PDA

Դիտել ողջ տարբերակը : Բումերանգ



boooooooom
24.03.2012, 01:18
Սա իմ օրագիրն է: 80 օրից կլրանա 33-ս:Ինչ եմ արել? Ինչ եմ անում? Ինչ պիտի անեմ?
Ծնվել եմ Երևանում
Երբեմն ինձ թվում է, որ ես ոչ թե ապրել եմ, այլ կողքից դիտել եմ: Չեմ հիշում, թե մանկապարտեզում որևէ ընկեր կամ ընկերուհի ունեցած լինեմ: Հիշում եմ, որ չէի սիրում բորշը, որովհետև մեջը սևացած ծայրերով կաղամբներ կային: Իսկ մի տղա էլ, Կարճիկյան Տիգրան անունով, ինձ ստիպեց, որպեսզի մեկ ոտքի վրա կանգնեմ անկյունում: Հետո դպրոց: Զուգահեռ 2-րդ դասարանից երաժշտական դպրոց , ջութակ և դաշնամուր: Ահավոր էր. փողոցում խաղացող տղաների կողքով, ջութակով, փափյոնով անցնել: Ուզում էի արագ անցնեի որ չտեսնեն ինձ: Մինչև 4-րդ դասարան ձգեցի:
Դասարանում երբեք ինձ վատ չեմ զգացել, սիրում էի համադասարանցիներիս: 3-րդ դասարանից սկսեցի մաթեմատիկան սիրել. միգուցէ որովհետև սիրահարված էի մաթեմատիկայի դասատուի աղջկան, որը մեր դասարանից էր: Դպրոցն ավարտելուց հետո ժող. Ինստիտուտ`ֆինանսահաշվային ֆակուլտետ` հաշվապահական հաշվառում և աուդիտ: Լավ դասարանից հետո վատ կուրս, որտեղ սովորելը ամոթ էր համարվում / իհարկե տղաների մեջ/: Կուրսը միասնական չէր: 3-րդ կուրսում կույրաղիքի պատճառով հիվանդանոց պարկեցի, որտեղ և պարզվեց որ ես բնածին ունեմ ընդամենը մեկ երիկամ, որն ունենալով մեծ չափեր , աշխատում է 2 երիկամի տեղ: Բայց քանի որ առանց պահեստային անվադողի երկար ճանապարհ չեն գնում, ինձ բանակ չտարան: Ինստիտուտի վեջին կուրսում Հայրս ֆինանսական դժվարություններ ուներ. մենք /ունեմ 3 տարի փոքր եղբայր և 10 տարի փոքր քույր/ մեծացել էինք, ծախսերը շատացել էին: Սկսեցի օգնել Հորս: Մի քանի տարի նրա հետ աշխատելուց հետո զգացի, որ ոսկերչությունը վատ չի ստացվում ինձ մոտ: Որոշեցի մասնագիտանալ դրա մեջ: Արդեն 12 տարի է ինչ ոսկերիչ եմ: Այդ ընթացքում հասցրեցի ամուսինանալ ու մեկ աղջիկ ունենալ:
Սա որպես առաջին գրառում, մնացածը հետո

boooooooom
09.05.2012, 23:10
Առաջին անգամ ընտրությունների չգնացի... Չէի ասի թե ինձ լավ զգացի դրանից: Երևի պետքա գնայի: Բայց ում ընտրեի, եթե բոլորն ել նույնն են: Ոչ մի տարի նախընտրական քարոզչությունը սենց զզվելի չի եղել. հեքյաթների ժողովածու: Չեմ հավատում: Հայրս ասաց, որ եթե չեմ գնացել ընտրությունների, ուրեմն մոտակա տարիներին բողոքելու իրավունք չունեմ: Ավելի լավ, չեմ բողոքի: Իշխանություններից շատ բան չեմ ուզում` խաղաղություն, մնացածը մենք կստեղծենք:

boooooooom
13.09.2012, 01:31
Էսօր աշխատանքից տուն եկա. աղջիկս լացով ինձ դիմավորեց: Ուզումա կարատեի գնա, մաման ասելա պապայից հարցրու, ինքն էլ իր մեջ մտածելա, որ չեմ թողի: Մտածեցի` մենակ կարատեն էր մեզ պակասում, հետո էլ` իսկ ինչու ոչ? թող գնա

boooooooom
29.10.2012, 11:05
Սթափվիր մարդ արարած: Մարդկությունը շարժվում է որոշակի գծով:Երկրներ կան հետ են մնում, երկրներ կան լավ առաջ են ընկել: Երկրներ էլ կան, որ իրենց գիծը կորցրել են: Մեր երկիրը հետ է ընկել, ու հիմա մենք գնում ենք այն ուղղությամբ, որտեղից շատերը վերադառնում են:Վերադարձի ճանապարհը մեր կողքով է անցնում, ու եթե մենք մի փոքր խելացի գտնվենք, ու մի քիչ առաջ նայենք, մենք միանգամից կկտրենք ճանապարհը ու կմիանանք մեզանից ավելի առաջ գտնվող վերադարձողներին:Սեքսը կյանքի նպատակ մի դարձրեք, այն օգտագործեք որպես միջոց: Շատ ավելի լուրջ համամարդկային խնդիրներ կան, որոնք դրվել են մի կողմ: Հերիքա քննարկեք, թե ով ում հետ է քնում, ինչպես է քնում, որտեղ է քնում: Միթե դա է ձեր ուղեղի եզրը?

boooooooom
07.11.2012, 12:25
Ահավորա: Կարդում եմ ամենաթեժ թեմաների, ամենաթեժ քննարկումները. բոլորին հասկանում եմ, բոլորի հետ համաձայն եմ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ: Ոնց որ մեջս 2 մարդ ապրի.

boooooooom
15.11.2012, 23:40
Էսօր իմ կյանքում մեծ փոփոխություն եղավ: Ամբողջ օրը անկախ ինձանից ժպտում էի, բայց միաժամանակ անհանգիստ էի, ոնց որ ինչ որ նոր վիճակ լիներ: Շուրջս խոսում էին. ես ուրիշ չափողականության մեջ էի: 15.10.12թ, առավոտյան 10:30, 2.5 կգ, 45 սմ. մարդ ավելացավ, Արան ծնվեց: Այ քեզ հետաքրքիր կյանք

boooooooom
16.11.2012, 20:19
Նախ շնորհակալություն շնորհավորանքների համար: Տարոսը տղա չունեցողներին լինի: Հետո ուղղեմ գրածս` 15.11.12թ ;)

Էսօր արդեն լավ եմ. խելքս գալիսա տեղը, բայց ժպիտը չի անցնում :)

boooooooom
25.12.2012, 02:12
Էսօր 90-ականներից երգեր եմ լսում :love :Հիմա հեշտ է. երգ ես ուզում? ինտերնետը քեզ կօգնի. Ուրիշ էր էն ժամանակ: Հեռուստատեսությամբ երգեր շատ քիչ էին տալիս:Իհարկե հովհարային անջատումներն էլ մյուս կողմից էին գրոհում: Կարճ ասած երգի միակ հասանելի աղբյուրը ռադիոն էր: Շատ փոքր ժամանակից սիրում էի ռադիո լսել: FM հաճախականության վրա հայկական ռադիոկայան չկար. ես մի թուրքական ալիք էի գտել, որը դարձավ ինձ համար արտասահմանյան երաժշտության աղբյուր: Մագնիտաֆոնի կասետներ ինքս չէի կարող գնել. նախ այդքան փող չունեի, հետո էլ չգիտեի թե դրանք որտեղից կարելի էր գնել:Կասետներ ժամանակ առ ժամանակ հայրս էր գնում իր համար, ես էլ օգտվում էի: Հիշում եմ ` Չելենտանո, Տոտո Կուտունիո, բիթլզ, ռոքսեթ: Ինձ դուր եկած կասետները մնում էին, իսկ մնացածի վրա ես ռադիոից երգեր էի ձայնագրում: Ժամերով էդ թուրքական ռադիոն էի լսում, որն իդեպ բացառապես արտասահմանյան/ ոչ թուրքական/ երաժշտություն էր հեռարձակում: Ամեն ինչ չէր որ դուրս գալիս էր, բայց որպեսզի հերթական սիրածս երգը բռնացնեի ու ձայնագրեի օրերով ռադիո էի լսում. դժվար էր: Մագնիտաֆոնի մեջ միշտ дижурный կասետը դրված էր` ձայնագրությանը պատրաստ:Բա որ "ծամում" էր լենտը, հենց իմ սիրած երգի վրա :( լավագույն դեպքում, եթե կարողանաիր մագնիտաֆոնի երախից լենտը առանց կտրելու հանեիր, էդ մասը վատ էր երգում: Վատագույն դեպքում լենտի "ծամած" մասը կտրվում էր և մանիկյուռով , իսկ հետագայում, երբ տեխնոլոգիաները զարգացան նաև սկոչով կպցնում էինք:Արդյունքում սիրված երգի մի մասը մագնիտաֆոնը խժռում էր ու դա մեծ տխրություն էր: Հետո կամաց-կամաց սկսեցին, մեկը մյուսի հետեվից, ծլել հայկական և ռուսական ռադիոկայանները: Միաժամանակ քաղաքը լցվեց "զապիսնոց"-ներով. կասետն արդեն հասանելի էր ինձ, երբ հայտնվեց CD-ն: Հնչողությունն անհամեմատ լավն էր, չէր ծամում, բայց թանկ էր: Որոշ ժամանակ անց CD-ն էլ մի քիչ հասանելի դարձավ:Մի քանի CD գնելուց հետո սովորեցի ինտերնետից երգ քաշել: Հենց այստեղից էլ արժեզրկվեց այն, ինչով ապրում էի. քաշեցի բոլոր սիրածս երգերը, էնքան լսեցի, որ հոգնեցի դրանցից: Նոր երգերը ականջիս "չեն նստում":
Հիմա հեծանիվ եմ քշում: Հուսով եմ, երբ դրանից էլ հոգնեմ, մի լավ բան կգտնեմ :)

boooooooom
14.08.2013, 14:40
էս աղջիկս ումա քաշել սենց ծույլիկ Նայում եմ իմ դպրոցական գովասանագրերը, մի էտքան էլ կինս ունի, բայց արի ու տես, որ Լինան չի ուզում ամառային առաջադրանքը գրի։ Ամբողջ օրը տուրուդմբոցա դրա համար։ Էն օրն էլ գրել էր "ոչխարհ" :D

boooooooom
20.09.2013, 02:50
Էսօր Լինային դպրոցից ես պետք է տուն տանեի: Նենց ստացվեց տարվեցի գործով, և երբ կինս զանգեց, ստուգելու համար, թե արդյոք չեմ մոռացել, ես, թեև աշխատավայրում էի, բայց ստիպված խաբեցի` ասելով, թե ճանապարհին եմ: Զանգին մնացել էր 10 րոպե. հաստատ ուշանում էի: Հիմա վազում եմ շնչակտուր դեպի մեքենան ու հիշում, թե ոնց էր Հայրս տարիներ առաջ մոռացել ինձ ու փոքր եղբորս մանկապարտեզում :( Ձեռք ձեռքի տված` անհույս սպասում էինք մուտքի մոտ: Անչափ տխրել էինք, որ մեզ մոռացել են: Երկար սպասելուց հետո դայակը մեզ տարավ իրենց տուն / նա մոտ էր ապրում/: Ուշ երեկոյան Հայրս հայտնվեց. շատ էինք ուրախացել, որովհետև էլ հույս չունեինք: Մինչև հիմա Հորս կատակով հիշեցնում ենք: Արի ու տես, որ ես էլ "սայթաքեցի" :

boooooooom
22.11.2013, 09:55
Լինային հասցրեցի դպրոց, մեքենան թողեցի դպրոցի դիմացը (Բաղրամյանի վրա) ու ոտքով եկա աշխատանքի՝ ոչ առաջին անգամ։ Ճանապարհի կեսից ականջակալները խցկեցի։ Տխուր ռիթմերի հետ տխրելով, աշխուժների հետ ռիթմի տակ քայլելով, մարդկանց դեմքերին նայելով հասա աշխատավայր (Խորենացի 24) ։ "Պրոցես"-ի մոտով անցնելուց ժպտացի,հիշելով, որ այդտեղ ծանոթ, հետաքրքիր մարդ է աշխատում՝ մտածելով, որ ափսոս էս ժամին փակ է, թե չէ հաճույքով դառը սուրճ կխմեի։ Ինչևէ, դրական լիցքավորված հասա աշխատանքի։ Սկսենք…

boooooooom
04.12.2013, 11:59
Էս քանի օրը շատ եմ մտածել, թե որն է ճիշտ և որը՝ սխալ։ Մի բանի մասին շատ երկար մտածելուց, հասնում եմ մի կետի, որտեղից սկսել եմ, ու հենց էդ կետում հանդիպում եմ հակասությունների։
Երբեմն տեսակետդ ապացուցելու համար շատ թանկ գին պիտի վճարես, երբեմն այդ գինը իր մեջ ներառում է քո և, որն ավելի սարսափելի է, քո հարազատների կյանքը։ Շոշափելով ազատությանդ սահմանները՝ վերադառնում էս նորմալ ընթացքին։
Կյանքը շարունակվում է։

boooooooom
03.09.2014, 22:12
3օր առաջ գնացի ու շրթհարմոն առա: Էսօր կինս հայտարարեց, որ ինքը նյարդայնանումա արդեն իմ նվագից: Բայց ես չեմ պատրաստվում հետ դառնալ ճանապարհի կեսից: Ահա իմ առաջին "գլուխգործոցը" :

https://www.youtube.com/watch?v=-KT3yTY2DmM&list=UUb3lUClF_2q7CO0UAlfW-Rg

boooooooom
11.10.2014, 23:46
Հիմա հեծանիվ եմ քշում: Հուսով եմ, երբ դրանից էլ հոգնեմ, մի լավ բան կգտնեմ :)

Գտել եմ :), շրթհարմոն:love : Հիմա փորձում եմ ինքնուրույն սովորել, որ չստացվի պիտի դիմեմ մասնագետի, բայց պիտի սովորեմ: Որ հաջողություններ ունենամ, օրագրումս կկիսվեմ: Wish me luck!

boooooooom
20.10.2014, 00:39
Շատ խիստ չդատեք. դժվար գործիք է

https://www.youtube.com/watch?v=FMxB9ftcqU4

boooooooom
13.01.2015, 11:24
Ես վերջերս հայտնաբերել եմ, որ շատ արագ կարողանում եմ "վատ վերջ" պատկերացնել ու դրա դեմն առնելու ուղղությամբ սկսում եմ քայլեր մտածել։ Ու նենց կպչուն, խառը մտքերա գալիս (հիմնականում գիշերը՝ երբ բոլորը քնած են), որ քիչա մնում գլուխս տրաքի։ Որպես կանոն մի քանի օրից ամեն ինչ գնումա ավելի լավ սցենարով ու ես մտածում են. "թե խի էի խառնվել իրար?"։ Էս վերջին դրամի արժեզրկման ժամանակ հասել էի արդեն նրան, որ հայաստանում սով է սկսվելու, ու որ լավ կլինի, որ ես հաց թխել սովորեմ։ Այո ընկերներ, ինչքան էլ փորձում եմ ինձ հավասարակշռված պահել, ես паникёр եմ։

boooooooom
16.01.2015, 01:04
Էս ամեն ինչը իմ սրտով չի, ես հլը որ ստրուկ եմ, որովհետև թույլ եմ։ Երբ ես կուժեղանամ, հետ կնվաճեմ իմ ազատությունը։ Բայց դրա համար ոսկյա զարդերը պիտի վաճառվեն։ Մի մտածեք որ միակ լուծումը ոստիկանների գլուխը ջարդելն է, ընդհակառակը, դա մեզ թուլացնում է։ Մնացածը չեմ գրում. մեկա համամիտ չեք …

boooooooom
03.02.2015, 10:20
Զանգա գալիս կրկեսի տնօրենի հեռախոսին.
—Ալո, բարև ձեզ, ինձ աշխատանք է հարկավոր։
—Բարև ձեզ, իսկ դուք ինչ եք կարողանում անել?
—Ես կարողանում եմ երգել և պարել ։
—Հա, բայց դա բոլորն են կարողանում անել։
—Հա բայց ես ձի եմ։

