdG0uYW5vcmF5ciJd) Android օպերացիոն համակարգի համար: Շուտով կունենանք նույն հավելվածից նաև iOS-ի և Windows Phone-ի համար:

Անդրոիդի հավելվածը աշխատում է օֆլայն՝ առանց ինտերնետ միացում պահանջելու:

Այստեղ պարբերաբար ինֆորմացիա կտեղադրվի թարմացումների վերաբերյալ: Ինչպես նաև ուրախ կլինենք կարդալ ձեր առաջարկներն ու դիտողությունները:

Թարմացումներին կարող եք հետևել համապատասխան ֆեյսբուքյան էջում՝
http://www.facebook.com/YerevanATM

Քիչ էր մնում մոռանայի ամենակարևորը՝

Հավելվածն անվճար է

Elmo
05.05.2012, 16:15
Market-ում կա՞ Բագ:

Վայ, դեբիլ հարց էր: Հիմա փորձում եմ:

Chuk
05.05.2012, 16:17
Ես էլ վիֆի ճարեմ, որ քաշեմ :))

Elmo
05.05.2012, 16:22
Լավ բան ա, շուտվանից էի սենց բան ուզում ունենալ:
Դանդաղ ա աշխատում: Google Map -ի պես ֆոկուս անող բան ա պետք երևի:

Ձայնալար
05.05.2012, 16:26
Հա, Վազգ, դանդաղ ա: Հիմնական պատճառը կարծում եմ օֆլայնությունն ա: Ամեն դեպքում փորձելու ենք լավացնել:

Գուգլ մափի պահը չջոգեցի :8 Ի՞նչ ֆոկուս:

Elmo
05.05.2012, 16:36
Գուգլ մափի պահը չջոգեցի :8 Ի՞նչ ֆոկուս:

Ասենք քարտեզը 5 ԳԲ ա, բայց ինքը RAM-ի մեջ լցնում ա մենակ էն հատվածը, որը նայում ես(հեռախոսի էկրանի չափով+մի քիչ ավել, որ տեղաշարժելուց սահուն լինի): Հենց տեղափոխում ես, ինքը էն հին հատվածը ազատում ա RAM-ից, նորն ա լցնում: Դրան ֆուկուս եմ ասում(կարող ա իսկականից անունը ֆոկուս ա):

Word-ն էլ ունի տենց բան: Կարաս գիգանոց ֆայլ բացես, ինքը RAM-ի մեջ մենակ էն հատվածն ա պահում, որը էդ պահին ակտիվ ա:

Ձայնալար
05.05.2012, 16:48
Հա, հասկացա, Վազգ ջան: Կփոխանցեմ դեվելոպեր ձյային :)

Freeman
05.05.2012, 18:07
Կքաշեմ, լավ միտք ա: Իսկ էն վճարման ապարատները չկա՞ն:

Ձայնալար
05.05.2012, 22:36
Չէ, ճիշտն ասած մտքներովս անցնում ա, բայց դեռ չենք կողմնորոշվում արժի՞ ավելացնել, թե չէ: Ի դեպ, եթե կարծիքներ կան լրացուցիչ հնարավորությունների հետ կապված, ասեք, անպայման հաշվի կառնենք: Շուտով երևի բանկերի մասնաճյուղերը կավելացնենք:

Հայկօ
06.05.2012, 00:43
Բագ, Նոր, տղեք, փորձեք քիչ ժամանակում լիքը դաունլոդներ, ռեյտինգներ ու քոմենթներ հավաքել ձեր ծրագրի վրա, ու ինչքան քիչ ժամանակում ու ինչքան շատ աշխուժություն ստեղծեք, էդքան լավ: Ժողովուրդ ջան, ով անդրոիդ ա օգտագործում, ուղղակի ծրագիրը քաշեք, հինգ աստղանի ռեյտինգ տվեք ու եթե կարող եք՝ մի հատ էլ պուճուր ռևյու գրեք, ավել բան պետք չի )): Տենց հնարավոր ա, որ Բագենց ծրագիրը նույնիսկ ընկնի Play-ի առաջին էջ՝ Top Grossing-ների շարքը: Ես արդեն մի հատ +5, մի հատ էլ քոմենթ թողել եմ )):

Artgeo
06.05.2012, 00:50
This app is incompatible with your Beeline Samsung GT-S5830.

Freeman
06.05.2012, 01:00
This app is incompatible with your Beeline Samsung GT-S5830.

5830-ը Ace-ը չի՞, բա ո՞նց ա 5660-ի՝ Gio-ի հետ համատեղելի :think

Freeman
06.05.2012, 01:03
5830-ը Ace-ը չի՞, բա ո՞նց ա 5660-ի՝ Gio-ի հետ համատեղելի :think

Նոր մի բան էլ տեսա`

http://i.imgur.com/g72V6.png

Chuk
06.05.2012, 01:16
Բագ, Նոր, տղեք, փորձեք քիչ ժամանակում լիքը դաունլոդներ, ռեյտինգներ ու քոմենթներ հավաքել ձեր ծրագրի վրա, ու ինչքան քիչ ժամանակում ու ինչքան շատ աշխուժություն ստեղծեք, էդքան լավ: Ժողովուրդ ջան, ով անդրոիդ ա օգտագործում, ուղղակի ծրագիրը քաշեք, հինգ աստղանի ռեյտինգ տվեք ու եթե կարող եք՝ մի հատ էլ պուճուր ռևյու գրեք, ավել բան պետք չի )): Տենց հնարավոր ա, որ Բագենց ծրագիրը նույնիսկ ընկնի Play-ի առաջին էջ՝ Top Grossing-ների շարքը: Ես արդեն մի հատ +5, մի հատ էլ քոմենթ թողել եմ )):
+1
ժող, դուք էլ արեք

հ.գ. հա ի՞նչ անենք, որ մոտս չաշխատեց :D

Հայկօ
06.05.2012, 01:20
Իմ HTC Sensation-ի վրա ընտիր աշխատում ա (ICS-ով, ընդ որում):

Ֆոտոն
06.05.2012, 01:56
Լավ մտահաղացում ա, հոգով ու սրտով ձեզ հետ եմ. իմ հեռախոսը սկի ինտերնետ չի մտնում ցավոք: :)) Ապրեք

Հ.Գ. Էսքան շատ պիտակով թեմա դեռ չէի տեսել ակումբում::P

Artgeo
06.05.2012, 02:02
Հ.Գ. Էսքան շատ պիտակով թեմա դեռ չէի տեսել ակումբում::P
Մանավանդ խելախոս չէ՞ :D

Kita
06.05.2012, 02:37
Մարդկանց դրդում եք հեռախոս փոխել:)) ԲԱգ կայֆ միտք է ու ահավոր անհրաժեշտ:)

Հ.Գ. Ակումբում թեման չտեսնեի, տենց էլ չէի իմանա ինչ ինչոց է:)) Քանի որ ֆեյսում լայքեցի ու գլուխ չդրեցի, ամոթ ինձ:oy

Ձայնալար
06.05.2012, 07:52
+1
ժող, դուք էլ արեք

հ.գ. հա ի՞նչ անենք, որ մոտս չաշխատեց :D

Լո՞ւրջ, սկի չաշխատե՞ց: Հեսա ափդեյթ ենք անելու, պետք ա, որ միքիչ թեթեևանա :oy

Freeman
06.05.2012, 09:30
Բագ, Նոր, տղեք, փորձեք քիչ ժամանակում լիքը դաունլոդներ, ռեյտինգներ ու քոմենթներ հավաքել ձեր ծրագրի վրա, ու ինչքան քիչ ժամանակում ու ինչքան շատ աշխուժություն ստեղծեք, էդքան լավ: Ժողովուրդ ջան, ով անդրոիդ ա օգտագործում, ուղղակի ծրագիրը քաշեք, հինգ աստղանի ռեյտինգ տվեք ու եթե կարող եք՝ մի հատ էլ պուճուր ռևյու գրեք, ավել բան պետք չի )): Տենց հնարավոր ա, որ Բագենց ծրագիրը նույնիսկ ընկնի Play-ի առաջին էջ՝ Top Grossing-ների շարքը: Ես արդեն մի հատ +5, մի հատ էլ քոմենթ թողել եմ )):

+2 (Ես ու Ալտաիրը, բայց ինքը դեռ ոնց-որ դեռ չի արել)

Ժող մի հատ թերություն գտա, SE w19i Live with walkman-ով, երբ արդեն քարտեզն ա բացված, սեղմում եմ աջ կողմի վերևում GPS-ի նշանի վրա ծագիրը կախվում ու անջատվում, բայց ես Երևանից դուրս եմ, կարող ա՞ էդ կապ ունի :think
Մեկ էլ քարտեզի ռեժիմում փողոցը փնտրելու ֆունկցիա ավելացրեք, կարող ա ուզում ենք իմանանք էդ փողոցում ամենամոտը ո՞ր բանկոմատն ա, կամ ի՞նչ բանկ ու բանկոմատ կա` էս դեպքում պետք ա երրորդ ռեժիմը դնել ծրագրի մեջ, բացի բանկերից ու բանկոմատներից նաև փողոցներով ու առանց առանձին բանկի ու քարտի տեսակի ընտրության:

Ձայնալար
06.05.2012, 09:46

Մերսի շատ, GPS-ի խնդիրը կուղղենք անպայման, փողոց փնտրելու մասին կմտածենք:

matlev
06.05.2012, 11:33
Բագ, ասում ա՝

This app is incompatible with your Unknown T02A.

Unknown T02A-ը էս ա, ոուղղակի էլ ավելի չինական ու առանց անունի: :)) (http://www.eken.com/t02a/)

Ձայնալար
06.05.2012, 11:59
Լյով, իսկ ուրիշ ծրագրերի հետ երբևէ խնդիր ունեցե՞լ ես:

matlev
06.05.2012, 12:20
Լյով, իսկ ուրիշ ծրագրերի հետ երբևէ խնդիր ունեցե՞լ ես:

Հա, :) ծրագրերի մոտ 5%-ը նույն բանն են ասում:

Ձայնալար
06.05.2012, 13:48
http://www.itel.am/am/news/4902/

http://www.banks.am/am/news/newsfeed/6910/

Ձայնալար
07.05.2012, 15:27
Մերսի շատ, GPS-ի խնդիրը կուղղենք անպայման, փողոց փնտրելու մասին կմտածենք:

GPS -ի խնդիրը վերացվել է նոր տարբերակում, որն արդեն հասանելի է փլեյ սթորում:

Ինչպես նաև զգալի փոքրացվել է հավելվածի ծավալը՝ 8.9M-ից 2.5M:

Ներսես_AM
07.05.2012, 15:41
Ահավոր դանդաղ ա աշխատում, Բագ։ Ու որ քարտով ընտրում ես արքա ու վիզա միաժամանակ, գմփում ա։ Ռեփորթեմ արել ստեկթրեյսը, պիտի որ գտնեք սխալը որտեղ ա։

Ձայնալար
07.05.2012, 15:49
Զատո ստատիստիկայում ցույց ա տալի, որ մի հոգի յունայթիդ քինգդոմից քաշել ա :)))

Հա, Ներս ջան, դանդաղ ա: Ու ինչքան շատ օբյեկտ ա ընտրվում, էնքան ավելի ա սատկում: Դզելու ենք, հեսա միհատ դեվելոպերին ՏԳԹ սարքենք բարով խերով, ավելի արագ կլավացնենք:))

Artgeo
07.05.2012, 16:46
ԱՊԿ-ն տվեք, փորձարկեմ, վա, տո:

Ռուֆուս
07.05.2012, 18:34
Իմ մոտ հենց առաջին օրն ա գմփացել, ռեպորտել եմ: Մեկ էլ բանկերի ու քարտերի լոգոնեքը HD սարքեք, ահավոր անորակ են:

Chuk
07.05.2012, 23:46
Աշխատեց: Դանդաղ ա աշխատում իմ հեռախոսով, բայց մեկ ա շատ պետքական բան ա:
Բայց առաջարկում եմ սարքել նաև ոչ քարտեզով տարբերակ, եթե ասենք տվյալ հեռախոսը հզոր չի ու դրանով դժվար ա քարտեզը բացելը: Որտև հաճախ կարող ա օգտակար լինել նաև ուղղակի բացել ու ասենք էսինչ շրջանում տեղակայված բանկոմատների տեքստային ցանկը (հասցեներով), կամ էսինչ բանկի բանկոմատների տեքստային ցանկը (հասցեներով) տեսնելը: Սա ոչ թե որպես քարտեզին փոխարինող, այլ կողքից գործիք:

Ձայնալար
08.05.2012, 01:02

Ծանր աշխատելը կարծում եմ լուծելի խնդիր է: Ամենայն հավանականությամբ մինչև ամսվա վերջ կունենանք ծիտ աշխատող տարբերակ :)
Քո ասած տեքստային տարբերակը կա մի քանի վեբ կայքերում, միքիչ ավելորդ ա դառնում հավելվածի մեջ էդ ֆունկցիայի ավելացումը: Մանավանդ, եթե արագության խնդիրը լուծվի:

Shah
08.05.2012, 01:15
Զատո ստատիստիկայում ցույց ա տալի, որ մի հոգի յունայթիդ քինգդոմից քաշել ա :))) ստատիստիկան հարստացրել եմ ))
հ.գ. չեմ հասկանում ինչ դանդաղության մասին ա խոսքը...

Ձայնալար
08.05.2012, 01:25
Դզեց :)))

Դանդաղ ա, Շահ ախպեր, երևի քո դիվայսն ա խզարում: Կարո՞ղ ա թաբի վրա ես ձորձել:

Shah
08.05.2012, 01:27
Դզեց :)))

Դանդաղ ա, Շահ ախպեր, երևի քո դիվայսն ա խզարում: Կարո՞ղ ա թաբի վրա ես ձորձել: քոմենթը կարդա...
ամաչում եմ ստեղ գրեմ ինչ հեռախոս ա... :))) բայց դանդաղ չէի ասի..
իմ մոտ էլմօի ասածի պես ա բացում քարտեզը... հիմնական ակտիվ մասը բացում ա, հետո հենց կողքի եմ տանում կողքերից էլ ա սկսում բացվել առանց դանդաղելու, բայց զգում եմ որ էդ մասը բաց չէր...
մենակ մի մոմենտ... հայերեն տառեր չունեմ դրանից ա երևի... իմ մոտ քառակուսիներ տեսա մի տեղ տառերի փոխարեն

Ձայնալար
08.05.2012, 01:33
Իրականում դանդաղությունը բանկոմատները շարելուց ա առաջանում. եթե ընտրես ասենք բիբլոս բանկը, որն ընդամենը 5 բանկոմատ ունի, քարտեզի բացելն էլ չես տեսնի աչքով:

Հայերեն տառեր չկա մեջը՝ լրիվ լատինատառ պետքա որ լինի…

Shah
08.05.2012, 01:37
Իրականում դանդաղությունը բանկոմատները շարելուց ա առաջանում. եթե ընտրես ասենք բիբլոս բանկը, որն ընդամենը 5 բանկոմատ ունի, քարտեզի բացելն էլ չես տեսնի աչքով:

Հայերեն տառեր չկա մեջը՝ լրիվ լատինատառ պետքա որ լինի…
prometey bank-ը ընտրելուց մի վայրկյան հետո բացեց: երկրորդ տեղը տեսա քառակուսիներ գնացքի գծերի մոտ (չգիտեմ տեղի անունը) ...

Ձայնալար
19.05.2012, 11:22
Արմնյուզի «Ինտերակտիվ»-ը YerevanATM -ի մասին:

http://www.youtube.com/watch?v=Z0UcdCQ7hXc

Life
01.08.2012, 01:54
iOS -ի աջակցում :nyam

Ձայնալար
01.10.2012, 11:48
Անդրոյիդի համար ծրագրի թարմացված տարբերակը արդեն հասանելի օգտագործողներին։

Սպասում եմ Ձեր (քննադատական) կարծիքներին։

Ձայնալար
02.10.2012, 23:13
Իմ մոտ հենց առաջին օրն ա գմփացել, ռեպորտել եմ: Մեկ էլ բանկերի ու քարտերի լոգոնեքը HD սարքեք, ահավոր անորակ են:

Նոր տարբերակում նկարները HD են: Բա դու ասես մենք չանե՞նք Ռուֆ ջան:

Ձայնալար
02.10.2012, 23:17
Ասենք քարտեզը 5 ԳԲ ա, բայց ինքը RAM-ի մեջ լցնում ա մենակ էն հատվածը, որը նայում ես(հեռախոսի էկրանի չափով+մի քիչ ավել, որ տեղաշարժելուց սահուն լինի): Հենց տեղափոխում ես, ինքը էն հին հատվածը ազատում ա RAM-ից, նորն ա լցնում: Դրան ֆուկուս եմ ասում(կարող ա իսկականից անունը ֆոկուս ա):

Word-ն էլ ունի տենց բան: Կարաս գիգանոց ֆայլ բացես, ինքը RAM-ի մեջ մենակ էն հատվածն ա պահում, որը էդ պահին ակտիվ ա:

Ավելացվել ա քեշավորման հնարավորություն: Օգտագործողը կարող է ընտրել, թե արտաքին հիշողության ինչ ծավալ է հատկացնում դրան, այնուհետև ծրագրի օգտագործման ընթացքում, արդեն ցուցադրված տարածքների քարտեզները նկարի տեսքով հիշվում են հիշողությունում ու հաջորդ անգամ նույն մասը բացելիս շատ ավելի արագ է բացում: Քանի որ ոչ թե նկարը վերականգնվում է դրա տեքստային նկարագրությունից, այլ հենց նկարն է բերվում հիշողությունից:

Ձայնալար
25.01.2013, 20:54
Տիկնայք և պարոնայք, հավելվածը թարմացվել է՝

1. Ավելացվել է google map, որն անհամեմատ արագ է աշխատում, սակայն առնվազն առաջին անգամ օգտագործելիս ինտերնետ ա ուզում, ինչի եմ ասում առնվազն առաջին անգամ, որովհետև քեշավորման հնարավորություն ունի, այսինքը քարտեզը հիշվում ա հեռախոսի հիշողությունում ու հաջորդ անգամները մասամբ կանչվում է հիշողությունից՝ խնայելով ձեր օգտագործված մեգաբայթերը:
1.1 OSM քարտեզի հնարավորությունը պահպանվել է, որն առաջվա պես աշխատում է միանգամայն օֆլայն:

2. Ավելացվել է ԿԲ փոխարխեքները հիմանկան տարադրամների համար ցույց տվող էջը:

3. Կրկին թարմացվել է տվյալների բազան

4. Շտկվել են որոշ ծրագրային թերություններ

Վայելեք, քլնգեք:

Ձայնալար
25.01.2013, 20:55
Նորություններին կարող եք հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջում: Ձեռի հետ էլ որ լայքեք ու տարածեք, գոհ ու շնորհակալ կլինենք :))
https://www.facebook.com/YerevanATM

Universe
09.04.2013, 00:27
Կարգին սոֆթա... Արագություննել ցենտրա... դանդաղություն չնկատեցի

Ձայնալար
09.04.2013, 20:18
Կարգին սոֆթա... Արագություննել ցենտրա... դանդաղություն չնկատեցի

Մերսի, Gmap-ով արդեն արագության խնդիր չկա:

Ի դեպ հավելվածի մասին՝

http://www.mwnews.am/Tests/View/2645

Ռուֆուս
10.04.2013, 12:42
Բագ, էս ի՞նչ ա :D

http://i.imgur.com/Kasd6b5.png

Ֆսյո, էլ չեմ օֆֆթոփի :))

Ձայնալար
10.04.2013, 17:37
Դեկորացիա :beee

Ռուֆուս
18.06.2014, 23:18
Բագ, էլ չե՞ք շարունակում development-ը, Play Store-ում մեռա որոնելով, մի կերպ գտա

Ձայնալար
18.06.2014, 23:20
Չէ, Ռուֆ, բրախել ենք

Ռուֆուս
18.06.2014, 23:28
Ափսոս, լավ էիք սկսել: