PDA

Դիտել ողջ տարբերակը : ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



skorpione08
21.04.2012, 15:05
Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական քաղաքական և այլ իրողություններ, այսինքն որ ունենք մարտունակ բանակ սեփական փող տնտեսական ծավալներ և պետական հզոր ապարատ: Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ունենք իսկական ռազմաոստիկանական երկրի կարգավիճակ և հսկայական արտաքին պարտք, ունենք նաև մոնոպոլացված, ոչ պետությանը, ոչ էլ բնակչությանը նպաստող ամենավայրի կապիտալիզմի նորագույն մոդել:
Հաղվի առնելով, որ հասարակությունը մի կողմից թուրքի սահմանը չթուլացնելու խնդրի պատճառով ակտիվ միջոցներ չի ձեռնարկում իշխանությունը վերարտադրելու, մյուս կողմից էլ չի տեսնում այնպիսի անհատի կամ ուժի, որի հետևից բոլորը կգնան, այսինքն ձգտում է սպասել կամ արտագաղթել...
Փաստացի ստացվում է, որքան էլ մեզ հարստահարեն, մենք կարող ենք դիմանալ գնացողների հաշվին:
Ուրեմն յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, այսինքն առավել բարենպաստ պայմաններ չունենալու համար մեղավոր ենք բոլորս: Մենք ձեզ վստահեցնում ենք, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկել ենք իրենց յուրաքանչյուր դետալներով և որ իշխանության վերարտադրելը հնարավոր է դրական լինի սկսած ապստամբությունից մինչև իշխանության կողմից ներքին բարեփոխումներ իրականացնելով: Ստորև ներկայացնում ենք մի տարբերակ, որը լավագույնն ենք համարում:
Տարբերակը մենք անվանել ենք ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ: Իմաստը հետևյալն է, եթե համաշխարային դեմոկրատիան գաճաճ պտուղներ է տալիս մեր երկրի համար, ինչու՞ այն չպտվաստենք: Այսինքն եթե սովորական վայրի ծառը պատվաստելուց հետո է դառնում նորմալ պտղատու ծառ, ինչու՞ չպատվաստենք: Կա մեկը, ում ձեռքերով հնարավոր է դա: Մարդ որը իշխանության մեջ է, բայց բարձր է իշխանությունից: Մարդ ով ժողովրդի հետ է, նույնիսկ ազգային հերոսի կոչում ունի, իսկ ավելի կոնկրետ մեր ժամանակների ամենասիրված հայն է՝ Շառլ Ազնավուր:
Եթե մայիսի 6-ին մտնելով ընտրատեղամաս և գրիչով երկու թերթիկի վրա էլ ավելացնենք ցուցակի վերջում այսպես.՝
Շառլ Ազնավուր +
Ապա նշանակում է դուք համակարծիք եք հետևյալին
1. Միանում եմ քաղաքացիական նախաձեռնության խմբին և պահանջում նրան համարել թեկնածու:
2. Ընտրությունների անցկացման օրենքի յուրաքանչյուր կետ, որ հակասում է իմ ընտրությանը, համարել անվավեր:
3. Սահմանադրության մեջ յուրաքանչյու տառ, որ հակասում է իմ ընտրությանը՝ կասեցնել
Դեմոկրատիա էինք ուզում խնդրեմ սրանից նոր ու լավ տեսակ չկա, երբ հասարակությունը ուղղակի ընտրությամբ կարող է պաշտպանել իր իրավունքները: Նմանատիպ իրավիճակ էր երբ ժողովուրդը պահանջեց ու հասավ նրան, որ եթե Արամ Մանուկյանը չասի չեն ենթարկվի յուրաքանչյուր պետական գործչի ցանկացած հրամանին: Նմանատիպ, գրիչով անուն ազգանունը գրելով դարձավ թեկնածու ու ընտրվեց պատգամավոր, դեռևս Գորբաչովի ժամանակ հենց ինքը՝ Ելցինը:
Այնպես որ, ամեն ինչ կախված է ձեր ազատ կամքից սիրելի ընտրողներ: Մինչև հիմա դեմոկրատական օրենքների օգնությամբ գերվել են մեր իրավունքները: Ուրեմն թարմացնենք օրենքները և ամրապնդենք մեր իրավունքները: Մի եթեք ստրուկ այլ պայքարեք այս տարբերակով և ամրապնդեք ձեր իրավունքները: Եթե կա սրանից լավ տարբերակ, բայց իմացողը չի ասում դա դավաճանություն է:
Իսկ Շառլին դարձնելով 131 պատգամավորին և օրենքին համաձայն կստանանք ժամանակավոր և՛ իշխանություն և՛ օրենքներ: Նա ինչքան էլ վատ աշխատի միեվնույնն է կփրկի Հայաստանը: Հետո երբ նոռմալ լինի այժմյան թեկնածուներից լավերը հաստատ նորից կկարողանան թեկնածու դառնալ թե չէ պղտոր պայմաններում լավն էլ վատի պես է երևում:
Նախաձեռնող խումբը բաղկացած է 14 իրարամերժ կուսակցությունների շարքային անդամներից, իսկ պարոն Ազնավուրին առանց տեղյակ պահելու ենք սկսում, քանի որ իրավիճակը ճգնաժամային է ու երբեք այդքան չենք հարստահարվել, ինչպես հիմա: Ձեր աջակցությունը ընտրությունների 131=1 տարբերակին, կոտրտված խառնամբոխ վիճակից մեզ դուրս կբերի, եթե մասնակցեք:

Chuk
21.04.2012, 15:14
Մոդերատորական. Շառլ Ազնավուր -