PDA

Դիտել ողջ տարբերակը : Game of Thrones



Two-Face
08.04.2012, 00:22
http://i.imgur.com/wNxPQ.jpg

Ստեղծող՝ Cyanide Studio
Թողարկող՝ Focus Home Interactive
Ժանրը՝ RPG
Պլատֆորմները՝ PC, Xbox360, PS3
Թողարկման ամսաթիվը՝ մայիս, 2012թ.
Պաշտոնական կայքը (http://gameofthrones-rpg.com/)

Game Of Thrones-ը RPG ժանրի խաղ է, որը հիմնված է «Սառույցի և հրո երգ» վեպի վրա: Այն մշակվում է Cyanide ընկերության կողմից: Խաղի գործողությունները ծավալվում են «Game Of Thrones» առաջին գրքին զուգահեռ: Խաղացողին հնարավորություն է տրվում խաղալ գիշերային պարեկ Մոսով և քուրմ Ալեստերով, կատարել հիմնական սյուժեի, ինչպես նաև երկրորդական առաջադրանքները: Խաղում հնարավոր կլինի հանդիպել բազմաթիվ ծանոթ հերոսների և տարածքների:


http://i.imgur.com/f3VqC.jpg


http://i.imgur.com/Bm3Dj.jpg


http://i.imgur.com/2VfzB.jpg


http://i.imgur.com/IRrsh.jpg



http://www.youtube.com/watch?v=cagSl3rgM2Q

Ռուֆուս
08.04.2012, 00:40
Գրաֆիկան ոնց որ 20-րդ դարի լինի :(

Two-Face
08.04.2012, 00:55
Գրաֆիկան ոնց որ 20-րդ դարի լինի :(

Դե, խաղի ստեղծողները դեռ նոր են մտնում խաղային շուկա, իմ կարծիքով` նրանք իրենց սխալների վրա կսովորեն: ;)

Հայկօ
08.04.2012, 01:32
Սպասում եմ: Մի քիչ կասկածամտությամբ եմ սպասում, բայց մեկ ա՝ սպասում եմ:

Պաշտոնական սայթը (http://www.gameofthrones-rpg.com/). ահագին հետաքրքիր նյութեր կան:

Sagittarius
08.04.2012, 01:37
http://www.gameofthrones-rpg.com/home/gondole/de/pics_01.jpg

էս Մարտի՞նն ա :))

Հայկօ
08.04.2012, 01:41
էս Մարտի՞նն ա :))

Ըհըն: Հենց ինքն ա :)):

AoF
08.04.2012, 12:30
Խաղերով շատ չեմ հետաքրքրվում, բայց համանուն կինոսերիալը նայել եմ: Պատմական, թեկուզ և ֆենթեզի ժանրի, ֆիլմի համար մի քիչ շատ մելոդրամայոտ էր, բայց լավն էր: Կարծում եմ, խաղի սյուժեն էլ հետաքրքիր կլինի:

Two-Face
17.05.2012, 20:12
Թարմացում. խաղը արդեն հայտնվել է torrent-ներում, այն կարելի է ներբեռնել այստեղից (http://piratbit.net/topic/81917):