PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչային ծրագրերի օրինականացում - օրենք

mnowak
30.03.2012, 16:48
Բարևներ բոլորին

Այսպիսի մի հարց - կա նորաստեղծ և գործող մի օրենք համաձայն որին բոլոր կազմակերպություններում պարտադիր պետք է տեղադրվի օրինական համակարգչային ծրագրեր։ Ես այս պահին աշխատում/ներկայացնում եմ մի կազմակերպություն որը ունի բավականաչափ համակարգչային տեխնիկա, սակայն ֆինանսական պատճառներով մեռժել կամ անտեսել է Microsoft-ի նամակները այդ մասին։

Խնդրում եմ այն անձին կամ անձանց ովքեր տիրապետում են այս տեղեկությանը ավելի մանրամասն - մինչև օրենքի անվանումը և ինտերնետում հղումը - փակցնել դա այստեղ։

Նաև փորձ ունեցողներին խնդրում եմ խորհուրդ տալ թե ինչպես է պետք ճիշտ պահանջել տնորինությունից որպեսի նրանք ավելի լուրջ մոտենան հարցին այլ ոչ թե գա օրը հասնի ու հետո պտտվեն ու սիսադմինների դեմքին թռնեն։

Վահե-91
30.03.2012, 17:14
mnowak
Զինվեք Windows 7-ի մինիմալ պահանջներին բավարարող համակարգիչներով ու շեֆին ասեք թող փող հավաքի Windows 7 գնելու համար :} (XP այլևս չեն վաճառում): Կարողա մի օր չտուգանեն, երկրորդ օրը չտուգանեն, բայց որ մի օր տուգանեցին, հաստատ շատ ավելի փող պետք կգա, քան օրինական առնելու դեպքում: Էտ օրենքի մասին լսել եմ ծանոթներիցս մեկից անցած տարի: Իրանց ուսումնարանի համար Windows 7 Home Basic-ա առել:

keyboard

Պետք է տնօրինությանն առաջարկել անցնել Linux Ubuntu-ի և ազատվել հոգսից, իսկ համակարգերի սերտիֆիկացումը ոչ թե ադմինի գործն է, այլ հիմնարկի իրավաբանի, հաշվապահի, մարկետինգ-առևտրային հարցերով զբաղվող մասնագետների ;)

Varzor
30.03.2012, 18:19
Բարևներ բոլորին
Այսպիսի մի հարց - կա նորաստեղծ և գործող մի օրենք համաձայն որին բոլոր կազմակերպություններում պարտադիր պետք է տեղադրվի օրինական համակարգչային ծրագրեր։ Ես այս պահին աշխատում/ներկայացնում եմ մի կազմակերպություն որը ունի բավականաչափ համակարգչային տեխնիկա, սակայն ֆինանսական պատճառներով մեռժել կամ անտեսել է Microsoft-ի նամակները այդ մասին։
Խնդրում եմ այն անձին կամ անձանց ովքեր տիրապետում են այս տեղեկությանը ավելի մանրամասն - մինչև օրենքի անվանումը և ինտերնետում հղումը - փակցնել դա այստեղ։
Նաև փորձ ունեցողներին խնդրում եմ խորհուրդ տալ թե ինչպես է պետք ճիշտ պահանջել տնորինությունից որպեսի նրանք ավելի լուրջ մոտենան հարցին այլ ոչ թե գա օրը հասնի ու հետո պտտվեն ու սիսադմինների դեմքին թռնեն։
Ոչ մի նորաստեղծ որենք էլ չկա: Ընդամենը հեղինակաին իրավուննքերի հարց է: Մեկ էլ մի 10 տարի առաջ էլ. հանցագործությունների մասին օրենք են ընդունել, բայց դա ստեղ կապ չունի:
Microsoft ընկերության արտադրանքն առանց արտոնագրի օգտագործելը` սովորական "գողության" հավասար հանցանք է, իսկ այդպիսի հանցանքը որևէ կազմակերպությունում` որպես կազմակերպված հանցավորություն է դիտարկվում :))
Խնդիրը նրանումն է, որ Մայքրոսոֆթը ՀՀ կառավարության հետ պայմանագիր ունի կնքած, դրա համար էլ պրախոդ են: Համ էլ Մայքրոսոֆթը ՀՀ ՏՏ ոորտի զարգացման հանձնաժոովի անդամ կազմակերպություն է :))

Մեր կազմակերպությունն արդեն 2006թ. վերջերից բանակցություններ էր տանում Մայքրոսոֆթի արտոնագրերը մատչելի ձեռք բերելու համար` 2008-ին կնքեցինք Էնթերփրայզ պայմանագիր:
Տնօրինությունից ճիշտ պահանջելու ձևի համար նույնիսկ Մայքրոսոֆթը ձեռնարկ ունի: PM-ով մեյլդ գրի` կուղարկեմ ;)
Շատ վատ եք արել, որ մերժել ու անտեսել եք իրենց նամակները, քանի որ ավելի լավ կլիներ արձագանքել ու սկսել բանակցություններ` մինիմալ փաթեթ ձեռք բերելու համար: Մենք 150 աշխատակայանով էնթերփրայզ ստացանք, հիմա արդեն մինիմում 250 հատով են կնքում:

Նախանցած տարի մի 15-20 շատ խոշոր հիմնարկների ղեկավարներին կանչել էին 6-րդ վարչութուն` հենց էդ արտոնագրերի հետ կապված, որովհետև Մայքրոսոֆթը պարտաստվում էր մի $30-40մլն հայց ներկայացնել: Բնական է, որ բոլորն էլ պարտավորվեցին լուծել այդ խնդիրը:

Keyboard-ը ճիշտ է նկատել` արտոնագրերի ձեռքբերումը ադմինիստրատորի գործը չի, սակայն Հայաստանում տենց չի :( ԻՆչ լինի` ՏՏ-ն է մեղավոր:
Որտեղ որ հնարավոր է կարող ես անցում կատարել ձրի ՕՀ-ներին, իսկ Վինդավոզից կախված սոֆթերի համար էլ տերմինալային համակարգիչներ տեղադրել: Կախված համակարգչային պարկի քանակից այդ տարբերակը մինչև 50% ավելի էժան է նստում, էլ չեմ ասում ադմինական բենեֆսիները հեշտ սպասարկման ու գխացավանքի պակասի տեսանկյունից: Բայց ամեն դեպքում, եթե արդեն նամակներ եք ստացել` արձագանքեք, նորմալ մարդիկ են, իրենք էլ են հասկանում իրավիճակը:

Varzor
30.03.2012, 18:21
mnowak
Զինվեք Windows 7-ի մինիմալ պահանջներին բավարարող համակարգիչներով ու շեֆին ասեք թող փող հավաքի Windows 7 գնելու համար :} (XP այլևս չեն վաճառում): Կարողա մի օր չտուգանեն, երկրորդ օրը չտուգանեն, բայց որ մի օր տուգանեցին, հաստատ շատ ավելի փող պետք կգա, քան օրինական առնելու դեպքում: Էտ օրենքի մասին լսել եմ ծանոթներիցս մեկից անցած տարի: Իրանց ուսումնարանի համար Windows 7 Home Basic-ա առել:
Վահե ջան XP չեն վաճառում, բայց downgrade-ի գաղափարն էլ հո չեն արգելել? ;)

mnowak
30.03.2012, 21:05
Շնորհակալ եմ պատասխանների համար

1 - Ինձ կարող եք ասել թե ինչպե՞ս եք պատկերացնում Ubuntu Linux համակարգում Հայկական Ծրագրեր-ի օգտագործումը: Ես որպես սիսադմին թիմի աշխատակից օգտագործում եմ հենց Լինուքս, բայց շատ սահմանափակ քանակությամբ համակարգիչներ ունենք որոնք աշխատում են ոչ ՀԾ-ով:
2 - Շատ ճիշտ եք ասում թե որ ՏՏ՛ն է պատասխանաու և այն որմենք կապ չունենք: Մենք ամեն ամիս այդ թեման բարձրացնում ենք մեր տնօրենի մոտ սակայն նա արթեն 2-րդ տարին է որ դրան նշանակություն չի տալիս:

Ասեք ինձ նաև ի՞նչ սպասել ռեյդի դեպքում ... դե էլ չեմ ասում ինչպե՞ս պաշտպանվել ...

Աթեիստ
30.03.2012, 23:08
Իսկը առիթ ա ReactOS փորձարկելու համար։

http://www.reactos.org/en/index.html (http://www.reactos.org/en/index.html)

Windows համատեղելի անվճար ՕՀ։

Համ էլ կասես ոնց աշխատեցին դրա տակ ՀԾ-ի ծրագրերը ։)

Chelovek84
31.03.2012, 01:10
Էս մի դարդից ես ազատ եմ։ Եվ տանը և աշխատանքի վայրում Debian Linux եմ օգտագործում։ Հասկանում եմ, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նման հաճույք։ Բոլոր դեպքերում ցանկալի է գործել օրենքի սահմաններում։ Շառից փորձանքից հեռու։

mnowak
31.03.2012, 10:26
Լինուքսի տակ Հայկական Ծրագրերը չեն աշխատում ․․․ նույնիսկ Wine-ով։ Դա ամենակարևորն է։
Իսկ եղած XP-ները լեգալիզացման ենթակա՞ են։ Ուզում եմ ասել մեր պարկում գերակշռող մասը XP և 7-ին դիմացող համակարգիչներ դեռ շատ չունենք։ Ամեն դեպքում պետք է մեր - ադմինների կողմից ստիպել տնօրինությանը գնել լիցենզավորված օպերացիոն համակարգեր - հակառակ դեպքում առաջին թիրախը մենք ենք։
Մի հատ էլ հարց - Ուբունտու Լինուքսը կառավարման ենթակա՞յա MS AD-ի կողմից թ՞ե պարտադիր պետքա Սամբա-ի անցնել։

Universe
31.03.2012, 11:21
Բարևներ բոլորին

Այսպիսի մի հարց - կա նորաստեղծ և գործող մի օրենք համաձայն որին բոլոր կազմակերպություններում պարտադիր պետք է տեղադրվի օրինական համակարգչային ծրագրեր։ Ես այս պահին աշխատում/ներկայացնում եմ մի կազմակերպություն որը ունի բավականաչափ համակարգչային տեխնիկա, սակայն ֆինանսական պատճառներով մեռժել կամ անտեսել է Microsoft-ի նամակները այդ մասին։

Խնդրում եմ այն անձին կամ անձանց ովքեր տիրապետում են այս տեղեկությանը ավելի մանրամասն - մինչև օրենքի անվանումը և ինտերնետում հղումը - փակցնել դա այստեղ։

Նաև փորձ ունեցողներին խնդրում եմ խորհուրդ տալ թե ինչպես է պետք ճիշտ պահանջել տնորինությունից որպեսի նրանք ավելի լուրջ մոտենան հարցին այլ ոչ թե գա օրը հասնի ու հետո պտտվեն ու սիսադմինների դեմքին թռնեն։
Տիպիկ մեր օֆիսի վիճակը)))

Մեզ մոտ ավելի քան 15 համակարգիչներից 13 ի վրա Windows 7 starter ա տեղադրված, միայն իմն ու ևս մեկինը Windows profi, ու այդ ամենն այն բանից հետո, երբ 6-րդ վարչությունից եկել են ու համակարգիչները հավաքել տարել չլիցենզավորված ՕՀ օգտագործելու համար:
Խորհուրդ կտամ նամակներին չանտեսել, քանի որ դա հաստատ մի քանի միլիոնի վնասա հետո ձեզ տալու, ինչպես որ մեզ մոտա դա եղել ;)

Chelovek84
31.03.2012, 12:41
Լինուքսի տակ Հայկական Ծրագրերը չեն աշխատում ․․․ նույնիսկ Wine-ով։ Դա ամենակարևորն է։
Իսկ եղած XP-ները լեգալիզացման ենթակա՞ են։ Ուզում եմ ասել մեր պարկում գերակշռող մասը XP և 7-ին դիմացող համակարգիչներ դեռ շատ չունենք։ Ամեն դեպքում պետք է մեր - ադմինների կողմից ստիպել տնօրինությանը գնել լիցենզավորված օպերացիոն համակարգեր - հակառակ դեպքում առաջին թիրախը մենք ենք։
Մի հատ էլ հարց - Ուբունտու Լինուքսը կառավարման ենթակա՞յա MS AD-ի կողմից թ՞ե պարտադիր պետքա Սամբա-ի անցնել։

Եթե հավատանք Wikipedia (http://en.wikipedia.org/wiki/Active_Directory)-ին՝ միակ ոչ կոմերցիոն ծրագիրը Ubuntu-ի համար Samba-ն է։
Այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Samba_(software)) էլ Samba-ի մասին ասվում է «It can also be part of an Active Directory domain.»։
Իսկ առանց Samba-ի 2-3 տարի առաջ նույնիսկ ֆայլ չէիր կարող share անել Ubuntu-ում։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխված կլինի հիմա։
Samba-ն կարելի է ասել ստանդարտ է Unix-ների համար և դժվար թե որևէ մեկը զբաղվի հեծանիվ հայտանգործելով։

mnowak
31.03.2012, 15:24
Մեր դեպքում համակարգիչները ավելի շատ են ... ու հարկավորա շատ արագ որոշ մարդկանց գիտակցությանը հասցնել էն ինչ ասացիք: Ես լրիվ կողմնակի եմ Windows-աֆիկացմանը քանի որ, հա - մեկը ես ու իմ կոլլեգան գիտենք ինչի հետ են Լինուքսը ուտում, բայց բացատրել այդ ամենը հիսունից ավելին մարդկանց դա ռեալ չի ... հա , կազմակերպված կազմակերպություններում թրեյնինգ/սեմինարներ կարելիա կազմակերպել ու շուտ թե ուշ հասնել դրան: Դրանից բացի կա Հայկական Ծրագրեր որը չի աշխատում Լինուքսի հետ նույնիսկ Գինով (WINE):

Նորից եմ խնդրում էն մարդիկ ով կարող են խորհուրդ տալ թե ինչպես գրագետ հասցնել այս ամենը ղեկավարությանը - ասեք ինծ/մեզ թե ինչպե՞ս դա անել:
Իմ կողմից - շնորհակալանք ու դեռ մի բան էլ ավել :)

Universe
31.03.2012, 21:33
Ինչպես հասցնելը ո՞րնա, հո մեջտեղից չե՞ս կիսվելու ինչա շեֆությանը բացատրես որ օրիգինալ օգտագործի:) Կոնկրետ քո դեպքում ես կասեի տո ջհանդամին տուգանեն չտուգանեն, մի անգամ ասել եմ, վսյո, երկրորդը՝ մեղքը ձեր վիզը )))

mnowak
01.04.2012, 13:26
Հարցը էնա որ դա ուզումա քո ասածի նման էլ լինի .... մեղքը մեր դեպքում վերջում մեր-սիսադմինների վրայա լինելու:

Varzor
02.04.2012, 10:05
Շնորհակալ եմ պատասխանների համար

1 - Ինձ կարող եք ասել թե ինչպե՞ս եք պատկերացնում Ubuntu Linux համակարգում Հայկական Ծրագրեր-ի օգտագործումը: Ես որպես սիսադմին թիմի աշխատակից օգտագործում եմ հենց Լինուքս, բայց շատ սահմանափակ քանակությամբ համակարգիչներ ունենք որոնք աշխատում են ոչ ՀԾ-ով:
2 - Շատ ճիշտ եք ասում թե որ ՏՏ՛ն է պատասխանաու և այն որմենք կապ չունենք: Մենք ամեն ամիս այդ թեման բարձրացնում ենք մեր տնօրենի մոտ սակայն նա արթեն 2-րդ տարին է որ դրան նշանակություն չի տալիս:

Ասեք ինձ նաև ի՞նչ սպասել ռեյդի դեպքում ... դե էլ չեմ ասում ինչպե՞ս պաշտպանվել ...

1. ՀԾ-ի ծրագրերը աշխատացնում ես տերմինալ սերվերների վրա, իսկ LInux-ներից ուղղակի RDP-ով կպնում ես տերմինալներին: Այս հարցն արդեն շատ վաղուց լուծված է:

Linux-ներում կարող ես նաստրոյկա անել ավտորիզացիոն մեխանիզմ LDAP-ով ու Radius-ով: Այսինքն օգտագործողի իդենտիֆիկացիան կլինի նույն օգտագործող-գաղտնաբառով, ինչ AD-ում:
Բայց քանի որ տերմինալները Վինդավոզ են ու AD-ի մեջ, ապա նույնիսկ կարող ես դա էլ չանել:

