PDA

Դիտել ողջ տարբերակը : Phil Borges/ Ֆիլ Բորգես



E-la Via
16.04.2012, 02:58
Phil Borges/ Ֆիլ Բորգես


http://images.ted.com/images/ted/1377_254x191.jpg

Ֆիլ Բորգեսը 1942 թ-ին ծնված ամերիկացի լուսանկարիչ է: Մի անգամ լուսանկարելով Սիետլի հետնախորշերի երեխաներին՝ Ֆիլը տարվում է լուսանկարչությամբ ու թողնում ատամնաբույժի տասնութամյա կարիերան: Աշխատում է ֆոտոդիմանկարչության ժանրում:

1994 թ-ին նա սկսում է աշխատել իր «Տիբեթյան դիմանկարներ. կարեկցանքի ուժը (Tibetan Portrait : The Power of Compassion) նախագծի վրա, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում:

Բորգեսի վերջին նախագիծը Women Empowered-ն է: Այս շարքի լուսանկարներն ու պատմությունները զարգացող երկրների կանանց մասին է: Լուսանկարներում այն կանայք են, որոնք բազում արգելքներ ու խոչընդոտներ են հաղթահարել իրենց կյանքի ու հասարակության բարեկեցության բարելավման համար:

Ֆիլ Բորգեսի լուսանկարները պահվում են աշխարհի 80 թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Այժմ դասավանդում է՝ լեկցիաներ կարդալով աշխարհի տարբեր երկրներում:

Բորգեսի լուսանկարներում թաքնված ուժը զարմանալի է: Նրա աշխատանքները նրբորեն փոխանցում են ոչ միայն մարդու ներաշխարհը, այլ նաև շատ բան են պատմում այն աշխարհի մասին, որտեղ նա ապրում է: Իսկ ֆիլի հերոսների աշխարհը շատ է տարբերվում մեր իմացածից: Այդ աշխարհը գլոբալիզացիայի, միադեմության ամենակուլ ալիքում պատառիկներով պահպանված այն ազգային-ցեղայինն առանձնահատուկ մշակույթն է, որոնց կրողները այս մարդկ են: Բորգեսի նկարները կարծես որսում են մեր հայացքը ու ստիպում զգալ և կարեկցել: Այս դմանկարներին նայելով, լուսանկարված մարդկանց կարճ կենսագրականները կարդալով՝ ամուր մի կապ ես հաստատում նրանց հետ:

E-la Via
16.04.2012, 03:05
Նախ ձեզ եմ ներկայացնում «Tibetan Portrait : The Power of Compassion» շարքը:
Շատ կցանկանայի լուսանկարների բոլոր հերոսների կենսագրականը թարգմանել և այստեղ տեղադրել նկարների հետ միասին, բայց ժամանակս չի հերիքում, այդ իսկ պատճառով ընդամենը մի քանիսը կթարգմանեմ: Եթե հետաքրքրվեք, կարող եք անցնել իր կայք (http://www.philborges.com/index.html) ու այնտեղ ավելի մանրամասն ծանոթանալ աշխատանքներին:


http://www.philborges.com/tibet/images/5.jpg

«Ջիգմե և Սոնամ քույրերը քոչվորների ընտանիքից են, որոնք Հիմալայներից իջել են իրենց ձմեռային ճամբարը՝ տեղակայված ծովի մակարդակից 5000 մետր բարձրության վրա: Երբ ես Ջիգմեին ցույց տվեցի իր դիմանկարը՝ նա գորռաց և թաքնվեց վրանում: Ես հասկացա, որ նա առաջին անգամ էր իրեն կողքից տեսնում: Նրա ընտանիքում հայելիներ չկային»:



http://www.philborges.com/tibet/images/1.jpg

Յամա, 8 տարեկան, Լհասա:
«Յաման, ծնողները և իր երեք քույրերը վեցշաբաթյա ուխտագնացության էին մեկնել Լհասա՝ Ջոկանգ վանք: Նրա հայրը պատմում է, որ Յաման ճանապարհի մեծ մասը տարել է իր տաս ամսեկան քրոջը: Նա վաղ հասակից փորձում է մարդկանց օգնել»



http://www.philborges.com/tibet/images/26.jpg
Պուսունգ 64, Դունդուպ 32, Պուլանգ հովիտ, Լադակ:
«Նրանք հայր և որդի են: Ծովի մակարդակից 5200 մետր բարձրության վրա գտնվող նրանց ճամբար հասա դեկտեմբերյան շատ սառը և քամոտ օր:Նրանք նոր էին ավարտել աղոթքը և պատրաստվում էին երկու եղնուղտ զոհաբերել հանուն բարեգութ ձմռան»:

http://www.philborges.com/tibet/images/16.jpg
Ցետեն,  81 տարեկան, Լադակ:
« Ցետենը գրեթե 50 տարեկան էր, երբ նրանից խլում են այծերի և եղնուղտի մեծ հոտը, ու նա ստիպված լքում է Տիբեթը: Նա Չոգլամասարի փախստականների ճամբարի երկու հազար բնակիչներից մեկն է: Այստեղ նա միայն մի այծ ու շատ փոքր հողատարածք ունի, որտեղ բանջարեղեն է աճեցնում: Ցետենն ասում է, որ ինքը բուդիստ է ու կարող է երջանիկ լինել, որտեղ որ պատահի»:

http://www.philborges.com/tibet/images/17.jpg
Լոբսանգ 67, Տենցին 13: Նեպալ:
«Լոբսանգը իր 66ամյա վանական ընկերոջ հետ ձերբակալվել է 1959 թ-ին: Բերդից դուրս է եկել միայն 21 տարի անց և երեք կենդանի մնցածներից մեկն է: Նրա լավագույն ընկերը բանտում իր ձեռքեր մեջ է մահացել: Երբ Լոբսանգը հանդիպում է Տեցինին՝ նրա մեջ տեսնում է իր վերամարմնավորված ընկերջը: Նա վստահեցնում է, որ երիտասարդի մեջ տեսնում է իր ընկերոջ հատուկ գծերը»:

http://www.philborges.com/tibet/images/13.jpg
Պալդեն 6l, Դհարմասալա, Հնդկաստան:
«Պալդենը ձերբակալվել է իր վանքում 1959թ-ին և բանտում է անցկացրել 24 տարի, որտեղ շատ է տանջվել: Տիբեթից կարողանում է փախչել 1987թ-ին: Նա ինձ ասաց, որ այլևս չի բարկանում իր հետ այդպես վարվողների վրա, բայց իր պարտքն է համարում աշխարհին պատմել, թե ինչ է կատարվում Տիբեթում»:

E-la Via
16.04.2012, 03:09
http://www.philborges.com/tibet/images/23.jpg
Սամդեմ, 72 տարեկան, Գանդեն վանք:
Սամդեմը Գանդեն վանք ( Տիբեթի ամենախոշոր վանք-համալասարաններից մեկը) է գալիս տասներկու տարեկանում: Մշակույթային հեղափոխության ժամանակ Գանդենն ամբողջությամբ ավիրվում է, ինչպես և մյուս տիբեթյան 6200 վանքերը, որոնցից կանգուն են մնում միայն տասնմեկը: Նա այդ ժամանակ 44 տարեկան էր: Շարունակում է ապրել այդ վերակառուցվող վանքում»:

http://www.philborges.com/tibet/images/9.jpg
Պեմբա,4 տարեկան: Լադան:
«Պեմբան մի դեկտեմբերյան ցուրտ օր Տրակ-Տոկ գյուղ էր եկել իր մոր և քրոջ հետ պարի փառատոնի մասնակցելու համար: Իմ ուշադրությունը գրավեց նրանով, որ ամբողջությամբ կլանվել էր իր առջև հառած տեսարանով: Ամբողջ արարողության ժամանակ նա մի անգամ իսկ չշարժվեց՝ չզգալով անգամ սառը քամին»:

http://www.philborges.com/tibet/images/7.jpg


http://www.philborges.com/tibet/images/12.jpg
Կալսանգ, Նգավանգ, Դեչենգ: Հնդկաստան:
«Այս միանձնուհիները Տիբեթից փախնելուց հետո նոր էին հասել Հնդակաստանի Դոլմա Լինգ վանքը: 1992 թ-ին նրանք ձերբակալվել, ծեծի երնթարկվել և երկու տարի բանտարվել են Լհասայում անգործության դեմ պայքարելու ժամանակ պաստառներ փակցնելու համար»:

http://www.philborges.com/tibet/images/6.jpg

http://www.philborges.com/tibet/images/18.jpg

http://www.philborges.com/tibet/images/19.jpg

http://www.philborges.com/tibet/images/25.jpg

http://www.philborges.com/tibet/images/28.jpg


http://www.philborges.com/tibet/images/32.jpg
Տեմպե 40, Դհարմասալա, Հնդկաստան:
«Տեմպեն իր հոգևոր ուսուցումը շարունակելու համար որոշել է թողնել Տիբեթը: Այս նկարն անելուց մեկ օր անց նա պլանավորում էր մեկուսանալ:Նա իր այս քայլը բացատրում է ոչ որպես աշխարհից փախուստ, այլ դա անում է գտակցության փոխակեպման համար, որի դեպքում միայն կկարողանա արդյունավետ ծառայել»:

http://www.philborges.com/tibet/images/36.jpg
Նգավանգ 22.
«Նգավանգի միակ ցանկությունը միանձուհի դառնալն էր, որը չէր կարող իրականանալ Տիբեթում առկա սահմանափակումների պատճառով: Բայց երբ իմանում է Հնդկաստանի կրոնական ազատության և կրթական հնարավորթյունների մասին՝ որոշում է լքել իր տունն ու ընտանիքը: Նա ասում է, որ չէի լինին իսկական տիբեթցի, եթե շարունակեր մնալ իր երկրում»:

http://www.philborges.com/tibet/images/35.jpg

E-la Via
16.04.2012, 03:14
Այստեղ կտեղադրեմ նաև Ֆիլ Բորգեսի տարբեր նախագծերից վերցված լուսանկարներ առանց մեկնաբանությունների: Հավատացնում եմ, որ մեկնաբանությունները նրա կայքում կարդալով ձեզ համար միմյանցից շատ տրաբվերվող, բայց ոչ պակաս հետաքրքիր աշխարհներ, պատմություններ կբացահայտեք:


Ինդոնեզիա

http://www.philborges.com/es/indonesia/images/1.jpg

http://www.philborges.com/es/indonesia/images/4.jpg



Իրիան Ջայա

http://www.philborges.com/es/irian_jaya/images/1.jpg
Հարեկ 42 տարեկան
Այս կնոջ մասին անհնար է չպատմել:
Նա, որպես կանոն, ամբողջ օրն անցկացնում է այգում աշխատելով, իսկ երեկոյան վերադառնում է խնամելու իր նորածին թոռնուհուն: Ինչպես իր տարիքի կանանց մեծամասնությունը, նա նույնպես ամեն անգամ կտրել է ձեռքի մատներից , երբ իրեն հարազատ մարդկանցից մեկը մահացել է: Նախնիների հոգուն այդպես հարգանքի տուրք մատուցելը ցեղի համար շատ կարևոր է:


http://www.philborges.com/es/irian_jaya/images/4.jpg

ttp://www.philborges.com/es/irian_jaya/images/5.jpg

http://www.philborges.com/es/irian_jaya/images/7.jpg

http://www.philborges.com/es/irian_jaya/images/8.jpg

http://www.philborges.com/es/irian_jaya/images/9.jpg

http://www.philborges.com/es/irian_jaya/images/10.jpg

E-la Via
16.04.2012, 03:21
Մեքսիկա

http://www.philborges.com/es/mexico/images/3.jpg

http://www.philborges.com/es/mexico/images/2.jpg

http://www.philborges.com/es/mexico/images/4.jpg


Էկվադոր


http://www.philborges.com/sp/ecuador/images/1.jpg

http://www.philborges.com/sp/ecuador/images/7.jpg

http://www.philborges.com/sp/ecuador/images/8.jpg


Սիբիր

http://www.philborges.com/sp/siberia/images/6.jpg
Լինդսա
«Նա հիսուն տարուց ի վեր Նանայի ցեղի շամանն է: Թեկուզ վագրը համարվում հմնական հոգին, որը նրան հայտնվում է, բայց իր խոսքերով 60- ից ավել տարբեր հոգիներ էլ է կանչել: Նա մեզ ասաց, որ բնության մեջ ամեն ինչ իր գիտակցությունն ունի: Եվ եթե ձեզ էներգիա է տրվում՝ այն կիսեք մյուսների հետ, միայն ձեզ մի պահեք: Լինդսան մահացավ երեք շաբաթ անց»:

http://www.philborges.com/sp/siberia/images/7.jpg
Ամմա, 89 տարեկան
«Ամման հենց նոր ավարտել է Ulchi ծիսակարգը, որը կոչվում է կասա, իր մահացած հարևանի համար: Նա երեք օր ու գիշեր չի քնել՝ մահացածի հոգին ուղեկցելով հանդերձյալ աշխարհ, որը կոչվում է Buni Village: Ըստ նրա Կասան շատ վտանգավոր է, քանի որ այդ ուղևորությունը կարող էր իր կյանքն արժենար: Նա պատմեց, որ երկար տարիներ դիմադրում էր իր կոչումին, քանի որ շամանի մասնագիտութությունը շատ ծանր է: Դա այն մասնգիտությունների նման չէ, որ դուք եք ընտրում, այդ կանչը դուք լսում եք բնության հոգուց»:

E-la Via
16.04.2012, 03:24
Women Empowered շարքին ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ, թե կայքում, թե այս հաղորդման միջոցով: Շատ հետաքրքիր է: Այս կանայք բառիս բուն իմաստով մարտիկներ են:



http://www.youtube.com/watch?v=4vs3GlPuKZc

Երբ ժամանակ ունենամ դրանք էլ կթարգմանեմ:

Ֆոտոն
17.04.2012, 12:20
Շատ շնորհակալ եմ թեմայի համար: :) Լրիվ նոր աշխարհ է, իսկապես հետաքրքրեց, կաշխատեմ ավելի մանրամասն ծանոթանալ:

E-la Via
17.04.2012, 20:39
Ֆոտոն ջան, ես էլ շատ-շատ ուրախ եմ, որ թեման ու Բորգեսի լուսանկարները հավանեցիր: Ոնց հասկանում եմ, դու էլ ինձ նման նրանով տարվել ես արդեն :)): Նրա աշխատանքին ծանոթանալով՝ ինձ համար իսկապես նոր ու շատ տարբեր աշխարհներ բացահայտեցի: Մեկ օրում ուղղակի հսկայական ինֆորմացիայի հոսք տեղի ունեցավ, որը շարունակում եմ մարսել, ինչպես նաև որոշ բաներ ավելի խորը ուսումնասիրել:

Բացի այդ լուսանկարիչների , և ընդհանրապես արվեստագետների աշխատանքում, բացի գեղագտական հաճույքից ինքս շատ կարևորում եմ նաև օգտակարությունը: Իսկ Բորգեսն իր լուսանկարչությամբ անհրաժեշտ ու օգտակար աշխատանք է ծավալել:

Babik
18.04.2012, 00:13
Տպավորիչ լուսանկարներ են: Մեծ հաճույք ստացա նաև հաղորդումից: Մի տեսակ մեր ներկա կյանքին սկսեցի այլ կերպ նայել ու գնահատել: Առաջին անգամ նաև դիմալուսանկարը հետաքրքրեց ինձ մի պարզ պատճառով, որ կյանքի պատմությունը մերձեցրեց ինձ ու լուսանկարվածին: