PDA

Դիտել ողջ տարբերակը : «Տատիկի հեքիաթները»



Apsara
28.04.2012, 21:36
Գուցե վերնագիրը այդքան էլ հարիր չէ բաժնին, բայց սեփական փորձից ելնելով ուզում եմ այստեղ կիսվել այն ինֆորմացիայով, որ հաճախ խանգարում է բժշկի դիմել: Մարդիկ նախընտրում են հարևանի, իրենց ոչ բժիշկ տատիկի, կամ ինչ-որ կերպ ինչ-որ տեղ լսած բուժումը փորձել, բժշկի դիմելու փոխարեն: Հաճախ հետևանքները անուղղելի են…

Այսօր ինձ հետ նման մի բան կատարվեց: Ես ուժեղ հարբուխ եմ տանում և բարձր ջերմություն ունեմ, մեկ էլ հոպ ու մորաքույրս ասում է, որ բարձր ջերմության ժամանակ կրծքով երեխային չի կարելի կերակրել:o, հարցնում եմ՝ ինչու՞ - պատասխան՝ երեխային վնաս է, էսինչը, որ ջերմություն ուներ և այլն...: Ինձ արդեն ուղարկում էին արհեստական սնունդ առնելու…
Ես զանգահարեցի երեխաներիս բժշկուհուն և պարզեցի, որ այդպիսի բան չկա, խորհուրդ տվեց կրել դիմակ, որ հնարավորինս պաշտպանված լինեն ինձ հետ շփվող մարդիկ:

Apsara
02.05.2012, 10:47
Մի հատ էլ հեքիաթ, բակում մի կին իր հարսից բողոքում է, որ <<երեխային էնքան պամպերս հաքցրեց բանը պուճուր ա մնացել...>> Դե այս դեպքում իրեն անիմաստ գտա բացատրել, որ չափսի հետ կապված միայն ժառանգությունը կապ ունի;

Cassiopeia
02.05.2012, 11:31
Վարդ, ջերմությամբ կրծքով կերակրելու վտանգը երեխայի փորիկի պնդացումն է։ Ուղղակի երեխեն մի քիչ ավել կտանջվի աղիները դատարկելուց։

Apsara
02.05.2012, 14:33
Վարդ, ջերմությամբ կրծքով կերակրելու վտանգը երեխայի փորիկի պնդացումն է։ Ուղղակի երեխեն մի քիչ ավել կտանջվի աղիները դատարկելուց։
Ճիշտն ասած ոչ մի փոփոխություն չկար այդ հարցում