PDA

Դիտել ողջ տարբերակը : ...որովհետև նա սուպերաղջիկ է

electrical_storm
24.02.2007, 20:48
Հիմա լսում եմ իմ ամենասիրած երգերից 1-ը՝ Reamonn "Supergirl" ու որոշեցի բացել այս թեման:
Ի՞նչ եք կարծում,ի՞նչ է նշանակում »Սուպերաղջիկ», կա՞ն արդյոք այդպիսիները, թե՞ նրանք միայն տղաների երևակայության արդյունք են: Իրո՞ք այդպիսին են նրանք,թե՞ պարզապես սիրելով մենք վերագրում ենք նրանց ինչ-որ հատկություններ պարզապես,սակայն նրանք իրականում այդպիսին չեն:
Կարճ ասած՝ ձեր կարծիքներն ու պատկերացումները »Սուպերաղջիկ« երևեույթի մասին…

Ներսես_AM
24.02.2007, 20:53
Դե որ դու քեզ ՍուպերԲոյ պատկերացնես ... ՍուպերԱղջիկ էլ կպատկերացնես ...
Լավ կլինի որ բոլորս Մարդ լինենք։

electrical_storm
24.02.2007, 20:56
էտ իմ գրածը ավատարիս վերևում կատակա…լուրջ չի....

PoeT
24.02.2007, 21:01
Reamonn - Super Girl շատ լավ երգա, բայց թեման ուղղակի հիմարությունա։

Idealistka
24.02.2007, 21:25
Reamonn - Super Girl շատ լավ երգա, բայց թեման ուղղակի հիմարությունա։

Իսկ իմ կարծիքով որոշներին կարող է հետաքրքրել այս թեման , երեւի այն բացվել է այն մտքով, որ կարող են գոյություն ունենալ կանացի կամ աղջկա տարբեր տիպեր՝ կատարելացված, ու յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը ու իր իդեալը: Որոշների համար այդ կերպարը հավաքել է իր մեջ կանացիություն, սեր, բարություն, գթասրտություն, համբերություն ու հոգատարություն, իսկ մյուս ՏՂԱՄԱՐԴԻԿ գերվում են անդիմադրելի գեղեցկությամբ, անհոգությամբ, համարձակությամբ ու անասելի հմայքով եւ այլն, ......տարբեր տարբեր մարդկանց համար տարբեր «սուպերաղջիկներ»:

Cleopatra
27.02.2007, 20:36
:kiss

:hands Լիովին համաձայն եմ քեզ հետ Ան ջան, կարծում եմ տղաներն էլ կհամաձայնվեն:

PoeT
28.02.2007, 22:57
Այո, երևի ՈՐՈՇՆԵՐԻՆ այս ՄՏՔՈՎ ստեղծված թեման կհետաքրքրի։

կարող են գոյություն ունենալ կանացի կամ աղջկա տարբեր տիպեր՝ կատարելացված, ու յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը ու իր իդեալը:Բայց խելոք միտք ես ասում հաաաա, ոնց չէի մտածել։ :hands

electrical_storm
28.02.2007, 23:26
իմ կարծիքով… Կլեոպատրայի մասին կարելի է ասել,որ նա այսպիսին է… էլի մի քանի աղջկա տենց գիտեմ… դե մի հատ էլ իհարկե իմ համար վաշե սուպերաղջիկ կա…բայց դե խոսքը ստեղ նրա մասին չի…

Черный~Ангел
01.03.2007, 23:01
Ճիշտ ասաց ես երբեք չեմ մտածել այդ ՍՈՒՊԵՐԱՂՋԻԿ արտահայտության մասին:Բայց ես գտնում եմ որ յուրաքանչյուրս մեր երևակայության մեջ ստեղծում ենք մի կերպառ և տալիս ենք նրան բնավորության այն գծերը որը մեզ դուր է գալիս,արտաքին այն հատկանիշները որր մեզ դուր է գալիս;Եվ հանդիպելով մի անձնավորության որի մեք տեսնում ենք այնպիսի դրական կողմեր որը մենք տվել ենք մեր երևակայական կերպարին մենք գտնում ենք որ դա ՆԱ է ում փնտրել եմ:Եվ եթե ՆՐԱ մեջ դական հատկանիշները մեծամասամբ համընկնում են մենք մտացում ենք որ ՆԱ իդեալական է,ՆԱ ՍՈՒՊԵՐԱՂՋԻԿ է:Այնպես որ այդպիսի արահայտություն կոնկրոտ անձի ասել ես գտնում եմ հնարավոր չի,իսկ առանձին առանձին ամեն մարդու մեջ կարող է կինել այդպիսի կարծիք ինչ-որ մի աղջկա մասին:Եվ եթե 2 կարծիք համընկնեն դա ևս չի նշանակում թե բոլորի համար է այդպես:

Cleopatra
05.03.2007, 13:53
իմ կարծիքով… Կլեոպատրայի մասին կարելի է ասել,որ նա այսպիսին է… էլի մի քանի աղջկա տենց գիտեմ… դե մի հատ էլ իհարկե իմ համար վաշե սուպերաղջիկ կա…բայց դե խոսքը ստեղ նրա մասին չի…
Մելսի;)