PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր ապրիլի 7



Rammstein
07.04.2012, 17:45
Գեղեցիկ սեռ ջան, սրտանց ցավակցում եմ կանանց միամսյակի ավարտի կապակցությամբ: :D

Շնորհավոր: :drinks

yerevanci
07.04.2012, 18:03
միամսյակը վերջացավ և սկսվեց 11ամսյակը ;) Շնորհավորում եմ բոլորիդ, առողջ ու երջանիկ լինեք

http://www.copypaste.am/wp-content/uploads/2011/04/9217-copy.jpg

Rammstein
07.04.2012, 19:04
միամսյակը վերջացավ և սկսվեց 11ամսյակը ;) Շնորհավորում եմ բոլորիդ, առողջ ու երջանիկ լինեք

Մոռացար ասել, թե ում 11 ամսյակը: Շնորհավոր 11 ամսյակդ, երեւանցի ջան: :))

Tig
07.04.2012, 19:14
Շնորհավորում եմ բոլորիս՝ մայրության տոնի առթիվ:
Շնորհավորում եմ բոլոր տատիկներին, մայրիկներին ու ապագա պոտենցյալ մայրերին: Թող որ բոլոր հոգսերը ծնկի գան ձեր մայրական սիրո ու բերկրանքի առաջ: Թող որ ձեր դաստիարակած զավակները պիտանի մարդիկ լինեն իրենց ազգի, իրենց ընտանիքների և իրենք իրենց համար: Կարծում եմ դրանից առավել մեծ պարգև չի կարող լինել մայրությանը ի պատասխան: :kiss

Hayk Avetisyan
07.04.2012, 21:46
Ապրիլի 7 ից մարտի 8 ը համարելով մայրությունների և գեղեցկությունների տոները` ուզում եմ շնորհավորել բոլորին, ցանկանալով այն բոլոր մաղթանքները որոնք սովորաբար տրվում են լինեն անկեղծ, անմիջական և իրագործելի:

AoF
08.04.2012, 12:49
Լիքը-լիքը դրական զգացմունքներ եմ ցանկանում եմ ձեզ, սիրուններ ջան

Vaio
08.04.2012, 12:54
Շնորհավոր, սիրելի մայրեր:

Նաիրուհի
08.04.2012, 12:59
Շնորհավորում եմ բոլոր սեռակիցներիս էդ միամսյակ կոչվածի ավարտի համար. վերջապես պրծանք տղամարդկանց տառապյալ դեմքերից, հոգոցներից ու ակնարկներից գենդերային անհավասարության մասին։
Աչքներդ լույս լինի, տղամարդիկ ջան, դուք էլ վերջապես ավարտեցիք ձեր իրավունքներ ոտնահարման միամսյակը :)

Կարապետ
08.04.2012, 17:00
Շնորհավորում եմ!

fanaid
08.04.2012, 19:22
Շնորհավոր, սիրելիներ:

http://yapfiles.ru/files/311507/34.swf