PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին Էրիվան



Ժունդիայի
03.03.2012, 08:40
... ամսի ... էր, որ երևանու բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ: ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը Էսօր ա վեր գալիս: Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի, ու Էն մարգարեական ձենը կատարվի, որ Ապարանումը նրա անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չեկավ: Նհախ, որքան բերնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝իրանց գլուխը ձեռ չքցեն: ... օրվանից հետո խալխը, որ տեսավ՝ ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց, Էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան:

Հատված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից



Երևանյան վերջին դեպքերի հետ կապված՝ մոտս մեծ հետաքրքրություն առաջացավ ավելի խորն ուսումնասիրել ծննդավայրիս պատմությունը: Այս թեմայի նպատակն է ներկայացնել, կարծում եմ քչերին ծանոթ, մեր մայրաքաղաքի պատմամշակութային արժեքները, որոնք կամ հիմնովին ոչնչացվել են, կամ կիսավեր վիճակում են, կամ էլ վերակառուցվել են ինչ-ինչ նպատակներով: Քանի որ համացանցում հիմնականում ցածրորակ նկարներ են, դրանք համապատասխան ծրագրով փորձել եմ հնարավորինս տեսքի բերել, մշակել: Թեմայի վերնագրին համապատասխան՝ կտեղադրեմ բացառիկ լուսանկարներ, փորագրություններ, Կովկաս ժամանած օտարերկրյա ճանապարհորդների կողմից պատկերված նկարներ, հին հրատարակության էջեր և այլ:

Ցանկանում եմ հաճելի դիտումներ և զգացողություններ: (:

Ժունդիայի
04.03.2012, 03:26
Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը: Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մահմեդականները։ Հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։

Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։

Երևանի բերդը տեսել ու նկարագրել են շատ ճանապարհորդներ, բայց ոչ մեկը այնպես պատկերավոր չի նկարագրել, ինչպես Խ. Աբովյանը իր «Վերք Հայաստանի»–ում:

Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։

Աղբյուրը այստեղ (http://armenianhouse.org/avetisyan/yerevan-1.html)

Ժունդիայի
04.03.2012, 03:52
Երևանի Սարդարի Պալատը - հին լուսանկար (http://i.imgur.com/QnOsz.jpg)

http://i.imgur.com/QnOsz.jpg


Երևանի Բերդը - 1796թ-ի տպագրություն: (http://i.imgur.com/HDmfU.jpg)

http://i.imgur.com/HDmfU.jpg


Արարատ լեռը: Տեսարան Երևանի բերդից - Ֆրեդերիկ Դյուպա դը Մոնպերե
(http://i.imgur.com/dLjiM.jpg)

http://i.imgur.com/dLjiM.jpg


Սարդարի պալատը - փորագրություն, 1891թ:
(http://i.imgur.com/1k8d7.jpg)

http://i.imgur.com/1k8d7.jpg

Ժունդիայի
04.03.2012, 04:14
Զանգվիի կամուրջը և Երևանի Բերդը - Հին լուսանկար (http://i.imgur.com/pMxGb.jpg)

http://i.imgur.com/pMxGb.jpg


Երևանի հին բերդի պատերը - Պավել Շիլլինգովսկի - Հայաստանի Ազգային Պատկերասրահ (http://i.imgur.com/pO1Cf.jpg)

http://i.imgur.com/pO1Cf.jpg


Երևանի Սարդար Հուսեյին խանի հարեմը - փորագրություն (http://i.imgur.com/XRqEM.jpg)

http://i.imgur.com/XRqEM.jpg

Ժունդիայի
04.03.2012, 04:33
Սարդարի պալատը ներսից - Հին լուսանկար (http://i.imgur.com/1QQGZ.jpg)

http://i.imgur.com/1QQGZ.jpg


Սարդարի պալատը ներսից - Հին լուսանկար (http://i.imgur.com/ba6Xw.jpg)

http://i.imgur.com/ba6Xw.jpg


Սարդարի պալատի դահլիճը - Հին լուսանկար (http://i.imgur.com/ZN9No.jpg)

http://i.imgur.com/ZN9No.jpg


Սարդարի պալատի պատից հատված - Օրիգինալ փորագրությունը՝ իշխ.Գրիգորի Գագարին, գունազարդումը՝ ես (http://i.imgur.com/sJLVf.jpg)

http://i.imgur.com/sJLVf.jpg


Սարդարի պալատի ապակե սրահը՝ շուշաբանդը - նկարիչ՝ իշխ. Գրիգորի Գագարին (http://i.imgur.com/9OAjL.jpg)

http://i.imgur.com/9OAjL.jpg

Ժունդիայի
11.03.2012, 10:36
Երևանի Բերդը

Խաների աթոռանիստ հանդիսացող նշանավոր այդ բերդը բազում թոհուբոհերով է անցել. շուրջ 222 տարի (սկսած XVI դարի սկզբներից ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին) օտար զավթիչները պայքարել են միմյանց դեմ` տիրելու համար այդ անառիկ բերդ-քաղաքին: Արդյունքում այն պարբերաբար ձեռքից ձեռք է անցել, վնասվել և վերանորոգվել, վերակառուցվել ու ամրացվել` հարմարեցվելով ժամանակի պահանջներին ու պայմաններին: Ամենաարմատական վերակառուցումները կատարվել են 16-րդ դարի սկզբին` Երևանի անունով Ռևան-խան (Րևան-խան) կոչված կուսակալի և Ֆահրադ փաշայի օրոք: Այդ պատճառով Երևանի մեզ հայտնի բերդի կառուցումը թե՛ մեր, թե՛ օտար աղբյուրները սովորաբար վերագրում են կամ Ռևան-խանին կամ Ֆահրադ փաշային: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ, նրանք միայն վերակառուցել են նախորդ ժամանակներից գոյություն ունեցած բերդը, քանզի հին քաղաքների նման Երևանն իր բերդն ունեցել է դեռ հնագույն ժամանակներից: Արաբներն այդ բերդը գրավելու համար 7-րդ դարում հարկադրված են եղել երկու արյունահեղ մարտ մղել, որոնցից առաջինը վերջացել է նրանց պարտությամբ: Աղբյուրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ միջին դարերում Երևանը նույնպես ունեցել է իր բերդը: Որոշ հետազոտողներ այդ բերդը նույնացնում են պարսկա-թուրքական տիրապետության շրջանից մինչև նախորդ դարի սկզբները հասած բերդի հետ, որի կառուցման թվականը հստակ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 1502 թվականին, ի թիվս շատ այլ տարածքների, Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Շահ-Իսմայիլ Առաջինը, գրավելով Երևանը, ստեղծել է Երևանի խանությունը և խան նշանակել Ռևան-խանին: Որպես սահմանային մեծ խանության կենտրոն` Երևանը նրա օրոք ձեռք է բերել ռազմական խոշոր նշանակություն` դառնալով խաների աթոռանիստ: Այդ ժամանակաշրջանից սկսած Երևանը դարձել է փոփոխակի հաջողություններով և երկար ու կարճ ընդհատումներով մղված թուրք-պարսկական պատերազմների կարևորագույն կիզակետերից մեկը: 1583 թ. այն անցել է թուրքերի տիրապետության տակ: Երևանի պատմության համար այս թիվը շատ կարևոր նշանակություն ունի, քանզի պատմական գրականության մեջ գրեթե առանց բացառության այդ թվին և թուրքական բանակի գլուխ անցած Ֆահրադ փաշային են վերագրում Երևանի բերդի կառուցումը: Սակայն իրականում վերջինս ոչ թե կառուցել, այլ վերակառուցել և ավելի է ամրացրել Թոխմախ մականունով Մահմուդ խանի աթոռանիստը, որը փոքր էր և պաշտպանական տեսակետից ոչ հուսալի: Այդ մասին են վկայում մի շարք պատմիչներ: Օրինակ` 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին կեսի թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմը նշում է, որ «…Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով` Ֆահրադ փաշան շրջակայքում կառուցեց մի լայն և ամրակուռ պարիսպ»: Ապա ավելացնում է, որ «բոլոր աշխատանքներն ավարտվեցին 45 օրում»: Այդքան կարճ ժամանակամիջոցում միանգամայն անհնար էր իր ամրությամբ Արևելքում այնքան անուն հանած բերդի կառուցումը, եթե անգամ նրա կառուցման համար փաշայի հրամանով օգտագործվել են հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիների քարերը: Ի դեպ, մի քանի եկեղեցի քանդելուց և դրանց քարերն օգտագործելուց հետո երբ հերթը հասել է քաղաքի ամենամեծ եկեղեցուն` «Երկու երեսի» (երկու բեմանոց) եկեղեցուն, Առաքել անունով մի վարդապետ կարողացել է թուրքական փաշայից կարգադրություն ստանալ այդ եկեղեցին կանգուն թողնելու մասին: Կանգուն մնացած եկեղեցիները, սակայն, թուրքական զինվորները բավականին ժամանակ վերածել են ախոռների: Եվ հետո թուրքական աղբյուրները պարզապես հիշատակում են բերդի պարսպի և աշտարակների կառուցման մասին: Մինչդեռ բերդ ասելով միայն պարիսպներ ու աշտարակներ չեն հասկացվում, այլ նաև զինանոցներ, ախոռներ, պահեստներ և այլն: Այնպես որ, Ֆահրադ փաշան իրականում հիմնովին վերակառուցել է գոյություն ունեցած բերդը, որը հետագա տարիներին բազմիցս նորից քանդվել և վերակառուցվել է: 1679 թ. հունիսի 4-ին Գառնիում տեղի ունեցած ահեղ երկրաշարժից հետո Զալ-խանը պարսկական արքունիքից համապատասխան օգնություն ստանալով, Երևանի և շրջակա խանություններից հարկադիր աշխատանքի քշված գյուղացիների միջոցով գրեթե հիմնահատակ ավերված բերդը նորից է կառուցել, որը սակայն նախկին շքեղությունն այլևս չի ունեցել: Պարսկական տիրապետության շրջանում վերջին վերանորոգողն ու նոր կառույցներով հարստացնողը վերջին սարդարն է եղել` Հուսեին-Ղուլի խանը: Ի դեպ, վերջինիս հիշատակը պահպանվել է մի վիպասանական ավանդության մեջ, որը պատմում է, թե մի երիտասարդ վրացի գնացել է բերդ և կանգնել բերդի մոտ գտնվող Կարմիր կամ Խոջա-Փլավի կամրջի վրա և երգել այն հույսով, որ կարողանա մեկ անգամ էլ տեսնել իր սիրելիին, որին քշել տարել էին սարդարի հարեմը: Աղջիկը, լսելով իր սիրեցյալի երգը, վազել է դեպի լուսամուտը և այդտեղից իրեն ցած գցել ու, բարեբախտաբար, կախվել ձորալանջին բուսած ուռենու ճյուղերից: Սիրահար զույգը, սակայն, բռնվել, բանտարկվել է բերդում, բայց սարդարը հրամայել է արձակել նրանց, ասելով. «Թող ոչ ոք չհամարձակվի բաժանել այդքան անանջատ սիրով միմյանց հետ կապված երկու սիրող սրտեր»: Բերդի մասին մեկ այլ վկայաբանություն էլ կա, որը ստեղծվել է 17-րդ դարի վերջերին և բավական երկար ժամանակ մի քանի տարբերակներով տարածում գտել Երևանի և Նախիջևանի խանություններում: Այդ ավանդապատումն իր հիմքում ունեցել է հետևյալ իրական դեպքը. Շաղկերտ գյուղի տանուտեր Մալխասը, դիրքերն ամրացնելու և այդ պաշտոնը ձեռքում ամուր պահելու համար, փորձում է իր դստերը` Թամամ Շաղկերտցուն բռնի ամուսնացնել Նախիջևանի Մահմուդ-Ռզա-խանի որդու` Մուրթուզա-Ղուլիի հետ, որը Երևանում խանի ժամանակավոր տեղապահ էր նշանակված Զալ-խանից հետո: Հակառակ իր կամքին կույս Թամամը տարվում է Երևան: Սակայն Մուրթուզային չի հաջողվում նրա հետ ամուսնանալ: Թամամն իրեն բերդից նետում է Հրազդան գետը, բայց կենդանի մնալով` փախչում է Եղվարդ գյուղը: Սակայն Եղվարդի տանուտեր Սահակը, վախենալով խանի տեղապահից, բռնում է նրան և խեղդամահ անում: Հրաչյա Աճառյանը ենթադրում է, որ կարող է դրա վրա հորինված լինել Վարդան տաղասացի «Տաղ ս. կույսին Թամամիոյ Շաղկերտցւոյ: Վերջին վկայ կոյս Թամարիա» տաղը:
19-րդ դարի սկզբից Երևանի բերդի պատմության համար սկսվում է նոր շրջան` հետևում թողնելով ավերում, սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մռայլ ժամանակաշրջանը, որը տևել էր մոտ 222 տարի` 1513-1735 թթ.:
Պատերազմները, սակայն, դրանով չեն ավարտվում: Այժմ էլ սկսվում են ռուս-պարսկական պատերազմները, որոնց ընթացքում բավականին ամուր բերդը գրավելը կամ պահպանելը դառնում է գերխնդիր: Ռուսները մեծ ջանքեր են գործադրում, սակայն երկար ժամանակ չեն կարողանում գրավել այն և դրանից բերդի անառիկության առասպելն ավելի է տարածվում: Այնքան, որ սահմանվում է Երևանի գրավմանը նվիրված հատուկ մեդալ: Այնպես որ, երբ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը, հայերի օգնությամբ, գրավում է բերդը, տեղի է ունենում շքահանդես, որի ընթացքում գեներալ Պասկևիչը և ժամանակի նշանավոր գործիչ, վիրահայության հոգևոր առաջնորդ, իսկ ավելի ուշ նաև հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին ողջունում են զինվորներին: Վերջինս պայքարի ողջ ընթացքում սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին` գրելով. «Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը…, ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»: Ողջույնի խոսքին հետևում է Հրազդանի ափին շարված թնդանոթների համազարկը, որից, ցավոք, բերդի պարիսպների մի մասը փլվում է` իր տակ թողնելով հավաքվածներից շատերին: Երևանի գրավման համար Պասկևիչը ստանում է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը, իսկ բազմաթիվ ռուս և հայ զինվորներ պարգևատրվում են «Երևանի բերդի գրավումը» մեդալով:

Ժունդիայի
11.03.2012, 10:37
Բերդը գրավելուց հետո Սարդարի պալատը վերածվում է նոր կառավարիչների նստավայրի, որի գեղեցիկ դահլիճներից մեկում առաջին անգամ բեմադրվում է Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է լինում նաև հեղինակը:
1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվում է Քանաքեռում կառուցված նոր զորանոցներ` ամրաշինական այդ համալիրի վատ վիճակի պատճառով: 1865 թ. բերդը գնում է առաջին դասի վաճառական Ներսես Թաիրյանը, ով իր բարեկամ, նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ 1877 թ. բերդի տարածքում սկսում է գինու, իսկ 1887 թ.` կոնյակի արտադրությունը: 1899 թ. ռուսական առևտրաարդյունաբերական «Շուստով և որդիներ» ընկերությունը Թաիրյանից գնում է գինու, օղու և կոնյակի գործարանները: 1920 թ. գործարանն ազգայնացվում է, և կազմավորվում է «Արարատ տրեստը»: Հսկայական այդ բերդից (սահմանները հասնում էին հյուսիսից քաղաքապետարանին հարող տարածք, հարավից` նախկին տրամվայի պարկ, արևելքից` Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ պողոտաներ, արևմուտքից` Հրազդանի կիրճ) ոչինչ չի պահպանվում, միայն պարսպի մի հատված, որն էլ շինարարները քանդում են 1950-ական թթ.` պատմական անցյալում թողնելով մեր Երևանի ամենանշանավոր կառույցներից մեկը:
Երևանի բերդը տեսել և մասնակիորեն նկարագրել են ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն (1655 թ.)` իր գրքում զետեղելով նաև քաղաքի հատակագիծը, իտալացի Ջեմելին (1694 թ.), անգլիացի Կեր-Պորտերը (1817 թ.), Մորիեն, Դյուբուան, թուրքական պատմագիր Փեչևի-Իբրահիմը և այլք: Համակողմանի առաջին նկարագրողը ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական Ժ. Շարդենն էր (1673 թ.), ում նկարագրությունները էլ ավելի պատկերավոր են նրան ընկերակցած նկարիչ Գրելոյի կողմից արված միջնադարյան, մինչերկրաշարժյան Երևանի պատկերի շնորհիվ: Շարդենի հաղորդած տեղեկությունները մեծ կարևորություն ունեն հատկապես այն պատճառով, որ նրանք 1679 թ. երկրաշարժով գրեթե իսպառ ավերված ու կործանված բերդի կառուցվածքների վկայություններն են: Նրա նկարագրություններից և նրա գրքում զետեղված բերդի համայնապատկերի նկարից հայտնի է դառնում, որ նախաերկրաշարժյան ժամանակների Երևանի բերդը երկրաշարժից հետո կառուցվածից անհամեմատ գեղեցիկ է եղել: Այն բուն քաղաքից բաժանված է եղել մեծ հրապարակով: Գտնվել է քաղաքի հարավարևմտյան հատվածում` Հրազդանի կիրճի հարևանությամբ, գետից արևելք ընկած բարձունքի վրա: ՈՒնեցել է ձվաձև տեսք` չորս հազար քայլ շրջագծով: Արևմտյան կողմից պաշտպանված է եղել Հրազդանի 15 սաժեն (ռուսական երկարության չափ. 1 սաժենը հավասար է 7 ոտնաչափի կամ 213 սմ) խորություն ունեցող ձորով և միանգամայն անմատչելի է եղել: Այդ մասում լցված է եղել միայն հող, որի վրա դասավորված են եղել բերդապաշտպան հրանոթները: Մյուս երեք կողմերից շրջապատված է եղել 10,5-12 մետր բարձրությամբ երկշարք ատամնաձև պարիսպներով, որոնք շարված են եղել չթրծած աղյուսից կամ հասարակ հողից: Պարիսպները, որոնցից առաջինը կառուցվել է 1583 թ. Ֆահրադ փաշայի կողմից, իսկ երկրորդը` 1603 թ. Շահ-Աբասի` Նախիջևանի ու Երևանի վրա հարձակվելուց առաջ, միմյանցից գտնվել են 17-20 սաժեն հեռավորության վրա և միասին ունեցել են 50-60 աշտարակ և բուրգ: Երկրորդ պարիսպն ունեցել է 500 արշին (ռուսական երկարության չափ. 1 արշինը հավասար է 71 սմ) երկարություն: Կառուցվել է մոտ մեկ ամսվա ընթացքում` զինվորների միջոցով: Հաստ և բարձր պարիսպներն ունեցել են որմնածերպեր` հարմարեցրած հրետանու ու հրացանակիրների պաշտպանության համար: Պարիսպների շուրջը փորված է եղել բավական լայն ու խոր փոս, որի որոշ հատվածները վտանգի ու հարձակումների ենթակա պահերին լցվել են ջրով: Բերդը երկու բավականին մեծ ու հաստ դարպաս է ունեցել` երկաթե ամուր դռներով ու փականներով և իր հատուկ պահակախմբով, որոնցից մեկը գտնվել է հյուսիսային կողմում և կոչվել է «Բաբը-շիրվան», իսկ մյուսը` հարավային կողմում` «Թավրեզ-գափուսի» անունով: Դրանցից բացի, ստորերկրյա երրորդ` գաղտնի ելք է եղել խանի ապարանքից դեպի Հրազդան գետը` պաշարման ժամանակ այնտեղից ջուր վերցնելու համար: Ի դեպ, ըստ քաղաքի 1856 թ. գլխավոր հատակագծի` հյուսիսային դարպասից սկիզբ է առել Աստաֆյան (1920-ից` Աբովյան) փողոցը, որը կոչվել է նաև Կրեպոստնայա:
Բերդի մեջ կառուցված են եղել խանի ապարանքը, երկու մզկիթ, խանական բաղնիքը, զորանոցներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ, խանութներ, բնակելի տներ և այլ շինություններ, որոնք զետեղված են եղել ոչ թե որոշակի հատակագծով, այլ խառնիխուռն, նեղ անցքեր հիշեցնող բերդի նեղլիկ, ծուռումուռ փողոցները անկանոն դասավորված շենքերի քաոսում կազմել են մի բարդ լաբիրինթոս: Այդ շինությունների մի մասը ծառայել է բերդի կարիքներին, իսկ մի մասն էլ բնակարաններ է եղել, որոնց մեջ ապաստանել են պաշարումների ժամանակ բերդում հավաքված քաղաքացիները: Շարդենի վկայությամբ` մեծ երկրաշարժից առաջ մշտական բնակության միայն 800 տուն է եղել, որոնք բոլորն էլ պատկանել են պարսիկներին: Հայերն այստեղ միայն խանութներ ու արհեստանոցներ են ունեցել, որոնցում նրանք ցերեկն աշխատել կամ առևտուր են արել, բայց գիշերները փակել և գնացել են քաղաք` իրենց տները: Հետագայում, սակայն, սարդարները, ըստ երևույթին խռովություններից խուսափելու նպատակով, բերդն ամբողջությամբ վերցրել են իրենց ձեռքը` այնտեղից դուրս քշելով նաև պարսիկ բնակիչներին: Այնպես որ, 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին բերդում մշտաբնակ քաղաքացիներ չեն եղել, այն ամբողջությամբ գտնվել է հարեմի ու կայազորի տրամադրության տակ:

Ժունդիայի
11.03.2012, 10:37
Բերդի ամենատպավորիչ շինությունը խանի (սարդարի) ապարանքն է եղել` Հրազդանի կիրճի պռնկին կախված: Այն բազիցս քանդվել և վերակառուցվել է: Վերջին պալատը կառուցվել է 1798 թ. Մահմուդ խանի օրոք: Այն պարսկական ճարտարապետական ոճով և իր տեսակի մեջ մեծ հետաքրքրություն ներկայացնող քառանկյուն մի ընդարձակ և զանազան բաժինների մասնատված շինություն է եղել: Հայտնի է մանավանդ նրա հայելապատ հանդիսասրահը` Շուշաբանդ-այվանը, որտեղ Երևանի սարդարը սովորություն է ունեցել անցկացնելու իր ազատ ժամանակը: Հայելապատ է կոչվել, քանզի նրա քիվերը (տանիքի կամ պատուհանի դուրս երկարացած մասը` իբրև հովանի) պատված են եղել գույնզգույն հայելիներով, որոնք տարբեր հարթությունների վրա անդրադարձնելով լույսը` առաջացրել են գույների հրաշալի խաղ: Առաստաղը զարդարված է եղել վառվռուն ծաղիկների` հատկապես վարդի ու հիրիկի նկարներով, իսկ դահլիճի պատերին փակցված են եղել կտավի վրա նկարված ութ պատկերներ` վերջին սարդար Հուսեին-Ղուլի խանի, Ֆաթ-Ալի շահի և այլոց նկարները: Գեղեցիկ այդ հովանոցի պատուհանից նա հաճույքով դիտել է դաշտանկարի տեսարանը` գետը իր ոտքերի տակ, իրեն պատկանող ստվերաշատ այգիները դաշտավայրում և ազատ հեռավորությունը` հետևում բարձրացող Մասիսի հսկա զանգվածով: Պալատի հանդիման տարածվող այդ հսկայական այգիներում աճեցրել են միայն հայկական ամենաքաղցրահամ «Ոսկեհատ» խաղողի տեսակը: Նրանից է պատրաստվել ամենալավ գինին, այդ պատճառով շատ ժամանակ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը: Այդտեղից ժողովուրդը սկսել է «Ոսկեհատ»-ը «խարջի» անվանել: Սարդարի այգիների մնացորդները գոյատևել են մինչև 1990-ականները:
Հանդիսասրահի պատուհանից սարդարը հաճախ վարժվել է հրացանաձգության արվեստի մեջ` ուղղելով իր գնդակները դեպի խղճուկ գյուղացիների իշուկները, որոնք այդ միջոցին շարան-շարան անցել են Հրազդանի աջ ափի ճանապարհով դեպի Կարմիր կամ Խոջա-Փլավի կամուրջը, որը գտնվել է բերդի հյուսիս-արևմտյան անկյան մոտ, հենց սարդարների ապարանքի տակ, խոր ձորում: Այն Հայաստանի ամենամեծ կամուրջներից է եղել` մոտ 80 մ երկարությամբ և 11 մ բարձրությամբ և մինչև «Հաղթանակ» կամրջի կառուցումը` քաղաքը Հրազդանի աջ ափի հետ կապող հիմնական ուղին: «Կարմիր» է կոչվում, քանի որ կառուցված է կարմիր տուֆից, սակայն հայտնի է նաև քանաքեռցի մեծահարուստ «Խոջա-Փլավի» անունով, ում միջոցներով վերանորոգվել է 1679 թ. երկրաշարժից հետո (վերանորոգվել է նաև 1851 թ.): Միջնադարում կառուցված և մինչ օրս պահպանված այս կամուրջը չորս կամար ունի, որոնցից մեջտեղի երկու մեծ և բարձր աչքերի տակով հոսում է ամբողջ գետը, իսկ երկու ծայրերին գտնվող մյուս փոքր կիսաշրջանաձև աչքերի տակով` նույն Հրազդանից դուրս եկած Նորագավթի և կաշեգործարանների մեծ առուները: Նա դիտել է, թե ինչպես են իր առջևով այդ կամրջի վրայով անցուդարձ անում իր սնդուկները լցնող քարավանները և դրանից մեծ բավականություն ստացել: Նրանք մեծ եկամուտ են բերել սարդարին, քանի որ 17-18-րդ դարերում Երևանը կարևոր դեր է խաղացել ոչ միայն որպես սահմանային բերդ, այլ նաև կարևոր կետ է եղել եվրոպական ապրանքները Տրապիզոնի վրայով դեպի արևելք և Հնդկաստանից եկող ապրանքները դեպի արևմուտք առաքելու ճանապարհին:
Ապարանքը բաղկացած է եղել երկու մասից` բուն պալատից և տիկնանց պալատից` հարեմից, որի երկարությունը հասել է 200 ոտնաչափի, իսկ լայնությունը` 125, և բաժանված է եղել բազմաթիվ կրկնահարկ և եռահարկ սենյակների ու միջանցքների: Քաղաքը ռուսների ձեռքն անցնելուց հետո այդ ընդարձակ պալատը վերանորոգվել է և վերածվել հիվանդանոցի:
Հոյակապ է եղել սարդարի հարեմին պատկանող բաղնիքը, որի ներսն ամբողջապես մարմարապատ է եղել` գույնզգույն նախշերով զարդարված: Մինչդեռ Երևանի մյուս բոլոր բաղնիքները (համամները) գտնվել են սանիտարական անմխիթար պայմաններում` լինելով ոչ թե մաքրության, այլ վարակի ու հիվանդությունների կետեր: Բուն բաղնիքին կից կառուցված է եղել 15 սաժեն երկարություն, 4 սաժեն լայնություն և 3 արշին խորություն ունեցող մի ջրավազան` ամառվա շոգերին լողանալու համար: Թե՛ բաղնիքը, թե՛ ջրավազանը քանդել են 1830 թ.:
Խանի պալատից 500 քայլ հեռավորության վրա գտնվել է քաղաքի ամենագեղեցիկ քարավանատունը, որի ավագ մուտքն ունեցել է ութսուն քայլ երկարություն` տարբեր ապրանքներով առևտուր կատարող խանութներով կազմելով մի գեղեցիկ սրահ: Նրա շենքը քառակուսի է եղել` բաղկացած երեք խոշոր և վաթսուն մանր սենյակներից` ընդարձակ գոմերով ու մեծ խանութներով հանդերձ: Շենքի դիմաց գտնվել է մի հրապարակ, որը շրջապատված է եղել մթերային խանութներով, իսկ կողքին` մի գեղեցիկ մզկիթ և երկու սրճարան: Բերդում եղել է նաև մի փոքրիկ շուկա` շրջապատված վատ կառուցված փոքրիկ կրպակներով: Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված է եղել հատուկ հսկիչ, որը կոչվել է ղանթարբաշի:
Բերդից ու խանի ապարանքից հետո իրենց ճարտարապետությամբ աչքի են ընկել երկու մզկիթները (այդ ժամանակ երևանում եղել է 8 մզկիթ, որոնցից երկուսը գտնվել են բերդում): Նրանցից մեկը կառուցվել է թուրքերի կողմից, Ռաջաբ-փաշայի օրոք, 1725 թ.: Այն չորս սյուների վրա հենված կամարակապ մի մեծ շինություն է եղել` բավական շքեղ արտաքին տեսքով: Իբրև սուննի դավանության մզկիթ` պարսիկները թուրքերից քաղաքը հետագայում վերագրավելուց հետո այդ մզկիթը վերածել են զինանոցի, իսկ 1827 թ.` Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո այն դարձել է ռուսական եկեղեցի: Ի հիշատակ բերդի առման` այն անվանվել է «Եկեղեցի Հովանավորության Տիրամոր Կույսին» (Սբ. Պոկրով), որը 20-րդ դարի սկզբներին քանդվել է, և փոխարենը Երևանի կենտրոնում կառուցվել է ավելի մեծաչափ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին: Մյուս մզկիթը պարսկական է եղել և կառուցվել է դրանից 80-90 տարի անց, 19-րդ դարի սկզբներին, Երևանի վերջին սարդար Հուսեին-խանի և պարսից Ֆաթ-Ալի շահի օրոք: Շիա դավանության այս մզկիթը թագաժառանգի անունով կոչվել է Աբաս-Միրզայի մզկիթ (Աբաս-Միրզա-ջամի): Նրա ճակատի ու գմբեթի արտաքին կողմն ամբողջապես պատած է եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով, որոնց գործածությունն այնքան հատուկ էր արաբական ու պարսկական ճարտարապետությանը: Երևանի գրավումից հետո, երբ բերդում զետեղվել է ռուսական բազմամարդ կայազոր, Աբաս-Միրզա-ջամին վերածվել է զինանոցի: Թե՛ թուրքական մզկիթի, թե՛ Աբաս-Միրզա-ջամիի ավերակները պահպանվել են մինչև 1930-ականները:
Բերդի մոտ, հազիվ հազար ոտնաչափ հեռավորության վրա գտնվել է նրա վրա իշխող դիրք ունեցող մի բլուր, որն ամրացված է եղել կրկնակի պարիսպներով և ունեցել է բավականին ուժեղ հրետանի: Այդ փոքրիկ ամրոցում, որը կոչվել է Գեչի-կալա (այծաբերդ), կարող էր տեղավորվել մինչև 200 հոգի:
Ահա այսպիսին է եղել ողջ արևելքում իր անառիկությամբ հայտնի Երևանի բերդը, որի հայտնի և ամուր լինելը կապված չի եղել միայն նրա գեղեցիկ դիրքի, արտաքին և պաշտպանական կառույցների` պարիսպների, աշտարակների և բնական ամրությունների հետ: Բերդի ամրությունը մեծապես կախված է եղել նաև նրա մշտական կայազորից և պատերազմների ժամանակ այնտեղ լրացուցիչ զորքեր դասավորելու հնարավորություններից: Երևանի բերդապաշտպան կայազորը, որը միաժամանակ խանության ամբողջ զորքն է համարվել, օրինակ 17-18-րդ դարերում բաղկացած է եղել մոտավորապես 2000 հոգուց, սակայն վկայություն կա, որ խանն ի վիճակի է եղել դուրս բերելու մինչև 5000 մարդ, որոնց մի մասը հավաքագրվել է հայերից:
Բերդի ամրության գաղտնիքներից մեկն էլ կազմակերպական ճիշտ աշխատանքներն են եղել. մի շարք պաշարումների ժամանակ անառիկ է մնացել այն պատճառով, որ պատերազմի կամ պաշարման վտանգի մասին լուրն առնելով` սարդարները կարողացել են ժամանակին իրենց աթոռանիստն ամրացնելու հետ մեկտեղ բերդում կուտակել համապատասխան սննդա-մթերք: Ժամանակ է եղել, երբ սննդամթերք են կուտակել 7 տարվա հեռանկարով:
Օտարների համար այդքան թանկ և ցանկալի բերդը, սակայն, հայ ժողովուրդը չի սիրել, քանզի նրանից միայն չարիք և բռնություն է տեսել: Պատերազմների և բնական աղետների ժամանակ պարսից խաներն ու թուրքական փաշաները գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությանը քշել են պարտադիր աշխատանքի` իրենց նստավայր-բերդը վերաշինելու, պատերազմական պաշարներ տեղափոխելու, ջրանցքներ անցկացնելու և այլնի համար: Պատերազմներն ու ավերումներն այնքան հաճախակի են կրկնվել, որ հարկադիր աշխատանքները դարձել են սովորական, գրեթե ամենամյա «պարտականություն»: Օրինակ` Երևանի բերդի պաշարման ժամանակ փոսեր փորելու համար 12000 մարդու պահանջ է եղել, որը գրեթե համալրվել է հայերով: Եվ հետո, պարսկական զորքի առջևից հարկադրաբար դեպի բերդի պարիսպները գրոհող հայերն են իրենց վրա վերցրել բերդապաշտպան կայազորի կրակն ու առաջին հարվածները` տալով մեծ թվով զոհեր:
Բազմաթիվ հեղինակներ են անդրադարձել Երևանի բերդին, բայց ոչ մեկն այնպես պատկերավոր չի նկարագրել այն, ինչպես Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»- ում` այն անվանելով «հազարգլխանի դև», «մարդակեր բերդ», «գողի ու ավազակի բնակավայր»: Հայ ժողովրդին այնքան ցավ և տառապանք պատճառած բերդը, այնուամենայնիվ, մեր Երևանի պատմության մի մասն է, և ցավալի է, որ այդ հսկայական բերդից այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել:

Աղբյուր՝ այստեղ (http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=6288)

Ժունդիայի
11.03.2012, 10:43
Երևանի բերդի պարիսպները և Սարդարի պալատը - հին լուսանկար (http://i.imgur.com/Z8eHN.jpg)

http://i.imgur.com/Z8eHN.jpg


Սարդարի պալատի ներսը - հին լուսանկար (http://i.imgur.com/e4Y8r.jpg)

http://i.imgur.com/e4Y8r.jpg


Սարդարի պալատի ներսը - հին լուսանկար (http://i.imgur.com/VCqdw.jpg)

http://i.imgur.com/VCqdw.jpg

Ժունդիայի
11.03.2012, 11:02
Երևանի համայնապատկերը ըստ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Շարդենի, 1673թ (http://i.imgur.com/SgGdv.jpg)

http://i.imgur.com/SgGdv.jpg


Տեսարան Երևանից - Զանգվիի գետը և Ալագյազի սարերը (http://i.imgur.com/C8TIX.jpg)

http://i.imgur.com/C8TIX.jpg


Խանական Մզկիթ - հին լուսանկար (http://i.imgur.com/3HgLw.jpg)

http://i.imgur.com/3HgLw.jpg


http://Մզկիթ Երևանում - եղել է «Երևան» հյուրանոցի և «Նկարչի տան» մոտակայքում (http://i.imgur.com/le0rK.jpg)

http://i.imgur.com/le0rK.jpg


Երևանի «Կապույտ Մզկիթը» - հին լուսանկար (http://i.imgur.com/FobCY.jpg)

http://i.imgur.com/FobCY.jpg


Փանա Խանի պալատը Նալբանդյան փողոցում - հին լուսանկար, 1929թ: (http://i.imgur.com/HVfVB.jpg)

http://i.imgur.com/HVfVB.jpg


Բազար Երևանում (http://i.imgur.com/Vv7tv.jpg)

http://i.imgur.com/Vv7tv.jpg



հ.գ Նկարների վերնագրերը հղումներ են, այդկերպ պատկերները կարող եք տեսնել մեծ չափսերով:

Ժունդիայի
16.03.2012, 19:55
Երևանի բերդը - 1919թ.-ի տեսագրություն (http://www.criticalpast.com/video/65675053214_forts-on-mountain_native-people-along-road_hill-road_World-War-I)

Գեներալ Ջեյմս Հարբորդի հանդիպումը Հայստանի կառավարության անդամների հետ Երևանում - 1919թ.-ի տեսագրություն (http://www.criticalpast.com/video/65675053211_General-James-H-Harbord_Armenian-cabinet-members_official-cars_World-War-I)

Գեներալ Ջեյմս Հարբորդի հանդիպումը Հայստանի Դեմոկրատական Հանրապետության Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ - 1919թ.-ի տեսագրություն (http://www.criticalpast.com/video/65675053213_General-James-H-Harbors_American-Military-mission_native-leaders-posing_World-War-I)