PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը մրցույթներում



Chilly
21.03.2012, 16:48
Վերջերս տարբեր ինտերնետ - մրցույթներն ահագին շատացել են, պատմվածքի, նկարի և այլն: Բայց հետաքրքիր է, որ մրցութային ահագին բարձր մակարդակ ունեցող մեր ակումբից շահողներն ահագին քիչ են լինում: Բայց դա բացատրելի է նաև նրանով, որ օրինակ ես՝ պատահում է ամբողջ օրվա ընթացքում միայն ակումբ եմ մտնում: Առաջարկում եմ էստեղ գրել մեր իմացած ընթացիկ մրցույթների մասին և միահամուռ ուժերով ակումբ լցնել iPad 2-ներ, iPhone-ներ և այլ i-եր: :))

Էս մեկն իմ կողմից.


Շահի'ր հեռախոս` թղթակցային մրցույթի միջոցով

Շահի'ր HTC Wildfire S թանկարժեք հեռախոսը` քո կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունների, կամ բլոգային նոթագրությունների համար:

Ի՞նչ է հարկավոր անել` մրցույթին մասնակցելու համար:

Գրանցվիր www.mynews.am կայքում:

Թղթակցիր բաժնի միջոցով կայքում տեղադրիր քո հեղինակած, քո կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային գրառումներ, որոնք վեր կհանեն սոցիալական կարեւորություն ունեցող խնդիրներ. աղքատությունից` մինչեւ բնապահպանություն:

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. մարտի 28 -ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012-ի մարտի 30-ին:

Ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների սոցիալական կարեւորությունը, թղթակցությունների տեխնիկական որակը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, Թղթակցիր բաժնի բոլոր հարցերին տրված պատասխանների լիարժեքությունը, նյութի հավաստիությունը, ինչպես նաեւ նյութերի ունեցած ազդեցության աստիճանը` կայքում հրապարակվելուց, տեղադրվելուց հետո:

Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի ` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:

Chilly
21.03.2012, 16:52
կստածի, վերջերս Վիվասելի պատմվածքի (http://www.itel.am/am/news/4699/) մրցույթում iPad 2-ը մեր ակումբցի Roller (http://www.akumb.am/member.php/4009-Roller)-ը վերցրեց :)