PDA

Դիտել ողջ տարբերակը : Դաշնամուրը / The Piano



Ռուֆուս
21.04.2012, 23:57
Դաշնամուրը / The Piano



http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/90/The-piano-poster.jpg


Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, 1993
Ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն
Դերերում՝ Հոլլի Հանթեր, Աննա Փաքուին, Հարվի Քեյթել և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
Կոմպոզիտոր՝ Մայքլ Նայմեն
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.5/10
Շահած մրցանակները Երեք Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու, լավագույն երկրորդ պլանի դերասանուհու և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:


Վաղուցվանից ֆիլմի մասին թեմա չէի բացել, բայց երեկ էս ֆիլմը վերադիտելուց հետո ուզեցա անպայման թեմա բացել, չնայած բաժնում մի քանի տեղ խոսել եմ էս ֆիլմի մասին:

Նախ մի քանի հետաքրքիր տեղեկություններ գրեմ ֆիլմի մասին:
Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի հաղթող առաջին կին ռեժիսորն է
Ջեյն Քեմփիոնը երբևէ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված չորս կին ռեժիսորներից մեկն է (մյուսներն են Լինա Վերտմյուլլերը, Սոֆիա Կոպպոլան և Քեթրին Բայջելոն, ով միակն է, ով շահել է մրցանակը)
Հոլլի Հանթերը համր ֆիլմերի դարաշրջանից հետո 3-րդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի այն դեպքում երբ հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին ոչ մի բառ չի արտասանում (չնայած ֆիլմի սկզբում ու վերջում նրա «մտքի ձայնը» մի քիչ խոսում է)
Հոլլի Հանթերը ինքն է նվագել է դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները:
Աննա Փաքուինը 2-րդ ամենաերիտասարդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի ընդամենը 11 տարեկան հասակում: Ընդ որում Աննան մինչև չափահաս դառնալը այս ֆիլմը չի դիտել, քանի որ ֆիլմում կան բաց տեսարաններ:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսերին: Ադան շոտլանդուհի է, ով 6 տարեկանից չի խոսել, նա ապրում է իր սեփական աշխարհում ու իր զգացմունքներն ու մտքերն արտահայտում է դաշնամուրի միջոցով: Ադայի հայրը նրան ամուսնացնում է մի նորզելանդացի գաղութարարի հետ, ում Ադան նույնիսկ չի տեսել ու Ադային, նրա ապօրինի դստերն ու դաշնամուրն ուղարկում է Նոր Զելանդիա: Սակայն ամուսինները առաջին հանդիպումը շատ անախորժ ավարտ է ունենում, երբ ամուսինը հրաժարվում է ծանր դաշնամուրը տեղափոխել տուն: Նա չգիտեր, որ դաշնամուրը Ադային ինքնության ամենակարևոր մասն է կազմում և նրա սիրտը կպատկանի նրան, ում տիրապետության տակ գտնվում է այդ երաժշտական գործիքը:

Դերասանական խաղի մասին միայն հիացմունքով կարելի է խոսել: Աննա Փաքուինը հրաշալի է խաղում, սակայն ֆիլմն ամբողջությամբ Հոլլի Հանթերն իր ուսերին է կրում, նման հզոր դերասանական խաղ կյանքումս չեմ տեսել: Մենակ պետք է տեսնեք, թե ինչպես է Հոլլի Հանթերը ժեստիկուլյացիայով, միմիկայով ու դաշնամուրով զգացմունքների մի հսկայական աշխարհ ցույց տալիս, գժվելու բան է... Դե իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն էլ Մայքլ Նայմընն ա, ով թերևս ամենատաղանդավոր ժամանակակից կոմպոզիտորներից մեկն ա...

Էս էլ թրեյլերը.


http://www.youtube.com/watch?v=k3jUcEOWJO0

Ռուֆուս
22.04.2012, 00:00
Հ.Գ. Մի հատ էլ տրիվիա, ըստ IMDB-ի սա Նիրվանայի մենակատար Քըրթ Քոբեյնի վերջին տեսած ֆիլմն ա, բայց նենց չի որ ով էս կինոն տեսնի, գնալու ա ինքնասպան լինի :))

ivy
22.04.2012, 00:09
Ֆիլմը իհարկե շատ լավն ա, բայց մեջը Michael Nyman-ի երաժշտությունը ուղղակի վերջն ա...


http://www.youtube.com/watch?v=jTA6SMGYAqI

Ռուֆուս
22.04.2012, 00:24
Թեմայից մի քիչ դուրս, բայց Նայմենից ամենաշատը էս գործն եմ սիրում Գրինուեյի The Cook, the Thief, His Wife & Her Lover ֆիլմից :love

Miserere Paraphrase


http://www.youtube.com/watch?v=2Ljc7sDD8jQ

Ֆոտոն
22.04.2012, 02:19
Իսկապես հրաշալի, խորը զգացմունքային, հոգեբանական կինո է:

Ռուֆ, կարծեմ ինձ էլ էիր խորհուրդ տվել վաղուց, մամայիս հետ անցյալ տարի ենք նայել ու երկուսս էլ շատ հավանել ենք: Սա դիտելուց հետո մամաս էս մակարդակի կինոներ էր փնտրում ու ամեն անգամ նորը նայելուց հետո ասում էր՝ մեկ ա, Դաշնամուրն ուրիշ էր: :))

Arpine
22.04.2012, 12:09
Լինկ կտա՞ք քաշելու համար:

Ռուֆուս
22.04.2012, 21:39
Լինկ կտա՞ք քաշելու համար:

Անգլերեն. http://thepiratebay.se/torrent/6230287/The.Piano.1993.BRRip.H264.AAC.Gopo

Arpine
22.04.2012, 21:58
Անգլերեն. http://thepiratebay.se/torrent/6230287/The.Piano.1993.BRRip.H264.AAC.Gopo

Անտիվիրուսս ասում ա.Չանե՛ս:D, չնայած միևնույն ա չի քաշում. եթե չկա, ոչինչ օնլայն կնայեմ:

Ռուֆուս
22.04.2012, 22:11
Անտիվիրուսս ասում ա.Չանե՛ս:D, չնայած միևնույն ա չի քաշում. եթե չկա, ոչինչ օնլայն կնայեմ:

Հանգիստ կարաս քաշես, վիրուս մեջը չկա :) Նույն տոռենտը ես էլ եմ քաշել:

Claudia Mori
22.04.2012, 22:20
Սկզբում այնպես ստացվեց, որ ֆիլմի կեսը նայեցի ու այդքան էլ չհավանեցի, բայց երկրորդ կեսը նայելուց հետո կարծիքս փոխվեց: Երեւի թե աշխարհի ամենասիրուն կինոներից մեկն է, երաժշտությունը հրաշք է, կնոջ դերակատարուհին համ լավ դերասանուհի է, համ էլ շատ հետաքրքիր արտաքինով կին: Ամենաազդեցիկը ռեժիսուրայի տեսանկյունից ամենավերջին, կավ ավելի շուտ նախավերջին հատվածն է: Ով դիտել է, կհասկանա:

Arpine
22.04.2012, 22:23
Հանգիստ կարաս քաշես, վիրուս մեջը չկա :) Նույն տոռենտը ես էլ եմ քաշել:

չէ,քաշել չի լինում :esim http://premiumsafe.info/v20

einnA
22.04.2012, 23:55
էս կինոն ոնց որ երաժշտական տուփ լինի. հենց բացում ես, երաժշտությունը սկսում է, տիկնիկն էլ պարում է անխոս, ու դրա տակ մի ամբողջ պատմություն` հարուստ զգայական ամեն տեսակի բջիջներով... հետո երաժշտությունն ավարտում է, տիկնիկը կանգնում է, բայց դու դեռ լսում ու տեսնում ես ... :)

խորություն :aha

Յոհաննես
16.01.2020, 17:15
Դերասանական խաղի մասին միայն հիացմունքով կարելի է խոսել: Աննա Փաքուինը հրաշալի է խաղում, սակայն ֆիլմն ամբողջությամբ Հոլլի Հանթերն իր ուսերին է կրում, նման հզոր դերասանական խաղ կյանքումս չեմ տեսել: Մենակ պետք է տեսնեք, թե ինչպես է Հոլլի Հանթերը ժեստիկուլյացիայով, միմիկայով ու դաշնամուրով զգացմունքների մի հսկայական աշխարհ ցույց տալիս, գժվելու բան է...

Էս մեր Ռուֆուսը էլ ակումբ չի մտնում,որ մարդ մի հատ հավեսով վարկանիշ տա․․․․սաղ դուզա ասում,չկա սենց դերասանական խաղ :love:love