PDA

Դիտել ողջ տարբերակը : կնոջ առողջությունը/ ետծննդյան ժամանակաշրջան

Apsara
19.04.2012, 16:42
Պիտի բողոքիս գիրքը բացեմ, որովհետև եթե մեր պետությունում արդեն երեխայի մասին լավ հոգ են տանում, հետաքրքրվում, զանգահարում կամ գալիս, ապա կնոջ՝ այս դեպքում մոր նկատմամբ լիակատար անտարբերություն է տիրում: Ինչու եմ նշել հենց ետծննդյան ժամանակաշրջանը, որովհետև ըստ իս կինը այդ ժամանակ ամենաշատը կարիք ունի իր առողջության մասին տեղեկություն ունենալու, հետևելու իրեն, իմանալու իրեն սպառնացող թեթև կամ ծանր հիվանդությունների կամ հետևանքների մասին: Եթե կրծքով է կերակրում կինը, ապա կուրծքը խնամելու մասին ինֆորմացիա ումից ստանա և այլն:

Գուցե կա կենտրոն կամ համապատասխան բժիշկ, բայց կոնկրետ ես առայժմ այդ ինֆորմացիան ստանում եմ գինեկոլոգից կամ մանկաբույժից, բայց լրիվ չէ, լրացնում եմ գրքերից կամ ինտերնետից, որին 100% չեմ կարող վստահել;

Ինչ կասեք

Vaio
19.04.2012, 17:19
Գուցե կա կենտրոն կամ համապատասխան բժիշկ, բայց կոնկրետ ես առայժմ այդ ինֆորմացիան ստանում եմ գինեկոլոգից կամ մանկաբույժից, բայց լրիվ չէ, լրացնում եմ գրքերից կամ ինտերնետից, որին 100% չեմ կարող վստահել:

Ինչ կասեք

Հետծննդյան ժամանակաշրջանի համար նախատեսված հատուկ բժշկական կենտրոն գոյություն չունի (համենայն դեպս Հայաստանում) :
Ծննդաբերելուց հետո կինը մի քանի օր մնում է ծննդատանը, որից հետո գնում է տուն: Եթե տանը (դուրս գրվելուց հետո) որևէ առողջական խնդիրներ են ծագում, ապա կինը գալիս է և կրկին ընդունվում ծննդատուն` արդեն ոչ հղիի կարգավիճակով (բնականաբար), այլ` գինեկոլոգիական հիվանդի:

StrangeLittleGirl
19.04.2012, 17:57
Վարդ, արի հարցին դրական կողմից նայենք. մանկաբուժական ծառայությունը Հայաստանի առողջապահության այն հազվագյուտ մասերից է, որ իսկապես լավ է աշխատում:

Իսկ քո բարձրացրած հարցը շատ տեղին է: Կարծում եմ` պետք է հատուկ հետծննդյան հարցերով զբաղվող հատուկ ծառայություն ստեղծել, որտեղ բացի գինեկոլոգից էլի մի քանի մասնագետներ կլինեն: Փառք Աստծո, գոնե գինեկոլոգների պակաս չունենք: Իմ մասնագիտական տեսանկյունից ասեմ. հետծննդյան դեպրեսիայով զբաղվող հոգեբույժներ գրեթե չկան, մինչդեռ դա շատ լուրջ խնդիր ա:

Apsara
19.04.2012, 18:27

Բայց չէ որ այդ խնդիրը կարող է ոչ գինեկոլոգիական լինել, կարող է մինչ այդ լուռ և անհայտ հիվանդությունը գլուխ բարձրացնել, իսկ ամենակարևորը, որ շատ խնդիրներ կրծքագեղձի հետ կապված են լինում, ընդամենը չիմանալու շնորհիվ և վերջիվերջո դիմում են վիրահատական միջամտության;

Իհարկե դա շատ դրական է, բայց եթե մայրը ֆիզիկապես և հոգեբանորեն առողջ չլինի, տուժում է երեխան; դեպրեսիայի մասին ընդհանրապես ոչ ոք չի խոսում, այնինչ, իսկապես շատ տարածված և լուրջ խնդիր է; անձամբ ես Բենջամին Սպոկի <<Զրույց մայրերի հետ>> գրքում եմ կարդացել, դա մի քիչ օգնում է որ թեթև տանես;
Բայց ինչու են բոլոր գինեկոլոգները լռում, որ համարյա բոլոր կանայք ծննդաբերությունից հետո հաստ աղիքի հետ կապված խնդիրներ են ձեռք բերում, իսկ դեպրեսիայից առաջացած փորկապությունները այդ խնդիրները սարքում են հիմնական: Այս մասին նույնիսկ ծննդաբերած կանայք չեն խոսում, իսկ երբ առանձին հարցնում ես, պարզվում է, որ բողոքներ կան: Շատ կուզեմ, որ մոր և մանկան խնամքը համատեղ լինի

StrangeLittleGirl
19.04.2012, 18:42
Գինեկոլոգիան ինքը բավական լայն բնագավառ է, լիքը տարրեր է ընդգրկում, բայց Հայաստանում գինեկոլոգների նեղ մասնագիտացումներ չկան: Դրանք առաջանում են գինեկոլոգի գործունեության արդյունքում: Օրինակ` մեկը կյանքի բերումով ավելի շատ կեսարյան հատում է անում, մյուսը` անպտղություն բուժում և այլն: Բայց ոնց հասկանում եմ, կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգները կենտրոնացած են այն ամենի վրա, ինչ վերաբերում է մինչև ծննդաբերելու պահին: Իսկ թե ինչու են լռում, որովհետև, իմ համեստ կարծիքով, ուղղակի չգիտեն կամ չեն կարևորում: Հենց իմ դասերից եմ հիշում. կրծքագեղձի հիգիենայի մասին անցել ենք ոչ թե գինեկոլոգիայից, այլ ընդհանուր վիրաբուժությունից, երբ տղամարդ դասախոսը մանրամասն բացատրում էր, թե ինչ տիպի կրծկալ պետք է հագնել, ոնց խնամել և այլն:

Ինչ վերաբերում ա դեպրեսիաներին, ապա Հայաստանում ընդհանուր առմամբ բժիշկները քիչ են տեղեկացված հոգեբուժական խանգարումներից: Էդ էլ մեր հոգեբուժության ամբիոնի «շնորհիվ», որ դեռ ուսանող ժամանակ շիզոֆրենիա է հուպ տալիս` բաց թողնելով կամ շատ թռուցիկ անդրադառնալով մարմնական հիվանդություններին և այլ վիճակների ուղեկցող հոգեկան խանգարումները:

Apsara
19.04.2012, 18:56
ի դեպ մինչծննդյան հսկումը նույնպես լավ բարձր մակարդակով է իրականացվում;

Իսկ եթե կան մայրեր, որոնք իրենց առողջության ուզում են հետևել, այլ ոչ միայն երեխային կուշտ ու լավ հագնված պահեն, թող կարդան իմ նշած գիրքը, Սպոկի գրքում մի քիչ հին, բայց կարևոր տեղեկատվություն կա, ու առաջինը հենց հոգեբանական խնդիրներից է սկսում, նա ինքը հոգեբան է մասնագիտությամբ;

Մեկ էլ կուզեմ, որ հայավարի չամանչենք և ժամանակին դիմենք բժշկի, մնում ա իմանանք ում...

Ֆոտոն
19.04.2012, 18:59
Այս խնդիրների մասին ես մամայիցս եմ լսել: Բարեբախտաբար մամայիս հետ կարող եմ կիսվել ու օգտակար խորհուրդներ ստանալ: Իհարկե լավ կլինի, որ կինն այդ ամենի մասին բժշկից լսի մինչև ծննդաբերելը:

Չարժի՞ հենց այս թեմայում ընդհանուր խորհուրդներով կիսվենք: Շատերի համար օգտակար կլինի՝ կարծում եմ:

Գեա
19.04.2012, 19:33
Apsara (http://www.akumb.am/member.php/6245-Apsara)ն շատ լուրջ խնդիր է բարձրացրել , ցավոք ԻՀԿ սա անհույս լուրջ խնդիրներից է, որովհետև մեր երկիրը շնորհիվ դրսի գրանտների ու չգիտեմ էլ ինչ տրամաբանության, գնում է այսպես կոչված բժշկի մասնաիտական պարտականությունների գլոբալիզացիայի, խոսքս ընտանեկան բժիշկ հասկացողության ներմուծման մասին է ,երբ ամբուլատոր բժիշկը և մանկաբույժ է և թերապևտ,ու ըստ գաղափարի պետք է ունեանա ԼՕՌի գինեկոլոգի և այլն մասնագետների որոշ հմտություններ`ամեն ինչից քիչ քիչ սկզբունքով: Փոխանակ հնարավորինս մասնագիտությունը նեղացնելու ու դրանով մասնագետի որակը բարձրացնելու: Այնպես որ ես համոզված եմ , որ գոնե մոտակա տարիներին ստիպված եք լինելու բավարարվել մանկաբույժների ու գինեկոլոգների խորհրդով,գիտեք կարծում եմ կարող եք նաև դիմել ձեր տեղամասային թերապևտին, եթե առկա են սոմատիկ խնդիրներ, օրինակ ձեր նշված փորկապությունը ... կամ նրա ուղղորդումով օգտվել տարածքային նևրոպատոլոգի, հոգեբանի/ույժի, ակնաբույժի, սրտաբանի... ծառայություններից:

ivy
19.04.2012, 19:41
Պիտի բողոքիս գիրքը բացեմ, որովհետև եթե մեր պետությունում արդեն երեխայի մասին լավ հոգ են տանում, հետաքրքրվում, զանգահարում կամ գալիս, ապա կնոջ՝ այս դեպքում մոր նկատմամբ լիակատար անտարբերություն է տիրում: Ինչու եմ նշել հենց ետծննդյան ժամանակաշրջանը, որովհետև ըստ իս կինը այդ ժամանակ ամենաշատը կարիք ունի իր առողջության մասին տեղեկություն ունենալու, հետևելու իրեն, իմանալու իրեն սպառնացող թեթև կամ ծանր հիվանդությունների կամ հետևանքների մասին: Եթե կրծքով է կերակրում կինը, ապա կուրծքը խնամելու մասին ինֆորմացիա ումից ստանա և այլն:

Եթե պետական մակարդակով կնոջ հետծննդաբերական շրջանի հսկում չկա, ապա կարծում եմ կինը ինքը պիտի ակտիվություն ցուցաբերի էդ գործում:
Նախ, շատ շատերը ծննդաբերությունից վեց շաբաթ անց (կամ ինչպես հայերի մոտ է ընդունված ասել՝ քառասունքից հետո) չեն գնում գինեկոլոգի մոտ ստուգման, քանի որ նախապես էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Եթե ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ծննդաբերությունից վեց շաբաթ անց գինեկոլոգիական ստուգումը պարտադիր չէ, ապա կինը պիտի ինքը, հասկանալով դրա կարևորությունը, անպայման անցնի էդ ստուգումը, որ համոզված լինի՝ ծննդաբերությունից հետո ամեն ինչ կարգին է իր մոտ, ոչ մի բորբոքումներ կամ բարդացումներ չեն եղել:
Թեև անհրաժեշտության դեպքում պետք է նաև մինչև այդ քառասունքն անցնելը դիմել բժշկի, եթե կան ցավեր, կամ այլ անհանգստություն: Շատերը, ցավոք, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են երեխայի վրա ու լրիվ մոռանում իրենք իրենց մասին:
Էնպես որ, եթե ոչ ոք դուռդ չի թակում ու հետաքրքրվում քո առողջությամբ, ինքդ պիտի ակտիվություն ցուցաբերես:

Apsara
19.04.2012, 20:02
Այս խնդիրների մասին ես մամայիցս եմ լսել: Բարեբախտաբար մամայիս հետ կարող եմ կիսվել ու օգտակար խորհուրդներ ստանալ: Իհարկե լավ կլինի, որ կինն այդ ամենի մասին բժշկից լսի մինչև ծննդաբերելը:

Չարժի՞ հենց այս թեմայում ընդհանուր խորհուրդներով կիսվենք: Շատերի համար օգտակար կլինի՝ կարծում եմ:

Ճիշտ ես, արժե կիսվել, չեղածից հաստատ լավ է

Apsara
20.04.2012, 14:59
Ես էլ սկսեմ կիսվելու պրոցեսը, բայց նախօրոք ուզում եմ զգուշացնել, որ ես բժիշկ չեմ ու իմ գրածները հիմնված են 1. սեփական փորձի վրա, 2. մայրիկիս, իմ գինեկոլոգի ու երեխաներիս մանկաբույժի խորհուրդների վրա, 3. Բենժամին Սպոկի «Զրույց մայրերի հետ» գրքի վրա:

Ինչպես խնամել կրծքագեղձերը

Իհարկե եթե դուք մտադրված եք կրծքով կերակրել, ապա կրծքագեղձի խնամք պետք է սկսել հղիության 7 8 ամիսներին: Ամեն անգամ լոգանք ընդունելիս միջին կոշտության սպունգով մերսեք կրծքագեղձերը: Դա հետագայում կօգնի խուսափել ճաքերից, որոնք մեծ անհանգստություն են պատճառում կերակրելու ընթացքում:
Հիշեք, որ կուրծքը միշտ պիտի դատարկվի մինչև վերջ, հիմնականում այս խնդիրը 3-րդ կամ 4-րդ օրն է ի հայտ գալիս, երբ կրծքագեղձը դեռ չգիտի ինչ քանակի կաթ արտադրի և կուրծքը քարանում է միջի կաթից: Դա բավականին ցավոտ է, ինչպես նաև վտանգավոր: Եթե կա նման խնդիր, ասենք երեխան քնել է ու չի քաշում կաթը, ապա ինքներդ դատարկեք կուրծքը կթող ապարատով կամ ձեռքերով կամ մտերիմներից մեկը կարող է բերանով դատարկել: Մեկ-մեկ լինում է, որ կուրծքը այնքան է քարանում, որ երեխան չի կարողանում կաթը քաշել, այդ ժամանակ նուրբ մերսող շարժումներով փափկեցրեք պտուկի շուրջը /պտուկին պետք չէ ձեռք տալ/ ու նորից կուրծքը տվեք երեխային:

Ուշադիր եղեք, եթե ինչ-որ մասում ցավ կամ քարացած գունդ զգաք, դիմեք բժշկի: Եթե կրծքագեղձի մաշկի վրա կա կապտուկի նման տեղ, ապա հավանաբար խորքում թարախային պրոցես է սկսում, էլի դիմեք բժշկի:

Հիշեք, որ առաջին անգամ կերակրելիս կարող եք սուր ցավ զգալ, որը քինչ անց կդադարի, դա սովորական է: Իսկ պտուկի ճաքերի դեպքում ցավը չի անցնում:

Պտուկի ճաքի դեպքում որոշ ժամանակ այդ կրծքով դադարեցրեք կերակրելը, լիքը կրեմներ կան, դրանցից գլուխ չեմ հանում, բայց ասում են մեղրն էլա օգնում: Կամ էլ ոչինչ մի արեք, մինչև կանցնի: Իսկ իմ բժիշկ խորհուրդ էր տալիս միևնույնն է կերակրել, որովհետև երեխայի թուքը ավելի շուտ է լավացնում ճաքը:

Խորհուրդ է տրվում կրել մեկ համար մեծ կրծքկալ՝ գիշեր-ցերեկ:

էլ բան չեմ հիշում:

StrangeLittleGirl
20.04.2012, 20:07
Ճաքերի դեպքում չիչխանի յուղն ա շատ օգտակար. պետք ա քսել պտուկին: Նաև` ամեն կերակրելուց հետո պետք ա պտուկը լվանալ ու մի քանի րոպե բաց թողնել, որ օդի հետ շփվի:

Ի դեպ, եթե հետաքրքրում ա, անցյալ տարի «Մոր և մանկան խնամքը» վերնագրով գիրք եմ թարգմանել: Վաճառվում ա Նոյյան տապան գրախանութում:

Vaio
20.04.2012, 20:34
Բայց չէ որ այդ խնդիրը կարող է ոչ գինեկոլոգիական լինել, կարող է մինչ այդ լուռ և անհայտ հիվանդությունը գլուխ բարձրացնել, իսկ ամենակարևորը, որ շատ խնդիրներ կրծքագեղձի հետ կապված են լինում, ընդամենը չիմանալու շնորհիվ և վերջիվերջո դիմում են վիրահատական միջամտության;

Այո, կարևոր բան եք ասում:
Հարցը նրանումն է, որ հայերը, չեն սիրում դիմել պրոֆիլակտիկ բուժզննման (ինչը տարբեր պատճառներ ունի...)

ivy
20.04.2012, 21:04
Կերակրման ժամանակ կրծքի վրա ճաքերի առաջացման դեպքում շատ օգնում են լանոլին (մեղրամոմ) պարունակող քսուկները ("Lansinoh Lanolin"): Քսուկն օգտագործելուց անմիջապես հետո կարելի է կերակրել երեխային. ինքը լրիվ բնական բաղադրանույթ ունի: Ու իրեն արժի քսել հենց ամենասկզբից (դրեք ծննդատուն գնալու պայուսակի մեջ), շատ լավ կկանխարգելի ճաքերի առաջացումը:
Եթե էդ քսուկը չկա Հայաստանում, կարելի է ուղղակի մեղր օգտագործել:

Cassiopeia
20.04.2012, 22:19

Մեղրի դեպքում մի բայց կա, միգուցե երեխան ալերգիկ է ու այդ դեպքում մեղրը պետք է բացառել։
Ինձ օգնել է չիչխանի յուղը, հարսիս՝ A վիտամինը։

ivy
20.04.2012, 23:00
Մեղրի դեպքում մի բայց կա, միգուցե երեխան ալերգիկ է ու այդ դեպքում մեղրը պետք է բացառել։
Ինձ օգնել է չիչխանի յուղը, հարսիս՝ A վիտամինը։

Հա, սովորական մեղր քսելուց հետո հաստատ չարժի կուրծք տալ: Եթե նույնիսկ ալերգիկ չի, մինչև մի տարեկաններին մեղր չի կարելի:
Իսկ էդ իմ ասած քսուկն օգտագործելուց անմիջապես հետո կարելի է կերակրել. համ վրան է գրված, համ բժիշկներն են ասել: Էդ լանոլինը ինչ-որ բրդից ստացված վոսկ է ու վնաս չի:

Էս էլ ինքը.
54145

melancholia
21.04.2012, 09:57

ու ինչ? կարծում եք բնական մեղրը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում երեխայի համար, քան բազմապիսի հավելումներով ու քիմիական նյութերով հագեցած, լանոլին պարունակող քսուքը? Լինելով բժիշկ, չեմ կարծում, որ դա ճիշտ տեսակետ է

ivy
21.04.2012, 10:03

Էդ քսուկն այլ հավելումներ չունի: Դե ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչն է իրեն ավելի հարմար... Մեզ էստեղ լանոլին են խորհուրդ տալիս: Ես էլ ուրիշներին եմ խորհուրդ տալիս, քանի որ գիտեմ՝ շատ լավ միջոց է: Դե հիմա ով ինչ կընտրի, իր գործն է...

melancholia
21.04.2012, 10:08

համաձայն եմ, ընտրության հարցը անհատական է: ուղղակի նույն քսուքը տարբեր անուններով, տարբեր ֆիրմաների պիտակներով ու տարբեր գներով հրամցնում են հասարակությանը: Լանոլին պարունակող շատ ու շատ այլ քսուքներ կան, բայց օրինակ դուք նշում եք հենց այս մեկը...գովազդի նման է հնչում ուղղակի

ivy
21.04.2012, 10:10

Ես հաստատ շահագրգռված չեմ, որ էս քսուկը ծախվի, ուզում եմ ասել՝ օգուտ չունեմ մեջը: :))
Ուղղակի էս մեկը հաստատ գիտեմ, որ լավն է, դրա համար սա եմ նշել, մնացածներից տեղյակ չեմ: :)

melancholia
21.04.2012, 10:15
Ես հաստատ շահագրգռված չեմ, որ էս քսուկը ծախվի, ուզում եմ ասել՝ օգուտ չունեմ մեջը: :))
Ուղղակի էս մեկը հաստատ գիտեմ, որ լավն է, դրա համար սա եմ նշել, մնացածներից տեղյակ չեմ: :)
ես չեմ ասում օգուտ ունեք կամ ոչ: Սխալ հասկացանք իրար ուղղակի: Ասածս այն է, որ Լանոլինը իրենից սովորական փափկեցնող միջոց է ներկայացնում, յուղանման նյութ, դրա փոխարեն կարող է ծառայել սովորական ձեյթունի ձեթը, կակաոի յուղը, ինչու չէ նաև բնական մեղրը, իհարկե ալերգիաներից զգուշանալով:

Գեա
21.04.2012, 12:48
լանոլինը իրականում շատ քսուկների բաղադրության մեջ է օգտագործվում, բնական նյութ է, արտադրում են ոչխարի մաշկի ճարպագեղձերը:Կամ երևի բոլոր բուրդ ունեցող կաթնասունները, չգիտեմ, բայց արտադրության համար օգտագործում են ոչխարներինը... լրիվ անվնաս ու հիպոալերգիկ նյութ է... ասում են , բայց դե շատ անհատական է:հնարավոր է նաև ալերգիաներ` լանոլինից, վազելինից:
Կոնկրետ կրծքի ճաքերի պահով, մինչև թեկուզ ամենաապահով քսուկն օգտագործելը պետք է պարզել ճաքի պատճառը: Այն կարող է հետևանք լինել, երբ երեխային սխալ են մոտեցնում կրծքին (ծծելիս երեխայի բերոնում պետք է լինի ոչ միայն պտուկը այլ նաւ հարպտկային շրջանի մեծ մասը, երեխայի շուրթերը պետք է ներս ծալված չլինեն, այլ բադիկի նման լրիվ դուրս ուղղված լինեն: Ծննդատանը պահանջեք , որ հենց առաջին մոտեցման ժամանակ պատասխանատու մասնագետը մանրամասն սովորեցնի և օգնի!! ) մյուս հաճախ հանդիպող պատճառnերից է սնկային ախտահարումը, վերջին դեպքում ճաքերը չեն բուժվում ոչ մի իներտ քսուկ օգտագործելիս: Ասածս այն, է, որ եթե նորածնին կերակրելիս առաջին մի քանի օրերին ճաքը չի անցնում, այլ գնալով խորանում է , անպայման խորհրդակցեք բժշկի հետ,որովհետև չի բացառվում սնկային ախտահարումը,տվյալ դեպքում` նաև երեխայի բերանում , ու և մոր կուրծքը և երեխայի բերանը պետք է մշակվի հակասնկային պրեպարատներով, նոր հետո կարելի է անցնել իներտ քսուկների կիրառմանը...

SSS
21.04.2012, 13:45
եթե երեխային ճիշտ կերակրեք ոչ մի ճաք չի առաջանա, ու բուժելու կարիք էլ չի լինի, աշխատեք այնպես անել, որ կերակրելիս երեխան բռնի ոչ ,թե միայն պտուկը այլ նաև հարպտկային ողջ տարածքը

ivy
21.04.2012, 14:05
Հա, եթե հենց սկզբից ճիշտ կերակրես, ճաքեր դժվար թե լինել: Բայց դե գրգռվածություն ու մրմռոց այսպես թե այնպես լինում է սկզբնական շրջանում՝ ինչքան էլ ճիշտ կերակրես: Ու դրա դեմը կարելի է առնել հանգստացնող, փափկացնող միջոցներով, որոնք նաև կնպատեն, որ ճաքերի առաջացումը կանխարգելվի: