PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի



Array
24.02.2007, 23:04
Ինչ եք կարծում ԱՄՆ-ն կսկսի՞ նոր պատերազմ ընդդեմ Իրանի և արդյո՞ք նա հիմա պատրաստ է այդ պատերազմին:Ի՞նչ օգուտներ կարող է բերել այդ պատերազմը(կամ գուցե և հաղթանակը) Բուշի վարչակազմին ընտրություններում:Ի՞նչ վնասներ կարող ենք կրել մենք այդ պատերազմից,իսկ Ադրբեջանցիները:

TigranM
25.02.2007, 22:37
Իմ կարծիքով հիմա ԱՄՆ նենց մի շիլայա եփել Իրաքում, որ մոտակա 5-10 տարում դժվար թե իվիճակի լինի սկսել նոր պատերազմ:
Ճիշտն ասած ինձ ընդանհրապես չի հետաքրքրում, թե ինչ կտա այդ պատերազմը ԱՄՆ վարչակարգին,ինչ վնասներ կկրեն նրանք և այլն…ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ մեր երկիրը կհայտնվի ծանր կացության մեջ:Մեր շահերից ընդանհրապես չի բխում, որ այս տարածաշրջանը հայտնվի անկայուն վիճակում, իսկ այդպիսի պատերազմի դեպքում տևական ճգնաժամից խուսափել չի լինի:Հնարավոր է, որ այդ պատերազմի խառնաշփոթ իրավիճակում մեր «սիրելի» հարևանները փորձեն իրենց խնդիրները լուծել ռազմական ճանապարհով:
Եվ բացի այդ մեր համագործակցությունը Իրանի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և դրանք իմ կարծիքով փոխշահավետ են,համենայն դեպս էներգետիկ համագործակցության ոլորտում մենք շատ մեծ կորուստներ կկրենք:Որ տեսանկյունից էլ որ դիտարկենք այդ հակամարտությունը ոչ մի կերպ մեր շահերից չի բխում:Էլ չեմ ասում այդպիսի պատերազմից սպասվող էկոլոգիասկան վնասների մասին:
Ցավալին այն է որ մենք այնքան քաղաքական կշիռ չունենք, որ որէ կերպ ազդենք այդ հարցի վրա:Ամեն դեպքում հաստատ ոչ մի բան չենք շահի այդ պատերազմից:Եթե վերհիշենք մեր պատմության էջերը ապա կհամոզվենք, որ ամեն անգամ երբ որ այս տարածաշրջանում պատերազմում էին հզոր տերություները ձեռքի հետ մեր երկիրն էր ավերվում:Ինչպես ասում են անտառը կտրում են, տաշեղները թռնում:Մենք որ այդ պատերազմում լինելու ենք տաշեղի դերում:Ամեն դեպքում չեմ հիշում մի դեպք երբ ԱՄՆ վարած պատերազմներից որևէ մեկում տարածաշրջանի երկրները տուժած չլինեն:

Աբելյան
26.02.2007, 16:44
Աստված չանի սկսեն...

Array
26.02.2007, 18:01
Որ ասեմ`ես էլ հեչ չեմ հավատում,որ կարող ա մոտակա ժամանակներում պատերազմ սկսվի:Իրանը Իրաք չի ու Ամերիկան էտ լավ հասկանում ա:Բացի դրանից դա շատ մեծ գումարների հետ ա կապված,և ինձ չի թվում,թե Ամերիկան սկսի այնպիսի պատերազմ,որից իր հաղթական ելքը մեղմ ասած շատ կասկածելի է:Ընենց որ մոտակա տարիներին կարծում եմ`պատերազմ չի սպասվում,ինչքան էլ Ադրբեջանցիները ուզեն

Tumbler
27.02.2007, 22:53
Եթե սկսեն, ուրեմն վերջ. Դուք գոնե պատկերացնում եք, թե ետ ինչա լինելու. Դժվարա չէ՞. Իրանը հո իրանց համար Իրաք չի. Իրանը աշխարհի մուսուլմանական երկրորդ կենտրոննա. Ընենց կհավաքվեն մի բռի պես Ամերիկա ասածից մի չոր տեղել չի մնա. Համել ասեմ, որ ես դեռ շուտ եի կասկածում, որ Ամերիկային Իրաքը չի հետաքրքրում. Դա ընդամենը նաֆթ է ու ամենակարեվորը Իրանի վրա հարձակվելու հարմար բազա.
Վախենալին այն է,որ Բուշի վարկանիշը ահագին ընկավ Իրաքի պատերազմը սկսելու պատճառով, եվ այն վերկանգնելու համար նա հնարավոր է (իրա էշ խելքից) մի նոր պատերազմ սկսի. Ի դեպ իրա էշություննեռից պատմեմ. Չնայած թեմայից շեղվում եմ, բայց…
Անգլիա այցելության ժամանակ նա թագուհուն տեսնելով Ելիզավետա երկրորդ ասելա Ելիզավետա տասնմեկերորդ. Դե հռոմեականով թվերովա գրած եղել.