PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական /ծիսական/ տիկնիկներ



Tig
19.03.2012, 17:57
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=uDE_69quv_A

E-la Via
19.03.2012, 23:24
Նայում ես ու ներքուստ զգում, որ անմասն չես այս ամենից, հասկանում ես, որ այս ամենը կար ու միշտ կլինի քեզ հետ:
Նայում ես, տիկնիկների խորհուրդների հետ ծանոթանում ու գիտակցում, որ առանց նրանց շատ աղքատ ես,առանց այս ամենի առօրյադ անշունչ է: Ես այնքան եմ ափսոսում, որ նրանց հետ չենք մեծացել, որ մեր իրականությունում նրանք հիմա տեղ չունեն: Ափսոսում եմ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հավատալ, որ նրանք կվերադառնան, որ մենք նրանց հավերժական մոռացության չենք մատնի:

Բայց հիմա մի բան եմ մտածում: Իհարկե մի քանի տեսանյութով դժվար թե կարողանաս նորմալ պատկերացում կազմել ծիսական տիկնիկների խորհրդի մասին, բայց մի բան մտքովս անցավ: Ինձ թվում է մեր նախնիները պահպանելով, սերնդեսերունդ փոխանցելով ավանդույթները, դրանց անհրաժեշտության հանդեպ հավատը՝ ամբողջությամբ չեն գիտակցել այն գաղտնի խորհուրդը, որ կա իրականում այս ամենում:

Աշխարհում դարերից ի վեր հազար ու մի ծեսեր են ստեղծվել վերերկրայինի հետ կապ հաստատելու համար: Պարբերաբար կրկնվող ցանկացած գործողություն կարելի է ծես համարել: Իզուր չէ, որ ամեն կողմից հնչել ու հնչում է, որ պետք չէ հանձնվել, հարկավոր է մի բանն այնքան անել, քանի դեռ այն չի ստացվել քեզ մոտ: Այդպես մենք մեզ հաջողության ենք ծրագրավորում: Նույն կերպ էլ աղոթքն է. աղոթքում էլ անընդհատ նույն տողերն ենք կրկնում, քանի դեռ չենք ստացել պատասխանը, քանի դեռ ավելի պարզ չենք սկսել տեսնել, կամ չենք ստացել այն, ինչ խնդրում էինք: Ցանկացած պարագայում կարևորում եմ գիտակից մոեցումը, անգամ հավատում: Երբ գիտակցությունը կա, յուրաքանչյուր մեխանիկորեն արված գործողություն կարծես նորովի արվի ու դրանում նոր շունչ հաղորդվի: Իսկ երբ միայն մեխանիկական գործողությունն է, կարծես ոգի չդնես արածիդ մեջ: Ու հիմա կարծում եմ, որ մեր ծիսական տիկնիկների խորհուրդի ետևում ավելի մեծ բան կա կանգնած, որն անգամ մերոնք չեն իմացել ու որը հավանաբար դարերի ընթացքում կորել է : Հիմա չեմ կարող ոչ խելքը գլխին բացատրել ասելիքս , առավել ևս հիմնավորել այն, բայց եթե կասկածներս ճիշտ են, տեսածս խորությունն իրոք կա, ուղղակի դեռ թաքնված է, ուրեմն հավատացած եմ, որ այն առանց որևէ հստակ աղբյուր իսկ ունենալու հնարավոր է վերաբացահայտել: Իսկ դրա միակ միջոցը տիկնիկները նորից մեր առօրյա մտցնելն է ու ծեսերն այնքան ժամանակ կրկնելը, քանի դեռ դանցում գիտակցություն չի մտել ու բանալին չես գտել:

Tig
20.03.2012, 10:36
Ան ջան, մեկնաբանությանդ ամենաբարձր գնահատականը :)


Նայում ես ու ներքուստ զգում, որ անմասն չես այս ամենից, հասկանում ես, որ այս ամենը կար ու միշտ կլինի քեզ հետ:
Նայում ես, տիկնիկների խորհուրդների հետ ծանոթանում ու գիտակցում, որ առանց նրանց շատ աղքատ ես,առանց այս ամենի առօրյադ անշունչ է: Ես այնքան եմ ափսոսում, որ նրանց հետ չենք մեծացել, որ մեր իրականությունում նրանք հիմա տեղ չունեն: Ափսոսում եմ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հավատալ, որ նրանք կվերադառնան, որ մենք նրանց հավերժական մոռացության չենք մատնի:


Նենց լավ ես նկարագրել, որ վախենում եմ մի բառ ասել, որ ասածներիդ ներդաշնակությունը չխախտվի: Միայն մի բան, գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է ու մենք արմատներին վերադառնալով ոչ թե ետ ենք գնում, այլ ինքներս մեզ վերարժևորելով, մեր հիմքերը ամրացնելով առաջ ենք ընթանում: Մոռացության չի մատնվի:



Բայց հիմա մի բան եմ մտածում: Իհարկե մի քանի տեսանյութով դժվար թե կարողանաս նորմալ պատկերացում կազմել ծիսական տիկնիկների խորհրդի մասին, բայց մի բան մտքովս անցավ: Ինձ թվում է մեր նախնիները պահպանելով, սերնդեսերունդ փոխանցելով ավանդույթները, դրանց անհրաժեշտության հանդեպ հավատը՝ ամբողջությամբ չեն գիտակցել այն գաղտնի խորհուրդը, որ կա իրականում այս ամենում:


Ես կարծում եմ, որ գիտակցողներ եղել են, եթե ոչ բոլորը, ապա ազգի կորիզը հաստատ գիտակցել է այս ամենի խորհուրդը, ոգեղենությունը, նշանակությունը, կարևորությունն ու խորությունը:



Աշխարհում դարերից ի վեր հազար ու մի ծեսեր են ստեղծվել վերերկրայինի հետ կապ հաստատելու համար: Պարբերաբար կրկնվող ցանկացած գործողություն կարելի է ծես համարել: Իզուր չէ, որ ամեն կողմից հնչել ու հնչում է, որ պետք չէ հանձնվել, հարկավոր է մի բանն այնքան անել, քանի դեռ այն չի ստացվել քեզ մոտ: Այդպես մենք մեզ հաջողության ենք ծրագրավորում: Նույն կերպ էլ աղոթքն է. աղոթքում էլ անընդհատ նույն տողերն ենք կրկնում, քանի դեռ չենք ստացել պատասխանը, քանի դեռ ավելի պարզ չենք սկսել տեսնել, կամ չենք ստացել այն, ինչ խնդրում էինք: Ցանկացած պարագայում կարևորում եմ գիտակից մոեցումը, անգամ հավատում: Երբ գիտակցությունը կա, յուրաքանչյուր մեխանիկորեն արված գործողություն կարծես նորովի արվի ու դրանում նոր շունչ հաղորդվի: Իսկ երբ միայն մեխանիկական գործողությունն է, կարծես ոգի չդնես արածիդ մեջ: Ու հիմա կարծում եմ, որ մեր ծիսական տիկնիկների խորհուրդի ետևում ավելի մեծ բան կա կանգնած, որն անգամ մերոնք չեն իմացել ու որը հավանաբար դարերի ընթացքում կորել է : Հիմա չեմ կարող ոչ խելքը գլխին բացատրել ասելիքս , առավել ևս հիմնավորել այն, բայց եթե կասկածներս ճիշտ են, տեսածս խորությունն իրոք կա, ուղղակի դեռ թաքնված է, ուրեմն հավատացած եմ, որ այն առանց որևէ հստակ աղբյուր իսկ ունենալու հնարավոր է վերաբացահայտել: Իսկ դրա միակ միջոցը տիկնիկները նորից մեր առօրյա մտցնելն է ու ծեսերն այնքան ժամանակ կրկնելը, քանի դեռ դանցում գիտակցություն չի մտել ու բանալին չես գտել:

Ան, լավ էլ խելքը գլխին բացատրել ես: Ոգեղենությանն ու հույզին պիտի գումարվի գիտակցությունը: Ես այս ամենում և ընդհանրապես մեր հին մշակույթի հետ ցանկացած ոլորտում առընչվելով, զգում եմ նրա ոգեղենությունը, ինչպես դու ես ասում՝ այն միշտ եղել է ու կա մեր մեջ, ուղղակի հիմա քնած վիճակում է: Այս տեսայնութը նայելով այնպիսի հույզեր արթնացան մեջս, որ նման բան մեկ էլ մեր պարերը պարելուց եմ զգում... Մնում է հասնել այս ամենի գիտակցական մակարդակին և ամեն ինչ իր տեղը կընկնի... :)

Tig
20.03.2012, 12:47
http://www.youtube.com/watch?v=Gguz0FKSgLA&feature=related


http://www.youtube.com/watch?v=9MWmvtyQ26Y&feature=related


http://www.youtube.com/watch?v=V5sN39N-6ww&feature=related