PDA

Դիտել ողջ տարբերակը : Նպատակներ, որոնք մի օր կիրականանան



Նիկեա
02.05.2012, 17:43
Բոլորն էլ ունեն նպատակներ,երազանքներ ու վստահ են որ դրանք մի օր անպայման կիրականանան:Եկեք պատմենք մեր երազանքների մասին:
Մի օր ես վստահ եմ որ կդառնամ լավ լրագրող:Իմ վաստակած գումարով մի հատ լավ գործ կդնեմ ու իմ սեփական չորսհարկանի տունը կունենամ շրջապատված ծառուղի-լաբիրինթոսով կամուսնանամ իմ սիրած տղայի հետ ու կճանապարհորդեմ:Իսկ երբ ծերանամ ծերուկիս հետ մի հանգիստ տեղում մի համեստ խրճիթում կապրեմ մինչև իմ կյանքի վերջը:Ես վստահ եմ որ մի օր կիրականանան իմ բոլոր երազանքները:Ես դրանում վստահ եմ:
Հիմա ձեր հերթն է...

Ամմէ
02.05.2012, 20:28
Բոլորն էլ ունեն նպատակներ,երազանքներ ու վստահ են որ դրանք մի օր անպայման կիրականանան:Եկեք պատմենք մեր երազանքների մասին:
Մի օր ես վստահ եմ որ կդառնամ լավ լրագրող:Իմ վաստակած գումարով մի հատ լավ գործ կդնեմ ու իմ սեփական չորսհարկանի տունը կունենամ շրջապատված ծառուղի-լաբիրինթոսով կամուսնանամ իմ սիրած տղայի հետ ու կճանապարհորդեմ:Իսկ երբ ծերանամ ծերուկիս հետ մի հանգիստ տեղում մի համեստ խրճիթում կապրեմ մինչև իմ կյանքի վերջը:Ես վստահ եմ որ մի օր կիրականանան իմ բոլոր երազանքները:Ես դրանում վստահ եմ:
Հիմա ձեր հերթն է...կեցցես հիանալի է , ես էլ եմ վստահ , որ քո ցանկությունները անպայման ի կատար կածվեն;), բայց մի բան չհասկացա , բա էտ 4 հարկանի տունը ինփ էս կտակելու որ վերյում ծերուկիդ հետ խրճիթում ապրեք՞:oy;)

Ամմէ
02.05.2012, 20:30
ես էլ ուզում եմ որ իմ սիրելի անձնավերությանը գտնեմ ու րար հետ ապրենք խոր ծերություն , Ձեր պես էլի Նիկեա;)ու լիքը լավ բալիկներ ու թոռնիկներ ունենանք ու հպարտանանք իրենցով:hands

ivy
26.03.2023, 15:26
Նույնիսկ նպատակների ու դրանց իրականցման մասին թեմա ունենք :)

Իմ խնդիրն էն է, որ մտքիս դրած նպատակին բավականին արագ կարողանում եմ հասնել, բայց նույնքան էլ արագ հասկանում եմ, որ դա իրականում իմ ուզածը չէր։

Օրինակ՝ աշխատանք փոխել, ավելի լավ աշխատանք գտնելը երբևէ խնդիր չի եղել, բայց գոհունակության զգացում միևնույն է չի առաջանում։
Կամ ուզում էի դոկտորականի գնալ, ընդունելության ամբողջ պրոցեսից հետո շատ արագ հասկացա, որ ես ակադեմիայում դիմացողը չեմ, առնվազն կյանքիս էս հատվածում, ու ոչ էլ թե պատրաստ եմ ուրիշ բաներից հրաժարվել՝ հօգուտ դրան ժամանակ տրամադրելուն։

Եսիմ ինչքան պարապելուց ու սովորելուց հետո, անհատապես հոգեթերապիա ացնկացնելու թույլատրության քննություններն անցա, բայց նաև էստեղ հասկացա, որ ռիսկս չի հերիքում սեփական գործն ունենալ՝ որպես անհատ ձեռներեց։ Էն լիցենզիան, որ լիքը մարդու երազանքն է, անկապ ընկած է թղթապանակիս մեջ։
Ես մնում եմ ինչ-որ մեկի համար աշխատող (թեկուզ ու որպես հոգեբան)՝ իմ ֆիքսված աշխատավարձով։

Հետո մտածեցի՝ այ եթե ապրոբացիա անցնեմ (հինգ-վեց տարվա տաժանակիր աշխատանքից ու հոգեբուժական հիմնարկներում մոտ երկու հազար ժամ անցկացնելուց հետո) ու բժշկական ապահովագրությունները սկսեն ծածկել պացիենտների այցն ինձ մոտ, այ էդ ժամանակ ռիսկս կհերիքի։ Ու դե էտեղ էլ ընդունվեցի, աշխատանքիս հետ զուգահեռ նաև լիքը ժամեր եմ անցկացնում ապրոբացիայի ճանապարհին։
Ու էլի գալիս է էն միտքը, որ սա էլ է ստացվելու, բայց հասկանալու եմ՝ էս չէր ուզածս։

Էսպես անվերջ վազում եմ անիվի մեջ ընկած սկյուռի նման՝ առանց շունչ քաշելու։

Լիքը մարդիկ չգիտեն՝ ոնց հասնեն իրենց նպատակներին, ես էլ չգիտեմ՝ ոնց գոհ մնամ, երբ հասնում եմ դրանց։

John
26.03.2023, 21:13
Իմ մոտ Նիկեայի նշած «նպատակ, որ վստահ եմ՝ մի օր իրականանալու է» կատեգորիայից երկու բան ա էղել, որ արդեն իրականացել է. ծխելը թողնելը, որ ի վերջո ստացվեց 11 տարի ծխելուց հետո, ու երջանիկ ընտանիք ստեղծելը, որն իհարկե շարունակական պրոցես է, բայց էս պահի համար ավելի քան ստացվել է:
Հաջորդը երևի «երազանքի տուն» ունենալն է. իր սիրուն այգով կոմպակտ, հարմարավետ, լուսավոր տնակը: Կարծում եմ՝ 5-6 տարուց հասնելու նպատակ է :Ճ

StrangeLittleGirl
26.03.2023, 22:29
Իմ բոլոր նպատակներն իրականացել են, ու ես ինձ համար երջանիկ ու բավարարված ապրում եմ։ Բայց արանքում նոր նպատակներ են ծնվում, ավելի գլոբալ, ավելի ոչ ինձնից կախված, քաղաքական, ու գիտեմ, որ դրանք դժվար իմ կենդանության օրոք իրականություն դառնան, բայց դե չեմ հանձնվում։ Ու երևի սա էլ կյանքին իմաստ ա տալիս։

Վիշապ
26.03.2023, 23:57
Ես որպես էքզիստենցիալ կրիզիսով անցած մարդ, գլխիս շատ զոռ տալուց հետո հիասթափությամբ հայտնաբերեցի, որ բավարարվածության զգացումը նպատակ ունենալ-չունենալու, նպատակներին հասնել-չհասնելու հետ հեչ կապ չունի, կապ ունի մարդուս ներկայի նկատմամբ վերաբերմունքի ու նաև հորմոնների հետ։ Հետևաբար, հիմա ինձ համար գլխավոր նպատակ է չափավոր թքած ունենալու զգացումն ու հորմոնալ բալանսը պահելը, մնացած նյութական ու հոգևոր նպատակներն էլ ձեռի հետ, ոնց ստացվի, կամ ոնց էլ ստացվի, յոլա կգնամ․․․ կամ թքած։

Արամ
27.03.2023, 10:13
Երբեք ներքին բավարարվածության չեմ հասել։ Շատ էի նեղվում, մտածում էի մի բան էն չի, էս նպատկին հասնում եմ, մեկա չես բավրարվում, էն մյուսին հասնում ես, էլի նույնն ա։ Կարողա ֆունդամենտալ ինչ որ խնդիր կա մոտս, բայց էս վերջին 1-2 տարում, էլ չեմ անհանգստանում որ բավարարավածություն չունեմ։ Մի տեսակ էդ դարձել ա էությանս մասը։ Ու դա օգտագործում եմ, որպեսզի իմ input-ը էս աշխարհում անընդհատ ավելացնեմ։ Ինչի համար շատ թույն հատկություն ա, չբավարված լինելը։ Ճիշտ ա դրա հետ շատ վատ հետևանքներ էլ են գալիս, բայց ամենինչը էս կյանքում trade-off-ի մասին ա։ Հիմա եթե հարց տաին, կուզես բարարաված լինեիր, բայց էս, էս նպատկաներդ իրագործած չլինեիր, միանշանակ կհրաժարվեի։ Այսինքն ամեն դեպքում էս չբարարված լինելը, ներքին հակասություններ չի ստեղծում, հա մի քիչ "անհանգիստ" եմ, լոկալ լիքը խնդիրներով, բայց մեծ պատկերում, բավականին երջանիկ։

Ուլուանա
27.03.2023, 19:10
Ես նպատատկներին հասնելուց տևական բավարարվածության զգացում չեմ ակնկալում. ցանկացած բանի հասնելուց հետո էլ, նույնիսկ եթե սկզնական պահին բավարարություն է լինում, դա երկար չի տևում, ու սրան, կարծում եմ, պետք է հանգիստ վերաբերվել ու անցնել առաջ: Եթե բավարարվածության հասնելու աղբյուրը դա լիներ, մարդը մի բանի հասնելուց հետո կլճանար, էլ առաջ չէր շարժվի: Հետևաբար, կարծում եմ, նորմալ է նպատակին հասնելուց հետո տևական երանության մեջ չլռվելը: Իսկ եթե խոսքն ընդհանուր կյանքից բավարարված զգալու մասին է, էդ մեկն, իմ խորին համոզմամբ, լրիվ ուրիշ տեղ է պետք փնտրել, ոչ թե կոնկրետ գործողությունների կամ իրադարձությունների իրականացման մեջ: Ընդհանուր ներքին բավարարվածությունն ու երջանկությունն ինձ համար մի վիճակ է, որին ես հասել եմ տարիներ շարունակ ինքս ինձ վրա լուրջ աշխատելով, ինձ ուսումնասիրելով ու ճանաչելով, կյանքի, մարդկանց ու ինքս իմ նկատմամբ վերաբերմունքս փոխելով:

Իմ նպատակների մի մասն իրականացել է, մի մասը` դեռ չէ, ու, բնականաբար, ընթացքում միշտ նոր նպատակներ են առաջանում, որոշ հներ էլ չեղարկվում են, որոշներն էլ իրականանալուց հետո անիմաստ ու սխալ են թվում, էն որ հասկանում ես, որ քեզ դա իրականում հեչ էլ պետք չէր: Բայց, ինչպես արդեն ասեցի, իմ ներքին բավարարվածությունը նպատակներիս իրականալ-չիրականանալուց չի կախված:

Իմ կյանքի ամենակարևոր նպատակներից/երազանքներից մեկը սիրով ու փոխըմբռնմամբ լի, առողջ, համերաշխ ու ներդաշնակ ընտանիք ստեղծելն ու պահպանելն է, որին հասել եմ, դե, պահպանելն էլ, բնականաբար, անվերջ պրոցես է ու որոշակի հետևողական աշխատանք է պահանջում:

Մի քիչ կենցաղայիններից. տարիներ շարունակ նպատակ ունեի գոնե մի 5 կգ լցվելու, քանի որ նորմայից նիհար էի, ու ոչ մի կերպ չէր հաջողվում: Վերջին տարիներին վերջապես հաջողվել է :D: Էստեղ կարևոր է նշել, որ ինձ համա քաշ հավաքելը երբեք ինքնանպատակ չի եղել, այսինքն` ամեն գնով իմ ուզած քաշին հասնելն ընդունելի չի եղել: Ինձ պետք էր իմ ուզած, իմ չափանիշներով ճիշտ ու առողջ ձևով հասնել դրան, թե չէ` տորթ ու ֆասթֆուդ ուտել-խմելով երկու օրում էլ կարող էի դա անել:

Մնացածը մի քիչ անձնական եմ համարում գրելու համար, իսկ դեռևս չիրականացածների մասին խոսել չեմ սիրում: Մի մասի մասին կգրեմ իրականանալուց հետո: )))

StrangeLittleGirl
27.03.2023, 23:47
Էսօր մի քիչ ժամանակ տրամադրեցի ու մտածեցի նպատակներին հասնելու ու բավարարվածության կապի մասին։ Հասկացա, որ ինձ մոտ ուրիշ ձև ա աշխատում։ Այսինքն, ես ընթացքից եմ հաճույք ստանում ու բավարարված լինում, ոչ թե ակնկալում, որ հենց ինչ-որ նպատակի հասնեմ, պիտի բավարարված լինեմ։ Ու հակառակը՝ երբ որևէ բանի ընթացքից հաճույք չեմ ստանում, ժամանակն ա փոփոխությունը նպատակ դարձնելը ու դրան հասնելուց հաճույք ստանալը։

Ես ցանկացած նպատակ, անգամ ամենաաբստրակտ ու համամարդկայինները, ընկալում եմ որպես խնդիր, որը պետք ա լուծել կոնկրետ գործողություններով։ Իսկ խնդիր լուծելը անկախ նրանից մաթեմատիկական ա, թե մարդկային հարաբերությունների հետ կապված, ստեղծագործական, թե քաղաքական, ինձ ամենաշատը բավականություն պատճառող բաներից ա։

Մի քիչ աբստրակտ ա թվում, բայց մի երկու օրինակ բերեմ։ Ասենք պհդ անողների մեծ մասի մեծագույն նպատակը պրոֆեսոր դառնալն ա։ Նենց չի, որ ես չեմ մտածել ու չեմ ուզել պրոֆեսոր դառնալ, բայց դա երբեք իմ կյանքի կենտրոնական նպատակը չի էղել։ Ու պհդ-ն էլ, մնացած ակադեմիական կարիերաս էլ էնպես եմ դասավորել, որ աշխատանքիցս բավարարված զգամ, ինչը, կարելի ա ասել, պրոֆեսոր դառնալու շանսերս խիստ փոքրացրել ա, բայց էն ժամանակ ես չեմ խորացել դրա մեջ։ Հետո եկավ մի պահ, երբ հանգամանքների արդեն աշխատանքիցս զզվում էի ուղղակի, ու շարունակել էլ ինքնասիրությունս թույլ չէր տալիս։ Էդպես նպատակ դրեցի ոլորտս փոխելը։ Ու աշխատանքի փնտրտուքը դարձավ իմ նոր խնդիրը, որը լուծում էի կոնկրետ գործողություններով ու մեծ բավականություն ստանում։ Հետո եկավ նոր աշխատանքը, որի պրոցեսից խիստ բավարարված եմ։ Գուցե գա մի պահ, երբ էլ բավարարված չլինեմ։ Էդ ժամանակ նոր խնդիր կդնեմ առաջս ու կոնկրետ քայլեր կձեռնարկեմ, համ ընթացքից հաճույք կստանամ, համ էլ հետո ստացված արդյունքից։

Մի ուրիշ օրինակ էլ։ Ասենք թե ուզում եմ մի քանի կիլո նիհարել։ Ֆիզիկական ակտիվությունս ավելացնում եմ, սննդիս հետևում եմ։ Բայց եթե նիհարելու միակ տարբերակն ասենք վազելը լիներ, կյանքում չէի անի, որտև վազելուց հեչ հաճույք չեմ ստանում։ Իսկ լողավազան գնալ՝ ինչքան ասես։ Հետո արդեն մոռանում եմ, թե ինչի համար էի լողավազան գնում։

Ու տենց շարունակ, ցանկացած հարցում։ Իմ հիմնական մոտիվատորն ընթացքից բավարարված լինելն ա։ Եթե ընթացքը չի բավարարում, հրաժարվում եմ դրանից։