PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարկի՜զ :)))



CactuSoul
21.03.2012, 20:09
Սուր ջան, շնորհավոր ծնունդդ:)
Էնքան եմ ուզում շնորհավորել, լավ-լավ բաներ մաղթել… Բայց մի տեսակ չի ստացվում, չգիտեմ՝ ինչ ասեմ:oy Ու իմ դեպքում էդ լավ նշան ա:))


Լավ լինես միշտ, շաբլոն մաղթանք կթվա, բայց մեկ ա, սրտիցս էդ ա գալիս՝ երջանկություն քեզ: Թող կյանքումդ ամեն ինչ ճիշտ լինի, քեզ արժանի երևույթներն ու մարդիկ էլ շրջապատիցդ անպակաս լինեն:

Կենացդ:drinks

Katka
21.03.2012, 20:38
Շնորհավորում եմ:)

Ambrosine
21.03.2012, 20:43
Գիշերը ֆեյսբուքի պատիդ մի աղջիկ իր գրքի նախաբանն էր տեղադրել, հիմա ակումբում եմ մեջբերում. նեղանալ չկա՛ :):


Սա հատված ա իմ նոր լույս տեսած գրքի նախաբանից:
«Խոսք ունեմ նաեւ ծնողներիս ու ընկերներիս, բոլորին, որոնց իմ ու շշի ընկերությունը պատճառել է անհանգստություն ու նեղություն, հիասթափություն անձիս ու անհատիս հանդեպ, ստիպել է հավատալ թեկուզ կարճ ժամանակով, որ ես կորած մարդ եմ...
Ուզում եմ ասել. ներեցեք, ես հիվանդ էի, ես գիտակցում էի, որ ցավ եմ պատճառում, բայց չէի կարողանում պայքարել միայնակ: Աղի Հանքի նարկոլոգիայում ինձ օգնեց Սուրենը, շնորհակալ եմ նրան: Նա ինձ թույլ տվեց զգալ արժանապատիվ մարդ, որը հիվանդ է ընդամենը, իսկ ինձ հենց դա էր պետք: Երիտասարդը բնածին նարկոլոգ է` հոգեբան առաջին հերթին: Դիմեք նրան, եթե դուք կամ ձեր հարազատները ունեք կախվածություններ, ես ապաքինված պացիենտ եմ` 3 տարի չեմ խմում:

Սիրելիներս, եթե ձեր հարազատը կախվածություն ունի, ուրեմն նա հիվանդ է, վերաբերվեք նրան այնպես, ինչպես` եթե նրա մոտ լիներ շաքարախտ: Կասեք` շաքարախտով հիվանդը ինքը չի ընտրում, իսկ խմողը, կամ ծակվողը ինքն է ընտրում: Չի ընտրում, ընկնում է: Հարգեք ձեր հիվանդ բարեկամին ու օգնեք նրան, ոչ ոք, ով ընդունում է կախվածությունները որպես փաստ, արժանի չի ստորացվելու ու նսեմացվելու, նույնիսկ եթե նրա մոտ լինում են ռեցիդիվներ: Ամեն մարդ պետք է անի իր գործը, նարկոլոգները պետք է բուժեն կախվածություն ունեցող մարդկանց, դիմեք մասնագետի օգնությանը, տնային պայմաններում, կամ միանգամյա վճարովի կանչերով ՙազարը՚ չի գնում` փորձված է: Եթե նարկոտիկներից ես կարողացա ազատվել ինքնուրույն, միայն տեղս փոխելով, ապա ալկոհոլի հետ ամեն ինչ ավելի բարդ դուրս եկավ` խմիչքը էժան, մատչելի, դե, իսկ խմելու պատճառներն էլ մեր երկրում, մանավանդ միայնակ կնոջ համար, մանավանդ գրողի, մանավանդ ինֆանտիլ գրողի, շնից շատ են…»

Լուսինե Վայաչյան

Այսքանը կարդալուց հետո միայն կարողացա գրել` շնորհավոր, Սուր ջան :)): Էս երախտիքի խոսքերից հետո ինչ էլ գրեի, չէր առանձնանալու: Մի հատ էլ էստեղ գրեմ` շնորհավոր, ու ցանկանամ, որ բոլորի կողմից գնահատված լինես :drinks:

_Հրաչ_
21.03.2012, 22:09
Շնորհավորում եմ: :)

yerevanci
21.03.2012, 23:16
Շնորհավոր ;)

My World My Space
21.03.2012, 23:18
Շնորհավոր Մարկիզ ջան

Վերելքներ եմ մաղթում....

... Որ դիմավորես մայրամուտը քո
Լեռան գագաթին...
Լեռան գագաթին օրն ուշ է մթնում...

© Սահյան

einnA
21.03.2012, 23:35
շնորհավորում եմ ... :)

Մանուլ
21.03.2012, 23:59
Մարկիզ ջան, շնորհավոր ծնունդդ :):flower:
Միգուցե զարմանալի թվա, գրեթե չենք շփվել, բայց դու իմ սիրած ակումբցիներից մեկն ես, ում գրառումները աշխատում եմ բաց չթողնել, որովհետև գիտեմ` հաստատ մի հետաքրքիր բան կլինես գրած:
Բա՜ :)):

Skeptic
22.03.2012, 00:03
Շնորհավոր :)

Ձայնալար
22.03.2012, 00:11
Ճիշտն ասեմ, ինչ եմ մաղթում: Էդ թեմաներով չեմ սիրում մաղթանքներ գրել, բայց պիտի գրեմ: «Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է, նա ունի մի սիրտ՝ ոսկուց էլ թանկ: Մենք ունենք փոքրիկ որն արդեն խոսում է ու տալիս հարցեր թարսուշիտակ» այ էդ վիճակն եմ մաղթում, որ մոտդ լինի …Ճ

StrangeLittleGirl
22.03.2012, 00:22
Շնորհավոր կոլեգա ջան :)

ՆանՍ
22.03.2012, 01:39
Մարկիզ ջան, շնորհավորում եմ, միշտ լինես առողջ ու երջանիկ ;):

Chilly
22.03.2012, 09:32
Շնորհավոր ապ :)

murmushka
22.03.2012, 11:40
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին
երջանիկ եղիր ԼԱՎ ՄԱՐԴ, դու արժանի ես դրան

Chuk
22.03.2012, 11:43
Շնորհավոր, Սուր ջան :)
Կարոտցել ենք, առաջիկայում հանդիպենք, մի-մի թաս խմենք :)

Ariadna
22.03.2012, 12:17
Շնորհավոր, Մարկիզ ջան :)

Հայկօ
22.03.2012, 21:30
Շնորհավոր, ախպերս: Բգոյի ասածից )):

Մարկիզ
23.03.2012, 11:23
Շնորհակալ եմ շատ բարեմաղթանքների համար, ակումբցիներ ջան::-)