PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ գրատպության 500-ամյակ



Hayk Avetisyan
16.04.2012, 11:28
Տեղեկացնեմ որ Ապրիլի 22 ին Երեվանի կենտրոնում ամենուրեք լինելու է գեղեցիկ տոնակատարություններ: Մեր հիմնարկի աշխատանքները ուղղված են Անդրեա Բոչելլի համերգին, մատենադարանի շենքի վրա պատմավավերագրական 3d անիմացիային և ընդհանուր կենրոնի լուսավորությանը՝ ծրագրի շրջանակներում:

Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ազատության հրապարակ–«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից»
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մենահամերգը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և …… երգչախմբերի մասնակցությամբ:
20:00–21:30
2. Հանրապետության hրապարակ –«ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ»
Մասնակցությամբ՝ աշակերտների ու ստեղծագործ նկարիչ պատանիների: Կավճանկարչություն և գեղանկարչություն
Քայլերթ՝ Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա- Սարյան պուրակ
17:00–18:30
3. Սարյան արձանի պուրակ–«Գոհարներ»
Հայ պոեզիայի լավագույն նմուշներն անվանի արվեստագետների ընթերցմամբ
19:00 –20:00
4. Գաֆեսճյան արվեստի կենտրոն /Կասկադ համալիր/ – Գրքի ցուցահանդես
11:00–20:00
5. Սիրահարների այգի–«Պոեզիան երգում»
Բառդ երաժիշտների երգերը դասական պոետների խոսքերով
20:00 –22:30
6. Խամաճիկների պետական թատրոնի դիմաց /Մաշտոցի 43/–Հ. Ք. Անդերսեն«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
21:30 –22:30
7. Մոսկվայի պուրակ– Շեքսպիր «Տասերկուերորդ գիշեր»
Երևանի Հր. Ղափլանյանիանվան դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
8. Հովհ. Թումանյանի թանգարանի աստիճանավանդակ –«Հավերժողը»
1512-2012թթ.հայ տպագրության անցած ճանապարհն աշխարհում -ցուցահանդես
12:00 –20:00
9. Վ. Սարոյանի արձան –«Խաղում ենք Սարոյան»
Համազգային պետական թատրոն
18:00 – 20:00
10. Կոնսերվատորիայի պուրակ – «Իմ դպրոցի անունն է…»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Օշական» երգչախումբ
Ռոմանսներ ու խմբերգեր դասականների խոսքերով
19:30 – 20:30
Ալին Գոյան «Կոմիտասական»
21:30–22:30
11. Վ. Տերյանի արձանի պուրակ –«Նոր, նորովի»
Երիտասարդ պոետները ներկայացնում են հեղինակային պոեզիա
18:00 –20:00
12. Կարապի լիճ –«Գրքի հաղթարշավը» ֆիլմ
Ջրային էկրանինցուցադրում
21:00 –22:00
13. Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի շքամուտք–«Այբուբեն»
Մասնակցությամբ՝ գրադարանի թատերախմբերի
18:00 – 20:00
14. Հյուսիսային պողոտա –«Հայերեններ»
Թ. Ալթունյանի անվան երգի պարիանսամբլ
18:00 – 20:00
15. Շառլ Ազնավուրի անվան հրապարակ–«Եսենին»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
16. Մ. Նալբանդյանի արձանի հարակից տարածք –«Հեքիաթի երգը»
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
19:00 –20:30
17. Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոցի հատում–«Գրքից եկածները»
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
18:00 –20:00
18. Մյասնիկյանի արձանի հարակից այգի
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք
16:00 –21:00
«Օտարալեզու պոեզիա»
Համաշխարհային գրականությանբնագրերըԲՈՒՀ-երի ուսնողների ընթերցմամբ
18:00 – 20:00
19. Կիրովի անվան մանկական զբոսայգի – «Երևանյան էսքիզներ»
փողային նվագախումբ, լարախաղացներ
17:00 –20:00
20. Շահումյան հրապարակ – հատվածներ «Չարենց» և «Ալեք» ներկայացումներից
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
18:00 –20:30
21. Անգլիական այգի – «Մենախոսություններ»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
19:00 – 21:00
22. Վ. Մամիկոնյանի արձանի հրապարակ -«Հանուն գիր ու գրքի»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Բերդ» անսամբլի ելույթ
19:30 – 22:00
23. Առագաստ սրճարանի լճակ – «Իմպրովիզ» ջազ նվագախումբ
19:00 –23:00
24. Ինչ-որ տեղ - «Մենք տասներկուերորդն ենք»
Երիտասարդական անակնկալ-ակցիա
Ինչ-որ պահի
25. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հարթակ - «Երևան – գրքի համաշխարհայինմայրաքաղաք»
Հանդիսավոր արարողակարգ, գեղարվեստական մաս, եռաչափ գրաֆիկա, հրավառություն
22:30 – 23:30

Միջոցառումներ կլինեն նաև Երևան քաղաքի 12 վարչական շրջանների կենտրոններում ու հրապարակներում:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Hayk Avetisyan
28.04.2012, 15:15
Հայ գրատպության 500-ամյակի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում կառուցվել է նաև նոր ցուցասրահ, որտեղ <<Գրի հավերժություն>> խորագրով ցուցահանդեսում առաջին անգամ հանդես են գալիս մեկ ընդհանուր միասնական ցուցադրությամբ Հայաստանյան 4 խոշոր թանգարաններ ` Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանն ` ըստ էության ներկայացնելով մեր գրավոր մշակույթի հարուստ կենսագրությունը: Շարունակությունը այստեղ (http://www.gallery.am/hy/Exhibitions/item/2012/04/23/500/ )