PDA

Դիտել ողջ տարբերակը : Կուզենա՞յիք, որ ձեր երեխան դառնար հայտնի դերասան



Guest
26.02.2007, 17:48
Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը:

Kita
26.02.2007, 18:03
կուզենայի, որ իմ երեխան դառնար այն, ինչ ինքն է ցանկանում է և ինչում իրեն տեսնում է և եթե մեջը հակումներ կա, այդ դեպքում ինչու ոչ...
և եթե դա լինի դերասանի մասնագիտությունը, նույնպես դեմ չեմ լինի...

քաղաքացի
26.02.2007, 18:11
Արանձնապես ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ որ լավ բան է, եթե իսկապես հասնի բարձր մակարդակների:
Ես չեմ ստիպի և չեմ արգելի, բայց եթե ուզում է այդ բարձրությանը հասնի, պետք է այդ ուղղով շարժվի:
Ես դեմ չեմ լինի, եթե միքիչ բաց`էռոտիկ ֆիլմերում խաղա, բայց անշուշտ չեմ հանդուրժի տղուս կամ աղջկաս դերը պոռնոգրաֆիկ ֆիլմերում:

Հ.Գ. Guest գոնե հարցումների մեջ ուղղագրական սխալներ մի արա :P

StrangeLittleGirl
26.02.2007, 20:06
Դա իմ գործը չէ, երեխայիս ընտրությունն է: Իմ գործը տաղանդը բացահայտելն է ;)

Հենո
26.02.2007, 20:50
Կարելի է: Բայց սկզբից թող մի մասնագիտություն ստանա, որ ամեն դեպքում աշխատանք գտնի:

Kita
13.03.2007, 16:28
Կարելի է: Բայց սկզբից թող մի մասնագիտություն ստանա, որ ամեն դեպքում աշխատանք գտնի:

երևի թե հենց Հայաստանում կամ նույնիս կարող ենք Հայաստանը մի կողմ դնենք մատրդականց մեծ մասը իր մասնագիտությամբ չի ախատում...

Guest
13.03.2007, 16:38
Ընդանուր առմամբ կարծես թե բավականին ժողովրդավարական մոտեցումներ ունեն մեր ֆորումիստները: Համենայնդեպս խոսքերի վրա այդպես ա:

Cassiopeia
13.03.2007, 16:48
Երբեք չեմ բռնանա երեխայիս կամքին, ընտրությունը նրանն է:

Arisol
13.03.2007, 17:58
կուզենայի, որ իմ երեխան դառնար այն, ինչ ինքն է ցանկանում է և ինչում իրեն տեսնում է և եթե մեջը հակումներ կա, այդ դեպքում ինչու ոչ...
և եթե դա լինի դերասանի մասնագիտությունը, նույնպես դեմ չեմ լինի...

Ստորագրում եմ:
Չեմ քվեարկել, որտև իմ ուզած տարբերակը չկա…

Ուլուանա
13.03.2007, 19:12
Ես էլ եմ կարծում, որ ընտրությունն, ամեն դեպքում, նրանը պիտի լինի։ Ճիշտ է, ես կուզենայի, որ երեխաս, բացի դերասանի մասնագիտությունից, նաև այլ մասնագիտություն ունենար, որովհետև այսօր մեր երկրում դերասանները, ցավոք, այնքան էլ մեծ պահանջարկ չունեն։ Այնուամենայնիվ, նորից եմ ասում, ես միայն խորհուրդ կտայի, իսկ որոշումը կթողնեի նրան։

phanasonic
16.03.2007, 11:34
Մենք միշտ առանձնացնում ենք երեխա հասկացողությունը մարդուց ու միշտ մոռանում ենք, որ մենք էլ երբևե երեխա ենք եղել ու երբ ծնողները դեմ են եղել մեր որոշմանը մենք ինչքան ենք վշտացել ու դա մնացելա մինչև օրս մենք միշտ մտածում ենք թե ճիշտ որոշում ենք ընդունում անգամ երեխաների փոխարեն:
Չեք զգում պատմությունը կրկնվումա ու կկրկնվի մինչև չդադարենք ուրիշների փոխարեն ընտրությունը:

Երեխան (մարդը) պետքա ստանա ինֆօրմացիայի իրեն հասանելի պաշարը ու ըստ այդմ որոշի ինքը ուզումա դերասան, թե պատգամավոր, թե սվարշիկ դարնա, ու ինքնա գիտակցում դա բարձր վարձատրվող աշխատանքա թե դա հանգստացնող ու երջանկացնող աշխատանքա
հիմա մարդկանց շատ քիչ տոկոսն են հաճույքով անում իրենք գործը, անում են փող աշխատելու համար, իսկ համաձայնեք, որ բոլորս էլ երբևիցե երազել ենք մեզ երջանկացնող գործի մասին:
օրինակ ես երազում էի կինոռեյիսուրայի մասին, մինչև հիմա էլ երազում եմ, բայց ծնողներիս կամոք դառա ֆիզիկ, իսկ հիմա ընդհանրապես ուրիշ գործ եմ անում , որ աշխատավարձս բարձր լինի :

Թե հնար լիներ ժամանակը հետ տալ ես հիմա ամենաերջանիկ մարդը կլնեի կամ էլ նորից նույնը կկրկնվեր Ըստ Էնշտեյնի;)

եսքան բան:P

angela
11.05.2007, 05:30
im erexan djvar deresan darna :P esel chei uzi vor darnar

Kheranyan
11.05.2007, 09:45
Ընդհարապես ես դեմ եմ, երբ ծնողներն են որոշում թե երեխան ինչ պետք է դառնա, նա ինքը պետք է կարողանա որոշում կայացնել, եթե նա չի կողմնորոշվում, ապա կարելի է խորհուրդ տալ, այլ ոչ թե ստիպել:
Ինչպես իմ մասնագիտության ընտրության հարցում իմ ծնողները չեն խառնվել, այնպես էլ ես չեմ պատրաստվում խառնվել իմ երեխայի ապագա մասնագիտության ընտրության հարցում, բայց ամեն դեպքում որպես ծնող իմ խորհուրդը անպայաման կտամ:

Ծով
12.05.2007, 10:31
Երանի տղաս դերասան դառնա:D / մամային քաշի էլի/
Քեռիի կինոներից կսկսենք, հետո կտեղափոխվենք Հոլիվուդ…
Հետո կպարզվի՝ քեռին արդեն Հոլիվուդում ա…ու քեռիի կինոներից կշարունակենք…:D
…Հա…լավ…
Աղջիկս չէի ուզենա:think , մարդս էրեխուս կյանքը կուտեր, բայց տղաս՝ դեմ չեմ…
Բայց եթե իսկապես տաղանդը նկատվի, դեմ եմ Աստվածային շնորհն արհամարհելուն…:ok

Undina
24.01.2008, 16:27
Ես փոքրուց երազել եմ դառնալ դերասանուհի, բայց մայրս թույլ չի տվել մեջ բերելով ԿԵՂՏՈՏ բառը ու ասելով, որ դա գումար չի բերի, իսկ նա ինձ ուզում է լիարժեք երջանիկ լինեմ ու իրա նման ծանր կյանք չունենամ:(
Մինչև հիմա առաջարկում են դերեր, չնայած որ թատերական ինստիտւտի հետ ոչ մի կապ չունեմ… և ուզում եմ գնալ, բայց……… մի բան կարծես հետ է պահում…

իմ երեխային ես թույլ կտամ, որ ինքը ընտրի իր կյանքի ուղին…:ok

ivy
24.01.2008, 16:49
Ընդանուր առմամբ կարծես թե բավականին ժողովրդավարական մոտեցումներ ունեն մեր ֆորումիստները: Համենայնդեպս խոսքերի վրա այդպես ա:

Մնում է միայն հետաքրքրվել, թե այդ «ժողովրդավարականներից» քանիսն են ծնող... ;)
Թե չէ մինչև ծնող դառնալը բոլորն էլ դեռ ամեն ինչին նայում են «երեխայի» տեսանկյունից, ինչը և պարզ է՝ ոչ ոք չէր ուզենա, որ իր ծնողն իրեն որևէ բան արգելել: Իսկ այ երբ ծնող են դառնում... դերերը փոխվում են: :)

Ariadna
24.01.2008, 16:58
Քանի որ հարցը ձևակերպված է այսպես, այլ ոչ թե պարզապես կուզենայիք ձեր երեխան դերասան դառնար, ապա միանշանակ կարող եմ ասել, որ կուզենայի։ Մանավանդ, որ ես էլ էի ուզում դառնալ, չնայած ոչ ոք չի խանգարել, ուղղակի 10-րդ դասարանում զգացի, որ հավես չունեմ, ավելի լավ է պարապեմ Բրյուսով ընդունվեմ, համ լեզու կսովորեմ, համ էլ դերասանություն :)