Ռեյդի դեպքում ահավոր բաների սպասի: Սկզբից նամակներ են գրում, հետո փորձում են կոշտ դիրքորոշմամբ կոմպրոմիսի գալ: Բայց հետո քրեական գործ է հարուցվում, սկսվում են դատական քաշքշուկները, որոնցում շահելու տարբերակ չկա: Միակ տարբերակը փողերը փակվելն է:
Բնական է, որ պատասխանատվության է կանչվում ղեկավարությունը, և մնում է միայն ենթադրել, թե ոնց էդ ամեն ինչը կջադեն տեխնիկական ասնադետի վրա "մենք չենք իմացել, որ մեր համակարգում չարտոնագրված և գողացված ծրագրեր կան..." և այլն: Չնայած, ոնց հասկացա, պաշտոնապես տեղեկացված եք: Դրա համար նախ առաջինը պիտի գրավոր ֆիքսես այն փաստը, որ ղեկավարությանը տեղյակ ես պահել (դե սա այն դեպքերի համար է, երբ ղեկավարության հետ "տղավարի" խոսալը չի անցնում): Ու պիտի հարմար առիթը բաց չթողնես, որ հիշեցնես լիցենզիաների մասին:
ՀԾ-ն Մայքրոսոֆթի Գոլդ պարտնյոր է, ու ակամայից նաև իրենց "շպիոնը": Որքան որ ՀԾ-ն արտոնագրեր ու բանալիներ է վաճառում, այնքան էլ Մայքրոսոֆթը տեղյակ է, թե ում մոտ ինչքան Վինդավոզ կա:

Varzor
02.04.2012, 10:07
Իսկը առիթ ա ReactOS փորձարկելու համար։

http://www.reactos.org/en/index.html (http://www.reactos.org/en/index.html)

Windows համատեղելի անվճար ՕՀ։

Համ էլ կասես ոնց աշխատեցին դրա տակ ՀԾ-ի ծրագրերը ։)
RecatOS-ի տակ հաստատ չեն աշխատում: Տեխնոլոգիական նրբություներ կան:

Varzor
02.04.2012, 10:08
Իսկ եղած XP-ները լեգալիզացման ենթակա՞ են։ Ուզում եմ ասել մեր պարկում գերակշռող մասը XP և 7-ին դիմացող համակարգիչներ դեռ շատ չունենք։ Ամեն դեպքում պետք է մեր - ադմինների կողմից ստիպել տնօրինությանը գնել լիցենզավորված օպերացիոն համակարգեր - հակառակ դեպքում առաջին թիրախը մենք ենք։
Մի հատ էլ հարց - Ուբունտու Լինուքսը կառավարման ենթակա՞յա MS AD-ի կողմից թ՞ե պարտադիր պետքա Սամբա-ի անցնել։
Լիցենզավորման են ենթակա հիմնարկում օգտագործվող բոլոր MS ծրագրերը:
Դե կառավարման հարցով արդեն պատասխանել եմ ;)

Varzor
02.04.2012, 10:21
Եթե հավատանք Wikipedia (http://en.wikipedia.org/wiki/Active_Directory)-ին՝ միակ ոչ կոմերցիոն ծրագիրը Ubuntu-ի համար Samba-ն է։
Այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Samba_(software)) էլ Samba-ի մասին ասվում է «It can also be part of an Active Directory domain.»։
Իսկ առանց Samba-ի 2-3 տարի առաջ նույնիսկ ֆայլ չէիր կարող share անել Ubuntu-ում։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխված կլինի հիմա։
Samba-ն կարելի է ասել ստանդարտ է Unix-ների համար և դժվար թե որևէ մեկը զբաղվի հեծանիվ հայտանգործելով։
Samba սերվիսի միջոցով հնարավոր է լուծել միայն ավտորիզացիոն հարցեր, ոչ ավելի: AD-ի մնացած "ֆիշկեքը" ստեղ չեն անցնում: էդ «It can also be part of an Active Directory domain.»-ը զուտ էդ մասով ա` LDAP ավտորիզացիա:

mnowak
02.04.2012, 13:34
Շատ շնորհակալ եմ թե էլ․ փոստով ուղարկվածի համար ու թե այստեղի պատասխանների համար բոլորին իրար հետ և առանձին-առանձին :)