PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոջալուի կեղծ պատմությունը

Մովսես
27.02.2012, 05:37
Այս մի քանի օրն ադրբեջանցիներն իրենց հիստերիկ ողբերգությունն են ներկայացրել աշխարհին մի կեղծ ու սարքած իրադարձության մասին: Ես զարմանում եմ որ իրենք կարողացել են այս քան փող ու ջանք թափել այդ կեղծարարության մեջ ու դրանով փորձել են ստեղծել իրենց ուզած հակահայկական ճշմարտությունը: Մեր կողմ իրենց նման ակտիվ չի եղել այս հարցում, որն անթույլատրելի է այդ պատճառով, որ շատ հեշտ է ապացուցել իրականում ինչ տեղի ունեցավ խոջալում, օրինակ, ադրբեջանի երկրորդ նախագահն պարզորեն ասել է որ ադրբեջանական կողմն է մեղավոր այդ օրվա մահերի համար:

11 հարց Խոջալուի վերաբերյալ

Ադրբեջանական քարոզչամեքենայի պաշտոնական տարբերակների անհամապատասխանությունները

Եթե Հայկական կողմը պատրաստվում էր ոչնչացնել Խոջալուի բնակչությանը, ինչու՞ էր այդ դեպքում մի քանի օր շարունակ բարձրախոսներով զգուշացնում մարդկանց գալիք հարձակման մասին:
Ինչու՞ Ադրբեջանի իշխանությունները, իմանալով, որ Խոջալուի վրա հարձակվելու են, չզգուշացրեցին բնակչությանը և տարհանեցին միայն ադրբեջանցիներին ու անասուններին, իսկ թուրք մեսխեթցիները հանձնվեցին բախտի քմահաճույքին:
Ինչու՞ էին մարդիկ հեռանում միջանցքով ոչ թե ցերեկը, այլ գիշերը:
Ինչու՞ էին սպանվածների դիակները գտնվում ադրբեջանական դիրքերին այդքան մոտ: Մի վայր, որտեղ հայերի հետքն անգամ չկար:
Արդյոք մեծ ռիսկի չէի՞ն դիմում Խոջալուի բնակչությանը ոչնչացնել ցանկացող հայերը, իմանալով որ այդ ժամանակ Աղդամում տեղակայված էր ադրբեջանական բանակի բավական մեծ խմբավորում (30-35 հազար մարդ): Հետևում Ստեփանակերտն էր, առջևում Աղդամը՝ 35 հազար թշնամիներով:
Ինչու՞ է քաղաքացիական բնակչությունը սպանվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:
Ինչու՞ հայերը միջանց բացեցին փախստականների համար, այնուհետև, օպերացիայի ավարտը և սեփական կյանքերը վտանգի տակ դնելով, գրավված քաղաքը պահելու փոխարեն, հասան նրանց Աղդամի մոտակայքում և գնդակահարեցին ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:
Ինչու՞ էին գերի ընկածները և վերադարձվածները ավելի շատ քան սպանվածները:
Ինչու՞ են ականատեսները և ուղղակի սեփական տեսակետն արտահայտող մարդիկ զոհվում, ընկնում բանտ, կամ արտաքսվում երկրից:
Ինչու՞ են որպես «հայկական վայրագությունները» ցուցադրող փաստագրական նյութեր օգտագործվում Կոսովոյի դեպքերի, երկրաշարժերի զոհերի և այլ վայրերի եւ իրադարձութունների փախստականների լուսանկարներ ու տեսանյութեր:
Ինչու՞ են ադրբեջանական խրոնիկայի կադրերում նույն դիակները ցուցադրվում նորմալ և այլանդակված վիճակում: Ո՞վ է նրանց գանգամաշկել: Ինչու՞ էին դիակները այլանդակվել դեպքերից մի քանի օր անց (մարտի 2-3):
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, երբ ադրբեջանական խրոնիկայի կադրերում ցուցադրվում են մահացածների այլանդակված դիակներ (գանգամաշկում, վերջույթների, փափուկ հյուսվածքների կտրում): Իսկ նույն խրոնիկայի այլ կադրերում հայտնաբերվում են հենց նույն մահացածները սակայն չայլանդակված վիճակում: Պարզ է, որ ադրբեջանցի օպերատորների առաջին և երկրորդ նկարահանման միջև ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը այլանդակել է մահացածների դիակները: Ովքե՞ր և ի՞նչ նպատակով են այլանդակել մարդկանց մարմինները:

աղբյուր՝ http://xocali.net/HA/SCUN.html

Varzor
27.02.2012, 13:49
Այս մի քանի օրն ադրբեջանցիներն իրենց հիստերիկ ողբերգությունն են ներկայացրել աշխարհին մի կեղծ ու սարքած իրադարձության մասին: Ես զարմանում եմ որ իրենք կարողացել են այս քան փող ու ջանք թափել այդ կեղծարարության մեջ ու դրանով փորձել են ստեղծել իրենց ուզած հակահայկական ճշմարտությունը: Մեր կողմ իրենց նման ակտիվ չի եղել այս հարցում, որն անթույլատրելի է այդ պատճառով, որ շատ հեշտ է ապացուցել իրականում ինչ տեղի ունեցավ խոջալում, օրինակ, ադրբեջանի երկրորդ նախագահն պարզորեն ասել է որ ադրբեջանական կողմն է մեղավոր այդ օրվա մահերի համար:

Որովհետև մեր ղեկավարությունը ոնց դեբիլ կար, տենց էլ մնացել են: Էդ ազիկների Խոջալույում արած տականքությունը նկարագրող և փաստող բոլոր նյութերը պիտի վաղուց արդեն ունեցած լինեյին, մի քանի հատ էլ ֆիլ պիտի նկարած լինեյին ու ձրի բաժանեյին բոլոր հեռուստաընկերություններին ու փառատոններին:
Երբ են ես մեր ախմախները հասկանալու, որ ինֆորմացիոն դարում առավել հզոր են ինֆորմացիոն զենքերը

unknown
27.02.2012, 20:47
Լրահոս / 27.02.2012
Խոջալուի դեպքերի համար պատասխանատու է միայն ադրբեջանական կողմը

Արդեն քսան տարի է, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը դաժան ու անզիջում տեղեկատվական պատերազմ է վարում ԼՂՀ-ի և ՀՀ –ի դեմ` օգտագործելով ամեն մի կեղծիք` մասնավորապես Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես ցեղասպանություն:Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը և Խոջալուի դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիրմիր Վարդանովը խոսեցին Խոջալուի դեպքերի մասին:

Պրն Կարապետյանի խոսքով` Ադրբեջանն արդեն հիսուն երկրներում Խոջալուի քսանամյակի կապակցությամբ իրականացնում է քարոզչական աշխատանք` ցուցադրում է ֆիլմեր, ցուցահանդեսներ, հանրահավաքներ, կոնֆերանսներ:

Պրն Վարդանովի խոսքով` Խոջալուն Շուշիից ոչ պակաս կարևոր կետ էր, ավելին` այն եղել է լուրջ կրակակետ և 150 մարդ բավարար էր ազատագրելու Խոջալուն, սակայն այն ժամանակ ԼՂ-ը չուներ այդքան ռեսուրս:

Ականատեսի խոսքով` 1992 թ. փետրվարի 26-ի գիշերը սկսվեց կրակակետը ոչնչացնելու գործողությունը, միևնույն ժամանակ երկու միջանցք թողնելով բնակչության հեռանալու համար, առաջինը` Ասկերանով Աղդամ, երկրորդը` Նախիջևանիկ գյուղով` Աղդամ:

«Մեր խնդիրը Խոջալուն պահելն էր, որ ադրբեջանցիներն առաջ չշարժվեին»,-ասաց Վլադիմիր Վարդանովը:

Սակայն գիշերն ադրբեջանական կողմը նկատել է շարժում: Մտածելով, թե հայկական կողմը պատրաստվում է հարձակվելու, սկսել է փոխհրաձգություն փախստականների վրա, որոնց մեջ եղել են նաև զինվորականներ, ովքեր էլ իրենց հերթին, չհասկանալով ինչ է կատարվում, պատասխան կրակ են արձակել:

Առավոտյան ադրբեջանական կողմը, հասկանալով ինչ է կատարվել, ադրբեջանցիները դիակները տեղափոխել են այնտեղ, որտեղ որոշ ժամանակ առաջ գտնվել է միայն ականատես Վլադիմիր Վարդանովը:

Աղավաղելով դիակները` Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական կողմն է արել այդ վայրագությունները, այն դեպքում, երբ հայերը չէին կարող նման բան անել, քանի որ հայկական դիրքերը եղել են բավականին հեռու կատարված դեպքերից:

Պրն Կարապետյանի խոսքով` ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ 613 հոգի է զոհվել և կորել է 150 հոգի:

Բանախոսի խոսքով` Ադրբեջանը փորձում է սրանով քողարկել Մարաղայի հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունները:

«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարանում դատի տալ ադրբեջանական իշխանություններին բացահայտ կեղծիքի և միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Պատասխանատվության են ենթարկվել նաև Մարաղայի դեպքերի ոճրագործները:

Ինչ վերաբերում է Խոջալուի մասին պատմող ադրբեջանական ֆիլմին, ապա դա ադրբեջանցի զինվորների հայրենասիրությունը չի ավելացրել, ընդհակառակը, հակառակ ազդեցություն է թողել ադրբեջանցի զինվորների վրա, նրանք ավելի շատ են հուսալքվել:

27.02.2012 14:33

աղբյուր www.mardik.am

unknown
27.02.2012, 21:00
Խոջալուի ազատագրման 20-ամյակի առիթով հանդիպում Վիտալի Բալասանյանի հետ, ով 20 տարի առաջ գլխավորում էր Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերը: (http://www.artsakh.tv/am/news/show/3034)

Sagittarius
27.02.2012, 23:19
Իսկ եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունեցած լիներ, ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը:

Zangezur
28.02.2012, 00:38
Էտ դեպքերի հետ կապված բացի թուրքիայից էլի պետություն կա, որ ինչ-որ գնահատական տված լինի՞՞

My World My Space
28.02.2012, 03:57
Էտ դեպքերի հետ կապված բացի թուրքիայից էլի պետություն կա, որ ինչ-որ գնահատական տված լինի՞՞

Պակիստանը, նաև Հայաստանին ճանաչել ա ագրեսոր պետություն ու դիվանագիտական հարաբերություններ չունի մեր հետ

Sent from my HTC Desire using Tapatalk

Մովսես
28.02.2012, 05:32
Պակիստանը, նաև Հայաստանին ճանաչել ա ագրեսոր պետություն ու դիվանագիտական հարաբերություններ չունի մեր հետ

Sent from my HTC Desire using Tapatalk

Պակիստանի ինչն եմ ասել, այդ երկրի հակահայկական քաղաքականությունն անսահման է....

Որովհետև մեր ղեկավարությունը ոնց դեբիլ կար, տենց էլ մնացել են: Էդ ազիկների Խոջալույում արած տականքությունը նկարագրող և փաստող բոլոր նյութերը պիտի վաղուց արդեն ունեցած լինեյին, մի քանի հատ էլ ֆիլ պիտի նկարած լինեյին ու ձրի բաժանեյին բոլոր հեռուստաընկերություններին ու փառատոններին:
Երբ են ես մեր ախմախները հասկանալու, որ ինֆորմացիոն դարում առավել հզոր են ինֆորմացիոն զենքերը

Դե ինչ ասեմ, ադրբեջանցիներն էլ խաբելու մասնագետներ են ու իրենց նավթի փողով այս խոջալուի սուտն աշխարհով մեկ տարածել են:

Varzor
28.02.2012, 10:40
Իսկ եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունեցած լիներ, ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը:
Հումանիզմով աչքի չեմ ընկնում, բայց դե դրական չէր լինի: Ճիշտ է, չէի հուզվի ու լացի, բայց դե չէի էլ խրախուսի: Ուղղակի կընդունեի որպես ազատագրական պայքարի բովում մեր կողմից դրսևորված ծայրահեղ գործողություն:
Ի դեպ Անդրանիկ Օզանյանին էլ էին երկար ժամանակ մեղադրում (որոշ մարդիկ` հիմա էլ), որ Նախիջևանի պատժիչ արշավի ժամանակ խաղաղ բնակչության սպանդ է իրականացրել:

Ու ըստ էության Խոջալուի նունիսկ խաղաղ բնակիչները, ռազմական կանոնների համաձայն, արդեն խաղաղ չեն, քանի որ իրենց բնակավայրից գնդակոծում ու ռմբակոծում էին հայկական քաղաքներն ու գյուղերը: Նրանք ագրեսիայի պասիվ, կամ էլ նույնիսկ ակտիվ մասնակիցներ ու մեղավորներ են:

Իսկ իմ անձնական կարծիքով` խաղաղ թուրք չի լինում, ինչպես չի լինում բուսակեր բորենի, ու ինչքան շատ դրանցիցի ազատվենք, այնքան մեր օգուտն է: Ուղղակի զուտ մարդկային տեսանկյունից մենք չպետք է նմանվենք իրենց` գազանություններ անենք: Պիտի ուղղակի պայմաններ ստեղխենք, որ իրենք իրենց քոչեն ու հեռանան:

Varzor
28.02.2012, 10:41
Պակիստանը, նաև Հայաստանին ճանաչել ա ագրեսոր պետություն ու դիվանագիտական հարաբերություններ չունի մեր հետ

Իմ հիշելով Պակիստանը ՀՀ-ն նույնիսկ չի ճանաչում որպես անկախ պետություն:

Varzor
28.02.2012, 10:43
Դե ինչ ասեմ, ադրբեջանցիներն էլ խաբելու մասնագետներ են ու իրենց նավթի փողով այս խոջալուի սուտն աշխարհով մեկ տարածել են:
Դե ադրբեջանցի թուրքերը իշտ ել խաբեպա են եղել` առանց նավթի փողերի էլ: Սովետական տարիներին յուրացրեցին ու սեփականացրեցին թե հայկական տարածքներն ու մշակույթի տարրերը և թե այլ ազգերի (ուտիներ, լեզգիններ, թալիշներ, պարսիկներ և այլն)

Մովսես
28.02.2012, 18:35

Իրենք այդ ամեն ինչն արել որովհետեվ ադրբեջանցի ազգ գոյություն չունի ու այդ մեթոդներով կարողացել են մի կերպ իրենց համար մի արհեստական ազգ սարքել, բայց իրականում իրենք ուղղակի թուրքախոս պարսիկներ են:

Varzor
28.02.2012, 19:33
Իրենք այդ ամեն ինչն արել որովհետեվ ադրբեջանցի ազգ գոյություն չունի ու այդ մեթոդներով կարողացել են մի կերպ իրենց համար մի արհեստական ազգ սարքել, բայց իրականում իրենք ուղղակի թուրքախոս պարսիկներ են:
???
Տենց ոչ մի տվյալ չկա, որ ադրբեջանցիք թուրքախոս պարսիկներ են:
Ադրբեջաներենը թուրք օղուզների լեզուն է: Իրանի և Ադրբեջանի տարածքում ապրող ազերները իրանական ազգ են, որոնց լեզուն (ազերի) իրենից ներկայացնում է օղուզների լեզվի (մեծամասսամբ) և հին ազերի լեզվի միախառնում: Ազեների մեծ մասն ապրում է Իրանի տարածքում` Հս. Ադրբեջան նահանգում: Ու դրանք իրոք իրանական ցեղերի և թուրք օղուզների խառնուրդ են: Բայց Քուրից վերև իրանական ազգեր համարյա չկան` կամ կովկասյան ցեղեր են (լեզգինների նման) կամ էլ հենց թուրքեր:
Ի դեպ Խոջալույում Ադրբեջանի իշխանությունները արագացված տեմպերով վերաբնակեցնում էին միջինասիական երկրներից վտարված թուրք մեսխեթներին:
Ադրբեջանի տարածքում ապրում են լեզգիններ, թալիշներ (ամենամեծ ազգային փոքրամասնություները Ադրբեջանում): Վերջիններս նույնպես իրանական ազգ են: Երկուսի լեզուներն էլ թուրքերենի հետ ոչ մի կապ չունեն:
Իսկ Ադրբեջանի տարածքի բուն թուրքալեզու և առանց կոնկրետ ազգության ցեղերը ժամանակին անվանվում էին ուղղակի "անդրկովկասյան թաթարներ" կամ "անդրկովկասյան թուրքմեններ": Հայոց պատմության մեջ, առաջին հանրապետության տարիների հետ կապված, կա մի էջ` "Թուրք-թաթարական ապստամբությունը": Թաթարներ ասելով ի նկատի են ունեցել իսլամ դավանող և թուրք-թաթարախոս անդեմ ու անազգ զանգվածը:
համենայնդ դեպս 21թ. Ադրբեջանի հանրաետության ստեղծման ժամանակ ադրբեջանցի կամ ազերի ազգի մասին խոսք անգամն չկար (ոնց նշեցի` "ազերի"-ն դա լեզու է, որով խոսում էին Իրանի հյուսիսային հահանգներում, կրեոլական լեզուների պես մի բան է, բայց ավելի հին): Կային թուրքեր: Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Նարիմանովի պարտիական տոմսի մեջ գրված էր "Нацианальность - тюрк": ժամանակին Բաքվի ՍՄԿԿ թանգարանում այդ պարտիական տոմսը դրված էր որպես ցուցանմուշ (ես չեմ տեսել իմ աչքով, բայց հայրս տեսել է):
Այն տեսակետը, որ ադրբեջանցիք "ազերիներ" են ու թուրքախոս պարսիկներ առավել պաշտպանվում է Իրանի կողմից: Դա բնական է, քանի որ Իրանը պատմականորեն հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամաբ, մանավանդ մինչև Քուր ընկած տարածքների նկատմամաբ:

aragats
28.02.2012, 23:31
Իրենք այդ ամեն ինչն արել որովհետեվ ադրբեջանցի ազգ գոյություն չունի ու այդ մեթոդներով կարողացել են մի կերպ իրենց համար մի արհեստական ազգ սարքել, բայց իրականում իրենք ուղղակի թուրքախոս պարսիկներ են:

Եթե չեմ սխալվում, ադրբեջանցիք պարսիկների հետ կապ չունեն, դրանք թուրքերի նման Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղերից են:

Միջին դարերում թուրքերը ներքեւից եկան, ադրբեջանցիք վերեւից, արմատներով համարյա նույն աղբն են, Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղեր են::think

Մովսես
29.02.2012, 09:16
???
Տենց ոչ մի տվյալ չկա, որ ադրբեջանցիք թուրքախոս պարսիկներ են:
Ադրբեջաներենը թուրք օղուզների լեզուն է: Իրանի և Ադրբեջանի տարածքում ապրող ազերները իրանական ազգ են, որոնց լեզուն (ազերի) իրենից ներկայացնում է օղուզների լեզվի (մեծամասսամբ) և հին ազերի լեզվի միախառնում: Ազեների մեծ մասն ապրում է Իրանի տարածքում` Հս. Ադրբեջան նահանգում: Ու դրանք իրոք իրանական ցեղերի և թուրք օղուզների խառնուրդ են: Բայց Քուրից վերև իրանական ազգեր համարյա չկան` կամ կովկասյան ցեղեր են (լեզգինների նման) կամ էլ հենց թուրքեր:
Ի դեպ Խոջալույում Ադրբեջանի իշխանությունները արագացված տեմպերով վերաբնակեցնում էին միջինասիական երկրներից վտարված թուրք մեսխեթներին:
Ադրբեջանի տարածքում ապրում են լեզգիններ, թալիշներ (ամենամեծ ազգային փոքրամասնություները Ադրբեջանում): Վերջիններս նույնպես իրանական ազգ են: Երկուսի լեզուներն էլ թուրքերենի հետ ոչ մի կապ չունեն:
Իսկ Ադրբեջանի տարածքի բուն թուրքալեզու և առանց կոնկրետ ազգության ցեղերը ժամանակին անվանվում էին ուղղակի "անդրկովկասյան թաթարներ" կամ "անդրկովկասյան թուրքմեններ": Հայոց պատմության մեջ, առաջին հանրապետության տարիների հետ կապված, կա մի էջ` "Թուրք-թաթարական ապստամբությունը": Թաթարներ ասելով ի նկատի են ունեցել իսլամ դավանող և թուրք-թաթարախոս անդեմ ու անազգ զանգվածը:
համենայնդ դեպս 21թ. Ադրբեջանի հանրաետության ստեղծման ժամանակ ադրբեջանցի կամ ազերի ազգի մասին խոսք անգամն չկար (ոնց նշեցի` "ազերի"-ն դա լեզու է, որով խոսում էին Իրանի հյուսիսային հահանգներում, կրեոլական լեզուների պես մի բան է, բայց ավելի հին): Կային թուրքեր: Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Նարիմանովի պարտիական տոմսի մեջ գրված էր "Нацианальность - тюрк": ժամանակին Բաքվի ՍՄԿԿ թանգարանում այդ պարտիական տոմսը դրված էր որպես ցուցանմուշ (ես չեմ տեսել իմ աչքով, բայց հայրս տեսել է):
Այն տեսակետը, որ ադրբեջանցիք "ազերիներ" են ու թուրքախոս պարսիկներ առավել պաշտպանվում է Իրանի կողմից: Դա բնական է, քանի որ Իրանը պատմականորեն հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամաբ, մանավանդ մինչև Քուր ընկած տարածքների նկատմամաբ:

Ես ընդունում եմ որ ադրբեջանցիները թուրքական, ավելի ճիշտ օղուզների, արյուն ունեն ու թուրքական ժառանգություն պարզ է որ կա մի քիչ , բայց եթե դու նայես գենետիկորեն այդ ամեն ինչին, կտեսնես որ այդ իրենց թուրքական ժառանգությունը մեծ դեր չի խաղում իրենց գեների մեջ, ավելի շատ պարսկական ազդեցություն ունեն այդ առումով ու համ էլ պետք է այդ փաստը հաշվի առնենք որ ադրբեջանական մշակույթը (եթե գոյություն ունի) շատ բաներ է վերցրել պարսկական մշակույթից:

Varzor
29.02.2012, 10:24
Եթե չեմ սխալվում, ադրբեջանցիք պարսիկների հետ կապ չունեն, դրանք թուրքերի նման Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղերից են:
Միջին դարերում թուրքերը ներքեւից եկան, ադրբեջանցիք վերեւից, արմատներով համարյա նույն աղբն են, Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղեր են::think
ՄԻ փոքր ճշտում` ոչ թե "ադրբեջանցիք", այլ թուրքական տարբեր ցեղեր` աք քոյունլու, ղարաքոյունլու, օզուզ ու էլի չգիտեմ ինչ զըռթ ու զիբիլ: Սկզբից իրար էլ էին ուտում (հիմա էլ են իրար ուտում, մանավանդ միջինասիական երկրներում), դրա համար էլ ներկայիս "թուրքմենները" ազիկների հետ չունեն` պապական անհաշտ ցեղեր են եղել:

ՈՒ մի հատ էլ մեծ ճշտում` Առաջավոր Ասիան թուրքերի հետ կապ չունի, երևի ի նկատի ունեյիր Միջին Ասիան?

Varzor
29.02.2012, 10:30
Ես ընդունում եմ որ ադրբեջանցիները թուրքական, ավելի ճիշտ օղուզների, արյուն ունեն ու թուրքական ժառանգություն պարզ է որ կա մի քիչ , բայց եթե դու նայես գենետիկորեն այդ ամեն ինչին, կտեսնես որ այդ իրենց թուրքական ժառանգությունը մեծ դեր չի խաղում իրենց գեների մեջ, ավելի շատ պարսկական ազդեցություն ունեն այդ առումով ու համ էլ պետք է այդ փաստը հաշվի առնենք որ ադրբեջանական մշակույթը (եթե գոյություն ունի) շատ բաներ է վերցրել պարսկական մշակույթից:
Գենետիկայի մասին ոչ մի գիտական պաշտոնական ուսումնասիրություն չկա ու հնարավոր չէ ասել, թե գենետիկորեն ավելի շատ ում են նման, բայց դատելով գազանային դրսևորումներից` թուրքական գենը ավելի շատ է:
Մշակութային առումով ոչ թե պարսկական, այլ իրանական մեծ ազդեցություն ունեն, ինչպես նաև շատ մեծ է հայկական ազդեցությունը: Ըստ էության իրենց մշակույթը իրանական ազգերի ու ցեղերի, ինչպես նաև կովկասյան ցեղերի, մասնավորապես աղվանների (ոտիներ, լեզգիներ և այլն) ու հայկական մշակույթների հավաքածուն է, որը համառորեն փորձում են ներկայացնել որպես ադրբեջանական: Իրենց մեծագույն պոետները, գրողները, մշակությաին այլ գործիչները ընդհանրապես թուրքական մասնիկ չունեն, նույնիսկ իրենք իրենց թուրք կամ ազերի չէին համարում:

Խոջալույում ըստ պաշտոնական տվյալների բնակվում էին թուրք մեսխեթները: Քանի որ ադրբեջանցիք իրենց այլ ազգ են համարում, ուստի խոջալույում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիների կողմից թուըրք մեսխեթների ցեղասպանություն:

Moonwalker
29.02.2012, 11:21
Միջին դարերում թուրքերը ներքեւից եկան, ադրբեջանցիք վերեւից, արմատներով համարյա նույն աղբն են, Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղեր են::think

Ես ընդունում եմ որ ադրբեջանցիները թուրքական, ավելի ճիշտ օղուզների, արյուն ունեն ու թուրքական ժառանգություն պարզ է որ կա մի քիչ , բայց եթե դու նայես գենետիկորեն այդ ամեն ինչին, կտեսնես որ այդ իրենց թուրքական ժառանգությունը մեծ դեր չի խաղում իրենց գեների մեջ, ավելի շատ պարսկական ազդեցություն ունեն այդ առումով ու համ էլ պետք է այդ փաստը հաշվի առնենք որ ադրբեջանական մշակույթը (եթե գոյություն ունի) շատ բաներ է վերցրել պարսկական մշակույթից:

:blin Լավ ա, որ մեր ամբիոնի վարիչը Ակումբում գրանցված չի:ճճ

Թուրքական էթնոգենեզը (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1067085) տենց էլ պարզ բան չի: