PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները

Էջեր : 1 [2]

ivy
04.05.2012, 02:01
Քվորը ի՞նչ ա:

Քրոջ :D

StrangeLittleGirl
04.05.2012, 02:01
Դե եթե դու էդպես ես որոշել:
դու էլ :P

Ամպ
04.05.2012, 02:01
դե համ էլ կյանքում առաջին անգամ... :D

Գրածդ հեքիաթի վերածեցի՞ն :)), էն էլ արքայադստեր մասին

Դե դրա համար էլ արքայադստեր մասին հեքիաթ ես գրել, էլի :)):

Գալաթեա
04.05.2012, 02:02
Քրոջ :D

Հա... "վոր" ներքին հոլովում :)

StrangeLittleGirl
04.05.2012, 02:03
Քվորը ի՞նչ ա:

Գրածդ հեքիաթի վերածեցի՞ն :)), էն էլ արքայադստեր մասին
Էս ի՞նչ գրառումներ ես մեջբերում: սենց բան չեմ տեսել էս թեմայում

Chuk
04.05.2012, 02:03
Այսպիսով ավարտվեց հերթական մրցույթի քվեարկությունը:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր երեք մասնակիցներին՝ ուղարկած տարբերակների համար: Իսկ հետո ուղղակի առաջինից երրորդ տեղով կդասավորեմ ստեղծագործությունները՝ ըստ ստացած քվեների, նշելով հեղինակներին:

1. Տարբերակ 2. Պահանջվում է փետրավոր, հեղինակ` ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy) (17 ձայն, 39.53%)
2. Տարբերակ 1. Արդյոք ովքեր են, հեղինակ Տրիբուն (http://www.akumb.am/member.php/13474-Տրիբուն) (16 ձայն, 37.21%)
3. Տարբերակ 3. Ճաու քաղաքի թագաժառանգը, հեղինակ` StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl) (6 ձայն, 13.95%)

Շնորհավորում եմ Այվիին՝ հերթական հաղթանակի կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև Տրիբունին, ում ստեղծագործության ստացած քվեները ընդամենը մեկով էր զիջում հաղթողին: Փաստորեն եթե ես չքվեարկեի, կունենայինք առաջին ոչ ոքին: Բաց թողեցինք շանսը:

Շնորհակալ եմ քննարկման բոլոր մասնակիցներին, քվեարկության բոլոր մասնակիցներին:

Ներողություն եմ խնդրում ընթացքում արածս «չարաճճիության» համար (լցոնում, ընդդիմադիր ակումբցու ժամանակավոր արգելափակում): Գիտեմ, որ ոչ բոլորը, բայց ոմանք լուրջ են ընդունել: Դա ընդամենը թեման աշխուժացնելու նպատակ ուներ: Իմ տարբերակը 4-րդ տարբերակն էր, որը ներմուծվել էր այս քվեարկության ժամանակ՝ ոչ մեկը տարբերակը: Կարծում եմ, որ այս մրցույթը փաստեց, որ ճիշտ էինք անում, որ քվեարկության մեջ այդ կետը չէինք դնում, այն պարտվող տարբերակ է, անիմաստ տարբերակ է:

Mephistopheles
04.05.2012, 02:05
Կաշառատու չի ասում եմ: Ռիփի հետ էս մրցույթի երկու մաքուր մարդկանցից ա :angry

Ժողովուրդ ջան, ոնց տեսնում եք, ես Ակումբում արդեն բավականին երկար ժամանակ եմ գտնվում ու ես ընթացքում իմ համառ ու ակումբանվեր աշխատանքի շնորհիվ լիքը ձեռքբերումներ եմ ունեցել, հիմա մի հատ գրառում եմ կատարում տակը մինիմում 10 հատ շնորհակալություն ա հայտնվում, վարկանիշիս գծիկը երկարել, վերևը աստղ ա հայտնվել: Ես ուզում եմ, որ դուք էլ իմ նման լավ ապրեք, իմ նման հարգված լինեք, դրա համար ժողովուրդ ջան, եկեք 3-րդ տարբերակը գրած մեր ազիզ քվորը օգնենք: Ով երրորդ տարբերակին ձայն տա, ինձանից մոտակա մի շաբաթվա ընթացքում մի հատ վերտու վարկանիշ կստանա: Ժողովուրդ ջան, սա խնդրում եմ որպես կաշառք չընդունեք, ես միշտ էլ Ակումբում բարեգործությամբ եմ զբաղվել, նորեկներին որպես բարեգործություն վարկանիշներ եմ նվիրել, աղքատների կարմիր գծիկը կանաչացրել եմ, շնորհակալություն չունեցող գրառումների տակը շնորհակալություն եմ դրել: Ում ուզում եք հարցրեք, բոլորն էլ կասեն, որ ես՝ Ռուֆուսս միշտ էլ ակումբցիների կողքին եմ եղել, ակումբցիների հոգսերով եմ մտահոգվել, իմ ուժերի չափերով ակումբցիներին եմ աջակցել:

Ես ուզում եմ, որ բոլորս էլ բարգավաճ Ակումբում ապրենք, դրա համար եկեք բոլորս մի մարդու պես քվեարկենք երրորդ տարբերակի օգտին: Մեր խոսքը գործ ա, ավատարս վկա:

բա էս ի՞նչ ա… էսի տրակտոր ա… Ռուֆուսն էլ ընտրակեղծարար, կաշառատու…

StrangeLittleGirl
04.05.2012, 02:05
Ռիփ ջան, շնորհավոր :) Լավ ա գոնե դու կրեցիր, թե չէ որ առաջինը կրեր ես իմ վերջին տեղի հետ միասին հաստատ կախվելու էի:
Հայկօ, պատիվ տալն ուժի մե՞ջ ա:

Mephistopheles
04.05.2012, 02:08
Այսպիսով ավարտվեց հերթական մրցույթի քվեարկությունը:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր երեք մասնակիցներին՝ ուղարկած տարբերակների համար: Իսկ հետո ուղղակի առաջինից երրորդ տեղով կդասավորեմ ստեղծագործությունները՝ ըստ ստացած քվեների, նշելով հեղինակներին:

1. Տարբերակ 2. Պահանջվում է փետրավոր, հեղինակ` ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy) (17 ձայն, 39.53%)
2. Տարբերակ 1. Արդյոք ովքեր են, հեղինակ Տրիբուն (http://www.akumb.am/member.php/13474-Տրիբուն) (16 ձայն, 37.21%)
3. Տարբերակ 3. Ճաու քաղաքի թագաժառանգը, հեղինակ` StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl) (6 ձայն, 13.95%)

Շնորհավորում եմ Այվիին՝ հերթական հաղթանակի կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև Տրիբունին, ում ստեղծագործության ստացած քվեները ընդամենը մեկով էր զիջում հաղթողին: Փաստորեն եթե ես չքվեարկեի, կունենայինք առաջին ոչ ոքին: Բաց թողեցինք շանսը:

Շնորհակալ եմ քննարկման բոլոր մասնակիցներին, քվեարկության բոլոր մասնակիցներին:

Ներողություն եմ խնդրում ընթացքում արածս «չարաճճիության» համար (լցոնում, ընդդիմադիր ակումբցու ժամանակավոր արգելափակում): Գիտեմ, որ ոչ բոլորը, բայց ոմանք լուրջ են ընդունել: Դա ընդամենը թեման աշխուժացնելու նպատակ ուներ: Իմ տարբերակը 4-րդ տարբերակն էր, որը ներմուծվել էր այս քվեարկության ժամանակ՝ ոչ մեկը տարբերակը: Կարծում եմ, որ այս մրցույթը փաստեց, որ ճիշտ էինք անում, որ քվեարկության մեջ այդ կետը չէինք դնում, այն պարտվող տարբերակ է, անիմաստ տարբերակ է:

օօօօՕՕՕՕՕՕօօօօօ… shit!!!1.....fuck!!!!!!………… արա դե հայ եք էլի, խոմ զոռով չի… Ռուֆի մեղսակիցն էլ ՍտռենջԼիթլԳրլն ա

Չուկ, ապեր… ասել մենակ Ռուֆին ու անտեսանելի գրառումը մտցնես… ուրիշ ոչ մեկին…

ivy
04.05.2012, 02:09
Թե ես ինչ գործ ունեմ էս քաղաքական թեմաներում՝ Տրիբունի կողքը...
Բյուր, քիթդ բարձր, պարտվողը Չուկի տարբերակն էր: :)

Մերսի բոլորին, բայց էլ սենց թեմայով մրցույթ չանեք: :))

Հ.Գ. Տրիբուն ձյա, կներես, համ էլ շնորհավոր:oy

Ասում եմ` Ռուֆին բան չասես :angry

Շինարար
04.05.2012, 02:11
Էս Տրիբունը փաստորեն բազմատաղանդ գրող ա, էս էլ ոնց որ երկրորդ անգամ հեղաշրջում ա անում ստեղծագործողի անկյունում:

ivy, շնորհավորում եմ, կեցցես: Իրոք, շատ լավն էր…

Բյուր, քո տարբերակն էլ ես, իրոք, մյուսների չափ հավանել էի, բայց քվեարկելու ժամանակ բացի էն, որ ամենահավանածս մտահղացումը Այվիի տարբերակինն էր, ազդեց նաև էն, որ քո տարբերակը մտածում էի՝ դու ես գրել, Տրիբունի գրածը՝ Հայկօն, իսկ Այվիինը չգիտեի, ուրեմն ավելի օբյեկտիվ էի: Ու փաստորեն, վերջին հաշվով ճիշտ որոշում էի կայացրել: Չուկ, խնդրում եմ, էլ սենց բան չանես, թող լիարժեք արտահայտվելու հնարավորություն ունենանք, ոչ թե կամ սա, կամ նա:

StrangeLittleGirl
04.05.2012, 02:11
Բյուր՝ քիթդ բարձր, պարտվողը Չուկի տարբերակն էր: :)

Էս կոչվում ա սև սրտի ք** (էս բառն արգելված էր ակումբում, չէ՞) մխիթարանք: :angry

Գալաթեա
04.05.2012, 02:12
Այվ ջան շնորհավոր :)
Ապացուցում ես, որ ցանկացած գրական թեմայում առաջատար ես:
Ապրես:

Mephistopheles
04.05.2012, 02:13
Ասում եմ` Ռուֆին բան չասես :angry

իրան պետք ա ձերբակալել ու հետքննություն վարել տեսնել դու ինչքանո՞վ ես էս խարդախության ու ընտրակաշառքի մեջ ներգրավված… մի հարցնող ըլնի ինչի՞ ես տենց պաշտպանում… միասին ե՞ք ծրագրել…

գործերը սարքեմ տանեմ Փիլոյանի ձեռը տամ մի հատ դատավարություն սկսենք… Մացոն էլ դատի… քեզ էլ Ռուֆիդ էլ տանենք նստցնենք…

… կարող ա՞ սիրում եք իրար…

StrangeLittleGirl
04.05.2012, 02:13
Բյուր, քո տարբերակն էլ ես, իրոք, մյուսների չափ հավանել էի, բայց քվեարկելու ժամանակ բացի էն, որ ամենահավանածս մտահղացումը Այվիի տարբերակինն էր, ազդեց նաև էն, որ քո տարբերակը մտածում էի՝ դու ես գրել, Տրիբունի գրածը՝ Հայկօն, իսկ Այվիինը չգիտեի, ուրեմն ավելի օբյեկտիվ էի: Ու փաստորեն, վերջին հաշվով ճիշտ որոշում էի կայացրել: Չուկ, խնդրում եմ, էլ սենց բան չանես, թող լիարժեք արտահայտվելու հնարավորություն ունենանք, ոչ թե կամ սա, կամ նա:
Հա, գիտեմ, որ կյանքում առաջին անգամ գլխի էիր ընկել, որ ես եմ :angry Դրա համար կյանքում առաջին անգամ որոշեցիր իմ օգտին չքվեարկել:

Բախտ չունեմ էլի: Սաղ ասում են` երրորդը հավասար դուր ա էկել, բայց թողնում են, որ երրորդը կրվի :(

ivy
04.05.2012, 02:13
Այվ ջան շնորհավոր :)
Ապացուցում ես, որ ցանկացած գրական թեմայում առաջատար ես:
Ապրես:

Ցանկացած չի, Գալ, էլ համեստություն մի արա, ես բոլոր մրցույթների հաղթողներին լավ հիշում եմ ;)

StrangeLittleGirl
04.05.2012, 02:14
իրան պետք ա ձերբակալել ու հետքննություն վարել տեսնել դու ինչքանո՞վ ես էս խարդախության ու ընտրակաշառքի մեջ ներգրավված… մի հարցնող ըլնի ինչի՞ ես տենց պաշտպանում… միասին ե՞ք ծրագրել…

գործերը սարքեմ տանեմ Փիլոյանի ձեռը տամ մի հատ դատավարություն սկսենք… Մացոն էլ դատի… քեզ էլ Ռուֆիդ էլ տանենք նստցնենք…

… կարող ա՞ սիրում են իրար…

Պաշտպանում եմ, որովհետև ինքը ասեց երրորդ դուրս էկավ ու քվեարկեց երրորդի օգտին:

Հայկօ
04.05.2012, 02:15
Ռիփ ջան, շնորհավոր :) Լավ ա գոնե դու կրեցիր, թե չէ որ առաջինը կրեր ես իմ վերջին տեղի հետ միասին հաստատ կախվելու էի:
Հայկօ, պատիվ տալն ուժի մե՞ջ ա:

100%: Գրածդ ՄԱՀ էր, բայց ես երկրորդին ձայն տվեցի, որ առաջինը չհաղթի :D:

Այվի, շնորհավո՜ր :drinks: Այ տղա Համազասպ, մի քիչ համազուսպ եղի, գրողի բեջ ա որ հավաքում ես աջուձախ :)):

Տրիբուն, դեմք ես դու, «Երկու շաուրմա մի հատ թան»-ից հետո եթե միանգամից սենց լուրջ հայտ ես ներկայացրել, ես արդեն վախենում եմ պատկերացնեմ, թե հաջորդը ինչ տիպի գորՁ ա լինելու :)): Տաղանդդ քաղաքականություններում ես մսխում :)):

Mephistopheles
04.05.2012, 02:17
Պաշտպանում եմ, որովհետև ինքը ասեց երրորդ դուրս էկավ ու քվեարկեց երրորդի օգտին:

հա բայց մեզ էլ կաշառք էր առաջարկում… որ քվեները տանք իրանց քվորը… թող ասեր երրորդ տարբերակին, ոչ թե "մեր քվորը"… "քվորն" էլ դու ես չէ՞… ըհը…

StrangeLittleGirl
04.05.2012, 02:17
100%: Գրածդ ՄԱՀ էր, բայց ես երկրորդին ձայն տվեցի, որ առաջինը չհաղթի :D:

Սենց են էլի մարդկանց դուխը գցում: :angry

Ընտրություններն էլ են սենց. ես էսինչի կողմնակից եմ, բայց էնինչին եմ ձայնս տալիս, որ եսիմինչը չհաղթի:

ivy
04.05.2012, 02:19
Սենց են էլի մարդկանց դուխը գցում: :angry

Ընտրություններն էլ են սենց. ես էսինչի կողմնակից եմ, բայց էնինչին եմ ձայնս տալիս, որ եսիմինչը չհաղթի:

Բյուր, բայց ինքը իմ տարբերակն էլ էր հավանել:oy

Գալաթեա
04.05.2012, 02:20
Ցանկացած չի, Գալ, էլ համեստություն մի արա, ես բոլոր մրցույթների հաղթողներին լավ հիշում եմ ;)

Իմ հաղթածը պատահականություն էր...իմ սիրած թեման էր, տարերքի մեջ էի ;)
Բյուր, Տրիբուն, դուք էլ ապրեք:

Իրականում ամենահայկականն ու իրականին մոտը Տրիբունինն էր, որքան էլ Բյուրը մռայլ ու սև հաներ...էդ ա հիմա մերը, բայց դե լավ էր, որ էդ դաժան իրականության կողքին մյուս տարբերակներն էլ կային:

Mephistopheles
04.05.2012, 02:21
Սենց են էլի մարդկանց դուխը գցում: :angry

Ընտրություններն էլ են սենց. ես էսինչի կողմնակից եմ, բայց էնինչին եմ ձայնս տալիս, որ եսիմինչը չհաղթի:

հա… էլ տրակտոր բաժանել, էլ վարկանիշ բաժանել … որ քո օգտին լիներ տենց չէիր ասի չէ՞

Հայկօ
04.05.2012, 02:21
Սենց են էլի մարդկանց դուխը գցում: :angry

Ընտրություններն էլ են սենց. ես էսինչի կողմնակից եմ, բայց էնինչին եմ ձայնս տալիս, որ եսիմինչը չհաղթի:

Հա լավ, կներես, որ ինքնամոռաց պայքարում էի քո տարբերակի օգտին լցոնումների դեմ :D:

Բյուր, բայց ինքը իմ տարբերակն էլ էր հավանել:oy

Շատ:

Mephistopheles
04.05.2012, 02:23
Հա լավ, կներես, որ ինքնամոռաց պայքարում էի քո տարբերակի օգտին լցոնումների դեմ :D:

Շատ:

WOW!!!!!!!!!!… ես պահանջում եմ արտահերթ ընտրություններ… էս լարվածությունն ընտրությունների պատճառով ա եղել, ընտրություններով էլ կթուլացվի…

Գալաթեա
04.05.2012, 02:25
WOW!!!!!!!!!!… ես պահանջում եմ արտահերթ ընտրություններ… էս լարվածությունն ընտրությունների պատճառով ա եղել, ընտրություններով էլ կթուլացվի…

Մեկը հարցնի՝ դո՞ւ ինչի չէիր մասնակցել:

Հայկօ
04.05.2012, 02:26
WOW!!!!!!!!!!… ես պահանջում եմ արտահերթ ընտրություններ… էս լարվածությունն ընտրությունների պատճառով ա եղել, ընտրություններով էլ կթուլացվի…

Ուզում ես երկրորդ անգամ միասին արգելափակվե՞նք, Մեֆ :)): Ես ստեղ մի անգամ արդեն արգելափակվել եմ:

Peace
04.05.2012, 02:28
Երես առածը հանդիսատեսը շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Լավն էիք: :)

StrangeLittleGirl
04.05.2012, 02:28
Բյուր, բայց ինքը իմ տարբերակն էլ էր հավանել:oy
Հենց էդ ա, որ սաղ իմ ու քո տարբերակը հավանում էին, բայց քվեարկում քո օգտին :beee ուֆ-ուֆ, չմեռանք, վերջին տեղ էլ ընկանք

Mephistopheles
04.05.2012, 02:29
Մեկը հարցնի՝ դո՞ւ ինչի չէիր մասնակցել:

ես քննադատում եմ ու ք**-ի համն եմ հանում Գալ ջան… ինձնից ի՞նչ գրող… գրողը տանի ինձ

Գալաթեա
04.05.2012, 02:29
Հենց էդ ա, որ սաղ իմ ու քո տարբերակը հավանում էին, բայց քվեարկում քո օգտին :beee ուֆ-ուֆ, չմեռանք, վերջին տեղ էլ ընկանք

Վերջին չէ Բյուր, երրորդ :)

StrangeLittleGirl
04.05.2012, 02:29
Երես առածը հանդիսատեսը շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Լավն էիք: :)
Հանդիսատես, դու դեմք ես :)) ես քո խաղից մի այլ կարգի հաճույք եմ ստանում:

Mephistopheles
04.05.2012, 02:30
Ուզում ես երկրորդ անգամ միասին արգելափակվե՞նք, Մեֆ :)): Ես ստեղ մի անգամ արդեն արգելափակվել եմ:

ապեր, դու քաղբանտարկյալ ես եղել ու արդարացվել ես … ես շպիոն…

StrangeLittleGirl
04.05.2012, 02:30
Վերջին չէ Բյուր, երրորդ :)
էդ վերջին ա

Peace
04.05.2012, 02:32
Հենց էդ ա, որ սաղ իմ ու քո տարբերակը հավանում էին, բայց քվեարկում քո օգտին :beee
Բյուր, մի ընդհանրացրու: Օրինակ ես, հատուկ քեզ էի քվեարկել, հետն էլ փիառով: :)

Mephistopheles
04.05.2012, 02:35
բայց հետաքրքիր ա չէ՞… ՍտռենջԼիթլԳրլի համար ապօրինի ռեկլամ արեցին, ընտրակաշառք բաժանեցին, բայց մեկա ամենավատն էր… էնքան վատն էր որ սկի մյուսների կեսին էլ չհասավ…

… չես կաու՞մ դու էլ լավ գրես… տես իրանք ոնց են անում, դու էլ տենց արա…

StrangeLittleGirl
04.05.2012, 02:39

Հա, ես անտաղանդ մեռնում եմ: Խոստանում եմ սրանից հետո ձեր մրցույթները չփչացնել:

StrangeLittleGirl
04.05.2012, 02:40
Բյուր, մի ընդհանրացրու: Օրինակ ես, հատուկ քեզ էի քվեարկել, հետն էլ փիառով: :)
Հատուկը ո՞րն ա :D

Գալաթեա
04.05.2012, 02:41
Հա, ես անտաղանդ մեռնում եմ: Խոստանում եմ սրանից հետո ձեր մրցույթները չփչացնել:

Բյուր, հուսով եմ լրջով չես նեղվի Մեֆից: Օն ու նաս սավսեմ նե զլոյ:):

StrangeLittleGirl
04.05.2012, 02:43

Չէ, Գալ ջան, մարդը իրա սրտի խոսքն ասում ա, ինչու՞ նեղվեմ: Ինչքան նեղվել եմ, հերիք ա:

Mephistopheles
04.05.2012, 02:43
Հա, ես անտաղանդ մեռնում եմ: Խոստանում եմ սրանից հետո ձեր մրցույթները չփչացնել:

Բյուր ջան, չես զգու՞մ որ կատակ եմ անում… լրիվ մեր նախընտրական թեմաներով… քվեարկությունն ավարտված է, հիմա էլ խնջույքն է… մեր հետ ուրախացի…

ես էլ քիչ էր մնում քո տարբերակին քվես տայի… իսկ Ռուֆի գրածի վրա շատ եմ ուրախացել, հումորով ու նախընրական ոգով գրառում էր, ափսոս քվեարկության չէր դրված թե չէ քոնինիից հետո իրան կտայի քվես…

ivy
04.05.2012, 02:44
Բյուր ջան, ես ամեն անգամ նենց վատ եմ զգում, որ դու էս մրցույթներում բորբոքվում ես...
Դու շատ լավ ես գրում, էս գրածդ էլ՝ դրա ապացույցը, մի հատ նայի՝ քանի հոգի ա հավանել. եթե բազմակի ընտրություն լիներ, լիքը ձայն կունենայիր:

Էրեխեք, ինչ կլինի, կողքից մի սադրեք, թեկուզ կատակով:

Mephistopheles
04.05.2012, 02:47

դու էլ միթոմ մեղմացնում ե՞ս…

ivy
04.05.2012, 02:49
դու էլ միթոմ մեղմացնում ե՞ս…

Մեֆ, քվեները նկատի չունեմ, եթե սաղ մրցույթը նայես, կտեսնես, որ լիքը մարդ հավանել ա: Քվեները քիչ են միակի քվեարկության պատճառով:

Տենց էլ նշել եմ գրառմանս մեջ (բազմակի չլինելու պատճառով քվեները քիչ էին):

StrangeLittleGirl
04.05.2012, 02:49
Բյուր ջան, չես զգու՞մ որ կատակ եմ անում… լրիվ մեր նախընտրական թեմաներով… քվեարկությունն ավարտված է, հիմա էլ խնջույքն է… մեր հետ ուրախացի…

ես էլ քիչ էր մնում քո տարբերակին քվես տայի… իսկ Ռուֆի գրածի վրա շատ եմ ուրախացել, հումորով ու նախընրական ոգով գրառում էր, ափսոս քվեարկության չէր դրված թե չէ քոնինիից հետո իրան կտայի քվես…
Էս տրամով կզգամ կատակը, բա չեմ զգա

Mephistopheles
04.05.2012, 02:54
Էս տրամով կզգամ կատակը, բա չեմ զգա

Բյուր ջան… հաստատ եմ ասում, կատակ ենք անում…

Գալաթեա
04.05.2012, 02:54
Բյուր, որ սենց էրեխավարի նեղվում, մռութներդ կախում ես, ուզում եմ բռնեմ գրկեմ, մազերդ խառնեմ :)
Ժպտա այ բալամ, պարտությունն էլ ա ելք...ու քո դեպքում դա հազվադեպ պատահող ելք ա:

:)

StrangeLittleGirl
04.05.2012, 02:55
Բյուր ջան, ես ամեն անգամ նենց վատ եմ զգում, որ դու էս մրցույթներում բորբոքվում ես...
Դու շատ լավ ես գրում, էս գրածդ էլ՝ դրա ապացույցը, մի հատ նայի՝ քանի հոգի ա հավանել. եթե բազմակի ընտրություն լիներ, լիքը ձայն կունենայիր:

Էրեխեք, ինչ կլինի, կողքից մի սադրեք, թեկուզ կատակով:
Ռիփ, վատ մի զգա, ինչ կլինի: Ես էլ վատ եմ զգում, որ վատ ես զգում:

Էդ եթե-ներով էլ չես մխիթարի... Բա ինչու՞ ձայն չեմ հավաքել, եթե մի ընտրությամբ էր: Ուրեմն ամենավատն էր իմը: Էնքան վատն էր, որ սկի մյուսների կեսի չափ չհավաքեց:

Mephistopheles
04.05.2012, 02:56
Մեֆ, քվեները նկատի չունեմ, եթե սաղ մրցույթը նայես, կտեսնես, որ լիքը մարդ հավանել ա: Քվեները քիչ են միակի քվեարկության պատճառով:

Տենց էլ նշել եմ գրառմանս մեջ (բազմակի չլինելու պատճառով քվեները քիչ էին):

հաաաա՜, հիմա հասկացա…

Mephistopheles
04.05.2012, 02:58
Բյուր, որ սենց էրեխավարի նեղվում, մռութներդ կախում ես, ուզում եմ բռնեմ գրկեմ, մազերդ խառնեմ :)
Ժպտա այ բալամ, պարտությունն էլ ա ելք...ու քո դեպքում դա հազվադեպ պատահող ելք ա:

:)

պարտություն չէ, այլ բազմակի քվեարկության պատճառով իրա տարբերակն անհրաժեշտ քանակի ձայն ճի հավաքել առաջին տեղը կիսելու Այվիի հետ

StrangeLittleGirl
04.05.2012, 02:59

Գալ ջան, ես էլ եմ ներվայնանում, որ սենց ծանր եմ տանում ու չեմ հասկանում` ինչու: Առանց էդ էլ ի սկզբանե որոշել էի էս մրցույթին չմասնակցել:

Հա, իմ դեպքում հազվադեպ պատահող ելք ա: Ես միշտ մեջտեղներում եմ:

ivy
04.05.2012, 02:59
Ռիփ, վատ մի զգա, ինչ կլինի: Ես էլ վատ եմ զգում, որ վատ ես զգում:

Էդ եթե-ներով էլ չես մխիթարի... Բա ինչու՞ ձայն չեմ հավաքել, եթե մի ընտրությամբ էր: Ուրեմն ամենավատն էր իմը: Էնքան վատն էր, որ սկի մյուսների կեսի չափ չհավաքեց:

Վայ, Բյուր, նենց ես ասում, ոնց որ մի քսան տարբերակ էր, դու էլ վերջին տեղն ես, էղածը էդ երեքը չէ՞ր, իբր մենք էլ քանի ձայն ունենք ո՞ր, մերն էլ մի ծով չի, սաղ Չուկն ա մեղավոր՝ իր հորինած քվեարկության ձևով: :)

Mephistopheles
04.05.2012, 02:59
Ռիփ, վատ մի զգա, ինչ կլինի: Ես էլ վատ եմ զգում, որ վատ ես զգում:

Էդ եթե-ներով էլ չես մխիթարի... Բա ինչու՞ ձայն չեմ հավաքել, եթե մի ընտրությամբ էր: Ուրեմն ամենավատն էր իմը: Էնքան վատն էր, որ սկի մյուսների կեսի չափ չհավաքեց:

քոնը վատը չէր, քվեարկողներն են մեղավոր… դեբիլ են…

Շինարար
04.05.2012, 02:59
Ռիփ, վատ մի զգա, ինչ կլինի: Ես էլ վատ եմ զգում, որ վատ ես զգում:

Էդ եթե-ներով էլ չես մխիթարի... Բա ինչու՞ ձայն չեմ հավաքել, եթե մի ընտրությամբ էր: Ուրեմն ամենավատն էր իմը: Էնքան վատն էր, որ սկի մյուսների կեսի չափ չհավաքեց:Հա, տենց մի «վատ» պատմվածք էլ էս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/61881-%D5%86%D5%B8%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84?p=2341346&viewfull=1#post2341346) էս նոր դրել, արդեն 3 անգամ կարդացի:

StrangeLittleGirl
04.05.2012, 03:00
պարտություն չէ, այլ բազմակի քվեարկության պատճառով իրա տարբերակն անհրաժեշտ քանակի ձայն ճի հավաքել առաջին տեղը կիսելու Այվիի հետ
Հերիք ա էդ բազմակի քվեարկությունից կպնեք :( Էս անգամ էլ չկար: Ուրեմն պիտի հույսս դնեի բազմակի քվեարկության վրա՞

StrangeLittleGirl
04.05.2012, 03:01
Հա, տենց մի «վատ» պատմվածք էլ էս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/61881-%D5%86%D5%B8%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84?p=2341346&viewfull=1#post2341346) էս նոր դրել, արդեն 3 անգամ կարդացի:

Ըհը, էդ էս մրցույթի ինադու եմ գրել, որ մի քանի տարի առաջվա փորձը չկրկնվի :beee

Գալաթեա
04.05.2012, 03:04
Դե ֆսյո, Բյուր: Նայի ինչ ես անում. աջ ձեռքդ բարձրձացնում ես, ինչքան կարաս վերև, հետո նայում ես ուղիղ դիմացդ, սենց թափով իջացնում ես ներքև, ջերմաչափ թափ տալու պես ու էդ ժամանակ ասում ես.
- Դա խրե՜ն ս վաշիմ գալասավանիեմ.... ես մեկ ա լավ եմ գրում:

Օգնում ա :)

StrangeLittleGirl
04.05.2012, 03:05

հը-ը

ivy
04.05.2012, 03:07
հը-ը

Բյուր, էսա վեր եմ կացել, գամ Բեռլին, թե էն կողքի պուճուր քաղաքը, էս ինչ դմբո դուրս էկար :)

Գալաթեա
04.05.2012, 03:09
Բյուր, էսա վեր եմ կացել, գամ Բեռլին, թե էն կողքի պուճուր քաղաքը, էս ինչ դմբո դուրս էկար :)

Բեռլինը ո՞րն ա...Ֆրանկֆուրտի քաղաքների՞ց:

StrangeLittleGirl
04.05.2012, 03:11
Բյուր, էսա վեր եմ կացել, գամ Բեռլին, թե էն կողքի պուճուր քաղաքը, էս ինչ դմբո դուրս էկար :)
Արի :P
Հա, դմբո եմ: Ես էլ սենց եմ, ի՞նչ անեմ:

Mephistopheles
04.05.2012, 03:12
Սաղ Այվին ա մեղավոր… ինքն էս ամբողջ քվեարկության ընթացքում ստեղները ֆռֆռում էր… կանֆետ էր բաժանում ու սև փիառ էր անում…

ivy
04.05.2012, 03:14
Սաղ Այվին ա մեղավոր… ինքն էս ամբողջ քվեարկության ընթացքում ստեղները ֆռֆռում էր… կանֆետ էր բաժանում ու սև փիառ էր անում…

Ես իմ տարբերակի մասին ընդհանրապես ոչ մի բառ չեմ ասել :)
Հա, Մեֆ, հիմա սկսի ինձ սադրել, բայց ես էսա գնում եմ քնելու :))

Mephistopheles
04.05.2012, 03:15
Արի :P
Հա, դմբո եմ: Ես էլ սենց եմ, ի՞նչ անեմ:

Բյուր ջան, դու ամբողջ կյանքումդ հարվածներ ես ստանալու ու շատ կարևոր ա որ դիմանաս հարվածներին… ոչ քննադատություններից վհատվի, ոչ էլ գովասանքներից շատ ոգևորվի… պարզապես արա այն ինչ ուզում ես ու ճիշտ ես գտնում…

հաշվի էսի տռիներովկա էր…

Գալաթեա
04.05.2012, 03:16
Արի :P
Հա, դմբո եմ: Ես էլ սենց եմ, ի՞նչ անեմ:

Ուղղակի հաշվի առ որ քո նեղվելու պատճառով լիքը ուրիշ մարդ ա նեղվում, Բյուր:
Նախ՝ հաղթողը...այսինքն Այվը էլի :)
Հետո էն մարդիկ, որ գրածներդ սիրում են, բայց քեզ ձայն չեն տվել, որտեև մեկ ուրիշն էլ ա լավ գրել:
Էդ բոլորի մոտ մեղքի զգացում ա առաջանում ու ոչ կարգին հաղթանակով ուրախանալ ա լինում, ոչ էլ հաղթողին շնորհավորել ջիգյարով...

Վաղը-մյուս օր մոռացվելու ա էս մրցույթը...բա արժի՞ տենց լուրջ մոտենալ դրան, Բյուր: Թեկուզ և գրական, բայց սա ընդամենը խաղ ա:

Mephistopheles
04.05.2012, 03:17
Ես իմ տարբերակի մասին ընդհանրապես ոչ մի բառ չեմ ասել :)
Հա, Մեֆ, հիմա սկսի ինձ սադրել, բայց ես էսա գնում եմ քնելու :))

Սև փիառն ուրիշի տարբերակի վրա են անում… մոռացել ե՞ս որ ասում էիր "Մեֆ էն առաջին տարբերակը դու՞ ես գրել" հիմա եմ հասկանում… քո սաղ հակաքարոզչությունը դրան էր ուղղված… Սպասի Տրիբունը գա…

StrangeLittleGirl
04.05.2012, 03:18
Սաղ Այվին ա մեղավոր… ինքն էս ամբողջ քվեարկության ընթացքում ստեղները ֆռֆռում էր… կանֆետ էր բաժանում ու սև փիառ էր անում…
Այվիին բան չասես, իիիիիիիի

Մեղավորը ես եմ: Պիտի չմասնակցեի ու վերջ:

Բյուր ջան, դու ամբողջ կյանքումդ հարվածներ ես ստանալու ու շատ կարևոր ա որ դիմանաս հարվածներին… ոչ քննադատություններից վհատվի, ոչ էլ գովասանքներից շատ ոգևորվի… պարզապես արա այն ինչ ուզում ես ու ճիշտ ես գտնում…

հաշվի էսի տռիներովկա էր…
Աաա, էս պապիկական խոսակցությունները որ չեն սկսվում: Էն ա, վերջերս տոննաներով նենց կոպիտ քննադատություն եմ ստացել, էլ դու սուս: Բայց մի բառ ասե՞լ եմ: Էն ա էր էս եմ ծանր տանում չեմ հասկանում ինչու: Որ ասեմ քրտնել եմ գրածիս վրա, սուտ կլինի: Վերջին մի քանի ժամում եմ արագ-արագ գրել, ուղարկել:

Mephistopheles
04.05.2012, 03:18
Ուղղակի հաշվի առ որ քո նեղվելու պատճառով լիքը ուրիշ մարդ ա նեղվում, Բյուր:
Նախ՝ հաղթողը...այսինքն Այվը էլի :)
Հետո էն մարդիկ, որ գրածներդ սիրում են, բայց քեզ ձայն չեն տվել, որտեև մեկ ուրիշն էլ ա լավ գրել:
Էդ բոլորի մոտ մեղքի զգացում ա առաջանում ու ոչ կարգին հաղթանակով ուրախանալ ա լինում, ոչ էլ հաղթողին շնորհավորել ջիգյարով...

Վաղը-մյուս օր մոռացվելու ա էս մրցույթը...բա արժի՞ տենց լուրջ մոտենալ դրան, Բյուր: Թեկուզ և գրական, բայց սա ընդամենը խաղ ա:

Այվին կեղծարար ա…

Գալաթեա
04.05.2012, 03:20
Այվին կեղծարար ա…

էլ մի սկսի...այ Մեֆի մեկը :)

Mephistopheles
04.05.2012, 03:21
Այվիին բան չասես, իիիիիիիի

Մեղավորը ես եմ: Պիտի չմասնակցեի ու վերջ:

Աաա, էս պապիկական խոսակցությունները որ չեն սկսվում: Էն ա, վերջերս տոննաներով նենց կոպիտ քննադատություն եմ ստացել, էլ դու սուս: Բայց մի բառ ասե՞լ եմ: Էն ա էր էս եմ ծանր տանում չեմ հասկանում ինչու: Որ ասեմ քրտնել եմ գրածիս վրա, սուտ կլինի: Վերջին մի քանի ժամում եմ արագ-արագ գրել, ուղարկել:

Գիտեմ որ շատ պինդ աղջիկ ես ու քննադատությունները քեզ բան չեն կարա անեն…

ivy
04.05.2012, 03:21
Սև փիառն ուրիշի տարբերակի վրա են անում… մոռացել ե՞ս որ ասում էիր "Մեֆ էն առաջին տարբերակը դու՞ ես գրել" հիմա եմ հասկանում… քո սաղ հակաքարոզչությունը դրան էր ուղղված… Սպասի Տրիբունը գա…

Բայց ես իսկականից տենց էի մտածում, ու դա հակաքարոզչություն չէր :D

StrangeLittleGirl
04.05.2012, 03:22
Ուղղակի հաշվի առ որ քո նեղվելու պատճառով լիքը ուրիշ մարդ ա նեղվում, Բյուր:
Նախ՝ հաղթողը...այսինքն Այվը էլի :)
Հետո էն մարդիկ, որ գրածներդ սիրում են, բայց քեզ ձայն չեն տվել, որտեև մեկ ուրիշն էլ ա լավ գրել:
Էդ բոլորի մոտ մեղքի զգացում ա առաջանում ու ոչ կարգին հաղթանակով ուրախանալ ա լինում, ոչ էլ հաղթողին շնորհավորել ջիգյարով...

Վաղը-մյուս օր մոռացվելու ա էս մրցույթը...բա արժի՞ տենց լուրջ մոտենալ դրան, Բյուր: Թեկուզ և գրական, բայց սա ընդամենը խաղ ա:
Գալ, սաղ ցավն էն ա, որ ես ավելի եմ նեղվում, որ ուրիշներն են նեղվում, հատկապես Ռիփը, որովհետև ինքն իրոք արժանի էր հաղթանակի: Այ որ ինքը չհաղթեր, իմ նեղվածությունը նեղվածության քառակուսի էր լինելու:

Ախր խնդալուն էն ա, որ երբ լուրջ չեմ վերաբերվում (իսկ մինչև նախորդ մրցույթը լուրջ չեմ վերաբերվել) ակումբի մրցույթներին, ասում եք` լուրջ մրցույթ ա, ոնց կարելի ա անլուրջ լինել: Որ լուրջ եմ վերաբերվում, ասում եք` խաղ ա: Հիմա ո՞րն ա ճիշտ:

Mephistopheles
04.05.2012, 03:22
էլ մի սկսի...այ Մեֆի մեկը :)

Բա չասե՞մ… իրա պատճառով էսօր Բյուրի առաջին տեղը ձեռից առան… բա ազնիվ ա՞…

StrangeLittleGirl
04.05.2012, 03:22
Գիտեմ որ շատ պինդ աղջիկ ես ու քննադատությունները քեզ բան չեն կարա անեն…

Որ ստեղ նորմալ քննադատություն լիներ, կարող ա ավելի թեթև տանեի:

ivy
04.05.2012, 03:23
Վերջ, ես գնացի քնելու: Բյուր ջան, դու էլ քնի, ու համ էլ արի ինձ հյուր հենց զարթնես, իմ գալն ավելի դժվար ա, Սոնյա կա: ;)
Բարի գիշեր բոլորին:

Mephistopheles
04.05.2012, 03:23
Բայց ես իսկականից տենց էի մտածում, ու դա հակաքարոզչություն չէր :D

խոսք էիր քաշում չէ՞… հակաօրինական ա… բա որ ասեի հա, ի՞նչ էիր անելու…

StrangeLittleGirl
04.05.2012, 03:25
Վերջ, ես գնացի քնելու: Բյուր ջան, դու էլ քնի, ու համ էլ արի ինձ հյուր հենց զարթնես, իմ գալն ավելի դժվար ա, Սոնյա կա: ;)
Բարի գիշեր բոլորին:
Իմն էլ դասեր կան: Բայց մի օր թքելու եմ իրանց սաղ ներկա-բացակների վրա, գամ:
Պաչ քեզ ու բարի գիշեր, մի նեղվի: :kiss

Mephistopheles
04.05.2012, 03:25
Վերջ, ես գնացի քնելու: Բյուր ջան, դու էլ քնի, ու համ էլ արի ինձ հյուր հենց զարթնես, իմ գալն ավելի դժվար ա, Սոնյա կա: ;)
Բարի գիշեր բոլորին:

դու լավ կանես վաբշե էն կողմերը չերևաս…

Գալաթեա
04.05.2012, 03:26
Գալ, սաղ ցավն էն ա, որ ես ավելի եմ նեղվում, որ ուրիշներն են նեղվում, հատկապես Ռիփը, որովհետև ինքն իրոք արժանի էր հաղթանակի: Այ որ ինքը չհաղթեր, իմ նեղվածությունը նեղվածության քառակուսի էր լինելու:

Ախր խնդալուն էն ա, որ երբ լուրջ չեմ վերաբերվում (իսկ մինչև նախորդ մրցույթը լուրջ չեմ վերաբերվել) ակումբի մրցույթներին, ասում եք` լուրջ մրցույթ ա, ոնց կարելի ա անլուրջ լինել: Որ լուրջ եմ վերաբերվում, ասում եք` խաղ ա: Հիմա ո՞րն ա ճիշտ:

Ճիշտը միջինն ա :)
Ոչ մի քանի տարբերակ ուղարկել՝ մարդկանց հետ խաղ անելով, ոչ էլ մի տարբերակի բավականաչափ ձայն չհավաքելու համար տենց նեղվել:

Հենց դրա մեջ ա գաղտնիքը: Ընդունել էս մրցույթները նենց, ոնց կան՝ ոչ խաղուպար, ոչ էլ տրագեդիա:

Mephistopheles
04.05.2012, 03:26
Որ ստեղ նորմալ քննադատություն լիներ, կարող ա ավելի թեթև տանեի:

գիտեմ

StrangeLittleGirl
04.05.2012, 03:31
Ճիշտը միջինն ա :)
Ոչ մի քանի տարբերակ ուղարկել՝ մարդկանց հետ խաղ անելով, ոչ էլ մի տարբերակի բավականաչափ ձայն չհավաքելու համար տենց նեղվել:

Հենց դրա մեջ ա գաղտնիքը: Ընդունել էս մրցույթները նենց, ոնց կան՝ ոչ խաղուպար, ոչ էլ տրագեդիա:
Գալ, հո մենակ հազար տարբերակ ուղարկելը չէր: :D Նույնիսկ մի տարբերակ ուղարկելու դեպքում խաղ էի անում, բայց ամեն անգամ ինձ ասում էին` լրջացի: Էս ա, լրջացել եմ: Ինձ մոտ միջին չկա, մոռացեք: Ես ծայրահեղությունների մարդ եմ:

Արէա
04.05.2012, 07:39
Էհ, լավ բան չեղավ:

Գնամ մի խելքը գլխին բան կարդամ (http://www.akumb.am/showthread.php/61881-%D5%86%D5%B8%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84?p=2341346&viewfull=1#post2341346), զգամ որ էս խառըխշտիկ, կոմիքսների ու օճառային օպերաների դարում էլ են մարդիկ նորմալ, հասարակ, մարդկային բաներ գրում:

Varzor
04.05.2012, 10:06
Շնորհավորում եմ հաղթողին :)

Chuk
04.05.2012, 10:20
Հարևան թեմաներում բարձրացված երկու հարցեր, կարծում եմ, գտան իրենց լիարժեք պատասխանները:

Հարց 1. Ճի՞շտ չի քվեարկությանն ավելացնել «Ոչ մի տարբերակը չեմ հավանում» կետը:
Պատասխան. Ոչ, լրիվ ավելորդություն է: Այո՛, կան ու կլինեն այդպես մտածողներ, բայց նման կերպ քվեարկողները միշտ կլինեն շատ քիչ, դրա համար կետ ավելացնելն ավելորդություն է: Այդ մարդիկ կարող են չմասնակցել քվեարկությանն ու իրենց կարծիքը գրեն թեմայում:

Հարց 2. Ավելի ճի՞շտ չի, որ քվեարկությունը չլինի բազմակի, ամեն մեկն ընտրի միայն իր ամենահավանած տարբերակը:
Պատասխան. Ոչ, կատարյալ սխալ է այս մրցույթների համատեքստում:

Շնորհակալություն քննարկման բոլոր մասնակիցներին, այս հարցերի պատասխաններն ակամա տալու համար:

Ջուզեպե Բալզամո
04.05.2012, 11:17
ivy-ին շնորհավորանքներս, Տրիբունին՝ հարգանքներս: Ապրեք, աշխուժացրիք :)

Կարծում եմ՝ հա, դրա համար եմ քվես տալիս երկրորդին :)
Համ էլ երկրորդն ավելի շատ բան ա ասում մեր էսօրվա մասին, չնայած առաջինի ոճն ավելի ա դուրս եկել

Բյուրին մաղթանքներս :good

Երրորդի մասին հակասական մտքեր են այցելում, որոշակի կարծիք չունեմ, դրա համար եմ լռել… թե չէ, մտքիս չկար գործդ արհամարել ;)
դու քո արտամրցութային ստեղծագործություններում ուժեղ ես, գործերդ լավն են: Բայց մրցույթներում մի տեսակ խառնվում ես իրար, մրցում ես: Մի՜, դու արա էն, ինչն իսկապես լավ ես անում, թող մրցեն հակառակորդներդ :rose

StrangeLittleGirl
04.05.2012, 12:25
Բյուրին մաղթանքներս :good

դու քո արտամրցութային ստեղծագործություններում ուժեղ ես, գործերդ լավն են: Բայց մրցույթներում մի տեսակ խառնվում ես իրար, մրցում ես: Մի՜, դու արա էն, ինչն իսկապես լավ ես անում, թող մրցեն հակառակորդներդ :rose
Դե հա, էլ մրցույթների չեմ մասնակցի:

Համ էլ արտամրցութայիններն ուրիշ բանի հետ համեմատելու առիթ չեք ունենում, դրա համար ուժեղ են թվում:

Ջուզեպե Բալզամո
04.05.2012, 13:12
Դե հա, էլ մրցույթների չեմ մասնակցի:

Համ էլ արտամրցութայիններն ուրիշ բանի հետ համեմատելու առիթ չեք ունենում, դրա համար ուժեղ են թվում:

Բյուր ջան, ես չմասնակցելու կոչ չէի անում: Ասում էի մի մրցի… փորձեմ պատկերավոր դարձնել միտքս: Դու լավ վազորդ ես, պարապելուց (մենակ) բարձր ռիթմով ու երկար վազում ես, բայց մրցման ժամանակ կողքիններդ քեզ շեղում են, շնչում ծոծորակիդ, ինչ-որ-տեղ հեռվում էլ մրցանակի խոսակցություն կա՝ ֆոկուսդ իրա վրա ա… էս ամենը չի օգնում ազատ վազքին: Դու ուղղակի վազի, անտեսելով կողքիններիդ, չմտածելով պրիզի մասի… ու էդ ժամանակ իրանք են սկսելու մտածել քեզ հասնելու մասին :)

Իսկ ինչ վերաբերվում ա արտամրցույթայիններին, համեմատում ենք բաժնի մյուս ստղծագործությունների հետ: Ու քոնոնց հետևից քչերն են հասցնում :) տարիներ առաջ մի բան էիր գրել, կարծեմ "Իմ ու քո գերեզմանը", դրա հետ վազելը դժվար ա: Կամ՝ "ճամփորդական նոթերդ"… :love

StrangeLittleGirl
04.05.2012, 13:28

Հա բայց ես չեմ էլ մրցում :( Էսքան ժամանակ ե՞րբ եմ հաղթել: Ու համարյա միշտ էլ իմանում եմ, որ չեմ հաղթելու: Բայց վերջին տեղ գրավելը, էն էլ տենց մեծ տարբերությամբ... եսիմ, ծանր ա:

Իսկ ինչ վերաբերում ա գերեզմանին... հըմ... դա ակումբի մասին էր:

Ջուզեպե Բալզամո
04.05.2012, 13:37
Ու համարյա միշտ էլ իմանում եմ, որ չեմ հաղթելու Ենթադրվում է, որ համարյա միշտ գնում ես մրցելու… ուղղակի գնա վազելու :)

Իսկ ինչ վերաբերում ա գերեզմանին... հըմ... դա ակումբի մասին էր: նաև ակումբի մասին էր (տեսնես մնացել ա՞, մի հատ էլ հիմա կարդամ)

StrangeLittleGirl
04.05.2012, 13:47
Ենթադրվում է, որ համարյա միշտ գնում ես մրցելու… ուղղակի գնա վազելու :)
նաև ակումբի մասին էր (տեսնես մնացել ա՞, մի հատ էլ հիմա կարդամ)
Ախր ի՞նչ մրցել է: Պատահել ա նախօրոք գրված գործեր եմ ներկայացրել, ոչ թե հատուկ մրցույթի համար գրել: էն ա որ վերջին տեղ չեմ գրավել, չեմ նեղվել:

Լինքն էլ էս ա (http://www.akumb.am/showthread.php/36301):

impression
04.05.2012, 16:13
պահո՜, էս ի՜նչ մի լրջին եք տվել :) մրցույթ ա էլի՜
Բյուր ջան, հիշու՞մ ես տարիներ առաջվա մեր էքսպերիմենտները... հիշի, ուրախացի, անցի առաջ :)

Ռիպ ՋԱՆ, շնորհավոր, ապրես, ես միշտ հպարտ եմ քեզանով, անկախ որևէ մրցույթից, բայց դե հավես ա, որ մրցույթներով էլ եմ հպարտանում :))

Տրիբուն, էլի շնորհավոր, գրեթե հաղթած տարբերակի հեղինակ ես :)

Kita
04.05.2012, 17:40
Վաաայ պատկերացնում եք 23 էջն էլ կարդացել եմ:)) Ես ինքս ինձ մեդալ տվեցի:D Իհարկե նպաստեց, որ ընդամենը 3 տարբերակ էր:)) Առաջին տարբերակը մենակ չէի գուշակել ով է:( Մնացածը սաղ ճիշտ էր, մինչև հասա անունները իմանալու պահերը, նեռվերս գնաց:))
Ռիփ ու Բյուր դուք դեմք եք:)):kiss Ձերիների վրա մի լավ ուրախացել եմ:)) Առաջինը մի տեսակ շատ լրիջին էր:)

Մի խոսքով ես կողմ եմ 3 տարբեկանոց մրցույթներին:D

ivy
04.05.2012, 18:05
պահո՜, էս ի՜նչ մի լրջին եք տվել :) մրցույթ ա էլի՜

Մեֆի գրառումներն ուշադիր կարդա, կտեսնես՝ ինչքան էր «լրջին տված»: :))
Հա, արանքներում էլ Կլօրինը, Փիսինը ու Չուկինը:

Բյուրն էր էլի, ինչ անեինք...:esim

Տրիբուն
04.05.2012, 22:32
Թե ես ինչ գործ ունեմ էս քաղաքական թեմաներում՝ Տրիբունի կողքը...
Բյուր, քիթդ բարձր, պարտվողը Չուկի տարբերակն էր: :)

Մերսի բոլորին, բայց էլ սենց թեմայով մրցույթ չանեք: :))

Հ.Գ. Տրիբուն ձյա, կներես, համ էլ շնորհավոր:oy

Սաղ ըլնես ... :D

Մյուս անգամ որ սենց մրցութ լինի, էս ընտրատարածքում մենակ իմ թեկնածությունը պիտի լինի, որ նաղդ հաղթեմ էլի :D

Տրիբուն
04.05.2012, 22:34
Կյանքում առաջին անգամ հաղթող տարբերակի օգտին եմ քվեարկել:

Ու սխալվել ես, էլի :D:D:D

Տրիբուն
04.05.2012, 22:36
100%: Գրածդ ՄԱՀ էր, բայց ես երկրորդին ձայն տվեցի, որ առաջինը չհաղթի :D:

Այվի, շնորհավո՜ր :drinks: Այ տղա Համազասպ, մի քիչ համազուսպ եղի, գրողի բեջ ա որ հավաքում ես աջուձախ :)):

Տրիբուն, դեմք ես դու, «Երկու շաուրմա մի հատ թան»-ից հետո եթե միանգամից սենց լուրջ հայտ ես ներկայացրել, ես արդեն վախենում եմ պատկերացնեմ, թե հաջորդը ինչ տիպի գորՁ ա լինելու :)): Տաղանդդ քաղաքականություններում ես մսխում :)):

Աչքիցս հեռու, ու ձեռս չընկնես ...... աներես ու աննամուս մարդ .... ժամանակդ հավայի ակումբցու չեղած ընտրական իրավունքները պաշտպանելու վրա էիր վատնում, փոխանա առաջին տարբերակաը մի քսան անգամ կարդայիր, որ մտներ կլօր գլոխդ ու ճիշտ քվերակություն անեիր .... ես կհաղթեի, քեզ պատիվ կտայի :D իսկ հիմա ճռթ քեզ ... գնա ու իրավունք պաշտպանի ..

Mephistopheles
04.05.2012, 22:36
Սաղ ըլնես ... :D

Մյուս անգամ որ սենց մրցութ լինի, էս ընտրատարածքում մենակ իմ թեկնածությունը պիտի լինի, որ նաղդ հաղթեմ էլի :D

տենց ապեր… ճիշտ մեր ընտրությունների մանրակերտը… սաղ խաբելով, ընտրակաշառքով… չես պատկեացնում ոնց էն քո ձեռից քվեներ գողացել… հիմնականում անշնոհքները…

անձամբ ինձ առաջարկել են… Լցոնում ա եղել ապեր… քո դեմ…

Mephistopheles
04.05.2012, 22:42
ես քեզ եմ քվեարկել… ՍտռենջԼիթըլԳռլը մեկ էլ Այվին ինձ ընտրակաշառք են առաջարկել… վարկանիշ… ՍտռենջԼիթըլԳռլը իրա բոյֆռենդի միջոցով, Այվին էլ անձամբ կանֆետ ա տվել… ինֆոռմացիա ա ուզել կորզի խաբելով…

Հետո Հայկօն լցոնումների դեմ բողոքեց ու քո մի քանի ձայներն էլ տվել են Այվիին ու 3 հատ էլ ՍտռենջԼիթըլԳռլին որ շատ չնեղանա…

ես սաղ տեսել եմ… ես ստեղ եմ եղել

Տրիբուն
04.05.2012, 22:46
Ժողովուրդ, տաս էջ Բյուրին եք հանգստացնում: Ուզում եք գոնե մի երկու էջ էլ ինձ գովացեք էլի - մի երկու հատ վարկանիշ-բան տվեք, խրախուսեք, զորակցեք, գգվեք, գուրգուրեք ..... էլ ինչ կա ընդեղ անելու, արեք .... կարճ ասած ..... մի թողեք շատ նեղվեմ, որ ակումբում գերակշռող գրական անճաշակության պատճառով, որի հիմնական պատճառը Կլօրն ա, նորից անարդար պարտվել եմ ... :D:D :D

Շնորհակալություն

Արէա
04.05.2012, 22:50

Ես էլ մեղքի բաժին ունեմ քո տարբերակի չհաղթելու մեջ, ամոթից ձեն չեմ հանում :)

Բայց իրոք լավն էր, անկեղծ՝ չէի սպասում, որ հեղինակը դու կլինես :)

Շնորհակալ եմ:

StrangeLittleGirl
04.05.2012, 22:53
Ես էլ մեղքի բաժին ունեմ քո տարբերակի չհաղթելու մեջ, ամոթից ձեն չեմ հանում :)

Բայց իրոք լավն էր, անկեղծ՝ չէի սպասում, որ հեղինակը դու կլինես :)

Շնորհակալ եմ:
Ո՞րն ա քո մեղքի բաժինը :))

Արէա
04.05.2012, 22:54
Ո՞րն ա քո մեղքի բաժինը :))

Մյուս մրցույթին թե մի բառ ասեմ... :)

Տրիբուն
04.05.2012, 22:55
Ամեն դեպքում, լավ մրցույթ էր: Ափսոս խառն էի, չկարողացա քվեարկությանն ու քննարկմանը մասնակցել - գնացել էր հյուսիսծովային երկարակնճիտ կարմիր քարայծյամի որսի, որին մի ժամանակ պաշտպանում էի որսագողերից, բայց հետո, իմ պաշտպանության արդյունքում, սույն կենդանու գլխաքանակն այնքան ավելացավ, որ հյուսիսային ծովերից դուրս մղեցին երկենցաղ ոչխարագայլերին, որոնք արագ սկսեցին վերացնել կարտոֆիլի ցանքատարածությունները: Իսկ ինչպես հայտնի է, կարտոֆիլը մարդ ասածս ողնաշարավորի հիմնական կերակուրներից մեկն է:

ivy-ից մի ձայնով հետ մնալը իմ համար հաղթանկից բերաթար հաղթանակ ա: Բայց կարամ անկեղծ ասեմ, որ եթե տարբերակները շատ լինեին, ես դժվար սենց արդյունք ցույց տայի:

Եթե որսի գնացած չլինեի, կքվեարկեի երրորդ տարբերակի օգտին: Ուղղակի, որ չհաղթեր երկրոդ տարբերակը ... :D шутка ... քանի որ երրորդ տարբերակն ամենա լավն էր

ivy
04.05.2012, 22:56
Սաղ ըլնես ... :D

Մյուս անգամ որ սենց մրցութ լինի, էս ընտրատարածքում մենակ իմ թեկնածությունը պիտի լինի, որ նաղդ հաղթեմ էլի :D

Նա էկավ :))
Ես ու Բյուրը վերջին պահին ենք տարբերակ ուղարկել, թե չէ մենակ դու էիր լինելու՝ հաղթողների հաղթողը :D
Բայց տենց հո անհետաքրքիր կլիներ, մրցույթն էլ կտապալվեր :)

StrangeLittleGirl
04.05.2012, 23:01
Մյուս մրցույթին թե մի բառ ասեմ... :)
Հա բայց ի՞նչ ես ասել որ: Էս մրցույթում հազվագյուտ կողմնորոշված մարդկանցից էիր :))

StrangeLittleGirl
04.05.2012, 23:03
Ամեն դեպքում, լավ մրցույթ էր: Ափսոս խառն էի, չկարողացա քվեարկությանն ու քննարկմանը մասնակցել - գնացել էր հյուսիսծովային երկարակնճիտ կարմիր քարայծյամի որսի, որին մի ժամանակ պաշտպանում էի որսագողերից, բայց հետո, իմ պաշտպանության արդյունքում, սույն կենդանու գլխաքանակն այնքան ավելացավ, որ հյուսիսային ծովերից դուրս մղեցին երկենցաղ ոչխարագայլերին, որոնք արագ սկսեցին վերացնել կարտոֆիլի ցանքատարածությունները: Իսկ ինչպես հայտնի է, կարտոֆիլը մարդ ասածս ողնաշարավորի հիմնական կերակուրներից մեկն է:

ivy-ից մի ձայնով հետ մնալը իմ համար հաղթանկից բերաթար հաղթանակ ա: Բայց կարամ անկեղծ ասեմ, որ եթե տարբերակները շատ լինեին, ես դժվար սենց արդյունք ցույց տայի:

Եթե որսի գնացած չլինեի, կքվեարկեի երրորդ տարբերակի օգտին: Ուղղակի, որ չհաղթեր երկրոդ տարբերակը ... :D шутка ... քանի որ երրորդ տարբերակն ամենա լավն էր
Ես էլ ասում եմ ձայներս ուր են :angry
Իմ ընտրազանգվածը որ սենց անփույթ լինի, կկրվեմ, բա ինչ կանեմ: Էն ա, մեկն էլ գրում ա, որ ուզում էր երրորդի օգտին քվեարկեր, էն էլ չի ստացվել: Դու մի ասա` մի ժամ առաջ քվեարկությունը վերջացած ա էղել: Էս ինչ բախտ ունեմ ես :(

ivy
04.05.2012, 23:04
Էս ինչ բախտ ունեմ ես :(

Բյուր, երկրորդ էտապով չսկսես, էլ քեզ հանգստացնող չկա :))

Տրիբուն
04.05.2012, 23:06
Նա էկավ :))
Ես ու Բյուրը վերջին պահին ենք տարբերակ ուղարկել, թե չէ մենակ դու էիր լինելու՝ հաղթողների հաղթողը :D
Բայց տենց հո անհետաքրքիր կլիներ, մրցույթն էլ կտապալվեր :)

Ու էս ակումբում անունս կփոխեի կդնեի ասենք Դմլբլո-Տրիմբո .....

Ես գլխանց գիտեի էի, որ սենց մրցույթ կազմակերպելու Չուկի գրառման տակը լիքը շնորհակալություն դնող ա եղել, բայց գրող չի լինլեու, սաղ ուզելու են մենակ կարդան ... :D Նենց որ ivi-ի ջան, ես գրել եմ ձեր գրական բաժնին զուտ լավություն անելու մղումից դրդված: Էս վերջերս փիս ալտրուիստ եմ դառել: Երևի գործերս թողնեմ գնամ գրողների, գրականագետների, գրաքննադատների, գրաքննդատների քննադատների ու քննված ու դատված գրականագետների պաշտպանության ՀԿ-ում աշխատեմ - գռանտ, մռանտ, պայեզդկեք, սիմպոզիումներ, լուրջ դեմքեր, սմոկինգ, շամպայն, աղջիկներ, hello, merci .......

Արէա
04.05.2012, 23:08
Հա բայց ի՞նչ ես ասել որ: Էս մրցույթում հազվագյուտ կողմնորոշված մարդկանցից էիր :))

Մարդկանց պրինցիպի եմ գցում անիմաստ տեղը, մյուս անգամ սուս-փուս քվեարկելու եմ, էն էլ ամենավերջում:

Գալաթեա
04.05.2012, 23:11
Տրիբուն ձյա, ես սպասում էի գաս, որ ասեմ՝ պաչ :)
Լավն էր:

StrangeLittleGirl
04.05.2012, 23:12
Բյուր, երկրորդ էտապով չսկսես, էլ քեզ հանգստացնող չկա :))
Ռիփ, չե՞ս զգում, որ կատակ եմ անում :))

Ու էս ակումբում անունս կփոխեի կդնեի ասենք Դմլբլո-Տրիմբո .....

Ես գլխանց գիտեի էի, որ սենց մրցույթ կազմակերպելու Չուկի գրառման տակը լիքը շնորհակալություն դնող ա եղել, բայց գրող չի լինլեու, սաղ ուզելու են մենակ կարդան ... :D Նենց որ ivi-ի ջան, ես գրել եմ ձեր գրական բաժնին զուտ լավություն անելու մղումից դրդված: Էս վերջերս փիս ալտրուիստ եմ դառել: Երևի գործերս թողնեմ գնամ գրողների, գրականագետների, գրաքննադատների, գրաքննդատների քննադատների ու քննված ու դատված գրականագետների պաշտպանության ՀԿ-ում աշխատեմ - գռանտ, մռանտ, պայեզդկեք, սիմպոզիումներ, լուրջ դեմքեր, սմոկինգ, շամպայն, աղջիկներ, hello, merci .......
Էս աչքիս էս մրցույթի սաղ մասնակիցներն են ալտրուիստ էղել :D

Մարդկանց պրինցիպի եմ գցում անիմաստ տեղը, մյուս անգամ սուս-փուս քվեարկելու եմ, էն էլ ամենավերջում:
Ինձ թվում ա` հեչ էլ պրինցիպի չես գցել, արխային :P

Mephistopheles
04.05.2012, 23:14
ստեղ պարտվողը Տրիբունն ա եղել… Չուկն ու Ֆոտոնը Ձենները Այվիին են տվել, իրանք գիտեին ով ով ա… Այվին ձենը տվել էր ՍտռենջԼիթըլԳռլին, իսկ ՍտռենջԼիթըլԳռլը Այվիին, հետո գալիս ա Հայկօն որը ձենը տվել ա Այվիին ու լցոնումները բացահայտել ա ու դրա տակ մի երկու ձեն Տրիբունից գողացել ավելացրել ա Այվիի… Ռուֆուսը կաշառել ա որոշ ընտրողների վարկանիշով ու պտի հետքննություն լինի թե ո՞վ ա ումից էս ընթացքում վարկանիշ ստացել… պտի ասեմ որ վարկանիշը կարա լրիվ ուրիշ թեմայում ըլնի…

Արդունքում, քանի որ Տրիբունը Աֆրիկա որսի էր գնացել (առյուծի որսի Քոչի տղու հետ… Քոչը պտի ինտերվյու տար չկարացավ գնա) իրա ընտրարշավը լրիվ աչքաթող էր եղել ու ինչ ապօրինություն ասես եղել ա… Չուկն էլ տեսել, բան չի ասել , Այվին օգտվել ա, ՍտռենջԼիթըլԳռլին էլ մի երկու ձեն են տվել որ երրորդ տեղը բռնի (Ժառանգության պես), թե չէ 3 հոգու միջից չորրորդ տեղն էր բռնելու… իսկ Գալաթեան հատուկ չի մասնակցել՝ ինքնաբացարկ ա հայտարարել որ Այվիին չխանգարի ու ՍտռենջԼիթըլԳռլին հանստացնի որ չբողոքի…

այ սենց

ivy
04.05.2012, 23:16
ստեղ պարտվողը Տրիբունն ա եղել…

Սաղ տոչնի ես ասում, մենակ թե Գալաթեան մասնակցել ա :D

Գալաթեա
04.05.2012, 23:18

Մեֆ, դու խիղճ ունե՞ս :D

Mephistopheles
04.05.2012, 23:19
Սաղ տոչնի ես ասում, մենակ թե Գալաթեան մասնակցել ա :D

ու՞ր է նրա տարբերակը… ու՞ր է նրա տղամարդը…

Mephistopheles
04.05.2012, 23:20
Մեֆ, դու խիղճ ունե՞ս :D

Գալ տենց ա եղել… ես միջազգային դիտորդ եմ…

ivy
04.05.2012, 23:21
ու՞ր է նրա տարբերակը… ու՞ր է նրա տղամարդը…

Ախ դու տարբերակ գրելը նկատի ունես, ես կարծում էի՝ քվեարկելը :))
Էս համակարգն էլ չի թողնում քեզ վարկանիշ տամ :D

Գալաթեա
04.05.2012, 23:22
Գալ տենց ա եղել… ես միջազգային դիտորդ եմ…

Իրանք սուտի են, Մեֆ, ռեփորթը գալուց հետներն եմ բերում :)

StrangeLittleGirl
04.05.2012, 23:22
ստեղ պարտվողը Տրիբունն ա եղել… Չուկն ու Ֆոտոնը Ձենները Այվիին են տվել, իրանք գիտեին ով ով ա… Այվին ձենը տվել էր ՍտռենջԼիթըլԳռլին, իսկ ՍտռենջԼիթըլԳռլը Այվիին, հետո գալիս ա Հայկօն որը ձենը տվել ա Այվիին ու լցոնումները բացահայտել ա ու դրա տակ մի երկու ձեն Տրիբունից գողացել ավելացրել ա Այվիի… Ռուֆուսը կաշառել ա որոշ ընտրողների վարկանիշով ու պտի հետքննություն լինի թե ո՞վ ա ումից էս ընթացքում վարկանիշ ստացել… պտի ասեմ որ վարկանիշը կարա լրիվ ուրիշ թեմայում ըլնի…

Արդունքում, քանի որ Տրիբունը Աֆրիկա որսի էր գնացել (առյուծի որսի Քոչի տղու հետ… Քոչը պտի ինտերվյու տար չկարացավ գնա) իրա ընտրարշավը լրիվ աչքաթող էր եղել ու ինչ ապօրինություն ասես եղել ա… Չուկն էլ տեսել, բան չի ասել , Այվին օգտվել ա, ՍտռենջԼիթըլԳռլին էլ մի երկու ձեն են տվել որ երրորդ տեղը բռնի (Ժառանգության պես), թե չէ 3 հոգու միջից չորրորդ տեղն էր բռնելու… իսկ Գալաթեան հատուկ չի մասնակցել՝ ինքնաբացարկ ա հայտարարել որ Այվիին չխանգարի ու ՍտռենջԼիթըլԳռլին հանստացնի որ չբողոքի…

այ սենց
Դե վերջացրեք էլի: Հազիվ հանգստացել եմ :angry
Պարտվողն էլ Չուկն ա :P Համ բոլորին դեմ տարբերակով, համ էլ քվեարկության մենակ մի հնարավորություն տալով

Mephistopheles
04.05.2012, 23:25
Ախ դու տարբերակ գրելը նկատի ունես, ես կարծում էի՝ քվեարկելը :))
Էս համակարգն էլ չի թողնում քեզ վարկանիշ տամ :D

Գալը հարիֆ չի որ բացեիբաց անի… ինքը չի մասնակցել՝ եստ էության ինքնաբացարկ ա հայտարարել առանց հայտարարելու, այսինքն դիտմամբ չես մասնակցում… հասկանու՞մ ես… էսի դժվար ա բացահայտելը, բայց ՍտռենջԼիթըլԳռլի նկատմամբ իրա չափից ավելի բարեհամբույր լինելը կասկածների տեղիք են տալիս… ՍտռենջԼիթըլԳռլի բողոքները կարան սաղ կեղծիքները մեջտեղ հանեն…

Հմակարգը չի թողնու՞մ… ընտրությունը կեղծելուց թույլ էր տալիս չէ՞… համակարգը պտի փոխվի… վերից վար կոռումպացված ա

StrangeLittleGirl
04.05.2012, 23:27

Իյաաա, հազիվ Գալի հետ լեզու եմ գտնում: :angry ի՞նչ ես սև կատու գցում էս տարածք :angry

ivy
04.05.2012, 23:28

Ես քո գրառումները առաջ ինչի՞ չէի կարդում :D :D

Mephistopheles
04.05.2012, 23:29
Դե վերջացրեք էլի: Հազիվ հանգստացել եմ :angry
Պարտվողն էլ Չուկն ա :P Համ բոլորին դեմ տարբերակով, համ էլ քվեարկության մենակ մի հնարավորություն տալով

Չուկի անունը վաբշե մի տուր… ինքը ապակողմնորոշիչ հայտարարություն ա արել ու ազդել ա ընտրությունների ընթացքի վրա… ու դրա պատճառով հիմա ինքը Ռուֆուսին ու իրա անտեսանելի գրությունը պտի հետևս մտցնի… էսի պայմանավորվածություն ա …

Mephistopheles
04.05.2012, 23:29
Իյաաա, հազիվ Գալի հետ լեզու եմ գտնում: :angry ի՞նչ ես սև կատու գցում էս տարածք :angry

Սև կատու չէ… սև սատանա… ու վաբշե, որտեղ կինն ա սատանան անելիք չունի…

Գալաթեա
04.05.2012, 23:32
Ես քո գրառումները առաջ ինչի՞ չէի կարդում :D :D

Մեծ բացթողում ա Այվ ;)

Մեֆ, հերիք ա, Բյուրի հետ իմ հարաբերություններին բուլիժնիկներ մի նետիր :)

Mephistopheles
04.05.2012, 23:32
Ես քո գրառումները առաջ ինչի՞ չէի կարդում :D :D

հա իսկականից… ինչի՞ չէիր կարդում… հրավերի էի՞ր սպասում… թե՞ սպասում ես մեռնեմ նոր կարդաս…

Mephistopheles
04.05.2012, 23:35
Մեծ բացթողում ա Այվ ;)

Մեֆ, հերիք ա, Բուրի հետ իմ հարաբերություններին բուլիժնիկներ մի նետիր :)

նախ Բուր չէ այլ Բյուր… հազզզզզար ա նշանակում, ես կասեի միլլլլիոն… OK՞… և հետո, անգամ սատանան չի կարա երկու կնոջ հարաբերությունների վրա քար գցի… էտի մեր ուժերից վեր ա

StrangeLittleGirl
04.05.2012, 23:38
նախ Բուր չէ այլ Բյուր… հազզզզզար ա նշանակում, ես կասեի միլլլլիոն… OK՞… և հետո, անգամ սատանան չի կարա երկու կնոջ հարաբերությունների վրա քար գցի… էտի մեր ուժերից վեր ա
Պահ, ուղղեց :))

Բա որ գիտես` ուժերիցդ վեր ա, ինչու՞ ես փորձեր անում :D

Mephistopheles
04.05.2012, 23:46
Պահ, ուղղեց :))

Բա որ գիտես` ուժերիցդ վեր ա, ինչու՞ ես փորձեր անում :D

չեմ փորձում… ուղղակի դու էն թույլ օղակն ես էս ընտրակեղծիքների կուռ շղթայի և ես փորձում եմ բացահայտել ու վեր հանել դրանք…

ես Տրիբունին կհորդորեի որ դիմեր Ակումբի Սահմանադրական դատարան… չնայած սաղ իրանք են, դատարանն էլ, օրենսդիրն էլ, գործադիրն էլ…

Իմիջայլոց Բյուր ջան, էն չորրորդ վրյանտը "Ոչ մեկը" որ կա չէ՞… բացառված չի որ դրանք քոնը լինեին ու հենց դրա համար էլ սարքած ա… քվեարկելու ժամանակ որ ուզում են կնոպկեն վերջինի վրա սեղմեն, միամիտ գնում ա չորրոդի վրա… օրինակ հաստատ համոզված եմ որ Ասքյալաֆը քեզ էր ձեն տալու, բայց վրիպել ա… կարաս մի հատ իրան ՊՄ-ով հարցնես… նույնը Վարզորը ու մնացածները… չես նկատե՞լ իրանք վաբշե ստեղ չեն գրում…

Chuk
04.05.2012, 23:48
Ժող, թարգեք: Էս մրցույթում երկու կեղծարար են եղել, որոնք միասին են գործել, ուրիշ որևէ մեկը կեղծիք չի արել: Եթե շարունակվի զրպարտանքների շղթան, ստիպված կլինեմ հրապարակել կեղծիքը՝ կրելով ողջ պատասխանատվությունը, չխուսափելով հնարավոր պատժից:

Գալաթեա
04.05.2012, 23:50
Կարևորըն էն ա, որ էս հավաքին փուչիկներ չկան:

Mephistopheles
04.05.2012, 23:54
Ժող, թարգեք: Էս մրցույթում երկու կեղծարար են եղել, որոնք միասին են գործել, ուրիշ որևէ մեկը կեղծիք չի արել: Եթե շարունակվի զրպարտանքների շղթան, ստիպված կլինեմ հրապարակել կեղծիքը՝ կրելով ողջ պատասխանատվությունը, չխուսափելով հնարավոր պատժից:

ո՞վ ա պատժելու քեզ… դու՞… Սերժն ես դառել գլխի՞ս… Տարոն ջան սիրուն չի քանդի՞…

Mephistopheles
04.05.2012, 23:57
Կարևորըն էն ա, որ էս հավաքին փուչիկներ չկան:

Գալ ջան, փուչիկն էս հավաքին պտի լիներ… "էն" հավաքին "ուրիշ" բան պտի փչեին, որտև իրանք "ուրիշ բան" փչող են

StrangeLittleGirl
05.05.2012, 00:23
Իմիջայլոց Բյուր ջան, էն չորրորդ վրյանտը "Ոչ մեկը" որ կա չէ՞… բացառված չի որ դրանք քոնը լինեին ու հենց դրա համար էլ սարքած ա… քվեարկելու ժամանակ որ ուզում են կնոպկեն վերջինի վրա սեղմեն, միամիտ գնում ա չորրոդի վրա… օրինակ հաստատ համոզված եմ որ Ասքյալաֆը քեզ էր ձեն տալու, բայց վրիպել ա… կարաս մի հատ իրան ՊՄ-ով հարցնես… նույնը Վարզորը ու մնացածները… չես նկատե՞լ իրանք վաբշե ստեղ չեն գրում…
Դե հերիք ա էլի :(

Ժող, թարգեք: Էս մրցույթում երկու կեղծարար են եղել, որոնք միասին են գործել, ուրիշ որևէ մեկը կեղծիք չի արել: Եթե շարունակվի զրպարտանքների շղթան, ստիպված կլինեմ հրապարակել կեղծիքը՝ կրելով ողջ պատասխանատվությունը, չխուսափելով հնարավոր պատժից:
Յաաա, էդ ովքե՞ր են էղել: Հլը ասա տեսնեմ :))

Chuk
05.05.2012, 00:28
Յաաա, էդ ովքե՞ր են էղել: Հլը ասա տեսնեմ :))
Բյուր, դու իսկապե՞ս ուզում ես, որ ես հիմա բոլորի մոտ տամ իմ ու քո անունը :sus

ivy
05.05.2012, 00:30
Բյուր, դու իսկապե՞ս ուզում ես, որ ես հիմա բոլորի մոտ տամ իմ ու քո անունը :sus

Ախ էն մրցույթը ուշացնելու երկու ժա՜մը :))

StrangeLittleGirl
05.05.2012, 00:31
Բյուր, դու իսկապե՞ս ուզում ես, որ ես հիմա բոլորի մոտ տամ իմ ու քո անունը :sus
տուր :beee
մեկ ա ես անմեղ եմ

StrangeLittleGirl
05.05.2012, 00:32
Ախ էն մրցույթը ուշացնելու երկու ժա՜մը :))
Պահոոո, էս իսկականից որոշել եք բացահայտե՞լ :)) Բայց էս դեպքում հանցավորները երկուսից շատ են

Chuk
05.05.2012, 00:33
Այ սենց ա միշտ, գործարք են առաջարկում, վերջին պահին քցում են :beee

Mephistopheles
05.05.2012, 00:33
Բյուր, դու իսկապե՞ս ուզում ես, որ ես հիմա բոլորի մոտ տամ իմ ու քո անունը :sus

ես ուզում եմ…

":sus"-ը ինչ ա՞

Chuk
05.05.2012, 00:34
":sus"-ը ինչ ա՞
Կոռուպցիոն միավոր

Mephistopheles
05.05.2012, 00:35
Ախ էն մրցույթը ուշացնելու երկու ժա՜մը :))

դու շատ մի ուրախացի…

Mephistopheles
05.05.2012, 00:36
Կոռուպցիոն միավոր

վույյյյյյյյյյյյյյյյյյյյյ…

StrangeLittleGirl
05.05.2012, 00:40
Չուկ, դու սկսեցիր :)) Ես դրա մասին բան ասե՞լ եմ :))

Mephistopheles
05.05.2012, 00:43
Չուկ, դու սկսեցիր :)) Ես դրա մասին բան ասե՞լ եմ :))

պազվում ա էդ 6 քվեն էլ ես կեղծարարությամբ կորզե՞լ… WOW… Չուկի հ՞ետ…

StrangeLittleGirl
05.05.2012, 00:45
պազվում ա էդ 6 քվեն էլ ես կեղծարարությամբ կորզե՞լ… WOW… Չուկի հ՞ետ…
ասեցի թարգի :angry

Գալաթեա
05.05.2012, 00:46
Մեֆ, Մուրադը կատաղում ա :)

Mephistopheles
05.05.2012, 00:47
ասեցի թարգի :angry

բա ինչի՞ ես վախենում որ Չուկը հրապարակայնացնի ամեն ինչը… հետաքրքիր ա ու՞մ քվեներն են գնացել քեզ, Այվիինը՞ թե Տրիբունինը

Chuk
05.05.2012, 00:51
Գործարքի էությունը շատ պարզ էր, Մեֆ, մի խճճի ամեն ինչ: Ես ընդամենը մրցույթի մեկնարկը հետաձգում էի 2 ժամով, որպեսզի Բյուրը հասցնի ուղարկել իր տարբերակը: Բայց մեր պայմանավորվածության համաձայն ես 4 անգամ կրճատում էի նրա քվեները: Յուրաքանչյուր 4-րդ քվեն ես ուղղակի ջնջել եմ: Սա արվել է փոխադարձ համաձայնությամբ ու ես կարծում եմ, որ մենք ամաչելու ոչինչ չունենք այդ քայլի համար:

StrangeLittleGirl
05.05.2012, 00:51
բա ինչի՞ ես վախենում որ Չուկը հրապարակայնացնի ամեն ինչը… հետաքրքիր ա ու՞մ քվեներն են գնացել քեզ, Այվիինը՞ թե Տրիբունինը
Ես ոչ մի բանից էլ չեմ վախենում :P Ու կեղծիքը ոչ թե քվեների հետ ա կապված, այլ իմ մասնակցության :)) էսքանով բավարարվի

Mephistopheles
05.05.2012, 00:58
Գործարքի էությունը շատ պարզ էր, Մեֆ, մի խճճի ամեն ինչ: Ես ընդամենը մրցույթի մեկնարկը հետաձգում էի 2 ժամով, որպեսզի Բյուրը հասցնի ուղարկել իր տարբերակը: Բայց մեր պայմանավորվածության համաձայն ես 4 անգամ կրճատում էի նրա քվեները: Յուրաքանչյուր 4-րդ քվեն ես ուղղակի ջնջել եմ: Սա արվել է փոխադարձ համաձայնությամբ ու ես կարծում եմ, որ մենք ամաչելու ոչինչ չունենք այդ քայլի համար:

ծախել ա քվեները… պարզ ա…

… իսկ դու ու՞մ ես տվել էդ քվեները… պարզ ա Տրիբունին չես տվել ու ծախել ես Այվիի վրա… մինչ Տրիբունի որսի կլիներ…

այսինքն ինքը խախտմամբ մասնակցել ա ընտրության… իրան տրվել ա 2 ժամ ավել, բայց մյուսներին չի տրվել չէ՞… OK… կարող ա մյուսներն էլ 2 ժամ ունենային ու ավելի լավը գրեին… կամ ո՞վ ա որոշել որ 2 ժամը 4 քվե արժի…

հիմա ու՞ր են էդ քվեները… մարդիկ քվե են տվել չէ՞…

StrangeLittleGirl
05.05.2012, 01:03
Մեֆ, բա որ դու ընտրակեղծիքների սենց ֆանտազիա ունես, ինչու՞ մրցույթին չես մասնակցել :))

ivy
05.05.2012, 01:07

Նա առանց մասնակցելու էլ էս մրցույթը կրեց :))

Mephistopheles
05.05.2012, 01:07
Մեֆ, բա որ դու ընտրակեղծիքների սենց ֆանտազիա ունես, ինչու՞ մրցույթին չես մասնակցել :))

Իմ ստեղծագործությունը հենց էս ա… ընթաղքի մեջ ա… գրում եմ հիմա… ու մասնակցում եմ…

Chuk
05.05.2012, 01:12
իրան տրվել ա 2 ժամ ավել, բայց մյուսներին չի տրվել չէ՞…
Սեֆ, ես հստակ հայտարարել եմ (թեմայի #5 գրառման մեջ), որ մրցույթի կընդունեմ մինչև ժամը 2-ը ուղարկված բոլոր տարբերակները: Առաջին երկու տարբերակների հեղինակները նույնպես կարող էին այդ ընթացքում աշխատել իրենց տարբերակների վրա ու առավել լավ տեսքով ուղարկել: Բացի դրանից ես ինքնադատաստան եմ տեսել ու միակողմանի պատժել եմ ինքզինքս՝ չհրապարակելով իմ տարբերակն ու ինձ մրցույթից դուրս թողնելով: Կարծում եմ, որ ես քավել եմ բոլոր մեղքերը ու սահմանադրական դատարանը հաշվի կառնի այս մեղմացուցիչ հանգամանքները:

StrangeLittleGirl
05.05.2012, 01:16
Բա ես հիմա ասե՞մ, թե ինչու եմ էդ երկու ժամի կարիքն ունեցել:

Mephistopheles
05.05.2012, 01:22
Սեֆ, ես հստակ հայտարարել եմ (թեմայի #5 գրառման մեջ), որ մրցույթի կընդունեմ մինչև ժամը 2-ը ուղարկված բոլոր տարբերակները: Առաջին երկու տարբերակների հեղինակները նույնպես կարող էին այդ ընթացքում աշխատել իրենց տարբերակների վրա ու առավել լավ տեսքով ուղարկել: Բացի դրանից ես ինքնադատաստան եմ տեսել ու միակողմանի պատժել եմ ինքզինքս՝ չհրապարակելով իմ տարբերակն ու ինձ մրցույթից դուրս թողնելով: Կարծում եմ, որ ես քավել եմ բոլոր մեղքերը ու սահմանադրական դատարանը հաշվի կառնի այս մեղմացուցիչ հանգամանքները:

Չուկ ջան… ստեղ հարցը էն մարդկանց ձայներն են որոնք հանվել են ՍտռենջԼիթըլԳռլի-ից… ու՞ր են էդ մարդկանց ձայները… եթե ես լինեմ ձայն տվողը ու հարցնեմ "ու՞ր ա իմ ձայնը" ի՞նչ պտի ասես… դու բոլորին ՊՄ-ով ասել ե՞ս որ 2 ժամ երկարել ա… եթե բոլորը գիտեն ու հավասար ա պայմանները ապա ինչի՞ ես ձայները պակասացրել…

Սահմանադրական դատարան եմ պահանջում… կամ էդ ձորրորդ վարյանտն ինչի համար էր…

Chuk
05.05.2012, 01:26

Մեֆ, դե լավ էլի, հո միամիտ չեմ: Հո չէի բռնելու զռացող խախտում անեի: Յուրաքանչյուր 4-րդ քվեարկողին ես ուղղակի արգելափակում էի: Արգելափակում էի օրենքի շրջանակում, իրանց արած խախտումների համար (ԿԳԲ-ն լավ ա աշխատել, համարյա սաղի վրա էլ գործ ունեմ): Էդ մարդիկ կարծել են, որ իրենց քվեարկելու պահը համընկել է արգելափակման պահին, դրա համար տեխնիկապես հաշվի չի առնվել: Չեն իմացել, որ ջնջել եմ: Էնպես որ ամեն ինչ ՕՔ ա: Սահմանադրական դատարան... խնդրեմ... դիմիր: Ես կաշխատեմ առաջիկա օրերին Սահմանադրական դատարանի կազմ հավաքել, գլխավոր դատավոր նշանակել, որ գործն օրենքի շրջանակում քննվի:

Freeman

Երևի ձայները պերեադրեսացիա են եղել չորրորդին :)

Mephistopheles
05.05.2012, 01:38
Մեֆ, դե լավ էլի, հո միամիտ չեմ: Հո չէի բռնելու զռացող խախտում անեի: Յուրաքանչյուր 4-րդ քվեարկողին ես ուղղակի արգելափակում էի: Արգելափակում էի օրենքի շրջանակում, իրանց արած խախտումների համար (ԿԳԲ-ն լավ ա աշխատել, համարյա սաղի վրա էլ գործ ունեմ): Էդ մարդիկ կարծել են, որ իրենց քվեարկելու պահը համընկել է արգելափակման պահին, դրա համար տեխնիկապես հաշվի չի առնվել: Չեն իմացել, որ ջնջել եմ: Էնպես որ ամեն ինչ ՕՔ ա: Սահմանադրական դատարան... խնդրեմ... դիմիր: Ես կաշխատեմ առաջիկա օրերին Սահմանադրական դատարանի կազմ հավաքել, գլխավոր դատավոր նշանակել, որ գործն օրենքի շրջանակում քննվի:

դու Սերոժից վերան ես … հերիք չի յուրաքանչյուր 4րդ քվեարկողին արգելափակել ես, հլա մի հատ էլ օրենքով ա եղե՞լ… այսինքն ես եթե լինեի 4րդ քվեարկողը կարող ա արգելափակվեի՞… ես մի անգամից եվրոդատարան կդիմեմ… մերսի… ես պահանջում եմ "էդ մարտդկանց" անունները…

Բայց Բյուր… արի դուզը խոսանք… եթե անգամ հաշվենք էն հանած ձայները, այսինքն ավելացնենք յուրաքանչյուր չորրորդը, մեկ ա չորրորդ տեղն ես … չէ՞…

StrangeLittleGirl
05.05.2012, 01:54
Բայց Բյուր… արի դուզը խոսանք… եթե անգամ հաշվենք էն հանած ձայները, այսինքն ավելացնենք յուրաքանչյուր չորրորդը, մեկ ա չորրորդ տեղն ես … չէ՞…
Հա բայց մեկ ա սաղից լավն եմ :P

Mephistopheles
05.05.2012, 02:07
Հա բայց մեկ ա սաղից լավն եմ :P

Հա Բյուր ջան… այ էս ոգով…