Դիտել ողջ տարբերակը : Գնալ Ճապոնիա
Կներեք, եթե կրկնվում եմ ու դուք արդեն քննարկել եք այս թեման, բայց ինձ օգնություն է պետք: Կա՞ն արդյոք ծրագրեր, որոնց մասնակցելով կարելի լիներ մի քանի ամսով(կամ գոնե շաբաթով) Ճապոնիա գնալ: Դե ենթադրվում է, որ այդ ծրագրերին մասնակցելու համար անպայման չէ լինել շատ հարուստ կամ տաղանդավոր: Խնդրում եմ կիսվեք ձեր ունեցած տեղեկությամբ: Շնորհակալություն:
Մի աղբյուր գտա` այստեղ (http://www.panorama.am/am/world/2012/03/27/japan-unesco/):
Կարելի է նաև հետաքրքրվել այս կայքում (http://www.jica.go.jp/english/index.html):
Ամենահնարավոր տարբերակներին ծանոթանալու համար, կարծում եմ, ճիշտ կլինի դիմել ճապոնիայի դեսպանի նստավայր:
Շատ շնորհակալ եմ օգնության համար: Հղումները շատ հետաքրքիր են: Ճապոնիայի դեսպանը Հայաստանում նստավայր չունի (այլապես մեծ հաճույքով կհետևեի ձեր խորհրդին), իսկ նրանց կայքում ոչ մի առանձնապես օգտակար բան չգտա: