Դիտել ողջ տարբերակը : Հայկական օրորոցային երգեր
Աննա Նշանյան
http://www.youtube.com/watch?v=DLsaj6eQ5Kk&feature=related
http://www.youtube.com/watch?v=w_uZOBC-rlw&feature=related
Օրոր - "Կատուներ"
http://www.youtube.com/watch?v=EemgCC1-VWg&feature=related
"Օրոր իմ բալաս"
Էս օրորոցայինի դասական ոճով կատարումները մի տեսակ չհանեցի...
Իսկ սա շատ հավանեցի :)
http://www.youtube.com/watch?v=vTGQD_QK4BA&feature=related
http://www.youtube.com/watch?v=SGr-24SKplI&feature=related
http://www.youtube.com/watch?v=2GRoQxPMzd4&feature=related
http://www.youtube.com/watch?v=eyUof6QVRDo
http://www.youtube.com/watch?v=xpRv0GZ_NkY
Թալինե - Օրօր (Armenian Lullabies for Little Angels)
Երգերն առանձին-առանձին չգտա, mp3-ով ունեմ, շատ լավն են։
Լսել օնլայն (http://hayerov.am/music/musalb/musalbold/4417-Taline-Oror-(armenian-Lullabies-For-Little-Angels).html)
http://www.youtube.com/watch?v=eayqii6sXDQ
http://www.youtube.com/watch?v=IHEVWfBGL_c&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=pF-TsVYMbaM&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=2_hUBufUp2w
http://www.youtube.com/watch?v=-Z7MTblVLPw&feature=related
Տիգ ջան, շատ լավ թեմա ես բացել: Ճիշտն ասած՝ սկզբում թերահավատորեն էի նայում, որ առանձին թեմայի կարիք կա: Բայց գնալով զարմանում եմ, որ էսքան շատ օրորոցայիններ ունենք: :)
«Արի, իմ սոխակ»-ի վիդեոյի թուրքերեն բառերը աչքիս ընկան, հետո էլ ֆբ-ի ինչ-որ լինք: Էս էլ ե՞ն արդեն թուրքերը պահում-պահպանում: :))
Տիգ ջան, շատ լավ թեմա ես բացել: Ճիշտն ասած՝ սկզբում թերահավատորեն էի նայում, որ առանձին թեմայի կարիք կա: Բայց գնալով զարմանում եմ, որ էսքան շատ օրորոցայիններ ունենք: :)
«Արի, իմ սոխակ»-ի վիդեոյի թուրքերեն բառերը աչքիս ընկան, հետո էլ ֆբ-ի ինչ-որ լինք: Էս էլ ե՞ն արդեն թուրքերը պահում-պահպանում: :))
Ջուլիա ջան, ես էլ չգիտեի, որ էսքան ունենք, ու դեռ էլի ունենք, որոնցից տեղյակ չենք, կամ քնած վիճակում են կենդանություն տվող ու շրջանառության մեջ դնող չկա:
Ես կուզեի խոսենք նաև մեր օրորոցայինների ազդեցության մասին: Բայց քանի որ քիչ բան գիտեմ, չեմ ուզում ինչոր բան ասել, բայց որ ազդեցությունը դրական է դրանում համոզված եմ... :)
Դե թուրքերն ու ազերիները շատ յուրահատուկ ժողովուրդ են: Չեղած տեղից մշակույթ են "ստեղծում", ավելի ճիշտ գողանում ու դրանով իսկ դառնում ազգ ու քաղաքակիրթ պետություն: Իրոք նախանձում եմ նրանց հայրենասիրությանը: Տենց ա՝ տաշած քարը գետնին չի մնում: Եթե մենք մեր տաշած քարեին տեր չենք կանգնում ու դես ու դեն շաղ տված թողնում ենք, "ստիպված" ուրիշներն են տեր կանգնում:
Զուլալ :love
http://www.youtube.com/watch?v=3QS5F5Zjsns
«Արի իմ սոխակով» փոքր ժամանակ շատ եմ քնել :): Ու նաև ինձ քնացնում էին Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակով», եթե դա հաշիվ ա :):
Sona_Yar
09.04.2012, 00:43
«Տարոնի օրոր»- Հասմիկ Հարությունյան
http://www.youtube.com/watch?v=dIyu_UNb50c&feature=relmfu
Sona_Yar
09.04.2012, 01:29
«Օրորոցային»- Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան
http://www.youtube.com/watch?v=daUsuvsexyI
Sona_Yar
09.04.2012, 01:34
«Օրորոցային»- Վարդուհի Վարդանյան
http://www.youtube.com/watch?v=t0nD1qsIEjs&feature=results_video&playnext=1&list=PL416B0FB403D38BDF
E-la Via
09.04.2012, 13:16
Տիգ ջան, իրոք շնորհակալ եմ այս թեման բացելու համար: Ինքս էլ գրեթե ոչինչ չգտեմ մեր օրորոցային երգերի մասին, բայց հետաքրքիր է, որ ինձ երբեմն բռնացնում եմ «Տարոնի օրորը» քթիս տակ երգելով: Անգամ բառերը լրիվ չգիտեմ, ուղղակի մեղեդին է շատ խորը նստած ներսումս, թեկուզև դա ինձ համար ոչ ոք չի երգել:
Իսկ սա էլ շատ անուշն է :love :
http://www.youtube.com/watch?v=nggIwYYFbg4&feature=related
Տիգ ջան, իրոք շնորհակալ եմ այս թեման բացելու համար: Ինքս էլ գրեթե ոչինչ չգտեմ մեր օրորոցային երգերի մասին, բայց հետաքրքիր է, որ ինձ երբեմն բռնացնում եմ «Տարոնի օրորը» քթիս տակ երգելով: Անգամ բառերը լրիվ չգիտեմ, ուղղակի մեղեդին է շատ խորը նստած ներսումս, թեկուզև դա ինձ համար ոչ ոք չի երգել:
Իսկ սա էլ շատ անուշն է :love :
http://www.youtube.com/watch?v=nggIwYYFbg4&feature=related
Ան ջան, սա լսել էի, բայց այս նույն օրորոցայինի այս կարատում եմ շատ շատ հավանել: Էս մի 10 օր կլինի տենց օր չկա որ մի քանի անգամ չլսեմ:love
"Օրոր իմ բալաս"
Էս օրորոցայինի դասական ոճով կատարումները մի տեսակ չհանեցի...
Իսկ սա շատ հավանեցի :)
http://www.youtube.com/watch?v=vTGQD_QK4BA&feature=related
E-la Via
09.04.2012, 17:24
Այդ տարբերակն էլ լավն է, բայց ինձ առաջինն ավելի դուր եկավ :):
Այստեղ (http://www.mp3poisk.ru/zulal-ororocayin-ari-im-soxak) կարելի է և լսել և բեռնել Զուլալի կատարմամբ «Արի իմ սոխակը»:
E-la Via
09.04.2012, 17:31
Երկար փոնտրելուց հետո վերջապես հայկական օրորոցայինի մասին մի հոդված գտա համացանցում: Շատ հետաքրքիր է, բայց ավելին կցանկանայ կարդալ մեր օրորոցայինների մասին:
Հայ երաժշտական ֆոլկլորի օրորի տեսակը
Տաթևիկ Շախկուլյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս
Օրորը կամ օրորոցայինը, որը մոր երգն է երեխային քնեցնելու ժամանակ, շատ հին ծագում ունի, այնքան, որքան հին է ընտանիքը: Օրորը կոչվում է նաև րուրի, նեննի, հայրուր, հեյրուր, նանա, լուրիկ և այլն: Հայկական տարբեր տարածաշրջաններում այդ անվանումները տարբերվել են` համապատասխան բարբառին:
Օրորների երաժշտական մարմնավորումը շատ բազմազան է` մի քանի հնչյունից բաղկացած կարճ մոտիվից մինչև հարուստ, մելիզմատիկ մեղեդիներ: Բոլոր դեպքերում օրորներին բնորոշ են կրկնությունները` միանման կամ փոփոխական, որոնք համապատասխանում են օրորի ընթացքի կրկնողությանը` օրորոցի ճոճքին (ինչպես, օրոր բառն ինքը, որի երկու կրկնվող մասերը` «օր», մարմնավորում են օրորոցի ճոճքը):
Օրոր երգելիս մայրը գլխավորապես սերն է արտահայտում իր զավակի նկատմամբ, նրան գովաբանում է, քնքուշ բառեր ու համեմատություններ ասում` գառնուկ, ծաղիկ, հրեշտակ և այլն: Երեխան մոր համար աշխարհի կենտրոնն է, և մայրն ամեն ինչ կանի նրա համար: Դրանով են պայմանավորված «էրթամ լուսընկան բերիմ», «սուրբ հրեշտակն էլ պահապան դնիմ» արտահայտությունները: Մայրը գովաբանում է երեխային, նշում այն շնորքը, խելքն ու աշխատասիրությունը, որ նա պիտի ունենա ապագայում: Մանկանը քնեցնելիս մայրն իր երազանքն է արտահայտում` կապված նրա ապագայի հետ:
Մայրը զավակին պատկերում է գեղեցիկ, իդեալական միջավայրում.
Մանրատերև քեզ փաթթոց,
Լենատերև քեզ ծածկոց,
Ծառերը քեզի օրորոց:
Կամ`
Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
Լուսնակը քե խաղցնի,
Արևը քե տաքցնի,
Վերինը գա քե ծիծ տա:
Օրորներում դրսևորվում են տոտեմական պատկերացումների հետքերը` ի դեմս երեխաներին մայրություն անող կենդանիների, մասնավորապես` եղնիկի, այծի:
Նանա, նանա, Օրսանգյուլ,
Պախրեն կուգա ծիծ կուտա…
Օրորները նաև երգողի հոգեվիճակի արտացոլումն են: Հաճախ անձնական ապրումները և մտորումները ուղղակիորեն արտացոլվել են օրորի մեջ: Այսպես, Մոկսում երգվող «Սախակ սարը տակ» օրորի առնչությամբ մի ավանդույթ է պահպանվել, ըստ որի մի հովիվ գայթակղում է սարում բանջար քաղելու գնացած աղջկան: Օրեր անց, երբ աղջիկը զգում է, որ մայրանալու է, լքում է իր հայրենի տունը և թաքնվում լեռներում: Ամիսներ անց նա որդի է ունենում և որդու համար երգում մի գեղեցիկ օրոր: Սակայն մայրն իրեն վարկաբեկված է զգում, անիմաստ է համարում կյանքը: Մեռնելուց առաջ նա որդու բարուրը դնում է աղբյուրի ճանապարհին և թաքնվում մոտակա քարայրում: Մի բարի կին վերցնում է երեխային և սեղմում կրծքին: Դա տեսնելուց հետո, երեխայի մայրը, զգալով, որ իր որդին ապահով ձեռքերում է, իրեն հանձնում է գետի ալիքներին:
Վասպուրականում հորինված «Առնօս» երգի մասին հետևյալ ավանդույթն են պատմել: Տղան ու աղջիկն անխախտ սիրո երդումով հրաժեշտ են տալիս միմյանց, և տղան գնում է պանդխտության: Մինչև տղայի վերադարձը, աղջկա ծնողները, հակառակ դստեր կամքին, ամուսնացնում են նրան մի ուրիշի հետ: Պանդխտությունից վերադարձած տղան, աղջկա տան երդիկի մոտ, աղջիկն էլ երեխայի օրորոցի առջև` երգով խոսում են իրար հետ: Իրենց սերը քողարկում են` երգին տալով օրորոցայինի բնույթ: Սրանք այն դեպքերն են, երբ հասարակական բարքն ու մտածելակերպը արտացոլվում են օրորում:
Օրորների մի խումբ բովանդակում է պատմական թեմատիկա: Այսպես, երեխային օրոր երգելով` մայրը պատմում է երկրի ու ժողովրդի ծանր հոգսերի մասին: Մի կողմից նա իր մտորումներն է արտահայտում, մյուս կողմից էլ` կարծես թե ինֆորմացիա է հաղորդում իր զավակին, որն էլ իր հերթին պետք է դա փոխանցի իր սերունդներին:
Հետևյալը Սասունի օրորից է.
Րուրիգ էնեմ, դու րուրենաս,
Դու պստիկիս բարով մեծնաս:
Ասքյար բռնե սարեր բոլոր,
Հայոց հարսներ մացե մոլոր:
Մեկ այլ դեպքում պապը թոռան համար օրոր է երգում, և օրորի բովանդակությունը Հայոց Եղեռնի նկարագրությունն է:
Րուրի, րուրի, րուրի լաո,
Գիշերն անցավ, էղավ կեսը,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Թուրքերն էկան, լցվան գեղը,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Աղոթըրան նոր էր բացվե,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Ամեն մե տուն լաց ու կոծ էր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Հավարն էկավ, կոտորում էր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Էս իմալ, զուլում աշխարհ էր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Հեսիր տարան քո հորն ու մոր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Աշխարքի մեջ մացինք մոլոր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Փախանք, ընգանք վերան չոլեր,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Արև դիպավ մեր էրդըկին,
Րուրի, րուրի, րուրի լաո,
Կարոտ մացինք Մշու դաշտին,
Րուրի, րուրի, րուրի լաո:
Այսպիսով, հայ երաժշտական ֆոլկլորում օրորը պարզապես քնեցնելու երգ չէ, այլև կենցաղի, հասարակական բարքերի ու պատմության մասին ինֆորմացիա: Պատմական թեմատիկայով օրորները պատմական ժանրի երգերի հետ միասին փաստագրական նյութեր են և կարող են համարվել ժողովրդի տարեգրություն:
Նյութը վերցված է այստեղից (http://armscoop.com/?p=622#more-622):
Խնդրում եմ Կանաչյանի օրորոցայինի խոսքերը դրեք, ով ունի: Կարելի է սովորել: :)
Երկար փոնտրելուց հետո վերջապես հայկական օրորոցայինի մասին մի հոդված գտա համացանցում: Շատ հետաքրքիր է, բայց ավելին կցանկանայ կարդալ մեր օրորոցայինների մասին:
Հայ երաժշտական ֆոլկլորի օրորի տեսակը
Տաթևիկ Շախկուլյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս
....................
Նյութը վերցված է այստեղից (http://armscoop.com/?p=622#more-622):
Այս հոդվածին ծանոթ չէի, բայց Տաթևիկին ճանաչում եմ, շատ ընտիր անձնավորություն է :)
Խնդրում եմ Կանաչյանի օրորոցայինի խոսքերը դրեք, ով ունի: Կարելի է սովորել: :)
Հայֆոնում օգնեցին :)
Խօսք՝ Ռ. Պատկանեանի
Երաժշտ.՝ Բ. Կանաչեանի
Քո՛ւն երղի՛ր, պալաս, աչքըդ խուփ արայ,
Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրայ.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Մաւի հիլուններ կախիլ եմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն եղիր, մի՛ լալ.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Դուն ալ քո՛ւն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր, պալիկիս քուն տուր,
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
http://www.youtube.com/watch?v=Tt5fAUPUYeM
http://www.youtube.com/watch?v=OTOPk2C2up8
http://www.youtube.com/watch?v=y8Efa81vaVE&feature=related
E-la Via
19.04.2012, 13:41
Ագնա օրոր
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=u83yIsmR-wo#!
E-la Via
29.04.2012, 15:56
Լիլիթ Պիպոյան
http://www.youtube.com/watch?v=TB-D5cYJTv0&feature=share
Երեխաների լավ բարեկամ՝ Թալինեն:love
Իր օրոր ալբոմը:)
http://youtu.be/xpRv0GZ_NkY
Ալբոմի երգերը:)
http://music.gisher.ru/albums/1298 (http://music.gisher.ru/albums/1298)
http://www.youtube.com/watch?v=7KAmm7toK0s&feature=g-all-c
https://www.youtube.com/watch?v=8lXTYD5rRuM&feature=related
Շատ սիրունա...
https://www.youtube.com/watch?v=2tbafPGn2MQ&feature=related
Բայց սա էլ է լավ օրորոցային :)
http://www.youtube.com/watch?v=yYXJRbSvJCE&feature=related
Օրոր ճոճք եմ կապել
http://www.youtube.com/watch?v=JBDKpzx38JI&feature=related
Անահիտ Շահզադյան - Օրոր
http://www.youtube.com/watch?v=cTgKrz2yaKY
Sona_Yar
12.10.2012, 18:47
Արեգ Լուսինյան, Նանսեն Միքայելյան
«Բարի գիշեր»
Երգում է Լուսինե Զաքարյանը
http://www.youtube.com/watch?v=SNYU6y18u-Q&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=drXfr73lROE
Սա շատ ենք լսել ու ոնցոր թե թեմայում չկա:
http://www.youtube.com/watch?v=CgkntiNnBwA&feature=related
Եւս մի հիանալի օրորոցային:)
http://youtu.be/yt7aSfgvkek
Սա էլ cover-ը, որի շնորհիվ գտել եմ օրիգինալը:)
http://youtu.be/vpEU2zGXjUI
http://www.youtube.com/watch?v=EEumxfLx-0M
Sona_Yar
07.04.2013, 01:02
http://www.youtube.com/watch?v=DLsaj6eQ5Kk
Աննա Նշանյան Օրորոցային
:love
http://www.youtube.com/watch?v=6IaGK5TbtME&feature=share
Sona_Yar
09.06.2013, 21:35
Օրորներ
Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է : Հայտնի է նաև նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր և այլ անուներով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը : Սիրող մայրն օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում` ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր` գառնուկ, ուլիկ, փիսիկ, ծաղիկ և այլ: Համեմատությունները նպաստում են օրորների պատկերավորությանը.
Նանիկ , Գառնուկ ջան նանիկ,
Գոգնոց թոկերս օրորոց,
Ծառի թփերը ծածկոց ,
Մանր թփերը փաթթոց.
Լուրիկ , գառնուկ ջան լուրիկ,
Լուսնակը քե խաղցնի,
Արևը քե տաքցնի ,
Վերինը գա քե ծիծ տա :
Համեմատություններ անելիս բնականաբար իր զավակին անհուն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.
Ոչ մարն է բերեր նման ,
Ոչ արևն ու , ոչ լուսընկան ,
Քեզ եղնիկ սարին բերեր,
Ու շահան բալան սնուցեր
:
Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր , որոնց բովանդակությունն անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է .
Նանա բալիկս , նանա,
Չուր չքմես, չեմ խանա ,
Լուրիկ , լուրիկ, լուրիկ:
Փախե եկեր ենք Վանա ,
Տաճկու ձեռքեն դիվանա ,
Լուրիկ, լուիրիկ, լուրիկ,
Բալաս լուրիկ , լուրիկ, լուրիկ:
Օրորների այլ թեմաների հանդես գալը բացատրվում է երկու կերպ . երեխային օրորելիս տնային բազմազան հոգսերից ազատ կինը ընկնում է հիշողությունների գիրկն ու երգով արտահայտում իրեն հուզող զգացմունքները: Կամ ` օրորի միջոցով նա կրած տառապանքների ու տանջանքների, կորցրած հարազատների համար , ատելության ու վրեժխնդրության հրդեհ է բորբոքում , փոխանցում սերունդներին ողբերգական անցյալը , արթնացնում փոքրիկի սրտում հերոսական ոգի , ազգային արժանապատվության զգացում: Օրորնրն իբրև ժանր կենսունակ են այնպես , ինչպես սիրո երգերն ու ողբերն , հարսանեկան երգերը , քանի որ բոլորն էլ գեղարվեստորեն արտացոլում են կյանքի կայուն երևույթներ`ծնունդ , ամուսնություն , մահ:
http://www.zvartren.am/?module=article&utility=show_article&type=static_page&id_article=5&lang=am
http://www.youtube.com/watch?v=i5nZMGRk5cM
Sona_Yar
09.04.2014, 11:44
http://www.youtube.com/watch?v=tt3YQb6ZK6w&list=PL7753FE712C8A99D1
Հովհաննես Բադալյան-Օրորոցային
:love
Sona_Yar
04.11.2014, 15:41
http://www.youtube.com/watch?v=ck9F7ULqhus
Մելանյա Աբովյան, Արևելյան օրորոցային
Սա <<փլեյլիստ>> է, որ հղումը բացեք, էլի բաներ կբացահայտեք:
https://www.youtube.com/watch?v=oXwARSAD6jc&list=PL9kvds6DXIEHXz35hLbtO4MvQ1a1MML_0
Sona_Yar
09.02.2015, 19:25
https://www.youtube.com/watch?v=EaBha2P6pEg
https://www.youtube.com/watch?v=5bntfSP_6lw
Էս գործը շատ եմ հավանում։
https://www.youtube.com/watch?v=ZMGsiJ8YWFI&feature=player_detailpage