PDA

Դիտել ողջ տարբերակը : Risen 2: Dark Waters



Two-Face
12.04.2012, 21:34
http://i.imgur.com/sr4kR.jpg


Ստեղծող՝ Piranha Bytes
Թողարկող՝ Deep Silver
Ժանրը՝ RPG
Պլատֆորմները՝ PC, Xbox360, Playstation 3
Թողարկման ամսաթիվը՝ PC - ապրիլի 27, Xbox360 և Playstation 3 - մայիսի 22, 2012թ
Պաշտոնական կայքը (http://www.risen2.com/us/dark-waters/)

Խաղի դեպքերը տեղի են ունենում առաջին մասից մի քանի տարի անց: Մեր հերոսը, որի անունը մնում է անհայտ, իր ժամանակն անցկացնում է Կալդերա կղզու պանդոկներում: Բայց մի օր նա հանդիպում է Թաունա Կարլոսին, ով դարձել է Գերագույն ինկվիզիտոր: Վերջինս մեր հերոսին առաջարկում է գումար վաստակել և ուղարկում նրան ծովափ՝ փնտրելու խորտակված նավի մասերը: Հենց այնտեղ նա հանդիպում է Փեթթիին, ով նրան պատմում է, որ ծովահենները գիտեն այն հնարքը, որով կարելի է ճանապարհորդել օվկիանոսներով, առանց հրեշների կողմից հարձակման ենթարկվելու:


Նկարներ իմ PC-ից (Demo տարբերակից).

http://i.imgur.com/5r1vq.jpg (http://imgur.com/5r1vq)


http://i.imgur.com/VzO7l.jpg (http://imgur.com/VzO7l)


http://i.imgur.com/4jJJm.jpg (http://imgur.com/4jJJm)




Թրեյլերը.


http://www.youtube.com/watch?v=iOR7cW4262E

Հայկօ
13.04.2012, 00:36
Հետաքիքր ա: Էս խաղին ահագին ժամանակ ա՝ հետևում եմ, բայց առանձնապես տպավորված չեմ: Դեմոն ո՞նցն ա, արժի՞ լրիվ տարբերակը խաղալ: Սեթթինգը բավականին լավն ա, քիչ հանդիպող:

Գերմանական բոլոր RPG-ները նաև մի բանով են հայտնի. ահավոր շատ բագեր ունեն: Տենց բան նկատել ե՞ս:

Two-Face
13.04.2012, 01:10
Հետաքիքր ա: Էս խաղին ահագին ժամանակ ա՝ հետևում եմ, բայց առանձնապես տպավորված չեմ: Դեմոն ո՞նցն ա, արժի՞ լրիվ տարբերակը խաղալ: Սեթթինգը բավականին լավն ա, քիչ հանդիպող:

Գերմանական բոլոր RPG-ները նաև մի բանով են հայտնի. ահավոր շատ բագեր ունեն: Տենց բան նկատել ե՞ս:


Ես դեռ առաջինը չեմ խաղացել, բայց երկրորդի դեմոն դուրս եկավ: Չնայած, մի քանի հատ բագ կար, բայց դա դեռ դեմո տարբերակն ա, վերջնականում երևի կուղղեն: :)

Եթե բետայի portable տարբերակը կուզես, էստեղից (http://rutor.org/torrent/176404/risen-2-dark-waters-2012-pc-beta) քաշի:

Հայկօ
13.04.2012, 01:54
Առաջինը էն հատուկենտ խաղերից ա, որ սկսել եմ, բայց չեմ վերջացրել: Կռվի համակարգը անտանելի վատն էր, սյուժեն էնքան էլ հետաքրքիր չէր, մի խոսքով՝ թույլ խաղ էր: Ու դա էն դեպքում, երբ նույն ստուդիայի Gothic III-ը ամենասիրածս խաղերից էր, երևի Oblivion-ից էլ ավելի շատ: