PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձյան հետքերով



unknown
14.04.2012, 13:07
54129

Իսկ ես ձմեռ եմ սիրում,ձյուն...ես տարօրինակ չեմ, հաստատ այս մեծ աշխարհում կլինեն իմ նման էլի մտածողներ...ձյունը ենքան մաքուրա, ենքան սպիտակ որ նայելուց աչքերտ ծակումա չի դիմանում ետ պարզությանը...նրա ձայնը լռության մեջ ասես երգ լինի,յուրաքանչյուր փաթիլ,ոտնահետք լուռ մի ինչ որ պատմությունա պատմում քեզ...ես սիրում եմ ետ երգը,ետ լռությունը...ամեն ինչ ինձ համար իդեալականա երբ ծածկվածա ձյամբ...անգամ նկատել եմ երբ տխուր ես լինում կամ մտազբաղ նայելով ձյանը միտքդ պայծառանումա,դրական էմոցիաները շատանում են մեջդ...հասկանում ես որ ամեն ինչ կորած չէ որ ամեն ինչ լավ է լինելու...որ հեքիաթ գոյություն ունի...հավատը սարեր է շուռ տալիս ու ես միտքը ավելի իրականա երբ նայում ես ձյանը...հրաշքներ լինում են ու ձյունը բնության հրաշքներից մեկնա՝ վառ ապացույցը...

Ես սովորական մարդ եմ,մարդ որը ունի կարիք կիսվելու իր մտքերով ինչ որ մեկի հետ,իսկ հիմա ետ մեկը «Ձյան հետքերով» օրագիրն է...եստեղ կլինեն միայն պայծառ ու սպիտակ մտքեր...բարի գալուստ ձյան թագուհու փաթիլներից հյուսված մտքերի դղյակ...ես ձյան թագուհին եմ ով հեքիաթից բացի ապրում է նաև իրական կյանքով...
Քանի որ հիմա գարուն է դրսում ու ձյուն չկա մտքերն էլ կլինեն գարնանային...գարնան մասին մի քիչ հետո...

Իսկ հիմա երգ իմ տողերի համար...


http://www.youtube.com/watch?v=FErYhMt_-Cw

unknown
15.04.2012, 20:34
Ձյան հետքերը իմ տաք,
Դեռ մնացել են, դեռ կան,
Թեկուզ արև, դրսում տոթ,
Բայց հետքերը իմ ձյան կան:
Ես շարժվում եմ քո ուղղությամբ,
Գտնեմ սիրո իմ ճամփան,
Թեկուզ արև, շոգ, կրակ,
Ձյան հետքերը իմ դեռ կան...

Մեմեի նվերը իմ օրագրին:)եսօր բան չեմ գրի միայն ասեմ որ ուրախ եմ ակումբի շնորհիվ...մերսի երեխեք...

unknown
22.04.2012, 18:40
Այնքան բան կա գրելու,պատմելու...բայց մի տեսակ չեմ կարողանում գրեմ...մտքերս շարադրել չի լինում...արդեն այս օրագրիս մասին էլ եմ մոռացել...այնքան շատ էի ուզում ունենալ այս օրագիրը մտքերս շատ էին հեքիաթային,բայց հիմա չկան...պետք էր ամեն ինչ գրել ու պահել,իսկ ես պահը կորցրեցի...ինչևէ օրագիրս հիշում եմ դեռ քեզ...հենց ուրախ լինեմ կգամ...չեմ ուզում քեզել տխրությամբ պարուրեմ որ հետո ստիպված չլինեմ քեզել փակել ու մոռանալ...

unknown
23.04.2012, 13:39
Օրագիրս չես պատկերացնի ինչ ուրախ եմ...երանի միշտ եսքան լավ բաներ հետս լինեին...եսօր առավոտ լավ տրամադրությամբ արթնացա,բայց դե որ գիտեի էլի տաննեմ ու պիտի էլի մտածեմ ոնց սպանեմ օրս տան գործերով տխուր էի...մեկել զանգ:love15 տարվա ընկերուհիս որը ամուսնացածա ու ուրիշ տեղա մնում հիմա եկելա մի քանի օր իրանց տուն...հիմա պիտի գնամ իրան հյուր ու ենքան ուրախ եմ ենքան հաճելի անակնկալ էր...իսկ ես մտածում էի որ էլ երբեք սենց չենք լինի են մեր 4 հոգով ընկերությունը դպրոցի առաջին դասարանից...բոլորը ասում էին որ ավարտեցինք որ էլ նույնը չենք լինելու իսկ մենք չնայած տարբեր մասնագիտություններ էինք ընտրել,բայց էլի կապ պահում էինք ոչ ենքան հաճախ ոնց դպրոցում,բայց դեռ շփվում էինք...ավարտեցինք ու Ա....ը ամուսնացավ ու գնաց,հետո Մ....ը ամուսնացավ ու գնաց Ռուսաստան,հետո Լ....ը նշանվեց ու մի 2 ամսից էլի կգնա ուրիշ քաղաք մնացի ես մենակ ու հիմա որ տաննեմ չենք տեսնում իրար...բայց Մ....ի հետ սկայպով խոսում ենք միշտ,Լ....ին էլ եմ մեկ մեկ տեսնում իսկ Ա....ի հետ վաղուց չէինք խոսել...օրագիրս երևի հենց եսա են իմ երազած ընկերությունը ուղղակի ես չէի մտածել որ հեռավորությունը իրա գործը անումա միշտ,ճիշտա էլ նույնը չենք բայց միշտ ընկերուհիներ ենք լինելու...
Օրագիրս փաստորեն սխալվում էի ընկերուհիներիս հարցում,նրանք դեռ կան ու միշտ լինելու են հետս,սրտումս ու եսպես անակնկալներ դեռ շատեն անելու ինձ կյանքիս ընթացքում...ուրախեմ որ ունեմ Ձեզ բոլորիդ ովքեր հիշում են ինձ...

unknown
29.04.2012, 17:07
Մի փոքրիկ հույս ու մի քիչ երազանք ու ես պատրաստ եմ հավատալ ամենաանհավանական բանին...երևի մի օր երջանիկ կլինեմ լիակատար ու երազանքս կիրականանա...երևի չպետքա ասեմ երևի...վերջերս շատեմ օգտագործում այս բառը...
Իսկ իմ երազում դու կողքին ես հավերժ` ձյան թագուհին ու իրա ասպետը երջանիկ ու բախտավոր...չկա ոչ մի խոչնդոտ,ոչ մի բան այս իրականությունից...ես,դու,մեր դուստր Ձյունիկը ու մեր փաթիլներից կառուցված դղյակը...
Հանկարծ ձյան թագուհին բացեց աչքերը ու հասկացավ որ հիմա իրական կյանքումա ու գարունա...չկա ոչ դղյակը,ոչ ասպետը,ոչել դուստրը...պետք է ևս 2 եղանակ ապրի նորից նրանց հետ լինելու համար...կարոտը խեղդեց նրան նայեց սովորական տան պատուհանից ու ծառերի ծաղիկները գրավեցին նրա ուշադրությունը...սպիտակ,վարդագույն,դեղին...մտածեց երանի հնարավոր լիներ տանել նրանց իր մոտ ձմռան ու ձյունի թագավորություն...գունավորել լրիվ սպիտակ դղյակը այդ նոր գույներով ու ծաղիկներ պահել տանը...
Մի փոքրիկ հույս ու մի քիչ երազանք...ամեն ինչ լավ կլինի մի օր նրա համար...չի կարող հավերժ վատ լինել կյանքում...
--------------------------------------------------------------------------------------------
Ու փոշի դարձավ վերջին հույսը...ավարտվեց անդարձ պատմությունն այս անվերադարձ...''Մնաս բարով'' ժպիտով...միայն թե չլացեմ...գնում եմ դեպի նոր ու պայծառ հավատով լեցուն ապագա...
--------------------------------------------------------------------------------------------
Այսօր գնացի եկեղեցի վաղուց պատարագի չէի գնացել...առավոտ շուտ գնացի խոստովանության ու պատարագին մասնակցեցի ու հաղորդություն ստացա...այնքան թեթևացած եմ հիմա...այդպես էլ չհասկացա թե ինչի չեմ ուզում նորից երգել երգչախմբում...ուրախ եմ որ հիշում են ինձ դեռ ու որ դեռ եկեղեցու շնորհիվ մի փոքրիկ հավատ կա մեջս որ լավ կլինի մի օր եսել երջանիկ կլինեմ...

unknown
08.05.2012, 16:31
Մոռանում են այն մարդկանց որոնք ցանկանում են որ իրենց մոռանան,այլ ոչ թե ամեն անգամ իրանց գոյության մասին իմաց են անում ու ասում մոռացեք մեզ...

Եսօր ժպտում եմ` անկեղծ ու պարզ միայն Քեզ ու հիշողություններիս,իմացի երբեք չեմ մոռանա ուզես թե չէ,սրտին չես կարա հրամայես...

unknown
12.05.2012, 10:52
Երբեմն ուզում եմ ուղղակի գոռալ ինչքան ուժ ունեմ գոռալ ու հանգստանալ...ասել են ինչ չեմ ասել երբևէ որևէ մեկին ցավ չպատճառելու համար...իսկ ինձ ինչոր մեկը խղճում է՞...ամեն անգամ հարվածում են մեջքիցս իսկ ես լռում եմ ասես ոչինչ չի եղել ասես ոչ մեկ ինձ չի նեղացրել...իսկ ինչոր մեկը ներում է իմ սխալները՞...նորից դատարկ եմ,նորից չգիտեմ ոնց սկսեմ կյանքիս դատարկ էջը,որ չնեղվեմ ու չլացեմ ամեն անգամ ինքս իմ բարությունից,իմ զգայունությունից...անգամ փախուստը ինձ չի փրկի,որովհետև ինքս ինձնից չեմ կարողանա փախչել...
Իսկ կյանքը շարունակվումա ու մենք չենք ընտրում մեր կյանքը...միշտ ասում էի ամեն ինչ մեզանիցա կախված ու իրոք կար ժամանակ որ կարողանում էի ինքս իմ տրամադրությունը բարձրացնել ինչ որ դրական բան գտնել բացասականի մեջ...բայց հիմա ոչ մի էլք չեմ տեսնում էնքան շատա հիմա ետ բացասականը իմ կյանքում որ թվումա պետքա խելագարվեմ անզորությունից...մեկ մեկ զարմանում եմ ինձնից թե որտեղից ինձ էսքան ուժ...
Չնայած ամեն ինչին դեռ հավատում եմ որ մի օր նորից անհոգ ու երջանիկ կլինեմ...ինքս ինձ հույս եմ տալիս,որովհետև ուրիշ ելք չունեմ...ուրիշ ոչ ոք ինձ հույս չի տա...

unknown
22.05.2012, 17:10
Ուզում եմ թռչել իմանամ...երանի թռչեի հեռու...մեն մենակ ես ու թևերս...

http://www.youtube.com/watch?v=WhoPPnDiY5c&ob=av2e

unknown
03.08.2012, 17:49
Թեթև պուլս կա դեռ մեջտ օրագիրս...ամեն ինչ կանեմ քեզ չկորցնելու համար...իմ երազանքները,հեքիաթները պահելու համար...ուզում եմ փրկեմ հավատս որը թուլացելա մեջս կյանքի հարվածներից...
Եսօր հասկացել եմ որ ակումբը պետքա ինձ նորից առաջ գնալու համար...խոսելու, արտահայտելու համար այն ինչ կուտակվելա մեջս...
Չգիտեմ սա վերադարձա թե ուղակի հիշեցում ինքս ինձ բայց կարևորա ես ամենը իմ համար...

unknown
19.04.2013, 21:33
Օրագիրս քո կորած ընկերը վերադարձելա...այնքան բան ունեմ ասելու քեզ բայց էլի բառեր չեմ գտնում,էլի արտահայտվելու խնդիրա մոտս...գիտես ամեն ինչ շատ լավա իմ կյանքում,այնպեսա ինչպես եսեմ ցանկացել...էլի մենակ եմ մնացել,որովհետև եսեմ եսպես ցանկացել,եսեմ ձգել ես մենակությունը դեպի ինձ...հիմա կասես էլի մենակ ես մնացել տխուրես ինձ հիշեցիր,իսկ ուրախ պահերին չէիր գալիս...հա գիտեմ ճիշտ ես ես վատն եմ,բայց դե դու ինձ գիտես,գիտես նաև ինչի չէի գալիս էստեղ...էնպես որ եկել եմ ի ուրախություն կամ ի տխրություն քեզ:}լավ լավ գիտեմ որ ուրախացել ես,որովհետև քեզ մեկա չէի մոռացել չնայած չէի գրում...գիտես նորից նվագում եմ դաշնամուրի վրա գործիս տեղը պարապում եմ ու ահագին հմտացել եմ...մեկա երաժշտությունը իմ տարերքնա...ենքան եմ հանգստանում երբ նվագում եմ...
Չեմ կարողանում խոսեմ օրագիրս էլի հարմար բառեր չեմ գտնում մտքերս արտահայտելու ու դրանից ջղայնանում եմ,որովհետև առաջ ետ խնդիրը չունեյի իսկ հիմա արտահայտվելու խնդիրա մոտս...մտքերս կցկտուրա ու անկապա ստացվում գրածներս...երևի եսօրվա համար եսքանը հերիքա միգուցե ամեն օր կամ հաճախ քեզ գրելով էլի ամեն ինչ նույնը դառնա արտահայտվելուս հետ կապված...

unknown
19.04.2013, 21:41
Օրագիր արի գիտես ինչ անենք եսօր ուղղակի երազենք միասին:loveէն ժամանակների պես,ոնց առաջներում էն մյուս օրագրերում...արի փակենք աչքներս ու մեր ուզածը պատկերացնենք...էնտեղ երջանիկ ենք շատ...հիմա արդեն ժպտացի,հուսով եմ դուել...

unknown
21.04.2013, 16:30
Ուրախություն,այ սայա իսկական ուրախությունը,որ բոլորով հավաքվում ենք ենել եսպիսի ուրախ առիթի համար...հորքուրիս տղանա ամուսնացել են որ իմ տարիքինա...մեր եռյակից մնացի մենակ ես...ուրեմ ես հոպարիս աղջիկը ու հորքուրիս տղան նույն տարիքին ենք,անցած ամառ հոպարիս աղջիկնա ամուսնացել,հիմա ախպերս ու մնացի ես...եսօր հավաքվել էինք բոլորով...անհավատալիյա ինչքան ենք մեծացել դեռ հիշում եմ մեր մանկությունը ասես երակ լիներ իսկ հիմա...հիմա զարմիկների մի բանակ ունեմ արդեն...եսօր էլի Աշոտիկս ու Հարութիկս իրար խանդում էին իմ համար...ենքան եմ ուրախանում որ ինձ սիրում են ու եսել իրանց հավասար սիրում եմ...ու են ապագա երեխեքինել որ պետքա ծնվեն...տարեց տարի շատանում ենք...միշտ սիրել եմ մեծ ու համերաշխ ընտանիք ու հիմա երջանիկ եմ որ մենք բոլորով կարող ենք մեծ ու համերաշխ ընտանիք լինել...եսօր առաջին անգամ երազել եմ մի օր մեր տուննել տենց լցվի...պապ ջան,մամ ջան ես մի օր ձեր հույսերը անպայման կիրականացնեմ...

unknown
23.04.2013, 15:02
Ամեն ինչ մի օր կվերջանա ենպես ինչպես սկսվելա...

unknown
27.04.2013, 16:37
Օրագիրս երանի կատարվի ուզածս ու վերջ...ենքան լավ կլինի...ախր շատեմ ուզում է...ամեն ինչ կփոխվի մենակ թե իմ ուզածով լինի...լավ եմ սովորելու հարցերը մենակ թե վերջում ամեն ինչ լավ լինի էլի անարդար չլինի...արի միասին երազանք պահենք որ իրականանա ցանկությունս...

unknown
03.05.2013, 15:16
Օրագիրս սպասողականա դեռ մինչև կկատարվի ուզածս...հավատում եմ որ իմ ուզածնա լինելու...
Գիտես էլ չեմ զարմանում մարդկանց չարությունից...սովորել եմ չհավատալ ժպիտին ու բարի խոսքերին...սկսել եմ մարդկանց դեմքով հասկանալ խաբումա թե չէ...գիտեմ զարմացած ես իմ պես բայց եսել եմ զարմանում ինձանից, որ էլ բոլորին անխտիր չեմ հավատում,որ հասկանում եմ որ մարդիկ կարող են առանց մի վարկյան անգամ մտածելու մեջքիցդ հարվածել...ճիշտա դեռ հավատում եմ են հատուկենտ մարդկանց որոնց վաղուց գիտեմ,բայց սկսել եմ վախենալ որ մի օր նրանց մեջել կսխալվեմ...չեմ ուզում էլ վատ բաներ մտածեմ,նենց եմ ուզում չհասկանամ ոչինչ...ենքան հեշտա երբ բոլորը լավնեն քո աչքերում, երբ հավատում ես յուրաքանչյուրի անկեղծ լինելուն,թվումա բոլորը քո նման ուրախանում են,բայց...երանի հնարավոր լինել փոխել մարդկանց...մեկա ես նույննեմ մնալու ինչել լինի,չեմ ուզում մի օր նմանվեմ նշածս մարդկանց...ամեն ինչ կանեմ մենակ թե եսել նույն ձև չլինեմ...

unknown
05.05.2013, 16:44
եսօր ուզում եմ երազել...ես երգի հետ կապված մենակ մի մարդու եմ հիշում ու հիմա մտքերս մենակ իրա հետա...զարմանում եմ բայց կարոտել եմ...օրագիրս արի միասին երազենք ես երգի տակ...


http://www.youtube.com/watch?v=Yty5SqD426o

unknown
06.05.2013, 21:26
Օրագիրս պրիվեծիկի...ջղայնացած եմ,բայց քեզ բան չեմ ասի...նենց թարսվելա ամեն ինչ չես պատկերացնի...ուզում եմ գոռամ անզորությունից,բայց դե գիտեմ, որ սաել կանցնի...սրանից դժվար իրավիճակների մեջ եմ եղել...ուղղակի շատ եմ սպասել լավ չի որ չի իրականանա...գիտեմ որ մյուս երազանքնա իրականանալու եթե ես մեկը չլինի,բայց դե կուզեյի 2-ն էլ լիներ կամել գործը ավելի առաջնային էր...եսիմ է չգիտեմել որնա լավ...չնայած դեռ ժամանակ ու հույս ունեմ,որ վերջին պահին կփոխվի ամեն ինչ իմ օգտին...երանի ստացվի օրագիրս...

unknown
07.05.2013, 16:16
Վաղուց եսքան հանգիստ չեմ եղել...ժամանակ առ ժամանակ արժի թողնել ամեն ինչ ու հավաքվել ընկերուհիներով...եսօր հազիվ ժամանակ գտա ու կուրսիս աղջիկներից մեկի տուն գնացի մյուս ընկերուհուս հետ կուրսի,իրանք 2-ն էլ երեխատեր են ու ենքան հավեսեր երեխաների հետ...մենք 2-րդ կուրսում մի օր շարադրություն էինք գրել իմ կյանքը 20 տարի հետո ոնց եմ պատկերացնում...ու ետ կուրսեցիս իրա մոտ բոլորիս գրածները պահելա որ հավաքվենք կարդանք...եսօր 3-ով կարդում էինք ու ենքան ծիծաղալույա ճիշտա ընդամենը 5 տարիյա անցել բայց ոնց որ լրիվ տարբեր մարդ գրած լիներ իմ շարադրությունը...հիմա սկսել եմ հավատալ որ փոխվել եմ շատ...եսօր ենքան ուզեցի ժամանակը հետ տալ ու զգալ են ինչ ետ ժամանակ էի զգում ետ ուրախությունը ու են երազանքները որ ետ ժամանակ ունեյի...երևի իրոք մեծանում ենք արդեն...
Օրագիրս եսօր էլ ասեցին որ ես շատ լավ մամա կլինեմ...արդեն որերորդ անգամնա ասում են տարբեր մարդիկ...հաճելիյա...

unknown
10.05.2013, 20:02
Ու մի օր հասկանում ես, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի,անգամ վաղվա օրը այսօրվա նման չի լինի...թախիծը ներսից կրծումա հոգիս,բայց ես ուժեղ եմ...կարևորը որ արցունքներ չկան,դա արդեն առաջնթացա իմ համար...ես ինքս ինձ չեմ հասկանում,դրա համար ինչ որ բան բացատրել չեմ կարող օրագիրս...ուղղակի կողքիս եղիր խնդրում եմ ինձ հիմա դա շատա պետք...անխոս լսիր անիմաստ խոսքերս ու կհասկանաս որ էլի մենակ եմ...միևնույնա ետ մենակությունը գնումա ու գալիս իմ կյանք,ինքը ոնց որ բումերանգ լինի շպրտում եմ իրան իսկ ինքը հետ գալիսա իմ մոտ...մի օր նորից կժպտամ են ժպիտով որի կարիքը հիմա ունեմ...մի օր ես զգացմունքները էլ չեն լինի,որովհետև էլ ոչ մեկին չեմ թողնի մտնել հոգիս ու տակնուվրա անել այն,հազիվ էի վերականգնվել ու հիմա նորից...միակ մեղավորը եսեմ գիտեմ ու իրավունք չունեմ բողոքելու,ինձ դեռ քիչա,բայց զգացմունքայնությունս միշտ դավաճանումա ինձ...գիտեմ օրագիրս գիժ եմ...

unknown
12.05.2013, 17:34
Ամեն անգամ սենցա մոտս տխուր ֆիլմ եմ նայում ու հանգստանում,որովհետև կարողանում եմ լացել ու բացատրել ինչիեմ լացում...չգիտեմ բոլորն են տենց թե չէ, ես չեմ կարողանում անտարբեր մնամ ուզումա դա պատմություն լինի,թե ինչ ես ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում...ինձ թվումա որ ետ իմ ցավնա...անգամ երբ ինձնից խորհուրդ են հարցնում ես ենքան անկեղծ եմ պատասխանում ոնց որ իմ հետ ամեն ինչ լինի...միշտել էսպես եմ եղել ու գիտեմ որ վատա,կարողա ես գիշերները չքնեմ ու շատա տենց եղել ուրիշի խնդիրների համար մտածեմ ու լուծում գտնեմ...երևի իրոք չափից դուրս զգացմունքային եմ...մեկ մեկ եսել եմ հասկանում որ շատա խանգարում ինձ...

unknown
13.05.2013, 14:37
Օրագիր եսօր ուրախ եմ եկել...հա հա ուրախ եմ ժպիտը դեմքիս...եսօր էլի դպրոցականի տեղ են դրել ինձ լավա գոնե շպարվել էի մի փոքր մոտիկից հասկացան որ աշակերտ չեմ...գիտես առավոտից եմ ուրախ բուդիլնիկիս ձենից Լա Դա Դե-ն ճիշտա մի քիչ հուշոտ երգա բայց դե հո դրա պատճառով չեմ հիասթափվի երգից,մանավանդ որ տենց երգեր շատ քիչեն որ միշտ կարող եմ լսել...ուրեմ արթնացա ուրախ ու զվարթ գնացի գործի պարեցի մի լավ բոլորին ուրախացրեցի...էլի գրադարան եմ գնացել,մեկա ով ինչ ուզումա ասի ես գիրք շատեմ սիրում մանավանդ բնական ոչ ինտերնետային գրականություն...ետ հոտը ոչ դուրալի իմ համար չնայած շատերին գիտեմ որ սիրում են բայց ես ետքանել չեմ սիրում...բերեցի ու բոլորին ետ ժամին ովքեր լինում են մեկական գիրք տվեցի զբաղվեն...հա դե ես միշտ մի քանի հատ գիրք եմ վերցնում,խասյաթա...ասում եմ լավա գրադարանը մոտիկա գործիս տեղից որ գիրքը դուրս չի գալիս տանում փոխում եմ...բա եսօրվա վերջին զանգի փորձերը...օրագիր կարոտել եմ էէէէէէէ մեր դասարանը,չնայած հավաքվում ենք հաճախ,խոսում ենք ինետով...մեկա ետ օրերը չեմ մոռանա իմ վերջին զանգը,իմ երգը,իմ հույզերը...էհհհհ՜՜՜,ով կմտածեր որ մի օր իմ համարել ետ ամեն ինչը հուշ կլինի...ժամանակը շատ արագա գնում մանավանդ վերջերս չեմ հասցնում իրադարձությունների հետևից,մինչև մի բան հասկանում եմ մի քանիսը արդեն էլ չեն լինում...մի խոսքով օրագիր եսօր Անուշան շատ ուրախա...հիմա էլ ծիածանա էլ ավելի ուրախացա,փոքր ժամանակվանից շատեմ սիրում ծիածանը...

unknown
15.05.2013, 17:15
Օրագիրս ենքան հոգնած եմ վրես հալ չկա...եկա ասեմ որ քննությունները սկսվելա ու մենակ երեխեքի վիճակը տեսնես...ժամանակ կար ետ վիճակի մեջ ես էի...գնահատականներ դնելուց բոլորին բարձր եմ նշանակում ու որ տեսնես իրանց ուրախությունը մենակ դրա համար արժի բարձր նշանակել տեսնելու ոնցա երեխան ուրախանում ու հասկանում որ ետ դնում ես նրա համար որ ավելիին ձգտի...որ արդարացնի...ես քանի օրը հագեցածա անցնում մոտս,բայց մեկա են տխրությունը մեջսա չի գնում ինչել անում եմ...եսօրել եկա հոպարենցս տատիիս մոտ տեսա որ լավ չի էլ տխրեցի...բա են որ էլի ես ինձ մենակ զգացի,մեկա ինչել լինի երբեք չեմ կարողանա հասկանալ ինչի են չար ետքան ինչեմ արել,որ չեն ուզում ես ուրախ լինեմ,որ անպայման պետքա 2-ով մի բան ասեն ու տրամադրությունս քցեն...առանց ետել մի լավ օրի չեմ...երանի չգնայի ու չտեսնեյի...ես ուրախանում եմ իրանց տեսնելիս որովհետև սիրում եմ ու իմ միակ հարազատներն են,բայց իրանց մոտ նույնը երբեք չեմ տեսնում...երևի եթե ճշմարտությունը չիմանայի եսքան չտխրէի,բայց ախր իրանքել գիտեն որ ես գիտեմ ինչի են էլ ավելի ցավեցնում...երանի իրոք ոչ մեկ չունենայի մենակ լինեի ետպես գոնե ավելի հանգիստ կլինեի,քան իմանալ որ միակ հարազատներդ որոնք քեզ պետքա թիկունք լինեն մանավանդ հիմա երբ դժվար շրջանա քեզ մոտ ավելի են բարդացնում ամեն ինչ...ինչևէ օրագիրս մի օր իմ մոտել ամեն ինչ լավ կլինի...

unknown
16.05.2013, 21:00
եսօր հիանալի օրա:)ու վաղնելա եսպիսին լինելու:P

unknown
18.05.2013, 17:11
Օրագիր եսօր ուրախ եմ...ենքան լավա անցնում օրերս...զգում եմ որ էլի ինչ որ բան կփոխվի,բայց ուզում եմ մի քիչ երկար տևեն ես օրերը ուրախության...գործիս տեղը երեկ ենքան լավ էր տնօրենիս ծնունդն էր մի լավ նշել ենք...լավա էլի երաժշտական դպրոցում աշխատելը...եսօր էլ ենք մի լավ քեֆ արել...տնօրենս ասումա որ ես կոլոկտիվի շունչն եմ,առանց ինձ էն չէր ինչ եկել եմ ուրախությունա բոլորի մոտ,հաճելիյա սենց խոսքեր լսել մանավանդ որ ես շատ եմ լսել սկզբում կուրսիս երեխեքից հետո դասախոսներից,իսկ հետո մյուս գործիս տեղը...երևի իրոք շատ ուրախնեմ,բայց դու հո գիտես օրագիրս...կարևորը որ դիմացիններիս կարողանում եմ ուրախացնել ինձ համար ետ շատ կարևորա...
Վաղնել Հարութիկիս ծնունդնա զարմիկիս հիշում ես չէ իրան մյուս օրագրիցս նկարել կա ենտեղ պուճուր ժամանակվա,ասում եմ ինչ արագեն անցնում տարիները 3 տարեկանա արդեն դառնում մռութս...ենքան ուրախ էր եսօր որ զանգել եմ ասումա մոքուր վաղը իմ օրնա...ենքան եմ ուզում որ բոլոր բալիկները ունենան տենց ուրախ մանկություն...
Գիշերվա մտքերս էլ գրի եմ առել երեկ են որ ինչույա եսպես որ օտարները մեզ ավելի լավ են հասկանում ւ աջակցում քան հարազատները,չէ որ մենք ունենք հարազատի կարիք այլ ոչ թէ օտարի...սենց խառը մտքեր օրագիրս... դե գնացի էլի կգամ...իմիջայլոց եսօրվա երգս կասաբլանկանա,դու գիտես ետ որնա...բայց ժպտում եմ տխուր չեմ...

unknown
22.05.2013, 20:47
Մի քիչել ու ամեն ինչ կփոխվի...երանի էնպես լինի ինչպես եսեմ ուզում...երբ ինչ որ բանի ես սպասում ժամանակը ոնց որ կանգնի...անհամբեր եմ դարձել...
Հեռանալը միշտել դժվարա բայց երբ գիտես որ հետ գալու ես ետքան էլ վատ չի...ժամանակ առ ժամանակ արժի փոխել ապրելու վայրը,հանգստանալ առօրյաից...ամառները հենց դրա համար են իմ կարծիքով...մի քիչել ու կգնամ...

unknown
27.05.2013, 21:33
Ոչ մի բան մոտս եսօր չի ստացվում...բայց լավ օր էր...վաղը նորից կփորձեմ ու կստացվի չեմ հուսահատվում օրագիրս...

unknown
28.05.2013, 09:52
http://www.youtube.com/watch?v=FRodSt0IHuE
Ամենալավ բանը ետ առավոտյան լավ երաժշտություննա...տրամադրությունդ միանգամից բարձրանումա ու աշխուժ ես լինում օրվա ընթացքում...
Երաժշտությունը ենքան մեծ դերա խաղում իմ կյանքում...
Ոնց երեկ էի ասում եսօրը լավա սկսվել ճիշտա շատ գործեր ունեմ բայց դե լավա գործից հոգնել քան անգործությունից...եսօր ես երգի օրնա անընդհատ սա եմ լսում...բոլորսել բարի գործերի կարիք ունենք...ես բարի եմ...

http://www.youtube.com/watch?v=39uaT7h579Y

unknown
29.05.2013, 20:48
Էնքան հաճելիյա,որ կատարածդ աշխատանքը գնահատվումա...չեմ սիրում որ ինձ գովում են,բայց ես անգամ իրոք արժանի էի ու չէի սպասում որ եսքան կգովեն...փաստորեն դեռ օգնելը գնահատվումա...թե չէ կան մարդիկ որոնց թվումա օգնելը ետ պարտադիր բանա,բայց հենց իրանց հերթնա գալիս օգնելու այդպես չեն մտածում...
Ուրախ եմ այսօր և հուսով եմ վաղնել ուրախ կլինեմ...

unknown
04.06.2013, 19:30
Օրագիրս ենքան ուրախ եմ էս քանի օրը,եսքան հագեցված օրեր չէի ունեցել...չգիտեմ գնալուցսա թե չէ,բայց ոնց որ էստեղ լինեմ ու միևնույն ժամանակ եստեղ չլինեմ...բան չմնաց մի քիչել ու կգնամ...իրոք շատ անհրաժեշտա էս հանգիստը ինձ...երանի ամառս սենց անցնի խառը ու հագեցած...

unknown
24.06.2013, 12:12
Յուրաքանչյուր կորուստ ցավալիյա...չնայած մենք սպասում էինք սրան,բայց մեկա սիրտս թախծումա...տատ ջան դու իմ սրտում ես մնալու միշտ...քո խորհուրդները ամբողջ կյանքումս կպահեմ,քո մասին հուշերը,որոնք 2 օրա խեղդում են կոկորդս երբեք չեմ մոռանա...թող հոգիդ լուսավորվի...ես հեռու եմ շատ քեզանից բայց միշտ հոգով հետդ եմ եղել ես քանի օրերին,դու ինձ չսպասեցիր երևի մեռնելուցդ առաջ էլ ես իմ մասին մտածել որ շատ չտանջվեմ,միշտ ասում էիր Անուշս շատ փխրունա,իրան չթողնեք որ մեռնեմ գա ու ետպեսեձլ եղավ...

unknown
30.06.2013, 11:37
Օրագիրս 3-րդ էջսա սկսվել ու վերադառնում եմ տուն...Ամեն ինչ հրաշալի էր...բայց պետքա հետ դառնամ...համ ուզում եմ համ չէ...համարյա մի ամիսա էստեղ եմ հեռու տնից...ամենաշատը ծնողներիցս հետո սենյակս եմ կարոտել...երևի երբեք չեմ հարմարվելու ուրիշ տեղ ինչքան էլ լավ լինի...

էսօրվա ճանապարհիս երգը


http://www.youtube.com/watch?v=2oAO54ySsu8

unknown
06.07.2013, 22:07
վերջերս սկսել եմ մուլտիկներ նայել են պուճուր ժամանակվա պես,որ նայում էի հետո պառկում ու մտածում որ կյանքնել մուլտիկների պես պետքա լինի բարի ու անկեղծ...մեկա բարին միշտ հաղթումա չարին հեքիաթներում...իրական կյանքում մի քիչ ուրիշա բայց ես հավատում եմ որ իրականումել նրանք իրանց պատիժը կստանան մի օր...

unknown
07.07.2013, 21:43
ու էլի են տխրությունը,էն սպասումը...ախր ինչիյա սիրտս եսքան զգայուն...էլ չեմ ուզում մտածեմ հերիքա...քանիերորդ անգամնա արդեն բայց մեկա սպասում եմ,երազում եմ...չեմ ուզում սիրտ հերիքա...

unknown
15.07.2013, 20:40
Մտածում եմ որ այս նկարը պետքա ակումբում լինի որովհետև առանց ակումբի ես չէի գտնի Մեմեին...ինքը ինձ շատ նմանա բնավորությամբ...այս նկարնել ապացույցա որ 2-սս տարբեր ժամանակներում նկարվել ենք առանց մտածելու...
Ամենամոտ ու ամենահեռու ընկերուհիներ:love
55805

unknown
22.07.2013, 19:14
Օրագիրս եկել եմ բլբլամ մի քիչ վաղուցա չեմ գալիս...ուրեմ ասեմ որ հատուկ բանել չունեմ պատմելու...էլի երազանքներով լի եմ...էլի գիտեմ հիասթափվելու եմ երևի,բայց մեկա ուզում եմ երազեմ թեկուզ հետո տխրեմ հենց ետ երազների համար...

unknown
24.07.2013, 12:17
Չգիտեմել ինչա ինձ պետք...պետքա հիմա շատ ուրախ լինեմ,բայց չի ստացվում,մի բան խանգարումա...անվստահ եմ մի տեսակ...գոնե ամեն ինչ լավ լինի էս անգամ...
ինչքան պետքա սպասեմ էէէէէէէէ...էլ չեմ համբերում...մարդել էս աստիճան նյարդային լինի ոնց ես եմ դառել...արդեն եսել եմ նեռվայնանում ինձնից...
Շուտ արեք եկեք թե չէ գժվում եմ արդեն...

unknown
24.07.2013, 21:26
Մի տեսակ իմաստավորվելա կյանքս...չնայած դեռ չգիտեմ ոնց կլինի ինչ կլինի,բայց մի բան կփոխվի հաստատ,ես ուզում եմ որ փոխվի...սպասումների մեջ եմ էլի օրագիրս...այ էս պահը միշտ ուզում եմ կարդամ ու հիշեմ տարիներ հետո,էն ինչ զգացել եմ հիմա:love

unknown
19.08.2013, 10:31
Օրագիրս կարոտել էի...կասես էլի տխուրես եկել ես իսկ երբ ուրախ ես լինում չկաս...ճիշտ ես,բայց դե...չգիտեմ ինչ եմ ուզում օրագիրս էնքան դժվարա ամեն ինչ,չեմ հասկանում ինչնա պակասում ինձ,բայց ինչ որ բան հաստատ պակասումա...ախր գոնե մեկը լիներ կողքիս,բայց չէ,բոլորը հեռու են,այն մարդիկ որոնց շնորհիվ ապրում եմ հեռու են...լացելու աստիճան տխրել եմ էսօր մենակությունիցս...մարդել կոքին անգամ ընկերուհի չունենա...

unknown
20.08.2013, 09:10
Օրագիրսսսսսս եկա ասեմ որ շատ ուրախ եմ սկսել օրս...երեկվա տխրությունիցս հետք անգամ չկա մանավանդ որ ընկերուհիսել խոսքա տվել գա երեխու հետ...իսկ վաղնել գործի տեղով քաղաքից դուրս ենք գնալու:yahooիսկ լավ տրամադրությանս պատճառը ռուսաստանից զարմիկսա որ նոր զանգեցինք սկայպով իրա ծնունդնա եսօր նենց ուրախացավ նենց էր բլբլում անունս տալիս չնայած դեռ 2 տարեկանա եսօր...իրա մաման ասումա իմ նկարները նայումա ու ասում Անուշա պացելաված:Dի միջայլոց օրագիրս դու գիտես չէ որ Անուշա ինձ Ռուսաստանցիներս են անվանել...չնայած մամասելա մեկ մեկ տենց ասում,բայց իրանք միշտ ինձ Անուշա են ասում...նենց եմ կարոտել բոլորին երեխուն ուզում էի գրկեի պաչեի ափսոս տենց կոճակ չկա...մենակ տենայիր ոնց էր ուզում էկրանից ես կողմ գար...Ստյոպչկայիս շնորհիվ եսօր երջանիկ եմ ու ընդհանրապես զարմիկներս իմ աշխարհն են որտեղ միշտ ուրախ եմ...սիրում եմ բոլոր զարմիկներիս դուք իմ աշխարհն եք:angel:kiss

unknown
18.09.2013, 19:23
ու նորից երազանքներ անհամար ու անկատար...բայց կարևորը երազում եմ օրագիրս դեռ կարողանում եմ...մեկա ՀԱՎԱՏԱԼՈՒ եմ միշտ որ բարին հաղթումա...ես իրավունք չունեմ չարանալու,ես վատը լինելու իրավունք չունեմ...

unknown
20.09.2013, 21:08
Մի տեղ կարդացել եմ
Արցունքները թուլության նշան չեն.դրանք նշանակում են, որ մարդը դեռ հոգի ունի եթե այդպեսա ուրեմ ես անչափ մեծ հոգի ունեմ...

unknown
21.09.2013, 22:51
երևի բոլորն էլ տեսել են մի երազ որ հա չես ուզում արթնանաս ենքան իրականա ու երբ արթնանում ես ու հասկանում ընդամենը երազ էր հա ուզում ես աչքերդ փակես ու շարունակես:)

unknown
23.09.2013, 14:59
Երբեմն պետք է ուղղակի լռել...

unknown
08.10.2013, 22:55
http://www.youtube.com/watch?v=LVsrP9OJ6PA
Էնքան բաներա կատարվում մեր կյանքում որ հիասթափվում ենք,բայց դրանքել պետք են հասկանալու համար կյանքը...միայն մի բան կա իմ մեջ որ շատ եմ սիրում իմ հավատը ու երազելը մինչև վերջին վարկյանը թեկուզ գիտեմ չի լինելու բայց մինչև վերջ դիմանում եմ...եսել նոր բանա բայց լավա սենց,մի տեսակ ուժեղ եմ ինձ զգում,հետո ինչ որ չստացվելը ավելի մեծ ցավա պատճառում քան որ կասկածում ես ու մի կողմդ պատրաստա լինում որ չի լինի քո ուզածը...

unknown
28.10.2013, 21:59
օրագիրս հազիվ եկա էնքան եմ կարոտել չես պատկերացնում ինչքան լավ մտքեր եմ ունեցել,բայց կոմպս չի բացում ակումբը հիմա ուրիշ տեղ եմ ու հազիվ հնարավորություն եղավ գրել...կուտակվելա մտքերս...մենակ իմանաս ինչա եղել չեմ կարողանում բացատրել անգամ քեզ ոնց որ միստիկա լինի...հիշել եմ մեկին ում վաղուց չեմ տեսել ու մոռացել էի ու հաջորդ օրը պատահական հանդիպել ենք եսքան ժամանակ հետո անգամ խոսել ենք 2 բառ...էնքան հարազատ էր ու էնքան օտար միաժամանակ...սենց բան դեռ չէր եղել...բա օրագիրս համոզվեցի որ ուժեղ եմ ես շատ, էլ չեմ լացում...երևի ժամանակը բուժելա կամել արդեն հարմարվել եմ...մնացած ամեն ինչ լավա մոտս չեմ բողոքում,չնայած շատ բան ունեմ բողոքելու...
ձյունս էնքան շատ եմ սպասում քեզ...մնաց 64 օր ու կավարտվի տարին ու կսկսվի նորը...արդեն երազում եմ...

unknown
19.11.2013, 20:20
Վերջերս հիշում եմ այն մարդկանց որոնք կարևոր են եղել մի ժամանակ իմ կյանքում իսկ հիմա չկան...ինչքան բանա փոխվում մեր կյանքում ամեն վարկյան...սկսել եմ ամեն ինչին խորը նայել ու դժվարա շատ...հոգիս խռովա մի տեսակ կարոտել ու հիշել եմ մարդկանց որոնց հետ հիմա շփում չունեմ ընդհանրապես...սաղ ինտեռնետնա մեղավոր ամեն ինչ սկսվեց մեկի նկարը պատահաբար տեսնելուց...շուտով 1 տարի կլինի որ եկավ ու անցավ...ինչի եկավ,ինչի գնաց եսել չհասկացա,բայց կարոտ թողեց...ես ընդհանրապես մարդկանց շատ խորնեմ մտցնում իմ կյանք ու դրա համար դժվարեմ հարմարվում ինչ որ մեկի հեռանալուն...սպասում եմ ձյանս,քիչ մնաց...էհհհ օրագիրս մտքերս ցաքուցրիվա եսօր...չեմ սիրում ինձ սենց...
4-րդ էջսել սենց սկսվեց հուսով եմ հետո մտքերս ավելի ուրախ ու պայծառ կլինեն...

unknown
20.11.2013, 20:09
Լինում են պահեր որ պետքա ուղղակի լռել...
իսկ այսօր ժպիտով եմ:)

unknown
30.11.2013, 22:28
Վերջապես եկավ ձմեռս...ենքան շատեմ սպասում վերջերս,մի քանի ժամից կգա իմ ամիսը,իսկ հետո իմ տարին...ենքան հույսեր ու երազանքներ ունեմ ինչպես միշտ ուղղակի այս տարի կատարվելու հավանականությունը մի քիչ ավելի շատա համ որ տարօրինակ զգացողություն ունեմ դեկտեմբերի համար,համել իմ ձիու տարինա գալիս...կախարդական շրջանը սկսվումա...երանի առավոտ արթնանամ ու ձյուն գա լիքը լիքը...անչափ ուրախ եմ օրագիրս մենակ դու կիմանաս ինչա հետս կատարվում...մի որոշ ժամանակ առաջ ոչ ձմեռն էի ուզում ոչ ծնունդս,իսկ հիմա ամեն ինչել ուզում եմ ու սպասում եմ...

unknown
11.12.2013, 19:28
օրագիրս բարև վաղուց չէի երևացել,այս անգամ ոչ թե պատմելու բան չունեի այլ ենքան բանա կատարվում որ չեմ հասցնում ոչ նստեմ ոչել պատմեմ...նախ ծննդյանս օրվա առաջին ձյունը,իմ երազանքը...հետո բազմաթիվ լավ իրադարձություններ իրար հետևից...հիմա քանի որ ազատ ժամանակս շատ էր նստեցի,բայց օրագիրս մտքերս կցկտուր են,չգիտեմ արդյոք ուզում եմ այս խառը իրադարձությունների կետրոնում լինել թե չէ...եսել չեմ հասկանում ինչ եմ ուզում...բայց այս տարին խոստանումա անակնկալներով լի լինել...

unknown
19.09.2014, 23:05
Օրագիրս...:loveծիծաղս գալիսա ոնց որ առաջին անգամ գրեմ:oyասեմ ինչքան էի կարոտել?չէ չեմ ասի դու տեսար...կասես ուր էի եսքան ժամանակ?եսել չգիտեմ ուղղակի չէր լինում գալ, խոսել, նայել...բայց, կամել...իմ կյանքի մասնա ակումբը ու ես մռացել էի...ամեն անգամ դժվար պահերին եմ հիշում տեսնես ինչի?եկել եմ ու չեմ թողնելու էլ քեզ...

unknown
21.09.2014, 21:40
Երբեմն ուզում եմ փակել աչքերս ու էլ չբացել, մնալ այն երևակայական աշխարումս որ ոչ մի կերպ չքանդվեց...
Աշուն է դրսում...ամեն օր անձրև ու մռայլ եղանակ...իսկ ես այս եղանակը չեմ սիրում ու հա ձմռանն եմ սպասում ու ձյանս...չեմ հասկանում այն մարդկանց որ սիրում են աշունը,ինձ որ մենակ հիվանդություն ու ցավա հիշացնում...միակ դրականը տաք թեյնա ու պլեդը որ պատուհանի մոտ նստում եմ...ենել մենակ երեկոները...

unknown
22.09.2014, 19:39
Շատ էի սպասում այս տարվան...իմ տարինա...բայց այն ոնց որ ավելի խճճեց կյանքս...մենակ քեզ գտա ու չգտեմ այս տարվա համար թե ամբողջ կյանքի...

unknown
25.09.2014, 19:12
Միևնույն է ինչ-որ մի բան այն չէ իմ կյանքում...գուցե իմ մեջ...ուֆ լավ էլի նորից սպասում...էլ չեմ դիմանում սպասումներին չարդարացված...բայց միևնույն է սպասում եմ ու կսպասեմ...

unknown
02.10.2014, 19:29
Օրագիրս չես պատկերացնի ինչքան ուրախ եմ...գիտես այնքան հաճելիյա երբ գիտես որ քո մասին մտածում են, անհանգստանում են...կարոտել էի անկեղծ մարդկանց...ինչ լավա կաք իմ կյանքում...չեմ մոռանա ձեզ...

unknown
04.10.2014, 22:06
Ու նորից սպասում...ինչքան եմ սպասել օրագիրս դու հո գիտես,որ ես կարող եմ ու կսպասեմ...չգիտեմ արժի արդյոք,պետք է դա նրան...ու նորից կասկածներ,որոնց չեմ նայում, բայց չեմել կարող անտեսել...երանի իմանայի ինչա մտածում...սխալվել եմ նորից...չեմ ուզում...ինձ պետք չի...երազում եմ...գոնե մի քիչ երազեմ...թող գոնե երազեմ...արցունքներ...ժպիտներ...ուրախություն...տխրություն...8 ամիս ու մի ամբողջ փոխված կյանք...գիտեյի դժվար կլինի,բայց այսքան չէ...իմ տարին ու քո հայտնվելը, չի կարող ուղղակի լինել,չեմ կարող այս անգամ սխալվել...արդարացի չէ...մի քիչ էլ ու կվերջանա այս տարին...ասել եմ դու կամ հավերժ կմնաս կամ այս տարվա հետ կգնաս ընդմիշտ...հավատում եմ...չգիտեմ ինչի սպասում եմ որ լավ կլինի...այս տարի ծնունդիս անհամբեր սպասում եմ...ինչ կապ ունի քո հետ չգիտեմ, բայց կամ կմնաս կամ հավերժ կգնաս...ուզում եմ մնաս...

unknown
10.10.2014, 21:07
Օրագիրս էլի ցրտերը եկան ու հիվանդացա...ասում էի չէ աշունը մենակ հիավնդությունա բերում...շատ մռայլա...ամեն ինչ լավա դեռ կարողանում եմ հաղթահարեմ...

unknown
13.10.2014, 20:56
ԻՆչ որ բան փոխելա պետք...ինձ երևի...այնքան եմ հոգնել ինձանից այս հավերժ տառապանքից, ոչ ոք չի հասկանում...կամ ես պարզ չեմ արտահայտվում...հոգնել եմ բոլորին կոպտելուց...երանի հնարավոր լիներ ապրել քո երազածի պես առանց կեղծ մարդկանց,առանց չարության...միթե դժվար է բարի լինել...ես կարողանում եմ ամեն ինչի մեջ դրականը տեսնել,կարողանում եմ ամբողջ սրտով ցավալ ու ուրախանալ ուրիշների համար,ինձ համար...մ՞իթե դա դժվարա ժողովուրդ...երբեմն ուզում եմ չլինել քան լինել այս հասարակությունում, որտեղ հարազատդ կթողնի նեղ պահիդ իսկ օտարը կկարեկցի...երանի կարողանալ լիներ կողքից նայել ինքդ քեզ...դիմանում եմ դեռ,բայց դժվարա ճիշտ լինել սխալ միջավայրում...օրագիրս տխուր չեմ բայց ունեմ հարազատ մեկի կարիքը, հարազատ հոգու կարիք, բարի մեկի կարիքը, որը ինձ նման կապրեր իր աշխարում ու կհավատար հեքիաթների իրակնությանը...երանի մարդիկ մի քիչ ավելի բարի լինեին քան կան...

unknown
15.10.2014, 21:33
Կամ գնա, կամ մնա...հոգնել եմ...

unknown
17.10.2014, 21:13
Անձրև...չեմ սիրում...երկար նայում էի ինչպես գետի նման հոսում էին կաթիլները պատուհանի հայելուց...վարար անձրևի մեջ փորձում էի ձյան փաթիլներ տեսնել, բայց չէ...իսկ Մոսկվայում ձյուն է եկել...ու նորից կարոտ...անորոշ վիճակ...ուր ես...հուսով եմ դեռ կգրես...սպասում եմ...

unknown
18.10.2014, 19:11
Օրագիր՜՜...ուրախ եմ...նորից գրեց ու այսքան լավ խոսքեր...մտքիս խորքում գիտեի չի կարող սենց վերջանալ,բայց դե սպասում էի չի գրի,բայց...երանի մարդու սիրտը տեսնել լիներ...վերջերս շատ եմ այդ մասին մտածում...եթե հնարավոր լիներ ցույց տալ մարդու հանդեպ սերը,կամ ընդհանրապես իմանալ ոնց են վերաբերվում քեզ...ինչքան հեշտ կլիներ...ինչքան անտեղի մտքեր կվերանային,կասկածներ...ծնողներս սիրում եմ ձեզ...ինչ էլ լինի դուք միակն եք ում հանդեպ սերս անսահմանա...

unknown
22.10.2014, 13:37
Երբեմն թվում է վերջ...էլ չեմ դիմանա...բայց էլի մեջս ուժ եմ հավաքում ու ժպտում...այնքան եմ երազում մինչև վերջին հույսս չմարի...ինչի համար, երևի չպետքա երազեմ հույս պահեմ որ հետո ցավոտ չլինի այսքան...միայն թե դիմանամ...կդիմանամ երևի,բայց սիրտս պայթումա ներսից խեղդվում եմ...չեմ հասկանում քայլերիդ իմաստը...իմ կյանքում առանց քեզել ամեն ինչ բարդ էր,հիմա դուել եկար ու խճճեցիր էլ ավել կյանքս...ամբողջ օրը մտքերումս դու ես...մեկ մեկ թվումա կխելագարվեմ...չեմ ուզում էլ մտածեմ քո մասին...երևի դու էլ ես ժամանակավոր իմ կյանքում,այն ընկերուհիներիս ու բարեկամներիս նման,որոնք ժամանակի հետ հեռացան իմ կյանքից...հավատում եմ, որ դու այն միակն ես,բայց այնքան կասկածներ կա մեջս, իսկ դու քո պահվածքով մենակ ավելի ես ամեն ինչ բարդացնում...քիչ մնաց ձմռանս ու տարին կավարտվի...այս տարում հայտնվեցիր ու եթե այսպես շարունակվի այս տարումել կմնաս...չեմ ուզում, բայց...երանի իմանայի ինչ ես մտածում...տխուր եմ այսօր...սիրտս կծկվելա այնպես ասես ինչ որ վատ բան պետքա լինի...չեմ ուզում...էլ չեմ դիմանա...
Երանի այստեղ ձյուն գար...

unknown
22.10.2014, 22:51
Ինչպես և կանխատեսել էի ինչ-որ բան եղավ, բայց ոչ տխուր այլ ուրախ...ինչքան էի սխալվում եղբայրներիս հարցում որ էլ առաջվանը չենք...ինչքան ուրախացա երբ ասեցիր որ խոսել ես այն տղայի հետ որին չէի հավանում...երբ ասեցիր.
– Ում, ում քեզ ես վստահում եմ լրիվ ու գիտեմ որ մեզ երեք հուսախաբ չես անի:love
Ինձ համար այս բառերը հավերժ մնացին եսօր...ուրախ եմ որ կարողացել եմ լավ քույր լինել ձեզ համար,լավ աղջիկ ծնողներիս համար...իսկ այն որ ասեցիր.
– Մինչև երբ ես բոլորին մերժելու, քո երազած ասպետը հնարավորա չկա էլ, ուրիշ մոլորակից ես դու:love
Միևնույնա ես կսպասեմ, գոնե կիմանամ որ սպասել եմ այն միակին որին կզգամ որ սիրտս կարող եմ նվիրել...այդ պահին մտքումս մենակ դու էիր...ինչ բարդա քո հետ ամեն ինչ...8 ամիսա ինչ քեզ գիտեմ, բայց ասես ամբողջ կյանքս քեզ ճանաչել եմ...չգիտեմ ինչ կլինի,բայց դու տակնուվրա ես արել իմ հոգին քո նամակներով...
երեկոյան էլ քույրիկս եկավ երեխեքի հետ մեր տուն...ինչքան շատ եմ ես նրանց սիրում,իրանք մի ուրիշ աշխարհ են իմ համար...Հարութիկս մեծացելա ահագին...մանկապարտեզում ընկերուհի ունի...Լիլոս դեռ չի խոսում, բայց հենց ինձ տենումա ուրախ ժպտումա ու թաթիկները մեկնած գալիսա որ գրկեմ...
երևի ես երջանիկ մարդ եմ,բայց դեռ գլխի չեմ ընկել:):oy
Լիակատար ուրախության համար մենակ ձյունսա պակասում...ինչ գիտեմ սարերում ձյունա հա սպասում եմ որ այստեղել կգա...

unknown
23.10.2014, 19:24
Այս ինչ ուրախ օր էր այսօր...գնացել էի 16 տարվա ընկերուհուս տուն իրա փոքրիկ աղջկան նվեր էի խոստացել փուչիկներ...Սոնան այնքան էր ուրախացել որ ինձ պաչեց առաջին անգամ ինքը մի քիչ բարդ երեխայա ամեն մեկին չի սիրում...երբեմն այնքան եմ կարոտում մեր գժությունները փոքր ժամանակվա,ես ու ընկերուհիս միշտ իրար Վանյա ենք ասում հիմա Սոնան ինձ Վանա գիտի, որ զանգում եմ ասումա Վանա-նա խոսամ հետը...ուրեմ երթուղայինի մեջ փուչիներովս հանդերձ նստեցի 3 հատ էր Մինի,Միկի ու Սպանչ Բոբ,հո չեն նայում մարդիկ ենքան ծիծաղալու էր,մի կինել դաժե հարցրեց որտեղից եմ գնել:)վաղուց երթուղայինի մեջ ծիծաղալու դեպքերի չէի հանդիպել,դե հաճախ չեմ հիմա երթուղային նստում...ուրեմ մի մարդ հետևի շարքում նստած էր երթուղայինը գնում էր մեկել հելավ եկավ դռան կողքը հեռախոսը հանեց խոսեց ու գնաց իրա տեղը նստեց:Dետպեսել չհասկացա իմաստը բայց ժպտացի ինքս ինձ:D

unknown
26.10.2014, 22:47
Համարյա բոլորը արդեն տեսան ձյուն իսկ ես չէ:(

unknown
27.10.2014, 14:09
Երազելս գալիսա...ախր ով ինչ ուզումա ասի ձմռան գալու հետ հեքիաթները իրականանում են...համենայն դեպս ես որ զգում եմ ինչ որ մի կախարդական բան...ոչ մի բան չի եղել դեռ ու չիել լինում,բայց ես զգում եմ անբացատրելի մի բան ձմռան գալու հետ...օդում ինչ որ բան փոխվումա մաքրվում ու մարդիկ մի քիչ ջերմանում են...

unknown
31.10.2014, 19:13
կան դեպքեր որ ոչինչ չես կարող անել մենակ սպասելն ու հուսալնա մնում...ստորակետ եմ ուզում ոչ թե վերջակետ...

unknown
01.11.2014, 18:51
Այնքան եմ լացել որ հիմա չեմ կարողանում լացել...արցունքներ եմ ուզում...չեմ դիմանում էլ այս վիճակին...անորոշությունից վատ բան չկա երևի...

unknown
06.11.2014, 18:08
Արդեն միևնույնա կգրես թե չէ...հոգնել եմ...միայն թե շուտ անցնի ես հոգեվիճակս...երանի հոգին բուժել լիներ...իմ հոգին վնասվելա...ինչ վատա որ ամեն ինչ հասկանում ես, բայց չես կարող ընդունել ի վիճակի չես...ուզում ես մինչև վերջ հավատալ,բայց...

unknown
15.11.2014, 22:20
Ցուրտ ձմեռ եմ ուզում ու լիքը ձյուն:)

unknown
18.11.2014, 16:34
Վերջերս չեմ հասցնում տրամադրությանս հետևից մեկ ուրախ եմ մեկ տխուր...ձյունս չեկավ դեռ ու շատեմ անհանգստանում...

unknown
24.11.2014, 19:49
Չէ, չեմ կարողանում մոռանամ...ուղեղս վաղուց ընդունելա որ չի գրի էլ ու որ էլի սխալվել եմ...բայց սիրտս շարունակումա սպասել ու դա անտանելիյա երբ ուղեղդ ուրիշ բանա մտածում սիրտդ ուրիշ բանա զգում...հոգնել եմ...տեսնես ովա մեր զգացմունքները կառավարում...ես իմ զգացմունքայնությունից ուզում եմ ազատվեմ...նորից այս անիմաստ զրույցները ինչի երբեք ոչ մեկին հնարավորություն չեմ տալիս հետս շփվելու,ընկերություն անելու...ու ոչ մեկ չի հասկանում որ միշտ սխալ մարդկանց եմ սիրահարվում ու անփոխադարձ...ես միշտ մտածել եմ ու մտածում եմ որ մարդուն շփվելու հնարավորություն են տալիս երբ գոնե սրտում մի բան լինումա այդ մարդու հանդեպ իսկ ես նման բան երբեք չեմ զգացել...բոլոր այն տղաները որոնք ինձ հավանել են իմ ճաշակով չեն եղել...ու մտածում եմ որնա իմ ճաշակը ու պատասխան չունեմ,բայց համոզված եմ որ ժամանակը գա սիրտս ինքը կհուշի...

unknown
28.12.2014, 22:09
Օրագիրս կարոտել եմ անչափ...այնքան կուզեի լավ բաներ պատմեի բայց չէ ձյուն չի եկել դեռ...այս տարին չեմ սիրել իսկ այն իմ տարին էր...նոր տարվանել այդքան չեմել սպասում...հեքիաթ եմ ուզում...

unknown
14.01.2015, 13:55
Բարև 2015 թիվ...ուֆֆֆ չգիտեմել ոնց նկարագրեմ սկիզբդ...նախ ձյունս եկավ ճիշտա մի քիչ ուշացումով, բայց մեկա անչափ ուրախ էի...տխրություններել եղան...բայց հուսով եմ հետո լավ կլինի հիմա էլ հո իմ տարին չի որ վատ լինի...անձնականումս դեռ նույննա...էլի սպասում եմ,բայց երևի մնաց անցած տարում ոնց հայտնվեց ու կորավ նույն տարում...նույն գործիս եմ դեռ բայց շատեմ ուզում փոխեմ...

unknown
01.10.2015, 21:17
Էն որ գնում գալիս եմ ակումբ...տան նմանա այստեղ ուրել գնաս վերջում կգաս հարազատ տարածք...ուզում էի օրագիրս կարդայի ու հինը բացեցի ... կարդում եմ ու հասկանում եմ, որ նույնն եմ բան չի փոխվում ոնց որ շրջան լինի կյանքս հա պտտվումա նույն ուղղության վրա ուրիշ բան չկա փոփոխություն չկա... հիմա տաննեմ ու ազատ ժամանակս բավականա ակումբում նստելու ու կարդալու...
օրագիրս եկել եմ գլուխտ տանեմ էլի:pardon սիրտս ազատա հիմա ու կողքիս լիքը ընկերուհիներ են ավելացել, որի համարել երևի այսքան ուրախ եմ, որ էլ մենակ չեմ որ էլ դեպրեսիաներս մենակ չեմ տանում:)) դե գնամ գրառումներ նայեմ էլի կգամ :love

unknown
02.10.2015, 16:25
Երբեմն պետք է ուղղակի չմտածել ոչ մի բանի մասին...մահից բացի ամեն ինչ հնարավորա փոխել, կամել համակերպվել...դիմանում եմ...այս անգամ ցավը քիչ տևեց մոտս, սովորել եմ գտնել ու կորցնել...գիտեմ որ վատա, սխալա անընդհատ նույն սխալը անել ու էլի հավատալ ու սպասել...ո՞նց հարմարվեմ իրականության հետ,ո՞նց հասկանամ որ մարդիկ իմ նման չեն, որ չպետքա հարմարվեմ մարդուն, մի օր գնալու է ու էլի նույն ցավը ինչ ամեն անգամ...աշխարհի արցունքները ինձեն տվել սխալմամաբ...ոնցեմ եսքան լացում ու էլի արցունք կա մեջս...չէ չեմ ուզում անզգամ լինել, բայց այսքան կոտրվել էլ չեմ ուզում ամեն անգամ...հոգնել եմ...դադար եմ ուզում...ասում են ծայրահեղացնում ես, ամեն ինչ այդքանել վատ չէ, այո , համաձայն եմ աշխարհում ավելի վատ բաներել կա, ավելի վատել կարողա լինել, բայց ես ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում ի՞նչ անեմ, ո՞նց բացատրեմ ձեզ այ բարեկամներ որ եսել չեմ ուզում լացել կամ այսքան տանջվել, ինձել հաճելի չի ես վիճակս, բայց չի լինում, չեմ կարողանում թեթև տանել, չմտածել ինչա լինում իմ հետ...ու այդպեսել երբեք չհասկացվեցի,մեկը չեղավ որ կասեր լացի հանգստացի դա քեզ կօգնի,կամ կլռեր ուղղակի հետս կլիներ առանց ասելու մի ծայրահեղացրու...հասկանում եմ, որ ինձ համար մտածելով են ասում, որ չեն ուզում տանջվեմ այսքան, բայց երևի պիտի հասկանային, որ ես երբեք հանգիստ չեն կարողանում հասկանամ կյանքը...այս անգամ ուժեղ եմ իրոք օրագիրս դու տեսնում ես, որ փորձում եմ ու ստացվումա, բայց միևնույնա ջնջել չի լինում, չեմ կարող ձևացնել, որ ոչինչ չի եղել...
Այսքանով երևի ավարտեմ տխրությունս կյանքիս այս փուլի...հաջորդ գրառումներս ուրախ են լինելու հաստատ օրագիրս, սպասիր...

unknown
03.10.2015, 19:14
Օրագիրս հարսանիքի նախապարաստումների եմ էլի:loveմեր բարեկամներից մեկի հարսանիքնա, որի մասին վաղուց գիտեմ ու պիտի որ արդեն պատրաստ լինեի,բայց ինչ-ինչ պատճառներով ես դեռ շորիկ չունեմ,տրամադրությունսել այն չէր,բայց ես հո գիտեմ որ էտ օրը չի էլ երևա որովհետև սրտանց կուրախանամ ինչպես միշտ...էլի հյուրեր ունենք Ռուսաստանից այս տարվա մեջ մեր հյուրերը գերազանցել են իրենց, տենց ամիս չկա հյուր չունենանք ու դա լավա իմ համար համենայն դեպս:oyիրենց հետ ցրվում եմ ու մենակ չեմ լինում,չնայած գնալուց միշտ ավելի վատա լինում հարմարվում եմ ու գնում են շուտ...այնպես որ սպասում եմ հյուրերի էլի ու տրամադրությունս բարձրա շատ:)

unknown
06.10.2015, 13:36
Երբեք չեմ սիրել,երբ հարսանիքին սև շոր են հագել,կարևոր չի բարեկամի թե ուղղակի չգիտեմ մի տեսակ սև շորիկների սիրահար չեմ ու չունեմ էլ...արի ու տես հարսանիքի շորս երկար սև եմ առել...վերջերս սկսել եմ սիրել այն ինչ չէի սիրում...

unknown
18.11.2015, 15:20
Օրագիրս նորից եկա հայրենիքս...գնացել էի մի ամսով էլի Ռուսաստան...ահագին հանգստացա ու մտքերս ի մի բերեցի...ու նորից մենակ եմ տանը, ոչ գործ ոչ ընկերներ...իսկ այնտեղ բոլոր իմ ընկերներն են,իմ հարազատները,իմ լավ ու հագեցած օրերը...բայց կարոտում էի ծնողներիս,տունը,այո անգամ հայրենիքս...իրոք որ երկար մնում ես ինչ-որ տեղ հողդ ես կարոտում...հիմա հասկացա այն մարդկանց որոնք կարոտում են հողը,ջուրը...նորից դեպրեսիայա սկսվում մոտս, չեմ ուզում:(

unknown
25.12.2015, 19:25
Օրագիր ես էլի եկա:Dպատմելու բան չունեմ ոնց գիտես նույննա անկապ անիմաստ ամբողջ օրը տանը...25 տարեկանել դառա...նենց սիրուն թիվա 25-ը,բայց ոնց որ իմ մասին չլինի...ինձ շտապ գործա պետք գտնել թե չէ տոներից հետո հաստատ կգժվեմ...
Միշտ զարմացել եմ ոնց են մարդիկ տանը մնում ու դուրս չեն գալիս...իսկ հիմա 1 ամիսա խանութից են կողմ տեղ չեմ գնացել,էնել մի 3 անգամ,տնից չեմ ուզում դուրս գամ...քնում եմ լուսադեմին արթնանում կեսօրին...լրիվ ինձ կորցրել եմ...լավա գոնե տոներնա մոտենում թե չէ կգժվեմ հաստատ,իսկ տոներից հետո միգուցե և մի լույս բացվի ինձ համար...

unknown
29.12.2015, 17:25
Ձյուն եմ ուզում:( Չեմ ուզում այս տարինել առանց ձյան սկսվի:(

unknown
01.01.2016, 02:56
Երկար եմ մտածել գրել ամփոփում թե չէ,բայց արժե հիշել 2015-ը, որը միայն վատ բաներ բերեց ինձ...նախ աշխատանքս կորցնելը, հետո մեկին ում մասին դժվարա հիշել որովհետև համ կար համ չկար...այս տարի շատ շատ եմ լացել...այսքանը երևի բավական կլինի տարիներ հետո հիշելու համար այն ինչ եղել է...
2016 թ-ը սկսվեց շատ ուրախ...նախ ձյունսսսսս...ուրախությանս չափ չկա իսկականա այս նոր տարին հեքիաթային...եթե անգամ երազանքներս չիրականանան միայն այս ձյունը հերիքա ինձ տարին հաջող սկսելու համար...առաջին անգամ տնից դուրս եմ եկել նոր տարվա գիշերը...ախպերներիս,հարսիկիս ու հարևաններիս հետ գնացել էի համերգ հրապարակ...շատ ուրախ էր ու ահագին լավ տրամադրություն ու տպավորություններ ունեցա...
Գիտես օրագիրս այս տարի երազանք չեմ պահել...առաջին անգամ չեմ պահել ոչինչ...ինչ լինելույա կլինի երևի...հուսով եմ տարին հաջող կլինի ինձ համար...

unknown
21.01.2016, 14:22
Օրագիր բարև ... չզարմանաս բայց լավ եմ...սովորել եմ չսպասել ու ուղղակի սպանել օրս...գիրք եմ կարդում.կինո նայում,տան գործեր...բայց չեմ բողոքում...անգամ տանը գործ անելը սկսել եմ սիրել, որ գոնե մի քանի ժամ կտրվում եմ էլեկտրոնային սարքերից...մի քանի օր փորձեցի տանը մարզվել , բայց չի լինում ծուլությունս դեռ շատա չի սպառվել...մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ չեմ ուզում տնից դուրս գամ, որ հեչել վատ չի ամբողջ օրը մամայի ու պապայի կողքին լինել...հոգեբանորեն հետս ինչ որ բան այն չի, բայց գիտեմ սա էլ կանցնի,ես ուժեղ եմ կդիմանամ այս փորձությանն էլ...երեկ ձեռագիր օրագիրս եմ կարդացել դեռ 2006թ.-ից դպրոցական այնքան ծիծաղալու էր...մեծացել եմ,ցավոք չեմ նկատում ...ինչքան տարբեր ենք ես ու այն օրագրի աղջիկը՝ ուրախ,ընկերներով շրջապատված,ամբողջ օրը ինչ որ տեղ շտապող...ի՞նչպես կարողա կյանքը այսքան կտրուկ փոխվել...ու մտքումս միայն այս տողերն են,որ միշտ կրկնում եմ ՝ «Կանցնի...սա էլ կանցնի...ամեն ինչ կանցնի...»

unknown
24.09.2016, 20:33
Բարև օրագիրս ինչքան ժամանակա չկայի...նորից տանն եմ...այնքան բան ունեմ պատմելու ու միևնույն ժամանակ ոչ մի նոր բան... 6 ամիս Ռուսաստան էի մնում ու աշխատում...հասկացա որ միևնույնա մտքերից ու քեզնից չես փախնի ուր էլ գնաս դու ես ու քո զգացումները թեկուզ լրիվ ուրիշ մարդիկ ու ուրիշ մտածելակերպ...այնքան տպավորված եմ այնտեղի կյանքիցս հագեցած ու ամբողջական կյանք ընկերներ,աշխատանք,մոտ բարեկամներ մենակ մամաս ու պապաս չկային եթե լինեին հաստատ հիմա տանը չէի լինի նորից...բայց ես Ղարաբաղս եմ սիրում ու մամաից ու պապաից հետո իրա համար եմ եկել ով ինչ ուզումա ասի մարդ որտեղ ծնվումա ու ապրում ու տուն ունի այտեղ էլ լավա իրան...հասկացել եմ որ ես երբեք կարյերիստ չեմ դառնա ետ իմը չի ես կարող եմ լինել երևի լավ տան աղջիկ եփեմ թափեմ երեխա պահեմ ու չաշխատեմ...միգուցե տարիքիցսա բայց իրոք զգում եմ որ ստաբիլություն եմ ուզում...այս տարին հարսանիքների ու երեխաների տարի էր...հաճախ ինձ ասվող խոսքերը «հերիքա ուրիշի ուրախությունով ուրախանաս քո ժամանակնելա» թե ասա ովա ետ ժամանակը դնում կամ որոշում այդպեսել չհասկացա...ես չեմ շտապում ու չեմ ուզում սխալվեմ ինչպես մինչև հիմա չեմ ափսոսում ոչ մի օրվա համար այդպեսել հետո եմ ուզում... հա եսել եմ ուզում ընկեր ունենամ սիրեմ ու սիրվեմ, բայց դեռ չկա այն մեկը ով կկարողանա իմ սիրտը շահել իսկ հենց այնպես ես չեմ կարող ինչքանել զգում եմ որ ծնողներս նեղվում են որ բոլորը դրան են սպասում ես իմ մասին եմ մտածում...Էգոիստ եմ երևի...եղանակները ցրտելա արդեն ու էլի ձյուն եմ ուզում...անձրևներից հետո ցեխը չեմ սիրում իսկ ձյունը որ շատ չլինի ու սառույց չլինի դուրս գամ ու խաղամ ձնեմարդ սարքեմ մենակ տենցեմ սիրում ու դրանեմ հա սպասում...կարոտել էի օրագիրս ու անիմաստ մտքերս...

unknown
04.12.2016, 15:26
Օրագիրս ահա և ձմեռը ու իմ ամիսը...ձյունը...բայց այս տարի դրանից չեմ ուրախանում...մի տեսակ սկսել եմ նեղվել այս անգործ տնային վիճակից ու շուտով էլ ծնունդս արդեն 26:o:oyոնց որ ես չլինեմ,ուրիշ մեկը լինի ապրելիս իմ օրերը...ու այս վախվորած վիճակիցս որոշեցի ծնունդիս տանը չլինեմ գնամ Երևան հանգստանամ մի շաբաթ ցրվեմ "տան մնացած" , "անգործ" վիճակիցս:):oyթե չէ որ մնացի տանը ուզեմ չուզեմ հյուրեր կգան ու էլի հոգեբանորեն կճնշեն:(հուսով եմ հունվարից գոնե գործս կստացվի :think

unknown
14.03.2017, 17:48
Օրագիրս էլի եկել եմ:)Այնքան բանա փոխվել ու միևնույն ժամանակ ոչինչ չի փոխվել...գործի համար սպասողական վիճակա...պատրաստվում եմ քաղծառայողի քննության...մինչ այս քննության մասնակցության հայտ ներկայացնելս ով կողքիս խոսում էր դասերից, քննություններից նախանձում էի ուզում էի մի բան սովորեի, մի բան պարապեի,հիմա 2 շաբաթից քննությունսա բան չեմ բացել հավես չունեմ:oyմի տեսակ հարմարվել եմ անգործ վիճակին,կեսօրին արթնանալուն...վերջերս սկսել եմ հետաքրքրվել ֆոտոնկարչությամբ,մինչ այս էլ սիրում էի ֆոտո նկարել հիմնականում հեռախոսով,մենակ ինստիտուտի ժամանակ պրոֆեսիոնալ մի քանի անգամ նկարել էի տեսարժան վայրեր դասախոսս գոհ էր,բայց այն ժամանակ մոտս այսքան սեր չկար...ընդհանրապես մասնագիտական մենակ ռադիոյի պրակտիկաս էի սիրել...մտածում եմ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ գնել ու զբաղվել ֆոտոնկարչությամբ...երազում եմ ստուդիա ունենամ...հուսով եմ երազանքս կիսատ չեմ թողնի ինչպես միշտ:oyթող որպես հիշեցում այստեղ մնա...օրերս հիմնականում հիմա տանն են անցնում ու դրա դրական կողմը մենակ տան գործերով զբաղվել սովորելսա:Dվերջապես մամաիս երազած աղջիկնեմ դարձել:)

unknown
16.05.2017, 14:38
Օրագիր ես արդեն գործի եմ...դեռ ամեն ինչ սրտովսա...օրերս լցվելա ենքան որ ոչ մի բանի ժամանակ չունեմ...ու նորից հասկացա որ իմ կյանքում կամ ամեն ինչ հանգիստա, կամ այնքան լիքը որ չեմ հասցնում հասկանամ ոչ մի բան...նոր շրջապատ,նոր ընկերներ, նոր բացահայտումներ...

unknown
08.06.2017, 16:50
Հարմարվել եմ արդեն աշխատանքիս,կոլեկտիվիս...այնքան ուրախ եմ որ այս աշխատանքիս տեղը մենակ չեմ 2 աղջիկներով ենք...ժամանակը թռչումա ու ասես չհասկանամ որ եսեմ ապրում այս կյանքը...աշխատանքիս տեղը շատ ենք ջահելները ոնց ես եմ ասում դիվիշնիկա լրիվ...ինչքան էի երազում երբ տանն էի անգործ այս եռուզեռի ամբողջ օրը զբաղված լինելու մասին, իսկ հիմա երազում եմ 2 ժամ ավել տունը մնամ...մեր ռուսաստանցիներն են եկել ու սիրտս կանգնումա գործի տեղը որ գիտեմ առանց ինձ տեղեր են գնում...

unknown
19.06.2018, 09:58
Երանի այն մարդկանց ովքեր գնացել են արձակուրդ ... 1 տարուց ավելա արձակուրդ չեմ գնացել ու ամառը նստել գործի տեղը դա մի այլ տեսակ տանջանքա ինձ նման ակտիվ մարդու համար, բողոքելու տեղել չունեմ ախր մշակույթի նախարարության հետ ակտիվ համագործակցում եմ ու ամբողջ տարվա ընթացքում ոչ մի միջոցառում բաց չեմ թողել, գործիցել թողնում էին գնայի, բայց էլի քիչա ինձ:oyարձակուրդս օգոստոսինա, որովհետև պահել եմ, որ գնամ Ռուսաստան հարսանիքի, դրա համար պետքա համբերեմ...ընդհանրապես վերջերս ազատ ժամանակ չունեմ, ամբողջ օրը գործի եմ, թրեյնինգների...ու ինչքան մոտենումա արձակուրդս այդքան ավելի դժվարա համբերել ու նստել գործի տեղը...

unknown
28.06.2018, 09:27
Մարդիկ այնքան տարբեր են...միևնույն ժամանակ այնքան նման...դե արի ու հասկացի...

unknown
17.12.2018, 12:18
Նորից մտքեր ունեմ կիսելու հետդ օրագիրս...հիշում եմ որքան ակտիվ էի գրում սկզբից, հիմա նայում եմ գրառումներս ու հասկանում եմ ինչքան երկար չեմ մտնում ակումբ...համեմատում եմ գրառումներս ու հասկանում որ օրագրիցս բացի ուրիշ տեղ գրառում չունեմ...չգիտեմել ինչիցա...
տարին ավարտվումա արդեն, բայց ձյուն դեռ չեմ տեսել...նոր տարուն արդեն հրաշքների չեմ սպասում, բայց ուզում եմ հրաշքը բռնի ու կատարվի առանց սպասելու, դա էլա չէ սպասում...այս տարին համարում եմ ճանապարհորդությունների ու անթիվ ծանոթությունների տարի...ձեռքբերումներ ինչպես միշտ չունեմ...

unknown
02.02.2019, 10:36
Լինում են պահեր երբ թվում է վերջ՝ էլ չես կարողանում շարունակել...հանկարծ մեկել քեզ գտնում ես մի կետում, որ արդեն կարողացել ես մի բանել ավել ու չես զգացել հաղթելդ ինքդ քեզ...

unknown
07.05.2019, 14:48
Նստել եմ, որ ինչ-որ բան գրեմ, բայց չգիտեմ ինչ...մեջս լցվածա, բայց միևնույն ժամանակ ոչինչ չեմ կարողանում գրել...այնքան եմ ուզում գնալ մի անմարդաբնակ տեղ, ասենք անտառ, մի քանի օր առանց ինտերնետ ու հեռախոս՝ բազմաթիվ հետաձգված գրքեր վերցնել հետս, վերջապես կարդալու համար...վերջերս ոչ մի բանից չեմ ուրախանում, անընդհատ դժգոհ եմ չնայած բողոքելու բանել չունեմ...