Մեկ-մեկ, որ իմ ուժերից վեր բան են ինձանից պահանջում, ուզում եմ ասեմ «հոպ ախպեր, ես բուհում լավ չեմ սովորել, ու արդեն 100 տարիա բանվորություն եմ անում, ձեզանից շատ ես եմ ուզում ավելի խելացի լինել, բայց "Մայր պլատան չեմ կարող փոխել (լավագույն դեպքում RAM-ը կփորձեմ)։

boooooooom
29.03.2015, 01:17
Հերթական անգամ մտքերս գրեցի, սեղմեցի արագ պատասխանել ու պարզվեց ես ակումբից ավտոմատ դուրս եմ եկել ու մտքերս կորան անվերադարձ: իսկ ես նյարդայնանում եմ, երբ ստիպված եմ լինում վերհիշել գրածս ու արհեստական նորից գրել: չեմ գրի:angry
Լավ ստիպեմ ինձ:
Ասածս էնա, որ ես երբեք ազատ չեմ: Ես ունեմ հարազատներ, ընկերներ, կին, երեխաներ, հարևաններ (որոնց սովորաբար միայն բարևում եմ): Ասում եմ կգա՞ մի ժամանակ, որ ես ազատ կանեմ/կասեմ առանց մտածելու, որ մերոնք վատ կզգան, կինս չի հասկանա, իսկ որ ամենավախենալուն է երեխաներս կամաչեն իրենց հասակակիցների մոտ որ տենց տարբեր պապա ունեն: Անկեղծ եմ ասում, ուզում եմ տարբերվեմ, ուզում եմ բոլորը տարբեր լինեն: Իրականում տենց էլ կա. բոլորը տարբեր են, բայց բոլորի վրա մի հատ հաստ կլեպ կա, որ հիմնականում նույն գույնն ունի ու նույն նյութիցա: Ու ամեն օր մենք հագնում ենք էդ կլեպը, նոր սկսում շփվել միմյանց հետ: Ու համայնքի համար կարևոր չի թե կլեպի ներսում ինչ է. կարևորը բոլորինը լինի նույն գույնի ու նույն նյութից: Ամեն ժամ զգում եմ էդ կլեպի ծանրությունը ու ուզում եմ շպրտեմ, բայց...
Դե լավ Վարդան, դզվի, ամեն ինչ լավա, կլեպդ հանի որ քնես, իսկ առավոտյան, աչքերդ բացելուց ակնթարթ առաջ չմոռանաս հագնել:

boooooooom
29.03.2015, 20:13
Էսօր կարդում եմ երեկվա գրածս։ Արա էս որ կարդան, կմտածեն… ամենավատը կմտածեն։ Չէ հայեր, ես վատ բաներով չեմ ուզում տարբերվեմ, նենց նորմալ, լավ, անվնաս բաներով (խոսքի մազերի սանրվածք, հագուստ, երաժշտությու, հասարակ պահվածք…), կլեպով :)

boooooooom
31.03.2015, 21:59
—Պապա՛, մեքենայիդ վրա պիտի անմոռուկ կպցնեմ։
—Չէ՛ Լինա ջան, էդ մեկը չեմ կար քեզ թույլ տամ։
—Բայց ինչի, բոլորը կպցնում են. մենք էլ կպցնենք։
—Լինա ջան, էդ անմոռուկը, որպես խորհրդանիշ ինձ դուր չի գալիս, և ես չեմ սիրում մի բան անել, ինչա բոլորը անում են։
—Պապա ուրեմն դու թուրք էս։
Դե արի իրա լեզվով բացատրի…

boooooooom
24.05.2015, 23:58
Մենք ունեինք ընդամենը մի ընդհանուր հայտարար` երկուսս էլ սիրում էինք The cranberries խումբը և հատկապես սա

https://www.youtube.com/watch?v=9aCX59dQ5ts
Ու չնայած հիմա նրանց ոչ ոք չի լսում, ես ու կինս երբեմն ժպիտով հիշում ենք :love

boooooooom
30.05.2015, 22:02
Քանի որ ես հորական կողմի Պապիկիս առաջին թոռնիկն էի, իսկ նա էլ журналист մարդ էր, մի քառատող էր գրել ծննդյանս կապակցությամբ, որը եթե մի տեղ չգրեմ կկորչի կգնա. ինքը արդեն ողջ չի որ հարցնեմ, ես էլ հազիվ հիշել եմ։

Գրածներս թող չտպեն, թող չկարդան

Միևնույնն է պիտի ապրեմ հավերժի հետ

Թոռնիկս է ահա ծնվել՝ մի նոր Վարդան

Ինձ չի կարող տիղմով պատել և ոչ մի հողմ աշխարհաբեկ։

©Վարդան Մկրտչյան

boooooooom
16.06.2015, 23:07
Անլուրջ մաըդ. քարով չխփեք...

https://www.youtube.com/watch?v=tNnXwCyLsSA

boooooooom
27.06.2015, 23:16
Փորձս նվիրվում է ամուր նյարդեր ունեցողներին:

https://www.youtube.com/watch?v=YoCakkrsusg

boooooooom
01.08.2015, 00:53
Գրողը տանի, ես չեմ կարող ձևացնել, թե բարձր երաժշտական ճաշակ ունեմ. ես սա էլ եմ սիրում: Միգուցե որովհետև դա շատ վաղուց էր, ես 10-րդ դասարանում էի, ու միշտ
(թաքուն) սիրահարված...

https://www.youtube.com/watch?v=7X3gkXCoeZ8
Հ.Գ. Ժ.Ֆրիսկեն եսիմ ինչ երգչուհի չէր, բայց ջահել էր. ափսոս

boooooooom
28.11.2015, 23:28
Գրառում, որ պիտի արվեր ուրիշ տեղ, ուրիշ մարդկանց համար

***Արդեն ահագին ժամանակ է ինչ ֆեյսբուքի նյուզֆիդս ուտելիքներով է ողողված, որովհետև ինձ բախտ է վիճակվել դառնալ "Ուտում ես, նկարը դիր" խմբի անդամ: Հիմա սենց մի հատ մոմենտ կա` ուտելու ժամանակ մոռացել եմ ուտելիքս նկարեմ, բայց շուտով պիտի նորից նրան հանդիպեմ, կլինի երկրորդ հանդիպման ժամանակ նկարեմ? Թե դրա համար պետք ա առանձին խումբ բացել? ***

Այ սենց զզվելի մտքեր
:D

boooooooom
02.08.2016, 00:12
Տանը լռությունն է տիրում. բոլորը քնած են, բացի ինձանից իհարկե: Նայում եմ պատի ժամացույցին` 23:45: Մի բան էն չի (ոնց որ միշտ). ուղեղիս վրա փոքրիկ լուսադիոդ է թարթում` քաղցրի ինդիկատորն է, պահանջ կա: Անկախ ինձանից քայլում եմ խոհանոց, բացում սառնարանը ու օօօօ Մառոժնիիի: Նորից նայում եմ ժամին. գիշերով քազցր ուտել չի... հետո հեծանիվ կքշեմ տեղը կհանեմ: Եվ ահա ես արդեն կերա մի մեծ բաժին "Մառոժնիիի", թվում էր, թե պահանջը բավարարված է, մեկ էլ նկատեցի որ սեղանի մի անկյունից` թաքնված, ինձ է նայում ելակի Մուրաբաաաան: Միանգամից մտքումս այն խառնվեց Մառոժնիիի-ի հետ: Անհապաղ մտքերն իրականություն դարձրեցի: Շատ էր: Բայց պետք չի:

boooooooom
24.12.2016, 02:22
Քար լռություն, անքնություն. զգում եմ սրտիս աշխատանքը: էն որ անընդհատ ինչ որ մի բան էս սարքում, ինքը գնալով մեծանում ա, գետնից կտրվում, բարձրանում ա վեր:Դու էլ ներքև նայելով մտածում ես "Տենաս ճիշտ եմ սարքում? Չի փլվի?": Մեկը չկա մի խորհուրդ հարցնես, որ լինի էլ չեմ հավատա: Ինչ որ մեկը կարող ա նայի ու չպատկերացնի էլ թե ինչքան ժամանակ ա որ ես էդ նույն շինության վրա եմ աշխատում մինչ դեռ ինքը մի քանի հատ սկսել ու կիսատ ա թողել (էն, ով որ կիսատ չի թողել, սովորաբար ուրիշի սարքածին չի նայում. ժամանակ չունի):
Լավ, մեկ էլ փորձեմ քնել. բալքի ստացվի:

boooooooom
11.06.2017, 02:09
Բոլորը քնած են։ Ե՞ս, դե ոչ իհարկե։ Ականջակալներով լսեցի բոլոր հնարավոր սիրածս երգերը, երազեցի, մտածեցի ու էլի չի քնվում։ Ես գիտեմ՝ նորից ծննդյանս օրն ա մոտենում իր դեպրեսիայի մեգադոզայով։ Անհիշելի ժամանակներից ծննդյանս օրվա նախօրեներին միշտ երազել եմ նենց քնել, որ արթնանամ 2օր հետո։ Ես չգիտեմ։ Որոշել էի ֆբ-ում ծննդյանս օրը նախօրոք փոխել, բայց պարզվեց ամեն ինչ հնարավոր է խմբագրել, բացի ծննդյան օրվանից։ Չէ, դուք ինձ սխալ չհասկանաք, ես սիրում եմ իմ կյանքը ուրախ եմ, որ ծնվել եմ, սիրում եմ ծնողներիս, եղբորս, քրոջս։ Բայց այ էդ օրվա արհեստական բեքգռաունդը ինձ հունից հանում ա։
Որոշել էի կնոջս ու երեխաների հետ փախնել մի անտառ ու ամբողջ օրը թափառել այնտեղ, բայց ախր դա նրանց կհոգնեցնի։ Թե իմանայի, որ կա մեկը ում դա նույնքան հաճույք կպատճառի որքան ինձ... Ես հորոսկոպներին չեմ հավատում, բայց էդ երկվորյակի նշանի կեսը ես եմ իսկ մյուս կեսը, կարծես չի կարողացել ծնվի, որովհետև ես միշտ փնտրում եմ մեկին, բայց հայտնաբերում եմ, որ մենակ եմ։
Չէ, ես չեմ նվնվում (կամ տզտզում), որովհետև վաղուց հարմարվել եմ ինձ բաժին ընկած կյանքին, բայց, գրողը տանի, ոնց որ ամեն ինչը ինչ որ չնախատեսված, չհղկված սցենարով գնա։
Բայց, խաղաղ, հղկված կյանքն էլ մի բան չի՝ սպիտակը սպիտակի ֆոնի վրա։
Ինչևէ, կյանքը հետաքրքիր երևույթ է ու ես անպայման կսպասեմ նոր "սեզոններին": (շուտով 38-րդը կսկսվի)))

boooooooom
08.08.2017, 02:44
Մութ տարածության մեջ տարբեր ֆորմաների հայելիներ են դանդաղ պտտվում։ Անհայտ տեղից լուսավորված միտքս դանդաղ անցնում ա դրանց միջով։ Մերթընդմերթ արտացոլանքս եմ նկատում մերթ մի հայելու մեջ, մերթ՝ մյուսի։ Ես դանդաղ փոփոխվում եմ ամեն նոր հայելու մեջ նայելով։ Երբեմն էս ամենը մի որոշ ժամանակով ցնցվում ա, ինչ որ արտաքին տատանումներից, հայելիները բարձր հաճախականությունից խամրում են ու էլ չեն արտացոլում։ Բայց դա ընդամենը մի քանի ակընթարթ, որոնց ընթացքում միտքս ֆիզիկապես չի հասցնում խուճապի մատնվել։ Հետո նորից վերականգնվում ա դանդաղ ընթացքը...
Ապրելը հետաքրքիր ա։

boooooooom
25.08.2017, 12:26
Խնդրում եմ գրածս չընդունել որպես հանդուգն ու կարգազանց գրառում։ Կարդացել եմ նախազգուշացումները ու եթե կգտնեք, որ արժանի եմ պատժի, ապա պատժեք ամենայն խստությամբ։ Բայց ես այլ բառերով չեմ կարող փոխանցել ասելիքս։
Օղորմածիկ պապս ասում էր. "Թոռնիկ ջան, ամեն տռանի ոռին, որ մի մի բամբակ դնես, ապտեկաներում հիվանդների համար բամբակ չի մնա": Միչդեռ հայրս հակառակն էր/ա պնդում, թե "տռողի դեմը, պիտի շալվարդ իջացնես ու մի հատ նենց ցռես, որ իմանա տռելը ինչ ա"։ (հազար ներողություն եմ խնդրում):
Սաղ կյանքս հետևել եմ պապուս տված խորհրդին ու հիմնականում անտեսել եմ շատ բաներ։ Բայց արի ու տես, որ կյանքում հաճախ պատահում են էնպիսի իրավիճակներ, որ հնարավոր չի "սուս մնալ":
Եկեք իրար չհասցնենք կրիտիկական վիճակների, փորձենք մեր նյարդերը չքայքայել, ոյտև դա շատ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, սիրենք զմիմյանց։ Հուսով եմ, էլ սենց գրառում չեմ անի։ Նորից ու նորից ներողություն:

boooooooom
06.09.2017, 09:30
Արա դե խի՞ փակեցիք էն "Տղամարդու մարմին"-ը. բան ունեի գրելու))))
Էս քանի օր ա առավոտ շուտ ոտքով քայլելուց մի հատ օծանելիքի խանութի մոտով եմ անցնում, որի գովազդային պաստառի վրա մի բան էր հա աչքովս ընկնում՝ էս տղամարդու մարմնի մազերը, պարզ երևում ա, որ տժիկով (մազ կտրելու գործիք) թեթևացրած ա՝ ոչ սափրած։ Ու ամեն անցնելուց մտքովս անցնում էր. "կարող ա՞ տենց ավելի կոկիկ ա, հարմար ա" ։
Էն օրն էլ տանը դա հիշեցի, վերցրեցի տժիկը, դրեցի մոտ 0.5 սմ-ի վրա ու գոտկատեղից վերև տժժժժժժժժ...
Այ չտեսնեի ես էդ գովազդը, այ չանցնեյի ես էդ խանութի մոտով. երեք օր ա մի հիվանդագին քոր ա ընկել մարմնովս մեկ, մի ծակծկոց, մի ահավոր վիճակ։ Ախր ոնց էի մոռացել, որ ես բրդից շոր չեմ կարողանում հագնել նույն ծակծկոցի պատճառով։ Վախ ոնց եմ կարոտել բրդոտ ժամանակներս, անհամբեր սպասում եմ երբ ա էլի աճելու, որ էլ կյանքում ձեռք չտամ))))))
Ինչի գրեցի՞ էս ամենը. ՉԱՆԵՔ ՍԵՆՑ ԲԱՆ։

boooooooom
08.02.2018, 01:52
Ես ոսկերիչ եմ /վերջերս ավելի շատ արծաթագործ/, կամ ավելի ճիշտ կլինի ասել, թե ոսկերչության մեջ որոշ բաներ կարողանում եմ անել։ Դա իմ միակ փողի աղբյուրն է․ ես դրանով եմ պահում իմ ընտանիքը։ Արտասահմանից օգնող չունեմ, հարուստ չեմ, բայց շատ բաներ զոհաբերելով աշխատանքիս, հասել եմ նրան, որ պարտքեր չունեմ։
Մի քանի տարի վերավաճառողների համար աշխատելով, ես նկատեցի, որ վաճառողները ավելի "քիչ" աշխատելով, ավելի լավ են ապրում։ Ու եկա էն համոզման, որ շատ ավելի արդար կլինի, որ իմ պատրաստածս ինքս էլ վաճառեմ։ Մտածեցի, որ անգամ փոքրիկ խանութ ունենալու համար պիտի տեսականի ունենամ։ Միակ աղբյուրս պատվերներն էին, որոնք էնպես էի պատրաստում, որ հետագայում կարողանամ դրանցով իմ փոքրիկ խանութի տեսականին ունենամ։ Համարյա պատվեր բաց չեմ թողել, կաշվիցս դուրս գալով հասցրել եմ։ Տեսնելով, որ արդեն որոշ մոդելներ ունեմ, որ կարող եմ ցուցադրել-վաճառել, սկսեցի քիչ-քիչ դրանցից պատրաստել ու փորձել վաճառել։
/Վաճառեցիր բա չէ/ Մեկ էլ հերթով պատվիրատուներս/ընկերներս հայտարարում են, որ իրենք դա պատվիրել են, որ միայն իրենք ունենան։ Ախր դուք չեք էլ պատկերացնում, թե ես ինչ "գին" եմ վճարել էդ ամեն ֆորմայի համար ու ինչ սպասելիքներ ունեմ։

Ինչևէ․ խնդրում ու պահանջում եմ, այսուհետ ինձ զարդ չպատվիրեն էն մարդիկ/ընկերներս, որոնք ուզում են էդ զարդից միայն իրենք ունենան։ Խնդրում եմ, ինքնուրույն պատրաստեք, կամ գտեք մեկին, ով որպես հոբի կզբաղվի էս գործով, որովհետև ես վաճառում եմ զարդը, ոչ թե "ինձ"։

Ես տուն-տեղ, Երեխաներ ու հազար ու մի պարտավորություններ ունեմ։ Ես խաղ չեմ անում աշխատաժամին։

Ներողություն

boooooooom
20.06.2018, 23:42
Երեկ մի քիչ երկար էի մնացել արհեստանոցում: Սոված էի, ալարեցի խանութ գնամ, նայեցի շուրջս ու միակ ուտելին օրվա ընթացքում կերածս ծիրանի կտերն էին: Ու էդտեղ մի միտք ծագեց, որ կարելի է ծիրանի կորիզը կրակով վառել էն աստիճանի, որ միջուկը բովվի: 3 հատ կուտ դրեցի քարին ու փուքսի կրակը պահեցի դրանց վրա: Մի կողմը սևացնելուց հետո շրջեցի մյուս կողմն էլ սևացրեցի, հետո դրեցի մի քիչ սառեց, ու ջարդեցի... Միջուկը բովվել էր ու էդ վառված փայտի համն էլ էր տվել: Քյասար մե հրաշք: Էսօր էլ կրկնեցի: Բայց դուք դա դժվար թե կարողանաք կրկնել, որտև փուքս չունեք:

Տղես առավոտ շուտ իրա պուպուլիկն էր մեզ հյուրասիրում. պոկում տալիս էր, թե բա կերեք: Աղջիկս խանդի տեսարաններ ա սարքում, մթոմ իրեն ավելի քիչ ենք սիրում քան էդ փոքր խելառին: Չի գիտակցում, որ ինքը արդեն էնքան ա մեծացել, որ առաջվա պես չեմ կարա հետը ջրիկանամ: Կինս. չեմ պատկերացնում թե ինչ ա գտել իմ մեջ, ես իրա տեղը շուտվանից ավելի լավին գտած կլինեի: Վոշմ, ոնց որ ամեն ինչ իրա հունով գնում ա... Ես` լավ եմ :)

boooooooom
02.03.2019, 22:18
Էսօր իմ տղեն առանց օգնության կարողացավ 2 ականի հեծանիվ քշել։ Ես հրաշքների չեմ հավատում, բայց էդ պահը հրաշքից ոչնչով պակաս չէր. էն որ հրեցի ու գնաց ինքնուրույն :love

****

Երբեմն ինձ թվում ա, որ Յանդեքս մյուզիքը իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ինձ ճանաչողները։ Լուրջ, որ ինչ որ մեկին ականջակալներով փողոցում տեսնում եմ, առաջին միտքը էդ "տենաս ի՞նչ ա լսում"-մն ա։ Երբեմն ինձ թվում ա որ դիմացինիս մասին ինձ ամենաշատ ինֆոն իրա (իրական)փլեյլիստը կտա, էն որ ինքը ականջակալներով ա լսում։
Ու ես զգացել եմ էն գլոբալ փոփոխությունը, որ իմ մոտ լինում ա, երբ ականջակալներիս մեջ մի երգը փոխվում ա մյուսով. քայլվածքս ա փոխվում, դեմքիս արտահայտությունը, մտքերս, զգացողությունս, ու էդ ամենը շատ կտրուկ։ Ես սիրում եմ իմ սիրած երաժշտությունը։ Հենց էս գրառումը գրվել ա Soul Asylum-ի Runaway Ttain-ի տակ։
Ց։

boooooooom
03.04.2019, 09:27
Բում Կազանովա 15սմ
Էս կերպարը ինձանից իրականում կիլոմետրերով հեռու ա։
Ես իրականում նման եմ էն վեգանին որ ամբողջ օրը ուտելիքից ա խոսում, բայց համարյա օդով ա սնվում։
Հա ու ուրիշ ձև հնարավոր չի. ես ինքս եմ ինձ սահմանափակում, 1)որ միշտ մինիմալից անգամ մաքսիմալի հաճույք քաղեմ, այլ ոչ թե էդ ամենը դառնա սովորական բան ու սկսեմ նոր կայֆեր փնտրել, 2) որովհետև ես կին ունեմ ու երեխաներ։
Ուղղակի մեկ մեկ որ շատ եմ "գոտիներս ձգում" ինչ որ "սեռական մտքերի գունդ"-ա մեջս հավաքվում ու տարբեր ձևով պայթում ա։
Իսկ դուք դրել եք "Կազանովա", եսիմինչ, չէ մի չէ))))
Շնորհակալություն ուշադրության համար։

boooooooom
27.05.2019, 03:37
Բում ջան, գնա գործիդ ապ ջան, էս նավերը շատ սիրուն են, բայց քեզ համար տոմս չկա, դու միշտ օտար ես էս կյանքի տոնին։ Պապս ասում էր, թե "էս կյանքի գործը ոնց էլ բռնես, կլինի": Մի ձև լեվելդ պիտի անցնես, թքած թե համարյա ոչինչ չի ստացվում, քեզանից հետո կստացվի։
Այնուամենայնիվ դու սիրում ես էս կյանքը. ոչինչից հաստատ լավն ա։
Շարունակի մի ձև:
Մի նվնվա, բլի՛ն. քեզ չի սազում։ :angry

boooooooom
30.07.2019, 23:20
Որոշ կարգավորումներ ինձ մոտ շատ հստակ ա դրված ու փոփոխման ենթակա չի։ Մի փորձիր ինձ գնել, ես չեմ վաճառվում իմ կամքին հակառակ։ Ես կվերցնեմ տվածդ (ես դրա ղադրը գիտեմ), բայց ոչ մի լավ բան չեմ տա ի պատասխան։ Ես կհամբերեմ ամբողջ մնացորդի չափով, կսպասեմ, ինչքան հնարավոր է սպասել, բայց երբեք քո կամքին հակառակ ոչինչ չեմ անի. դա ինձ վնաս կտա, քեզ էլ, հաստատ։

boooooooom
01.04.2020, 12:25
Իսկ ձեզ մոտ լինում ա՞, որ գրառում անեք ու վստահ չլինեք, որ ամեն ինչ ճիշտ եք մտածում ու տենց էլ չհրապարակեք այնտեղ, որտեղի համար որ գրել եք։ Ստորև ներկայացնում եմ գրառում ՖԲ֊ի համար նախատեսված ու տենց էլ չհրապարակած։ Եթե կգտնեք նրանում հատված, որ կցանկանաք քննարկել, ապա ազատ տարեք համապատասխան թեմա և քննարկեք ինչքան ուզում եք)))


"Ես ավելի հակված եմ հավատալ, որ շրջապատված եմ մեծամիտ մարդկանցով (ինձ էլ ներառած), որոնք անկասկած ինչ որ մի կոնկրետ "ուղղությամբ" գերազանց գիտելիքներ պետք է որ ունենան։ Ժամանակի ընթացքում վստահություն ու խիզախություն են հավաքում ու անտեսելով ինֆորմացիայի իրենց աղբյուրների ոչ վստահելի ու ոչ հավաստի լինելը, հաճախ նաև անբավարար լինելը, կարծիքներ են հայտնում, ավելի հաճախ դիտողություններ են անում, քննադատում ու վատաբանում են իրենցից շատ ավելի խելացի, մարդասեր, ինֆորմացված մասնագետներին, առանց նկատելու , որ դուրս են եկել իրենց իմացածի սահմաններից ու մտել են մեկ ուրիշի մասնագիտական դաշտ, որտեղ իրենց խորհուրդներն ու դիտողությունները հաճախ արժեք չունեն, ուշացած են, պարզունակ են ու ավելի շատ խանգարում են։ Հաճախ, որպես հիմք օգտագործելով փուչ դավադրությունների տեսությունները, անհիմն ինֆորմացիա անհայտ աղբյուրներից ու իհարկե իրենց (մեր) ամենախելացի ու ամենա ճիշտ վերլուծող ուղեղի գեներացրած, "ամենահավաստի արտադրանքը", որը վստհահաբար հենց նույն պահին էլ պիտի "իրացվի"։

Էս վերևում գրվածը, տո հենց ինձ էլ վերաբերվում է։ Ու երևի ավելի շատ մտովի զրուցում էի ինքս ինձ հետ, ու սա անկասկած դուրս ա իմ մասնագիտականից ու նույնքան մեծամիտ մեկ ուրիշի մասնագիտական ոլորտ ներխուժելու փորձ ա, ու չէի հրապարակի եթե շատերիդ մոտ նույնը չնկատեի։

Ես, գիտակցելով, որ շատ ավելի քիչ եմ ինֆորմացված ու մասնագիտացած, քան անհրաժեշտ է և կոմպետենտ չեմ նման ծանր իրավիճակում երկրի կառավարման վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու հարցում, ՎՍՏԱՀՈՒՄ եմ մասնագետներին. պատրաստակամ սպասելով նորից աշխատելու ու իմ ոլորտում էլ ավելի մասնագիտանալու հնարավորությանը։"

boooooooom
24.11.2020, 01:06
Չեք զգու՞մ, որ ճիշտ չի էս ամեն ինչը։ Ինչի պիտի մարդը էսքան մեծամտանար, սենց է՞ր մեզ պետք։ Մարդ ա մի կյանք ենք ապրում, հնարավոր չի՞ իրար հետ մարդավարի ապրել։
Իմ տղեն բնություն ա սիրում, կենդանիներ ա սիրում, երաժշտություն ա սիրում, խիստ կասկածում եմ, թե կկարողանամ ստիպել զենք սիրի։ Ես չեմ ուզում իրան փոխանցել էն, ինչ մեզ են փոխանցել, դա ճիշտ չի, դա լավ տեղ չի տանում։
Ես խաղաղություն եմ ուզում/պահանջում ՝ առանց նախապայմանների. չեմ ուզում պատրաստվեմ պատերազմի։
Մենք սկի ապրել չսովորած իրար կյանք խլել ենք սովորում, էս ա՞ ճիշտը։
Հազար ու մի բան կա սովորելու, ուսումնասիրելու, հայտնագործելու, սաղ թողած պիտի իրար սպանել սովորենք։ Յախք ա, սխալ ա, մեծամիտ ա, անհեռատես ա ու ոչ մարդկային։

boooooooom
29.03.2021, 22:15
Շարունակում եմ ապրել ֆիզիկապես, բայց լիքը բան ճղտում եմ ինչ որ փակ տարածք. ճնշումը գնալով մեծանում ա, վստահ չեմ որ կհասցնեմ պայթյունը տեսնել, ամեն նոր բան ճղտելուց հետո ամբողջ մարմնով ընկնում եմ կափարիչի վրա, որ փակեմ։
Այ թե էս ամենի սկզբերում մեկնումեկը մի քանի կարևոր բան հուշեր, որ սենց չլցվեին ֆիլտրերը ամեն տեսակ զիբիլով։ Երևի էդ դեպքում կափարիչի տակ սենց ճնշում չէր հավաքվի։

boooooooom
27.02.2024, 01:22
Էսօր մորս ամուր գրկել էի երազում, մի տարի ու մի քանի ամիս մահվանից անց. ամբողջ օրը էմոցիաների ավելցուկ էր մոտս։ Էհ Մեր ջան, գոնե երազներում արի, կարոտում եմ շատ։ Ամեն օր ուզում էի մոտենայի մահճակալին ամուր գրկեի, բայց զսպում էի ինձ, որ մտքի ծայրով անգամ չանցնի, թե հրաժեշտ եմ տալիս։ Հա, ցավոք սրտի մենք միայն ինչ որ առիթների ժամանակ էինք սովոր իրար գրկել համբուրել ու շնորհավորել իրար ինչ որ բանի կապակցությամբ, ու եթե ես անառիթ գրկեի մորս հաստատ շատ կհուզվեր ու իմ կարծիքով կզգար, որ հրաժեշտ եմ տալիս, իսկ դա նրան լրիվ կթուլացներ։ Տենց էլ կարոտ մնացի մորս գրկին։