PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրամտքեր ԶԼՄների մասին



Enipra
24.02.2007, 20:00
Հայտնի մարդկանց սրամտքերը ԶԼՄ–ների մասին:ok:D

Ո՞րն է ժուռնալիստիկայի և գրականության տարբերությունը։ Ժուռնալիստիկան չարժե կարդալ, իսկ գրականությունը չեն կարդում։


Օսկար Ուայլդ

Արձակը լավագույնս դասավորված բառերի շարքն է, պոեզիան՝ լավագույն բառերը՝ լավագույն դասավորությամբ, իսկ ժուռնալիստիկան՝ վաղուց հայտնի ցանկացած բառերի շարքը՝ ցանկացած վաղուց հայտնի դասավորությամբ։


«Թայմս»

Ժուռնալիստիկայի առաքելությունն է հանգստացնել անհանգստացածներին և անհանգստացնել հանգստացածներին։


Ջերոմ Լոուրենս,



ամերիկացի գրող

Ժուռնալիստիկան թշնամիներին դրամի վերածելու արվեստն է։


Կրեյգ Բրաուն,



անգլիացի լրագրող

Գրաքննությունը գովազդ է՝ պետության հաշվին։


Ֆեդերիկո Ֆելինի

Արգելքի է արժանի այն երգիծանքը, որ գրաքննիչն ընդունակ է հասկանալու։


Կարլ Կրաուս,



ավստրիացի գրող

Ցանկացած գրքում կարելի է գտնել անվայել բաներ, բացի հեռախոսագրքից։


Ջորջ Բեռնարդ Շոու

Թերթը պատմության առաջին սևագրությունն է։


Ֆիլիպ Գրեմ,



ամերիկացի հրատարակիչ

Կարդալ պետք է միայն հին թերթերը։ Տասը տարի անց բոլոր վատ նորություններն ուղղակի ծիծաղելի են թվում։


Ժան Անույ,



ֆրանսիացի դրամատուրգ

Մենք հաճախ ափսոսանքով ենք հիշում այն դեպքը, երբ Նապոլեոնը կրակեց ամսագրի խմբագրի վրա, բայց վրիպեց և սպանեց հրատարակչին։ Այնուհանդերձ, մենք գնահատում ենք նրա բարի մտադրությունը։ :)


Մարկ Տվեն


Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են;


Մարկ Տվեն

Խմբագիր. թերթի աշխատակից, որ հատիկը զատում է որոմից և հենց այդ որոմն էլ ուղարկում է տպագրության։


Էլբերտ Հաբբարդ,



ամերիկացի գրող

Եթե օձը Եվային գայթակղեր ժամանակակից լրագրողական լեզվով, մենք հիմա էլ դրախտում կապրեինք։


Հ. Շերրինգ

Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ՝ որոնելով այն տեղը, ուր խրելու են դանակը։ :think


Ռոբերտ Լեմբկե,



գերմանացի հեռուստալրագրող

Ամբողջ շաբաթ ոչ մի համաշխարհային աղետ։ Եվ ինչու՞ եմ ես թերթեր գնում։


Կարել Չապեկ

Ես ոչ մի դեպքում չեմ համարձակվի մեռնել այն պահին, երբ թերթերը գործադուլ են անում։


Բեթի Դեվիս,



ամերիկացի գրող

Լավատեսն այն մարդն է, ով դեռ չի կարդացել առավոտյան թերթերը։


անհայտ

Ռադիոն երբեք չի փոխարինի թերթերին, որովհետև դրանով ճանճ չես սպանի։


անհայտ

Ըստ վիճակագրության՝ հեռուստացույց ունեն ընտանիքների 94 տոկոսը, իսկ լողասենյակ՝ 91 տոկոսը։ Այսինքն՝ ուղեղները լվացվում են ավելի հաճախ, քան մյուս մարմնամասերը։:D


Ռոբերտ Օրբեն,



ամերիկացի երգիծաբան

Հեռուստատեսությունը պատկանում է ժողովրդին։ Տեղն է նրան։


Մարիա Արբատովա,



լրագրող

Խմբագիրը հեռուստասցենարի մասին. «Մեզ պետք չէ, որ դա լավ լինի, մեզ պետք է, որ հինգշաբթի լինի»։


Դենիս Նորդեն,



Անգլիացի երգիծաբան

Էքզյուպերին ասել է, որ սիրել չի նշանակում միմյանց նայել, սիրել նշանակում է նայել միևնույն ուղղությամբ (Ուլուանա :P) ։ Թերևս միայն այն դեպքում, երբ հեռուստացույց չեն դիտում։

Ժիլբեր Սեսբրոն,
ֆրանսիացի գրող




Եթե դուք դիտում եք հեռուստացույց, ապա պետք է նկատած լինեք, որ լավ տղաները վատ տղաներին միշտ հաղթում են, բացի ժամը 21–ի նորություններից։


Մակկենզի

Նախքան որոշեք թոշակի անցնել, փորձեք մի շաբաթ անցկացնել տանը և դիտել ցերեկային հեռուստահաղորդումները։


Մակկենզի

Հեռուստատեսությունը փչացնում է բոլորին՝ էկրանի 2 կողմերում էլ։


Կոնստանտին Մելիխան

Մենք խեղդվում ենք տեղեկատվության մեջ և գիտելիքների պակասից։


Ջոն Նեյզբիտ

Լոս
26.02.2007, 14:30
ավելացնելու բան չմնաց )

P.S.
26.02.2007, 19:40
Շատ շնորհակալ եմ: Իսկապես հետաքրքիր էր: Շատերը առաջին անգամ էի կարդում ու վայելեցի: Իսկապես լավն էին: