Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Երեք հրացանակիրները/The Three Musketeers (1993)



Smokie
04.03.2012, 22:23
Մանկապատանեկությանս օրերին այնքա՜ն է եղել, որ հեռուստացույցով մի լավ ֆիլմ են ցույց տվել գիշերվա ժամին::roll Փորձում էի նայել քրոջս հետ, բայց միշտ քունս տանում էր, ինքս էլ չէի զգում, թե ոնց բաց թողեցի: Է՜հ, այն ժամանակ ես ավելի շատ էի սիրում կինոներ քան հիմա, հատկապես կոմեդիաներ էինք սիրում: Մի բանում հաստատ համոզված եմ, հին ֆիլմերը ավելի լավն էին::) Վերջերս հաճախ եմ հիշում 1993թ.ի «Երեք հրացանակիրներ»ը, որը էլի կիսատ դիտված, բայց շատ լավ տպավորություններ թողած արկածային, կատակերգական ֆիլմերից է: Հենց հիմա էլ քաշում եմ::love
http://freetorr.com/r/preview/cf/68/tri-mushketera--the-three-musketeers-1993-dvdrip-ot-parabox.jpg
http://cf2.imgobject.com/t/p/original/gu81IQeBK2t6VO4WD1dXjpC3YgF.jpg

Ռեժիսյոր. Սթիվեն Հարեք՛
Դերերում. Չարլի Շին, Կիֆեր Սազերլենդ, Քրիս Օ՛Դոննել, Օլիվեր Փլեթ, Թիմ Կարրի, Ռեբեկա դե Մորնեյ, Ժյուլի Դելպի Փոլ Մակգան
Պրոդյուսեր. Ռոջեր Բիրնբաում
Սցեները. Դեվիդ Լուջերիի
Օպերատոր. ԴԻն Սիմլեր
Կոմպոզիտոր. Մայքլ Քեմեն
Ժանրը. արկածային
Կինոստուդիա. Ուոլթ Դիսնեյ Փիքչրզ, Քարավան փիքչրզ
Երկիր. ԱՄՆ, Ավստրիա
Թվական. 1993

Smokie
04.03.2012, 23:58
http://youtu.be/O6KCfmSKnD8
http://youtu.be/Kq6_FcTLrtYԵրիտասարդ, խուճուճ Դ՛արտանյանը (Քրիս Օ՛Դոննել) շատ լավն ա:) Իմ ու քույրիկիս մոտ Արամիսի ու ցիկլոպի կարճ մենամարտն է լավ տպավորվել, ամեն անգամ ծիծաղով ենք հիշում, մանավանդ վերջին մասը::D

Lion
05.03.2012, 09:05
http://youtu.be/O6KCfmSKnD8
http://youtu.be/Kq6_FcTLrtYԵրիտասարդ, խուճուճ Դ՛արտանյանը (Քրիս Օ՛Դոննել) շատ լավն ա:) Իմ ու քույրիկիս մոտ Արամիսի ու ցիկլոպի կարճ մենամարտն է լավ տպավորվել, ամեն անգամ ծիծաղով ենք հիշում, մանավանդ վերջին մասը::D

Ինձ դուր չեկավ Պարտոսը ու մեկ էլ... ահագին զվարճացրեց օպտիկական նշանանոցով մուշկետը: Մնացածը լավ էր, թեթև, արկածային ֆիլմ, լավ դրված մենամարտային ոճով...

Varzor
05.03.2012, 11:49
Ինձ դուր չեկավ Պարտոսը ու մեկ էլ... ահագին զվարճացրեց օպտիկական նշանանոցով մուշկետը: Մնացածը լավ էր, թեթև, արկածային ֆիլմ, լավ դրված մենամարտային ոճով...
Էս հոլիվուդը երբ է թարգելու դասական գործերը իրենց էժանագին բոյեվիկներին նմանացնելը?
Լավը չի, սովատականը, իր խողկատակությամբ հանդերձ, ավելի լավն է:

Smokie
05.03.2012, 23:08
Վարզոր ջան, իսկ Ալեքսանդր Դյուման իր դասական գործում, ավելի ճիշտ գլուխգործոցում մի՞թե մարտական տեսարաններ չի ներկայացրել::) Իմ կարծիքով բոլորովին էլ էժանագին չի:
Պորտոսը շատ լավն ա, ֆիլմի «դեմք»ը հենց ինքն ա, ամենազվարճալի հատվածները իրենից են կախված::D (Ի դեպ, սխալ էի հիշում, ինքն էր «ցիկլոպ»ի հետ կռվողը):

keyboard
05.03.2012, 23:15
Անձամբ ինձ համար,
Михаил Боярский
Вениамин Смехов
Валентин Смирнитский
Маргарита Терехова
Ирина Алфёрова
Алиса Фрейндлих

Մանավանդ կարմիրով նշածս դերասանի մասնակցությամբ ֆիլմից այնկողմ մնացածը անհետաքրքիր են, վիրավորական չլինի, բայց անձամբ իմ մանկության տարիների ֆիլմը դա է եղել, որ բակում ցանկացած խաղ միանգամից մոռացվում էր, եթե մայրս պատուհանից ասում էր, որ այդ ֆիլմն է:

Գալաթեա
05.03.2012, 23:20
Սմոկ ջան, չնեղվես, բայց իսկապես հիմար էկրանավորում ա:
Մի վագոն լավ դերասան հավաքել են իրար գլխի, որ հերթական զիբիլը նկարեն, հերթական անգամ կլասիկների ստեղծածը աղավաղեն ու արժեզրկեն:

Էնքան լավ հոլիվուդյան ֆիլմեր կան, հենց էս Ճ կլասի ֆիլմի մասի՞ն պետք ա թեմա բացեիր :)

Smokie
06.03.2012, 11:16
Գալաթեա ջան, իհարկե ամեն մարդ իր սեփական կարծիքն ունի, ինչպես նաև իրավունք ունի այն արտահայտելու: Չեմ ուզում վիճել ձեր հետ այդ մասին, ուղղակի... խնդրում եմ դու էլ չնեղվես, բայց իմ կարծիքով խոսքերդ մի քիչ կոպիտ էին հնչում::pardon

Varzor
06.03.2012, 11:40
Վարզոր ջան, իսկ Ալեքսանդր Դյուման իր դասական գործում, ավելի ճիշտ գլուխգործոցում մի՞թե մարտական տեսարաններ չի ներկայացրել::) Իմ կարծիքով բոլորովին էլ էժանագին չի:
Պորտոսը շատ լավն ա, ֆիլմի «դեմք»ը հենց ինքն ա, ամենազվարճալի հատվածները իրենից են կախված::D (Ի դեպ, սխալ էի հիշում, ինքն էր «ցիկլոպ»ի հետ կռվողը):
Դյումայի նկարագրած մարտական տեսարանները շատ ու շատ են տարբերվում այդ ֆիլմի տեսարաններից: Քիչա մնում հրացանակիրներին սև գոտի տան ու կատանայով սկսեն կռվացնել: Հեսա կոլտի ռեվոլվեռներն էլ կկպցնեն կողքներից ու ամեն մեկի բերանին էլ մի հատ սիգար կտնկեն: Լավ էլի, Ֆիլմը վատ չի նկարված, բայց գիրքը կարդացած մարդու համար ոնց որ ձեռառնոցի լինի: Այ հիմիկվա ջահելների մեծ մասը չի էլ կարդացել, իսկ պատանիները նույնիսկ հին ֆիլմերը չեն տեսել ու իրանց լավ էլ դուր է գալիս: Ի դեպ հոլիվուդյան առաջին դեպքը չի, որ մի խումբ անվանի դերասաններին հավաքում ու մի հատ տափակ կինո են նկարում:

ivy
06.03.2012, 12:09
Սմոքի, իսկ 2011-ին նկարահանված «Երեք հարացանակիրները» նայե՞լ ես: Ես ինքս չեմ տեսել, բայց մտածում եմ՝ կարող է սա էլ հավանես: Թրեյլերից երևում է, որ լրիվ Հոլիվուդյան ոգով նկարված բան է՝ էքշնով, անհավանական տրյուկներով ու երևույթներով, ընտիր-մընտիր դերասաններով:
Սպասիր դնեմ թրեյլերը, տես:


http://www.youtube.com/watch?v=38an1IAG1TA

Smokie
07.03.2012, 17:12
Բավականին հետաքրքիր էր Այվի ջան, շնորհակալություն:)

Lion
07.03.2012, 17:17
Հուլիվուդն ուղղակի տաղանդ ունի ամեն ինչ պարզունակացնել:

Varzor
07.03.2012, 17:48
Հուլիվուդն ուղղակի տաղանդ ունի ամեն ինչ պարզունակացնել:
Պատկերացնում ես? Հոլիվուդյան կատարմամբ "Ավարայրի ճակաամարտը" ֆիլմը :D
Չի բացառվում, որ հրացանակիրների հագուստով լինեյին Վարդանն ու Վասակը: Եղիշեն էլ կաթոլիկ աբբատի հագուստով իրա համար նստած գրում էր :))

Բայց անկեղծ ասեմ, այս ֆիլմի նկարահանումները զուտ կինոյի մասնագիտական տեսնակյունից` շատ լավն էն: Ռեկվիզիտը, կերպարներին էլ բավական ավելի համապատասխանեն ընտրել, քան մյուս բոլոր ֆիլմերում, մանավանդ սովետականում: Այ միակ կաղող մասն այն է, որ գիրքը կարդում ես, հետո կինոն նայում ...

Lion
07.03.2012, 21:56
Հա, իհարկե - ուղղակի "երեք հրացանակիրներ" կոչվող հիանալի երևույթից բան չի մնացել...