PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնունդդ շնորհավոր Ակումբ



armen9494
17.03.2012, 00:33
:bux:
Ակումբ ջան, իմ հավեսով ախպեր, ծնունդդ շնորհավոր, քեզ լիքը քեֆչի սեղաններ եմ մաղթում, միշտ տրամադրությունդ բարձր լինի
:hands

Agni
17.03.2012, 03:18
Տարեդարձի տոնին ես էլ եմ գալիս, լուրջ եկեք հավաքվենք ծնունդ նշենք էլի... հավես կլինի:)
շնորհավո՜ր…

_Հրաչ_
17.03.2012, 09:49
Շնորհավոր ակումբ ջան: Քեզ անմահություն եմ ցանկանում: :)

laro
17.03.2012, 10:53
Շնորհավոր Ակումբ ջաաաաա՜ն :) Գիտե՞ս չէ, թե մենք բոլորս քեզ ինչքան շատ ենք սիրում :kiss Քեզ երկա՜ր-երկա՜ր ԴԱՐավոր կյանք :)

sharick
17.03.2012, 11:27
Ակումբ ջան շնորհավոոոոոոոր . Ցանկանում եմ ծլես , ծաղկես ու միշտ մեզ հետ լինես ;)
54018

sharick
17.03.2012, 11:36
54017

movsal08
17.03.2012, 11:46
Սիրելի Դար Ակումբ, շնորհավորում եմ տարեդարձդ...
Կյանքդ մեկ տարով էլ ավելացավ,բացվեց մի նոր էջ՝լի անակնկալներով... :)
Թող այս էջում երբեք չտեսնես դու տխրություն և չունենաս սև անկյուններ, լինես անհոգ ու ժպտերես,երջանիկ ու վառ և թող այս երջանկության յուրաքանչյուր պահը կանգ առնի քեզ համար՝ այն զգալու և միշտ երջանիկ լինելու համար...
Անկեղծ մաղթանքներով և լավագույն ցանկություններով՝ Ակումբի անդամ:

Universe
17.03.2012, 11:55
Ակու՞մբ, էս կարողա՞ գիտես ծնունդտա...

unknown
17.03.2012, 12:31
Ջաննննն:bux:Ակումբ ջան 6 ամյակդ շատ շնորհավոր;):loveՑանկանում եմ քեզ երկար տարիների կյանք ու որ միշտ սենց յուրօրինակ լինես;)
:viannen_10::viannen_13::viannen_11:

VisTolog
17.03.2012, 12:46
Փաստորեն արդեն մագիստրատուրան ենք ավարտում... :D

Շնորհավոր եղբայր::love Երկար-բարակ-լայն չգրեմ, ուղղակի դու չլինեիր, էնքա՜ն դրական ու մեծ փոփոխություններ չէին լինի իմ ու ուրիշների կյանքում, էնքա՜ն լավ մարդիկ իրար չէին ճանաչի:


:drinks

Skeptic
17.03.2012, 13:02
Շնորհավոր, Ակումբ ջան:

Դու ինձ, իրոք, շատ բան ես տվել: :)

Երկար տարիների կյանք եմ քեզ մաղթում: Թող քո բազմահատորյակների գրադարանը անընդհատ մեծանա՝ թե՛ քանակապես, թե՛ որակապես:

Կենացդ: :drinks

Հարդ
17.03.2012, 13:05
Շնորհավորում եմ, ակումբ :):

ԿԳԴ
17.03.2012, 13:22
Շնորհավոր ծնունդդ Ակումբ, :drinks քեզ դարավոր կյանք եմ մաղթում: :bux:

Monk
17.03.2012, 13:53
Շնորհավորում եմ, ապրեն Ակումբ ստեղծողները, այն կայացնողները և զարգացնողները և բոլոր այն ակումբցիները, ովքեր թեկուզ ամենափոքր ներդրումն ունեն այդ գործում :)

Ambrosine
17.03.2012, 14:12
Վայ էս ու՞մ ծնունդն ա... :)):
Վիստի գրածը կարդացի, հիշեցի, որ առաջին կուրսում եմ գրանցվել :Ճ
Իրար հետ համալսարան ընդունվեցինք, իրար հետ մագիստրատուրա ենք ավարտում, հեսա մի լավ աշխատանք կգտնենք... :))

Դժվար ա կայքին շնորհավորանք գրելը, գործից չհասկացողներն էլ կմտածեն` ակումբի անդամները գժվել են :Ճ Բայց դե ակումբը միայն կայք չէ, այն նաև միջավայր է, ընկերական շրջապատ, շատերի համար` ընտանիք: Մի խոսքով, ակումբ ջան, ում համար ինչ նշանակություն ունես, դա պահպանես, երբեք դիմագիծդ չկորցնես, ճամփիցդ չշեղվես, մենք քեզ հետ ենք :friends::

Lion
17.03.2012, 14:48
Շնորհավոր :) Թող որ դու միշտ անխափան գործես...

Դատարկություն
17.03.2012, 14:54
Շնորհավոր ծնունդդ, Ակումբ: Էս շնորհավորանքը իր մեջ հազարավոր շնորհավորանքներա ընգրկում, որովհետև սրանով ես շնորհավորում եմ ակումբի բոլոր անդամներին, ընկեր դարձածներին, ծանոթներին, հարազատներին բոլորին` առանձին-առանձին ու միանգամից... Բոլոր նրանց, ով ինձ մխիթարելա, ով ինձ ուրախացրել ա, ով ինձ հասկացել ա, ով ինձ մոդերավորել ա, ով ինձ ներշնչել ա, ով բանավիճել ա իմ հետ, ով ինձ սովորացրել ա, ումից ես սովորել եմ, ում զգացածով ես ապրել եմ, որոնցով ես հպարտացել եմ ու ոգևորվել: Դուք շատ-շատ եք ու բոլորիդ (ինչքան ուժերս կների) ամուր գրկում եմ:
Մարդիկ կան, որ էլ էստեղ չեն, բայց մեկա` իրենք էլ են ակումբի մի մասը ու իրանց մի մասը «ակումբային» ա: Իրենց էլ եմ շնորհավորում ու ուզում եմ, որ կյանքում չփոքրացնեն իրենց ներսի «ակումբայինը»: Իսկ նրանք ովքեր էստեղ են, մոդերավորում են, գրառումներ են անում, որոշ չափով էստեղ ապրում են, բոլորիդ` նոր մարդիկ, նոր գիտելիքներ, նոր քննարկումներ, որոնք Ակումբում շատ-շատ են:

Շնորհավոր բոլորիդ:

:love

Smokie
17.03.2012, 15:10
Շնորհավոր հարազատըըը՜ս
:bux:


Մաղթում եմ քեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, հաղթանակներ ;)

Արևհատիկ
17.03.2012, 16:59
Ակո՜ւմբ :love Շնորհավոր ծնունդդ, հարազատս: Քեզ անխափան ու երկար կյանք եմ ցանկանում :))


Քեզ շա՜տ եմ սիրում :love

Meme
17.03.2012, 17:42
http://www.mixhungama.com/wp/wp-content/uploads/greeting-cards/happy-birthday/happy-birthday-10.gif
http://img.xcitefun.net/users/2010/12/221796,xcitefun-happy-birthday-1.jpg

Ակու՜մբ...Շնորհավոոոոոոոոոոոոոոր լինի ծնունդդ:bux::bux::bux:
Ապրես երկա՜ր, որ միավորեցիր ու հարազատ դարձրեցիր էսքան բարի ու կամեցող հայերի:kiss...
Փայլես միշտ ու ուրախ լինես քո բալիկներով՝ մեզանով:drinks....
Ապրեն նաև հիմնողները Ակումբի, որ չարչարվել են ու կյանք են տվել մեր ակումբիիիիիիիիիիիիիիին;)...
Էնքան երջանիկ եմ, որ էստեղ կամ, կան ընկերներս էդքան թանկ իմ համար...
Սիրում եմ բոլորիդ, անգամ նրանց ում չեմ ճանաչում....
Թող ամեն քայլիդ վարդեր բուսնեն ակումբս ու թող ամեն օրդ պայծառ ու շողշողուն լինի՜....
Սիրում եմ քեզ՝ ձեզ....
Շնորհավոոոոոոոոոոոոր....


Մեմեյից Ակումբի 6 ամյակին:flower

E-la Via
17.03.2012, 19:15
Ակումբ, ա՜յ ակումբ, Շնորհավոր Ծնունդդ:
Գիտես, այսօր նայում եմ ու տեսնում, որ գրանցմանս ամսաթվով կյանքիդ կեսը հետդ եմ եղել: Քո ու իմ կյանքի վերջին երեք տարին այնքան են միահյուսվել, որ երբեմն դժվարանում եմ անգամ իրարից զատել:
Բայց արի այսօր շատ չծավալվեմ, մի որոշ ժամանակ անց ի ձոն քեզ ծավալուն մի գրառում կնվիրեմ: Իսկ այժմ միայն ասեմ.
Շնորհավորում եմ ու շատ սիրում Քեզ՝ Իմ Առաջինից մինչև Վերջին Նվերներով հանդերձ :flower:rose:flower:

StrangeLittleGirl
17.03.2012, 19:42
Շնորհավոոոոոոոոոր ժողովուրդ ջան, մեծացանք :)

Հայկօ
17.03.2012, 19:48
Շնորհավոր, Ակումբ ջան :)

Inna
17.03.2012, 20:06
Շնորհավոր ծնունդդ, Ակումբ ջան :love

Ինչպես մի քանի օր առաջ ֆեյսում ասեցի, Ակումբը իմ 3-րդ տունն ա... :)) :love
Հեսա մի 2-3 ամսից կլրանա 2 տարին ինչ Ակումբում եմ, շնորհիվ Ապե Ջանի, շա՜տ ուրախ եմ, Ակումբիս հետ լիքը լավ պահեր եմ անցկացրել, ասեմ նաև, որ լիքը բաներ եմ սովորել... :kiss




Հ.Գ. Սենց բան, աշխարհում չկա դեռ 6 տարեկան ա, բայց ինչքան երեխաներ ունի, էլ չեմ ասում Չուկը ինչքան թոռ ունի... :))

CactuSoul
17.03.2012, 20:07
Ծնունդդ շնորհավոր, Ակումբ ջան:)
Վիրտուալ աշխարհում Ակումբը ոնց որ հայրենիք լինի…

Շնորհակալություն Chuk-ին, որ մեր օրացույցի տոները մեկով ավելացրեց:
:drinks

Ariadna
17.03.2012, 20:56
:drinks Շնորհավոր ակումբ ու ակումբցիներ ջան :)

Լուսաբեր
17.03.2012, 21:40
Շնորհավոր ակումբ,
մեզ եմ շնորհավորում::)

einnA
17.03.2012, 23:25
Ես քեզնից շատ ավելին եմ վերցրել, քան տվել եմ: Հա, վերցրել եմ անխնա. էնքան թաքուն բաներ եմ մոտս պահում, որ ասելու չի մի տեսակ :))

Շնորհավոր :flower

aragats
17.03.2012, 23:38
Շնորհավոր ակումբ: :rose Համահայկական ակումբ դառնաս...

Գեա
18.03.2012, 00:30
ես էլ եկա :))
ակումբ ջան մեջիցդ էն վատ ու չար- չար կռիվչիներին հանած, մի հատ :kiss:
Լավ մնա

John
18.03.2012, 00:41
Շնորհավոր... Թե ինչքան լավն ես դու ու ինչքան լավ բաներ եմ մաղթում՝ ես ու դու գիտենք, պետք չի գրել այդ մասին :) Չուկ, եղբայր ;)

Varzor
18.03.2012, 08:11
Շնորհավորում եմ :)
Ցանկանում եմ երկար կյանք, էժան և բարձրակարգ հոսթինգ, լավ ու շատ անդամներ, պիտանի և արժեքավոր գրառումներ:
Շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր "ծնել" և "սնել" ու "սնում" են ակումբը:

Հ.Գ.
Կեցցե Ամենատորը, ուռա, ընկերներ, ուռա... :))

Նարե91
18.03.2012, 16:11
Մեր վեցամյա բարեկամ, շնորհավոր տարեդարձդ, արի' երկար-բարակ, շաբլոն-մաբլոն բաներ չգրեմ, ասեմ մի նախադասություն ու դրանով ամեն բան պարզ կլինի.
Ես քեզ շատ սիրում եմ:love

Claudia Mori
18.03.2012, 16:40
Նոր եմ արթնացել:)) Շնորհավոր Ակումբս;)

Ձայնալար
18.03.2012, 16:45
Շնորհավոր, Ակումբ ջան, կուզեմ, որ միշտ լինես: Ձևդ կարա փոխվի՝ աշխարհը առաջ ա գնում, բայց բովանդակությունդ թող մնա, ավելանա ու շարունակվի:

My World My Space
18.03.2012, 16:47
Սովորաբար Ակումբի ծննդյան օրը ես հարբած եմ լինում... ու դա Ակումբից առաջ էլ էր տենց...
Պարզապես էդ օրը նաև մորս ծնունդն ա, ու ես առաջին հերթին է՛դ ծնունդում պիտի լինեմ, կարծում եմ Ակումբը չի նեղանա...

Շնորհավոր Ակումբ,
բոլորիս աչքն էլ լույս...

Kuk
18.03.2012, 17:05
Ակումբ ջան, շնորհավոր: Մինչև հիմա շարունակվող գլխացավիս համար էլ մերսի :D Մեկա կայֆ անցավ :love

Գալաթեա
18.03.2012, 17:12
Շնորհավորում եմ, Ակումբ։
Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։

Շինարար
18.03.2012, 18:23
Ակումբում ակումբցիների մի տեսակ կա, որ սիրում են խռովել ակումբից, մնաս բարովներ են գրում, ընդմիշտ փակում ակումբը, որոշում էլ չմտնել, հետո վերադառնում: Նորություն չի: Ես էդ ակումբցիներից եմ կամ ամենաշատն եմ էդ ակումբցիներից` չհաշված մնաս բարովի նամակները, ու պատճառը սովորաբար իմ անձի կամ վիրտուալ կերպարի հետ կարա կապ էլ չունենա, մեկի` իմ մտածողությանը հակառակ մի կարծիք, մեկի` իմ կարծիքով մի լավ ստեղծագործության չհավանել, կամ իմ կարծիքով վատ ստեղծագործությամբ հիանալ, մեկի հանդեպ մի կոպիտ քննադատություն, գրական մրցույթում իմ հավանած ստեղծագործության չհաղթել:D հերիք ա, որ ես հերթական որերորդ անգամ որոշեմ, որ ակումբում ամեն բան սխալ ա ու էլ ես պետք ա չմտնեմ, վերջ, բայց էլի (http://www.akumb.am/showthread.php/273-Ակումբցիների-կատարած-գրական-նմանակումները?p=1960968&viewfull=1#post1960968)... Շնորհավոր, ակումբցիներ ջան::)

Nare-M
19.03.2012, 01:05
Շնորհավոր բոլորիս:)

Peace
19.03.2012, 01:14
Չգիտես ինչու պապուս հիշեցի: Հիշում եմ, ամեն տարի, երբ թթհավաքի ժամանակն էր գալիս, պապս բակում շարում էր օղի քամելու համար նախատեսված բոլոր եղած չեղածները ու գործի անցնում: Ամեն առավոտ գործի չգնալուց առաջ տատս հաց ու մածունի հետ մի բաժակ իր քաշած օղուց էր բերում, պապս էլ թաթխում էր հացը մածունի մեջ, մեզ նայում ու ասում. «Առողջություն ու իմաստնություն բոլորիս» ու խմում էր: Պապս վեց զավակ ուներ, ութ թոռ, կյանք տեսած իմաստուն մարդ էր, գիտեր ինչ էր ասում:

Անցան տարիներ, տատս մահացավ, զավակները ամեն մեկը մի ճամփա բռնելով թողեց երկիրը ու հեռացավ, պապս չդիմացավ երևի: Այսօր թեև նա ողջ է, սակայն ոչինչ չի հիշում, մեզ չի ճանաչում, նոր կատարվելիք երևույթները չի ընկալում, օղի չի քամում, բայց չեք պատկերացնի տարիներ չտեսնելուց հետո, որքան մեծ եղավ զարմանքս, երբ առավոտյան սովորականի նման բերեց ինչ-որ անհայտ ծագումով օղի լցրեց գավաթը ինձ նայեց ու նույնը մաղթեց:

Այսօր ես էլ պապուս օրինակին կհետևեմ ու ակումբին՝ մեզ, նույնը կմաղթեմ՝ առողջություն ու իմաստնություն: Շատ կցանկանամ, որ ակումբից ոչ-ոք միտումնավոր չհեռանա, որովհետև յուր. հեռացողի հետ ինչ-որ բան անդառնալի գնում է ու չի վերադառնում: Ակումբը ես եմ, դու ես, նա է ու էն մյուսը, եթե բոլորս գնանք տակը բան չի մնա: Երկարակեցություն քեզ, ակո՛ւմբ ու շնորհավոր: :)

Arpine
19.03.2012, 01:15
Մինչ գրելս, այնուամենայնիվ, փորձեցի համեմատել, թե այն, ինչ վերցրել եմ ակումբից այս կարճ ժամանակում, ավելի շատ դրական է թե՞ բացասական: Ամենասկզբից ակումբը «դիտել» եմ որպես մի միջավայր, որտեղ կարող եմ սովորել, շփվել մարդկանց հետ, որոնցից կարող եմ ինչ որ բան վերցնել (հավանաբար էգոիստ եմ մի քիչ), և պարզապես հետաքրքիր ժամանակ անցկացնել և այն չհամարել վատնած: Եվ մի բան, որ համարձակվել եմ էստեղ փնտրել ինքնադրսևորված (http://psychology.about.com/od/theoriesofpersonality/a/hierarchyneeds_2.htm) մարդկանց:
Ինչևէ, ամենակարևորը ակումբը չդադարի իրականացնել իր կարևոր ֆունկցիաները, և մեզ միշտ ակումբում պահող ինչ-որ մոտիվ լինի, որ կարողանանք շնորհավորել, այն տարեդարձերը, որոնք դեռ պիտի գան:
Շնորհավորում եմ նրանց, ովքեր ակումբի հիմքն են, առանց որոնց ակումբը Ակումբ չէր լինի և ովքեր իրենց ակումբցի են համարում:





Հ.Գ. կարևորը չհիասթափվել;)

ՆանՍ
19.03.2012, 10:12
Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում. քեզնից շատ բան եմ սովորել...
Ակումբ ջան,շնորհավորում եմ ծնուննդդ, առողջ լինես ու ամենաերկարակյացը, հասնես Նոյի տարիքին ու մի հատ օֆ էլ չասես:ok:

Ռուֆուս
19.03.2012, 17:27
Երկար բարակ չեմ ուզում գրել, պարզապես՝ շնորհավոր ու շնորհակալ եմ :)

murmushka
19.03.2012, 18:15
Շնորհավորում եմ, միայն քո բացակայությունն է ցույց տալիս, թե ինչքան կարևոր ու անփոխարինելի ես, բայց մաղթում եմ, որ այլևս չբացակայես

Vaio
20.03.2012, 16:29
Շնորհավոր, սիրելի ակումբ:

Malxas
23.03.2012, 11:26
Շքեղ խոսքեր ասելուց լավ չեմ, պարզապես շնորհավորեմ… :)

Selene
23.03.2012, 15:52
Շնորհավոր ծնունդդ, Ակումբ ջան:love:love:love Ես չէի կարող անտարբեր անցնել էս թեմայի կողքով, չնայած վաղուց է` ակումբ հազվադեպ եմ մտնում, գրառումների մասին էլ լավ է լռեմ:oy:)... բայց միևնույնն է, Ակումբին շատ եմ սիրում, լիքը լաաավ հիշողություններ ունեմ Ակումբի հետ կապված, լիքը լավ-լավ ծանոթ-մտերիմներ:love
Շնորհակալություն Չուկին, Ուլուանային, Արշակին, Արթուրին, բոլոր նրանց ում <<մատը խառն է >> Ակումբի ծնվելու գործում:hands;):love

Universe
24.03.2012, 13:33
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=U5NSBfUroEA

Markovka
24.03.2012, 13:46
ՇՆՈՐՀԱՎՈՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐ:)

VisTolog
24.03.2012, 14:21
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=U5NSBfUroEA

Դար Ակումբ 2006-2007թ.


http://www.youtube.com/watch?list=UU6dnEse4TuR24Y6LvmQiGmA&amp;v=FNBKP1Q7Qg4&amp;feature=player_detailpage

Universe
24.03.2012, 15:14
Դար Ակումբ 2006-2007թ.


http://www.youtube.com/watch?list=UU6dnEse4TuR24Y6LvmQiGmA&amp;v=FNBKP1Q7Qg4&amp;feature=player_detailpage
հա, ես էս կլիպը հիշում եմ, @Artgeon էր սարքել...)) Մինչև բանակ գնալս էր

Գոռ16
17.03.2013, 07:25
Շնորհավոր ծնունդդ Ակումբ ջան,դու առաջին դասարան ես.

Այբ
17.03.2013, 11:12
Շնորհավոր...............:)55432

yerevanci
17.03.2013, 11:12
Շնորհավոր Ակումբ ջան, դու այս յոթ տարիների ընթացքում հասցրել ես շատ բարի գործեր անել, առիթ ես դարձել նոր ընտանիքների ստեղծման, նոր ծանոթությունների ու ընկերների պատճառ ես եղել... Կուզեմ որ միշտ լինես քո հին ու նոր ակումբցիներով, երբեք չկորցնես այն փայլը, որ ունես, ու միշտ մեր կողքին լինես
:bux::bux:

_Հրաչ_
17.03.2013, 11:40
Շնորհավո՜ր, Ակումբ ջան: 7-դ 777 դառնա, մի բան էլ՝ ավելի: :bux:

Ingrid
17.03.2013, 12:36
Ակումբ ջան, շատ հետաքրքիր ընկեր, ծնունդդ շնորհավոր: Քեզ երկարակեցություն:

Դավիթ
17.03.2013, 12:42
Շնորհավոր, Ակումբ ջան: Լիքը նոր անդամներ ունենաս, հներն էլ հետ տուն գան::)

Արսեն
17.03.2013, 13:19
Շնորհավոր ծնունդդ Ակումբ,
վերջին գրառումս տարիներ առաջ է եղել, բայց միևնույն է հարազատ ես շատ...

Վահե-91
17.03.2013, 15:57
Շնորհավոր :yahoo :baby

VisTolog
17.03.2013, 18:42
Շնորհավոր ջիգյար: Բախտավոր լինես: :drinks

laro
17.03.2013, 20:00
Շնորհավոր Ակումբ ջան, ակտիվություն քեզ :)

Alphaone
17.03.2013, 21:27
Մեր գլխից անպակաս :))

Monk
17.03.2013, 23:25
Շնորհավորում եմ Ակումբ ստեղծողներին էլ, այն շենացնողներին էլ: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ակումբցի են համարում :)

Stranger_Friend
17.03.2013, 23:53
ես ուզում եմ ակումբի 13 ամյակը լինի.....

John
17.03.2013, 23:57
ես ուզում եմ ակումբի 13 ամյակը լինի.....

որ շուտ մեծանաս-սովորես-ավարտե՞ս :)

Stranger_Friend
18.03.2013, 00:00
որ շուտ մեծանաս-սովորես-ավարտե՞ս :)

ահա... ու ես էլ նշեմ:))....

John
18.03.2013, 00:00
Քանի որ հիմա խմած եմ, Ակումբի կենացն էլ, ի դեպ, ավելի լավ ա առավոտվա գրածս ֆբ-ից բերեմ ստեղ էլ դնեմ )) իսկ եթե հարց ծագի, թե ինչո՞ւ առավոտյան Ակումբում չէի գրել միանգամից, ասեմ, որ պատճառը Ակումբի wap վերսիայի չաշխատելն է :)

Յոթ տարի առաջ ես այսպիսին չէի ինչպես հիմա: Բնական է կմտածեք) Բայց ես այսպիսին չէի լինի, եթե յոթ տարի առաջ այս օրը տեղի չունենար մի իրադարձություն ' չստեղծվեր Ակումբ.էյ էմը ' մի միջավայր, որտեղ ես բացահայտեցի լիքը լավ մարդկանց, այդ թվում և ինձ: Այս տարիների ընթացքում ունեցած իմ ձեռքբերումների մեծ մասը ինչ-որ կերպ կապված են Ակումբի հետ :-) Շնորհակալ եմ Արտակ Հարությունյան, Արթուր Ոսկանյան, Արշակ Ուլուբաբյան ու մյուս բոլոր-բոլոր համաակումբակից ընկերներ: Շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացել ենք ստեղծել մի առողջ միջավայր, որտեղ անկախ սեռից, տարիքից, կրոնական ու քաղաքական հայացքներից, բոլորը հավասար են: Երանելի Հայաստանի փոքրիկ մոդել :-)
հ.գ.
Ձեր կենացը

einnA
18.03.2013, 00:16
Էս ակումբը, որ ասում են տուն է,իմ մոտ ոնց որ մեր շենքը լինի ու մեր հարևանները: Էն որ նոր սկսում ես մի շենքում բնակվել, կամաց-կամաց սկսում ես հարևաններիդ ճանաչել, առաջին անգամ գնում ես հյուր, մեկը դուրդ չի գալիս, մյուսը դառնում ա "ԽԾԲ", էն մի քանիսի հետ սկսում ես ամեն առավոտ սուրճ խմել: Հետո լինում են հարևաններ, որ վերևի կամ ներքևի հարկում են ապրում, չես էլ իրականում շփվում, բայց տեսնելիս անպայման բարևում ես` սրտանց կամ ստիպված կամ քաղաքավարությունից ելնելով:Հետո ինչ-որ տուրուդմփոց է լինում, խառնվում ես կամ սասդ քաշած հետևում ես, հետո որոշում ես դու քո համար քաշված ապրել կամ հակառակը: Հա, մեկ էլ որ պատահում է գնում ես մի տեղ երկար ժամանակով, մեջդ կարոտը խուտուտ ա տալիս, ուզում ես գնալ շենքի անգամ էն լաչառ, բամբասկոտ, էն անկապ շատախոս հարևաններիդ գոնե տեսնես, բարևես:
... մի խոսքով ապրում ես ակումբում, թե չէ, ինքը մնում է էն շենքը, որտեղ լիքը հարազատ ու նոր դեմքեր են քեզ սպասում, որտեղ դու բառի բուն իմաստով կյանք ես ապրել, ապրում ես ու կապրես էնքան, ինչքան դեռ կհիշես շենքից էն, էն, էն մեկին :)

ակումբ, կենացդ :drinks

StrangeLittleGirl
18.03.2013, 11:52
Էրեկ խառն էի, չկարողացա նորմալ գրել: Էսօր կփորձեմ... ոչինչ, հույս ունեմ` ակումբը կների ուշացման համար:

Փաստորեն արդեն յոթ տարի անցել ա: Ուզում եմ նենց սրտիս ուզածը գրել, բայց մի տեսակ չի գրվում: Երևի կարճ ասեմ. շնորհակալություն, ակումբ:

Շնորհավոր :)

ԱնԱիդա
18.03.2013, 13:35
պատիվ ունեմ մասնակցել ոչ ավել ոչ պակաս 7-րդ տարեդադարձի շնորհավորանքներին :)
ընդամենը կասեմ շնորհավոր, թող ամենքն իր ցանկացածի չափով լավ բարի բան տեսնի ընդգծվածի ներքո… ;) և իհարկե շնորհակալություն ակումբին. իմ համար սա հետաքրքիր թեմաներով լեցուն միջավայր ա, որտեղ ի դեպ ասեմ, ես կարողացա ինտերնետային շփումների մասին կարծիքս փոխել…

Rammstein
18.03.2013, 13:51
Բարեւ Ակումբ:
Շնորհավոր: :)

Two-Face
18.03.2013, 13:53
Մի հատ էլ վիրտուալ շնորհավորենք: :)




Ցանկանում են լիքը նոր անդամներ, երկար տարիների կյանք, ու սերվերի երկար աշխատանք: Շնորհավորում եմ բոլոր ակուբցիներին, հատկապես ակումբի ստեղծողներին ու ուզում շնորհակալություն հայտնեմ ամեն ինչի համար:

Նիկեա
18.03.2013, 14:05
Շնորհավոր:Ես ու մյուս բոլոր անդամները շատ շնորհակալ ենք ակումբը ստեղծողներից:Շնորհակալություն ազատ արտահայտվելու հնարավորություն տալու համար,շնորհակալություն մեր մեջ նոր անձ բացահայտելու համար ու շնորհակալություն որ կաք:Ու ենքան ապրենք որ ակումբի հարյուր ամյակը նշենք:
Հ.Գ.
Ծնունդդ շնորհավոր,ԱՆՈՒՇՍ::oy

Վոլտերա
18.03.2013, 14:23
Շնորհավորրրր ^_^:love

LisBeth
18.03.2013, 15:12
ArmNews-ը նայելուց մտածում էի` հա էլի, չեն ծեծում: Ակումբում հայտնվել եմ լրիվ պատահական, բայց ուզում եմ հավատալ, որ պատահականություններ չեն լինում: Շնորհավոր: Ինչպես ասում է սնահավատ ժող ասածվածքը` ոտըս խերով ըլնի:

Մանուլ
18.03.2013, 23:11
Ակումբիկ ջան :*
Այ լավ յու :)

Meme
21.03.2013, 17:49
Ակումբսսսսսսսսսսսսս շնորհավոոր :bux
երկար ավելուավելի երկար կյանք ու ժպիտով ճանապարհ....
թանկ ես ու մնալու ես թանկ...
քեզ հետ գտա ինձ` Մեմեյին....թանկ ու հարազատ ընկերներիս....
ու շնորհակալ եմ.:oy...

հիմքում դու ես մեկա....

Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո~ր..:flower :kiss.


հ.գ`համ էէէէէէէէէէէլ ապրի մեր Արմենը, որ բացելա էս թեման, չէի եկել մտա ու տեսա ուրախացա Արմ ջան, համ էլ զարմացա որ դու~:kiss

sharick
24.03.2013, 21:40
Սիրելի ակումբ շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!!!! :bux:

Universe
02.04.2013, 12:38
Ակումբը աղջիկա՞, թե տղա...

Arpine
02.04.2013, 16:29
Ակումբը աղջիկա՞, թե տղա...
Ակումբը անսեռ ա :))

Bodyguard
03.04.2013, 01:20
Շնորհավոր տարեդարձդ ակումբ.
Վիտուալ իրականության եզակի միջավայր:
Ցանկանում եմ որ միշտ կարողանաս

Հայախոս հասարակությանը հնարավորություն տալ ինտերնետում շփվել հայերենով՝ գրելով հայատառ,
Կապ հաստատել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների միջև ու կազմակերպել հանդիպումներ՝ նրանց մտերմացման համար հիմք դնելով,
Նպաստել Հայաստան-Սփյուռք մերձեցմանը,
Կարողանալ ակումբի անդամների ուժերով իրականացնել այլ օգտակար նախագծեր, մասնավորապես ուղղված ինտերնետում հայերեն լեզվի տարածմանը:

:)