Դիտել ողջ տարբերակը : Lanterfant-ի թեզը :)
Lanterfant
18.02.2012, 22:19
Բարև ակումբցիներ,
Վաղուց է փոստ չեմ արել ակումբի վրա: Սակայն այսօր ինձ թվեց, որ պետք է բան կիսեմ ձեզ բոլորի հետ, որովհետև իմ թեզը հայկական հայրենասիրական և ռաբիզ երաժշտության մասին հաղթել է մեր համալսարանի ֆակուլտետի թեզի մրցույթը: Ամեն տարի, Ամստերդամ Համալսարանի ազգագրության ֆակուլտետը «մասթեր»-թեզերից մի քանիսն է ընտրում որպես նոմինացիաներ, իսկ զարմանալի բանն այն է, որ էս տարի հաղթողն իմն է:
Դժվար է, բայց ջանք եմ թափելու ամփոփել իմ թեզի գլխավոր գաղափարները: Հիմնական հարցը՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ հայոց պատմությունը (հատկապես ցեղասպանությունը, խորհրդային միության անցումը, Ղարաբաղի հակամարտությունը) այսօրվա երաժշտական մշակույթի վրա: Իմ թեզում վերլուծում եմ ցեղասպանության աղետալի պատմությունը, հատկապես հետևանքները մինչ այսոր, հայրենասիրական տեսահոլովակներով: Բացատրում եմ Արևմտյան Հայաստանի դերն ու իմաստությունը հայ ազգային ինքնության մեջ հատկապես մի հետաքրքիր հարցազրույցով, որը երգիչ Ռուբեն Սասունցի-ով եմ վերցրել (իսկ, իհարկե, նույնպես տարբեր երգերի, պարերի Սասունցի և Սասնա մասին վերլուծումով):
Թեզի վերջին գլխում անդրադառնում եմ ռաբիզ թեմայի վրա՝ ո՞նց է հնարավոր, որ մի երաժշտական ոճը այսպես սիրված և միևնույն պահին այդպես ատված կարող է լինել: Փնտրում եմ իմ պատասխաններից մեկը թուրքական «արաբեսկ» երաժշտության թարգմանություններում՝ հուսով եմ ձեզ բոլորի համար գաղթնիք չի, որ օրինակ Թաթուլ Ավոյանի և այլ ռաբիզ երգիչների երգերից մեծ մասը նույնպես գոյություն ունի թուրքական և ադրբեջանական տարբերակներում: Ինձ համար, ողջ ռաբիզի, կլկլնոցների վիճաբանական լինելը մեծ մասամբ Հայաստանի աղետալի պատմության հետ կապված է: Բայց իմ կարծիքով ռաբիզի, արաբեսկի, մուղամի զանազան երկրներում հանրասիրված լինելը էլ բացահայտում է որ կան ավելի շատ ընդհանրություններ «թշնամու» ազգերի միջև, քան ազգայնական մտածելակերպը հավատացնում է մեզ:
Իսկ պետք է ասեմ, որ իմ թեզը սկսում է ակումբցու հանդիպման հետ, որի մեջ դուք ինձ համար գրեցիք «Արյունոտ Դրոշ»-ի բառերն թղթի վրա ու «Մշո Դաշտեր»-ը սովորեցրեցիք: )) Ետնոգրաֆիայի մեջ նորմալ է բոլոր անունները փոխելու, պահպանել մարդու մենությունը (? «փրայվըսի»), դրա համար է որ իրական անուններ չեմ օգտագործել: Բայց միևնույն է, ԴԱՐ ակումբը ներկա է թեզի էջերին: Ի դեպ, համարյա մոռանայի պատմել մրցույթի մրցանակը՝ իմ թեզը մի երեսունհինգ հատ գիրք հրատարակեցին, դրանից տասը համալսարանի ու գրադարանների համար, իսկ հնարավոր կլինի հրատարակչից ավելի գնել... դե իմ առաջին գիրքն է դարձել:
Հուսով եմ որ պատմածս մի քիչ հասկանալի է, հայերենս համարյա չեմ պարապել վերջերս՝ չնայած որ ներկայումս թարգմանություններ եմ անում հայերենից հոլանդերեն մի բարեգործական կազմակերպության համար:
Առայժմ Ամստերդամից,
Րիկ
Րիկ ջան, հետաքրքիր կլիներ նաև անմիջական ծանոթանալ թեզիդ, կարդալ այն: Եթե գտնես, որ դա հրապարակելը քո համար վատ չի, խնդրում եմ որևէ տեղ էլեկտրոնային տարբերակը տեղադրիր ու հղումը դիր այս թեմայում:
CactuSoul
18.02.2012, 22:56
Ապրես, Ռիկ:)
Հուսով եմ՝ հիմա ավելի հաճախ կերևաս ակումբում, կարոտում ենք։
Իսկ թեզդ հոլանդերե՞ն էր, թե՞ հայերենով ես գրել։ Եթե հայերեն էր, կուզեի ծանոթանալ դրան, շատ հետաքրքիր է:)։
Ձայնալար
19.02.2012, 00:05
Բարև Րիկ ջան, ընդունիր ջերմ շնորհավորանքներս :)
Ըհը, հետաքրքիր կլիներ կարդալ: Այսօր ռաբիսը տարատեսակ քննարկումների թեմա է դառնում, այնպես որ հետաքրքիր է կարդալ, թե կողքից այդ ամենը ինչ տեսք ունի:
Միանում եմ շնորհավորանքներին
StrangeLittleGirl
19.02.2012, 14:16
Րիկ ջան, շնորհավոր, էս ինչ լավ բան ասեցիր :) Շատ եմ ուզում գիրքդ կարդալ: Որ վաճառքում լինի, տեղն ասա, պատվիրեմ (անկախ նրանից, թե ինչ լեզվով ա. հոլանդերենս արդեն էնքան ա, որ գոնե կարդալ ու հասկանալ կարող եմ):
Ի դեպ, ի՞նչ ես թարգմանում հայերենից հոլանդերեն:
Շնորհավորում եմ սրտանց: :) Շատ հաճելի նորություն: նույնիսկ ինքս ինձ էլ հաղթող զգացի, չնայած իրականում քո ջանքերի արդյունքն է դա: Թեման էլ շատ հետաքրքիր է, ներկայացրածովդ արդեն շատ հետաքրքրված եմ: Սպասում եմ կարդալու հնարավոր տարբերակներին: :)
Հուսով եմ որ պատմածս մի քիչ հասկանալի է, հայերենս համարյա չեմ պարապել վերջերս՝ չնայած որ ներկայումս թարգմանություններ եմ անում հայերենից հոլանդերեն մի բարեգործական կազմակերպության համար:
Առայժմ Ամստերդամից,
Րիկ
Էս թեմայի հեղինակը հայ չի ու էսպես հայերեն ա գրո՞ւմ: :o
Սիրտս վատացավ, ազնիվ խոսք...
Ներսես_AM
19.02.2012, 19:21
Էս թեմայի հեղինակը հայ չի ու էսպես հայերեն ա գրո՞ւմ: :o
Սիրտս վատացավ, ազնիվ խոսք...
Բա որ դիմացդ նստած խոսում է, ինչ ես լինում :)
Բա որ էս երգն էինք սովորեցնում երգել :D
http://www.youtube.com/watch?v=9TB9F4thYAg&feature=results_video&playnext=1&list=PL9D2BD57E0D6FDDF2
Րիկ ջան, շա՛տ ապրես :B էս էլ եմ միանում մագիստրական թեզդ հանրությանը ի ցույց դնելու պահանջին։
StrangeLittleGirl
19.02.2012, 19:31
Էս թեմայի հեղինակը հայ չի ու էսպես հայերեն ա գրո՞ւմ: :o
Սիրտս վատացավ, ազնիվ խոսք...
Իյա, Ռիփ, բա Րիկին չե՞ս ճանաչում: Հա, բա որ հայերեն երգում ա :)
Շնորհավո՜ր, Ռիք, դու դե՛մք ես :)
Րի՞կ,
քո մասին հին թեմաներում կարդացել եմ, ուրախ եմ , որ ակումբում էլի երևացիր :)
Lanterfant
20.02.2012, 17:05
Շա՜տ մերսի բոլոր ձեր շնորհավորանքների համար: Իհարկե էլեկտրոնային մի տարբերակ եմ դնելու համացանցի վրա, շատ շուտով վերբեռնելու եմ ու հղումը ձեզ բոլորի հետ կկիսեմ: Պետք է նախազգուշացնեմ, որ լիքը ազգագրական ու սոցիոլոգիական տերմինոլոգիայով անգլերեն է գրված, նույնիսկ ինքս մի քանի նոր բառ եմ ստեղծել էս թեզի համար... դե հետաքրքիր է, հասկանալի կլինի թե ոչ:
Lanterfant
20.02.2012, 17:07
Հուսով եմ՝ հիմա ավելի հաճախ կերևաս ակումբում, կարոտում ենք։
Անպայմա'ն, ես էլ շատ եմ կարոտել ձեզ բոլորին: :)
Claudia Mori
20.02.2012, 23:45
Բարեւ, ինձ իհարկե չես ճանաչի, որովհետեւ ես նոր ակումբցի եմ, բայց քո մասին շատ եմ լսել ու անկեղծ ուրախացա այս բաժինը տեսնելով, շնորհավորանքներս :hi Գիտեմ, որ Հայաստանում չես բնակվում, բայց հուսով եմ մի օր կհանդիպենք ու ես քո մասին մի շատ սիրուն հոդված, կամ տեսանյութ կպատրաստեմ;)
StrangeLittleGirl
21.02.2012, 01:43

Ինքը չի սիրում տենց բաներ :D Էս քանի տարի ա մամայիս հարցազրույց ա պարտք :))
Claudia Mori
21.02.2012, 15:15
Ինքը չի սիրում տենց բաներ :D Էս քանի տարի ա մամայիս հարցազրույց ա պարտք :))
Ակումբի համար միգուցե չմերժի;)
Lanterfant
22.02.2012, 02:16
Բյուր ջան, վատ մի' խոսի իմ մասին ... նույնիսկ եթե ուղղակի ճշմարտությունն ա: )) Իսկ ահա հղումը իմ թեզի - http://www.zshare.net/download/99125406dbcedc6b/: Չգիտեմ ուրիշ ազգագրագետներ կան ֆորումի մեջ էս թեմայով հետաքրքրված՝ եթե կուզենայիք մեջբերել ինչ-որ գիտնական համատեքստում, ինձ գրի ու կկիսեմ ճշգրիտ մատենագիտական տվյալները:
Րիկ, բայց ինչ դեմքն ես դու :)
Շատ եմ քեզ սիրում :)
Շնորհավորում եմ, ջան:
StrangeLittleGirl
22.02.2012, 03:28
Բյուր ջան, վատ մի' խոսի իմ մասին ... նույնիսկ եթե ուղղակի ճշմարտությունն ա: )) Իսկ ահա հղումը իմ թեզի - http://www.zshare.net/download/99125406dbcedc6b/: Չգիտեմ ուրիշ ազգագրագետներ կան ֆորումի մեջ էս թեմայով հետաքրքրված՝ եթե կուզենայիք մեջբերել ինչ-որ գիտնական համատեքստում, ինձ գրի ու կկիսեմ ճշգրիտ մատենագիտական տվյալները:
Վատ չեմ խոսում, ուրախ ժպիտով եմ ասում :)
Ձայնալար
22.02.2012, 10:54
Ես Ռուստամն էի :))))
Ես էլ Հովոն :)) Ժամանակ ճարեմ, ծերից ծեր տնտղելու եմ :))
My World My Space
22.02.2012, 12:30
Ռուֆ, ստեղ նիպանյատկա մոմենդ ա… Դու խի՞ ես Հովոն… :think
կամ դու ո՞նց կարաս Հովոն ըլնես…

Հով ջան, Րիկի թեզը կարդա (http://www.akumb.am/showthread.php/62575-Lanterfant-%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%A6%D5%A8-)?p=2326719&viewfull=1#post2326719): Մեր անունները փոխել է, ես դարձել եմ Հովո, Ձայն էլ՝ Ռուստամ :))
My World My Space
22.02.2012, 12:57
Հով ջան, Րիկի թեզը կարդա (http://www.akumb.am/showthread.php/62575-Lanterfant-%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%A6%D5%A8-%29?p=2326719&viewfull=1#post2326719): Մեր անունները փոխել է, ես դարձել եմ Հովո, Ձայն էլ՝ Ռուստամ :))
Մեծ հաճույքով, միայն թե գրում ա
Error 404 - File Not Found
Ես էլ եմ ուզում կարդալ, չի բացվում: Րիկ ջան, մի բան արա: :cry
Ժողովուրդ, սենց փորձեք քաշել
http://dl.dropbox.com/u/8537033/Lanterfanti%20Tezy%20_compressed_.pdf
Ռիկ, հրաշալի գրում ես հայերեն, չեմ պատկերացնում ինչպես է հնարավոր եղել սովորել այդպես...
Ժողովուրդ, սենց փորձեք քաշել
http://dl.dropbox.com/u/8537033/Lanterfanti%20Tezy%20_compressed_.pdf
Քաշեցի, մնում է անգլերեն սովորեմ ու վերջ :))
Lanterfant
23.02.2012, 00:55
Ես Ռուստամն էի :))))
Ես էլ Հովոն :)) Ժամանակ ճարեմ, ծերից ծեր տնտղելու եմ :))
Բա վստա՞հ եք: Միգուցե անհայտ ձեր երկվորյակներին հանդիպեցի, զուգահեռ տիեզերքում... :p
Հարգանքներս եղբայր, շատ ուրախացա, որ քեզ նման մարդ կա աշխարհում :)
StrangeLittleGirl
20.12.2012, 00:29
Վայ, Ջոն, ինչ լավ ա, որ էս թեման թարմացրեցիր:
Ժող, ինչ-որ մեկն ունի՞ թեզը պահած: Լինքերից ոչ մեկը չի աշխատում :(
Ձայնալար
20.12.2012, 00:43
Վայ, Ջոն, ինչ լավ ա, որ էս թեման թարմացրեցիր:
Ժող, ինչ-որ մեկն ունի՞ թեզը պահած: Լինքերից ոչ մեկը չի աշխատում :(
Հատուկ քո համար չալարեցի կոմպիցս գտա, գցեցի dropbox (https://dl.dropbox.com/u/68252554/Lanterfanti%20Tezy%20_compressed_.pdf): Դե ինձ էլ ինչ տաս, տաս :D
Mephistopheles
20.12.2012, 01:03
Բարև ակումբցիներ,
Վաղուց է փոստ չեմ արել ակումբի վրա: Սակայն այսօր ինձ թվեց, որ պետք է բան կիսեմ ձեզ բոլորի հետ, որովհետև իմ թեզը հայկական հայրենասիրական և ռաբիզ երաժշտության մասին հաղթել է մեր համալսարանի ֆակուլտետի թեզի մրցույթը: Ամեն տարի, Ամստերդամ Համալսարանի ազգագրության ֆակուլտետը «մասթեր»-թեզերից մի քանիսն է ընտրում որպես նոմինացիաներ, իսկ զարմանալի բանն այն է, որ էս տարի հաղթողն իմն է:
Դժվար է, բայց ջանք եմ թափելու ամփոփել իմ թեզի գլխավոր գաղափարները: Հիմնական հարցը՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ հայոց պատմությունը (հատկապես ցեղասպանությունը, խորհրդային միության անցումը, Ղարաբաղի հակամարտությունը) այսօրվա երաժշտական մշակույթի վրա: Իմ թեզում վերլուծում եմ ցեղասպանության աղետալի պատմությունը, հատկապես հետևանքները մինչ այսոր, հայրենասիրական տեսահոլովակներով: Բացատրում եմ Արևմտյան Հայաստանի դերն ու իմաստությունը հայ ազգային ինքնության մեջ հատկապես մի հետաքրքիր հարցազրույցով, որը երգիչ Ռուբեն Սասունցի-ով եմ վերցրել (իսկ, իհարկե, նույնպես տարբեր երգերի, պարերի Սասունցի և Սասնա մասին վերլուծումով):
Թեզի վերջին գլխում անդրադառնում եմ ռաբիզ թեմայի վրա՝ ո՞նց է հնարավոր, որ մի երաժշտական ոճը այսպես սիրված և միևնույն պահին այդպես ատված կարող է լինել: Փնտրում եմ իմ պատասխաններից մեկը թուրքական «արաբեսկ» երաժշտության թարգմանություններում՝ հուսով եմ ձեզ բոլորի համար գաղթնիք չի, որ օրինակ Թաթուլ Ավոյանի և այլ ռաբիզ երգիչների երգերից մեծ մասը նույնպես գոյություն ունի թուրքական և ադրբեջանական տարբերակներում: Ինձ համար, ողջ ռաբիզի, կլկլնոցների վիճաբանական լինելը մեծ մասամբ Հայաստանի աղետալի պատմության հետ կապված է: Բայց իմ կարծիքով ռաբիզի, արաբեսկի, մուղամի զանազան երկրներում հանրասիրված լինելը էլ բացահայտում է որ կան ավելի շատ ընդհանրություններ «թշնամու» ազգերի միջև, քան ազգայնական մտածելակերպը հավատացնում է մեզ:
Իսկ պետք է ասեմ, որ իմ թեզը սկսում է ակումբցու հանդիպման հետ, որի մեջ դուք ինձ համար գրեցիք «Արյունոտ Դրոշ»-ի բառերն թղթի վրա ու «Մշո Դաշտեր»-ը սովորեցրեցիք: )) Ետնոգրաֆիայի մեջ նորմալ է բոլոր անունները փոխելու, պահպանել մարդու մենությունը (? «փրայվըսի»), դրա համար է որ իրական անուններ չեմ օգտագործել: Բայց միևնույն է, ԴԱՐ ակումբը ներկա է թեզի էջերին: Ի դեպ, համարյա մոռանայի պատմել մրցույթի մրցանակը՝ իմ թեզը մի երեսունհինգ հատ գիրք հրատարակեցին, դրանից տասը համալսարանի ու գրադարանների համար, իսկ հնարավոր կլինի հրատարակչից ավելի գնել... դե իմ առաջին գիրքն է դարձել:
Հուսով եմ որ պատմածս մի քիչ հասկանալի է, հայերենս համարյա չեմ պարապել վերջերս՝ չնայած որ ներկայումս թարգմանություններ եմ անում հայերենից հոլանդերեն մի բարեգործական կազմակերպության համար:
Առայժմ Ամստերդամից,
Րիկ
Hi Rick my name is John and I too play guitar, sometimes I play the fool...
Բարև Րիկ ջան… կպատասխամեն ու կօգնեմ կարողությանս չափով… at your service!
Rhayader
20.12.2012, 01:52
Շնորհավորում եմ:)