PDA

Դիտել ողջ տարբերակը : Արվեստը հանուն խաղաղության մրցույթ



Firegirl777
17.02.2012, 18:39
Արվեստը հանուն խաղաղության մրցույթը հովանավորել են ՄԱԿ-ի Զինաթափման գործերի գրասենյակը և Ներդաշնակություն հանուն խաղաղության հիմնադրամը:

Ինչպես մասնակցել
Արվեստի քո աշխատանքը ստեղծելիս կարող ես նկարել, ներկել, գծագրել, օգտագործել գրիչներ, գույնզգույն մատիտներ, յուղամատիտներ, ածխամատիտներ, յուղաներկ, ակրիլային ներկեր կամ ջրաներկ:

Ցուցաբերի’ր ստեղծագործական մոտեցում և օգտագործի’ր երևակայությունդ` պատկերելու աշխարհն ազատ միջուկային զենքից, առանց ռումբերի, առանց պատերազմի ու սարսափների:

Երբ ամեն ինչ պատրաստ լինի, կարող ես բեռնել քո աշխատանքի լուսանկարը կամ սկանավորված .jpg տարբերակը` հետևելով այս կայքի Մասնակցի’ր մրցույթին հղմանը: Աշխատանքդ կտեղադրվի կայքում, և այս կերպ կարող ես խաղաղության քո երազանքը հասանելի դարձնել ընկերներիդ, ընտանիքիդ և ամբողջ աշխարհին:

Մրցույթի ժամանակացույցը

Մրցույթը սկսվում է փետրվարի 1-ին և ավարտվում 2012թ. ապրիլի 30-ին:

Ովքեր կարող են մասնակցել

5-17 տարեկան երեխաներ և երիտասարդներ աշխարհի բոլոր երկրներից:

Ինչպես մասնակցել

Կարող ես նկարել, ներկել, գծագրել, օգտագործել գրիչներ, գույնզգույն մատիտներ, յուղամատիտներ, ածխամատիտներ, յուղաներկ, ակրիլային ներկեր կամ ջրաներկ արվեստի քո աշխատանքը ստեղծելիս: Ցուցաբերի’ր ստեղծագործական մոտեցում և օգտագործի’ր երևակայությունդ` պատկերելու աշխարհն ազատ միջուկային զենքից, առանց ռումբերի, առանց պատերազմի ու սարսափների:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր մասնակիցներին խորհուրդ է տրվում կայքում առցանց դիտել կարճամետրաժ ֆիլմը, ապա ստեղծել իրենց սեփական աշխատանքը` ֆիլմի բովանդակությանը և մրցույթի թեմատիկային համապատասխան: Տարբեր տարիքային խմբերի համար տեղադրված են տարբեր ֆիլմեր: Խնդրում ենք` այցելե’ք http://www.youtube.com/watch?v=CnNzkl6zeQ8&feature=youtu.be կայքը` հայերեն լեզվով ֆիլմը դիտելու համար:

Աշխատանքը տեղադրելուց հետո քո ընտանիքը, ընկերները և ցանկացած ոք կարող է տարածել այն Facebook-ի կամ այլ սոցիալական կայքերի միջոցով:

Ծնողներին և ուսուցիչներին

Ծնողներն ու ուսուցիչները պետք է օգնեն 5-ից 12 երեխաներին հայտերը ներկայացնելիս:

Մրցանակները

Յուրաքանչյուր տարիքային խմբում կառանձնացվեն 4 հաղթողներ (5-8 տարեկաններ, 9-12 տարեկաններ և 13-17 տարեկաններ) և բոլոր աշխատանքերը գնահատելիս կկիրառվեն նույն չափանիշները` ստեղծագործական մոտեցում, կառուցվածք, թեմատիկա և տեխնիկա: Հաղթողները հայտնի կդառնան մինչև 2012թ. մայիս ամսվա վերջ:
5-8 և 9-12 տարիքային խմբերի հաղթողները կստանան գեղեցիկ նկարչական պարագաներ:

13-17 տարիքային խմբերի հաղթողների դեպքում կտրվեն գումարային պարգևներ` 500$ 1-ին տեղի, 300$ 2-րդ տեղի, 200$ 3-րդ տեղի և 100$ 4-րդ տեղի համար:

Յուրաքանաչյուր հաղթող մասնակից կստանա նաև ՄԱԿ-ի հավաստագիր, իսկ բոլոր հաղթող աշխատանքները կտպագրվեն ՄԱԿ-ի օրացույցում:

Լրացուցիչ բացատրություն տարիքային խմբերի համար`

5-8 տարեկաններ
Միջուկային զենքերը կամ ատոմային ռումբերը համարվում են մեր մոլորակի ամենավտանգավոր զենքերը: Այս հզոր զենքերը հսկայական պայթյուններ են առաջացնում և սարսափելի վնաս հասցնում մարդկանց, այգիներին, դպրոցներին, խաղահրապարակներին, շենքերին` ամեն ինչին…
Ատոմային ռումբերը օգտագործվել են 1945 թվականից ի վեր: II համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները կիրառել է այն Ճապոնիայի դեմ` կործանելով Հերոսիմա և Նագասակի քաղաքները:
Աշխարհ առանց միջուկային զենքերի. ահա’ մեր երազանքը` խաղաղության, հույսի և գեղեցկության երազանք: Իսկ որն է քո երազանքը:

9-12 տարեկաններ
Առաջին միջուկային զենքը ստեղծել է Միացյալ Նահանգները II համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ընթացքում միայն 2 միջուկային զենքեր են օգտագործվել: Ռումբերից մեկը կործանեց Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին, իսկ երկրորդը` Նագասակի քաղաքը 1945 թվականի օգստոսի 9-ին: Մահացավ ավելի քան 200 000 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Իր հուժկու պայթուցիկ ուժով, որը նաև հսկայական քանակությամբ ջերմություն և ռադիոակտիվ նյութեր է արտազատում, միջուկային զենքը կարող է իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնել: Ռադիոակտիվ նյութերը կարող են պայթյունից անգամ շատ ժամանակ անց հիվանդություններ առաջացնել:
Աշխարհ առանց միջուկային զենքերի. ահա’ մեր երազանքը. երազանք` լի հույսով և խաղաղությամբ, աշխարհ` առանց պատերազմի, առանց սարսափի: Իսկ ո±րն է քո երազանքը:

13-17 տարեկաններ
Միջուկային զենքը, որը հուժկու պայթուցիկ ուժով է օժտված, նաև հսկայական քանակությամբ ջերմություն և ռադիոակտիվ նյութեր է արտազատում: Այդ ռադիոակտիվ նյութերը կարող են պայթյունից անգամ շատ ժամանակ անց մարդկանց մոտ լուրջ հիվանդություններ առաջացնել:
Միջուկային զենքերը երկրագնդի ամենակործիչ զենքերն են: Նույնիսկ մեկ ռումբը կարող է մի ողջ քաղաք ոչնչացնել, սպանել միլիոնավոր մարդկանց և աղտոտել օդը, ցամաքն ու ջուրը պայթյունի վայրից անգամ շատ կիլոմետրեր հեռու:
Ներկայումս աշխարհի ինը երկիր միասին վերցված ունեն 25 000 միջուկային զենք: Այդ զենքերից 5 հազարը դրված են գործողության մեջ, իսկ մի քանիսի ձգանը դրված է շարժման մեջ:
Աշխարհ առանց միջուկային զենքերի. ահա’ մեր երազանքը. երազանք` լի հույսով և խաղաղությամբ, աշխարհ` առանց պատերազմի, առանց սարսափի: Իսկ ո±րն է քո երազանքը:

Հեղինակային իրավունք

Բոլոր աշխատանքները պետք է լինեն բնօրինակներ. Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտպանում է բոլոր ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքները: Մրցույթի կայք բեռնված նյութերը չպետք է պարունակեն մասնակցի լուսանկարը կամ այլ անձնական տեղեկատվություն:

Պայմաններ

ՄԱԿ-ը պատասխանուտ չէ որևէ կորուստի կամ վնասի համար, որը կարող է ծագել մրցույթին մասնակցելիս, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել մրցույթի կանոններում` առանց նախապես իրազեկելու:


http://www.un.am/am/Contests/895