PDA

Դիտել ողջ տարբերակը : Էսօր Հովոյի ծնունդն ա (MWMS) :)



Chilly
19.03.2012, 08:40
Հով ջան, լավ ընկեր, նույնիսկ՝ ախպեր ջան, շնորհավոր տարեդարձդ:
Դու էն մարդկանցից ես, որ կարողանում ա ունենալ էն, ինչ իրեն պետք ա: Ուզում եմ մաղթել, որ դա քո մոտ ավելի քան լավ ստացվի: Ուզում եմ երջանիկ տեսնել քեզ ախպերս, առանց բզիկների, ոգևորված, ժպիտով, առանց մի կտոր իսկ թախիծ թաքցնելու ժպիտիդ տակ:
Շնորհավոր :love

Դեկադա
19.03.2012, 08:46
Շնորհավորում եմ::)


...այս տղան ինձ դուր է գալիս...կասեր մուլտիկի հերոսը::) Երջանիկ եղիր:

_Հրաչ_
19.03.2012, 09:03
Հով ջան, շնորհավորում եմ: Թող կյանքդ լի լինի հաղթանակներով: :)

Smokie
19.03.2012, 10:11
Շնորհավոո՜ր Հովո ջան:)

Փիլիսոփայությունդ ակումբից անպակաս լինի::aha Թող քո կյանքի գնացքը միշտ շարժվի այն ուղղությամբ, որը դու կընտրեսև քո կյանքում ամեն ինչ լավ լինի:drinks:

Փաստորեն քո ծնունդը մայրիկիդ ծնունդից երկու օր հետո ա::))

Ameli
19.03.2012, 10:27
Շնորհավորում եմ

Ariadna
19.03.2012, 10:28
Հով ջան, շնորհավոր :)

Tig
19.03.2012, 10:38
Հընգեր ջան... :kiss :love

melancholia
19.03.2012, 10:43
ես էլ եմ միանում ամենաջերմ շնորհավորանքներին. :) կենացդ

Claudia Mori
19.03.2012, 11:04
Շնորհավորում եմ երկար անունով ու երկար հասակով Ակումբցի ջան:)) Քեզ իրական, արմատներով հաջողություններ եմ ցանկանում ու հայկական երջանկություն, Հով ջա՛ն;)

StrangeLittleGirl
19.03.2012, 17:01
Շնորհավոոոոոոոոոոր Հով ջան

My World My Space
19.03.2012, 17:06
Էս սաղ Չուկի ֆինտըֆլյուշկեքն ա, ես գիտեմ… :cry
Անցած տարվա ծնունդիս որպես նվեր Ակումբի չաշխատող մոբայլ վերսիան քցեց, էս տարի էլ ակումբը վապշե կորավ առավոտից…
Տենանք մյուս տարի ի՞նչ կմոգոնի… :beee

Chuk
19.03.2012, 17:09
Էս սաղ Չուկի ֆինտըֆլյուշկեքն ա, ես գիտեմ… :cry
Անցած տարվա ծնունդիս որպես նվեր Ակումբի չաշխատող մոբայլ վերսիան քցեց, էս տարի էլ ակումբը վապշե կորավ առավոտից…
Տենանք մյուս տարի ի՞նչ կմոգոնի… :beee
Հով ջան, մյուս տարի էլ չկա, Բյուրն ու Այվին ինտերնետի վերջ են կանխագուշակել :))

Հով ջան, շնորհավոր ախպերս :) Քեզ ստեղծագործական անսպառ եռանդ ու անձնական երջանկություն եմ ցանկանում: Կենա՛ցդ :drinks

Ջուզեպե Բալզամո
19.03.2012, 17:14
:) Բրադեր ջանի ծնունդն ա… Շնորհավորանքների եռյակ էս կողմից: Եռառողջ, եռահաջող, եռանհոգ կյանք… :love:love:love

Ժունդիայի
19.03.2012, 17:15
Ինքս երբեք չեմ կարողացել չափել մարդկանց երջանկության աստիճանը, բայց կարծում եմ, եթե օրվա մեջ առնվազն մեկ անգամ ժպտաս, ապա դու աշխարհի ամենաբախտավոր մարդն ես:
Հով ջան, քեզ այդ՝ առնվազն մեկ անգամվա ժպիտից եմ ցանկանում: Շնորհավո՜ր, ցավդ տանեմ:

Inna
19.03.2012, 17:20
Շնորհավո՜ր :)

yerevanci
19.03.2012, 17:41
Հով ջան շնորհավոր, քո առաջ դրած բոլոր խնդիրներին ճիշտ ու ժամանակին լուծում տաս, գործումդ լինես քո երազած բարձունքում (բայց էտ վախտ մեզ չմոռանաս ;) ), անձնական կյանքում էլ միմիայն լավն եմ ցանկանում

Skeptic
19.03.2012, 18:03
Շնորհավոր, Հովո ջան :)

Ձայնալար
19.03.2012, 18:12
Շնորհավոր, Հով ջան։ Էն օրը մեկին քո հետ էի շփոթել ձեռով մեռով էի անում :D

Լավ եղի :drinks

Varzor
19.03.2012, 18:34
Շնորհավոր,
Մաղթում եմ.
Ենքան երգյար կյանք, որ էդքան չկարողանամ գրել,
Էնքան մենձ հաջողություն, որ չկարողանան խլել,
Այնքան առողջություն, որ Ֆւկուսիման քո համար բջջայինի չափ ճառագայթի :))

Սաղ, ուրախ, չաղ ու բախտավոր :drinks

Monk
19.03.2012, 18:42
Ակումբում էլ շնորհավոր, Հով ջան :)

Ռուֆուս
19.03.2012, 18:55
Եղբայր, շնորհավո՜ր :)

Lusinamara
19.03.2012, 19:08
Շնորհավոր Հով ջա՜ն… Աստված քո սրտի չափ քեզ տա :)

Նարե91
19.03.2012, 19:13
Շնորհավորանքներս... մտքիդ թռիչքը թող որ քեզնից անպակաս լինի;):

davidus
19.03.2012, 19:44
Հով ջան, շնորհավոր ծնունդդ։

Քեզ միայն մի բան կցանկանամ էս պահին. թող տարիները չփոխեն քեզ, իսկ եթե փոխեն էլ, ապա միայն դեպի մարդկային որակներիդ էլ ավելի կատարելագործումը։ Դու արժանի ես, որ աշխարհի բոլոր բարիքները ոտքիդ տակ լինեն, բայց խելացի ես էնքան, որ կվերցնես միայն քեզ պետքականը։

Շնորհավոր ախպերս։

E-la Via
19.03.2012, 19:57
Հով ջան, մի անգամ էլ այստեղ ;):

Թող Խմած, լավ տրամադրությամբ միացնես ինետը, կարդաս, այս գրառումները, հասնես իմին, միացնես Beatles-ի էս երգը ու ..:jagi ու սենց անցնես հաջրդները կարդալուն:


Շնորհավո՜ր


http://www.youtube.com/watch?v=ztoSUhbNntQ&feature=related

Արևհատիկ
19.03.2012, 20:09
Շնորհավոր, Հով ջա՛ն :drinks:

laro
19.03.2012, 20:31
Եկել էի շնորհավորեի, էն էլ Ակումբը որոշեց գործադուլ անել :))
Շնորհավոր My World My Space :) Քո գրառումներին ինձ համար հետաքրքիր են, իմաստալից :) Մաղթում եմ ամենալավը :)

Kuk
19.03.2012, 20:50
Ախպերություն, շնորհավորանքներս :drinks

Meme
19.03.2012, 21:16
:bux:Շնորհավոոոոոոոոոոո՜ր My World My Space ջաաան:flower.....
Քեզ շատ եմ սիրում, որպես խելացի ակումբցիիի;)...

VisTolog
19.03.2012, 21:33
Շնորհավոր համանունաազգանունավոր ընկեր ջան::))

Փող, առողջություն, նպատակների իրականացում::aha

Ակումբի գլխից էլ անպակաս::friends:

Nare-M
19.03.2012, 22:27
Շնորհավոր:)

keyboard
19.03.2012, 22:30
Շնորհավոր ադաշ ;)

Մինա
19.03.2012, 22:51
My World My Space (http://www.akumb.am/member.php?u=20255) ջան, շնորհավորում եմ: :)

einnA
19.03.2012, 23:05
Հով ջան, շնորհավո՜ր

Մեկ-մեկ էնքան խորն ես խորանում մանավանդ երջանկություն կոչվածի մեջ, որ, ազնիվ խոսք, ջղանգնում եմ :aha
Ուզում եմ քո համար ամեն լավ բանը կյանքումդ էնքան խորը արմատներ ունենա, որ մի օր հոգնես, բայց էլի չկարանաս էտքան խորը փորես` եղածը փոխելու համար:

խուճուճ բան եղավ, բայց դու կհասկանաս ;)

armen9494
19.03.2012, 23:17
Շնորհավորում եմ ծնունդդ, քեզ հաջողություններ եմ մաղթում;)

Ambrosine
19.03.2012, 23:34
Հովո ջան, էլի շնորհավոր :drinks: Էս անգամ անհարմար զգացի առանց տորթի գամ :)):

http://art-revers.ru/_ph/6/2/59207925.jpg

Agni
19.03.2012, 23:56
երեք րոպե մնաց էսօրին, բայց ինչ ասել եմ քեզ լավ հիշի ու էլի եմ կրկնում ու էլի ծնունդդ շնորհավոր հարազատս...

Mark Pauler
20.03.2012, 00:00
Հով ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ լիքը ուրախանալու, ժպտալու, ծիծաղալու առիթներ ու պատճառներ եմ ցանկանում:
Քո ծնունդի պատճառով, հենց նոր մենք էլ էինք հավեսով ծիծաղում:
Ասեմ խի:
Ուրեմն տեսա ծնունդիդ թեման ու ասում եմ.
- Ծով, տեսե՞լ ես էսօր Վորդի ծնունդն ա:
Մեկ էլ մաման կողքից լսեց ու ասում ա.
- էնքան եք, էտ կոմպի առաջ նստել, որ մարդկանց ծնունդների փոխարեն, արդեն կոմպի ծրագրերի՝ վորդի ու էքզելի ծննդյան օրերն եք շնորհավորում: :))

Կենացդ http://s16.rimg.info/bab54307ca6ed4e89f976b8f4fab8427.gif (http://smayliki.ru/smilie-945877479.html)

Rammstein
20.03.2012, 01:08
Շնորհավոր, Հով ջան: :drinks

Ներսես_AM
20.03.2012, 01:15
Շնորհավոր ախպեր ջան :drinks

Dayana
20.03.2012, 01:28
Շնորհավոր ծնունդդ, Սփեյս ջան:
Ակումբի մեծամասնության կողմից սիրված լինելը շատ հետաքրքիր երևույթ ա: Թող միշտ ու բոլոր «խմբավորումներում» (ա լյա կռուգ) դու սիրված լինես, էն մնացածին ինքդ կհասնես:

Հայկօ
20.03.2012, 02:52
Շնորհավոր, Հով ջան :drinks

unknown
20.03.2012, 18:53
Շնորհավոր:)լավագույն բարեմաղթանքներս:)

Lion
20.03.2012, 21:28
Ուշացած շնորհավոր, ապեր, լավ լինես :)

Lem
20.03.2012, 21:51
Հիշում եմ, ժամանակին «Նոր գրառումների» մեջ տեսնում էի անձնական օրագիրդ՝ «Մի մարդու, որի կյանքը լի է» վերնագրով: Չէի մտնում ու չգիտեի, որ «ափսոսանքներով» բառը չի երեւում իմ էկրանին, ու երկար ժամանակ մտածում էի՝ երանի իրեն: Հետո կարդացի: Ուզում եմ, որ իմ հասկացած վերնագրով կյանք ունենաս: Շնորհավոր: :)

ԿԳԴ
21.03.2012, 12:04
Մի քիչ ուշացումով։ :oy
Շնորհավոր ծնունդդ Հովո ջան, քեզ ամենալավն եմ ցանկանում լավ մարդ, երջանիկ լինես, կենսուրախ, առողջ, մի խոսքով կենացդ։ :drinks

My World My Space
21.03.2012, 23:13
Ժող ջան, շնորհակալ եմ բլոր բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար:
Հավատացեք, դրանց կարիքը կար...
Ահավոր զբաղված օր էր իմ համար ծննդյանս օրը, բայց ժամը մեկ մի տեսակ սրտատրոփ մտնում էի , որ ձեր շնորհավորանքները կարդամ...
Լե՜ն, շատ լեն ժպտացել եմ ամեն մեկիդ գրառումը կարդալիս...

Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում:
Մեր սերը փոխադարձ ա... :love

yerevanci
21.03.2012, 23:18
Ժող ջան, շնորհակալ եմ բլոր բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար:
Հավատացեք, դրանց կարիքը կար...
Ահավոր զբաղված օր էր իմ համար ծննդյանս օրը, բայց ժամը մեկ մի տեսակ սրտատրոփ մտնում էի , որ ձեր շնորհավորանքները կարդամ...
Լե՜ն, շատ լեն ժպտացել եմ ամեն մեկիդ գրառումը կարդալիս...

Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում:
Մեր սերը փոխադարձ ա... :love

էս ինչ ասել ասիր :hands

Նաիրուհի
24.03.2012, 13:13
Իսկ ես համոզված էի, որ գրառում արել եմ էս թեմայում :fool

Հով ջան, զեմ ջան, կներես :oy, ուշացումով շնորհավոր ծնունդդ։
Հով, էնքան ուրախ եմ քո տեսակին ճանաչելուս ու էդ տեսակի գոյության համար։ Դու ժամանակ առ ժամանակ հիշեցնում ես, թե ինչն է կարևոր մարդ մնալու համար, որ առօրյան չխեղդի, որ անտարբերությունը չսպանի։
Ուզում եմ, որ պահես տեսակդ, որ էնքան երջանիկ լինես, որ դա վերլուծելու կարիքը չունենաս։ Կենա՜ցդ, Հով ջան, հարազատ ջան... :drinks

Freeman
25.03.2012, 09:57
Ինչ լավ ա էս թեման տեսա:)

Հով ջան, շնորհավոր, կներես, որ ուշացումով

Միանում եմ բոլոր մաղթանքներին

Եկվոր
26.03.2012, 23:10
Շնորհավոր ծնունդդ, ՀՈՎԻԿ, մաղթում եմ լիարժեք, բովանդակալից ընթացք մինչև ՓՈԹՈՐԻԿ դառնալդ