PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս պետք է քաղաքացին պատրաստվի ընտրություններին



Babik
18.04.2012, 00:35
Բարև ձեզ:)
Ես հասկացել եմ, որ վաղուց էր պետք այս հարցին անդրադառնալ: 18 տարեկան դառնալով՝ բոլորս ուրախանում ենք ու վազում ընտրությունների, իսկ հետո նկատում, որլրիվ ձևական ընտրություն արեցինք: Պլյուսը դնում ենք ու հպարտ-հպարտ տուն գալիս: Շրջապատումս ամեն մեկը ընտրում է քաղաքական ուժին ինչ-որ անէական ցուցանիշով: Հիմնականում միջավայրի ազդեցությամբ: Մի մասը ծնողներին վստահելով, իսկ մյուսներն էլ՝ մեկի մոտ մի բան են ասում, մյուսի մոտ ուրիշ բան, հետո էլ կաշառք են փնտրում, որ մի բանից էլ օգուտ ստանան: Քաղաքական խոստումների ու ծրագրերի բրոշուրները ոչ մեկ չի կարդում, ոչ մի հետևություն չի անում, գլուխը չի աշխատացնում: Մեկին սատարելով, հետո 100 տարի նույն ուժին է սատարում՝ առանց քաղաքական անցուդարձին հետևլու ու մանրամասն ուսումնասիրելու:

Առաջարկում եմ քննարկենք, թե ինչպե՞ս պետք է ընտրենք ու ի՞նչ ցուցանիշներին հետևենք:

ivy
18.04.2012, 01:06
Բաբիկ, իսկ դու ինչպե՞ս ես պատրաստվում կամ պատրաստվելու:

Babik
18.04.2012, 01:20
Բաբիկ, իսկ դու ինչպե՞ս ես պատրաստվում կամ պատրաստվելու:

Իներցիայով արդեն մի քանի անգամ անկապ քվեարկել եմ: Այս անգամ որոշել եմ հետևել լրատվական հաղորդումներին, ռադիոհաղորդումներին: Ինտերնետում էլ եմ հետևում անցուդարձին: Կարևորը՝ չեմ լսելու տնեցիքին, հարևաններին ու ընկերներին: Նախընտրական ծրագրերն եմ կարդալու, որ հետո պահանջելու տեղ ունենանք: Հիշենք, թե ինչի համար ենք ընտրել:

Ճիշտն ասած՝ ես 5 տարի Հայաստանում չեմ եղել, ահագին բան է փոխվել ու բավական դժվար է ինձ համար ընտրելը: Կողքից շատ են մարդիկ, որ ասում են՝ էս թեկնածուն լավ չի խոսում: կամ՝ սրանից հոգնել եմ: Ասածին համարյա բանի տեղ չեն դնում:

Նետ
18.04.2012, 11:51
Ճիշտն ասած՝ ես 5 տարի Հայաստանում չեմ եղել, ահագին բան է փոխվել ու բավական դժվար է ինձ համար ընտրելը: Կողքից շատ են մարդիկ, որ ասում են՝ էս թեկնածուն լավ չի խոսում: կամ՝ սրանից հոգնել եմ: Ասածին համարյա բանի տեղ չեն դնում:եթե ասածներին բանի տեղ չես դնում. հետաքրքիր է թէ ինչի՞ ես թեման բացել։Իսկ եթե ասածը ընդունելու ես՝ ասեմ։
Ընտրության ժամանակ ժամանակ մարդը ներդնում է մինչ այդ կուտակած իր ողջ տրամաբանական պոտենցյալը.մարդուն ճանաչելու իր չափանիշները։
եթե գտնում ես որ երկիրը վազքով գնում է դեպի ՙպայծառ ապագա՚ ուրեմն գնա ու ընտրիր գործող վարչակազմին։ Իսկ եթե անօրինությունն ու կամայականությունն է չափից շատ՝ ուշադիր նայիր թէ ո՞վ է իրական ընդիմադիրը(մեր պարագայում՝ թէ ում դեմ են բոլոր ՙթեկնածուներով՚ պայքարում) ու նրան ընտրի՛ր։

Mono
18.04.2012, 12:36
Հա բայց մի լուրջ պրոբլեմ կա։ Ոնց հասկանալ ով է իսկական ընդդիմադիր։ Հատկապես երիտասարդ ընտրողի համար։

Varzor
18.04.2012, 15:01
Իմ տարբերակով ընտրություններին պատրաստվում են այպես.
1. Մեկ կամ մի քանի արկղ գարեջոււր ես գնում, երեխաների ու կանանց համար սուրճ, տարբեր ըմպելիքներ
2. Գարեջրին հարմար "զակուսկեղեն", քաղցրավենիք:
3. Զանգում ես ընկեներիդ ու այդ օրը, վաղ առավոտից հրավիրում ես գաեջուր խմելու` ընտանիքով հանդերձ (կնոջ ու երեխաների հետ միասին):
4. Նարդու վրայից սրբում ես փոշին, հաշվբում ու ստուգում ես քարերն ու զառերը
5. Նույնը շախմատի հետ (բացի զառերի պահից :D)
6. Ձեռքի հետ խանութից մի տուփ խաղաթուղթ ես գնում:
7. Մոտիկ խորովածանոցի հետ պայմանավորվում ես, որ կեսօրին խորոված սարքես (կախված ռեսուրսներից` միսը կամ դու ես գնում, կամ էլ իրենք են տալիս)
8. Հեռուստացույցն այպես ես "փչացնում", որ ոչ մի հայկական հեռուստաալիք ցույց չտա:
9. Պեղում ու գտնում ես հին հայկական թունդ ռաբիզների շախով ու պարային երգերի հավաքածուներ (ում դուր չի գալիս, թող փորձի` բացումա :D) Ձեռի հետ էլ պատրաստում ես այնպիսի երաժշտություն, որոն իրոք որ ահվեսով լսելու եք (մարդ կա իր համար մենակ առաջին մասը բավարար է ;) )
10. Լարում ես կիթառդ, սրբում դաշնամուրիդ փոշին ... (կամ էլ սրբում ես երաժշտական կենտրոնի փոշին :)) )
11. Մի հատ արկղ ես վերցնում, վրան անցք բացում` քվեատուփի նման ու վրան գրում "քաղաքականությունից խոսելու համար տուքանգք` 1000դր":
...

Ու էլի մի քանի մանր-մունր բաներ, ու վերջ` դու արդեն պատրաստ ես ընտրություններին:

Elmo
18.04.2012, 16:23
Գրիչ ես վերցնում հետդ, ու քանոն(պարտադիր չի): Գնում ես ընտրությունների տեղը, քվեաթերթիկի վրա մի հատ էլ ես տող ավելացնում, գրում ես Չակ Նորիս, դեմը ծիտիկ ես դնում՝ քվեարկելով ամենաճիշտ թեկնածուի օգտին: Ինքը չի գա ստեղ դեպուտատ աշխատի, բայց կարաս վստահ լինես որ ձայնդ հանցագործի չես տվել: Դրանից հետո հանգիստ կարաս գլուխդ բարձին դնես, քնես:

Babik
19.04.2012, 00:48
եթե ասածներին բանի տեղ չես դնում. հետաքրքիր է թէ ինչի՞ ես թեման բացել։Իսկ եթե ասածը ընդունելու ես՝ ասեմ։
Ընտրության ժամանակ ժամանակ մարդը ներդնում է մինչ այդ կուտակած իր ողջ տրամաբանական պոտենցյալը.մարդուն ճանաչելու իր չափանիշները։
եթե գտնում ես որ երկիրը վազքով գնում է դեպի ՙպայծառ ապագա՚ ուրեմն գնա ու ընտրիր գործող վարչակազմին։ Իսկ եթե անօրինությունն ու կամայականությունն է չափից շատ՝ ուշադիր նայիր թէ ո՞վ է իրական ընդիմադիրը(մեր պարագայում՝ թէ ում դեմ են բոլոր ՙթեկնածուներով՚ պայքարում) ու նրան ընտրի՛ր։

Ուրիշների մասին էի ասում, որ ասածին բանի տեղ չեն դնում: Բնականաբար ինձ չի վերաբերում դա: Ես ուզում եմ գիտակցելով ընտրել, ոչ թե ոնց պատահի: Իմ ողջ պոտենցիալը շատ հին ու մոռացված ինֆորմացիան է, դրա համար լավ կլինի խորհուրդ տաք, թե ինչից սկսեմ: Ասեք, թե կոնկրետ որ ալիքները նայեմ ու որ կայքերը: Արդեն գիտեմ, որ Հ1 չպետք ա նայեմ:


Varzor և Elmo, ճիշտն ասած սարկազմի ու ծաղրի պատճառ չեմ տեսնում: Չարժի ձեռ առնել արտասահմանից մեծ դժվարությամբ հետ վերադարձած մարդուն, որը այս հարցում մի քիչ անտեղյակ ա:;)

Vaio
19.04.2012, 01:32
Ընտրություններին պատրաստվել պետք չէ:

Ընտրում ես էն թեկնածուին, որը, քո կարծիքով, եղածների մեջ ամենալավն է (եղածների մեջ!!!) :

Babik
19.04.2012, 01:44
Կարծիք կազմելը բա պատրաստվել չի՞:

Vaio
19.04.2012, 01:48
Կարծիք կազմելը բա պատրաստվել չի՞:

Իմ համար քարոզարշավը կարևոր չէ, քանի որ ես գիտեմ ում եմ ընտրելու, ես դրա համար չեմ պատրաստվում, պատրաստվելը տևական պրոցեսա, օրինակ դիսերտացիա գրելու համար պատրաստվում են:

Եթե դու քո թեկնածուին գիտես, ուրեմն` վերջ, էլ պատրաստվելու կարիք չկա:

Babik
19.04.2012, 02:15
Էս պահի դրությամբ ՀԱԿ-ի կողմնակիցն եմ: Ոնց որ թե ուրիշ ՀԱԿակշիռ ուժ չկա:

Varzor
19.04.2012, 10:22
[B]
Varzor և Elmo, ճիշտն ասած սարկազմի ու ծաղրի պատճառ չեմ տեսնում: Չարժի ձեռ առնել արտասահմանից մեծ դժվարությամբ հետ վերադարձած մարդուն, որը այս հարցում մի քիչ անտեղյակ ա:;)
Բայց ով ասեց, որ սա ծաղր է կամ սարկազմ? :o
Նախ նմանատիպ իրավունք ինձ չեմ վերապահում` անտեղի տեղը ինչ-որ անծանոթի ծաղրել:
Ես հենց տենց էլ անելու եմ, ոնց որ գրել եմ :pardon
Անցած ընտրություններին էլ Elmo-ի ասածի նման եմ արել, ուղղակի Չակի փոխարեն ընտրել եմ Վարդան Մամիկոնյանին :))

Ընենց որ հարգելիս, հեչ մի մտածի, որ հումոր ենք անում` իրականությունն է այդպիսի զավեշտալի:

Նետ
19.04.2012, 11:42
Ո[B]Ասեք, թե կոնկրետ որ ալիքները նայեմ ու որ կայքերը: Արդեն գիտեմ, որ Հ1 չպետք ա նայեմ:


Ա1+ : Ազատություն ռադիոկայան

keyboard
19.04.2012, 12:02
[Ասեք, թե կոնկրետ որ ալիքները նայեմ ու որ կայքերը: Արդեն գիտեմ, որ Հ1 չպետք ա նայեմ:

Ինչ ուզեւմ ես նայի, մեկա սայլը 4 ուղղություններով քաշում են ու դժվար թե Ա1+ կամ Ազատությունը քեզ հստակ ինֆորմացիա տան, ավելի լավա դու քո հարազատներ պատմածներն ու տեսածները լսի, ինքդ վերլուծի և վերջում կարծում եմ կգաս էն եզրակացության, որ իզուր էլ հեռվից եկել ես, որ ընտրես:

Elmo
29.04.2012, 17:42
Varzor և Elmo, ճիշտն ասած սարկազմի ու ծաղրի պատճառ չեմ տեսնում: Չարժի ձեռ առնել արտասահմանից մեծ դժվարությամբ հետ վերադարձած մարդուն, որը այս հարցում մի քիչ անտեղյակ ա:;)

Եղբայր բայց ես լուրջ էի: Ի միջայլոց Չակ Նորիսին արտասահմաններում էլ են ցուցակում ավելացնում ու ընտրում: Ես չեմ կարողանալու մասնակցել էս տարի, հեռու եմ ընտրատարածքիցս ու գնալու հետ կապված պրոբլեմներ ունեմ, թե չէ ես կընտրեի:

նայի

http://jomt.ru/wp-content/uploads/2012/03/2012-03-07_015240.jpg
http://kem.kp.ru/f/4/image/90/19/341990.jpg
http://cs5325.userapi.com/u2382933/-7/x_dd21ff4e.jpg