PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. Ակումբը



Chuk
03.03.2012, 00:44
Սիրելի՛ ակումբցիներ,
Շատ շուտով, մարտի 17-ին, կլրանա ակումբի 6 ամյակը: 6 ամյակը, թվում է, թե խորհրդանշական տարի չի, բայց գուցե առավել քան խորհրդանշանական է: Ակումբն արդեն գրեթե 6 տարի է, ինչ ինտերնետային եթերում է: Ի՞նչ արեց ակումբն այդ 6 տարիներին: Ի՞նչ ունի դեռ անելու: Անելու՞ է, թե՞ ոչ: Այս ստեղծագործական մրցույթն ակումբի մասին է: Սակայն ուզում եմ հատուկ հստակեցնել. սա սիրաքստիկի մրցույթ չի: Այստեղ չի ակնկալվում «Ես քեզ սիրում եմ, ակումբ», «Ակու՜մբ, ես քո համար գժվում եմ» տիպի շարադրություններ, որոնք շատերս ենք կարդում ասենք Երևանին կամ Հայաստանին նվիրված մրցույթներում:

Այս մրցույթում ակնկալում եմ տեսնել գրական լավ ստեղծագործություններ, որոնք կարող են երկար կյանք ունենալ՝ ակումբից դուրս էլ, պատմելով ակումբի մասին: Պատմելով ակումբի մասին այնպես, ինչպես տեսնում եք ակումբը: Այստեղ չկա թեմատիկայի, ժանրի սահմանափակում: Դուք կարող եք գրել ակումբցիներից մեկի կյանքն ակումբում, այնպես, ինչպես դուք եք տեսել: Կարող եք գրել, թե ակումբը ոնց է փոխել Ձեր կյանքը՝ թեկուզ դեպի վատը: Կարող եք պատմել անգամ, թե ոնց ա «ակումբն անիծել ինտերնետի մայրիկը», կարող եք գրել, թե ինչ բռնապետական կարգեր են այստեղ, կամ հակառակը, ինչ ժողովրդավար է: Ձեր գրածը կարող է հիմնված լինել իրականության վրա, բայց կարող է նաև հորինված լինել: Ձեր գրածը կարող է լինել սարսափ պատում, կամ ֆանտաստիկա, կոմեդիա, կամ դրամա: Կարևորը, որ այն լինի ակումբի մասին՝ Ձեր պատկերացրած կամ Ձեր ստեղծագործած ակումբի մասին:


Մրցույթի կանոններ

Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև այս տարվա մարտի 12-ի (12.03.2012) ավարտը՝ 24:00-ն:
Մարտի 13-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկ կամ երկու տարբերակ:
Մրցույթին կարող են մասնակցել միայն նախկինում որևէ տեղ չհրապարակված ստեղծագործությունները:
Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:



Թող այս մրցույթի ստեղծագործությունները լինեն ակումբի 6-ամյակին ակումբցիներին մատուցված հաճելի անակնկալներից մեկը: Բոլորիդ ստեղծագործական հաջողություն եմ ցանկանում:

Chuk
13.03.2012, 00:01
Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 4 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
4 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:

Chuk
13.03.2012, 00:02
Տարբերակ 1.
Երկրորդ համաշխարհայինից հետո


Այս պատմվածքի բոլոր հերոսները հորինված են: Ցանկացած նմանություն գոյություն ունեցող անձի զուտ պատահականություն է :

Հռիփսիկ տատի կրտսեր թոռան` Աբրահամի հարսանիքն էր: Հավաքվել էր ողջ գերդաստանը` սկսած Հռիփսիկ տատի երեխաներից, վերջացրած թոռներ-ծոռներով: Ճոխ ու սիրուն զարդարված սեղաններից մեկի շուրջ խմբվել էին Հռիփսիկ տատի ջահելության ընկերները, որոնք էլ արդեն մի-մի տատի-պապի էին, իսկ սրահի անկյունում կծկվել էին հատուկ այդ օրվա համար վարձված նկարիչներն ու շարժանկարիչները:

Երկրորդ համաշխարհային ինֆորմացիոն պատերազմից հետո արգելվել էր ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքավորման օգտագործումը, իսկ մինչ կփորձեին պարզել, թե ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ ոնց էին մարդիկ լուսանկարում, ստիպված էին հույսները դնել նրանց փոխարինող նկարիչների վրա: Հարսանիքից հարսանիք գալիս էին իրենց հսկա ներկապնակով, վրձիններով ու կտավով, անմահացնում տարբեր տեսարաններ:

Շարժանկարիչների գործն ավելի բարդ էր. նրանք այնքան արագ պետք է հասցնեին պահերը ֆիքսել, որ դրանք իրար միացնելիս շարժանկար ստացվեր: Դրա համար այդ օրերին շատ թանկ էր շարժանկարիչ վարձելը, բայց Հռիփսիկ տատը ոչինչ չէր խնայել սիրելի թոռան հարսանիքը տեղը տեղին անելու համար:

Անգամ կենդանի երաժշտություն կար, որը նույնպես հազվագյուտ ճոխություն էր այդ օրերին, որովհետև գիտնականները դեռ չէին հասցրել վերականգնել կասետի գյուտը, իսկ թվայնացված երգերը վաղուց վերացված էին:

Ընդհանրապես, Երկրորդ համաշխարհային ինֆորմացիոն պատերազմից հետո շատ բան փոխվեց աշխարհում: Վերացվեցին բոլոր համակարգիչները, թողեցին միայն մեկը, այն էլ թանգարանում: Բոլոր բջջային հեռախոսները հավաքեցին ու վառեցին: Արդյունքում մարդիկ ստիպված սկսեցին ձեռագիր նամակներ գրել միմյանց, ինչը մի նոր դժվարություն էր, որովհետև վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպես պետք է ձեռագիր գրել: Վերացան բոլոր տեսակի ինտերնետային լրատվամիջոցներն ու սոց. ցանցերը: Ինչի՞ մասին է խոսքը: Վերացավ ամբողջ ինտերնետը իր որոնողական համակարգերով, զանազան-զարմանազան կայքերով, բլոգներով, չաթերով ու ֆորումներով: Մի խոսքով, սկսվեց հետինտերնետային-հետթվային դարաշրջանը, որը շատ ավելի հետ էր նախաինտերնետայինից, որովհետև էն ժամանակ գոնե ռադիո ու հեռուստատեսություն կար, իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո տեղեկատվության միակ աղբյուրը գրքերն էին, որոնց լուսանկարները ձեռքով էին արված և որոնք լույս էին տեսնում իրադարձությունից ամիսներ անց:

Հռիփսիկ տատը լավ է հիշում իր երիտասարդությունը, երբ օղորմածիկ Հակոբ պապին սմս-ներ էր գրում: Բա ո՞նց, բա ինտերնետում չէ՞ր ծանոթացել: Չէր մոռացել այն օրը, երբ Ֆեյսբուքում գրվեց. “Hripsime is in a relationship.” Էդ ժամանակ սաղ ընկերուհիները վրա էին տվել. «Ու՞մ հետ, ո՞նց»: Իսկ Հռիփսիկը երկար ժամանակ գաղտնի էր պահում Հակոբի անունը, մինչև ստիպված չեղավ հարսանիքի էլեկտրոնային հրավերներ ուղարկել:

Հռիփսիկ տատը երկարուձիգ կյանք էր ապրել, էն քիչ կենդանի մարդկանցից էր, որը գիտեր` ինտերնետն ինչ է, որը երկու համաշխարհային ինֆորմացիոն պատերազմների միջով էր անցել ու տեսել տեղեկատվության կործանարար հետևանքները, որոնց արդյունքում մարդիկ որոշեցին հրաժարվել ամեն տեսակի էլեկտրոնային սարքավորումներից: Մինչև հիմա չի մոռացել միլիոնավոր պրոֆիլների կոտորածը, երբ ամեն առավոտ արթնանում, տեսնում էր, որ Ֆեյսբուքում իր ընկերներից մեկը սպանվել է: Ինչ սև օրեր էին, ինչ սարսափներ էին: Բա ինֆորմացիոն զինվորները զանազան կեղծ պրոֆիլների տեսքով, որ աղետալի հղումներ էին տարածում...

Հռիփսիկ տատն էս փոփոխությունները չէր հասկանում: Ո՞նց էին մարդիկ տպագրված գրքեր կարդում: Ինքն իր էկրաններն էր կարոտում:

- Մնացել եմ քսանմեկերորդ դարի սկզբին,- հաճախ փնթփնթում էր:

Ու հիմա իր Աբրահամ թոռանն էր ամուսնացնում: Հպարտ բազմել էր սեղանի գլխին, սպասում էր, որ իրեն խոսք տան, մի բան ասի: Ինքը էն Հռիփսիկ տատն էր, որից ընտանիքում բոլորը վախենում էին, որովհետև կարող էր մի էնպիսի հայացք նետել, որ կաթվածահար կաներ ցանկացածի: Հռիփսիկ տատն ընտանիքի հեղինակությունն էր, առանց նրա որևէ որոշում չէր ընդունվում: Աբրահամը քանի-քանի անքուն գիշերներ է անցկացրել, մինչև համարձակվել է ընկերուհուն տատին ներկայացնել: Ու ոնց է ուրախացել, երբ տատը wtf ասելու փոխարեն երջանկություն էր մաղթել:

- Խոսքը տրվում է ընտանիքի գլուխ, օջախի պահապան Հռիփսիկ տատին,- հայտարարում է թամադան:

Հռիփսիկ տատը դանդաղ վեր բարձրացավ` էդ ընթացքում հերթով բոլոր իննսունամյա ոսկրերը ճրթճրթացնելով, ուղղում մանուշակագույն կոսը ու սկսում հանդիսավոր խոսքը.

- Congratz, տղաս: Լավ ընտրություն ես կատարել: Երջանիկ լինես Աննայիդ հետ: Որպես հարսանեկան նվեր ձեզ եմ հանձնում իմ ամենամեծ հարստությունը,- ու Աբրահամին փոխանցեց մի նարնջագույն արկղիկ,- բաց, տղաս, թող բոլորը տեսնեն:

Աբրահամը քանդեց ժապավենը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ականջակալներ, բայց այն օրերին արդեն չգիտեին, թե դա ինչ է: Հետո բացեց տուփը, մեջը` մի բանալի, վրան` « ;)» նշանը, որից բան չէր հասկանում Աբրահամը:

Հռիփսիկ տատի տանը մի սենյակ կար, որտեղ ոչ ոք մուտք չուներ: Աբրահամը հիշում էր, թե ոնց էր մանուկ հասակում իր քույր-եղբայրների հետ փորձում մտնել սենյակը, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում: Զանազան լեգենդներ էին պտտվում այն մասին, թե ինչ է Հռիփսիկ տատն այնտեղ պահում: Մեկն ասում էր` իր ամբողջ ոսկեղենն էր, մյուսները թե` արգելված էլեկտրոնիկա: Երրորդ խումբ մարդիկ ավելի հեռու էին գնում, պնդում էին, որ տեսել են Հռիփսիկ տատին գիշերն էնտեղ մտնելիս ու զանազան հոգիների կանչելիս:

Դժվար չէր կռահելը, որ Հռիփսիկ տատն Աբրահամին տվեց հենց էդ դռան բանալին: Դուռն ինքը նարնջագույն էր, վրան` «;)» նշանը: Աննայի աչքերը փայլեցին` մտածելով, որ մեծ հարստության տեր է դարձել: Ուրեմն իզուր չէր, որ ամուսնանում է այս ուլտրաինտելիգենտ Աբրահամի հետ, որն օրվա քսան ժամն անց է կացնում գրասեղանի մոտ աշխատելով ու ձեռքի հետ Աննային նամակներ գրելով:


շարունակությանը հաջորդ գրառման մեջ

Chuk
13.03.2012, 00:02
Սկիզբը նախորդ գրառման մեջ



* * *

Օրեր անց Աբրահամն ու Աննան Հռիփսիկ տատին հյուր գնացին, որ հարցնեն, թե էդ բանալին ինչ է նշանակում: Ողջագուրվելուց, վերջին նորություններով փոխանակվելուց հետո Աննան բզեց Աբրահամին, որ հարցնի:

- Տատ…

- Ասա ջան

- Ըըը… տատ… էս քո նվերը:

- Բանալի՞ն:

- Հա էլի… էդ բա-բա-բանալին…

- Տիկին Հռիփսիմե, բանալին ինչի՞ համար ա,- չդիմացավ Աննան:

- Աղջիկ ջան, հույսդ կտրի, դու չես իմանալու: Էդ նվերը մենակ իմ Ափո թոռան համար ա, քիթդ չխոթես:

Աննան մանթոյից գլուխը կախեց: Որ հավես ունենար, տեսարան էլ կսարքեր, կլացեր, բայց Հռիփսիկ տատից վախենում էր: Դրա համար հուզական պոռթկումները պահեց հետոյի: Բայց դե Հռիփսիկ տատը փորձառու ու նրբանկատ կին էր: Իրավիճակը շտկելու համար սկսեց եղանակից խոսել: Իսկ երբ Աննան ներողություն խնդրեց ու զուգարան գնաց, տատը թոռան թևից բռնեց, տարավ միշտ փակ դռան մոտ, իր գրպանի բանալիով բացեց ու հայտարարեց.

- Էս էլ քեզ նվերս: Վելքոմ:

Աբրահամը զարմանքից կանաչեց: Հսկայական գրադարան էր, որի ծայրը չէր երևում:

- Տատ, Աննան սրա համար ինձ կյանքում չի ների:

- Իյաաա, բայց սա գիտե՞ս ինչ հարստություն ա: Սենց բան աշխարհում ոչ մեկ չունի… Էս ակումբ.ամ-ն ա:

- Էդ ի՞նչ ա:

- Երբ դու դեռ չկայիր, աշխարհում կար ինտերնետ կոչված բանը: Սաղ օրը մեջն էինք: Էնտեղ էլ զանազան-զարմանազան բաներ կային: Ակումբը հավաքատեղի էր, որտեղ տատիդ նման ցանցառներ ու լիքը լուրջ մարդիկ հավաքվում, ինչից ասես չէին խոսում, կարևոր պայմանը` հայերեն:

- Հա բայց տատ… ինչի՞ս ա քո ակումբը: Էս գրքերն ի՞նչ կապ ունեին: Կարո՞ղ ա սաղ օրը կարդալով էիք զբաղված:

- Ուծյու~… Էս սաղ գրքերը մենք ենք գրել: Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որոշել էին ինտերնետը վերացնել, բոլոր կայքերը եքա գրադարաններ սարքեցին… ո՞նց ասեմ, որ հասկանաս… մի խոսքով, ինտերնետը նյութականացրեցին, բայց ամեն սայթից մի-մի օրինակ: Բնականաբար, էն չալաղաջ կտորները` ֆեյսբուք-ադնակլասնիկ, հատուկ ծառայությունները վերցրեցին… Դե պատկերացրու, սաղի ինֆորմացիան ունեն… Հա, ի՞նչ էի ասում: Վերջը, Ակումբին տեր կանգնող չկար, ոչ մեկ տանը էսքան տեղ չուներ: Ես էլ Հակոբ պապիդ համոզեցի, որ բերենք, էս մեր սենյակը լցնենք: Կստածի, Հակոբ պապիդ հետ Ակումբում եմ ծանոթացել:

- Էդ ո՞նց էիք ծանոթանում:

- Դե մեկը մի բան գրում էր: Հետո մյուսը պատասխանում էր: Հետո էն մեկն էր գրում: Ու տենց շարունակվում էր: Հետո էլ հանդիպում էինք: Հետո իրարից նեղանում, կռիվ անում, խմբերի բաժանվում… Այ ոնց որ քո մոտ մանկապարտեզում էր լինում, նենց էլ Ակումբում, բայց էդ սաղ տուրուդմփոցների կեսը վիրտուալ էր… Հա, լավ բաներ էլ կային: Էլոյին գիտե՞ս, էն ընկերուհիս, որ խելքը թռցրել ա… Ինքն էլ էր ակումբից, բայց սպանես, նիքը չեմ հիշի:

- Ի՞նչը:

- Էն ոչ իսկական անունը, որով ինքը ներկայանում էր:

Թե Աբրահամը բան հասկացավ տատի ասածից, ամոթ ինձ: Այնուամենայնիվ, առաջացավ ու նկատեց, որ գրադարանն առանձին մասերի է բաժանված. «Մարդ և շրջակա միջավայր», «Հոգեբանություն և փիլիսոփայություն», «Կրոն» և այլն:

- Տատ, էս սաղ կարդացե՞լ ես:

- Սաղ չէ, բայց համ կարդացել եմ, համ գրել եմ:

- Ո՞նց… կարդացել ես, նո՞ր ես գրել: Ախր էդ ոնց:

Հռիփսիկ տատը հասկացավ, որ էդքան էլ հեշտ գործ չի լինելու թոռանը բացատրելը, թե ինչ էր ինտերնետն ու ինչ էր կոմպը: Ամեն դեպքում, փորձեց.

- Իմ ջահել օրերին կոմպ կոչվող սարքեր կային: Երբ դեռ էրեխա էի, դրանք կարգին բաբաթին բաներ էին, բայց տարիների ընթացքում գնալով պուճուրացան` հասնելով բռունցքի մեծության… Էդ սարքերը շատ յուրօրինակ էին: Դրանցով լիքը բան կարայիր անեիր, բայց ամենակարևորը` կարայիր ինտերնետ մտնեիր, որն ինչ-որ իմաստով մի մեծ գրադարան էր, մեջն ինչ ասես չկար: Այ էն, ինչ հիմա տեսնում ես, էդ ինտերնետ կոչվածի պստիկ մասնիկներից ա:

- Տատ, մեկ ա չեմ հասկանում: Էսքանը ո՞նց ա բռունցքի մեջ տեղավորվել:

ՏՏ-ից հեռու խեղճ Հռիփսիկ տատ, դե արի ու քսանմեկերորդ դարավերջի երիտասարդին, որը կյանքում կոմպ չի տեսել, բացատրի, թե ինչ է ինտերնետը:

- Ափո ջան, ավելի լավ չեմ կարող բացատրել: Արի ուղղակի ուսումնասիրի, գնահատի էն, ինչ քեզ նվիրում եմ:

Աբրահամը սկսեց ուսումնասիրել գրադարանը` հուսալով, որ գոնե գրքերի մեջ բացատրություններ կգտնի: Մոտեցավ «Ակումբի անցուդարձ» կոչվող բաժնին: Էնտեղ մի հսկայական հաստափոր գիրք կար, որը հիսունվեց հատոր ուներ: Վերցրեց առաջինը: Կոչվում էր «Ֆորումի անդամների լուսանկարները»: Բացեց առաջին էջը: Մեծ էր նրա զարմանքը, երբ տեսավ, որ այն ներսից գունավոր է ու պատկերազարդ: Վերին ձախ անկյունում ինչ-որ տարօրինակ անուն էր, տակը` կանաչ երկար գիծ: Հետո գալիս էր Մունկի նկարը: Աջ կողմում գրված էր. «Առաջինը ես եմ», կողքն էլ ինչ-որ ջահել տղու երեք լուսանկարներ էին: «Ֆոտոալբոմ... հըմ... տեսնես` տատին ստեղ կա՞»: Սկսեց թերթել գիրքը: Ամեն էջում պարտադիր մի նկար կար, որի վերևում ինչ-որ տարօրինակ բան էր գրված, բայց աջ կողմում պարտադիր չէր, որ նկարներ լինեին: Փոխարենը տեքստ էր, երբեմն էլ զարմանալի դեմքեր, որոնք ծիծաղից թուլանում էին, լեզու ցույց տալիս, ժպտում, մտածում, համբուրում և այլն: Հասկացավ, որ այդ տեքստերը տարբեր մարդկանց նկարների մասին են: Զարմացավ, թե որքան անքաղաքավարի կարող են լինել երբեմն:

- Տատ, դու ստեղ չկա՞ս,- հարցրեց Աբրահամն էդ պահին աննկատ իրեն մոտեցած Հռիփսիկ տատին:

- Կամ, ոնց չկամ: Հլա էլի թերթի:

Թերթեց ու հասավ վերջին էջին: Էնտեղ էլի ինչ-որ տարօրինակ անուն էր, տակը` ադմինիստրատոր: Ձախ կողմի նկարում մանր սև ու սպիտակ քառակուսիներ էին: Կողքը կապույտով գրված էր. «Ֆորումի անդամի լուսանկարները 2», տակը սևով. «Թեման փակվում է»: Աբրահամին թվաց` կապույտի ներկը դեռ թաց է: Աչքերին չհավատալով` շոշափեց: Հենց էդ պահին նույն գրադարակից երկրորդ հատորն ընկավ ու բացվեց առաջին էջի վրա, որը բավական նման էր նախորդի վերջինին, սակայն տեքստը փոքր-ինչ ուրիշ էր. «Շարունակություն»: Աբրահամը ցնցվեց: Սկսեց մատը սահեցնել ամբողջ էջի վրայով: Երբ դիպավ տարօրինակ բառին, սենյակի մյուս ծայրում մի ուրիշ գիրք ընկավ: Վազեց դրա ուղղությամբ ու տեսավ, որ բացվել է մի էջի վրա, որտեղ այդ տարօրինակ բառն է գրված ու էլի ինչ-որ բաներ:

- Տատ, էս ի՞նչ ա:

- Հերիք ա քլիք անես,- ծիծաղեց Հռիփսիկ տատը:

- Ի՞նչ:

- Դե հասկանում ես… էս բոլոր գրքերն իրար հետ կապված են: Եթե ուզում ես մի բան իմանալ, սեղմում ես վրան, դրան համապատասխան գիրքը բացվում է:

Աբրահամը շատ էր ուզում տատի ջահել ժամանակները տեսնել: Դրա համար սկսեց հերթով ուսումնասիրել բոլոր հատորները` հուսալով, որ մի բան կգտնի:

- Իսկ դու քո՞ անունով ես, թե՞ էսպիսի մի տարօրինակ բան էլ քո անվան վերևում ա դրված:

- Կարգին առաջընթաց. արդեն հասկանում ես, որ քո ասած տարօրինակ բառերը փոխարինում են մարդկանց անուններին: Չէ, իմ անունով չեմ:

Հինգերորդ հատորում մեկ էլ գտավ: Գրել էր. «Քարի վրա մողես կար, վախեցած դեմքով եմ»: Տակը տատի ջահել ու սիրուն նկարն էր: Իսկ ներքևում լիքը ուրիշ անուններ կային:

- Բա սրանք նորություն են:

- Դե շնորհակալության համակարգը Չուկը հետո մտցրեց: Էդ նշանակում ա, որ էս մարդիկ շնորհակալություն են հայտնում էս նկարի համար:

- Յաաաա, տատ, ասա կարգին ծիտ էիր:

- Չէ հա, ավանդույթ էր. ինչ նկար դնեիր-չդնեիր, մի հինգ տող շնորհակալություն էիր ստանում:

Աբրահամը շարունակեց ուսումնասիրել գրադարանը: Նրան հետաքրքրեց «Գրականություն» բաժինը, որն ուներ «Ժամանակակից հայ գրականություն» փոքրիկ դարակ: Նայեց բոլոր գրքերի վերնագրերը ու զարմացրած հարցրեց.

- Էս ովքե՞ր են:

- Այ բալամ, էս էլ հո քո ժամանակակիցը չի, իմ ժամանակակիցն ա: Իմ ջահել ժամանակ իրանք էին մոդա, բայց հիմա ոչ մեկը չկա:

- Տատ, բայց դպրոցում որպես քսանմեկերորդ դարասկզբի գրականություն սրանցից ոչ մեկը չենք անցել… Ես հիշում եմ Իվու, Լիլոշիկ, Գալաթեա… Դու իրանց գրածները չէի՞ր կարդում:

Հռիփսիկ տատը քթի տակ ժպտաց ու ոչինչ չասաց:

Այդ պահին Աբրահամը նկատեց, որ Աննան կանգնած է դռան մոտ:

- Տատ, կարա՞մ սրանք Աննային ցույց տամ… Ախր իրանից թաքցնելու բան չունեմ:

- Լավ, որ էդքան ուզում ես… բայց մեկ ա բան չի հասկանա:

Աննան դանդաղ առաջացավ անթաքույց դժգոհությամբ:

- Ան, ի՞նչ ա էղել քեզ:

- Է՞ս ա քո ստացած ժառանգությունը,- արհամարհական նետեց` չնկատելով Հռիփսիկ տատի ներկայությունը:

Հռիփսիկ տատը շատ ջղայնացավ իր հարստության հանդեպ թոռահարսի նման վերաբերմունքից:

- Ապա մի ֆաք օֆ ստեղից, էս քո համար չի, Ափոյիս համար ա:

- Մենք տանը կխոսանք,- ատամների արանքից նետեց Աննան ու հեռացավ:



Թե տանն ինչ խոսեցին Աբրահամն ու Աննան, այդպես էլ չիմացանք: Միայն թե հինգ տարի հետո, երբ զարմանահրաշ գնդի բացման արարողությունն էր, որտեղ տեղադրված էին Հռիփսիկ տատի բոլոր գրքերը` մշակված մոծինային տեխնոլոգիայով, որպեսզի բոլորը միաժամանակ տեսանելի լինեն, Աբրահամը ներկայացավ Անուշ անունով կնոջ հետ, որի մասին ասում են`Կորյունի աղջիկն է:

Chuk
13.03.2012, 00:02
Տարբերակ 2
Ու ես

Ու ես, ինչ-որ թեմայում նոր գրառում կատարելուց հետո, անընդհատ այդ թեման եմ բացում, որպեսզի տեսնեմ արդյո՞ք արժանավույնս գնահատվեց այն ամենը, ինչ գրեցի, արդյո՞ք խոսքս հասանելի էր քեզ, Ակու´մբ:
Ու ես, ինչ-որ թեմայում նոր գրառում կատարելուց հետո, անընդհատ ղեկավարման վահանակին եմ հետևում՝ սպասելով հերթական հաճոյախոսությանդ կամ էլ քննադատությանդ, Ակու´մբ:
Ու ես ոչինչ էլ չեմ գրում, ու ոչ էլ՝ հետևում ընթացքիդ, այլ սպասում եմ, որ ինքդ գաս ու լինես կողքիս, իմ մտքերում քո մտքերով: Ու այդ պահին ինձ բռնացնում եմ ժպտալիս, միայնակ:
Ու այդկերպ տրվում եմ քեզ...

Ակու´մբ, իսկ դու գիտե՞ս՝ ինչ է կատարվում երբ չեմ գրում: Մինչդեռ չեմ գրում, չեմ շարժվում տեղից, նշանակում է, որ հագեցած եմ քեզանով, իսկ շարժվելը տեղից, անել ավելին, ծանր է ինձ համար: Աշխարհը տեղի է ունենում ինքնին: Աշխարհը պտտվում է: Կարևորագույն մարդիկ պայմանագրեր են կնքում, ավելի մեծ գումարներ վաստակում: Հասարակ մարդիկ պայքարում են՝ իրենց տեղը գտնելու հասարակության մեջ, աշխարհում: Բոլորը պայքարում են: Բոլորն էլ գումարներ են վաստակում: Զօր ու գիշեր քեզանով ոգեշնչվեու ու քեզ տրվելու փոխարեն, կան մարդիկ ովքեր ինչ-որ կարևորագույն բան են անում, ավելի հասուն գործունեություն ծավալում:

Ես ահավոր նախանձով եմ լցված նման հրաշալի մարդկանց հանդեպ, հասուն մարդկանց հանդեպ, փորձառու մարդկանց հանդեպ, ովքեր գիտեն զատել ինչ-որ բարեկամին, ընկերոջն այցելելը կամ էլ ինչ-որ կարևորագույն խորհրդաժողովը՝ քեզանից գնահատական կամ վարկանիշ ստանալու սպասումից: Նախանձում եմ, նրանց, ովքեր ժամանակ են գտնում ատամանաբույժի մոտ հերթագրվելու, կամ էլ ինչ-որ մեկի մարմինն անհագուրդ համբուրելու համար: Նախանձում եմ նրանց, ովքեր ժամանակ են գտնում բառարանում փնտրել տեսլական բառի բացատրությունը, այլ ոչ թե կորչում քո ողջ մի բառակույտի մեջ, որոնք թեկուզև հասարակ են, սակայն ավելին քան՝ բարդ: Նախանձում եմ նրանց, ովքեր կարողանում են լինեն իրենք լիովին, ու կարողանում եմ կուտակել իրենց կտորները՝ սփռված աշխարհով մեկ, մինչդեռ մենք, մինչդեռ դու...

Ես սրանցից ոչ մեկ չեմ կարողանում անել, կորցնում եմ ինձ, խառնում ամեն ինչ, շփոթում ամենքին:

Իմ միակ հարցականն այն է. արդյո՞ք ես միակ միամիտ հիմարն եմ, ով անում այս ամենը ինքն իր հետ, թե՞ միակ հիմարն եմ, ով խոստովանում է, որ անում է այս ամենն իր հետ:

Ծնունդդ շնորհավոր 6 ամյա Ակումբ:

Chuk
13.03.2012, 00:03
Տարբերակ 3
317


2066 թվական, մարտ

Զարեկը նայում էր օդում կախված փայլուն գրությանը, որի շուրջն էին հավաքվել տասնյակ մարդիկ.

«Վերջապե՜ս, վերջապե՜ս: Ժամանակի հետ վերացած համակարգը նոր ծնունդ է ստացել: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ տեսք ունեին վիրտուալ ցանցերը, որոնք հյուսում էին դարասկզբի մարդիկ և իրենք իսկ խճճվում դրանց մեջ: Ուրեմն շտապե՜ք: Բացվել է վիրտուալ աշխարհի միակ ու աննախադեպ թանգարանը: Ականատես եղեք ձեր նախնիների ստեղծած հսակայական ժառանգությանը: Այժմ՝ իրական աշխարհում, իրական գույներով, և իհարկե՝ շոշափելի՜: Բաց չթողնե՜ք այս հրաշքը տեսնելու հնարավորությունը»:

Այդ օրվանից Զարեկը կորցրեց հանգիստը: Պետք էր գումար ճարել: Ինչ գնով էլ լիներ, պիտի տեսներ այդ հրաշալիքը:

Իր հոգեպահուստը հազիվ հերիքեր թանգարանին հասնելու ճանապարհածախսին, իսկ ներս մտնելու մասին կարող էր միայն երազել:

Ախր բոլորն էլ ասում էին, որ ինքը խելացի, կրթված անձնավորություն էր: Բայց դրանից ի՞նչ. աշխատանք չէր կարողանում գտնել: Նրան չէր փրկում անգամ կենսագրականի վերջին էջը՝ իր իմացած 87 լեզուների ցանկով, կողքից էլ ավելացրած՝ «մեկ լեզու սովորելու տևողությունը՝ 105 ժամ»:

«Սա ամենևին վատ չէ, բայց...»,- ասում էին գործատուները՝ նայելով Զարեկի թշվառ կերպարին:

Դե ինչ արած... Ու նա ապրում էր այն հույսով, որ «բայցը» մի օր կդառնա «ուրեմն»:

Զարեկի տատիկը ժամանակին հայտնի բլոգեր էր: Մի բառ, որի մասին նոր սերունդը քիչ բան գիտեր: Միայն թե ոչ Զարեկը: Նա մեծացել էր՝ լսելով իր տատիկի զարմանահրաշ պատմությունները ժամանակին գոյություն ունեցող վիրտուալ աշխարհի մասին, որտեղ մարդիկ խոսում էին մատներով ու լսում ականջներով: Աշխարհ, որն ավաղ վերացել էր 2012-ի դեկտեմբերին: Ժամանակին շատերն էին կանխատեսել, որ գալու էր այդ ավարտը, բայց ո՞ւմ մտքով էր անցել, որ դա լինելու էր հենց միայն վիրտուալ աշխարհի վերջը: Համակարգը փլուզվել էր: Ամբողջովին, արմատապես: Եվ ահա, կես դար անց, հնարավոր էր դարձել պեղել կորուսյալ աշխարհը և իրական կյանք հանել նրա գանձերը:

Երկու շաբաթվա ընթացքում տակնուվրա անելով իր բոլոր ծանոթների հոգիներն ու գրպանները՝ Զարեկը կարողացավ մի քիչ պարտքով փող կուտակել և տատիկի նկարը ծոցում պահած՝ ճանապարհ բռնեց դեպի վիրտուալ աշխարհի թանգարան:

Տեղ հասնելուն պես՝ նա կանգնեց հսկայական հերթի ծայրին՝ մտածելով, որ Լուվրի ու Թաջ Մահալի առաջ գոյացած ամբոխները հաստատ այս հերթի կեսն էլ չէին լինի, թեև ինքը երբևէ այդ կողմերում չէր եղել: Մտածեց ու մի տեսակ հպարտությամբ լցվեց: Ինքը «ամենա-ամենա» թանգարանի հերթում էր կանգնած: Արդեն իսկ մեծ բան էր:

Երբ ժամեր անց նրան վերջապես հաջողվեց ներս մտնել, նա չգնաց դրամարկղի կողմը, այլ դիմեց անվատանգության ծառայողներից մեկին՝ հայտնելով, որ ուզում է տեսնել մենեջերին:

- Լսում եմ Ձեզ,- նրան մոտեցավ ամսագրի՝ «Ինչպես լինել ինձ նման հաջողակ» հոդվածից դուրս եկած մի պարոն:

- Գիտեք... ես միայն այսքան գումար ունեմ,- ասաց Զարեկը՝ ցույց տալով ձեռքում ժամերով պահած, արդեն համարյա հալված թղթադրամները,- բայց, հասկանո՞ւմ եք, ես պիտի անպայման ներս մտնեմ թանգարան, գոնե մի բաժին, ամենափոքրը թեկուզ...

Մենեջերը լուռ նայեց Զարեկի դեղնավուն դեմքին:

- Թանգարանը հսկայական համալիր է՝ մի քանի հարյուր սրահներով: Այստեղ մարդիկ գալիս ու մնում են օրերով. մեր հյուրերի համար ստեղծված են բոլոր հարմությունները: Պետք է միայն վճարել մեկ անգամ՝ ներս մտնելիս:

- Բայց ես... Ես միայն այսքանն ունեմ:

- Ցավում եմ...

Զարեկի ուսերը կծկվեցին, դեմքն ավելի երկարեց: Նա գումարը տարավ ծոցագրպանը՝ հանելով տատիկի նկարը, որ փողը դնելու տեղ լինի:

- Ո՞ւմ նկարն է,- հարցրեց հայացքով դեռ նրան հետևող կառավարիչը:

- Տատիկիս: Ինքը հայտնի բլոգեր էր, ուզում էի՝ նա էլ լիներ այստեղ:

Մենեջերը ծանր շունչ քաշեց, հետո ձեռքով նշան արեց, որ Զարեկը հետևի իրեն:

- Ժակ, մեզ մի սրահ է պետք երկու ժամով, որ ոչ մի հատուկ ծառայություն չունենա, բայց տեսնելու ահագին բան լինի,- ասաց մենեջերը՝ իր սենյակում գտնվող ճարպիկ երիտասարդին:

- Ֆորո՞ւմ:

- Թեկուզ: Մեծ չլինի, առանց որևէ հավելյալ հյուրասիրությունների: Հասարակ մի սրահ:

- Էդպիսի մի քանի սրահներ ունենք: Կարծում եմ, 317-ը հենց Ձեր ուզածն է: Բայց լեզուն հայերեն է:

- Ես... ես գիտեմ այդ լեզուն,- արագ մեջ ընկավ Զարեկը:

- Հոյակապ է: Ժակ, խնդրում եմ ուղեկցիր մեր հյուրին այնտեղ: Երկու ժամով:

Երիտասարդը զարմացած նայեց կառավարչին, ապա այցելուին:

- Լավ, ինչպես ասեք...

Զարեկը սեղմեց մենեջերի ձեռքը:

- Շնորհակալ եմ,- ասաց նա՝ ծոցից նորից հանելով իր թրջված փողերը:

- Սա պահեք: Պարզապես վայելեք ձեր երկու ժամը:

Զարեկը, երախտապարտ հայացքը դեմքին, գնաց երիտասարդի հետևից: Նրանք նստեցին մարդկանց այսուայնկողմ տեղափոխող թափանցիկ գնդերից մեկի մեջ ու սահեցին Ժակի մուտքագրած ուղղությամբ:

- Այդ սրահի զբոսավարը տարօրինակ մի ծերուկ է,- ճանապարհին բացատրեց Ժակը:

Հետո նայելով իր հետ նստած հյուրին՝ շարունակեց.

- Բայց դուք երևի լավ լեզու կգտնեք իրար հետ:

- Իսկ ինքը ամեն ինչից տեղյա՞կ է:

- Իհարկե: Հենց իր նախաձեռնությամբ է այդ սրահը բացվել: Ահագին բանակցություններից, ես կասեի՝ պատերազմներից հետո, հասավ իր ուզածին: Սրահի ամբողջ պարունակությունն էլ հենց նա է բերել. այդ ծերուկից լավ ոչ ոք չգիտի 317-ը :

Սահող խուցը գնալով հեռացավ մարդաշատ կուտակումներից՝ հասնելով թանգարանի հեռավոր ու խաղաղ հատվածներին: Վերջապես այն կանգնեց:

- Հասանք,- ասաց Ժակը՝ ձեռքով ցույց տալով, որ հյուրը դուրս գա,- դե բարի ժամանց: Կգամ երկու ժամից:

Ու գունդը սահելով հեռացավ:



շարունակությունը հաջորդ գրառման մեջ

Chuk
13.03.2012, 00:03
Սկիզբը նախորդ գրառման մեջ


Զարեկը նայեց իր դիմացի մեծ դարպասին, որի վրա գրված էր` «317», իսկ ներքևում ցուցանակ կախված՝ «Դար Ակումբ»:

Նա անվստահ քայլերով մոտեցավ դարպասին ու կամաց հրեց բռնակը: Հսկա դռներն արագ ու հանգիստ բացվեցին: Զարեկը ներս մտավ և հայտնվեց մի կապտավուն միջանցքում, որի պատերին հարյուրավոր անուններ էին գրված:

- Հյո՜ւր,- լսվեց բարի բացականչություն:

Եվ Զարեկի դիմաց դուրս եկավ խոշոր ակնոցով ու երջանիկ ժպիտով մի ծերուկ:

- Բարև Ձեզ...

- Բարև՜, հազար բարին:

- Դուք երևի այս սրահի զբոսավարն եք, հա՞,- հարցրեց այցելուն:

- Շեֆն եմ ես,- հպարտությամբ պատասխանեց ծերուկը՝ ուղղելով ակնոցը:

- Շատ հաճելի է, Ջեֆ, ես Զարեկն եմ:

- Ոչ թե «ջ», այլ «շ», «շշշը՜», նո՞ր ես սովորել հայերեն:

- Ըմմմ...

- Կարևոր չի,- ձեռքը թափ տվեց ծերուկը,- ի՞նչ ես կանգնել, առաջ արի, գրանցեմ քեզ:

- Ես ընդամենը երկու ժամով եմ...

- Սկզբում բոլորն են էդպես ասում,- խորամանկ ժպտաց ծերուկը:

Նա իր դարակներից հանեց ինչ-որ մաշված տետր ու սկսեց էջերը թերթել: Հետո վերցրեց մատիտն ու մի բան խզբզեց:

- Էսպես ուրեմն... Զա-րեկ: Հայատառ էլ գրանցում եմ: Բայց տես, մատիտով ես գրված,- ու ծերուկն աչքով արեց՝ մյուս ձեռքի մեջ պտտացնելով փոքրիկ ռետինը:

Զարեկը ուշադիր հետևում էր նրան՝ շատ բան չհասկանալով:

Ծերուկը տետրը նորից դրեց դարակում ու դրա փոխարեն մի մեծ, հաստ գիրք հանեց, փչեց վրայի փոշին, հետո թևքով էլ մաքրեց ու դրեց այցելուի դիմաց:

- Սա իմ սրահի կանոններն են, լավ կլինի կարդաս, մինչև առաջ գնանք:

- Ճիշտն ասած՝ ես մեծ սիրով կկարդայի, բայց իսկապես չունեմ ժամանակ...

Ծերուկը տխրեց: Գիրքը նորից տեղավորեց դարակում:

- Լավ, ոչինչ, ես սովոր եմ...

Զարեկը վատ զգաց, փորձեց գրավել զբոսավարի համակրանքը:

- Գիտեք, ես շատ եմ կարդացել ձեր ժամանակների մասին: Իմ տատիկն էլ իր հերթին է պատմել: Ես ուղղակի սիրահարված եմ դարասկզբի վիրտուալիզմին: Ափսոսում եմ, որ ամեն ինչ կործանվեց...

Ծերուկն ամբողջ մարմնով ձգվեց:

- Ոչինչ չի կորել, ոչ մի բան: Ես ու իմ նման հարյուրավոր մարդիկ կարողացել ենք գտնել, դուրս բերել կես դար առաջ անհետացածը: Ամբողջն էստեղ է, էս պատերի մեջ,- ասաց նա մի քիչ խռպոտ, ցածր ձայնով:

- Ես նկատի ունեի վիրտուալիզմը...

- Վիրտուալ, ռեալ, ի՞նչ տարբերություն: Կարևորը մարդկանց ստեղծածն է: Ու դա պահպանվել է: Արի ինձ հետ, ցույց կտամ քեզ մեր Ակումբը:

Եվ նրանք սկսեցին քայլել միջանցքով:

- Ասում ես քիչ ժամանակ ունես, հա՞: Ուրեմն ամբողջը չես կարող տեսնել, ափսոս... Ամեն օր չի, որ էստեղ հյուրեր են գալիս: Մոռացել են մարդիկ Ակումբի մասին...

Ծերուկը կանգնեց մաշված բռնակով դռան առջև, որի վրա գրված էր. «Պահանջվում է մոդերատոր»:

- Առողջությունդ ո՞նց է:

- Դեե...

- Տեսքդ էն չի: Թմրադեղե՞ր:

- Ոչ, ինչ եք ասում...

- Լավ, լավ, հիմա ամեն ինչ կպարզենք, քեզ դեղ-դարման կգտնենք, չմտածես:

Դռնակը ճռռալով բացվեց, ու երկուսով հայտնվեցին կանաչապատ մի տարածքում:

- Էսքան բուսականությանը հետևել է պետք: Իսկ ես ոչ օգնական ունեմ, ոչ ժամանակ... Էնքան գործ է կուտակվել, ո՞րն անեմ, ո՞րը թողնեմ: Ուֆ, ուֆ, ուֆ,- մրթմրթած ծերուկը:

Իսկ մինչ այդ Զարեկն արդեն ուսումնասիրում էր զարմանալի պուրակը:

- Սա Դո՜ւք եք սարքել:

- Մենք՝ բոլորս, ակումբցիներով: Գիտե՞ս էս բաժնում ինչքան էինք պայքարում ամեն ծառի ու խոտի համար:

Մեղմիկ զրուցելով՝ նրանք մոտեցան մի փարթամ բանջարանոցի:

- Ահա, առողջ սնունդ, քեզ հեչ չէր խանգարի: Տեսնո՞ւմ ես էն նստարանը, վրան գիրք կա՝ մեր փորձած ու հավանած ճաշատեսակների բաղադրատոմսերով, կարող ես նայել:

Զարեկը նստեց ու սկսեց թերթել գրքույկը:

- Այ էս մեկից տատիկս էլ էր սարքում մեզ համար,- հուզմունքով և ուրախությամբ ասաց նա:

Զբոսավարը ժպտաց:

- Ճանապարհն էստեղից հեծանվով շարունակենք, ի՞նչ կասես:

- Հեծանի՜վ,- բացականչեց Զարեկը՝ չհավատալով իր աչքերին,- սրանք ախր վաղո՜ւց են վերացել...

- Մեզ մոտ ամեն ինչ իր տեղում է: Շատ էլ լավ քշում ես,- ծիծաղելով ասաց տանտերը:

Անիվները պտտելով՝ հասան փոքրիկ մի դեղատան:

- Էստեղ իսկական բժիշկներ էին աշխատում և բոլորին օգնում իրենց խորհուրդներով ու դեղերով: Նրանց թողած բոլոր դեղամիջոցները կարող ես գտնել ներսի դարակներում:

Զբոսավարը սկսեց ցույց տալ դեղատան պահարանները:

Առաջինը տարօրինակ էր, փոքրիկ ու աղջկական:

- Սա Բյուրի բաժանմունքն է:

Մյուսի վրա հունական դիցաբանության աստվածուհու արձան էր:

- Սա մեր Գեայինն է:

Բացի դրանցից, ուրիշ պահարաններ էլ կային, մեկը՝ կախարդական սնկի տեսքով, կողքինը՝ շքեղ, ազնվական տիտղոսով մեկին սազական, որի ամբողջ պարունակությունը թմրամոլությունից բուժման մասին էր:

«Ինչ ազնիվ գործով էին զբաղված Ակումբի կոմսերը»,- ինքն իրեն միտք արեց Զարեկը:

- Անցնենք մյուս բաժին,- նրան մտքերից կտրեց զբոսավարը:

Եվ նրանք, դուրս գալով այդտեղից, անցան հաջորդ դռանը: Այս մեկի վրա կինոժապավեններ էին նկարված ու գրված էր՝ «Ռուֆուս, Հայկօ»:

- Ռուֆուս...,- կամաց ասաց Զարեկը:

- Հենց քո իմացածն է,- պարծանքով հաստատեց ծերուկը:

Հյուրը ձեռքը դրեց ճակատին ու լայն բացած աչքերով նայեց նրան:

- Հանրաճանաչ Ռուֆուսը այս ֆորումի՞ց է եղել:

- Այո, այո: Էդ մականունն էլ, որով հետո հռչակվեց, էստեղ է ծնվել՝ մեզ մոտ,- հպարտությամբ բացատրեց զբոսավարը, ապա հարցրեց,- իսկ Հայկօ-ի մասին լսե՞լ ես:

- Չէ...

- Էհ,- տխուր ասաց շեֆը,- ես էլ վաղուց չեմ լսել...

Ներսում փոքրիկ կինոթատրոն էր, որի էկրանին իրար հետևից անցնում էին Ակումբում երբևէ քննարկված ֆիլմերը՝ իրենց թրեյլերներով ու մասնակիցների մեկնաբանություններով:

- Ա՜հ, հին ֆիլմե՜ր... Ու դուք էս ամենը ստեղծում էիք գրելո՞վ:

- Հա, ամեն մեկն իր համակարգչի առաջ նստած չխկչխկացնում էր ու պատմություն կերտում: Ես էլ ամբողջը հանել եմ, տեղավորել էստեղ, որ մարդիկ գան, տեսնեն: Չկորչի գնա, ափսոս է ախր...

- Ինչ հետաքրքիր է...

- Դե ինչ, գնա՞նք մյուս բաժին:

Այս անգամ նրանք մտան մի լայնածավալ գրադարան, որտեղ փոքր ու մեծ գրքեր էին շարված՝ ամեն մեկն իր հեղինակի անունով:

- Էստեղ ակումբցիների ստեղծագործություններն են:

- Այսքան շա՞տ: Սա մի ամբողջ գրականությո՜ւն է:

- Իհարկե, մեզ մոտ ամեն մեկն էլ գրող էր: Որ ոչինչ էլ չստեղծագործեր, գոնե մի օրագիր հաստատ կունենար: Ի դեպ, նայիր, էս դարակում բոլոր օրագրերն են:

Զարեկը սկսեց ուշադրությամբ նայել օրագրերի բաժինը՝ վերցնելով ու թերթելով իրար կողքի շարված գրքույկները: Նա այնքան տարվեց այդ գործով, որ ինքն էլ չզգաց, թե ինչպես է մեկը մյուսի հետևից կլանում օրագրերը: Հատկապես մեկն այնքան հավանեց, որ չէր ուզում պոկվել: Երբ վերջապես փակեց գիրքը, մի անգամ ևս սիրահարված աչքերով կարդաց հեղինակի անունն ու պինդ պահեց իր սրտում...

Ուզում էր վերցնել հաջորդը, որի վրա գրված էր՝ «Մենախոսություն կամ ադմինական մտորումներ», բայց զբոսավարն արագ վերցրեց այն ու խցկեց ուրիշ դարակում:

- Սա էդքան էլ հաջող օրագիր չի, քեզ հետաքրքիր չի լինի: Համ էլ գնանք գրադարանի մյուս բաժինը, էնտեղ իսկական գրքերի աշխարհ է, բոլոր մեր կարդացած ու սիրելի գործերն են:

Զարեկը ոգևորությամբ վեր կացավ, բայց հանկարծ աչքը գցեց ժամացույցին ու մնաց տեղում:

- Ժամանակս վերջացավ...

Երկուսն էլ տխրեցին:

- Նորից արի, անպայման,- ասաց սրահի տերը:

- Ես շատ կուզեի, բայց չեմ կարող...

Ծերուկը թափահարեց ձեռքերը:

- Ո՞նց չես կարող: Եթե ուզում ես, ուրեմն կարող ես,- ասաց նա:- Գիտես, քո էսօրվա գալը հեչ պատահական չէր... Սա սովորական օր չի ախր... Ամեն ինչ սկսվեց ուղիղ վաթսուն տարի առաջ... Առաջինը՝ Չուկ, երկրորդը՝ Արթգեո, հետո՝ Ուլուանա...

Զարեկը փորձում էր հասկանալ՝ ինչի մասին է խոսում ծեր զբոսավարը, որ դեռ աչքերն էլ այդպես լցրել էր:

- Արի, նորից արի: Անպայման,- ինքն իրեն ընդհատեց ծերուկը:

- Հասկանում եք, իմ այսօրվա այցելությունն ուղղակի նվեր էր,- սկսեց բացատրել հյուրը:

Ծերունու դեմքը հանկարծ պայծառացավ:

- Լսիր,- կայտառ ձայնով ասաց նա,- իսկ կուզենայի՞ր էստեղ աշխատել, ինձ օգնել: Մենակ շատ դժվար է տիրություն անել Ակումբին, հոգնում եմ, ժամանակս էլ չի հերիքում:

- Իսկ դա հնարավո՞ր է,- հույսով լի ձայնով հարցրեց հյուրը:

- Իհարկե, ես եթե մի բան որոշում եմ, հաստատ գործը գլուխ եմ բերում: Դու միայն համաձայնությունդ տուր, մնացածը ես կհոգամ:

Զարեկը մոտեցավ ու սեղմեց ծերուկի ձեռքը:

- Համաձայն եմ, Ջեֆ, դա էլ հա՜րց էր...

Դուրս գալով 317-ից՝ Զարեկը վերջին անգամ նայեց մեծ պարսպին ու զգաց, թե ինքան է ուզում նորից հայտնվել ներսում...


2070 թվական, մարտ

Սրահը լցված էր հին ու նոր այցելուներով: Մարդիկ անցնում էին մի բաժնից մյուսը, նայում, կարդում, լուսանկարում: Եվ իհարկե, լսում 317-ի փորձառու զբոսավարի պատմությունները: Նա ծայրից ծայր գիտեր Ակումբը, ինքն էլ նպաստել էր դրա ծաղկմանը: Հիմա այդ սրահը թանգարանի ամենաշատ այցելություններ ունեցող հատվածներից էր:

Նրա մտահղացմամբ էր, որ հնարավոր էր դարձել ոչ միայն տեսնել, այլև մասնակցել արարչագործությանը՝ շարունակելով Ակումբի կյանքը: Բոլոր այցելուները գրանցվելուց հետո իրավունք ունեին սեփական գրառումներն անելու թանգարան-ֆորումի մատյաններում, բացի դրանից, կարող էին ստեղծել սեփական անկյունները, անգամ այն դեղատանը՝ հենց դարասկզբի նշանավոր բժիշկների պահարանների կողքին:

Զարեկը սիրում էր իր աշխատանքը: Նրա վաղեմի տեսքից քիչ բան էր մնացել: Հիմա հաջողության մասին բոլոր հոդվածների հերոսը հենց ինքը կարող էր լինել: Ակումբը նրան տվել էր վստահություն, համարձակություն և ուժ: Եվ հավանաբար, ոչ միայն նրան:

Ամեն օր տուն գնալուց առաջ նա ընթերցում էր այցելուների նոր գրառումները, մտածում հեղինակների մասին, որոնց հետ արդեն հասցրել էր ընկերանալ, և շատ ուրախանում նրանց ստեղծածով: Հատկապես սիրում էր «Անկապ օրագիրը», որն արդեն շարված էր բազում հատորներով:

Այդ օրն էլ՝ երեկոյան, նա բացեց իր սիրելի օրագրի վերջին հատորն ու նայեց քիչ առաջ արված գրառմանը. «Ծնունդդ շնորհավոր, Ակումբ, երկար տարիների կյանք քեզ»:

Զարեկը ժպտաց, վերցրեց իր ընկեր Ջեֆի մատիտն ու տակը գրեց. «Շնորհակալություն»:

Chuk
13.03.2012, 00:03
Տարբերակ 4.
Բանաստեղծն ակումբում

Շտապ օգնության մեքենայի ազդանշանային համակարգը ծակեց գիշերային լռությունը: Շենքի բնակիչները, ով խալաթով, ով մի շոր արագ վրան գցած դուրս թռան բակ:

- Ու՞մ մոտ է եկել, - հարցնում էին իրար:
- 4-րդ հարկ, - անտարբեր ու արդեն սովորած ձայնով պատասխանեց վարորդը:
- Ամա՜ն, Սարգիսն է, - ձեռքը ծնկներին խփեց մենակ ապրող Սոնա տատը, ով գուցե թաքուն սիրում էր Սարգսին:

Սարգիսը բակի բանաստեղծն էր: Գրպանում միշտ կոնֆետներ կային՝ խառնված ծխախոտի հետ, որ միշտ հանում ու բաժանում էր բակի երեխեքին: Մի բարի ու անշառ մարդ, ում սիրում էին բոլորը, չնայած բանաստեղծությունները բոլորը չէին, որ սիրում էին: Իսկ գուցե ավելի շատ լսում էին ծերունուն չվիրավորելու համար, որ իրեն լավ զգա:
Սարգիսն արդեն ահագին ժամանակ է, ինչ սրտի խնդիրներ ուներ: Երևի դրա համար էր, որ ոչ մեկը չզարմացավ, բայց բոլորը մռայլվեցին ու տխրեցին: Տեսնես ի՞նչ է եղել:
Վարորդի հեռախոսը զնգաց:

- Հա՞, բժիշկ... լավ: Տղերք, մեկնումեկդ եկեք էս պատգարակը բարձրացնենք:

Քիչ անց պատգարակին պառկեցրած իջեցրին Սարգսին. տղան հետը նստեց մեքենան: Վարորդը միացրեց լուսային ազդանշանն ու դանդաղ դուրս եկան բակից: Հարևանների կամաց, շշուկով խոսակցությունը խախտեց Նարինեի՝ Սարգսի կնոջ ճիչը.

- Անասուննե՜ր:

Հարևանները երբեք Նարինեին այդպես չէին տեսել:

- Նարինե՞ մայրիկ: Ի՞նչ է եղել:
- Լակոտները իրենց ու՞մ տեղն են դրել: Ո՛չ տարիք են հաշվի առնում, ո՛չ ուրիշ բան:
- Նարինե մայրիկ, մանրամասն ասա:
Ու պատմեց Նարինե մայրիկը, հուզմունքից դողացող ձայնով, ներվայնությունից ձեռքերը ջարդրտելով:


* * *

Սարգիսենց տանը հյուրեր կային: Տղայի ընկերներն էին: Սարգիսը մի քանի բաժակ խմելուց հետո անցավ իր սովորական գործին: Բերեց տետրն ու սկսեց իր բանաստեղծությունները կարդալ տղայի ընկերների համար:

- Լավն են, Սարգիս հորեղբայր, - ասաց Կարոն, տղայի ընկերներից ամենաջիգյարովը: - Ինչի՞ չես հրապարակում:
- Լա՛վ ես ասում, տղաս, բայց ինձ այդքան փող որտեղի՞ց:
- Սարգիս հորեղբայր, անցել են փողով հրապարակելու ժամանակները: Հիմա ինտերնետ կա: Ի՛ն-տե՛ր-նե՛տ: Ու գիտե՞ս դրա լավն ինչ ա: Սայտեր կան, որոնցում կարող ես դնել քո գրածները ու լիքը մարդ կկարդա: Մարդիկ, ովքեր հետաքրքրվում են: Մարդիկ, ովքեր ուզում են կարդալ: Իսկ որ գիրք ես տպում՝ առնող չկա: Շատ-շատ մոտիկներիդ-ընկերներիդ ես բաժանում, ովքեր կա՛մ կարդում են, կա՛մ էլ գիրքդ նետում իրենց գրադարանի ամենախորքերն ու մոռանում դրա մասին: Չէ՜, ինտերնետն ուրիշ է: Ինտերնետում իսկապես կարդում են ու հերիք չի կարդում են, դեռ քննարկում էլ են: Ու դու իմանում ես, մարդիկ հավանու՞մ են գրածդ, թե՞ չէ: Շտկումներ են մտցնում: Լավացնում են: Հարստացնում են: Նոր մտքեր են տալիս:

Կարոյի ասածը Սարգիսի դուրն եկավ: Ու Սարգիսը ոտուձեռ ընկած իր մեծ տարիքին չնայելով սկսեց սովորել: Խեղճ մարդը նույնիսկ չգիտեր, թե համակարգիչը ո՞նց են միացնում, հիմա դա էլ սովորեց: Հետո սովորեց ինտերնետ մտնել: Նույն Կարոյի օգնությամբ գտավ մի սայտ, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործություններն էին դնում ու քննարկում: Աշխույժ սայտ էր ու լրիվ հայերեն: Սարգիսին սկսեց դուր գալ այդ միջավայրը: «Ինտերնետային զոմբի եմ դարձել», - ծիծաղելով ասում էր ինքն իր մասին: Միայն ստեղծագործությունները չէր, որ դնում էր: Ի՞նչ ասես չէին քննարկում: Աննամուս թեմաներ էլ կային, որ կարդում էր ու ծերունական զայրույթը զսպելու համար միանգամից բացում էր վալերյանկայի սրվակը: Չէ՜, դուք միայն պատկերացրեք, էս անաստված ջահելներից շատերը նորմալ ու ընդունելի են համարում մինչ ամուսնանալը սիրած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալը, կարմիր խնձորի ավանդույթի վրա ծիծաղում ու ծաղրում են, խոսում են եվրոպական արժեքներից ու հիանում ծխող աղջիկների գեղեցկությամբ: Սարգիսը սովորեց այդպիսի թեմաները շրջանցել. միևնույն է, ոչ կարող էր համոզել, ոչ բան: Շատ-շատ իրեն էլ ծաղրեին: Ավելի անշառ ու հետքաքրքիր թեմաներ կային, իսկ երիտասարդների մեջ այնքա՜ն խելացիները: Սարգիսը մեկ-մեկ կնոջը կեսկատակ ասում էր. «Ա՜յ կնիկ, էս ինտերնետում ավելի շատ բան եմ սովորում, քան ինստիտուտում եմ սովորում»:

Լավ էր, իր ստեղծագործություններն էլ էին հավանում: Գովում էին: Ճիշտ է քչերը, բայց միշտ մի քանի հոգի կային, որ պարտաճանաչ կարդում ու գովում էին, գեղեցիկ բառեր շռայլում: Ոգևորվում էր Սարգիսն ու նորանոր բանաստեղծություններ գրում:

Այսպես շարունակվեց, մինչև մեկը մի օր ոչ թե գովեց, այլ ուղղակի սկսեց ծաղրել: Սարգիսի բանաստեղծությունները ոչ այս կողմ, ոչ այն կողմ, անվանեց ուղղակի անտաղանդություն, էժանագին բաներ: Մշտական գովողներից մի քանիսը փորձեցին պաշտպանել Սարգիսին: Բայց քննադատողին օգնության հասան ուրիշները: Հետո ուրիշները: Ու սկսվե՜ց քննադատությունը: Քննադատություն չէր, այլ ուղղակի ծաղր ու ծանակ:

Սարգիսը սկսեց ավելի ու ավելի հաճախ բացել վալերյանկայի սրվակը: Հետո ուրիշ դեղեր օգնության հասան: Կինն ու տղան համոզում էին, որ չմտնի, մոռանա: Չէր կարողանում, ձգում էր: Փորձում էր հակաճառել, ավելի շատ էին հարձակվում: Փորձում էր անտեսել, մեկ է՝ չէին լռում:

Մի քանի հոգի սկսեցին շատ լուրջ պաշտպանել Սարգսին: Սարգիսը դարձավ պատերազմի պատճառ: Սայտի այցելուներն երկու խմբի բաժանվեցին: Պետք էր ինչ-որ մեկը, որ դադարեցներ: Ու երկար, շատ երկար բացակայությունից հետո հանկարծ հայտնվեց սայտի տերն ու դադարեցրեց: Բռնեց ու ուղղակի փակեց քննարկումը, դրանով վերջ դնելով պատերազմին: Բայց փոխանակ ուղղակի փակեր, գրեց իր՝ մեծական վերջնագիրը: Մի կատարյալ ծաղրուծանակ: Սարգսի ոճով մի ծաղրական բանաստեղծություն, որով, իբր, կռվող երկու կողմերին էլ դաս էր տալիս իր վերին բարձունքից:

Սարգսի համար սա վերջին հարվածն էր: Կինը փորձեց փաղաքշել ու հանգստացնել ամուսնում, բայց ամուսնու բերանից արդեն փրփուր էր թափվում... Զանգեցին շտապ օգնություն...


* * *

Սարգիսը 4 օր պառկեց վերակենդանացման բաժնում:
4-րդ օրը աչքերը բացեց: Կամաց, շշուկով վիճում էր իր առերևույթ հակառակորդների հետ: Հակաճառում էր իրեն ծաղրողներին: Հետո այդ շշուկը բերանին մահացավ Սարգիսը:

Սարգիսենց բակում ասեղ գցելու տեղ չկար: Վերջին հրաժեշտին եկել էին բոլոր ծանոթներն ու անծանոթները: Իսկապես սիրում էին Սարգիսին: Տխուր թաղում էր: Լացակումած թաղում էր: Բոլորը շշուկով խոսում ու պատմում էին, թե ինչպես է եղել, գլուխները տմբտմբացնում: Ծերունիները ջահելներին խրատում ու բացատրում էին, թե ինչ չարիք է ինտերնետը:

Այստեղ էր նաև Սարգիսի ազգականներից մեկը, մի երիտասարդ տղա, ով ներողամիտ լսում էր ինտերնետի չարիք լինելու մասին:

- Ինչու՞ ես ժպտում, - զայրացավ բացատրողներից մեկը:
- Իմ ամբողջ օրը ինտերնետում է անցնում, - բացատրեց տղան, - չարիք չի, բարիք է: Այնքա՜ն օգուտ ենք քաղում, ու այնքա՜ն օգուտ ենք տալիս:
- Դե պատմեմ, թե Սարգիսն ինչու մահացավ, ու կհասկանաս, որ չարիք է:
- Պատմեք, - նույն ժպիտը դեմքին պատասխանեց երիտասարդը:

Ծերունին սկսեց պատմել: Երիտասարդը լսում էր համակ ուշադրությամբ: Նրա դեմքը քանի գնում էր՝ լրջանում էր: Երբ ծերունին հասավ սայտի տիրոջ՝ ծաղրանքով կռիվը դադարեցնելու մասին, երիտասարդը հանկարծ սկսեց հիստերիկ ծիծաղել: Ծիծաղում էր ու չէր կարողանում սուս մնար:

- Արտա՞կ, ի՞նչ եղավ, - վախեցավ Արտակի բարեկամներից մեկը, ով նրա հետ էր եկել:

Իսկ Արտակը նույն հիստերիկ ծիծաղով փախավ թաղման տեղից: Ոչ մեկը չհասկացավ, թե ինչ է եղել:


* * *

Սարգիսի թաղման հաջորդ օրն ինտերնետն օգտագործողները հայկական խոշոր սայտերից մեկը մտնելիս կարդում էին. «Ջնջել եմ... ամեն ինչ ջնջել եմ... պետք է մի օր փակվեր այս թույնի աղբյուրը»:

Ոչ մեկը, այդպես էլ, չհասկացավ, թե ինչ է եղել:


* * *

2026 թվականն էր: Մարտի 17-ը: Համակրելի արտաքինով ամուսինները զբոսնում էին Երևանի կենտրոնում: Քայլում էին Թումանյան փողոցով, երբ կինը ձգեց ամուսնու թևը ու ցույց տվեց մի նկուղային գարեջրատուն:

- Հիշու՞մ ես, - հարցրեց:
- Փաստորեն դեռ կա Վեստը, - հոգոց հանեց ամուսինը:
- Արի մտնենք:
- Մտնենք, ի՞նչ անենք: Այնտեղ այլևս մերոնցից ոչ մեկը չի գնում:
- Ի՞նչ գիտես:
- Արտակի կորելուց հետո...
- Մոռանում ես, թե այսօր ինչ օր է:
- Ի՞նչ օր է:
- Ակումբի ծնունդն է: Կարող է ինչ-որ մեկը հիշել ու եկել է:
- Լա՛վ, մտնենք:

Ներս մտնելուն պես լսեցին մի զրնգուն ծիծաղ, որը ստիպեց ժպտել: Բագրատի ժպիտը այսքան տարի հետո էլ չէր փոխվել: Ուրեմն ամեն դեպքում կային եկողներ: Ներսի սրահում սեղանները կպցրած էին իրար, ինչպես անհիշելի ժամանակներում, երբ ակումբը դեռ նոր էր ձևավորվել ու մարդիկ նոր-նոր սկսում էին իրար ճանաչել: Ու շատ մարդ կար. մեծացած, հասունացած, բայց նույն դեմքերը: Բագրատը, Երվանդը, Անահիտը, Արթուրը, Արշակը, Տաթևը, արտասահմանից հատուկ այս օրն եկած Բյուրակնը, Հայկերը, Նորայրը, Գոռը, Արմինեն... Բոլորն այստեղ էին: Արդեն լուրջ տարիքի հասած մարդիկ, ովքեր իրեր դիմում էին տարօրինակ անուններով, էլ «Ձայ», էլ «Ռուֆ», էլ «Կիտ»... Ու ասում, խոսում, ուրախանում էին:

Սասունն ու Լիլիթը ժպտալով մոտեցան սեղանին: Նրանց ընդունեցին այնպես, ինչպես այդ օրը ընդունել էին մյուսներին. սպասված հյուրի պես, սպասված մարդու պես: Ոչ մեկը չէր մտածում, որ տարիների դադարից հետո առաջին է անգամ է հանդիպում իր ընկերներին: Կարծես ընդամենը երեկ բաժանված լինեին: Կարծես պատահականություն չէր, որ բոլորն այդ օրը եկել էին այդտեղ: Այդպես էլ պետք է լիներ:

Նորեկները տեղավորվեցին սեղանի շուրջը: Մատուցողուհին նոր աղջնակ էր, երևի 20 տարեկան, ով զարմացել էր, որ գարեջրատուն այդքան տարիքով մարդ էր եկել. սովոր էին երիտասարդ այցելուներին: «Աննային ու Մառային չի հասնի», - գնահատող հայացքով նայեցին նորեկներն ու պատվիրեցին սիրելի, լցնովի գարեջուրը:

- Ժողղղ, - բաժակին զնգացնելով ձայնեց Երվանդը: - Բոլորս ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք, նորից իրար ենք հանդիպել, բայց էս ուղղակի պատահականություն չի: Ուրեմն կար մի բան, որ մեզ քաշում էր, որ մենք այսօր եկանք այստեղ: Ես էս բաժակով ուզում եմ խմել Արտակի հիշողության կենացը: Բայց էդ կենացը տխուր կենաց չի: Մենք չգիտենք, թե ինչ ա եղել Արտակը, ինչ եղավ իրա հետ, ակումբը փակելուց ու կորելուց հետո: Հա, տարբեր մարդիկ ասում են, որ ինքնասպան է եղել, բայց ես չեմ հավատում: Բայց դա մի կողմ: Այսօր մենք էլի այստեղ ենք, ու տեսնում ենք, որ կա կապող մի բան: Ու էդ կապող բանը ակումբն է: Ակումբն էլ չկա, բայց համ էլ կա, այստեղ է, մենք ենք: Թեկուզ իրար երկար տարիներ չենք տեսել, բայց այսօր էլի մի մարդու պես ստեղ ենք: Այս օրը, երբ ակումբը դարձավ քսան տարեկան: ՈՒրեմն եկեք խմենք մեր այն հին ու բարի ակումբի կենացը...

Բոլորը ոտքի կանգնեցին:

Chuk
13.03.2012, 00:04
Տարբերակ 5.
Երբ, որ թեմայի ներքեւում տեսնում եք հյուր բառը, չի բացառվում, որ ես եմ

2007 թվականն էր, երբ ինտերնետում ինչ-որ բան էի փնտրում, ու Գուգլը Ակումբի լինքերը բերեց: Հետաքրքրեց անունը, բացեցի ու սկսեցի կարդալ: Մի օր էլ կարդացի, մի օր էլ … ու զգացի, որ Ակումբը ժամանակի ընթացքում էլկտրոնային գիրք դարձավ ինձ համար:

Հետո զգացի, որ հավանել եմ այս էջը նրա համար, որ գրական հայերենով է գրված, ու ոնց հասկացա ձեր մոտ դրվածքը լավ խիստ է չէ՞ ՝ կանոններ, տուգանայիններ…

Լավ էր ժամանակին՝ լիքը լուրջ ու հետաքրքիր գործեր կարելի էր հանդիպել, անգամ ամենասովորական գրառումները հետաքրքիր էին: Մինչեւ հիմա հիշում եմ ivy –ի հեքիաթները մեծահասակների համար, ափսոս, որ էլ չի գրում: Մրցույթները եւս շատ հետաքրքիր էին:

Մի ժամանակ հավեսով քաղաքականություն բաժինն էի կարդում, մինչեւ 2008թ.-ի նախագահական ընտրություններին տուրուդմփոց չսկսվեց: Ա՛յ մարդ, էդ ի՞նչ էր կատարվում, դրանից հետո հիասթափվեցի ու հիասթափվեցի էդ քաղաքականություն բաժնից, հիմա սպանեք էլ չեմ մտնի:

Բախտս բերեց, որ սպառվել էին գրքերս ու նորերն էի ուզում գտնել: Բացեցի Ակումբի այն բաժինը, որտեղ ակումբցիները գրում են իրենց սիրելի գրքերի մասին: Կազմեցի մի 50 անունից բաղկացած ցուցակ ու հավեսով կարդացի: Կարող եմ ասել, որ կյանքիս վերջին տարիներին ինչ գիրք կարդացել եմ, Ակումբի շնորհիվ եմ կարդացել:

Հիմա ինձ համար Ակումբը միայն ստեղծագործություններ բաժինն է: Կան ակումբցիներ, ում գործերը մինչեւ այսօր փնտրում եմ ու կարդում՝ Գալաթեա, impression, Chilly, Ծով , MWMS-ի կոլորիտային պատմվածքներն եմ շատ սիրում: Ծով-ի գործերը անգամ մի քանի ընկերների եմ խորհուրդ տվել կարդալ:

Եսիմ, ժամանակին լավ էր, որ հին ակումբցիները հաճախ էին գրում, թե չէ հիմա մի տեսակ անհետաքրքիր է դարձել ու սենտիմենտալ, դրա համար է երեւի, որ միայն ստեղծագործական բաժինն եմ կարդում ու հատուկենտ մարդկանց օրագրեր:
Հիմա կասեք, որ այսքան խոսում ես, ու կարդում ես, ինչու՞ չես գրանցվել: Չեմ սիրում գրել, ինձ համար կարդալն ավելի հաճելի է՝ գրողներից շատերին անձամբ գիտեմ, չնայած իրենք տեղյակ էլ չեն, որ ես ամեն ինչ գիտեմ:)

Հետո մեկ-մեկ վախենալու եք ու անկանխատեսելի: Օրինակ կարող ես ստեղծագործությունը անկեղծ հավանել ու ասենք Ֆեյսբուքով գրել այդ մասին, մեկ էլ հեղինակը գրի՝ «շնորհակալ եմ, բայց ես միայն գովասանքներ չեմ ուզում, ինձ քննադատություն էլ է պետք»… կամ էլ լրիվ հակառակը լինի, երբ անկեղծորեն քննադատում ես… Չէ՛ ժողովուրդ ջան, ես ավելի լավ է շարունակեմ կարդալ, դուք էլ գրեք:)

Շնորհավոր
Ձեր ընթերցող

Chuk
13.03.2012, 00:14
Մոռացա ասել, ժող :) Բոլորիդ հաճելի ընթերցում, հետաքրքիր քննարկում եմ ցանկանում: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին :)

Մանուլ
13.03.2012, 01:32
Էնքան անհամբեր էի սպասում, որ հեռախոսով մտել ու կարդացել եմ առաջին 4-ը, 5-րդին չդիմացա, վեր կացա, կոմպը միացրի :)):

Քվեարկում եմ 1-ի ու 3-ի օգտին, որոնք ինչ-որ բանով իրար նման էին: Նույնիսկ ոնց որ նույն հեղինակը գրած լինի:

Առաջինի մեջ մի քանի բան շատ դուրս եկավ: «Ու ոնց է ուրախացել, երբ տատը wtf ասելու փոխարեն երջանկություն էր մաղթել»; Congratz :D: Քլիք անելու պահն էլ էր հավես:

Երկրորդը չտպավորվեց:

Երրորդի հեղինակը երևի ահագին ջղայնացել է առաջինը կարդալուց )) Լավն էր:

Չորրորդը կարդալուց մի տեսակ նեղվեցի... Շատ խիստ ա հեղինակը :):

Հինգերորդն էլ չտպավորվեց, ճիշտն ասած :oy:

Շնորհակալություն բոլորիդ :):

Խմբ. «Չտպավորվեց» բառը մի քիչ սխալ եմ օգտագործել, նկատի ունեի, որ ազդեցություն չթողեց :օյ:

John
13.03.2012, 01:35
Սիրում եմ Ձեզ, է~, շաբլոն ստացվեց... ի՞նչ անեմ... արա, ջա~ն :) է~հ, տարավ լրիվ... ծեփեց 21րդ դարի վերջերին, հետո հետ բերեց մեր օրեր, տո էլ 2026... Թքած թե շաբլոն է, կկրկնվեմ՝ Սիրում եմ Ձեզ, բոլորիդ :)

Շինարար
13.03.2012, 01:40
Մյուս մրցույթների ստեղծագործությունների համեմատ էն չէին մի քիչ: Ամենաշատը հավանեցի առաջին տարբերակը, մողեսից վախեցած աղջկան ողջույններս: Ինձ թվում ա` հեղինակը Չուկն ա, սխալվել կարելի ա, չէ՞:

Peace
13.03.2012, 01:45
Քվերակեցի առաջինի ու չորրորդի օգտին: Ավելի հետո կմանրամասնեմ ինչու: Այս պահին չորրորդի հեղինակին միայն ուզում եմ ասել, որ Չուկին պետք չէր էդպես կորած թողնել: Լավ կլիներ, որ վերջում Չուկն ու Ֆոտոնը իրար թև մտած ներս գային:

Մանուլ
13.03.2012, 01:50
Համ էլ քիչ էին ստեղծագործությունները :(: Ու ես մի քիչ ուրիշ ձևի բան էլ էի սպասում: Այսինքն` ես մտածում էի, որ եթե գրել իմանայի, ինչի մասին կգրեի, ինչ ձևով, էլի :)): Ու էդ նույնը ուրիշներից էի սպասում:

Ժունդիայի
13.03.2012, 04:45
Միգուցե բոլորս էլ սպասում էինք ավելի շատ տարբերակների, սակայն ըստ իս, պատճառն այն էր, որ Արտակը չակերտավոր կամ էլ բացահայտ (միգուցե) սահմանափակում դրեց մրցույթի օրվան սպասող հավանական մասնակիցների համար, ասելով թե՝ սա շողոքրթելու մրցույթ չի՝ օգտագործելով փոխառած «սիրաքստիկ» հոգեխոց բառակապակցությունը: Կարծում եմ ամեն մեկն իր սեփական ոճն ու գրելաձևն ունի, կարծում եմ՝ մեկին կամ ինչ-որ իրադարձությանը շնորհավորելը երբե´ք սիրաքստիկ բնույթ չի կրում, հատկապես, երբ մեջտեղում ֆինանսական կամ նյութական սպասելիք-նկրտումներ չկան: Ինչևէ:

Կարդացի բոլոր 5 տարբերակներն էլ: Ճիշտ է՝ 5-ն էին, բայց ամեն մեկն, առանձին-առանձին, մի ամբողջ գիրք էին պարունակում իրենց մեջ ու մի ամբողջ խորհուրդ: Խորին շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել մրցույթին մասնակից հեղինակներին՝ մեզ հաճելի, հեքիաթային, ֆանտաստիկ և ուսուցողական նյութեր հրամցնելու համար:
Իսկ հիմա տարբերակների մասին:

Տարբերակ առաջին: Ստիպեց կարդալ մինչև վերջ, որովհետև ի սկզբանե ժպիտ առաջացրեց: Սիրեցի շատ: Թեպետ Ժենիկ ու Ջեմիկ տատի, Վարդան ու Համբարձում պապ ու նման նահապետական անուններով համեմված պատմվածքներ հակված չեմ մինչև վերջ կարդալու, բայց կարդացի:
Տարբերակ երկրորդ: Սկզբում միշտ նախընտրում եմ փնտրել ու կարդալ ավելի կարճ տարբերակները, քանի որ այդկերպ հեշտ է հայացք նետել վերջին տողին ու դրանով վերլուծել ամբողջ նյութը ու նորից անդրադառնալ սկզբին ու շարունակել կարդալ: Միամիտ ու նվիրված սիրահարվածին բնորոշ գրառում էր:
Տարբերակ երրորդ: Քվեարկել եմ այս տարբերակի օգտին, որվհետև խենթանում եմ կարդալ այնպիսի պատմվածքներ, որով հեղինակը ունակ է առաջին իսկ տողից տեղափոխել քեզ իր պատկերացումների, իսկ քեզ համար նորովի մի աշխարհ:
Տարբերակ չորրորդ: Գրված էր գրագետ, ու երևի միակն էր տարբերակների միջից, որը ավելի էր համապատասխանում մրցույթի պահանջներին՝ «փորումդ ինչքան ցավ կա, ասա» տարբերակով, մեկ ա հոբելյարը խմած ա: Հեղինակը, ոնց որ մեր քառյակաառակագիր, վաղեմի ակումբցի Հենրիկ Բաբաջանյանը լինի: Չգիտեմ:
Տարբերակ հինգերորդ: «Թաքնված ակումբցին» թեմային բնորոշ առաջաբան կարծես լիներ սկզբի երեք նախադասությունները: Բայց նույնպես հետաքրիր խորհուրդ ուներ ստեղծագործության մեջ, ապրի´ գրողը:

Ժող ջան, ապրե´ք բոլորդ էլ: Կրկնում եմ, ամեն մեկիդ ստեղծագործության մեջ էլ շատ խորիմաստ տողեր կային, որոնք ուղղված էին ակումբին: Իսկ ակումբը հենց մենք ենք՝ ադմինից մինչև շարքայինը:

Նարե91
13.03.2012, 09:36
Ի սկզբանե մտադրվել էի մասնակցել... գաղափարն ունեի, հավեսն ունեի, մենակ մի բան չունեի՝ ժամանակ:(
Մտածեցի, որ չմասնակցեմ, հաստատ ակումբը ինձ կների, այ բայց դիպլոմայինս ավարտին չհասնելու համար ղեկավարս՝ հաստատ չէր ների…
Մյուս կողմից էլ ճիշտն ասած, ինձ թվում էր, որ ակումբի մասին առավել լավ կարող են գրել ակումբի հնաբնակները, իսկ ես ընդամենը մեկ տարի է, որ անդամ եմ, ինչևէ մեկ տարին էլ համենայնդեպս քիչ չէր ակումբի մասին ընդհանրական կարծիք կազմելու ու դա ներկայացնելու համար:;) Է՜ս ինչ շատ եմ խոսում ուֆֆֆֆֆֆ:angry
Լավ, հիմա կարծիքս գրեմ բոլոր 5 տարբերակների մասին /նենց եմ ասում բոլոր, ոնց որ 1000-ից ավել էին:D/
Եվ այսպես.
Տարբերակ 1. Երկրորդ համաշխարհայինից հետո– Քվեարկել եմ հենց այս տարբերակի օգտին, վասն զի էս էն տարբերակն էր, որը կարդալու ընթացքում մի վայրկյան անգամ ժպիտը դեմքիցս չի իջել... տպավորություն ստեղծվեց, որ գրողը փորձառու էր, հավանեցի, ապրե՛ս գրող ջան:
Տարբերակ 2. Ու ես- Սա ավելի շատ վերլուծական ինչ-որ բան էր, իսկ ես հակված էի պատմություններ տեսնելու…
Տարբերակ 3. 317- Սա էլ, ոնց որ մյուս ակումբցիներն ասացին, բավականին նմանություն ուներ առաջինի հետ, բայց ամեն դեպքում առաջինն ավելի գրավող էր, սա անկեղծ ասած էնքան էլ չհավանեցի…
Տարբերակ 4. Բանաստեղծն ակումբում- էս միակ տարբերակն էր, որ կարդալուց նեռվայնացել եմ... հա բա, ճիշտ եմ արել... ոնց որ ակումբի հակագովազդ լիներ... հերիք չի խեղճ բանաստեղծին սպանեցիր ու ակումբը փակեցիր, մի հատ էլ ակումբի հիմանդրին տարար կորցրիր:angry հա՛, հիմա կասես՝ էստեղ ավելի վեհ գաղափարներ են արծարծվել, ինչպիսին ակումբի կործանումից հետո մնացած ակումբցիների կուռ ու ամուր ընկերություն է, բայց դա արդարացում չի, մի քիչ ուրիշ բան կարելի էր մտածել, չգիտեմ... կներես, բայց մտքիդ թռիչքը ինձ բացարձակապես դուր չեկավ:
Տարբերակ 5. Երբ, որ թեմայի ներքեւում տեսնում եք հյուր բառը, չի բացառվում, որ ես եմ- էս ինչ էլ երկար վերնագիր էիր ընտրել, տնաշե՛ն:D
հա, բայց լավն էր, դուրս եկավ էս տարբերակը:) ու գիտե՞ք՝ ինչի դուրս եկավ... որովհետև անկեղծ սրտով էր գրել հեղինակը.. ու դրա համար էլ հավանեցի, սա չնայած էլի էն չէր, ինչ-որ ուզում էի տեսնել, այսինքն՝ պամտվածքատիպ ինչ որ բան, բայց ամեն դեպքում հավեսով կարդացվեց, ապրեեեեեեես;)
Այ մարդ, գրում- գրում եմ չի պրծնում, լավ հիմա մի հատ էլ գուշակություններ անեմ ու խոստանում եմ՝ սուս կմնամ;)
Ուրեմն էսպես.
Տարբերակ 1. շատ հավանական ա՝ ivy-ն գրած լինի:think
Տարբերակ 2. միակ տարբերակն էր, որ ոչ-ոքի վրա չէի կասկածում, հետո մտածեցի, որ գուցե John-ը լինի... ինքն ա սիրում էսպես վերլուծական բաներ գրել:
Տարբերակ 3. մտածում եմ, որ Chuk-ն ա, մի պատճառով միայն՝ միայն ինքը իրեն թույլ կտար իր օրագիրն անհետաքրքիր անվանելու, ուրիշ ոչ ոք տենց բան չէր անի կարծում եմ, չնայած ով գիտե, գուցե միտումնավոր է արված:think
Տարբերակ 4. Երևի StrangeLittleGirl-ն ա:
Տարբերակ 5. սա էլ երևի Peace- ն ա, ինքը նոր ակումբցի ա, ավելի ճիշտ՝ 2007-ից հյուրի կարգավիճակով՝ թաքուն-թաքուն հետևել ա իրադարձություններ զարգացմանը, այնուհետ, գրանցվել ա ներկայիս մականունով:
Վայ, վեեե՜րջ, հազիվ, կներեք էլի:(
Հ. Գ. ես շատախոս մարդ չեմ, բայց երբ ունենում եմ ասելիք, դառնում եմ աշխարհի ամենաշատախոսը:D

Claudia Mori
13.03.2012, 12:24
Անկեղծ ասած ավելի շատ գործեր էի սպասում...

Առաջին գործը ամենաշատն եմ հավանել, բայց երրորդի օգտնին էլ եմ քվեարկել, քանի որ ամեն դեպքում պատմություն կար, բայց առաջինը շա~տ լավն էր: Կարծում եմ երկուսի հեղինակն էլ Չուկն է:

Երրորդ տարբերակի հետ մասամբ համաձայն եմ, այն առումով, որ ինտերնետը հաճախ կյանքեր է կործանում ու պետք է հոգեպես զինված ու ինքնատիրապետում ունեցող մարդ լինես, որ այդ աշխարհ մուտք գործես: Բայց վերջերում մի տեսակ կծկվեցի, լավ չզգացի ինձ...չնայած երեւի հեղինակը դա էլ ուզում էր:)

Արէա
13.03.2012, 12:56
Տարբերակ 3
317

Էս ի՜նչ հրաշք էր...
Մի շնչով կարդացի, բարձրացրեցի գլուխս, տեսնեմ բոլորը զարմացած հայացքով ինձ են նայում՝ աչքերս լցվել էին:
Սիրում եմ հեղինակին...

Արէա
13.03.2012, 13:05
Տարբերակ 4.
Բանաստեղծն ակումբում

Այ մարդ, դե հերիք ա լացացնեք էլի, սրտից թույլ մարդ եմ :(
Շատ լավն էր:
Շնորհակալություն:

Արէա
13.03.2012, 13:16
Շնորհակալ եմ ժողովուրդ, ինձ հանդիպած ամենահաջողված մրցույթն էր սա, չեմ էլ հասկանում ինչի էսքան հուզվեցի ու լաց եղա :) ախր ես էս ամեն ինչի հետ հեչ կապ չեմ ունեցել է:

Քվեարկում եմ 317-ի օգտին, որպես ամենաամբողջական, ամենաիմաստալի, ամենահետաքրքիր, ամենահրաշք տարբերակի, ու Բանաստեղծն ակումբում-ի՝ որպես ամենասրտանց գրված տարբերակի օգտին:

317-ի հեղինակին սիրում եմ :love

ivy
13.03.2012, 13:18
Տարբերակ 3. մտածում եմ, որ Chuk-ն ա, մի պատճառով միայն՝ միայն ինքը իրեն թույլ կտար իր օրագիրն անհետաքրքիր անվանելու, ուրիշ ոչ ոք տենց բան չէր անի կարծում եմ, չնայած ով գիտե, գուցե միտումնավոր է արված:think


Կարող է ես սխալ եմ հասկացել, բայց էդ պատմվածքում Չուկի օրագիրն անհետաքրքիր անվանողը հենց Չուկն էր (ծերուկ զբոսավարը), ու գուցե ինքը ուղղակի չէր ուզում, որ իր օրագիրը կարդան :)

impression
13.03.2012, 13:34
էսօր առավոտյան կարդացի
որ ասեմ մի շնչով, սուտ կլինի... ու հետո՝ ավելի շատ էի սպասում, ավելի բազմազան ու ավելի տաք
միակ հավանածս տարբերակը 317 սենյակն ա, որի մեջ համ էլ խորհուրդը կար Ակումբի ծննդյան օրվա՝ մարտի տասնյոթը
առաջինը ու երրորդը նման էին իրար սյուժեի կառուցվածքով գուցե, բայց երրորդը շատ ավելի լավ էր մտածված ու մատուցված, տրամաբանական կապը անցյալի, ներկայի ու ապագայի հետ շատ լավն էր, բացի այդ՝ լեզուն էր ինձ հարազատ

մի քանի տեղ շատ-շատ ջերմացա՝ կարդալով, օրինակ երբ արդեն ծերուկ Չուկը նորեկին դեմ ա տալիս կարգուկանոնի դավթարը, իսկ նա ասում ա՝ ժամանակ չունեմ, Չուկն էլ խեղճ-խեղճ ասում ա՝ դե լավ, ոչինչ, ես սովոր եմ (նենց ուզեցի Չուկին գրկել էդ պահին)
հետո՝ Կլօրի մասին լսա կա՞ս, նորեկն ասում ա՝ չէ, Չուկն էլ թե՝ ես էլ վաղուց չեմ լսել
սենց լրիվ ՎՈՒՅ էր էդ ամեն ինչը, ապրի հեղինակը
էն մնացածների մասին բան չունեմ ասելու :)

unknown
13.03.2012, 13:42
Նախ ասեմ որ բոլոր 5 հեղինակներին էլ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ,որ Մեզ՝ պասիվ ակումբցիներիս երեսը պարզ արեցիք...անկեղծ նենց ինձ վատ եմ զգում որ եսքան քիչ են ստեղծագործությունները,որովհետև մեզնից յուրաքանչյուրն էլ կարող էր գրել,բոլորս էլ յուրովի սիրում ենք ակումբը ու դժվար չէր ստեղծագործել Ակումբի մասին:oy:oy
5 տարբերակներից ամենաշատը հավանեցի ու քվեարկեցի 1-ի և 3-ի օգտին,մնացած երեքն էլ լավն էին բայց ամենաշատը այս երկուսը դուրս եկան:)

ivy
13.03.2012, 14:33
Ես հենց էրեկ կարդացի ամբողջը ու էրեկ էլ քվեարկեցի:
Բայց մինչ տարբերակներին անցնելը, մի բան ասեմ: Ամեն մեկը մտնում ու գրում է, որ տարբերակները քիչ են, ավելի էին սպասում, բայց համոզված եմ, որ էդ ասողներից ոչ մեկը ինքը տարբերակ չի ուղարկել: Էրեխեք ջան, տարբերակները ինքնիրան չեն ծլում: Եթե ուզում եք շատ լինեն, գրեք, ուղարկեք: Մի վախեցեք քլնգումներից. քննադատական քոմենթները հաստատ հեղինակի դեմ ուղղված չեն, այլ պարզապես արտահայտում են տվյալ մարդու գրական ճաշակը, իսկ քիչ ձայներ հավաքելուն վերաբերվեք իբրև մոտիվացիայի՝ հաջորդ անգամ ավելի լավ ստեղծագործելու: :)

Հիմա տարբերակները:
Ես էլ եմ քվեարկել առաջինի ու երրորդի օգտին: Բայց առաջինը իմ կարծիքով ավելի է արժանի հաղթանակի, որովհետև շատ ավելի համարձակ է գրված: Հեղինակն էլ հաստատ գիտեմ, թե ով է: Հենց առաջին նախադասությունից գուշակեցի: ;) Ուրախ եմ, որ էս անգամ հինգ տարբերակ չի ուղարկել: :))
Երրորդը լավ սիմվոլիկա ուներ՝ վերնագրից սկսած (317 = մարտի 17` ակումբի ծննդյան օրը): Հավես էր գրված, հատկապես՝ ծերուկ Չուկի պահերը, բայց ընդհանուր մի տեսակ շատ էր «պուպուշ-մուպուշ»՝ ի տարբերություն «ուժեղ» առաջինի:
Մնացած տարբերակները հեչ իմը չէին. չուզեցի էս անգամ բոլորի օգտին քվեարկել:

Հ.Գ. Շնորհակալ եմ վերջին տարբերակի հեղինակին իմ հեքիաթների մասին հիշատակման համար, ինձ շատ լավ զգացի: :)

Մինա
13.03.2012, 14:51
317 օգտին քվեարկեցի:Տարօրինակ է,բայց կարդալուց հուզվեցի:Սիրում ու գրկում եմ բոլորիդ հարազատներս:Դար Ակումբ առանց քեզ հեչ լավ չէր:Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Շինարար
13.03.2012, 15:18
Անկեղծ ասած ավելի շատ գործեր էի սպասում...

Առաջին գործը ամենաշատն եմ հավանել, բայց երրորդի օգտնին էլ եմ քվեարկել, քանի որ ամեն դեպքում պատմություն կար, բայց առաջինը շա~տ լավն էր: Կարծում եմ երկուսի հեղինակն էլ Չուկն է:

Երրորդ տարբերակի հետ մասամբ համաձայն եմ, այն առումով, որ ինտերնետը հաճախ կյանքեր է կործանում ու պետք է հոգեպես զինված ու ինքնատիրապետում ունեցող մարդ լինես, որ այդ աշխարհ մուտք գործես: Բայց վերջերում մի տեսակ կծկվեցի, լավ չզգացի ինձ...չնայած երեւի հեղինակը դա էլ ուզում էր:)

Կարինե ջան, իհարկե յուրաքանչյուրիս գործն է, թե ինչ սկզբունքով ենք քվեարկում, բայց մի քիչ չեմ հասկանում, թե ոնց կարելի ա ավելի քիչ հավանած տարբերակին նախապատվություն տալ, ինչ է թե մեջը պատմություն կար: Ով է ասել, որ գրական ստեղծագործության մեջ պատմություն լինելն այն ավելի արժեքավոր է դարձնում: Այնքան հրաշք ստեղծագործություններ կան, որոնք ուղղակի կյանքի մի դրվագ են ցւյց տալիս ու ոչ մի պատմություն: Վիլյամ Սարոյանի փոքրիկ տեսարաններն ուրեմն հեչ էլի:

ivy
13.03.2012, 15:29
Կարինեն ոնց որ թե խճճվել ա տարբերակների մեջ... Երրորդի մասին գրել ա՝ կարծես թե չորրորդը նկատի ունենալով:
Մենակ էն հասկացա, որ առաջինը հաստատ հավանել ա: :))

Chuk
13.03.2012, 15:32
Կարինե ջան, իհարկե յուրաքանչյուրիս գործն է, թե ինչ սկզբունքով ենք քվեարկում, բայց մի քիչ չեմ հասկանում, թե ոնց կարելի ա ավելի քիչ հավանած տարբերակին նախապատվություն տալ, ինչ է թե մեջը պատմություն կար: Ով է ասել, որ գրական ստեղծագործության մեջ պատմություն լինելն այն ավելի արժեքավոր է դարձնում: Այնքան հրաշք ստեղծագործություններ կան, որոնք ուղղակի կյանքի մի դրվագ են ցւյց տալիս ու ոչ մի պատմություն: Վիլյամ Սարոյանի փոքրիկ տեսարաններն ուրեմն հեչ էլի:
Թեթև մը միջամտեմ: Ուշադիր կարդացեք մարդկանց գրածները, Կարինեն գրել ա.

Առաջին գործը ամենաշատն եմ հավանել, բայց երրորդի օգտնին էլ եմ քվեարկել, քանի որ ամեն դեպքում պատմություն կար, բայց առաջինը շա~տ լավն էր:
Կարծում եմ «էլ» բառը բաց էիր թողել:

Շինարար
13.03.2012, 15:37
Թեթև մը միջամտեմ: Ուշադիր կարդացեք մարդկանց գրածները, Կարինեն գրել ա.

Կարծում եմ «էլ» բառը բաց էիր թողել:Կռիվ էի ման գալիս, չստացվեց:)) Նախորդ գրածս չեղյալ եմ հայտարարում:D

Claudia Mori
13.03.2012, 15:58
Կարինեն ոնց որ թե խճճվել ա տարբերակների մեջ... Երրորդի մասին գրել ա՝ կարծես թե չորրորդը նկատի ունենալով:
Մենակ էն հասկացա, որ առաջինը հաստատ հավանել ա: :))

Շին ջան Այվին ճիշտ է հասկացել, երրորդի տեղը 4-րդ պետք է գրեի` շփոթվել էի;)

StrangeLittleGirl
13.03.2012, 16:14
Անկեղծ ասած, որոշել էի էս մրցույթի կողքով անտարբեր անցնել, բայց քանի որ բոլոր տարբերակներն էլ կարդացել եմ, չդիմացա, ասեցի՝ համ քվեարկեմ, համ արտահայտվեմ: Կներեք, բայց կոպիտ եմ լինելու:

Նախ, ինչ վերաբերում տարբերակների քիչ լինելուն, բողոքելու փոխարեն լավ կլիներ՝ ուղարկեիք: Ինձ էլ դուր չեկավ, որ քիչ են (ու հատկապես քիչ թե շատ որակյալներն են քիչ), բայց ես չեմ ուզում բողոքել, որովհետև մեկը լիներ, ասեր՝ դու ինչու՞ չուղարկեցիր: Ինչևէ, էդ հիմա ստեղ կարևոր չի:

Ըստ էության, էս մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող միայն երեք գործ կա: Ընթերցողիս ճաշակը խիստ վիրավորվել է երկրորդ ու հինգերորդ տարբերակները կարդալիս: Այնպիսի տպավորություն է, որ հեղինակն ընթերցողին չի հարգում (լա՞վ ա), նույնիսկ եթե գրել է իր ամենաանկեղծ մղումներով և ներկայացրել է իր լավագույնը:

Իմ համեստ կարծիքով, էստեղ մրցող տարբերակներն ընդամենը երեքն են: Եթե երեկ քվեարկեի, հենց էդ երեքի օգտին էլ քվեարկելու էի: Ավելին՝ կուզեի, որ էս մրցույթում երեքն էլ հավասար միավորներ հավաքեն: Բայց էսօր նորից կարդացի, միտքս փոխեցի: Ի դեպ, վստահ եմ, որ երեքի (տարբեր) հեղինակներն էլ հին գելերից են:

Ուղղակի առաջինն ու երրորդը շատ նման էին իրար, դրա համար որոշեցի ընտրել էն մեկը, որն ինձ ավելի է դուր եկել (Ռիփ, պաչ քեզ, որ չասեիր, կյանքում չէի իմանա, թե էդ թիվն ինչ է նշանակում): Առաջինը լավն էր, բայց կանխատեսելի էր (Չիլ, կարո՞ղ ա դու ես, ինձ թվում ա՝ էս անգամ դու հաստատ կաս): Չորրորդում մի քիչ մաղձ կար, բայց էլի ճիշտ բաներ ասվում էր (Լիլ, էս ոնց որ դու՞ էիր):

Կներեք ավել-պակաս խոսելու համար, էլ ձայն չեմ հանի:

Շինարար
13.03.2012, 16:19
Անկեղծ ասած, որոշել էի էս մրցույթի կողքով անտարբեր անցնել, բայց քանի որ բոլոր տարբերակներն էլ կարդացել եմ, չդիմացա, ասեցի՝ համ քվեարկեմ, համ արտահայտվեմ: Կներեք, բայց կոպիտ եմ լինելու:

Նախ, ինչ վերաբերում տարբերակների քիչ լինելուն, բողոքելու փոխարեն լավ կլիներ՝ ուղարկեիք: Ինձ էլ դուր չեկավ, որ քիչ են (ու հատկապես քիչ թե շատ որակյալներն են քիչ), բայց ես չեմ ուզում բողոքել, որովհետև մեկը լիներ, ասեր՝ դու ինչու՞ չուղարկեցիր: Ինչևէ, էդ հիմա ստեղ կարևոր չի:

Ըստ էության, էս մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող միայն երեք գործ կա: Ընթերցողիս ճաշակը խիստ վիրավորվել է երկրորդ ու հինգերորդ տարբերակները կարդալիս: Այնպիսի տպավորություն է, որ հեղինակն ընթերցողին չի հարգում (լա՞վ ա), նույնիսկ եթե գրել է իր ամենաանկեղծ մղումներով և ներկայացրել է իր լավագույնը:

Իմ համեստ կարծիքով, էստեղ մրցող տարբերակներն ընդամենը երեքն են: Եթե երեկ քվեարկեի, հենց էդ երեքի օգտին էլ քվեարկելու էի: Ավելին՝ կուզեի, որ էս մրցույթում երեքն էլ հավասար միավորներ հավաքեն: Բայց էսօր նորից կարդացի, միտքս փոխեցի: Ի դեպ, վստահ եմ, որ երեքի (տարբեր) հեղինակներն էլ հին գելերից են:

Ուղղակի առաջինն ու երրորդը շատ նման էին իրար, դրա համար որոշեցի ընտրել էն մեկը, որն ինձ ավելի է դուր եկել (Ռիփ, պաչ քեզ, որ չասեիր, կյանքում չէի իմանա, թե էդ թիվն ինչ է նշանակում): Առաջինը լավն էր, բայց կանխատեսելի էր (Չիլ, կարո՞ղ ա դու ես, ինձ թվում ա՝ էս անգամ դու հաստատ կաս): Չորրորդում մի քիչ մաղձ կար, բայց էլի ճիշտ բաներ ասվում էր (Լիլ, էս ոնց որ դու՞ էիր):

Կներեք ավել-պակաս խոսելու համար, էլ ձայն չեմ հանի:Բյուր, էս ինչ մի դերի մեջ ես մտել:D կներես, բայց ինձ համար մի տեսակ ծիծաղալու ա, չեմ հավատում էս գրածիդ ոգուն:D

StrangeLittleGirl
13.03.2012, 16:23
Բյուր, էս ինչ մի դերի մեջ ես մտել:D կներես, բայց ինձ համար մի տեսակ ծիծաղալու ա, չեմ հավատում էս գրածիդ ոգուն:D
:angry ինչու՞: Չնայած ճիշտ ես, հազար անգամ գրել-ջնջել եմ, որ մարդկանց անձնապես չկպնեմ, գրածս էլ շատ կոպիտ չստացվի: Ճիշտն ասած, ինձ ավելի շատ քննարկումն ա ներվայնացնում, քան գործերն իրենք:

Շինարար
13.03.2012, 16:25
:angry ինչու՞: Չնայած ճիշտ ես, հազար անգամ գրել-ջնջել եմ, որ մարդկանց անձնապես չկպնեմ, գրածս էլ շատ կոպիտ չստացվի: Ճիշտն ասած, ինձ ավելի շատ քննարկումն ա ներվայնացնում, քան գործերն իրենք:Բա ասա, արտահայտվի, խի ես մեջդ պահում, օրինակ ինչ եմ ասել, որ ներվայնանում ես, հա, ասենք քո տարբերակը շփոթել եմ, կարծել եմ՝ Չուկն ա, ես ներողություն::P

StrangeLittleGirl
13.03.2012, 16:28
Բա ասա, արտահայտվի, խի ես մեջդ պահում, օրինակ ինչ եմ ասել, որ ներվայնանում ես, հա, ասենք քո տարբերակը շփոթել եմ, կարծել եմ՝ Չուկն ա, ես ներողություն::P
Շին, ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ չեմ մասնակցել: Նախորդ մրցույթից հետո կարծում եմ պիտի զարմանալի չլինի, որ չեմ մասնակցում: Ոչ թե ժամանակ չունենալու կամ այլ արդարացումների պատճառով, այլ որովհետև տենց եմ ուզում:

Ինչ վերաբերում ա ներվայնացնող արտահայտություններին, խնդրում եմ՝ բերանս բացել մի տուր: Բավարարվի նրանով, որ խոսքը քեզ չի վերաբերում:

Շինարար
13.03.2012, 16:30
Շին, ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ չեմ մասնակցել: Նախորդ մրցույթից հետո կարծում եմ պիտի զարմանալի չլինի, որ չեմ մասնակցում: Ոչ թե ժամանակ չունենալու կամ այլ արդարացումների պատճառով, այլ որովհետև տենց եմ ուզում:

Ինչ վերաբերում ա ներվայնացնող արտահայտություններին, խնդրում եմ՝ բերանս բացել մի տուր: Բավարարվի նրանով, որ խոսքը քեզ չի վերաբերում:Լավ-լավ, այ Բյուր ջան, քեզ խնայի, էդքան մի ջղայնանա, լավ եթե դու էլ չես, բա էլ ով:8

E-la Via
13.03.2012, 16:35
Նախ շնորհակալություն բոլոր տարբերակների հեղինակներին:
Ինքս էլ եմ հավանել առաջին ու երրորդ տարբերակները, որոնց օգտին էլ քվեարկել եմ: Անկեղծ, երկուրսից որն էլ հաղթի, ուրախ կլինեմ: Երկուսն էլ կարողացան կլանել ու իրենց աշխարհ տեղափոխել: Հատկապես դուր եկավ, որ երկուսի մոտ էլ ինտերնետային, թվային դարի վերջը տրվել է: Լազա՜թ :)):

Առաջինում առկա հումորը շատ լավն էր:
Իսկ երկրորդում Չուկին այդ տարիքում, իսկ մյուսներին/ս որպես թանգարանային նմուշ պատկերացնելով՝ բարի ժպիտ եկավ դեմքիս:
Դե մտքի ու շարադրանքի մասին էլ չասեմ:

Երկու հեղինակներին էլ հարգանաց հավաստիքս :hi:

հ.գ. Առաջին տարբերակի այս տողը "Աբրահամը ներկայացավ Անուշ անունով կնոջ հետ, որի մասին ասում են`Կորյունի աղջիկն է:", որ չկարդացի էլ չդիմացա, բարձր սկսեցի ծիծաղել Կորյունի աղջկա պսակվելու ժամանակները ինձ՝ որպես քյաֆթառ, գոտ-գոտ մեկին պատկերացնելով :D:

Peace
13.03.2012, 16:36
StrangeLittleGirl, կարող ե՞ս ավելի ծավալուն բովանդակությամբ ներկայացնել, թե երկրրորդի և հինգերրորդի հեղինակները ինչով են ընթերցողիս ճաշակը վիրավորել:

StrangeLittleGirl
13.03.2012, 16:39
StrangeLittleGirl, կարող ե՞ս ավելի ծավալուն բովանդակությամբ ներկայացնել, թե երկրրորդի և հինգերրորդի հեղինակը ինչով է ընթերցողիս ճաշակը վիրավորել:
Ահա: Դրանք հեռու են ստեղծագործություն, գրականություն կոչվելուց: Մեծ հաջողությամբ կարող էին համադպրոցական շարադրության մրցույթի մասնակցել, բայց ոչ ստեղծագործականի (ներողություն հեղինակներից, որ անցյալ անգամվա զայրույթս իրենց գլխին եմ թափում):

Գեա
13.03.2012, 16:47
Ահա: Դրանք հեռու են ստեղծագործություն, գրականություն կոչվելուց: Մեծ հաջողությամբ կարող էին համադպրոցական շարադրության մրցույթի մասնակցել, բայց ոչ ստեղծագործականի (ներողություն հեղինակներից, որ անցյալ անգամվա զայրույթս իրենց գլխին եմ թափում):
Ես էլ ավելացնեմ`այդ երկուսը ավելի շատ օրագրային գրառումներ էին , մեկ-մեկ անկապում եմ նման բաների հանդիպում , նման(տիպո :)) )` "ակումբ ես քեզ սիրում եմ" , կամ էլ "էսինչի էնինչ գրածը վրաս էնքան մեծ ազդեցություն ա թողել, որ մտածեցի կիսվեմ Ձեր հետ ժող ջա՜ն"...

StrangeLittleGirl
13.03.2012, 16:53
Հա, մոռացա ասել: Հանկարծ չորրորդ տարբերակի հետքերով չգնաք :D

ivy
13.03.2012, 17:58
Ինձ թվում է, չարժի քննադատել երկրորդ ու հինգերորդ տարբերակները՝ օրագրային լինելու համար:
Որովհետև Չուկը ազատ էր թողել՝ ընտրելու ստեղծագործության ֆորմատը:



Կարող եք գրել, թե ակումբը ոնց է փոխել Ձեր կյանքը՝ թեկուզ դեպի վատը:

Սա օրինակ կարող է լրիվ օրագրային գրառում ենթադրել, ինչով էլ առաջնորդվել են էդ մասնակիցները:

Ուրիշ բան, որ պատմվածքների կողքին «օրագրային» գործերը քիչ շանս ունեն հաղթելու կամ նույնիսկ աչքի ընկնելու:
Էնպես որ, թող էդ տարբերակների հեղինակները վատ չզգան: ;) Իրենք ինչ իմանային, որ մյուսները երկար-բարակ սյուժեով գործեր են ներկայացնելու...

Ռուֆուս
13.03.2012, 18:26
Կարդացի, գոհ եմ մրցույթից, սկսենք դատափետման սուրբ գործընթացը՝ ամենաթույլից մինչև ամենաուժեղ...

2-րդ տարբերակ: Սովորական օրագրային գրառում էր, բայց ոչ մրցույթային:

5-րդ տարբերակ: Սա էլ ավելի շուտ հարցազրույցների բաժնի գրառում է: Շատ հետաքրքիր է հյուրերի կարծիքը լսել Ակումբի մասին, բայց մի տեսակ էդքան էլ չի բռնում մրցույթին ներկայացված մյուս տարբերակների հետ...

4-րդ տարբերակ: Հեղինակը հին մարդ ա :)), որովհետև համ Հենրիկ Բաբաջանյանին ա հիշում, համ Վեստյան լավ օրերը՝ արդեն գոյություն չունեցող Մառայով ու Աննայով, համ էլ էնպիսի ակումբցիների է հիշատակում, որ վաղուցվանից Ակումբում չեն երևում՝ Գոռը, Նորոն, դեռ մի բան էլ էս հեղինակն էնքան ա հետ ընկել իրադարձություններից, որ չգիտի, որ Անահիտը արդեն քանի տարի ա ԱՄՆ-ում ա (թե՞ Ամառուին ի նկատի ունի...): Ինչևէ, եթե հեղինակը էդքան դաժան չգտնվեր, Չուկին անհետ չկորցներ, անհայտ բանաստեղծին մահվան դուռը չհասցներ, միգուց քվեարկեի, բայց դուրս չեկավ, էս տարբերակը բերանումս վատ համ թողեց: Ես էլ էի սպասում, որ վերջում կպարզվի, որ էդ անհայտ զույգը Չուկն ու Ֆոտոնն են, բայց ոնց որ թե հեղինակն էդ կարծիքի չէր...

Ճիշտն ասած չեմ կարողացել կողմնորոշվել, թե առաջինն էր լավագույնը, թե երրորդը, դրա համար էլ երկուսի օգտին էլ քվեարկել եմ ու որն էլ հաղթի, ուրախ կլինեմ :)

Առաջին տարբերակ - շատ լավն էր, հումորով, էն what the f*ck-ը, դեղին սմայլիկը, ֆաք օֆը, մանր մունր հումորային պահերը շատ համով էին... Մենակ թե ճիշտ հասկացա՞, որ պառավ Հռիփսիկ տատը 21-րդ դարի սկզբի հանճարեղ գրող Իվուն էր :D Մի խոսքով լավն էր

Երրորդ տարբերակ - նախ շատ զգացված եմ հեղինակից, ինձ մեծարելու համար :oy Էս տարբերակը պարզապես հոյակապ էր, վերնագրից սկսած՝ բաժինների նկարագրություններով վերջացրած: Ու իրոք շատ լուսավոր տարբերակ էր, իսկ վերջը իսկապես վերջն էր:

Լավ, որոշեցի, ուզում եմ, որ երրորդ տարբերակը հաղթի, որովհետև վերջը շատ բարի էր :)

Բոլոր հեղինակներին շնորհակալություն :flower

ivy
13.03.2012, 18:30
Մենակ թե ճիշտ հասկացա՞, որ պառավ Հռիփսիկ տատը 21-րդ դարի սկզբի հանճարեղ գրող Իվուն էր :D


Իմ մտքով էլ էր անցել, բայց ես համեստաբար լռում էի :D

Ռուֆուս
13.03.2012, 18:35
Իմ մտքով էլ էր անցել, բայց ես համեստաբար լռում էի :D

Էդ դեպքում հարց ա առաջանում, իսկ ո՞վ է Հակոբ պապը :))

Մեկ էլ մոռացա նշել... Երրորդում հատկապես դուրս էր եկել հեծանիվների հիշատակումը, թմրամոլությունից բուժվելու մեթոդները բացատրող ազնվական մականունով անդամի հիշատակումը, Հայկօյի պահը, մեկ էլ կանոնադրությունը չկարդալու պահը... :))

armen9494
13.03.2012, 18:53
Ափսոս, որ այսքան քիչ են :(
Լավ, անցնենք կարդալուն, կկարդամ ու ամեն մեկի մասին առանձին կգրեմ կարծիքս, կխնդրեմ ոչ մի հեղինակ չնեղանա, գրելու եմ զուտ իմ սուբյեկտիվ կարծիքը: Բոլոր հեղինակներից նախապես շատ շնորհակալ եմ ստեղծագործությունների համար:)


Տարբերակ 1.
Երկրորդ համաշխարհայինից հետո

Ստեղծագործության չափը արդեն մի քիչ վախեցնում է :))
Օօօօ, սկիզբը շա՜տ հետաքրքիր ա, լավ ֆանտազիայով սկսված ա... ճիշտն ասած մտքովս էլ չէր անցնի, էլեկտրոնային սարքավորումները մի օր կարող է արգելվեն:

Այս պահը (իմ կարծիքով) ժամանակի առումով սխալ է ստացվել՝

Հռիփսիկ տատը դանդաղ վեր բարձրացավ` էդ ընթացքում հերթով բոլոր իննսունամյա ոսկրերը ճրթճրթացնելով, ուղղում մանուշակագույն կոսը ու սկսում հանդիսավոր խոսքը.

ուլտրաինտելիգենտը լավն էր :D
Անհամբեր սպասում էի, թե ոնց պիտի Ակումբը էս ամեն ինչի հետ կապվի, շատ հետաքրքիր ձևով է արված :hands
օօօօօ, լուսանկարներով գրքի հղումի պահը ինչ հավես ես գրել, լրիվ աչքիս առաջ երևաց :love
Շնորհակալության պահը վափշե կայֆ էր արված, էդ Աբրահամի ձեռը կչորանա՞ր, որ տատի նկարին մի շնորհակալություն էլ ինքը դներ :sad :D
Հետաքրքիր էր... շաաաաատ հետաքրքիր...


Տարբերակ 2
Ու ես

Դե ճիշտը որ ասեմ, այդքան էլ մի եսիմինչ չէր: Լավ է գոնե, որ կարճ էր գրված: Միգուցե որ սկզբում սա կարդայի, մի քիչ դուրս գար, բայց այն, ինչ որ մի քիչ առաջ կարդացի, չի թողնում, որ գնահատելու մասին նույնիսկ մտածեմ: Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին:

Տարբերակ 3
317

Վերնագիրը արդեն ինչ-որ անորոշ, բայց նաև հետաքրքիր է, հուսամ էդ թիվը ինչ-որ կապ կունենա ստեղծագործության հետ :))
Առաջինի հետ նմանություն ունի...
Մի փոքր բարդ է գրված, բայց հաճելի է:
Կանոնների չկարդալու պահը տոչնի էր :hands
Էս ի՜նչ հավես ես գրել, թեմաներով շրջելը մմմմմմմ...:love
Էս «Մենախոսություն կամ ադմինական մտորումներ»-ից արդեն 100%-ով հասկանում ես, թե ով է զբոսավարը :))

Կարդում վերջացնում ես, ուզում ես մատիտը վերցնել ու գրել՝ "Շնորհակալություն"... :love
հրաշք :kiss

Հ.Գ. մենակ մի բան չհասկացա՝ հենց ինչի՞ 317 :unsure հուսով եմ հեղինակը ինչ-որ բացատրություն կտա :aha


Տարբերակ 4.
Բանաստեղծն ակումբում

Էս տարբերակը երեկ գիշերը կարդացի, ասեմ որ հրաշալի էր, պառկել էի ու մտքումս անընդհատ այդ միտքն էր պտտվում...
Շատ լավ գործ է, հիմա մի անգամ էլ էն ամենահյութալի մասերը կկարդամ :nyam
Էս Վեստի պահը կարդալիս սիրտս հուզվում է:love


Տարբերակ 5.
Երբ, որ թեմայի ներքեւում տեսնում եք հյուր բառը, չի բացառվում, որ ես եմ
Այս տարբերակն էլ էի երեկ կարդացել: Ասեմ, որ այդքան էլ չհավանեցի, միայն մի բան հետաքրքրեց՝ իրոք հյուր է, թե ակումբցիներից մեկը որոշել է այդ ոճով գրի: Ամեն դեպքում ասեմ, որ վատը չէր, բայց նախկինների հետ չէր համեմատվի:


Բոլոր հեղինակների մեեեեեեեեեեեեծ պաչ :kiss
Ամենահաճելին այն էր, որ երկար գրված պատմությունները ամենահետաքրքիրն էին :)

քվեարկում եմ 1,3,4-ի օգտին

Շինարար
13.03.2012, 19:39
Իմ մտքով էլ էր անցել, բայց ես համեստաբար լռում էի :DԵս Դայանային եմ տեսել՝ ճիշտն ասած, տատիկի կերպարում՝ իհարկե ոչ ինքնուրույն, այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ:8

StrangeLittleGirl
13.03.2012, 20:20
Ես Դայանային եմ տեսել՝ ճիշտն ասած, տատիկի կերպարում՝ իհարկե ոչ ինքնուրույն, այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ:8
Ես էլ կարծում էի Հռիփսիկ տատն ու Հակոբ պապն ակումբում ձևավորված զույգերից են :8

Դավիթ
13.03.2012, 20:54
Քվեարկում եմ 317-ի օգտին: Առաջին տարբերակն էլ դուրս եկավ, բայց 317-ը ավելի խորը, նոստալգիկ և դառը նստվածք ստեղծեց իմ մեջ: Լավն էր, շատ լավն էր...

Chuk
14.03.2012, 00:15
ասեմ որ հրաշալի էր, պառկել էի ու մտքումս անընդհատ այդ միտքն էր պտտվում...
Նախկինի պես զերծ եմ մնում ստեղծագործությունները քննարկել մինչև մասնակիցների անունների հրապարակումը, բայց էս մեկնաբանությունն ինձ խայտառակ հետաքրքրեց :))

Արմեն ջան, խնդրեմ ավելի մանրամասն, հատկապես ի՞նչն էր հրաշալի ու հատկապես որ միտքն էր անընդհատ մտքումդ պտտվում :))

Ուղղակի ուզում եմ հասկանալ կյանքիս նկատմամբ հոգատար լինելուց դրդված պե՞տք ա քեզնից հեռու մնալ, թե՞ չէ :))

Մանուլ
14.03.2012, 00:18
Մարդիկ ջան, որ ստեղծագործությունների քիչ լինելուց բողոքողներից պահանջում եք, որ իրենք էլ գրեին, մեկը` ես, հաստատ 2-ից ու 5-ից լավ չէի գրելու :)): Այնպես որ` ավելի լավ է` ամեն մեկը զբաղվի նրանով, ինչով կարող է:

Peace
14.03.2012, 00:41
Ահա: Դրանք հեռու են ստեղծագործություն, գրականություն կոչվելուց: Մեծ հաջողությամբ կարող էին համադպրոցական շարադրության մրցույթի մասնակցել, բայց ոչ ստեղծագործականի (ներողություն հեղինակներից, որ անցյալ անգամվա զայրույթս իրենց գլխին եմ թափում):
Ok. Քննադատությանդ այս ձևը շատ ավելի փափուկ է ստացվել առաջինի համեմատ: Այնտեղ քիչ ավելի շատ էիր խիստ:

Իրականում, լինի երկրորդը, թե հինգերորդը, հաստատ այն գործերի թվին չէին դասվում, որոնք պետք է կարդայիր օրինակ Ֆիլիպ Կիրկորավի տի տի տի երգի ուղեկցությամբ: Դրանք ավելի բարձր էին: Թողնելով մակերեսայինը այս գործերի ու նայելով նրանց մեկ մակարդակ ավելի խորքից, կնկատենք, որ այնտեղ կար փետուր, :D գրիչ, ստեղնաշար, ճերմակ անկեղծություն ու զգացմունքայնություն, փոխարենը չկար զարգացում: Այ, միայն ու միայն այդ զարգացում չլինելն էր պատճառը, որ դրանք հետ մնացին մնացած երեքից, կարծում եմ:

Ժունդիայի
14.03.2012, 01:13
Էս հեչ մեկելիդ ձեռը չգնաց հա՞, 2-րդ ու 5-րդ տարբերակներին քվեարկելու: Թե՞ իրոքից անճաշակության հրամցնում էր՝ ճաշակով ու միայն «գորձ» կարդացող հասարակության համար: Ամենից շատ թերևս էդ երկու տարբերակները գովազդվեցին՝ անկախ իրենց համեստ պարունակությունից: Ասածս ի՞նչ ա. որ խիստ գնահատական տվողները մեկ-մեկ չափից շատ են նյարդայնանում ու էդ ալիքի տակ չեն գիտակցում՝ որքան ազդեցություն է թողնում նրանց «հատընտիր» բառակապակցություները ստեղծագործողի կամ էլ ապագա ստեղծագործողի մոտ:

Մի դեպք հիշեցի, երբ մեր հարևան Գռնո ձյան իրա կրտսեր որդուն որքան էր ճնշում, իր փեշակը նրան փոխանցելիս: Մարդու տղեն կոշկակար էր՝ էղած-չեղաց սովորական մի կոշկակար, պրիտոմ փինաչի, բայց երբ իրա որդին փորձում էր մեխել կոշիկի տակացուն, ինքը հա´ էդ էրեխու գլխին էր դոմփում, բա թե «ես քու ծնողը, մեխը տենց չեն բռնում, չագուչը տենց չեն խփում»: Լավ, շատ չերկարացնեմ:

Նաև ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել նրանց, ովքեր ցանկացած ստեղծագործություն, երբ դրանք քիչ թե շատ «թույլ» են չեն փորձում հեղինակի հասցեին բերնի գալածը ասել՝ թեկուզ ապացուցելով, որ դա նրա լավի համար է արվում:

Էքանը:

Էս ամենը գրված էր հետագա նման մրցույթներում, նման տհաճ դեպքեր այլևս տեղի չունենալու համար:

StrangeLittleGirl
14.03.2012, 03:07
Ok. Քննադատությանդ այս ձևը շատ ավելի փափուկ է ստացվել առաջինի համեմատ: Այնտեղ քիչ ավելի շատ էիր խիստ:

Իրականում, լինի երկրորդը, թե հինգերորդը, հաստատ այն գործերի թվին չէին դասվում, որոնք պետք է կարդայիր օրինակ Ֆիլիպ Կիրկորավի տի տի տի երգի ուղեկցությամբ: Դրանք ավելի բարձր էին: Թողնելով մակերեսայինը այս գործերի ու նայելով նրանց մեկ մակարդակ ավելի խորքից, կնկատենք, որ այնտեղ կար փետուր, :D գրիչ, ստեղնաշար, ճերմակ անկեղծություն ու զգացմունքայնություն, փոխարենը չկար զարգացում: Այ, միայն ու միայն այդ զարգացում չլինելն էր պատճառը, որ դրանք հետ մնացին մնացած երեքից, կարծում եմ:
Կարելի է առանց զարգացման հզոր գործեր գրել: Դա արդարացում չէ: Իսկ մնացած քվեարկողները համեստորեն խոստովանում էին, որ էդ երկու գործերը չեն տպավորվում: Քվեարկության արդյունքներն էլ վկա: Ուղղակի իմ այս քայլով ուզում եմ վերջ դնել ստեղծագործողներին բացահայտվելուց հետո (թեկուզ եթե տվյալ մարդն արդեն իր համար բացահայտել է ստեղծագործողի ով լինելը) քլնգելուն` խնդրելով կենտրոնանալ ստեղծագործության, ոչ թե ստեղծագործողի վրա: Եթե էսպիսի պաշտպանական տոնի չանցնեիր, չէի իմանա, որ դրանցից մեկը քոնն է: Ու ես իմ կոպիտ կարծիքը հայտնել եմ անկախ, նրանից, թե ով է հեղինակը: Կարծում եմ` անանունության իմաստը հենց դա է, ոչ թե սպասելը, տեսնելը, թե ով է, նոր քլնգելը կամ գրեթե վստահ լինել, թե ով է, ըստ այդմ որոշել քլնգել, թե ոչ:

ՆանՍ
14.03.2012, 03:21
Քվեարկել եմ 1, 3, 4 -ի օգտին:
Առաջինը շատ դուր եկավ. գիշերվա կեսին ծիծաղս բռնել էր, տրամադրությունս 4-րդի տակ գցած գնում էր... 3-րդ ստեղծագործությունը նման էր առաջինին , բայց ավելի հասուն տեսքով, մի քիչ արդեն լրջացրած. կարդալիս` ամեն պատկեր , կարծես, աչքիս առջև էր, արկածային ֆիլմի էր նման. հեղինակ ջան լավ ռեժիսոր կլինեիր...Հասա 4-րդին, գնացի, գնացի, գնացի, վերջում էլ արտասուքս գնաց... Ասի` ու՞ր ես գնում, հլը հետ արի, կատակ են անում...
Կարճ ասած` երեքն էլ յուրովի տրամադրություն ստեղծող գործեր էին, ու հեշտ կարդացվեց, շնորհակալ եմ:

Peace
14.03.2012, 13:40
Կարելի է առանց զարգացման հզոր գործեր գրել: Դա արդարացում չէ: Իսկ մնացած քվեարկողները համեստորեն խոստովանում էին, որ էդ երկու գործերը չեն տպավորվում: Քվեարկության արդյունքներն էլ վկա: Ուղղակի իմ այս քայլով ուզում եմ վերջ դնել ստեղծագործողներին բացահայտվելուց հետո (թեկուզ եթե տվյալ մարդն արդեն իր համար բացահայտել է ստեղծագործողի ով լինելը) քլնգելուն` խնդրելով կենտրոնանալ ստեղծագործության, ոչ թե ստեղծագործողի վրա: Եթե էսպիսի պաշտպանական տոնի չանցնեիր, չէի իմանա, որ դրանցից մեկը քոնն է: Ու ես իմ կոպիտ կարծիքը հայտնել եմ անկախ, նրանից, թե ով է հեղինակը: Կարծում եմ` անանունության իմաստը հենց դա է, ոչ թե սպասելը, տեսնելը, թե ով է, նոր քլնգելը կամ գրեթե վստահ լինել, թե ով է, ըստ այդմ որոշել քլնգել, թե ոչ:
ԷսԷլՋի ջան, ես ցավում եմ, որ դու ինձ նի տո ես հասկացել: Իրականում ես ոչ թե քո հետ համամիտ չէի, այլ քո քլնգելու տեսակի հետ չէի համամիտ: Մի խոսք կա, ասում են՝ վատ գինուց լավ քացախ է ստացվում: Այսօր հաջող չի գրե՞լ, ընդունեցինք, բայց արի այնպես քլնգենք, որ մարդը չհիասթափվի ու կարծի, որ ինքն այդ ոլորտում ոչինչ է ու վազ անցնի, ինչ տվյալ երկու ստեղծագործողների դեպքում իրավացիորեն անարդար կլիներ, այլ այդ ամենը անել շատ ավելի նուրբ, մոտավորապես այսպես. «Գիտեք այս, այս ու այլնը լավ է ստացվել, բայց կարծում այսի, այսի ու մնացած այլնի վրա դուք պետք աշխատեք»: Ինչ վերաբերվում է գործերից մեկի իմը լինելու, խնդրում եմ, ինձ մնացած երեքի մեջ փնտրի: :)

Lem
14.03.2012, 13:53
Երկրորդ համաշխարհայինից հետո - Ինչո՞ւ են մարդիկ սիրում տատիկների անունները աղավաղել պատմվածքներում: Երբ ջահել են՝ Հռիփսիմե, հենց տատիկ են՝ Հռիփսիկ: «Ու ոնց է ուրախացել, երբ տատը wtf ասելու փոխարեն երջանկություն էր մաղթել» - եթե նախադասությունների մրցույթ լիներ, սա հաղթողներից մեկը կլիներ:

Ու ես - Մեղմ էր, ժպտում եմ:

317 - Ինձ ամենաշատը դուր եկած տարբերակն էր, որի օգտին էլ քվեարկում եմ: Ծերուկ Չուկը հուզի՜չ էր, քիչ է մնում գնամ ու հենց հիմա կարդամ այդ չկարդացվողը: «- Լավ, ոչինչ, ես սովոր եմ...»-ը հաղթող նախադասություններից երկրորդն էր:

Բանաստեղծն ակումբում - Էհ, դաժան էր... Խեղճ Չուկը հիմա ի՞նչ սրտով պիտի թեմաներ փակի, երբ ամեն մի փակելիքի տակ մի պոտենցյալ կանգնող սիրտ է բաբախում: Սենց եք անում, որ 2066-ին ջահել-ջիվան տղան արդեն ծերուկ է:

Երբ, որ թեմայի ներքեւում տեսնում եք հյուր բառը, չի բացառվում, որ ես եմ - Վերջին հատվածը շատ լավն էր, ընթերցող ջան: :)

StrangeLittleGirl
14.03.2012, 14:31
ԷսԷլՋի ջան, ես ցավում եմ, որ դու ինձ նի տո ես հասկացել: Իրականում ես ոչ թե քո հետ համամիտ չէի, այլ քո քլնգելու տեսակի հետ չէի համամիտ: Մի խոսք կա, ասում են՝ վատ գինուց լավ քացախ է ստացվում: Այսօր հաջող չի գրե՞լ, ընդունեցինք, բայց արի այնպես քլնգենք, որ մարդը չհիասթափվի ու կարծի, որ ինքն այդ ոլորտում ոչինչ է ու վազ անցնի, ինչ տվյալ երկու ստեղծագործողների դեպքում իրավացիորեն անարդար կլիներ, այլ այդ ամենը անել շատ ավելի նուրբ, մոտավորապես այսպես. «Գիտեք այս, այս ու այլնը լավ է ստացվել, բայց կարծում այսի, այսի ու մնացած այլնի վրա դուք պետք աշխատեք»: Ինչ վերաբերվում է գործերից մեկի իմը լինելու, խնդրում եմ, ինձ մնացած երեքի մեջ փնտրի: :)
Ամբողջ հարցն էն էր, որ էդ գործերում քննարկելու բան չկար: Այ էն մնացած երեք գործերի մասին կարելի ա ասել` էս լավ ա, էս վատ ա, էսինչը փոխի, էսինչը սենց: Բայց դպրոցական շարադրությանն ի՞նչ ասես: Բռնես մտքի ու քերականության համար գնահատական տա՞ս:

Ձայնալար
14.03.2012, 14:57
Ամենաշատը առաջինը հավանեցի,
հետո 3-րդը,
2-րդն ու 5-րդը լավագույն դեպքում օրագրային գրառում էին հիշեցնում՝ որպես ստեղծագործություն չընկալեցի,
4-րդը լավ էր շարադրված ու սահուն էր կարդացվում, բայց մտահաղացումը հետաքրքիր չէր ու մի տեսակ կանխատեսելի:

Հա, մոռացա ասեմ, բոլոր ստեղծագործությունները մի տեսակ չարագուշակ էին :D Մեկում Չուկի գլուխը կերան, էն երկուսում սաղ աշխարհը վարի տվին :)) Հա բայց ինչիիիիի :D

ivy
14.03.2012, 16:48
Ինչ վերաբերվում է գործերից մեկի իմը լինելու, խնդրում եմ, ինձ մնացած երեքի մեջ փնտրի: :)

Փաստորեն չորրորդն ես գրել...
Հետո էլ ասում ա՝ Peace եմ, էս եմ, էն եմ, բա տենց խաղաղություն կլինի՞: :))
Փիս դաժան ես դու:
Ստորակետ մոռացա՞: :think :))

StrangeLittleGirl
14.03.2012, 17:18
Փաստորեն չորրորդն ես գրել...
Հետո էլ ասում ա՝ Peace եմ, էս եմ, էն եմ, բա տենց խաղաղություն կլինի՞: :))
Փիս դաժան ես դու:
Ստորակետ մոռացա՞: :think :))
Ես հա բացառում էի` մտածելով, որ Փիսը դժվար էդքան մանրամասն ակումբի մութ անցյալն իմանա: Ես էն Փիսերի պատմությունը հիշեցի :)) էն որ peace-ը սարքել էին փիս

ivy
14.03.2012, 17:33
Դե ես էլ ստորակետ եմ բաց թողել, որ «փիս»-ը ածական դարձնեմ :)

Peace
14.03.2012, 17:55
Փաստորեն չորրորդն ես գրել...
Հետո էլ ասում ա՝ Peace եմ, էս եմ, էն եմ, բա տենց խաղաղություն կլինի՞: :))
Փիս դաժան ես դու:
Ստորակետ մոռացա՞: :think :))
Ինչի՞, առաջինն ու երրորդը դու ե՞ս գրել: :) Հիմա չեմ ասի որն եմ գրել, բայց որն էլ, որ գրել եմ, լավ եմ արել: :)

StrangeLittleGirl
14.03.2012, 18:14
Ինչի՞, առաջինն ու երրորդը դու ե՞ս գրել: :) Հիմա չեմ ասի որն եմ գրել, բայց որն էլ, որ գրել եմ, լավ եմ արել: :)
Լավ ես արել :)) Հա, առաջինն ու երրորդն ինքն ա գրել :))

ivy
14.03.2012, 18:18
Ինչի՞, առաջինն ու երրորդը դու ե՞ս գրել: :) Հիմա չեմ ասի որն եմ գրել, բայց որն էլ, որ գրել եմ, լավ եմ արել: :)

Էլի որ լավ ես արել :)
Դե երրորդը կարող ա, բայց առաջինը հաստատ դու չես գրել :))

StrangeLittleGirl
14.03.2012, 18:34
Էլի որ լավ ես արել :)
Դե երրորդը կարող ա, բայց առաջինը հաստատ դու չես գրել :))
Երրորդն էլ հաստատ ինքը չի գրել :P

Peace
14.03.2012, 18:34
առաջինը հաստատ դու չես գրել
Երրորդն էլ հաստատ ինքը չի գրել
Ժողովուրդ Այ Վի Ին Ձեզ խառնում է, չհավատաք նրան: ԷսԷլ Ջի-ն էլ է նրա հետ, միասին են գործում: :D

StrangeLittleGirl
14.03.2012, 18:37
Ժողովուրդ Այ Վի Ին Ձեզ խառնում է, չհավատաք նրան: ԷսԷլ Ջի-ն է նրա հետ է, միասին են գործում: :D
Ո՞վ ա ում խառնում :D հետ գնանք. երկրո՞րդն ես գրել, թե՞ հինգերորդը

Peace
14.03.2012, 18:40
Ո՞վ ա ում խառնում :D հետ գնանք. երկրո՞րդն ես գրել, թե՞ հինգերորդը
Ես քեզ խորհուրդ կտայի առաջ գնալ՝ հինգից ո՞ր մեկը: :)

StrangeLittleGirl
14.03.2012, 18:58
Ես քեզ խորհուրդ կտայի առաջ գնալ՝ հինգից ո՞ր մեկը: :)
Ախր եթե բացառման սկզբունքով գնանք, հաստատ գիտեմ, որ առաջինը չես, երրորդը չես, չորրորդն էլ դժվար (ախր դա հին գելի գրած ա, էն որ չորս տարի առաջ ակումբի նիստուկացը մինչև ուղնուծուծն իմացել ա, դեռ մի բան էլ դրանից հետո շատ չի էղել ակումբում, որ էդքան մանրամասն լիքը բաներ հիշում ա): Տակը մնում են երկրորդն ու հինգերորդը :))

Մանուլ
14.03.2012, 19:06
Ախր եթե բացառման սկզբունքով գնանք, հաստատ գիտեմ, որ առաջինը չես, երրորդը չես, չորրորդն էլ դժվար (ախր դա հին գելի գրած ա, էն որ չորս տարի առաջ ակումբի նիստուկացը մինչև ուղնուծուծն իմացել ա, դեռ մի բան էլ դրանից հետո շատ չի էղել ակումբում, որ էդքան մանրամասն լիքը բաներ հիշում ա): Տակը մնում են երկրորդն ու հինգերորդը :))

Հա՜, ես իմացա :D:

Ուրեմն 5-րդը գրել ա Peace-ը, այսինքն՝ ինքը շատ վաղուց հետևում ա Ակումբին, ամեն ինչից տեղյակ ա, բոլորին ճանաչում ա: Բայց 5-րդը գրել ա նրանից հետո, երբ Չուկը իբր պահանջեց, որ ևս մի ստեղծագորոծություն գրի: Այսինքն՝ 4-րդն էլ ա Peace-ը գրել :))))

StrangeLittleGirl
14.03.2012, 19:09
Հա՜, ես իմացա :D:

Ուրեմն 5-րդը գրել ա Peace-ը, այսինքն՝ ինքը շատ վաղուց հետևում ա Ակումբին, ամեն ինչից տեղյակ ա, բոլորին ճանաչում ա: Բայց 5-րդը գրել ա նրանից հետո, երբ Չուկը իբր պահանջեց, որ ևս մի ստեղծագորոծություն գրի: Այսինքն՝ 4-րդն էլ ա Peace-ը գրել :))))
Լավն էր :)) Համաձայն կլինեի, եթե չորրորդում ակումբի վիրտուալ, ոչ թե ռեալ կյանքի մանրամասներ լինեին:

CactuSoul
14.03.2012, 19:49
Ես էլ մի-երկու բան ասեմ, չնայած որ երեկ եմ կարդացել ստեղծագործությունները: Ինքս ինձ խոստացել եմ ժամանակ գտնել, նորից կարդալ, որ ավելի լավ իմանամ՝ որ մեկի օգտին եմ քվեարկում:
Իմ կարծիքով ստեղծագործությունների առումով ամենահաջող մրցույթն էր այս մեկը, չնայած նրան, որ առաջին հայացքից ես էլ մտածեցի, որ ստեղծագործությունները քիչ են, ու դժվար թե մրցույթը հաջողվի: 2-րդ և 5-րդ տարբերակները՝ չէ, բայց մնացած երեքը լիարժեք ստեղծագործություններ էին… Հիմա՝ հերթով:

1. Լավն էր, Հռիփսիկ տատին իմ պատկերացմամբ էլ էր ivy-ն, ու նույնիսկ խիստ կասկածելի Հակոբ պապի գոյությունը (կամ էլ նախկին գոյությունը) մինչև վերջ չկարողացավ ինձ համոզել հակառակում: Որոշ դրվագների խիստ ախորժելիությունը ստիպում է մտածել, որ հավանականությունը մեծ է, որ հենց ինքն էլ գրել է:

2. Անկեղծ, պուպուշ բան էր: Կարդալիս մտածում էի, որ Լուսին Ամարան գրած կլինի, բայց մի պահ կար, որ ստիպեց կասկածել… Մի խոսքով, հեղինակին չգտա, բայց զգացվում էր, որ ակումբը սիրող, գնահատող մարդ է: Հավանաբար՝ տղա:

3. Իսկական պատմվածք էր, իր տեսակի մեջ փայլուն կատարված: Վերնագիրն էլ լավ էր մտածված: Շատ չխորանամ գովերգներիս մեջ, ուղղակի ասեմ, որ ամենայն հավանականությամբ այս մեկի օգտին եմ քվեարկելու: Որոշ մանրուքներ հուշում են, որ հեղինակը կարող էր լինել ars83-ը: Տեսնենք:)

4. Լավ էր գրված, բայց վրաս վատ ազդեց: Բյուրի հետ համամիտ եմ. գրողը հին ակումբցի է, ով նաև ոչ վիրտուալ ակումբն է լավ ճանաչում, ասեմ ավելին՝ սիրում: Ու շատ հավանական է, որ ոչ վիրտուալը վիրտուալից առավել է սիրում, այսինքն համարում է, որ վիրտուալ ակումբի ծնած ամենամեծ բարիքը լավ/ճիշտ մարդկանց միմյանց հետ մտերմացնելն է՝ իրական աշխարհում: Մի խոսքով… որոշ բաներ հաշվի առնելով հանդգնում եմ կարծել, որ հեղինակը Chuk-ն է: Ամեն դեպքում, չնայած վերջին մասերը հոգուս շատ հարազատ շերտեր շոշափեցին, բայց մեկ է, չոր ու անդուր դառնություն կար պատմվածքի մեջ, հեչ չէի ուզի, որ Chuk-ը սենց բան գրած լիներ:

5. Անկեղծ էր, հավեսով կարդացվեց: Հեղինակին շնորհակալություն անկեղծության, մեզ իր մտքերը պատմելու համար: Էս դեպքում էլ էր զգացվում գնահատանքն ու ջերմ զգացումները ակումբի հանդեպ: 2-րդի հետ համեմատել չեմ ուզում, չի էլ լինի, տարբեր են, բայց մտքովս անցավ, որ որպես մարդ ինձ 5-րդի հեղինակի հետ շփվելն ավելի հեշտ կլիներ, քան 2-րդինի: Ենթադրություններ չեմ անում՝ ով կարող է լինել, շատ մեծ հույս ունեմ (մի տեսակ ուզում եմ՝ տենց լինի), որ իսկապես մեզ անհայտ մեկն է:

Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին:)

Նարե91
14.03.2012, 20:17
ՈՒ՜ֆ... ե՞րբ ա գալու ամսի 17-ը:(

ivy
14.03.2012, 21:57
1. Լավն էր, Հռիփսիկ տատին իմ պատկերացմամբ էլ էր ivy-ն, ու նույնիսկ խիստ կասկածելի Հակոբ պապի գոյությունը (կամ էլ նախկին գոյությունը) մինչև վերջ չկարողացավ ինձ համոզել հակառակում: Որոշ դրվագների խիստ ախորժելիությունը ստիպում է մտածել, որ հավանականությունը մեծ է, որ հենց ինքն էլ գրել է:

Աշխարհում ամենավերջին բանը, ինչ կանեի, ինքս ինձ «Հռիփսիկ» անվանելն ա :)
Բայց դե էդ հասկանալու համար երևի պետք ա իմ անունից ունենալ...

armen9494
15.03.2012, 00:02
Նախկինի պես զերծ եմ մնում ստեղծագործությունները քննարկել մինչև մասնակիցների անունների հրապարակումը, բայց էս մեկնաբանությունն ինձ խայտառակ հետաքրքրեց :))

Արմեն ջան, խնդրեմ ավելի մանրամասն, հատկապես ի՞նչն էր հրաշալի ու հատկապես որ միտքն էր անընդհատ մտքումդ պտտվում :))

Ուղղակի ուզում եմ հասկանալ կյանքիս նկատմամբ հոգատար լինելուց դրդված պե՞տք ա քեզնից հեռու մնալ, թե՞ չէ :))
Հա Արտակ ջան, մտածում եմ մի Սարգիսի նման մեկին որտեղի՞ց գտնենք :D

Եթե լուրջ, ապա ասեմ, որ ընդհանուր սյուժեն շատ լավն էր, իսկ Արտակի կորելու պահը ամեն մեկը իր ձևով ա պատկերացնում: Ես օրինակ պառկել էի ու մեր մեջ ասած մի փոքր նախանձում էի Արտակին. մտածում էի "դե քանի որ մարդը դուրս եկավ էդ աշխարից, ուրեմն գնացել ա մի հեռու գյուղ, որտեղ կա մաքուր օդ և սնունդ ու իր համար կյանք ա վայելում՝ հեռու է այս զոմբիացնող հայվանություններից, փոխարենը նստել ու հիանում ա դաշտում արածող իր հայվաններով" :))

Nare-M
15.03.2012, 00:34
Հա Արտակ ջան, մտածում եմ մի Սարգիսի նման մեկին որտեղի՞ց գտնենք :D

Եթե լուրջ, ապա ասեմ, որ ընդհանուր սյուժեն շատ լավն էր, իսկ Արտակի կորելու պահը ամեն մեկը իր ձևով ա պատկերացնում: Ես օրինակ պառկել էի ու մեր մեջ ասած մի փոքր նախանձում էի Արտակին. մտածում էի "դե քանի որ մարդը դուրս եկավ էդ աշխարից, ուրեմն գնացել ա մի հեռու գյուղ, որտեղ կա մաքուր օդ և սնունդ ու իր համար կյանք ա վայելում՝ հեռու է այս զոմբիացնող հայվանություններից, փոխարենը նստել ու հիանում ա դաշտում արածող իր հայվաններով" :))

Ու հետն էլ վայելում է իր իսկ ձեռքով պատրաստած խորովածը::)) Ներեցեք, չկարողացա անտարբեր անցնել:oy

Իսկ ինչ վերաբերվում է ստեղծագորցություններին, ինձ էլ առաջինն ու երրորդը դուր եկան. կարդալու ամբողջ ընթացքում ժպտացել եմ ու հենց դրանց օգտին էլ քվեարկել եմ:
Երկրորդը բարի ու անկեղծ էր գրված, ու համամիտ եմ CactuSoul-ի հետ, ու ես էլ կածում եմ, որ գրողը տղա է:
Չորրորդը, հետաքրքրիր էր գրված, բայց դաժան...մի տեսակ, նույնիսկ վատ զգացի ինձ…
Հինգերերդը կարծես իմ մասին գրված լիներ:)):oy Միակ տարբերությունը երևի նրանում էր, որ ես այդքան վաղուց չեմ հայտնաբերել Ակումբը ու հայտնաբերեուց հետո էլ անմիջապես գրանցվել եմ:pardon, բայց թե դա ինձ բավարար չթվաց քվեարկելու այս տարբերակի օգտին:oy: Շնորհակալություն գրողին:)

Շնորհակալություն նաև մյուս մասնակիցներին:)

Peace
15.03.2012, 01:43
Հա՜, ես իմացա :D:

Ուրեմն 5-րդը գրել ա Peace-ը, այսինքն՝ ինքը շատ վաղուց հետևում ա Ակումբին, ամեն ինչից տեղյակ ա, բոլորին ճանաչում ա: Բայց 5-րդը գրել ա նրանից հետո, երբ Չուկը իբր պահանջեց, որ ևս մի ստեղծագորոծություն գրի: Այսինքն՝ 4-րդն էլ ա Peace-ը գրել :))))
Բայց դու յաման տիպն ես, ո՞նց գլխի ընկար: :))

Peace
15.03.2012, 01:55
չորրորդն էլ դժվար(ախր դա հին գելի գրած ա, էն որ չորս տարի առաջ ակումբի նիստուկացը մինչև ուղնուծուծն իմացել ա, դեռ մի բան էլ դրանից հետո շատ չի էղել ակումբում, որ էդքան մանրամասն լիքը բաներ հիշում ա): Տակը մնում են երկրորդն ու հինգերորդը :))
Չէ, բայց ինչի դժվար: Նախ ես արդեն երեք տարի է գրանցված եմ ակումբում, իսկ երեք ու չորս թվերը արդեն մոտ են իրար, բացի այդ, մարդ կարող է ընդամենը մեկ տարի գրանցված լինել, բայց ուսումնասիրելով հին գրառումները կարողանա քո ասած ակումբի նիստուկացի ուղնուծուծի մասին հստակ պատկերացումներ կազմել:

Համաձայն կլինեի, եթե չորրորդում ակումբի վիրտուալ, ոչ թե ռեալ կյանքի մանրամասներ լինեին:
Սրա հետ էլ համաձայն չեմ: Ակումբում հանդիպումներից վիդեոներ կան տեղադրված ու միայն դրանք նայելով ակումբի ռեալ հանդիպունեմրի մասին կարելի է կարծիք կազմել: Օրինակ, եթե այդ վիդեոները չլինեին ես որտեղի՞ց կիմանայի ակումբցիները գինովցած ժամանակ ինչ են խոսում: :D Կամ հենց Երվանդը: Ինչպես կարելի վիդեոի մեջ Երվանդի խոսեցածը լսել ու չկարողանալ մի ճառ հորինել նրա համար ու իրականի տեղ քայլեցնել: Սա օրինակներից մեկն էր: Եվ այսպես մնացյալ բոլորը: Այնպես որ… :)

Peace
15.03.2012, 01:58
Հա ու իմ կանխատեսումները.

1. ԷսԷլՋի:
2.Ժունդայի:
3. Այվի:
4. Harcaser
5. ...

Շինարար
15.03.2012, 02:08
Հա ու իմ կանխատեսումները.

1. ԷսԷլՋի:
2.Ժունդայի:
3. Այվի:
4. Harcaser
5. ...Այ Փիս, ջան, մի հատ խոսոտավանի ակումբում դու ավելի շատ ո՞ր մականունով ես հայտնի:goblin Խոստովանի, թե չէ Բյուրին եմ մեղադրելու:diablo

StrangeLittleGirl
15.03.2012, 02:15
Հա ու իմ կանխատեսումները.

1. ԷսԷլՋի:
2.Ժունդայի:
3. Այվի:
4. Harcaser
5. ...
Քեզ ուր կորցրիր :))


Այ Փիս, ջան, մի հատ խոսոտավանի ակումբում դու ավելի շատ ո՞ր մականունով ես հայտնի:goblin Խոստովանի, թե չէ Բյուրին եմ մեղադրելու:diablo
Բյուրն անմեղ ա, ու իրա` ինտերնետ մտնելու միակ աղբյուրով դժվար թե էսքան ժամանակ չբռնվեր, նույնիսկ եթե ոչինչ չգրեր:

Փիս, միանում եմ Շինոյին: Ուրեմն քո մասին նայի ինչ ա հնարավոր.
1. Չորրորդը դու չես գրել, այլ գրել ես երկրորդը կամ հինգերորդը
2. Չորրորդը դու ես գրել
Էս դեպքում ակումբից դառնացած մեկն ես, որը երկրորդ մականունով ա գրանցվել ու Չուկից հմտորեն թաքնվել ա էսքան տարի:

Peace
15.03.2012, 02:15
Շինարար, Բյուրին մեղադրի, նա արժանի է!

Peace
15.03.2012, 02:17
Չո՛ւկ, ես կամաց-կամաց սկսում եմ անհետանալ երկրի վրայից: :))

Շինարար
15.03.2012, 02:23
Շինարար, Բյուրին մեղադրի, նա արժանի է!Ախր ես Բյուրին շատ եմ սիրում, չեմ ուզում իրան մեղադրողի դերում հանդես գալ, լավ բա դու ո՞վ ես: Նայի, գրանցվել ես 2009թ.-ին, այսինքն` իրականում դու ավելի հին ակումբցի ես, էդ Խաղաղության ավատարը Բյուրի հին մի ուրիշ ավատար ա հիշեցնում: Սենց թավը չի, հիմա եթե վերջում Չուկը բացահայտի էլ հեղինակներին ու մեկը դու լինես, իրականում մենք էլի մնում ենք խավարի մեջ ու չենք իմանում դու հին ակումբցիներից ո՞վ ես:

Peace
15.03.2012, 02:31
Շինարար, բայց դու ինչի՞ ես կարծում, որ ես երկրորդ անունով գրանցված ակումբցի պետք է լինեմ, չեմ հասկանում ու առանց կասկածանքերի հիմնավորված պատասխան եմ ակնկալում: Ինչ վերաբերվում է ավատարին, այո հնարավոր է Բյուրն էլ է ունեցել նման ավատար և ի՞նչ: :) Իսկ եթե հումորով՝ հա ես նախաձեցի, ի՞նչի պետք ա ինքը ունենար ես չէ! :D

Շինարար
15.03.2012, 02:35
Շինարար, բայց դո՞ւ ինչի ես կարծում եմ, որ ես երկրորդ անունով գրանցված ակումբցի պետք է լինեմ, չեմ հասկանում ու առանց կասկածանքերի հիմնավորված պատասխան եմ ակնկալում: Ուղղակի զգում եմ, ոչ մի հիմնավորում չունեմ ու հեչ պետքս էլ չի, որ ունենամ, համոզված եմ, որ դու դու չես, այլ լրիվ ուրիշ մեկը::B

StrangeLittleGirl
15.03.2012, 02:42
Ախր ես Բյուրին շատ եմ սիրում, չեմ ուզում իրան մեղադրողի դերում հանդես գալ, լավ բա դու ո՞վ ես: Նայի, գրանցվել ես 2009թ.-ին, այսինքն` իրականում դու ավելի հին ակումբցի ես, էդ Խաղաղության ավատարը Բյուրի հին մի ուրիշ ավատար ա հիշեցնում: Սենց թավը չի, հիմա եթե վերջում Չուկը բացահայտի էլ հեղինակներին ու մեկը դու լինես, իրականում մենք էլի մնում ենք խավարի մեջ ու չենք իմանում դու հին ակումբցիներից ո՞վ ես:
Հա, ճիշտ ա, ինձ մի մեղադրի, ես լավ աղջիկ եմ :oy (գոնե էս մի մրցույթում)

Իմ նախկին ավատարն էլ դեղին արև էր խաղաղություն քարոզող: Սկզբում մենակ ես չէի, էլի լիքը ակումբցիներ էդ ավատարով էին: Քանի որ էն ժամանակ ակումբում լիքը պառակտումներ կային, կարծեմ Լիլն էր, որ առաջարկեց խաղաղություն քարոզել, բարիշել: Ու լիքը մարդկանցով էդ ավատարը դրեցինք: Բայց դա շատ ուժեղ բացասական վերաբերմունքի արժանացավ, մեզ անվանեցին փիսեր: Հետո մյուսներն իրենց ավատարները փոխեցին, իսկ ես մի քանի տարի ալարում էի փոխել: Դրա համար տենց ես հիշում ինձ, Շին :P

Ինչ վերաբերում ա Փիսին, ապա համաձայն եմ հետդ, որ ինքը ինքը չի, բայց մենակ մի դեպքում. եթե չորրորդն իսկապես ինքն ա գրել: Ու եթե չորրորդն իսկապես ինքն ա գրել, ապա զարմանալի չի, թե ինչու էդպես արձագանքեց երկրորդի ու հինգերորդի հասցեին քլունգիս. էդ թեման չորրորդում լավ շոշափվում ա:

Peace
15.03.2012, 02:42
Փիս, միանում եմ Շինոյին: Ուրեմն քո մասին նայի ինչ ա հնարավոր.
1. Չորրորդը դու չես գրել, այլ գրել ես երկրորդը կամ հինգերորդը
2. Չորրորդը դու ես գրել
Էս դեպքում ակումբից դառնացած մեկն ես, որը երկրորդ մականունով ա գրանցվել ու Չուկից հմտորեն թաքնվել ա էսքան տարի:
Իսկ ուրիշ ուրիշ բան հնարավոր չի՞: :))

StrangeLittleGirl
15.03.2012, 02:44
Իսկ ուրիշ ուրիշ բան հնարավոր չի՞: :))
Երրորդ տարբերակն էլ` մրցույթին չես մասնակցել, բայց էդ ռեալ չեմ համարում, որովհետև հենց սկզբից միամտաբար, թե միտումնավոր խոստովանեցիր :)

Շինարար
15.03.2012, 02:48
Երրորդ տարբերակն էլ` մրցույթին չես մասնակցել, բայց էդ ռեալ չեմ համարում, որովհետև հենց սկզբից միամտաբար, թե միտումնավոր խոստովանեցիր :)Սենց ասեմ, եթե նույնիսկ մրցույթին չի էլ մասնակցել, ինքը էլի ուրիշ որևէ մեկն ա, իսկ եթե առաջինի հեղինակն ա ինքը, ուրեմն ինքը նույնիսկ Չուկն ա::8 Էս ինչ վատ հետախույզ կլինեի ես:D

Chuk
15.03.2012, 12:42
Մոդերատորական. վերջին 5 գրառումները ջնջվել են՝ քննարկման պայմաններին հակասելու, թեմայից շեղված լինելու պատճառով:

Peace
15.03.2012, 15:52
Երրորդ տարբերակն էլ` մրցույթին չես մասնակցել, բայց էդ ռեալ չեմ համարում, որովհետև հենց սկզբից միամտաբար, թե միտումնավոր խոստովանեցիր :)

Իսկ ուրիշ ավելի ուրիշ տարբերակ… :)

Սենց ասեմ, եթե նույնիսկ մրցույթին չի էլ մասնակցել, ինքը էլի ուրիշ որևէ մեկն ա, իսկ եթե առաջինի հեղինակն ա ինքը, ուրեմն ինքը նույնիսկ Չուկն ա: Էս ինչ վատ հետախույզ կլինեի ես
Լավ, ես մոտավորապես հասկացա դու ինչու ես գազրություններ դավում իմ դեմ: Միտքս փոխեցի երկրորդի հեղինակը Ժունդային չի, դու ես, ու արդեն պատկերացնելով, որ ես հաղթող գործ եմ ուղարկել սկսել ես նախանձել: Չուկին էլ հատուկ խառնեցիր, որովհետև ինքն է վերջնական տվյալներ հայտնողը, իրենից էլ էդ ձևով ես մուռդ հանում: Շինարար, ինչ ուզում ես արա, ես արժանի եմ հաղթանակի, հաղթելու եմ ու լավ եմ անելու:

Varzor
15.03.2012, 16:41
Շնորհակալություն մասնակիցներին և կազմակերպիչներին:
Չնայած նրան, որ մասնակից ստեղծագործությունները քիչ էին, այնուամենայնիվ ֆորմատային գործերն էլ ավելի քիչ էին:
1-ին, 3-րդ և 4-րդ տարբերակների օգտին եմ քվեարկել` զուտ ֆորմատային լինելու համար:
Մյուս երկուսը, թող ինձ հազար անգամ ներող լինեն հեղինակները, իրոք որ զգացվում էր դրանցում սրտանց ու անկեղծ լինելու մղումը, բայց և այնպես, ԻՀԿ, առավել սազական էին ոչ թե այս կարգի մրցույթի, այլ ավելի շուտ հիշեցնում էին ակումբի օրագրերում հանդիպած գրառումները:

Ընտրածս 3 ստեղծագործություններում, չգիտես ինչու գերիշխում է ակումբի ապագայի հանդեպ հոռետեսական վերաբերմունքը:
1. վերացնում է ինտերնետն ընդհանրապես ու դա հերիք չի, դեռ ակումբի պատճառով ընտանիք է քանդվում :)): Մոտավորապես կասկածում եմ ով գրած կլինի` Հռիփսիկ, բայց ոչ տատին ;)
Այս գործը լավ չես հասկանա, եթե ակումբացի չլինես:
2. MWMS-ի ոգով է գրված` եսակենտրոն ակումբի շրջակայքում :))
3. վերածում է ակումբը թանգարանային նմուշի, Ամենատորն էլ սարքում են գրադարանավար (բարեկիրք արտաքինով ակնոցավոր պապիկը, ով ակնոցն ուղում էր միջնամատով :)) )
Այս գորքը նույնպես լավ չես հասկանա, եթե ակումբացի չլինես:
4. Հերիք չի ակումբացիներին դարձնում են մարդասպանության դրդած անձանց, ձեռի հետ էլ Ամենատորին ցնորացնում են ու գլուխն ուտում (տեսնես էս ում գաղտնի երազանքներն են :think): Ու ակումբն էլ ջնջում են: Մենակ ակումբացիների կապերի վրա չեն կաողանում, բանավանդ գարեջրվողների :hands
Այս գործն ըստ իս, չնայած իր սարսափելի պահերին (մահեր, գժված Ամենատոր և այլն), այնուամենայնիվ բավականին ոճային էր ու այն կարելի է հասկանալ առանց ակումբացի լինելու:
Ըստ ինձ` Գալաթեայի գործն է:
5. Իմ կարծիքով Laro-ն է գրել :esim

Malxas
15.03.2012, 16:47
Քվեարկել եմ 317 - ի օգտին: Մյուս տարբերակներն ինձ դուր չեկան:

Շինարար
15.03.2012, 17:04
Միտքս փոխեցի երկրորդի հեղինակը Ժունդային չի, դու ես: Փիս, լաաավ էլի:D Նենց բան ես գրել, որ ասեմ հա, աչքիս էս մարդը սկի ակումբի հետ կապ չունի:)) Ախր, ես երբ եմ նոր պարբերություն թողնում, էսքան հետևողականորեն վերջակետ ու ստորակետ դնում:))

Շինարար
15.03.2012, 17:07
Բայց հաճելի ա, որ ինձ էլ, որ երբեք ոչ մի մրցույթի ակումբում չի մասնակցել, բացի չտոգձեկագդայից, թեկուզ ձևական կասկածում են:D

ivy
15.03.2012, 20:36
Երրորդ տարբերակն էլ` մրցույթին չես մասնակցել, բայց էդ ռեալ չեմ համարում, որովհետև հենց սկզբից միամտաբար, թե միտումնավոր խոստովանեցիր :)

Իսկ ես ռեալ եմ համարում, «խոստովանությունն» էլ կարող է հատուկ հնարք լինել :)

Բայց նաև ռեալ եմ համարում էն, որ ցանկացած տարբերակ գրելու համար հեչ պարտադիր չէր «հին գել» լինել: Մի քանի ամիս որ ակումբին հետևես, ամեն ինչից էլ լավ պատկերացում կունենաս ;)

StrangeLittleGirl
15.03.2012, 21:23
Լավ, ես մոտավորապես հասկացա դու ինչու ես գազրություններ դավում իմ դեմ: Միտքս փոխեցի երկրորդի հեղինակը Ժունդային չի, դու ես, ու արդեն պատկերացնելով, որ ես հաղթող գործ եմ ուղարկել սկսել ես նախանձել: Չուկին էլ հատուկ խառնեցիր, որովհետև ինքն է վերջնական տվյալներ հայտնողը, իրենից էլ էդ ձևով ես մուռդ հանում: Շինարար, ինչ ուզում ես արա, ես արժանի եմ հաղթանակի, հաղթելու եմ ու լավ եմ անելու:
Արխային, առաջինն ու երրորդը դու չես գրել :P

Peace
15.03.2012, 21:40
Ժողովուրդ, էլի եմ ասում, ԷսԷլՋի-յի ու Այվիի գրածներին չհավատաք: :)

Շինարար
15.03.2012, 21:58
Ժողովուրդ, էլի եմ ասում, ԷսԷլՋի-յի ու Այվիի գրածներին չհավատաք: :)Փաստորեն, իմ ասածներին պետք ա հավատալ, այնուամենայնիվ ես ճիշտ ուղու վրա եմ:)

Peace
15.03.2012, 22:42
այնուամենայնիվ ես ճիշտ ուղու վրա եմ :)
Իհարկե ոչ: :D

Chuk
15.03.2012, 23:03
Ուզում եք ակումբը տեսնել հեռու ապագայից՝ փոշոտված գրքերի էջերու՞մ,

թե՞

Ուզում եք ապրել ակումբում կամ ակումբի կողքին,

թե՞

Ուզում եք տեղափոխվել ապագա ու ակումբին նայել հին թանգարանի սրահներից մեկում,

թե՞

Ուզում եք ակումբը տեսնել փակված, ինձ էլ անհետ կորած, բայց ակումցբիներին նորից իրար հետ,

իսկ գուցե ուղղակի

Ուզում եք ակումբին նայել որպես հյուր ու շրջել նրա հետ, այդպես էլ չմիանալով:


Մնացել է ընդամենը մեկ օր՝ Ձեր ընտրությունը կատարելու համար:

[you], գուցե դու կարծում ես, որ քո քվեն անկարևոր է:
[you], գուցե կարծում ես, որ չարժի ստեղծագործությունները կարդալ:

Դու սխալվում ես, իմ սիրելի [you], ստեղծագործությունները ԼԱՎՆ են, իսկ քո՛ ձայնը՝ վճռորոշ:

Skeptic
15.03.2012, 23:12
Արտ ջան, շոյված եմ, բայց կարդացել եմ: :)) (մի քիչ ձև տամ)


451 «Երկրորդ համաշխարհայինից հետո» (սիրում եմ դիստոպիա) ու «317»:

Ժունդիայի
15.03.2012, 23:24
****

Դավիթ
15.03.2012, 23:29
...

Ժունդիայի
15.03.2012, 23:33
Փաստորեն էս գրառման տեսակը նորամուծություն ա, երբ Արտակը ինչ-որ բան է գրում ամեն մեկս մեր մականունն ենք տեսնում… Ես էլ զարմացա, ընչի հենց կոնկրետ Ժունդիային... ՃՃՃՃՃ

Դավիթ
15.03.2012, 23:39
Ներող, կարծես` հեթանոս թվաց::)

StrangeLittleGirl
16.03.2012, 02:49
Ուսումնասիրելով Փիսի համեստ ակումբական ժառանգությունը` եկա այն եզրակացության, որ չորրորդը հաստատ ինքն է գրել: Բայց դա իրեն չի ազատում երկրորդ նիկ ունենալու հավանականությունից:

Դավիթ
16.03.2012, 03:05
...

Սելավի
16.03.2012, 07:33
Կարդացի բոլոր ստեղծագործությունները, և հիացած եմ: Անկեղծ ինձ հիացմունք պատճառեց ստեղծագործություններում տեղ գտած մտքի թռիչքները: Սակայն ուզում եմ գնահատել մարդկանց սրտի անկեղծությունը:

Peace
16.03.2012, 10:22
Ուսումնասիրելով Փիսի համեստ ակումբական ժառանգությունը` եկա այն եզրակացության, որ չորրորդը հաստատ ինքն է գրել: Բայց դա իրեն չի ազատում երկրորդ նիկ ունենալու հավանականությունից:
Ախր դա հասկանալու համար, մենակ էս թեմայում կատարած իմ գրառումները հերիք էին: Ես հենց սկզբից էլ չորրորդի գովազդով էի զբաղված: Չէի՞ք նկատել: Ես հաղթելու եմ:
Ինչ վերաբերվում է երկրորդ նիկին, Փիսը չորրորդություն է սիրում, չորսը ունեմ:

Peace
16.03.2012, 10:32
Մի բան էլ ասեմ, չորրորդի մեջ Չուկը կորած չի, այն ինչ գրաված է բոլորը նրա հիշողություններն են, իսկ բանաստեղծի մահը փոխաբերական իմաստով է գրված: Ակումբցիների քննադատության ձևը նրան սպանել էր, բայց ոչ որպես մարդ, այլ բանաստեղծ:

Varzor
16.03.2012, 11:14
Արտ ջան, շոյված եմ, բայց կարդացել եմ: :)) (մի քիչ ձև տամ)
451 «Երկրորդ համաշխարհայինից հետո» (սիրում եմ դիստոպիա) ու «317»:
Դու էլ ֆոկուսի տակ ընկար? :))
Հա, առաջին ստեղծագործությունը Բրեդբերիյի "451 աստիճան ըստ Ֆարենհայթի" ստեղծագործության ոգով է գրված, ուղղակի հակադարձված է: Ոնց որ դրա պրիկվելը լինի :))

Varzor
16.03.2012, 11:15
... իսկ բանաստեղծի մահը փոխաբերական իմաստով է գրված: Ակումբցիների քննադատության ձևը նրան սպանել էր, բայց ոչ որպես մարդ, այլ բանաստեղծ:
Սա մեսիջ է մրցույթի մասնակիցներին? :))
Կարողա ընենց անեք, որ էլ մասնակից չլինի?

Peace
16.03.2012, 11:30
Վարզոր, չորրորդի հեղինակը դու ե՞ս: Մենակ երկար չգրես, հա կամ չէ: :))

Chuk
16.03.2012, 11:42
Մոդերատորական. հարկ եմ համարում զգուշացնել և հիշեցնել, որ ուղղակի կամ անուղղակի խոստովանելը, որ այս կամ այն ստեղծագործության հեղինակը դու ես, էդ թվում ճիշտ կամ սխալ, կարող է հանգեցնել հաջորդ մրցույթին մասնակցելու իրավունքից զրկումով: Գրածս վերաբերում է ինչպես այս մոդերատորականին հաջորդող, այնպես էլ նախորդող գրառումներին:

StrangeLittleGirl
16.03.2012, 12:12
Փիս ջան, տեսա՞ր, Չուկը էկավ: Մեր գործն ա ասելը, որ չորրորդի հեղինակը դու ես, քո գործն ա ասելը, որ տենց բան չկա :))

Peace
16.03.2012, 12:34
ԷսԷլՋի ջան, ինչ ուզում ես մտածի, բայց այս թեմայում կատարած գրառումներիս մեծ մասը իրականության ձևախեղումներ են: :)

armen9494
16.03.2012, 13:43
4-րդի ձայները ինչ քիչ են :(
Իմ կարծիքով եթե էդ 4-րդի վերջում գրվեր այս նախադասությունը՝
"Ու այդ պահին ներս մտան Չուկն ու Ֆոտոնը, իրենց հաճելի ժպիտներով ու մի երջանկություն, մի քեֆ, մի ուրախություն...", 4-րդը հնարավոր ա նույնիսկ հաղթեր: Հլը բա որ վերջում էլ պարզաբանվեր, որ բանաստեղծը իրականում չի մահացել, ուղղակի անալիզներն են խառնել :D

Chuk
16.03.2012, 17:56
Քվեարկությանը մնացել է 6 ժամից մի քիչ ավելի:

Թվում է, որ արդյունքներն արդեն հայտնի են:

Բայց այդպես չի: Քվեարկության վերջնական արդյունքը կախված է միայն մեկ մարդուց

և այդ մեկ մարդը դու՛ ես, [you]

armen9494
16.03.2012, 18:02
Չուկ էս ինչի՞ ես սենց խառնվել իրար, աչքիս քո գրած տարբերակը առաջին տեղում չի :))

Chuk
16.03.2012, 18:22
Չուկ էս ինչի՞ ես սենց խառնվել իրար, աչքիս քո գրած տարբերակը առաջին տեղում չի :))
Ուղղակի մի քիչ համ ստեղծագործությունների քանակն ա տխրեցրել, համ էլ քվեարկողների քանակը: Համ էլ քննարկման ակտիվությունը: Անկեղծ ասած ակումբին նվիրված ստեղծագործական մրցույթում ավելին էի ակնկալում:

armen9494
16.03.2012, 18:42
Ժողովուրդ ջան իսկականից, հասկացանք, շատերը գրել չեն կարում, բայց քվեարկել էլ չե՞ք կարում :pardon

StrangeLittleGirl
16.03.2012, 20:23
Ուղղակի մի քիչ համ ստեղծագործությունների քանակն ա տխրեցրել, համ էլ քվեարկողների քանակը: Համ էլ քննարկման ակտիվությունը: Անկեղծ ասած ակումբին նվիրված ստեղծագործական մրցույթում ավելին էի ակնկալում:
Ինչի սովորաբար քանի՞ հոգի ա մասնակցում քվեարկությանը: Իմ աչքերով էս անգամ շատ են քվեարկողները (չնայած չեն քննարկում):

Chuk
16.03.2012, 20:30
Ինչի սովորաբար քանի՞ հոգի ա մասնակցում քվեարկությանը: Իմ աչքերով էս անգամ շատ են քվեարկողները (չնայած չեն քննարկում):
Վերջին շրջանի հետ համեմատած շատ ա (40-45 էր), բայց հին շրջանի հետ համեմատած չէ, իսկ ես մեծ հույսեր ունեի: Էլ ոչ էդքան հեռու շրջան. Սարսափի մրցույթում 54: Բայց ստեղ պետք ա հավելել նաև ստեղծագործությունների քանակը:

Գեա
16.03.2012, 20:40
Վերջին շրջանի հետ համեմատած շատ ա (40-45 էր), բայց հին շրջանի հետ համեմատած չէ, իսկ ես մեծ հույսեր ունեի: Էլ ոչ էդքան հեռու շրջան. Սարսափի մրցույթում 54: Բայց ստեղ պետք ա հավելել նաև ստեղծագործությունների քանակը:
դեռ ամեն ինչ կորած չի:). երեք ժամից ավելի ժամանակ կա:

Chuk
16.03.2012, 20:47
դեռ ամեն ինչ կորած չի:). երեք ժամից ավելի ժամանակ կա:
Գիտեմ Գեա ջան, իրականում լավ էլ քանակ ա քվեարկության :))

Ուղղակի սենց պարբերաբար թարմացումներով ուշադրության կենտրոնում ենք պահում թեման, որն էլ իր հերթին նոր քվեներ ու նոր ընթերցողներ ա բերում :)

ivy
16.03.2012, 21:04
Իմ կարծիքով, հեչ վատ արդյունք չի՝ 48 ձայն, սրա ռեկորդը դեռ մենակ Սարսափ-ի մրցույթն ա անցել:
Մի երկու ձայն էլ կարող ա ավելանա, ու կդառնա 50:
Ոչ Գեան ա դեռ քվեարկել, ոչ Կակտուսոլը:

Chuk
16.03.2012, 21:06
Իմ կարծիքով, հեչ վատ արդյունք չի՝ 48 ձայն, սրա ռեկորդը դեռ մենակ Սարսափ-ի մրցույթն ա անցել:
Մի երկու ձայն էլ կարող ա ավելանա, ու կդառնա 50:
Ոչ Գեան ա դեռ քվեարկել, ոչ Կակտուսոլը:

Յա՜, բա շուտ ասա :))


Քվեարկությանը մնացել է 3 ժամից էլ քիչ:

Թվում է, որ արդյունքներն արդեն հայտնի են:

Բայց այդպես չի: Քվեարկության վերջնական արդյունքը կախված է միայն մեկ մարդուց

և այդ մեկ մարդը դու՛ ես, Գեա

Chuk
16.03.2012, 21:09
CactuSoul

Ես չեմ հասկանում: Մի՞թե դու համակերպվելու ես, որ հաղթողը որոշվի առանց քո գործուն մասնակցության:

Չէ՞ որ դու հավանել էիր մրցույթը:

Ուրեմն մի՛ ափսոսա քո ձայնը:

Ուրեմն մի՛ զլացիր քվեարկել:

Քվեարկության արդյունքը նաև քեզնի՛ց է կախված

ivy
16.03.2012, 21:10
Գեա՜, քեզ կանչում են, արի՜ :clap

ivy
16.03.2012, 21:21
Էս երրորդ տարբերակի քվեների քանակը ինչ սազում ա վերնագրին, էլ դրա օգտին չքվեարկեք, թող սենց սիրուն մնա :))
Համ էլ թող առաջինը հաղթի, ակտի՜վ եղեք :goblin
Հռիփ-սիկ-տա՜տ, Հռիփ-սիկ-տա՜տ :clap

Ժունդիայի
16.03.2012, 21:21
ԿՌԻ

Չուկը չի հասկանում: Մի՞թե դու համակերպվելու ես, որ հաղթողը որոշվի առանց քո գործուն մասնակցության:

Չէ՞ որ դու հավանել էիր մրցույթը:

Ուրեմն մի՛ ափսոսա քո ձայնը:

Ուրեմն մի՛ զլացիր քվեարկել:

Քվեարկության արդյունքը նաև քեզնի՛ց է կախված

StrangeLittleGirl
16.03.2012, 21:29
Էս երրորդ տարբերակի քվեների քանակը ինչ սազում ա վերնագրին, էլ դրա օգտին չքվեարկեք, թող սենց սիրուն մնա :))
Համ էլ թող առաջինը հաղթի, ակտի՜վ եղեք :goblin
Հռիփ-սիկ-տա՜տ, Հռիփ-սիկ-տա՜տ :clap
Իյաաա, չէէէէէ, երրորդն ա հաղթելու :P ես տենց եմ ուզում

ivy
16.03.2012, 21:48
Ուռա՜, 49, Արփինեն էլ քվեարկե՜ց :yahoo

Գեա
16.03.2012, 21:49
Հե՜յ, ակումբցիք,- կանչեց Չուկը,
- Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ թեմա մտեք
Թեմայում եք, մի զլացեք ու կարդացեք
Հըն, կարդացի՞ք,մի հապաղեք
Մկնիկ վերցրեք ու քվեարկեք:
Ես Ձեզ գիտեմ վերջում կասեք
Թե մրցույթը գող-գող եկավ,
գող-գող գնաց:

ՀԳԲան չմնաց, ուզում եմ իմանալ, թե չորրորդի հեղինակն ով է...

ivy
16.03.2012, 21:50
Գեա ջան, բա դու ինչի՞ չես քվեարկում :8
Չորրորդի հեղինակը Փիսն ա :)

Գեա
16.03.2012, 21:53
Գեա ջան, բա դու ինչի՞ չես քվեարկում :8
Չորրորդի հեղինակը Փիսն ա :)
ասում են քանի դեռ մարդու մեղքը դատարանով հաստատված չէ, չի կարելի մեղադրել
արխային, հաշվեք քվեարկել եմ, ասում եք 49, չէ, 50 է :))

Շինարար
16.03.2012, 21:53
Իյաաա, չէէէէէ, երրորդն ա հաղթելու :P ես տենց եմ ուզումԱռաջինը, դու էլ գիտես, ավելի լավն ա, ուղղակի երրորդ տարբերակում զգացմունքների հետ ավելի լավ ա աշխատած, զուտ ակումբի շրջանակներում ավելի հաղթող ա, սրտի լարերին ավելի ա կպնում, իմ գուցե սխալ կարծիքով:

ivy
16.03.2012, 21:55
ասում են քանի դեռ մարդու մեղքը դատարանով հաստատված չէ, չի կարելի մեղադրել
արխային, հաշվեք քվեարկել եմ, ասում եք 49, չէ, 50 է :))

Այ որ հիմա քվեարկես, պատմության մեջ կմնաս որպես հիսուներորդ, իսկ հետո կարող ա մի անկապ թիվ լինես :))
Համ էլ քվեարկի, տեսնենք, հետաքրքիր ա :)

ivy
16.03.2012, 21:59
Առաջինը, դու էլ գիտես, ավելի լավն ա

Էլի որ ավելի լավն ա, ուղղակի Բյուրը առաջինի հեղինակի հետ թարսված ա, ինադ ա ընկել:beee

Շինարար
16.03.2012, 22:01
Էլի որ ավելի լավն ա, ուղղակի Բյուրը առաջինի հեղինակի հետ թարսված ա, ինադ ա ընկել:beeeԵրրորդի հեղինակը դու ես, Այվի, ոնց հասկացա:))

Գեա
16.03.2012, 22:03
Այ որ հիմա քվեարկես, պատմության մեջ կմնաս որպես հիսուներորդ, իսկ հետո կարող ա մի անկապ թիվ լինես :))
Համ էլ քվեարկի, տեսնենք, հետաքրքիր ա :)
իմ ձայնը բան չի փոխելու , արդեն մնացածը իրենց ծանր խոսքն ասել են, ես կսպասեմ, որ վերջում հանգիստ խղճով իմ դուր եկած ստեղծագործության օգտին քվեարկեմ:

E-la Via
16.03.2012, 22:03
ասում են քանի դեռ մարդու մեղքը դատարանով հաստատված չէ, չի կարելի մեղադրել
արխային, հաշվեք քվեարկել եմ, ասում եք 49, չէ, 50 է :))

Գեա ջան, կարողա էս քո չքվեարկելուն լուրջ պատճառ կա???

Ժունդիայի
16.03.2012, 22:03
Երանի նախագահական ընտրությունների ժամանակ էլ սենց ծանրութեթև անի ու խստապահանջ լինի ժողովուրդը:

հ.գ. Բայց Չուկի՝ ակումբցու կոնկրետ անունով հայտարարության էս նոր մեթոդը ահավոր ազդեցիկ ա: :D

Peace
16.03.2012, 22:04
Իյաաա, չէէէէէ, երրորդն ա հաղթելու :P ես տենց եմ ուզում
Չորրորդն է հաղթելու: Ու հինգը:
Ժողովուրդ Գալաթեան ո՞ւր է: :o Մենակ թե չասեք… :( Ամպն էլ է եկել, հիմա կքվեարկի ու կգրի էլ: Այնպես չէ՞, Ամպ: :)

ivy
16.03.2012, 22:09
Երրորդի հեղինակը դու ես, Այվի, ոնց հասկացա:))

Մերսի :D

Գեա
16.03.2012, 22:10
Գեա ջան, կարողա էս քո չքվեարկելուն լուրջ պատճառ կա???
ես կասեի շատ լուրջ...:))

Arpine
16.03.2012, 22:13
317-ի հեղինակին սիրում եմ :love

+1:love

և «Երկրորդ համաշխարհայինից հետո»





Հ.Գ. Նոր լոգոն ինչ լավնա:love

E-la Via
16.03.2012, 22:14
ես կասեի շատ լուրջ...:))

Ամա՜ն, համայն ակումբո խայտառակ եղանք, լուրջ պատճառ կա ու քո երկվորյակ քույրն այդ մասին չգիտի...
Էս ի՞նչ էրգիր է, էս ի՞նչ բարքեր են:

Գեա
16.03.2012, 22:19
Ամա՜ն, համայն ակումբո խայտառակ եղանք, լուրջ պատճառ կա ու քո երկվորյակ քույրն այդ մասին չգիտի...
Էս ի՞նչ էրգիր է, էս ի՞նչ բարքեր են:
դե ասեցի , արդեն, ես շատ լուրջ պատճառ ունեմ , ձայնս հեշտ չեմ տալու աճուրդի եմ դնում, ով շատ կտա , իրեն էլ կտամ, նախընտրական գլխավոր փորձ եմ անում , տեսնեմ մոտս ոնց ա ստացվում...

armen9494
16.03.2012, 22:23
Բայց ինչ հավես ա քվեարկության էս վերջին ժամերը, նամանավանդ որ արդեն գիտես, թե որ տարբերակն ա հաղթելու :))

Գեա
16.03.2012, 22:30
Բայց ինչ հավես ա քվեարկության էս վերջին ժամերը, նամանավանդ որ արդեն գիտես, թե որ տարբերակն ա հաղթելու :))
ոչ մի բան էլ պարզ չի, վերջում միանգամից մի տաս հոգով կմտնենք ու այ էն ժամանակ էլ ամեն ինչ պարզ կդառնա...

E-la Via
16.03.2012, 22:44
դե ասեցի , արդեն, ես շատ լուրջ պատճառ ունեմ , ձայնս հեշտ չեմ տալու աճուրդի եմ դնում, ով շատ կտա , իրեն էլ կտամ, նախընտրական գլխավոր փորձ եմ անում , տեսնեմ մոտս ոնց ա ստացվում...

Գեա ջան, ես այլ լուրջ պատճառների մասին եմ խոսում: Ասում եմ կարողա՞…

ivy
16.03.2012, 22:45
Աաաա, ես հասկացա՜, Գեան ա Հաղթողը :yahoo

Ամպ
16.03.2012, 22:55
Ես էլ կարդացի, կքվեարկեմ առաջին ու երրորդ տարբերակների օգտին: Երկու տարբերակներն էլ շատ լավն են, բայց ինձ համար առաջին տեղում «317»-ն է:

Առաջին տարբերակը կարդալու ամբողջ ընթացքում ժպտում էի, տեղ-տեղ էլ հավեսով ծիծաղել եմ: Ճիշտն ասած՝ Հռիփսիկ տատի կերպարում ես էլ էի Dayana-յին տեսնում: Dayana-յի օրագրում իր տատի մասին պատմող մի գրառում կա, ու հենց էս պատմվածքը սկսեցի կարդալ, էդ գրառումը հիշեցի: Իսկ նկարի մեկնաբանությունն էլ լրիվ ամրապնդեց պատկերացումներս:
Պատմվածքը հետաքրքիր էր, գրագետ ու հմուտ շարադրանքով: Ապրի հեղինակը: Ինձ թվում է՝ impression-ն է գրել: Բացի էն, որ պատմվածքի ոճը իմփրեշընական էր, կետադրական մի նշան կա, որ կասկածներս ամրապնդեց:

2. Ու ես - Ինձ համար սա պատմվածք չէր Ակումբի մասին: Ակումբն այստեղ անձնավորված էր: Կարդալիս մի տեսակ տխրեցի էլ հեղինակի համար:
Զգացվում էր, որ շարադրված է զգացմունքների ներքին մղումով, անկեղծ պոռթկումով, բայց հեղինակին ուզում եմ ասել՝ ցավոք, միշտ չի, որ մեր ներքին հույզերն ու զգացմունքերը հետաքրքրում են ընթերցողին:
Հեղինակին չեմ կարող գուշակել ու չեմ էլ փորձի, որովհետև ոճը լրիվ անծանոթ էր:

3.317 - էս տարբերակն ինձ համար ամենա-ամենա էր: Լա՜վն էր շատ, ջերմ, փափուկ ու շատ հետաքրքիր: Սիրում եմ, էլի, սենց պատմվածքներ, որ ընթերցողին երկու ձեռքով բռնում ու իրենց մեջ են քաշում:

4. Բանաստեղծն Ակումբում - կարդալիս մոտս հակասական զգացմունքներ առաջացան: Վերջաբանը համ ջերմ էր, համ տխուր: Մտածում եմ, որ «317»-ի ու 4-րդի հեղինակը նույն մարդն է:

Նկատեցի, որ թեմայում 2-րդ ու 5-րդ տարբերակները հաճախ են իրար կողքի դնում: Ես չէի համեմատի. չնայած երկուսն էլ բովանդակության, գրագետ շարադրանքի առումով զիջում են մյուս տարբերակներին, երկուսն էլ օրագրային գրառում են հիշեցնում ու մրցունակ չեն, բայց տարբեր են:
Ենթադրում եմ, որ 5-րդի հեղինակը Smokie-ն է:

Երբ մրցութային թեման հայտարարվեց, մտածեցի, որ կարելի է շատ սիրուն հեքիաթ գրել Ակումբի մասին, որտեղ վիրտուալի մասին ոչ մի հիշեցնող բան չի լինի: Ակումբը կլինի անտառային մի տնակ, իսկ ակումբցիները՝ բնակիչները, ովքեր հաճախակի հյուրեր են ունենում: Տնակում էլ կողք կողքի ապրում են կակտուսը, ոզնին, մկնիկը, ով բաղեղաձև պոչիկ ունի, ոչխարիկը, ում բոլորը գովաբանում են, ինչից էլ նա ամոթխած կարմրում է, ու շատ այլ բնակիչներ, ովքեր խնամում են տնակը, կառուցում նորանոր սենյակներ, սենյակներում կանոններ հաստատում ու ղեկավարներ կարգում: Նրանք էլ հետևում են սենյակների մաքրությանը ու կանոնները խախտողներին պատժում՝ նկուղ ուղարկելով:)):
Սենյակները կունենան իրենց անունները՝ երաժշտության, քաղաքականության, որի դռան տակից միշտ աղմուկ-աղաղակի, տուրուդմբոցի ձայներ են լսվում, կինոյի, որի ղեկավարներից մեկը հաճախ քթի տակ երգում էր Փինք Ֆլոյդի Մեծ հույսեր երգը: Մի օր էլ տնակաբնակները գրականության սրահից թըխկ-շըխկոցի ձայներ են լսում, գնում, տեսնում են մի տղա, մեխն ու մուրճը ձեռքին, շինարարություն է անում: Նրան էլ էդ սենյակի ղեկավար են նշանակում: Ու էդպես շարունակ. կնկարագրվեր բժշկության բաժինը՝ իր խոշոր աչքերով, գանգուրներով, տարօրինակ ու չարաճճի աղջնակով, ստեղծարար աստվածուհով ու ժամանակ առ ժամանակ կախարդանքով հայտնվող ու անհետացող սնկով, կրոնի սենյակը՝ իր ղեկավարով, ում մասին պատմում էին, որ մի գիշեր լուսինը ծոր է տվել ու տղայի կերպարանքով մի կաթիլ կաթեցրել տնակի երդիկից ներս:
Ու ամենակարևորը՝ տնակի բոլոր բնակիչները՝ ով մի մեծ գերան, ով մի կտոր ցախ, ամեն օր ավելացնում է վառվող կրակին՝ ներսում ջերմությունն ուլույսը պահպանելու համար:

Բայց էս ամեն ինչը սիրուն ու հետաքրքիր հեքիաթ դարձնելու համար պատկերավոր շարադրանք ու կենդանի երկխոսություններ էին պետք:

Մի տարբերակ էլ էի մտածել, թե ինչպես հազարամյակ անց երկրագունդը բնակեցրած ռոբոտները, մարդկության պատմությունը վերծանելու համար, վիրտուալ աշխարհում պեղումներ են սկսում ու հայտնաբերում են Ակումբ հնագիտական շերտը:
Ի տարբերություն իմ մտածած էս տարբերակի՝ մրցույթի առաջին ու երրորդ տարբերակները ահագին լավատեսական էին:

Լավն էին, ժողովուրդ ջան, ապրեք: Հոգուս պարտքը կատարեմ՝ քվեարկեմ :):

Peace
16.03.2012, 22:55
Գեա, բայց դու ինչ հաբերություն ունես, ոնց այդքան դիմացար ու ոչինչ չգրեցիր…

Ամպ
16.03.2012, 22:58
Ամպն էլ է եկել, հիմա կքվեարկի ու կգրի էլ: Այնպես չէ՞, Ամպ: :)

Անպայման, Peace ջան, ես Ակումբի էս մրցույթները շատ եմ սիրում:):

Խմբ. որպես երրորդի ու չորրորդի հեղինակ Այվիին եմ կասկածում: Հը՞ Այվի :)):

armen9494
16.03.2012, 22:58
ոչ մի բան էլ պարզ չի, վերջում միանգամից մի տաս հոգով կմտնենք ու այ էն ժամանակ էլ ամեն ինչ պարզ կդառնա...

երազելը վատ չէ :sulel

Նարե91
16.03.2012, 22:59
Վա՜յ, ո՜նց չեմ սիրում էս սպասողական վիճակները:(

Գեա
16.03.2012, 23:03
Գեա ջան, ես այլ լուրջ պատճառների մասին եմ խոսում: Ասում եմ կարողա՞…

Աաաա, ես հասկացա՜, Գեան ա Հաղթողը :yahoo
բայց ինչ հավես են քվեարկության էս վերջին ժամերը, երբ մարդիկ սկսում են ջոկել թե ինչն ինչոց ա :))

armen9494
16.03.2012, 23:09
Վա՜յ, ո՜նց չեմ սիրում էս սպասողական վիճակները:(

Նարե ջան պարապ նստելու տեղը սեղանը քցի :))

Ժունդիայի
16.03.2012, 23:10
Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ՝ 5-րդ տարբերակը Եկվորն է:

Դավիթ
16.03.2012, 23:14
Մենք գարնանային ժամն ենք առաջ տվել, ես էլ սպասում եմ, թե երբ է լինելու::)

ivy
16.03.2012, 23:16
որպես երրորդի ու չորրորդի հեղինակ Այվիին եմ կասկածում: Հը՞ Այվի :)):

Նոր ասեցիր, որ երրորդը Իմփրեշնն ա գրել :esim
Բայց մենք արդեն պարզեցինք, որ էդ Գեան ա :)

Գեա
16.03.2012, 23:19
Նոր ասեցիր, որ երրորդը Իմփրեշնն ա գրել :esim
Բայց մենք արդեն պարզեցինք, որ էդ Գեան ա :)
Ինչքան գիտեմ Չուկը բացահայտումները արգելել էր,անկախ նրանից ճիշտ են թե սխալ:
ՀԳ Գեան ամեն դեպքում է հաղթել...

ivy
16.03.2012, 23:21
Վայ, նոր հասկացա՝ Ամպը Իմփրեշնին առաջին տարբերակն էր վերագրում, ոչ թե երրորդ:
Գեա ջան, դե դու ոչինչ մի ասա, որ ինքնաբացահայտում չհամարվի ;)

Գեա
16.03.2012, 23:23
Վայ, նոր հասկացա՝ Ամպը Իմփրեշնին առաջին տարբերակն էր վերագրում, ոչ թե երրորդ:
Գեա ջան, դե դու ոչինչ մի ասա, որ ինքնաբացահայտում չհամարվի ;)
ինքնաբացահայտումի նախածանցը դուրս չեկավ, իմ հետ կապ չուներ:)

CactuSoul
16.03.2012, 23:50
Էհ, մինչև ես կատարեմ ինքս ինձ տված՝ ստեղծագործությունները ևս մեկ անգամ կարդալու խոստումը, քվեարկության ժամանակը կվերջանա: Ուրեմն քվեարկում եմ «317»-ի օգտին:) Իսկ առաջինի հեղինակը թող իմանա, որ եթե ձայնս միայն մեկ տարբերակի տալու սկզբունքս չլիներ, իր ստեղծագործությունն էլ էր ստանալու քվես:)


Հ.Գ.
Chuk, շնորհակալություն հատուկ ուշադրության համար:oy:))

armen9494
17.03.2012, 00:00
4 րոպե մնաց քվեարկելու, ու՞մ ես սպասում :o

Գեա
17.03.2012, 00:02
4 րոպե մնաց քվեարկելու, ու՞մ ես սպասում :o
Արմեն ջան եթե իմ հետ ես, ես արդեն ինքնաբացահայտվել եմ:))

armen9494
17.03.2012, 00:03
Արմեն ջան եթե իմ հետ ես, ես արդեն ինքնաբացահայտվել եմ:))

Չէ, էսի Չուկի էն գրառումներից էր :D

Գեա
17.03.2012, 00:03
Չէ, էսի Չուկի էն գրառումներից էր :D
իմն էլ:ok

Chuk
17.03.2012, 00:05
Այսպիսով ավարտվեց ակումբի հերթական մրցույթը: Նույնիսկ չգիտեմ, թե թվով որերորդը:

Այս մրցույթին մասնակցել են հինգ ստեղծագործություններ և... առաջ ընկնեմ... հինգ հեղինակներ: Այո՛, չնայած երկու ստեղծագործությամբ հանդես գալու հնարավորությանը, ոչ մեկը մեկից ավելի տարբերակ չէր գրել: Եթե անկեղծ լինեմ, ապա ավելի շատ տարբերակներ էի սպասում, որովհետև թվում է, թե ակումբում անսպառ նյութ կա գրական ստեղծագործությունների համար: Բայց գուցե նաև պարտավորեցնող էր, չգիտեմ, կամ այլ պատճառով, բայց տարբերակները այդքան էլ շատ չէին:

Սիրով ներկայացնում եմ ստեղծագործությունները (ըստ տեղադրման հերթականության), կից նշելով հեղինակին, ինչպես նաև ստացած քվեների քանակը (հիշեցնեմ, որ հեղինակի ձայնը հանվում է սեփական ստեղծագործությունից):



Տարբերակ

Ստեղծագործության վերնագիր

Հեղինակ

Ստացած քվեներ



1

Երկրորդ համաշխարհայինից հետո
StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)
31


2

Ու ես
Ժունդիայի (http://www.akumb.am/member.php/21508-%D4%BA%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB)
1


3

317
ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)
40



4

Բանաստեղծն ակումբում

Chuk (http://www.akumb.am/member.php/1-Chuk)
13


5

Երբ, որ թեմայի ներքեւում տեսնում եք հյուր բառը, չի բացառվում, որ ես եմ
KarineIonesyan (http://KarineIonesyan)
2






Սիրով շնորհավորում եմ Այվիին՝ առաջին տեղը գրավելու կապակցությամբ: Իսկապես շատ լավ ստեղծագործություն էր, հաղթանակի արժանի: Պետք է խոստովանեմ, որ կարդալուց անգամ հուզվել էի: Միանգամից տեղեկացնեմ, որ ivy-ն առաջին մարդն է, ում մականվան տակ հայտնվում է «Ակումբի գրող» դեռևս պայմանական անվանումով մրցանակակրի լոգոն՝ փետուրի և թանաքի նկար, որը բոլոր ակումբցիներին կհուշի, որ ինքը մրցույթի հաղթող է: Այս մրցանակը հայտնվելու է նաև բոլոր նախորդ մրցույթների հաղթողների մականվան մոտ, ինչպես նաև հաջորդ մրցույթների, բայց քանի որ այն սկսում է կիրառվել այս պահից, դեռևս միայն Այվիի մոտ է:


Շնորհավորում եմ նաև Բյուրին՝ երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Սա էլ էր շատ լավ ստեղծագործություն և իրականում քվեներով այնքան էլ չէր զիջում առաջին տեղը զբաղեցրածին: Ի դեպ ինձ զարմացրեց, որ սյուժետային գծի նման համընկում կա այս երկում գործերի մեջ, նույնիսկ մտածում եմ, որ թաքուն պայմանավորված էր :)) Պատմվածքն իրոք լավն էր, համով էր, զվարճալի ու տրամադրություն բարձրացնող էր:


Ներողություն եմ խնդրում Ռաֆից (Ժունդիայի), ով խաբվելով [ you ] թեգին անհարմար զգալով արագ գրել ու ուղարկել էր իր տարբերակը: Ի դեպ չնայած քվեներին ու արագ գրված լինելուն այն լավն էր ու սրտանց, ուղղակի նաև իմ կարծիքով թերևս ոչ պատմվածքների մրցույթի համար, այն քիչ այլ ոճ էր, բայց ինչպես քեզ նամակում գրել էի՝ ես չեմ գրաքննում, գոնե այդ աստիճանի: Շնորհակալություն քեզ այդ տարբերակի համար:

Շնորհակալ եմ նաև Կարինեից, ում տարբերակը նորից, իմ կարծիքով, մի քիչ տարբերվում էր այս մրցույթի ֆորմատից, բայց որը շատ հետաքրքիր էր: Անձամբ ինձ շատ հետաքրքրիր էր ծանոթանալ ակումբի հյուրի տեսակետին, ով երկար տարիներ չի գրանցվել ու չի էլ պատրաստվում, բայց միշտ կարդում է: Ափսոս, որ շարքդ լրիվ չէիր ավարտել, բայց ես հուսով եմ կավարտես, ու այլ թեմայում կներկայացնես մեզ, Կարինե ջան :) Նորից շնորհակալություն:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թե՛ ուղարկված տարբերակների, թե՛ քվեարկելու, թե՛ քննարկման համար:


Չգիտեմ ձեր համար ոնց, բայց իմ դուրն եկավ մրցույթը :)

armen9494
17.03.2012, 00:10
Այս անգամ ուզում եմ կարճ գրել՝
ԱՊՐԵՔ
:hands

Chuk
17.03.2012, 00:13
Հա, ի դեպ, ձևեր էի թափում, քվեարկությունը լավ էլ ակտիվ էր :)) Անգամ «Սարսափ» մրցույթում քվեների թիվը ընդամենը մեկով ա ավելի եղել:

ivy
17.03.2012, 00:14
Չուկն էլ էր մասնակցել :))
Ասեցի հո, որ Փիսի խոստովոնությունը, որ ինքը կա մրցույթում, խաղ էր :))

Rammstein
17.03.2012, 00:14
Նենց եմ ափսոսում, որ ժամանակս չհերիքեց, որ կարդամ ու քվեարկեմ: Քիչ առաջ` ժամը 23:59, ինձնից գոհ մտա, որ վերջապես կարդամ, էն էլ տեսա` 5 րոպե ա մնացել հարցումի փակմանը, հավեսս կորավ :this: Բայց հետո կկարդամ:

Ակումբի գրողին շնորհավորում եմ հաղթանակի համար: :)

Chuk
17.03.2012, 00:15
Չուկն էլ էր մասնակցել :))
Ասեցի հո, որ Փիսի խոստովոնությունը, որ ինքը կա մրցույթում, խաղ էր :))
Լավ հիշեցրիր :)

Նաև հատուկ շնորհակալություն Peace-ին՝ քննարկումն աշխույժ ու հետաքրքիր պահելու համար :))

Արևհատիկ
17.03.2012, 00:17
Շնորհավորում եմ Այվի :clap


ՀԳ. Ապրեք բոլորդ :kiss

Ձայնալար
17.03.2012, 00:17
Ակումբի գրող, բայց մի տեսակ կոպիտ ա հնչում :D

Շնորհավորում եմ :Ճ

Chuk
17.03.2012, 00:18
Ակումբի գրող, բայց մի տեսակ կոպիտ ա հնչում :D
Էդ հետո կքննարկենք, արագ արեցի, առաջին տերմինը, որ մտքովս անցավ, դրեցի: Ուղղակի ուզում էի վեցամյակին ու մրցույթի ավարտին հասցնեմ :oy

armen9494
17.03.2012, 00:19
Ա դե ո՞նց կարամ է կարճ ասեմ :D
Այվի ջան ապրես, շնորհավորում եմ, առաջինը՝ հաղթելու, երկրորդն էլ էդ սիրուն շքանշանի առիթով, բարով վայելես, միշտ լավ առիթներով ստանաս :))
Բյուր քոնն էլ իրոք շատ լավն էր, իրոք տես ինչ հաճելի է ունենալ մեկ հրաշալի պատմվածք, որով կարելի է հիացնել բոլորին ;)
Դե Արտակինը իրոք որ շատ լավն էր, կարծում եմ ամեն թեման փակելուց իր աչքի առաջը նման տեսարան է գալիս, որից էլ ծնվել էր էս գլուխգործոցը. դե ասեցի՝ վերջում որ քեզ հետ բերեիր, դու էլ կհաղթեիր :)) բայց դե սարերում էլ լավ ա :think
Կարինե ջան կներես, որ այդքան էլ չհավանեցի, ուղղակի իրոք միայն զգացմունքներ էին:oy
Ժունդիայի ջան քո մոտ էլ էր զգացվում, շըփ-թըփ գրած էր:oy
Այս մրցույթը սրանով եմ սիրում, որ չգիտես հեղինակների անունները ու ասում ես սրտիդ ուզածը, առանց ամաչելու ու մտածելու, որ կնեղացնես:

Բոլորդ էլ ապրեք, շատ հաճելի էր, Արտակ ջան սպասում ենք հաջորդ մրցույթին՝ իր շքանշանով :yahoo

Ամպ
17.03.2012, 00:20
Ինչ էլ մի գուշակ եմ :D:

Շնորհավորում եմ, Այվի ջան, մտքիդ թանաքը միշտ սենց թանձր լինի :):

Ժլատս մրցույթից մրցույթ է ակումբցիներին վարկանիշ տալիս, ու քանի որ հաղթողը հիմնականում դու ես լինում, հիմա չեմ կարողանում վարկանիշեմ:(:

Ժունդիայի
17.03.2012, 00:21
Թող արդարացում չթվա էս գրառումս, բայց ասեմ, որ միշտ խուսափել եմ մասնակցելու ստեղծագործական նախագծերին, որովհետև որքան էլ գրել եմ Ակումբում, նպատակս չի եղել հայտնվել մրցակցային դաշտում: Ինքս շատ լավ գիտեմ, թե իմ բոլոր օրագրային գրառումներում, որքան տառասխալներ ու որքան ոճական բազում սխալներ կան: Նպատակս միշտ եղել է ո´չ թե կոկիկ շարադրանք ներկայացնել ակումբցիներին, այլ միայն իմ զգացողություններ, հույզերը՝ շատ անգամ անձնական բնույթի: Կրկնում եմ, կոկիկ չի եղել շարադրանքի առումով, բայց այսքան ժամանակ դրանցում ոչ մեկի գրական ճաշակը նվստացնելու փորձ չի արվել:

Բացի դրանից, երևի իմ այսքան ժամանակվա գրառումենրիս մեջ շատերը նկատած կլինեն, որքան չեմ սիրում քննադատությունները: Կապ չունի՝ արդյո՞ք դրանցում կան կոպիտ երանգներ՝ ներառված ժպտացող սմայլիներով, թե մեղմ շտկումներ: Իսկ ինչու՞ որոշեցի այս անգամ մասնակցել, դա կապված էր հայտարարության նոր մեթոդի հետ, երբ Արտակը մասնակիցներին ստեղծագործել ներգրավելու համար կոնկրետ ակումբցու անունով, շեշտերով համեմված տեքստ էր տեղադրում: Ես էլ՝ միամիտս, ենթագիտակցաբար կամ չգիտեմինչաբար էդ ալիքի տակ ընկա ու կուլ տվեցի այդ «խայծը», ու գրեթե ժամեր էին մնացել հայտ ներկայացնելու համար, աշխատավայրումս «ստեղծագործեցի»: Սակայն ուզում եմ հստակեցնել, որ չեմ գրել «էնքան-որ», այլ գրել եմ ինչ զգացել եմ, ու զգում եմ առ այսօր Ակումբի (իսկ ակումբը մենք ենք՝ ես եմ, դու ես) հանդեպ: Ստեղծագործությունս, որը կրեց սովորական օրագրային գրառում անվանումը, փորձել եմ ներկայացնել հնարավորինս պարզ, ու անկեղծ չեմ սպասել, որ այն կարող է հաղթանակի:

Ինչևէ: Շատ չերկարացնեմ: Սրանով ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել, բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին նախագծին, ովքեր քննարկեցին, ովքեր քննադատեցին՝ հատկապես մեղմ երանգներով... Այվի ջան՝ հաղթող ջան, շնորհավոր: Շատ ուրախ եմ, որ հենց սկզբից էլ հավատացի:


Սիրով՝

armen9494
17.03.2012, 00:21
Էդ հետո կքննարկենք, արագ արեցի, առաջին տերմինը, որ մտքովս անցավ, դրեցի: Ուղղակի ուզում էի վեցամյակին ու մրցույթի ավարտին հասցնեմ :oy

իսկ եթե ակումբի ստեղծագործող...:oy

Arpine
17.03.2012, 00:22
317-ի հեղինակին սիրում եմ:love




Ասում էի չէ:love
Շնորհավոր Այվի, արժանի ես:kiss

ivy
17.03.2012, 00:23
Վայ, ինչ հավես մրցույթ էր, ես շատ հավանեցի: :)
Փիս, Չուկ, դուք վերջն եք: :))
Դե Բյուրինը առաջին բառից գիտեի, որ ինքն ա: Ապրես, Բյուր, քո տարբերակը շատ լավն էր: Որ սկզբում կարդացի, նենց էի շփոթվել, որ նույն տիպի սյուժետային գիծն էր անցել երկուսիս մտքով, ու որ քոնը ավելի լավն ա: Հաստատ արժանի էիր հաղթանակի: :)

Պաչիկներ բոլորին, ովքեր քվեարկել են պատմվածքիս օգտին ու էդքան պուպուշ բաներ են ասել: Էլի էր եղել, որ հաղթել էի մրցույթներում, բայց երբեք էսպիսի ռեկորդային թվով չէր եղել: Հետն էլ առանց քննադատությունների... Նենց եմ ուրախացել, քիչ ա մնում որոշեմ գրող դառնալ: :))

Ապրի՜ Չուկը, ապրե՜ն բոլորը:
Ակումբի ծնունդը շնորհավո՜ր:
Դե մատիտները վերցրեք, էկեք: :)

Peace
17.03.2012, 00:30
Փաստորեն առաջին երեք հեղինակներին ստույգ գուշակել է՞ի: :o Վատ չէր…

Շնորհավորում եմ Այվիին էլ, ԷսԷլՋի-ն էլ: Չնայած ես կուզենայի, որ առաջինը հաղթեր, որովհետև առաջինի մեջ գեղարվեստական մասը ավելի շատ էր զարգացած, իսկ երրորդը շատ ավելի վերլուծական հոդվածի էր նման: Չորրորդն էլ եմ հավանել: :)

Թաք մի բան էլ ասեմ ու գնամ, էն խաղը, որ ես խաղացի, հավատալով եմ խաղացել, վայրկյան անգամ չեմ մտածել, որ էդ ստեղծագործություններից որևէ մեկը իմը չի, դրա համար էլ ինձ մոտ հաջողվեց խաղալ: :) See you next time. :)

StrangeLittleGirl
17.03.2012, 00:47
Խիղճն էլ ա լավ բան, տնաշեններ :)) Տուն եմ մտել ու մի քանի էջ գրառում եմ կարդում:

Ռիփ ջան, նախ շնորհավոր, շատ ապրես: Ամենալավ տարբերակը քոնն էր: Ես էլ առաջին նախադասությունից գուշակեցի, նենց որ մենակ դու չես :P Երբ քո օգտին քվեարկեցի, դեռ ինձնից հետ էիր մի քանի ձայնով: Քվեարկելով հանդերձ հասկացա, որ նվազեցնում եմ իմ հաղթանակի հավանականությունը, բայց դե մեկ ա մտածեցի, որ ամենալավը քոնն ա ու քվեարկեցի :P Չնայած պիտի ասեմ, որ չորրորդի օգտին էլ էի ուզում քվեարկել: Չգիտեմ պահի տակ ինչ բզիկ էկավ, մենակ Ռիփի օգտին քվեարկեցի:

Ինչ վերաբերում ա իմ պատմվածքի Հռիփսիկ տատին, որի ով լինելով շատերն են հետաքրքրված, խորհուրդ կտայի կարդալ պատմվածքից առաջ գրված նախադասությունը :)) Էնտեղ ամեն ինչ ասվում ա:

Համ էլ որ ասում էի էս անգամվա շոումենը Փիսն ա... :)) Բայց հլը մի րոպե... Կարո՞ղ ա Չուկն ա Փիսը:

Ի դեպ, ամենամեծ անակնկալը հենց Չուկի մասնակցությունն էր, որովհետև ինձ մոտ անընդհատ տպավորություն էր, որ ակումբից նեղացած մեկն ա գրել: Չուկ, գուցե փորձել ես ակումբից նեղացածի տեսանկյունի՞ց գրել :))

Կարինե ու Ռաֆ ջաներ, դուք էլ ինձ կներեք կոպիտ արտահայտվելու համար :)) Էդ օրը տրամս էն չէր, քննարկման որոշ մասեր էլ ինձ ներվայնացրել էին, դրա համար տենց չոր ու կոպիտ էի: Ձեզ էլ շնորհակալություն մասնակցության համար :)

Էս մրցույթից քննարկումներից ավելի մեծ ստացա, քան հենց գրելու պրոցեսից :)) Լավ ա ֆայմել, ուղարկելուց առաջ կարդացել էի, թե չէ որոշ փաստեր իրար հետ չէին բռնում: :D

Չուկ, հաջորդ մրցույթը ե՞րբ ա:

Դավիթ
17.03.2012, 00:48
Շնորհավորում եմ, Այվի ջան: Շատ լավ էր ստացվել::)

Շնորհակալություն եմ հայտնում նաև մյուս հեղինակներին:

StrangeLittleGirl
17.03.2012, 00:49
Հ.Գ. Ի դեպ, ամենա-ամենասկզբում, երբ ստեղծագործությունները նոր էին տեղադրվել, թաքուն հույսեր էի փայփայում, որ երեք պատմվածքները հավասար ձայներ կհավաքեն, ու Ակումբի ծննդյան առթիվ աննախադեպ արդյունքներ կգրանցվեն: Ափսոս հետո մոռացա դրա մասին: Թե չէ քարոզ կանեի :))

ivy
17.03.2012, 00:50
Էս մրցույթից քննարկումներից ավելի մեծ ստացա, քան հենց գրելու պրոցեսից :))

Բա կարևորն էլ էդ էր, որ դու մեծ ստանաս :))

StrangeLittleGirl
17.03.2012, 00:50
Հ.Հ.Գ. Թեմայի հարցում ես ու Ռիփը պայմանավորված չէինք: :))

StrangeLittleGirl
17.03.2012, 00:52
Բա կարևորն էլ էդ էր, որ դու մեծ ստանաս :))
աաաա, ուզում էի ասել` հաճույք :D

Claudia Mori
17.03.2012, 00:52
Ում ասես կասկածեցիք, վերջն էր:D

Սկսեցինք:

Այվի ջան շնորհավորում եմ հաղթանակդ էլ, տիտղոսդ էլ: Հաճույքով եմ կարդացել պատմվածքդ ու հաճույքով էլ քվեարկել եմ քո օգտին, չնայած արդեն ասել եմ, որ առաջինը ավելի շատ էի հավանել, բայց երկուսդ էլ ուրույն լավն եք:ok


Բյուր ջան կներես որ ճաշակդ վիրավորեցի, բայց միակ պատճառն այն էր, որ ես մրցութային տրամադրությամբ չեմ ուղարկել իմ գրածը, կարող եք ինձ վառել, բայց եթե ապագայում Ակումբի մրցույթի համար ինչ-որ բան էլ ուղարկեմ, մրցույթի համար չեմ ուղարկելու երբեք:)


Հիմա անցնեմ իմ թերություններին: Քանի որ Չուկը հատուկ նշել էր, որ պատմվածքը կարող է գրված լինել նաեւ իրական փաստերի հիման վրա, ընտրեցի այս տարբերակը, բայց մոռացա, որ պետք էր գրել, որ հյուրը իսկական հյուր է:)


Որոշեցի ակումբը ներկայացնել մի մարդու աչքերով, ով մեր շարքերից չէ, բայց ունի կարծիք, որը եւս կարեւոր է, համենայնդեպս ինձ համար: ( Ի դեպ մասնագիտության մեջ ու կյանքում կայացած ու խորը մտածելակերպով մարդ է, ով միշտ մաքսիմալ անկեղծ շարադրում է իր մտքերը: Ես իր հետ բազմիցս զրուցել եմ Ակումբի մասին, ասեցի Ձեր հետ էլ կիսվեմ):


Երկրորդ թերությունս ժամանակի բառիս բուն իմաստով բացակայությունն էր, բայց Ակումբի համար մի բան գրելու մեծ ցանկությունը, քանի որ Ակումբի ծնունդն է: Իրականում այս գործի մեջ պետք է լիներ նաեւ մեկ նախկին ակումբցի, ով էլ ակումբ չի հաճախում, եւ եւս մեկը, ով ուզում է ընդգրկվել մեր շարքերը: Չհասցրեցի՝ անգլիս պարապունքների ականջը կանչի:)

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս տոնը: Ես սիրում եմ մեր տարբեր ամբողջականությունը :flower

StrangeLittleGirl
17.03.2012, 00:59
Իյաաա, Կարինե ջան, մի նեղացի էլի ինձնից ու մյուս մրցույթներին էլ անպայման մասնակցի:

Chuk
17.03.2012, 01:00
Ի դեպ, ամենամեծ անակնկալը հենց Չուկի մասնակցությունն էր, որովհետև ինձ մոտ անընդհատ տպավորություն էր, որ ակումբից նեղացած մեկն ա գրել: Չուկ, գուցե փորձել ես ակումբից նեղացածի տեսանկյունի՞ց գրել :))
Բյուր ջան, օգտվելով առիթից մի քիչ խոսեմ իմ տարբերակի մասին:
Սկսեմ նրանից, որ հենց սկզբից մտադրվել էի մրցույթին մասնակցել, երկու սյուժե ունեի, որոնք ուզում էի պատմվածք սարքել ու երկուսն էլ չհասցրի: Մի օր կփորձեմ ժամանակ գտնել ու անել: Կարծում եմ, հետաքրքիր բաներ կստացվեն:

Արդեն վերջերն էին, ու մի քիչ մանթրաշ էի, որ տարբերակները քիչ են: Էդ պահին դեռ երկուսն էին՝ քոնն ու Այվիինը, երկուսն էլ նույն մոտիվացիայով, բայց լրիվ տարբեր կերպ գրած:

Շատ արագ նոր սյուժե մտածեցի ու շատ արագ գրեցի: Սա չկարծեք թե ասում եմ, արդարացնելու համար, թե ինչի էր անհաջող ստացվել :)) Չէ, տենց բան չկա, որովհետև ես իմ գրածը անհամեստորեն ահագին լավն եմ համարում: Ուղղակի կուզեի հետագայում ավելի մշակել, ավելի ավարտուն տեսքի բերել:

Սյուժեն կառուցելուց իմ առաջ դրել էի խնդիր. ակումբին նայել քննադատական աչքով: Որտև ինչքան էլ սիրեմ ակումբն ու ակումբցիներին, ինչքան էլ իմ գործը (մոդերատորությունը) ինքս լավը համարեմ, մեկ է, շատ բացեր կան: Ու ես ուղղակի ուզում էի էդ բացերից խոսել: Հիշեցի մի պատմություն, մասնակիցներից մեկի հետ կապված, դա վերցրի իբրև մեկնարկային կետ ու դրա վրա սարքեցի պատմությունս: Ես ուզեցի ցույց տալ, որ ակումբը միայն ժպիտ չի, որ պարգևում ա: Որ մեզնից ամեն մեկը կարող ա դիմացինին խոցի: Ու ես ինքս էլ կարող եմ դա անել ու բազմիցս արել եմ: Երևի ինքնարտահայտվելու կարիք էլ ունեի, ու ինքնարտահայտվեցի:

Գրածիս մեջ ոչ մի բառ կեղծ չէր՝ զգացմունքների իմաստով: Բայց իհարկե սա իրական պատմություն չէր, այլ իրական ինչ-որ դրվագի վրա կառուցած պատմություն, սրված գույներով: Մի կարևոր կետ կա. ինչքան էլ սրեմ պատմությունը, ես ակումբի վրայով չեմ կարող անցնել: Իսկ ակումբն իմ համար առաջին հերթին ակումբցիների՝ իրար նկատմամբ ունեցած հարաբերություններն են, ակումբցիների մտերմությունն է, իրար սիրելն ու հարգելն է: Էն «ընտանիքը», որը ձևավորվել է: Սկզբից ես ինձ դաժանորեն սպանել ու վերջացրել էի պատմությունը: Հետո էդ դրվագները հանեցի ու փորձեցի ամեն դեպքում վառ պահել իսկական ակումբը, որը որևէ կերպ ինձնով չի պայմանավորված, այլ ձեզնով՝ ակումբցիներով:

Կներեք երկար խոսելու համար :oy

StrangeLittleGirl
17.03.2012, 01:04
Արտ ջան, էլ մի ինքնաքննադատությամբ զբաղվի: Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի էր, որ էդքան քիչ ձայներ ստացար: Իմ աչքերով քո գործը Ռիփինից մի քիչ էր վատը: Ու ասում եմ` եթե հենց կարդալու պահին քվեարկեի, քո օգտին էլ էի քվեարկելու: Հետո թե քննարկումները վրաս ազդեցին, թե տրամս փոխվեց, չգիտեմ, բայց որոշեցի մենակ մի տարբերակի օգտին քվեարկել:

Claudia Mori
17.03.2012, 01:06
Իյաաա, Կարինե ջան, մի նեղացի էլի ինձնից ու մյուս մրցույթներին էլ անպայման մասնակցի:

Վայ :)) Բյուր ջան միտք էլ չունեի նեղանալու, առավել եւս չմասնակցելու;) Հո առաջին անգամ չեմ մեկնաբանություններ կարդում, մի քիչ էլ արդեն ճանաչում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ մրցույթներին;)

Հ.Գ. Հա մոռացա գրեմ՝ Արտակ բայց դու ինչն ես`
-Բա տեսա՞ր ինձ հետ ինչ արեցին 4 -րդ տարբերակում:
Ես էլ հասա Ցուկենբերգին :beee :))

Chuk
17.03.2012, 01:07
Արտ ջան, էլ մի ինքնաքննադատությամբ զբաղվի: Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի էր, որ էդքան քիչ ձայներ ստացար: Իմ աչքերով քո գործը Ռիփինից մի քիչ էր վատը: Ու ասում եմ` եթե հենց կարդալու պահին քվեարկեի, քո օգտին էլ էի քվեարկելու: Հետո թե քննարկումները վրաս ազդեցին, թե տրամս փոխվեց, չգիտեմ, բայց որոշեցի մենակ մի տարբերակի օգտին քվեարկել:
Բյուր ջան, ինքնաքննադատություն չէր, ուղղակի յուրատիպ ներողություն խնդրել էր էն մարդկանցից, ում վրա ծանր ազդեցություն էր թողել :)

StrangeLittleGirl
17.03.2012, 01:11
Բյուր ջան, ինքնաքննադատություն չէր, ուղղակի յուրատիպ ներողություն խնդրել էր էն մարդկանցից, ում վրա ծանր ազդեցություն էր թողել :)
Պարտադիր չի լավ գործը մենակ դրական ազդեցություն թողնի ;)

StrangeLittleGirl
17.03.2012, 01:15
Վայ :)) Բյուր ջան միտք էլ չունեի նեղանալու, առավել եւս չմասնակցելու;) Հո առաջին անգամ չեմ մեկնաբանություններ կարդում, մի քիչ էլ արդեն ճանաչում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ մրցույթներին;)

Հ.Գ. Հա մոռացա գրեմ՝ Արտակ բայց դու ինչն ես`
-Բա տեսա՞ր ինձ հետ ինչ արեցին 4 -րդ տարբերակում:
Ես էլ հասա Ցուկենբերգին :beee :))
Հաաաա, վերևում գրածդ սխալ էի հասկացել :)) Ինձ թվաց` ասում էիր էլ ոչինչ չես ուղարկելու մրցույթներին: Դե ավելի լավ :) մինչ նոր մրցույթներ:

Շինարար
17.03.2012, 01:44
Բյուր, և այնուամենայնիվ այն պտտվոււմ է:D Կեցցես, իրոք լավագույն տարբերակն էր իմ կարծիքով: Ես սովորաբար, որ իմչքվեարկած տարբերակն ա հաղթում, եթե իրոք գտնում եմ, որ հա, ասում եմ հա… Այվի ջան, շնորհավորում եմ, ես չիմանալով հանդերձ, զգացած կլինես, միշտ սիրում եմ քո գրածները, էս անգամ Բյուրինն ավելի եմ սիրել:) Չուկ, կներես, ես ենթադրում էի, որ քո գրածը առաջին տարբերակն ա, պարզվեց, որ չորրորդն ա, բայց էլի շնորհավորում եմ, քեզ էդքան մի դատապարտիր, մեղադրիր, բանաստեղծը ողջ-առողջ ա;)

Շինարար
17.03.2012, 01:46
Բյուր, բայց սաղ խառնել էիր, ախր ես փնտրել ու գտել էի, որ մողեսից վախեցած աղջիկը Դայանան ա ու նենց էի ուրախացել, որ հենց ինքն ա պատմվածքի հերոսը, խի հետո՞ շփոթացրեցիր:angry

StrangeLittleGirl
17.03.2012, 01:46
Բյուր, և այնուամենայնիվ այն պտտվոււմ է:D Կեցցես, իրոք լավագույն տարբերակն էր իմ կարծիքով: Ես սովորաբար, որ իմչքվեարկած տարբերակն ա հաղթում, եթե իրոք գտնում եմ, որ հա, ասում եմ հա… Այվի ջան, շնորհավորում եմ, ես չիմանալով հանդերձ, զգացած կլինես, միշտ սիրում եմ քո գրածները, էս անգամ Բյուրինն ավելի եմ սիրել:) Փիս, կներես, ես ենթադրում էի, որ քո գրածը առաջին տարբերակն ա, պարզվց, որ չորրորդն ա, բայց էլի շնորհավորում եմ, քեզ էդքան մի դատապարտիր, մեղադրիր, բանաստեղծը ողջ-առողջ ա;)
Լավ պրծանք :)) Մտածում էի` լոռեցու միամտությունդ առաջ ես քաշելու:

StrangeLittleGirl
17.03.2012, 01:48
Բյուր, բայց սաղ խառնել էիր, ախր ես փնտրել ու գտել էի, որ մողեսից վախեցած աղջիկը Դայանան ա ու նենց էի ուրախացել, որ հենց ինքն ա պատմվածքի հերոսը, խի հետո՞ շփոթացրեցիր:angry
Պատմվածքի սկզբում սևով սպիտակի վրա գրված ա, որ բոլոր կերպարները հորինված են: Նկարը Դայանայինն էր, անունը` Ռիփինը, բառապաշարը` տարբեր ակումբցիների հավաքածու էր: Ի՞նչ մեղք ունեմ, որ մարդ ա մի հոգու վրա էիք սևեռվել :))

Շինարար
17.03.2012, 01:55
Պատմվածքի սկզբում սևով սպիտակի վրա գրված ա, որ բոլոր կերպարները հորինված են: Նկարը Դայանայինն էր, անունը` Ռիփինը, բառապաշարը` տարբեր ակումբցիների հավաքածու էր: Ի՞նչ մեղք ունեմ, որ մարդ ա մի հոգու վրա էիք սևեռվել :))Մի խոսքով, կեցցես, բոլորդ էլ կեցցեք: Էս անգամ լոռեցին Ժունդիային ա:D:hands Ամենաշատը էս մրցույթից էդ եմ սիրել, որ ոնց ա իրա անունը տեսել ու վռազ-վռազ, երևի վախեցած դեմքով ու մեղավոր հայացքով, գրել ու տարբերակ ուղարկել:love

Ռուֆուս
17.03.2012, 02:42
Ակումբի գրողն ունեցանք, մնաց ցավը... :scen

Ռի՜փ, շնորհավոր, թե հաղթանակդ, թե նոր տիտղոսդ, թե նոր պատկերակդ :love Հիմա բոլոր ծիծիկավոր ու ոչ ծիծիկավոր անդամները նախանձի նոր առարկա ունեն :)) Մյուս բոլոր մասնակիցներն էլ ապրեն: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս Ակումբի ծննդյանի առթիվ, ապրենք մենք՝ գերագույնը միշտ մեր գլխից անպակաս թող լինի :) Պակլո՛ն :))

Արէա
17.03.2012, 09:11
ivy :love

Խոստովանությունս, ի տարբերություն նախորդ մրցույթի, ուժի մեջ ա :))

Էն ի՜նչ լավն էր, երանի մուլտիպլիկատոր լինեի, ինչ հավես մուլտիկ կստացվեր, էն, պապիկի մասին մուլտիկից, հաստատ ավելի լավը: Մի քանի անգամ էլ եմ կարդալու:

Սիրեցի քեզ, ու քո մուլտիկը :love

armen9494
17.03.2012, 09:42
վայ, հլը Այվիի կարգավիճակի հետ կարդացեք շքանշանը՝
շշմած Ակումբի գրող :))

StrangeLittleGirl
17.03.2012, 12:14
վայ, հլը Այվիի կարգավիճակի հետ կարդացեք շքանշանը՝
շշմած Ակումբի գրող :))
Հա, ես էլ նոր տեսա :D

Lem
17.03.2012, 12:44
Անսպասելիորեն սկսեցի սիրել Ժունդիայիին ու Չուկին: :)) Շնորհակալություն բոլորին: