PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոյան Տապան Երևանում

Ռուֆուս
06.03.2012, 10:31
Փողեր լափելու հերթական աբսուրդ ծրագրի հեղինակներին ով գլխից խփի, համայն հայությանը մեծ նվեր կանի: Հլը կարդացեք, առանց մեկնաբանությունների...

http://i.imgur.com/eGVYj.jpg

Varzor
06.03.2012, 11:46
:D, :D ու մի հատ էլ :D
Էս գրողի ֆանտազիան բացում ա:
Հիշեցի են, որ վերնիսաժում նկար էին զակազ տվել` Սևանա լիճը, բարդիներ, Արարտ լեռը, լճում մի նավակ, նավակում էլ տկլոր կին :))

Էս որտեղից ես վերցրել "նախընտրելի" տարբերակի նկարագրությունը?

Ռուֆուս
06.03.2012, 11:52
Էս որտեղից ես վերցրել "նախընտրելի" տարբերակի նկարագրությունը?

ՖԲ-ում են էսօր տարածել, բերեցի Ակումբ :))

Moonwalker
06.03.2012, 12:02
ՖԲ-ում են էսօր տարածել, բերեցի Ակումբ :))

Պաշտոնական կայքից ա (http://www.noyantapan-armare.com/): Թեև մի քանի տառասխալներ ուղղել են, բայց դե էլի նույն բլթն ա: Մանավանդ «պետությունների բրենդները» լրիվ пацталом են::))

Ռուֆուս
06.03.2012, 12:15
Ու՞մ ա պետք 2 տարբեր սրճարաններով, հանգստյան սենյակներով, սպասարկման տարբեր կետերով հագեցած (երևի ի նկատի ունեն սաունան, մասաժն ու ստրիպտիզը) գիշերելու առանձնասենյակներով պատմամշակութային կառույցը, երբ որ ամբողջ Փարաքարը, Պռոշյան փողոցը ու Սևանի տռասը լի է նման պատմամշակութային կառույցներով:

Ու ավելի շուտ ուղտավորները կգան սույն պատմամշակութային կառույցը տեսնելու, քան թե ուխտավորները ու զբոսաշրջիկները...

Ռուֆուս
06.03.2012, 12:22
Ա՜՜՜՜խ, ես մեռաաաաա՜՜՜՜.... :lol

Ծրագրի աջակիցների թվում է նաև...

34.Ռաֆայել Համբարձումյան` ՊԳԹ <<Ազգային միասնության ուղտ>> կուսակցության նախագահ (http://www.noyantapan-armare.com/hy/2011-06-20-16-19-51)

Varzor
06.03.2012, 12:34
Ինձ հատկապես դուր չեկավ աջակիցների ու ՈԳևՈՐՈՂՆԵՐԻ ցանկը:
Փաստորեն ՀՀ-ում մտավորականությունը արդեն "ռ"-ով ա գրվում ու այդպես գրվողների ցանկը գնալով աճում է: Ողբամ զքեզ հայ ժողովուրդ...
Ի դեպ կոնկրետ չեն նշել, թե ով է աջակից, իսկ ով ոգևորող: Ու ինչպես և ինչով են ոգևորում?
Արբեստագետների համար երկար ժամանակ սոված մնալուց հետո լավ փող կպցնելու ալիք է:
Մենակ կայքի ձևավորում ուն մեջի գրվածներն արդեն հերիք են, որպեսզի կարծիք կազմես, թե ինչ մակարդակի նախագիծ է:

impression
06.03.2012, 12:53
բայց լավն ա
ընգերուհուդ տանես մի հատ Նոյան տապան, պատիվ տաս, հետո էլ, էն որերորդ հարկում էր, Նոյի և 120 տեսակ կենդանիների ուշադիր ու զննող հայացքների ներքո՝ պատիվն առնես :D

Նաիրուհի
06.03.2012, 13:24
Սոս Սարգսյանից չէի սպասում. վերջին մարդն էր, ում անունը կուզեի տեսնել էդ ցուցակում։ :(
Իսկ նախագիծն ընդհանուր առմամբ տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ... Ուղտ ըլնեմ... :D

impression
06.03.2012, 13:33
անասու՞ն ես - մտի՛ր տապան

Varzor
06.03.2012, 13:37
Սոս Սարգսյանից չէի սպասում. վերջին մարդն էր, ում անունը կուզեի տեսնել էդ ցուցակում։ :(

Դրա համար էլ բերել առաջին տեղում են գրել :))
Շատ "գրագետ ու հետաքրքիր" ծրագիր է:
Երևանը Չիկագո սարքեցին, Վեգաս սարքեցին, հիմա էլ Դիսնեյ Լենդ են սարքում :))
Զբոսաշրջիկների համար էլ մուտքի մոտ գրված է լինելու "Կենդանիներին չկերակրել, մանավանդ ուղտին":

ivy
06.03.2012, 13:40
Ուղտերը վերջն են :))
Բայց ես, չգիտես ինչի, արդեն մենակ վերնագրից թուլանում եմ. էդ մի քանի բառն իրար կողքի նենց ծիծաղալու են, հատկապես, որ լրջությամբ ես կարդում.

ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԻՆՏԵՐՅԵՐ

Դիմացս Նոյն ա դուրս գալիս՝ ընտիր կահավորված Տապանում, ինքն էլ՝ սենց նեղված դեմքով, անհարմար շորերի մեջ խցկած, կողքից էլ՝ սարսափահար կենդանիների վայնասուններ ու մի հոտ, մի հո՜տ... էդ ամբողջ «ինտերյերի» մեջ :D

impression
06.03.2012, 13:41
արձագանքող կանացի ձայն. «ուշադրություն, ուշադրություն, նոյան տպան փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է «Ազատն ի վեր, ի Մասիս» քառասնօրյա ճամփորդությունը: Նախագիծը ներառում է ամսից ավել հավայի ֆռֆռոց Սևանա լճում (դե հիմա մեր ունեցածն էդ ա), և ինչ-որ հրաշքով կայանում Մասիս լեռան լանջերին, գագաթին կպած: Սևանում ամեն շաբաթ կանցկացվի ագռավներին բաց թողնելու արարողությունը: Մուտքը զույգերով»:

ivy
06.03.2012, 13:49
Էս ինչի սենց թուլացա էս թեմայից, չեմ կարողանում ինձ հավաքել :D

Ասում ա.
Առաջին հարկում կտեղադրվեն պատմական «Նոյան Տապանի» անձնակազմի կրկնօրինակները (8 մարդկային, 120 կենդանական) և ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ, կահ կարասի:

:D :D

Skeptic
06.03.2012, 13:58
Արդեն սկսել եմ փոշմանել, հա: :)) :}

Ռուֆուս
06.03.2012, 14:01
Ռիփ, ըստ պաշտոնական կայքի կառույցի ամբողջական անունը «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային թանգարանային համալիր է:

ivy
06.03.2012, 14:26
Ռիփ, ըստ պաշտոնական կայքի կառույցի ամբողջական անունը «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային թանգարանային համալիր է:

Ավելի վատ իրենց համար: :))
Ես հասկացա էս Տապանի բուն իմաստը:
Լրիվ «Արարատը մերն է, այ դուք կեղտոտ թուրքեր» շուխուռներն են:
Դե որ Արարատը մերն է, պարզ է, որ Տապանն էլ է մերը՝ իր Նոյով, բանով:
Մեջն էլ հեսա թանգարան ենք սարքում՝ տանտիրոջ իրավունքով:
Դե մի երկու կաֆեն էլ կողքից չի խանգարի: ;)

keyboard
06.03.2012, 14:32
«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» պատմամշակութային թանգարան համալիրի նախաձեռնող խումբ

1.Մարտուն Հարությունյան`«ԱՐՄԱՐԵ» ընկերության նախագահ, «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ տնօրեն, համալիրի կառուցման հեղինակ, իրականացնող և գլխավոր պատասխանատու:

Էսի կանկրետընի մեր վրա ղժըմ են:D
Մընըմ էր մի հատ էլ գեղարվեստի ու մշակույթի կոոպերատիվ բացեն ու սաղ թամամա:D

ivy
06.03.2012, 14:35
Գեղարվեստի կոմբինա՜տ, գնացի ես էս թեմայից, էլ վրաս հալ չմնաց :D :D :D

Varzor
06.03.2012, 14:43
Ուշադրություն
Նոր նախագիծ` Արարատ լեռը Երևանում` իրական չափերով:
Բարձրությունը` 5165մ
Տրամագիծը` մոտ 130կմ:

Երկու մասնաշենքից` Սիս և Մասիս:
Առաջին հարկում կլինեն խաղողի այգիներ, գետեր և մայրաքաղաքներ:
Երկրորդ հարկում` կրոնական և պատմամշակութային ցուցասրահներ:
Երրորդ հարկում` ձմեռային մարզաձևերի և ձմեռայն հանգստի գոտի:
Վերին հարկի հարթակում կտեղադրվի "Նոյան Տապան 2" պատմամշակութայնի կառույցի կրկնօրինակը` իրական չափերով (դրան արդեն ծանոթ եք):
Մուտքի մոտ կտեղադրվեն իրական չափերով քաջքերի կրկնօրինակների պղնձաձույլ արձաններ:
Պատմամշակութային այս համալիրը համալրված կլինի հանգստի և ժամանցի վայրերով (սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ), ալպինիստների համար նախատեսված սենյակներով և սպասարկման սրահներով:

Նախատեսվում է նաև համալիրին կից ջրային հանգստի գոտու կառուցումը` "Սևան ազգային պարկ" անվանումով:

Նախագծին աջակցում են

1. Նոյը,
2. Նոյի ագռավը
3. Խաչատուր Աբովյանը
4. Արտավազդ թագավորը
5. Քաջքերը
6. Մոնղոլ-թարարները և ղզլբաշները
7. Յունեսկոն
8. ՄԱԿ-ը (ՄԱԿ սուրճը)
...

Գեա
06.03.2012, 15:13
մի բան հարցնեմ էլի, կարող է էդ գրածը կատակ է?մենք էլ ընկել ենք դրանց խելքին, ու հիմա ոչ թե մենք ենք իրանց վրա ղժժում , այլ իրենք մեր վրա, որ լուրջ ենք ընդունել ու ծանր ենք տանում էդ դատարկացնդաբանությունը: Լրիվ լուրջ եմ հարցնում: Ինչքան կարդում եմ, էնքան հումորս դեպրեսիայի մեջ է ընկնում...չեմ կարողանում հավատալ, որ հնարավոր է էդ աստիճանի "ջրհեղեղ" վիճակ լինի մոտները:

Ռուֆուս
06.03.2012, 15:23

Գեա ջան, ինչքան էլ որ ցավալի է, հումոր չէ (եթե իհարկե քաղաքապետարանն ու ծրագիրը պաշտոնապես աջակցողները ժամանակին խելքի չգան): Ես կասկածներ ունեմ, որ էդ այսպես կոչված «Գեղարվեստի Կոմբինատը» բրոնզից ու մարմարից անճաշակ արձաններ արտադրող ընկերություն է, էն նույն արձանները, որոնք զարդարում են մեր պատգամավորների ու օլիգարխների կազինոները, սաունաները, գիշերային ակումբները, հասարակաց տները ու Աշտարակի խճուղու վրայի՝ Վահագնի թաղամասի հենց դիմացն ընկնող սրտխառնոց առաջացնող առանձնատունը: Հիմա էլ էդ կոմբինատի տերը որոշել է իր բիզնեսն ընդլայնել ու վերջին մի քանի տարվա ընթացքում չվաճառված տարբեր կենդանիների արձանները իրացնել, դրա համար էլ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի պաշտոնյաների հետ, որ Նոյան Տապան սարքեն, էդ չծախված արձանները էնտեղ դնեն, մի քանի հարյուր հատ էլ նոր արձան սարքեն, թանկով իրացնեն, համ քաղաքին ու համայն մարդկությանը լավություն կանեն, համ էլ իրենց բիզնեսը առաջ կգնա:

Գեա
06.03.2012, 15:49
Գիտեք հետաքրքիրն ինչում է, իրենց դիտողություններ բաժնում գրել էի, որ տեքստը խայտառակ անգրագետ է գրված, ու լավ կլիներ, որ նախօրոք լեզվաբանների օգնությանը դիմեին, անկապները ջնջել են... է , ասենք քննադատությունը ջնջեցին, դրանից բան փոխվե՞ց, թե ուղտը ուխտ դարձավ...
Ուֆ ուֆ, ողբամ քեզ, ուղտերի երկիր Հայաստանս...:(

impression
06.03.2012, 16:09
Գեա ջան, ուղտերը հարյուր տարի թքած ունեն գրագիտության վրա :))

impression
06.03.2012, 16:18
Եվ քարավանը պարոն Տարոնի
Կանալիզացիայի պես կարկաչելով
Շինում էր հանգիստ Տապանը Նոյան,
Համամարդկային մասունքների քով:

Հավասար քարով շարում էր տապան,
Այն քարավանը ոլոր ու մոլոր
Անասունները՝ ծորում քաղցրալուր,
Ողողում էին Երևանն անդորր

տխուր ա, բայց՝ վեհ :))

Varzor
06.03.2012, 16:20
Անասունները՝ ծորում քաղցրալուր,
Ողողում էին Երևանն անդորր

Էս պահը առանց տապանի էլ արդեն ունենք` էլ պետք ա?

armen9494
06.03.2012, 16:34
Էս թեման ոնց որ թե պիտի խնդրենք, որ տեղափոխեն զվարճալի բաժին:D
Էլ ի՞նչ ասեմ, բան թողեցի՞ք, որ մարդ ասի :))
Չնայած ստեղ ինչքան էլ խոսես, կխոսվի, բայց իրոք հավատս չի գալիս, որ էդ կայքը իրոք ինչ-որ պաշտոնական նախագծի կայք է: Չգիտեմ ինչի, ինձ թվում է, որ մի քանի հոգի զա կայֆ դրել սենց սայթ են բացել... երանի ճիշտ լինեմ :(
Ախր իրոք սխալներն էնպիսին են, որ լուրջ լեզվաբանի կարիք էլ չկա, նիուժելի դրանք էդքա՜ն անգրագետ են:
Ուֆֆֆ, բայց լավ խնդացի, սենց մեկ էլ էս թեմայում էի վերջին անգամ ուրախացել
http://www.akumb.am/showthread.php/62584-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%BD
:D

Բայց եթե էն կաֆեների, մոթելների ու ստրիպտիզների նման բաները հանենք ու էդ ամեն ինչը, ինչ-որ գրված էր (ներսի կահավորումը) արվի ճաշակով, միգուցե և հաճելի վայր դառնա:
Հ.Գ. մեկ էլ էն 4-րդ հարկը վափշե պիտի ոչնչացվի :D

sarhov
06.03.2012, 17:02
լավ կլիներ, որ կենդանիները արձանից չլինեին, այլ իսկական, որ ռեստորանում մեկի սիրտը ոչխարի խորոված ուզեր՝ առաջի հարկից (Նոյի թույլտվությամբ իհարկե) բերեին ու տեղնուտեղը մորթեին... որպեսզի կենդանիների պակասություն չլինի, ապա գազանանոցն էլ թող տեղափոխեն Նոյի տապան. դե մարդ ես էլի, մեկ էլ տեսար մեկի սիրտը փղի թոնրի խորոված ուզեց, կամ էլ կոկորդիլոսի լանգետ... փողոցային շներին էլ թող բերեն լցեն ստեղ խեղճերը գոնե տուն - տեղ կունենան, չնայած որ կորեացի զբոսաշրջիկներ գան՝ շնիկները բախտը չի բերի...

կարգին ռեստորան կլինի, անունն էլ կլինի «Նոյի մոտ»

Sagittarius
06.03.2012, 20:27
Փողեր լափելու հերթական աբսուրդ ծրագրի հեղինակներին ով գլխից խփի, համայն հայությանը մեծ նվեր կանի: Հլը կարդացեք, առանց մեկնաբանությունների...

http://i.imgur.com/eGVYj.jpg

Եվ վեռչապես վերջին կետը` Տապանը տեղադարվալու է Մաշտօցի այգիյում :))

Ներսես_AM
07.03.2012, 00:48
Տապանի վերին տախտակամածի վրա պետք է հատկացվի մասնաբաժիններ այբենական կարգով տեղադրվեն աշխարհի բոլոր ազգերի, ժողովուրդների, պետությունների բրենդները, գերբերը, զինանշանները, օրհներգերը ազգային խորհրդանիշներով և պատկերներով:
Ասենք բրենդները մի կողմ Վրացիք խաչապուրի ու խինկալի կբերեն, ամերիկացիք՝ կոլա, անգլիացիք «fish and chips» և այլն։ Բայց ես այդպես էլ չկարողացա պատկերացնել ո՞նց են վերին տախտակամածի վրա այբբենական կարգով ներկայացնելու օրհներգերը :think

Ռուֆուս
07.03.2012, 00:59

Ամեն ազգից մի հատ որձ կբերեն, մի հատ էլ էգ, էդ խեղճերը ամբողջ օրը իրենց օրհներգները կերգեն: Գիշերներն էլ կգնան ժամանակակից ու ավանդական կահ կարասիով սրճարաններում կերգեն: :))

Chelovek84
07.03.2012, 01:23
Ուշադրություն
Նոր նախագիծ` Արարատ լեռը Երևանում` իրական չափերով:
Բարձրությունը` 5165մ
Տրամագիծը` մոտ 130կմ:

Երկու մասնաշենքից` Սիս և Մասիս:
Առաջին հարկում կլինեն խաղողի այգիներ, գետեր և մայրաքաղաքներ:
Երկրորդ հարկում` կրոնական և պատմամշակութային ցուցասրահներ:
Երրորդ հարկում` ձմեռային մարզաձևերի և ձմեռայն հանգստի գոտի:
Վերին հարկի հարթակում կտեղադրվի "Նոյան Տապան 2" պատմամշակութայնի կառույցի կրկնօրինակը` իրական չափերով (դրան արդեն ծանոթ եք):
Մուտքի մոտ կտեղադրվեն իրական չափերով քաջքերի կրկնօրինակների պղնձաձույլ արձաններ:
Պատմամշակութային այս համալիրը համալրված կլինի հանգստի և ժամանցի վայրերով (սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ), ալպինիստների համար նախատեսված սենյակներով և սպասարկման սրահներով:

Նախատեսվում է նաև համալիրին կից ջրային հանգստի գոտու կառուցումը` "Սևան ազգային պարկ" անվանումով:

Նախագծին աջակցում են

1. Նոյը,
2. Նոյի ագռավը
3. Խաչատուր Աբովյանը
4. Արտավազդ թագավորը
5. Քաջքերը
6. Մոնղոլ-թարարները և ղզլբաշները
7. Յունեսկոն
8. ՄԱԿ-ը (ՄԱԿ սուրճը)
...
Ծափահարություններ։ Շատ տեղին էր։ :hands

Rammstein
07.03.2012, 01:29
Մինչեւ հիմա զարմանում էի, թե ինչքան էշ պետք ա լինել, մտածելու համար, որ նման օբյեկտը կարա զբոսաշրջրջությանը խթանի: Բայց հիմա, որ առաջին գրառման մեջի տեսքտը կարդացի, էլ չեմ զարմանում: :D

3.Մկրտիչ Մինասյան`ՀՀ ճարտարապետների միության նախագահ

Ես մի քիչ ավելի դրական կարծիք ունեի Մկրտիչ Մինասյանի մասին: :think

6. Սիրեկան Օհնյան`«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն

Մեր քաղաքաշինության ամբիոնի վարիչն ա: Ուղտ եմ անում էլ էս մարդուն միջանցքում տեսնելուց չբարեւել: :))

Ambrosine
07.03.2012, 01:51
Ես Տապանի մուտքի մոտ դՌակոնի իրական չափերով արձան եմ ուզում :D

Դուք կարծիքները կարդացեք :'`
http://www.noyantapan-armare.com/hy/2011-07-01-11-16-10

Mephistopheles
07.03.2012, 01:55
Փողեր լափելու հերթական աբսուրդ ծրագրի հեղինակներին ով գլխից խփի, համայն հայությանը մեծ նվեր կանի: Հլը կարդացեք, առանց մեկնաբանությունների...

http://i.imgur.com/eGVYj.jpg

Ապեր, բա ես ուղտս ո՞նց հանեմ 3-րդ հարկ

Mephistopheles
07.03.2012, 02:00
Վերջին հակի գլխին էլ մի հատ բացօդյա ստրիպ-բար որ Սերժի կնիկը տգրուբի վրով տգլոր սղա վերև-ներքև

yerevanci
07.03.2012, 08:36
ժող սա էլ հո Եվրատեսիլ գնացող երգ չի, որ սենց հետևից եք ընկել, նախ եկեք համաձայնվեք, որ առաջին հերթին իրոք գեղեցիկ կառույցա ու կդառնա մեր քաղաքի տեսարժան վայրերից, ու եկեք ճիշտը խոսենք, որ Օպերայի ամբողջ շրջակայքով սրճարաններ ու ժամանցի վայրեր են, դրանից Օպերայի ներկայացումները չեն տուժում, հետևաբար տապանի առաջին հարկի պատմամշակութային թանգարանին մյուս հարկում տեղակայված սրճարանը ոչնչով չի խանգարի:

ՀԳ: Ինձ որ շատա դուր գալիս:

Rammstein
07.03.2012, 09:47

Ես որ չհամաձայնվեցի: Կենտրոնից որ նայում եմ, էն հասկի ու մայր Հայաստանի արանքում մի հատ փետից զիբիլ, սիրտս կանգնում ա, լրիվ լանդշաֆտը ք**մեջ ա անում: :[

Varzor
07.03.2012, 10:26

Օպերան վաղուց արդեն չի ծառայում իր բուն նպատակներին` ամբողջապես դասական երաժշտության օջախ չի էլ:
Էդ սրճարանների ու ժամանցի վայրերի պատճառով մարդիկ սկսել են Օպերան ընկալել որպես լրիվ այլ վայր: Լավ էլ վնաս է: Նույնն էլ լինելու է տապանի պարագայում (եթե այն իհարկե կառուցվի, ինչում արդեն խիստ կասկածում եմ):
Ի վերջո հաղթանակի զբոսայգին արդեն իսկ բոլորովին այլ խորհրդանիշ է ու պետք չէ այն աղավաղել ու դարձնել աջաբ-սանդալ: Նույն հաջողությամբ կարելի է ասենք Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ բոուլինգ կենտրոն կառուցել` զբոսաշրջիկների համար:

Varzor
07.03.2012, 10:28
Ես Տապանի մուտքի մոտ դՌակոնի իրական չափերով արձան եմ ուզում :D

Դուք կարծիքները կարդացեք :'`
http://www.noyantapan-armare.com/hy/2011-07-01-11-16-10
Ես էլ եմ իմ ցանկություները գրավոր արտահայտել:
Ի դեպ արդեն Կարծիքների ու առաջարկությունների բաժնում մարդիկ հարսանեկան արարողությունների կազմակերպման հայտարարություններ են տալիս :D

Hayazn
07.03.2012, 11:04
Փողեր լափելու հերթական աբսուրդ ծրագրի հեղինակներին ով գլխից խփի, համայն հայությանը մեծ նվեր կանի: Հլը կարդացեք, առանց մեկնաբանությունների...

http://i.imgur.com/eGVYj.jpg
Զարմանալին այն է , որ նախագծում ոչ մի « ՎԻՊ » սենյակ կամ սեղան չի նախատեսվում :
Եթե դա էլ լիներ հատատ Նոյն էլ կգար իր « ՕԲԵԿՏ »-ը տեսնելու :

impression
07.03.2012, 11:48
զբոսաշրջությանն իրոք կխթաներ, եթե անցկացվեր գիտական ուսումնասիրություն, հազար ու մի գիրք ու մագաղաթ կարդային, մի ինչ-որ պատկերացում ակզմեին էդ տապանն իրենից ինչ է ներկայացրել, ու փորձեին վերարտադրել այն
ասենք եթե ես լինեի քրիստոնյա ու ոչ հայ, եթե իմանայի, որ էդ լեգենդար տապանը վերարտադրված կա մի երկրում, հաստատ կուզեի տեսնել
բայց սենց մենակ անունն ա նույնը, ինչ էլ փորձելու են կրկնօրինակել, ստացվելու ա ահավոր զվարճալի մի բան (ինչպես միշտ)
ու կխթանի ներքին զբոսաշրջությանը, որ գյուղից ասես կգան մարդիկ, որ դրա մոտ նկարվեն :))

yerevanci
07.03.2012, 12:51
Օպերան վաղուց արդեն չի ծառայում իր բուն նպատակներին` ամբողջապես դասական երաժշտության օջախ չի էլ:
Էդ սրճարանների ու ժամանցի վայրերի պատճառով մարդիկ սկսել են Օպերան ընկալել որպես լրիվ այլ վայր: Լավ էլ վնաս է: Նույնն էլ լինելու է տապանի պարագայում (եթե այն իհարկե կառուցվի, ինչում արդեն խիստ կասկածում եմ):
Ի վերջո հաղթանակի զբոսայգին արդեն իսկ բոլորովին այլ խորհրդանիշ է ու պետք չէ այն աղավաղել ու դարձնել աջաբ-սանդալ: Նույն հաջողությամբ կարելի է ասենք Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ բոուլինգ կենտրոն կառուցել` զբոսաշրջիկների համար:

Վարզոր ջան վերջին անգամ ե՞րբ ես օպերա գնացել, ես հաճախ եմ լինում, ու ոչ մի ազդեցությու էլ չկա

Varzor
07.03.2012, 13:35
Վարզոր ջան վերջին անգամ ե՞րբ ես օպերա գնացել, ես հաճախ եմ լինում, ու ոչ մի ազդեցությու էլ չկա
Լուրջ? :))
Ուզում ես ասել մեր ջահելության մեծամասնության համար Օպերան ոչ թե լռվցնելու տեղա ու ժամանցի տարածք, այլ մշակութային-հասարակական վայր?
Ընգեր ջան, Օպերան իրա շրջակայքով վաղուց արդեն քաղաքի համար հանդիսանում ա մի հատ հավեսով գեղամեջ, որտեղ իրիգունն իջնում են սեմուշկա չռթելու ու հավայի-հավայի, փոշի կուլ տալով իրանց ցույց տալու ու մեկին կպցնելու:
Լավա գոնե Հյուսիսային Փողոտան էլ սարքեցին` Օպերան մի քիչ բեռնաթափվեց:

Էդ որ դու օպերայի տաշի-տուշիներին ներկա չես լինում, էդ չի նշանակում, որ ընդեղ մենակ դասական երաժշտություն է:

Նույնն էլ ես Նոյան տապանն են դարձնելու` կրոնական ու հավատքի սիմվոլը վերածելու են զվարճանքի ու խրախճանքի վայրի:
Դե ինչ եք ուզում լրիվ կապիտալիզմ է: Ու համար սրբություն, ում համար լավ եկամուտ ...

Հ.Գ.
Վերջին անգամ Օպերայում օպերա լսելու չեմ եղել` բալետի ներկայացման էի ;) Իսկ տարածքում` մարտի 1-ին էի :))

yerevanci
07.03.2012, 13:55

Ես տարածքը նկատի չունեմ, այլ բուն Օպերան, իրա ներկայացումներով, իրա ներքինով, և ոչ թե հարակից սրճարաններով, ու եթե քո հարևանները վատն են, դա դեռ չի նշանակում, որ դու էլ ես վատը, դե հասկանում ես չէ՞ ինչ նկատի ունեմ: Այսինքն ասածս էնա, որ առաջին հարկի թանգարանը չի կարող երրորդ հարկի հյուրանոցային սենյակներին կամ սպասարկման այլ բաներին խանգարի: Ու նաև այն, որ գեղեցիկ կառույց լինելուց բացի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ վերջինս մեր երկրին շատա պետք:

Ես որ չհամաձայնվեցի: Կենտրոնից որ նայում եմ, էն հասկի ու մայր Հայաստանի արանքում մի հատ փետից զիբիլ, սիրտս կանգնում ա, լրիվ լանդշաֆտը ք**մեջ ա անում: :[

Նախ այդտեղի լանդշաֆտը վաղուցա ք**մեջ եղած (ես դա որպես մասնագետ եմ ասում), ու այդ հողում տասնյակ տարիներ նորմալ բուսականություն աճել չի կարող: Ու մեկ էլ այն, որ միայն ապակիներով կամ տուֆակերտ կառույցները չեն, որ գեղեցիկ են, փայտաշեն կառույցներն էլ գեղեցիկ են:

Varzor
07.03.2012, 14:17
Ես տարածքը նկատի չունեմ, այլ բուն Օպերան, իրա ներկայացումներով, իրա ներքինով, և ոչ թե հարակից սրճարաններով, ու եթե քո հարևանները վատն են, դա դեռ չի նշանակում, որ դու էլ ես վատը, դե հասկանում ես չէ՞ ինչ նկատի ունեմ: Այսինքն ասածս էնա, որ առաջին հարկի թանգարանը չի կարող երրորդ հարկի հյուրանոցային սենյակներին կամ սպասարկման այլ բաներին խանգարի: Ու նաև այն, որ գեղեցիկ կառույց լինելուց բացի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ վերջինս մեր երկրին շատա պետք:

Որ մի քիչ ուշադիր կարդայիր, ապա կնկատեիր, որ մենակ հարակից տարածքի մասին եչմ գրել` համ հարակից տարածքի, համ էլ ներսի տարածքի ;)
Ու գրածիս իմաստը այն էր, որ պատմամշակութային կոչվող վայրերը պետք չի վերածել ժամանցի ու սեմուշկա չրթելու վայրերի: Ու Օպերայի մենակ շենքը չի, որ պատմաշակութային վայր է, նաև հարակից տարածքները:
Ես չեմ ասում, թե թանգարանը խանգարում է հարևան հյուրանոցին կամ էլ բարդելին:
ԻՄ ասածն էն ա, որ ՀԵՐԻՔԱ ՍՏՈՐ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՓՈՂ ԱՇԽԱՏԵՈՒ ՀԱՄԱՐ !!!
Սենց հասկանալի է? Էլի եմ ասում, թող Հաղարծինի մեջ էլ մի հատ գիշերային ակումբով բիլյարդանոց բացեն` էլի աշխատատեղեր կստեղծվի, որոնց կարիքը մարզերում առավել շատ է զգացվում: Սենց դզում ա?
Ինչ տարբերություն հին սարքած եկեղեցի, թե նոր սարքած տապան? Երկուսն էլ հավատքի սիմվոլ ու սրբության խորհրդանիշ չեն?
Իսկ ինչի Բաբելոնյան աշտարակը չեն սարքում? Վախենում են? :D

Գեա
07.03.2012, 14:53
Առաջարկում եմ կառույցի ֆունկցիոնալում ավելացնել նաև տապանից աղավնի ու ագռավ բաց թողնելու արարողությունները` վճարովի: Ընդ որում վճարի չափը կախված լինի բաց թողնվող թռչնի տեսակից:
Varzor: Դիտողություն ես մեռա, գոնե նշեիր, որ կատակ ա, թե չէ լուրջ կընդունեն :D

Varzor
07.03.2012, 16:06
Varzor: Դիտողություն ես մեռա, գոնե նշեիր, որ կատակ ա, թե չէ լուրջ կընդունեն :D
:D
Փաստորեն կարդացել ես:
Է եթե լուրջ ընդունեն ու իրականացնեն` դատի կտամ ու հեղինակային իրավունքի պահանջներ կներկայացնեմ` կարող ափող կպնի :))

Հ.Գ.
Ընենց ես գրել, ստացվել է ինչ դիտողություն ես անում :D

Գեա
07.03.2012, 16:38
Ես ընդամենը քոփի փեստ եմ արել:Դու ես քո հաղորդագրությունը բնութագրել իբրև դիտողություն...
Եթե կատակդ հասկանան հաստատ կջնջեն, ես նկատել, եմ նոյան տապանականները ոնց որ մի քիչ նեռվային են` կատակ կամ քննադատություն չեն հասկանում, եթե այսօրվա ընթացքում չջնջեն , վազելով առաջարկդ պատենտավորիր, որ հետո հեղինակային իրավունքներիդ ոտնահարման հետ կապված` խնդիրներ չունենաս::D

Varzor
07.03.2012, 17:49

Էս ջանիս հեչ հավես չունեմ վազելու, մանավանդ կոնյակ եմ խմել, կարող միանգամից Տապանն էլ պատենտավորեմ :))

Varzor
12.03.2012, 14:11
Ես ընդամենը քոփի փեստ եմ արել:Դու ես քո հաղորդագրությունը բնութագրել իբրև դիտողություն...
Եթե կատակդ հասկանան հաստատ կջնջեն, ես նկատել, եմ նոյան տապանականները ոնց որ մի քիչ նեռվային են` կատակ կամ քննադատություն չեն հասկանում, եթե այսօրվա ընթացքում չջնջեն , վազելով առաջարկդ պատենտավորիր, որ հետո հեղինակային իրավունքներիդ ոտնահարման հետ կապված` խնդիրներ չունենաս::D
:lol
Ես մեռա :D
Գրառումս խմբագրել են` դիտողության մասը հանել են, թողել են մենակ առաջարկությունս` իսկականից լուրջ են ընդունել:
http://www.noyantapan-armare.com/hy/2011-07-01-11-16-10
Հեսա մի հատ էլ եմ առաջարկ գրում :lol
Առաթարկների փաթեթ

Առաջարկում եմ
1.Տապանի շրջակայքում խաղողի վազեր տնկել` որպես Նոյ առաջին գինեգործի խորհրդանիշ: կարելի է վաճառել թե խաղողը և թե դրա գինին` առանձին բրենդով:
2. Տապանի շրջակայքում մի մատուռ կառուցել "ուղտավորների" համար: Մոմերի վաճառքը նույնպես եկամտաբեր է, էլ չեմ ասում այլ արարողություններ:
3. Քանի որ Նոյան տապանը ոչ միայն քրիստոնեական խորհրդանիշ է, ապա կարելի էտապանի մոտակայքում մզկիթ էլ կառուցել:
4. Տապանի "անձնակաղմի" մեջ պետք չէ ներառել խոզին և շանը` դրանք անմաքուր կենդանիներ են թե հուդայականների և թե մուսուլմանների համար: Ուխտավորների քանակը կշատանա
5. Անպայման պետք է շրջակայքում մեծ ավտոկայանատեղի կառուցել:
6. Տապանի մոտից կարելի է փոքրիկ ճոպանուղի կառուցել դեպի Կասկադ:
7. Ծիածան է պետք:
Հ.Գ.
Էլ դիտողութոյւն չեմ գրի` մեկա ջնջում եք :))

Հ.Գ.
Ոնց կայքի պարունակությունն է, տենց էլ տեխնիկական մասը` գյոզալ առաջարկներսի տեքստը կամ չի ատացոլվում, կամ էլ աղավաղվում է

Chelovek84
16.03.2012, 01:11
Տապանի տանիքին առաջարկում եմ Վիվասելի ալեհավաք դնել։

Varzor
16.03.2012, 10:32
Տապանի տանիքին առաջարկում եմ Վիվասելի ալեհավաք դնել։
Չկպավ: Նախ տանիք չի, այլ վերին տախտակամած: Համ էլ մոռացել ես, որ այնտեղ տարբեր պետությունների բրենդներն ու օրհներգերը պիտի լինեն? :))

armen9494
16.03.2012, 15:33
Չկպավ: Նախ տանիք չի, այլ վերին տախտակամած: Համ էլ մոռացել ես, որ այնտեղ տարբեր պետությունների բրենդներն ու օրհներգերը պիտի լինեն? :))

Էդ օրհերգերը ո՞նց ա լինելու. բաժանելու են սենյակների ու ամեն մեկում էն Կարապետիչի շոգեքարշից մնացած մագնիտաֆոններով ամեն սենյակում երգ դնե՞ն :8

Varzor
16.03.2012, 15:53
Էդ օրհերգերը ո՞նց ա լինելու. բաժանելու են սենյակների ու ամեն մեկում էն Կարապետիչի շոգեքարշից մնացած մագնիտաֆոններով ամեն սենյակում երգ դնե՞ն :8
Ընենց ես հարցնում, ոնց որ էդ էլ եմ ես առաջարկել :)) Նախագծի հեղինակներին հարցրու:

Ռուֆուս
18.01.2014, 22:38
Էս ինչ բոց թեմա եմ գտել, ծերից ծեր կարդացի, ծափ ծիծաղի անվերջանալի աղբյուր է :))

Պրոյեկտից նորություններ չկա՞ն :))

Վահե-91
24.01.2014, 00:11
Պրոյեկտից նորություններ չկա՞ն :))
կան, այս պրոեկտը դեռ շարունակում է զվարճացնել :D

Տրիբուն
25.01.2014, 01:32
Էս ինչ բոց թեմա եմ գտել, ծերից ծեր կարդացի, ծափ ծիծաղի անվերջանալի աղբյուր է :))

Պրոյեկտից նորություններ չկա՞ն :))

Բա որ ես առաջին անգամ եմ տեսնում էս թեման ... :( Սկզբից մինչև վերջ շնորհակալություններ շարելով եկել եմ:

Հ.Գ. Էս սաղ հեչ, Վարզորն ու՞ր ա ...