PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյոք Ներոնն է այրել Հռոմը

Malxas
22.03.2012, 07:51
«Հո Երթաս» հանրահայտ վեպում Սենկեվիչը շատ համոզիչ ու գեղեցիկ ցույց է տալիս, թե ինչպես է Ներոնի մոտ ծնվում, հասունանում և իրագործվում Հռոմն այրելու գաղափարը: Սակայն մի՞ թե իսկապես նա է այրել Հռոմը: Գուցե հենց քրիստոնյաներն էլ այրել էին, հաշվի առնելով, որ անառակության ու մեղքերի քաղաք էին համարում Հռոմը:
Խնդորմ եմ կարծիքներ արտահայտել:

VisTolog
22.03.2012, 12:47

Իսկ միգուցե տեխնածին երկրաշարժ է եղել, հետո հրաբուխ է ուժեղ բխել, լավան ու հրե բեկորները ընկել են, իսկ Ներոնի զորքերը էդ բեկորները վերցրել նետել են Հռոմի ուղղությամբ:
Կարծում եմ պատմության մեջ ավելի անհայտ ու կարևոր հարցեր էլ կան, քան Ներոնի մտքերի իրականացումը ապացուցելը:

Բայց ամեն դեպքում, ինչ կտա մեզ եթե քրիստոնյաները դա արած լինեն?

Malxas
22.03.2012, 13:21

Ինձ համար դրա մասին ճշմարտությունն իմանալը կարևոր է և հետաքրքիր:
Իսկ ծաղրական օրինակ բերելը լավ բան չէ:
Ինքդ կարող ես հետաքրքրվել ու ակումբում թեմաներ բացել պատմության այն անհայտ և կարևոր հարցերի վերաբերյալ, որոնք կարևոր ես համարում Ներոնի մտքերն ապացուցելու իրականացումից:

Monk
22.03.2012, 23:08
Քրիստոնյաներն ի՞նչ կապ ունեն: Սենկևիչն ընդամենը գեղարվեստականորեն շարադրել է պատմական փաստերը, Ներոնի՝ Հռոմը հրդեհելու պատմությունը Սենկևիչի գյուտը չէ: Հռոմեացի պատմիչներն են խոսում այդ մասին, ընդ որում ոչ քրիստոնյա պատմիչներ: Օրինակ՝ Սվետոնիոս, «Տասներկու կեսարների կյանքը», Երևան, 1986, էջ 226:

Malxas
23.03.2012, 11:12

Սկզբունքորեն կարող է դիտմամբ արված չլիներ: Հրդեհներն այն ժամանակվա Հռոմի գլխավոր արհավիրքն էր: Կրասոսը հենց հրդեհների գործով մեծացրեց իր կապիտալը:

Varzor
23.03.2012, 11:33
Է Ներոնն էլ հրդեհներից ազատված տեղում վիլլա սարքեց, այրվող հռոմի պատվին էլ ստեղծագործույթուն գրեց:
Ես կողմ եմ երեք վարկածների քննարկման.
1. Հռոմի հրդեհը կազմակերպել են ոչ քրիստոնյաները և ոչ էլ Ներոնը, այլ լրիվ ուրիշ երրորդ կողմ, որին պետք էր մյուս երկու կողմերին էլ վնաս հասցնել:
2. չեմ բացառում, որ հրդեհը պատահականության արդյունք է եղել:
3. Հրդեհը կոնկրետ քրիստոնյաների սարքած գործ էր` ըստ մարգարեության կրակով մաքրում էին աշխարհը:

Բայց չեմ կարողանում համաձայնել, որ դա հենց Ներոնի հրամանն է եղել:

Malxas
23.03.2012, 11:37

Եթե ճիշտն ասեմ, ես էլ մոտավորապես նույն կարծիքն եմ կիսում: Դու շատ լավ, համարակալած ու հանգամանալից ներկայացրեցիր :))