Apsara
28.04.2012, 21:36
Գուցե վերնագիրը այդքան էլ հարիր չէ բաժնին, բայց սեփական փորձից ելնելով ուզում եմ այստեղ կիսվել այն ինֆորմացիայով, որ հաճախ խանգարում է բժշկի դիմել: Մարդիկ նախընտրում են հարևանի, իրենց ոչ բժիշկ տատիկի, կամ ինչ-որ կերպ ինչ-որ տեղ լսած բուժումը փորձել, բժշկի դիմելու փոխարեն: Հաճախ հետևանքները անուղղելի են…
Այսօր ինձ հետ նման մի բան կատարվեց: Ես ուժեղ հարբուխ եմ տանում և բարձր ջերմություն ունեմ, մեկ էլ հոպ ու մորաքույրս ասում է, որ բարձր ջերմության ժամանակ կրծքով երեխային չի կարելի կերակրել:o, հարցնում եմ՝ ինչու՞ - պատասխան՝ երեխային վնաս է, էսինչը, որ ջերմություն ուներ և այլն...: Ինձ արդեն ուղարկում էին արհեստական սնունդ առնելու…
Ես զանգահարեցի երեխաներիս բժշկուհուն և պարզեցի, որ այդպիսի բան չկա, խորհուրդ տվեց կրել դիմակ, որ հնարավորինս պաշտպանված լինեն ինձ հետ շփվող մարդիկ: