PDA

Դիտել ողջ տարբերակը : Աչքիս Եկվորն էլի ա ծնվել․․․



My World My Space
22.04.2012, 07:50
Ու վապշե, աչքիս իրա մոտ խասյաթ ա դառել ամեն տարի էս օրը ծնվելը։ Ոնց քցում-բռնում եմ իմ մոտ էլ էս առիթով թեմա բացելն ա խասյաթ դառնալու․․․ :))

Եկվոր ջան, էլի շնորհավոր…
էլի էն լավ մաղթանքներից…

Skeptic
22.04.2012, 08:55
Շնորհավոր :)

Freeman
22.04.2012, 09:46
Աչքիս Եկվորն էլի ա ծնվել․․․

Եկվոր ջան, ակումբցիներին կարելի ա՝ քանի անգամ ուզում ես ծնվի, շատ չի լինի: Շնորհավոր :))

_Հրաչ_
22.04.2012, 11:19
Շնորհավորում եմ: :)

Smokie
22.04.2012, 13:14
Սրտանց շնորհավորում եմ:)

Chuk
22.04.2012, 15:07
Շնորհավորում եմ Եկվոր ջան :)
Անկախ նրանից, որ ինչ-որ հարցում մենք պարզվեց որ խիստ հակառակ կերպ ենք մտածում, ու դա կարող է պատճառ դառած լինի, որ նաև ինձնից «հիասթափված» լինեք, իմ վերաբերմունքը Ձեր նկատմամբ շարունակում է մնալ նույնը՝ դրական, հիացական, պատկառական: Հուսամ, որ ապագայում Դուք էլ կշրջանցեք այլոց հետ հակառակ տեսակետ ունենալու հանգամանքը, դա չդարձնելով մարդու նկատմամբ կարծիք ձևավորելու ու կարծիք փոխելու պատճառ, թույլատրելով, որ յուրաքանչյուր ունենա իր աշխարհայացքը, իր պատկերացումները, իր մոտեցումները, իր հայացքները:

Ես Ձեզ երջանկություն եմ ցանկանում, ու բեղմնավոր ստեղծագործական կյանք:
Ուրախ եմ, որ թեկուզ միայն վիրտուալ, բայց ճանաչում եմ Ձեզ:

Lem
22.04.2012, 18:18
Սիրելի Եկվոր, շնորհավորում եմ ծննդյանդ օրն ու երջանկություն մաղթում: Սպասում եմ վերադարձիդ: :)

Ambrosine
22.04.2012, 18:38
Շնորհավորում եմ :)

Հայկօ
22.04.2012, 18:46
Շնորհավոր,Եկվոր ջան: Ավելի հաճախ երևա «Ստեղծագործողում» :):

E-la Via
22.04.2012, 19:20
Սասուն ջան, շնորհավորում եմ:
Ճիշտ է, երկար ժամանակ է քեզ հետ չեմ շփվելի (ու դա իմ մեղքով :oy), բայց դու այն մարդկանցից ես, որին անհնար է մոռանալ, որի հետ թեկուզ կարճ ժամանակով շփվելով` անհնար է չտպավորվել, ու որի իմաստությունից անհնար է մի պատառիկ չքաղել:
Քեզ քաջ առողջություն ու ստեղծագործելու նոր, բարի ներշնչման աղբյուր :):

Մինա
22.04.2012, 22:30
Սասուն ջան, շնորհավորում եմ:
Ճիշտ է, քեզ հետ համարյա չեմ շփվելի (ու դա ՔՈ մեղքով ), բայց դու այն մարդկանցից ես, որին անհնար է մոռանալ, որի հետ թեկուզ կարճ ժամանակով շփվելով` անհնար է չտպավորվել, ու որի իմաստությունից անհնար է մի պատառիկ չքաղել:way-ի գրառումը համարյա ամբողջությամբ արտահայտում էր նաև իմ մտքերը,այնպես որ(դե էս նեղ իրավիճակում ինչ ինքնատիպություն?) փոխարինաբար վերցնում եմ ու...
Այ Սասուն դե անարդարացի է էլի,ինչ անենք ,որ ես ուշ եմ գրանցվել Ակումբում?ՈՒրեմն քեզ հետ շփվելու հաճույքից պիտի զրկված լինեմ?
Սասուն ջան ,անկեղծ սրտով շնորհավորում եմ տարեդարձդ:Այնքան երջանկությամբ լիքը օրեր եմ ցանկանում քեզ ,քեզ համար թանկ մարդկանց շրջապատում,որ երջանիկ միապաղաղությունից ձանձրանալով ,կարոտես դժվար ու տխուր պահերը կյանքիդ:Շատ չէ,մեկ մեկ,հազարից մեկ մտիր Ակումբ:Միշտ ուրախ կլինեմ կարդալ նոր մտքերդ ու ստեղծագործություններդ իմ համաակումբցի:

einnA
22.04.2012, 23:27
Շնորհավորում եմ :)

Եղեք առողջ, լի կյանքով ու ստեղծագործեք, չնայած, ձեր ամենալավ ստեղծագործությունը ձեր ընտանիքն է:

Monk
23.04.2012, 03:18
Շնորհավորում եմ:)

Varzor
23.04.2012, 14:53
Շնորհավոր :)
Թող հիասթափութոյւնդ շուտ անցնի, որ շուտ վերադառնես քեզ սենց ջերմ ընդունող մարդկանց հետ շփմանը: