PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 43



VisTolog
19.02.2012, 17:12
Բարև ձեզ::)
Ես մի սովորական, շարքային ակումբցի եմ: Բավականին հագիստ ու զգուշավոր մարդ եմ: Երբեմն ինձ բնութագրում են որպես անմիջական և շփվող, երբեմն, որպես պարփակված անձնավորություն: Սիրում եմ զույգերով գեղասահք, ավազի արվեստ և մածուն: Առավելապես վերջերս ինձ սկսել է դուր գալ պուճուրիկ երեխեքի հետ մուլտեր նայելը:
Ինձ համար հաճելի է շփվել հետաքրքիր և տարբերվող մարդկանց հետ: Ընդհանուր առմամբ մարդկանց մեջ գնահատում եմ օբյեկտիվությունը: Իմ մեջ չեմ սիրում այն, որ երբեմն նախընտրում եմ ընդհանրապես չփորձել, քան ձախողվել: Փորձում եմ զերծ մնալ ծայրահեղություններից: Վախենում եմ չհասկանալ, որ չեմ հասկանում:
Շատ կուզեի տեսնել այն, ինչ մնացել է հին հռոմեական և հունական ճարտարապետությունից, որոնք հիմնականում իմ սիրելի պատմական ֆիլմերում եմ տեսել:
Եվ վերջում, չեմ ընդունում ճակատագիր ասվածը, և մարդկանց, որոնք իրենց ձախորդությունները վերագրում են դրան կամ առաջնորդվում դրանով:
Դե, ո՞վ եմ ես:

Հ.Գ. Խնդրում եմ այն տարածված մի քանի հարցից չսկսել՝ ավելի հետաքրքիր կլինի:

Valentina
19.02.2012, 17:20
Թազա դիմակ կա հա? :)) շատ լավա
Բարև Դիմակ :hi
Կասես ինչ ա իրենից ներկայացնում լռության ձայնը?

armen9494
19.02.2012, 20:34
Դիմո մածունի պահը իզուր ես գրել, միանգամից բացահայտվեցիր:D
Լավ, ես քեզ շուտով կխոստովանեցնեմ :))

Հարց N1. Բանակում ծառայե՞լ ես :)

Դիմակ
19.02.2012, 23:26
Թազա դիմակ կա հա? :)) շատ լավա
Բարև Դիմակ :hi
Բարև:)

Կասես ինչ ա իրենից ներկայացնում լռության ձայնը?

Լավ հարց է:), գրեթե նույնը, եթե հարցնեիք, թե ի՞նչ կա դատարկության մեջ:
Նախ պետք է հասկանալ թե ո՞րն է լռությունը, այն իրականում գոյություն ո՞ւնի: Եթե մենք չենք լսում, դա բոլորովին էլ չի նշանակում թե ոչ մի ձայն չկա: Ինչպես գիտենք, գոյություն ունեն ուլտրաձայներ, որոնք մարդիկ լսելու ունակություն չունեն: Ուստի լռությունը հարաբերական է: Իսկ լռության ձայնը այն է, ինչ լսում ենք առհասարակ:


Դիմո մածունի պահը իզուր ես գրել, միանգամից բացահայտվեցիր:D

Ինչո՞ւ :unsure
Ես ու մածունը անբաժանելի ենք:D:


Հարց N1. Բանակում ծառայե՞լ ես :)

Ոչ, բայց առանձնապես ցանկություն էլ չունեմ:(

VisTolog
19.02.2012, 23:45
Դիմակ, եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր քո մեջ:

Դիմակ
20.02.2012, 19:09
Դիմակ, եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր քո մեջ:

Կուզեի ավելի ակտիվ լինել, շատ ավելի լավ կլիներ:

Բայց ոնցվոր էսօր դուք էլ եք պասիվ :))

Valentina
20.02.2012, 19:32
:hi
Փիլիսոփայությանը ինչպես ես վերաբերվում, ինքդ փիլիսոփայել սիրում ես?

Դիմակ
20.02.2012, 19:42
:hi
Փիլիսոփայությանը ինչպես ես վերաբերվում, ինքդ փիլիսոփայել սիրում ես?

Փիլիսոփայություն շատ եմ սիրում, իսկ փիլիսոփայել չէ, հուսով եմ լռության հարցը չփիլիսոփայեցի:D

Valentina
20.02.2012, 19:45
Ինչպիսի երաժշտություն ես նախընտրու՞մ:

Moonwalker
20.02.2012, 19:51
Փիլիսոփայություն շատ եմ սիրում, իսկ փիլիսոփայել չէ, հուսով եմ լռության հարցը չփիլիսոփայեցի:D

Բա ո՞նց ես վերաբերվում հինհնդկական ուղղադավան փիլիսոփայության սանքյա դպրոցի` իրարից անկախ երկու սկզբների՝ փուրուշայի ու փրաքրիթի մասին դուալիստական ուսմունքին: :unsure

Դիմակ
20.02.2012, 20:08
Ինչպիսի երաժշտություն ես նախընտրու՞մ:

Տարբեր, դասականից մինչև ռոք, բայց ոչ մետալ:
իսկ դո՞ւ…Ճ

Դիմակ
20.02.2012, 20:13
Բա ո՞նց ես վերաբերվում հինհնդկական ուղղադավան փիլիսոփայության սանքյա դպրոցի` իրարից անկախ երկու սկզբների՝ փուրուշայի ու փրաքրիթի մասին դուալիստական ուսմունքին: :unsure

Ճիշտն ասեմ, նշածդ ուղղություններից տեղյակ չեմ, և ընդհանրապես կրոնով այնքան էլ հետաքրքրված չեմ, ի տարբերություն քեզ:))

Դատարկություն
20.02.2012, 20:19
Ինչկա՞ իմ մեջ :))
Հա, մեկ էլ քանի դեռ կարում ես հին դիմակների վարկանիշները կարդա :))

Դիմակ
20.02.2012, 20:28
Ինչկա՞ իմ մեջ :))

Հա, մեկ էլ քանի դեռ կարում ես հին դիմակների վարկանիշները կարդա :))
սա՞:D

Սա հիշատակ բոլոր ապագա սերունդների համար, այստեղ եղել է դատարկությունը և զզվել է դիմակից, դատարկություն


Դատարկության թե? դատարկության:D

armen9494
20.02.2012, 20:56
Դիմակ բա որ չես ծառայել, խի՞ ես գրել, որ մածուն ես սիրում :D
սաղ խառնեցիր իրար, ես էլ ինձանից հպարտ գուշակությունների էի անում:D

Դատարկություն
20.02.2012, 21:28
Դատարկության թե? դատարկության:D
Դու հարցիս պատասխանի :sad տարբերություն չկա
Հա, քո համար եմ թողել, որ կարդաս հիանաս :)) բայց որ մի քիչ շուխուր անեմ, քեզ (ստեղ կասկածելի ա, թե <դու> նույնիսկ ով ես:)))՝ իմ տված վարկանիշներն առանց իմ թույլտվության հրապարակելը՝ անօրինական, հակականոնադրական գործ ա :nono

Valentina
20.02.2012, 21:34
Դիմակ մածունը քամած ես սիրում թե՞ առանց:

Rammstein
20.02.2012, 22:21
Հա, քո համար եմ թողել, որ կարդաս հիանաս :)) բայց որ մի քիչ շուխուր անեմ, քեզ (ստեղ կասկածելի ա, թե <դու> նույնիսկ ով ես:)))՝ իմ տված վարկանիշներն առանց իմ թույլտվության հրապարակելը՝ անօրինական, հակականոնադրական գործ ա :nono

Կոնկրետ Դիմակի դեպքում` ոչ: Դիմակին տրված վարկանիշը չի կարող անձնական համարվել, քանի որ դիմակը անձնական պրոֆիլ չի, ցանկացած ակումբցի կարող ա դիմակ լինել ու տեսնել տրված վարկանիշները:
Ինչեւէ, թեմայից չշեղվենք: :)

VisTolog
20.02.2012, 22:38
Դիմ, կոլա թե՞ ֆանտա:

Valentina
20.02.2012, 22:40
Դիմ, կոլա թե՞ ֆանտա:

Ոչ մեկը :D

Արևհատիկ
20.02.2012, 22:41
Դիմա'կ, Ռեա՞լ, թե՞ Բարսելոնա :))

Դիմակ
20.02.2012, 22:47
Դիմակ բա որ չես ծառայել, խի՞ ես գրել, որ մածուն ես սիրում :D
սաղ խառնեցիր իրար, ես էլ ինձանից հպարտ գուշակությունների էի անում:D

բայց ծառայելը մածունի հետ ի՞նչ կապ ունի:think
գուշակություններ չէ, բայց հպարտ տրամաբանական եզրահանգումներ կարող ես անել:))


Դիմակ մածունը քամած ես սիրում թե՞ առանց:
Երևի մենակ ակումբում չգիտեին մածունի հակվածությանս մասին, երկուսն էլ բայց քամած ավելի շատ:)


Դու հարցիս պատասխանի :sad տարբերություն չկա

Տարբերություն չկա:think
ինչ մի դժվար հարցեր եք տալիս:D
Չնայած, այս հարցի պատասխանը ինձ շուտվանից էր հետաքրքրում( չնայած չեմ հետաքրքրվել): Բայց ո՞րն է դատարկությունը: Դատարկությունը որպես իդեա, թե՞մատերիա: Այնուամենայնիվ այն ինչ մեզ համար վիզուալ կերպով դատարկ է,իրականում այն դատարկ չէ, այլ մեր ընկալումն է էդպիսին: Քանի որ, մենք չենք կարող տեսնել մանրագույն մասնիկները: Սա որպես մատերիա՝ ըստ իս: Իսկ մյուս դեպքում,ինձ թվումա, առավել ևս: Եվ ընդհանրապես ես ժխտում եմ բացարձակ դատարկությունը, որովհետև, եթե նույնիսկ մի բան դատարկ ենք համարում, իրականում այն դատարկ չէ, քանի որ նրա մեջ է մեծն դատարկությունը:P
Ուզում եմ դու էլ այս հարցին պատասխանես:


Հա, քո համար եմ թողել, որ կարդաս հիանաս:)) բայց որ մի քիչ շուխուր անեմ, քեզ (ստեղ կասկածելի ա, թե <դու> նույնիսկ ով ես:)))՝ իմ տված վարկանիշներն առանց իմ թույլտվության հրապարակելը՝ անօրինական, հակականոնադրական գործ ա :nono



Չէ ես օրինավոր մարդ եմ, օրինակ, միշտ անցումներով եմ անցնում:D

Valentina
20.02.2012, 22:48
Ոբշմ Դիմակ ախպեր ես եկա այն եզրակացության որ դու արական սեռի ներկայացուցիչ ես:
Այդպես է?

Դիմակ
20.02.2012, 22:52
Դիմ, կոլա թե՞ ֆանտա:
Սփրայթ:))


Դիմա'կ, Ռեա՞լ, թե՞ Բարսելոնա :))

Հայաստան:)), Ֆուտբոլից հեռու եմ:

Arpine
20.02.2012, 23:03
Դիմ, ավելի շուտ ե՞րգ, թե՞ երաժշտություն:think

VisTolog
20.02.2012, 23:36
Սփրայթ:))



Հայաստան:)), Ֆուտբոլից հեռու եմ:

Բայց դու սփրայթ պետքա որ չսիրես::think

Մենք իրար հետ տաշիրում սփրայթ պատվիրել ե՞նք:

Դատարկություն
20.02.2012, 23:42
Դիմակ, դու կրթությամբ ծրագրավորող ես?:))
(ինձ մեծն ասելու համար շնորհակալ եմ:)) հարցին էլ չեմ պատասխանի, դիմակը դու ես:P)

Դիմակ
21.02.2012, 14:02
Ոբշմ Դիմակ ախպեր ես եկա այն եզրակացության որ դու արական սեռի ներկայացուցիչ ես:
Այդպես է?
Իսկ ինչի՞ց եկար այդ եզրակացության:think


Դիմ, ավելի շուտ ե՞րգ, թե՞ երաժշտություն:think
եսիմ…Ճ
երկուսն էլ բայց ավելի շուտ երգ:


Բայց դու սփրայթ պետքա որ չսիրես::think

Մենք իրար հետ տաշիրում սփրայթ պատվիրել ե՞նք:
սիրում եմ:P
Ո՞ր տաշիրում: Տաշիր պիցցայո՞ւմ, Տաշիր քաղաքո՞ւմ թե՞...:think


Դիմակ, դու կրթությամբ ծրագրավորող ես?:))
Ոչ, ասեմ ավելին, հեռու եմ:))

(ինձ մեծն ասելու համար շնորհակալ եմ:)) հարցին էլ չեմ պատասխանի, դիմակը դու ես:P)

Խնդրեմ:D հույսով մնանք որ մի օր կպատասխանես:))

VisTolog
21.02.2012, 14:15
Ո՞ր տաշիրում: Տաշիր պիցցայո՞ւմ, Տաշիր քաղաքո՞ւմ թե՞...:think



Տաշիր պիցցայում::sad

Դիմակ
21.02.2012, 14:31
Տաշիր պիցցայում::sad

Տաշիր պիցցայում մենք սփրայթ չենք պատվիրել:

Valentina
21.02.2012, 19:49
Իսկ ինչի՞ց եկար այդ եզրակացության:think



Դա գաղտնիք է :P
Իսկ հիմա խնդրեմ հարցիս պատասխանիր, արական սեռի ներկայացուցիչ ես? :))

Դիմակ
21.02.2012, 21:04
Դա գաղտնիք է :P
Իսկ հիմա խնդրեմ հարցիս պատասխանիր, արական սեռի ներկայացուցիչ ես? :))

Ոչ:P

Valentina
21.02.2012, 21:07
Ոչ:P

Այ սա արդեն հետարքրքիր ա :))
Փոքր ժամանակ կլաս խաղացել ես? Որ մեկն էիր սիրում?

Դիմակ
21.02.2012, 21:21
Այ սա արդեն հետարքրքիր ա :))
Ես էլ եմ դա ասում:D

Փոքր ժամանակ կլաս խաղացել ես? Որ մեկն էիր սիրում?

Հա, ո՞վ չի խաղացել :roll, էս ուր տարար ինձ:D, Դասական՝ 1 2 3 4 5- ից էն երկարները չէի սիրում:

Valentina
21.02.2012, 21:23
Ես էլ եմ դա ասում:D


Հա, ո՞վ չի խաղացել :roll, էս ուր տարար ինձ:D, Դասական՝ 1 2 3 4 5- ից էն երկարները չէի սիրում:

Մի հատ կար է "Կաշա" էր կոչվում հիշում ես?

Դիմակ
21.02.2012, 21:30
Մի հատ կար է "Կաշա" էր կոչվում հիշում ես?

Հը ը, մի հատ կար կարծեմ «ճաշարան» էինք ասում:D դա եմ հիշում, դու տենց հիշո՞ւմ ես:
ուրիշ չեմ հիշում:D

VisTolog
21.02.2012, 21:35
Դիմ, հնարավորության դեպքում ո՞ր մասնագիտությունը կստեղծեիր, որը կդասավանդվեր ամբողջ աշխարհում (դե ջունգլիների ժողովրդի կրթական ծրագրում պարտադիր չի լինի:D):

Դիմակ
21.02.2012, 21:42
Մի հատ կար է "Կաշա" էր կոչվում հիշում ես?

Այ սա:D
53945

Valentina
21.02.2012, 21:44
Այ սա:D
53945
Իմ հիշած կաշան ուրիշ էր:

Դիմակ
21.02.2012, 22:03
Դիմ, հնարավորության դեպքում ո՞ր մասնագիտությունը կստեղծեիր, որը կդասավանդվեր ամբողջ աշխարհում (դե ջունգլիների ժողովրդի կրթական ծրագրում պարտադիր չի լինի:D):

Ջունգլիների ժոցովուրդը կապիկներն ե՞ն:D
Հարցդ մտածելու տեղիք ա տալիս, ամենազարգացած ու չզարգացած երկրներում(չեմ ասում ջունգլիներ) ոնց ուզումա լինի տարբեր կլինի պահանջները: հաստատ չեմ կարող ասել, երևի արվեստի հետ կապված ինչ-որ մի բան:
Մտածում էի քո մասնագիտությունը, բայց այն չզարգացած հասարակություններին անհրաժեշտ չի:

Դիմակ
21.02.2012, 22:04
Իմ հիշած կաշան ուրիշ էր:

Չէ, խեսքը իմ ասած դասական ձևի մասին էր:)
Երևի սխալ մեջբերում արեցի

Դիմակ
22.02.2012, 18:51
:sulel

VisTolog
22.02.2012, 19:06
:sulel

Լսել եմ առյուծ ես. իրական կյանքում էլ ունե՞ս առյուծին բնորոշ գծեր::))

Արևհատիկ
22.02.2012, 19:09
Դիմակին մոռացել են: Բոլորը սատանիստի ու սատանայապաշտի տարբերությունն են հետազոտում :))

Դիմակ, դու արտասահմանում եղել ե՞ս:

armen9494
22.02.2012, 19:32
Դիմակ բա դու էս մրցույթում ստեղծագործություն ունե՞ս
http://www.akumb.am/showthread.php/62520

Դիմակ
22.02.2012, 19:33
Դիմակին մոռացել են: Բոլորը սատանիստի ու սատանայապաշտի տարբերությունն են հետազոտում :))
:cry


Դիմակ, դու արտասահմանում եղել ե՞ս:
ոչ:(, ցավոք.


Լսել եմ առյուծ ես. իրական կյանքում էլ ունե՞ս առյուծին բնորոշ գծեր::))

Առյուծներին (կենդանիներին) շատ եմ սիրում, բայց էնքանել նման չենք, հատկապես, որ միշտ առյուծներին իշխելու հատկություն են վերագրում:

Դիմակ
22.02.2012, 19:41
Դիմակ բա դու էս մրցույթում ստեղծագործություն ունե՞ս
http://www.akumb.am/showthread.php/62520

Հը ը

unknown
22.02.2012, 19:43
Դիմակ չես ուզում ինքնաբացահայտվես?:)

CactuSoul
22.02.2012, 19:48
Դիմա՛կ, դու Valentina-ն ե՞ս :B:sulel

Valentina
22.02.2012, 19:59
Այ իմ մտքով էլ անցավ, ասում եմ կարողա դու ես ես? :))

Դիմակ
22.02.2012, 20:14
Դիմակ չես ուզում ինքնաբացահայտվես?:)

չէ ուզում եմ բացահայտեք





Այ իմ մտքով էլ անցավ, ասում եմ կարողա դու ես ես? :))

Հա էլի, կարողա ես դու եմ:D


Դիմա՛կ, դու Valentina-ն ե՞ս :B:sulel

բայց չէ երևի…Ճ

Valentina
22.02.2012, 20:16
բայց չէ երևի…Ճ

Երևին որն ա? Մի հատ կողմնորոշվի :P

CactuSoul
22.02.2012, 20:25
Լավ, երևի օֆֆթոփ ա ստացվում, բայց Վալենտինային հարցնեմ, էլի. Վալենտինա, կարող ա՞ դու ես դիմակը:8

Valentina
22.02.2012, 20:27
Լավ, երևի օֆֆթոփ ա ստացվում, բայց Վալենտինային հարցնեմ, էլի. Վալենտինա, կարող ա՞ դու ես դիմակը:8

Բայց ախր ես իրավունք չունեմ է հարցերի պատասխանելու :8

Դիմակ
22.02.2012, 20:27
Երևին որն ա? Մի հատ կողմնորոշվի :P

Լավ ես հաստատ դու չեմ:))
Ես Valentinaն չեմ

CactuSoul
22.02.2012, 20:41
Բայց ախր ես իրավունք չունեմ է հարցերի պատասխանելու :8
Որ նույնիսկ քեզ ուղղված հարցերին պատասխանելու իրավունք չունես, բա Դիմակին տրված հարցերին ինչո՞ւ ես պատասխանում…:unsure

Valentina
22.02.2012, 20:42
Որ նույնիսկ քեզ ուղղված հարցերին պատասխանելու իրավունք չունես, բա Դիմակին տրված հարցերին ինչո՞ւ ես պատասխանում…:unsure

Տենց բան ա եղել? :think

CactuSoul
22.02.2012, 20:47
Տենց բան ա եղել? :think
Եղել ա, եղել:))
Կամ խոստովանի, որ դու ես, կամ էլ շարունակեք խաղը, ես գնամ:pardon

Դիմակ
22.02.2012, 20:53
Եղել ա, եղել:))
Կամ խոստովանի, որ դու ես, կամ էլ շարունակեք խաղը, ես գնամ:pardon

Ես արդեն խոստովանել եմ՝ Վալենըինան չեմ, բայց դու մնա շարունակենք խաղը:

Valentina
22.02.2012, 21:11
Եղել ա, եղել:))
Կամ խոստովանի, որ դու ես, կամ էլ շարունակեք խաղը, ես գնամ:pardon

Դե ես չեմ ոնց խոստովանեմ :pardon

Արևհատիկ
23.02.2012, 19:24
Դիմակ, Երևանում ե՞ս ապրում :)

Դիմակ
23.02.2012, 20:59
Դիմակ, Երևանում ե՞ս ապրում :)

Ոչ:)

unknown
23.02.2012, 21:06
Դիմակ ջան կարողա դու Դատարկությունն ես՞:)

Valentina
23.02.2012, 21:25
:hi
Դիմակ մանկավարժական համալսարանում ես սովորում?

Դիմակ
23.02.2012, 21:40
Դիմակ ջան կարողա դու Դատարկությունն ես՞:)

չէ, Դատարկությունը տղայա:D
նախորդ էջը կարդա

unknown
23.02.2012, 21:46
չէ, Դատարկությունը տղայա:)

վայյյյյյյյ խայտառակ եղա չէի կարդացել:oy:oy:oy
Դիմ ես ու դու ակումբում շփվել ենք՞

Դիմակ
23.02.2012, 21:49
:hi
Դիմակ մանկավարժական համալսարանում ես սովորում?

Այո:)

Valentina
23.02.2012, 21:51
Սպասեք ես ասեմ, ժողովորդ Ամալьն ա :))

Դիմակ
23.02.2012, 22:52
վայյյյյյյյ խայտառակ եղա չէի կարդացել:oy:oy:oy
Դիմ ես ու դու ակումբում շփվել ենք՞

Այո:)


Սպասեք ես ասեմ, ժողովորդ Ամալьն ա :))

Ոչ, կրկին փորձիր…Ճ

Արևհատիկ
23.02.2012, 22:58
Ինձ թվում ա, դիմակը Arpine-ն ա :think

Դիմակ
23.02.2012, 23:18
Ինձ թվում ա, դիմակը Arpine-ն ա :think

Օրինակ, ինչի՞ Arpineն:8

Արևհատիկ
23.02.2012, 23:22
Օրինակ, ինչի՞ Arpineն:8
Ինչքան հիշում եմ Արփինեն մանկավարժականում ա սովորում, Երևանում չի ապրում, ծնունդն էլ օգոստոսին ա (շնորհավորանքներ բաժնից ճշտեցի):)), այսինքն՝ համաստեղությամբ առյուծ ա:

Տենց :))

Դիմակ
24.02.2012, 14:07
Ինչքան հիշում եմ Արփինեն մանկավարժականում ա սովորում, Երևանում չի ապրում, ծնունդն էլ օգոստոսին ա (շնորհավորանքներ բաժնից ճշտեցի):)), այսինքն՝ համաստեղությամբ առյուծ ա:

Տենց :))

համազիչա:think

Դիմակ
24.02.2012, 18:01
Լավ է գնամ բացահայտվեմ:bye

Arpine
24.02.2012, 18:29
Արևհատիկը պատինա դեմ տվել:D, բացահայտվում եմ.Ես եմ:)). բայց ոնց որ ոչ մեկ ինձ վրա հակված չէր :
Խաղը ընդհանուր առմամբ հավես անցավ: Ընթացքում ինձ թվում էր չէք բացահայտելու, հատկապես որ մեկ-մեկ մոռանում էիք, որ դիմակ կա:
Վիստուլ որտեզի՞ց էիր լսել, որ առյուծ եմ, դաղալ Վիստ …Ճ:
Մեկել ես ինչքան հիշում եմ ակումբում չեմ ասել, որ մանկավարժականում եմ սովորում:8

Առաջին հարցերը լավն էին, հաճելի անցավ, ապրեք երեխեք:kiss

VisTolog
24.02.2012, 18:46
Վիստուլ որտեզի՞ց էիր լսել, որ առյուծ եմ, դաղալ Վիստ …Ճ:



Ես ամեն ինչ գիտեմ::cool

Arpine
24.02.2012, 18:52
Ես ամեն ինչ գիտեմ::cool

Ես փող չունեմ:D

Արևհատիկ
24.02.2012, 18:58
Մեկել ես ինչքան հիշում եմ ակումբում չեմ ասել, որ մանկավարժականում եմ սովորում:8

Բայց ինչ պարտադիր ա ասես, որ մանկավարժականում ես սովորում :)) Ես էլ ամեն ինչ գիտեմ :D

Ապրես, լավ էր :)

Arpine
24.02.2012, 19:25
Ուրեմն դուք Վիստի հետ իրար լավ կհասկանաք…Ճ

բայց ինձ թվում էր Վալենտինան հեսա կգտնի:))

Rammstein
24.02.2012, 19:32
Մոդերատորական. ԹՓ (թեման փակվում է):