PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը և դրա վերաբերյալ օրինախախտումները



Tig
15.02.2012, 10:36
Հեռուստատեսության և ռադիայի մասին օրենքը (http://www.gov.am/u_files/file/kron/tv&radio.pdf)

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս օրենքը խախտում են համարյա բոլոր հեռուստաընկերությունները և ամեն օր:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել համապատասխան խախտումները և դրանց կասեցման ուղիներ փնտրել:

Մասնավորապես առաջարկում եմ կենտրոնանալ 22 հոդվածի վրա:

Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման
անթույլատրելիությունը
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
1) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության
սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
2) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ
սերմանելու,
3) պատերազմ քարոզելու,
4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր
տարածելու,
5) պոռնկագրություն տարածելու,
6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող
հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:
Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի
օգտագործումն ու ցուցադրումը:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ
բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության,
մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր
բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային
հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման
հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի
հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից
արգելվում է:

Varzor
15.02.2012, 11:27
Տիգ ջան, ցավոտ թեմա էս բացել, բայց առաջարկում եմ թեմայի վերնագրում հստակեցնել` "ռադիայի", թե "ռադիոյի" ;)
Քո նշած հոդվածի կետերից մեծամասսամբ խախտվում են 1.4, 2 և 3 կետերը: Բայց այդ ամենին հեռուստաընկերությունները հաստատ թղթային հիմնավորում ունեն:

Tig
15.02.2012, 12:22
Տիգ ջան, ցավոտ թեմա էս բացել, բայց առաջարկում եմ թեմայի վերնագրում հստակեցնել` "ռադիայի", թե "ռադիոյի" ;)


Մոդեռատորներ ջան, եթե դժվար չի, խնդրում եմ ուղղեք: :)



Քո նշած հոդվածի կետերից մեծամասսամբ խախտվում են 1.4, 2 և 3 կետերը: Բայց այդ ամենին հեռուստաընկերությունները հաստատ թղթային հիմնավորում ունեն:

Վարզոր ջան, անկախ իրենց հիմնավորումներից, եկեք համապատասխան նյութերը, որոնք խախտում են պարունակում տեղադրենք այստեղ: Հասկանանք խախտման էությունը, քննարկենք և համապատասխան եզրակացությունների հանգենք: Ասեմ, որ կա իրավաբանների խումբ, որոնք պատրաստ են այս հարցով զբաղվել և իրենց կոնկրետ նյութեր են պետք:

Բացի այս նյութերի հավաքագրումը, առաջարկում եմ քարոզչական գործունեություն ծավալել աղբ մատուցող ալիքները չնայելու ուղղությամբ: Համողված եմ, որ ալիքների բոյկոտը հարցի ամենա արդյունավետ լուծումը կլինի: Ուղղակի հնարավորինս լայնածավալ քարոզչություն պիտի ձեռնարկել: Հասկանում եմ նաև, որ բարդ գործ է ծխող մարդուն համոզել, որ ծխելը թարգի, բայց անհնարին չի: Իսկ այսօրվա սերիալները նայող մարդը համարյա նույն հոգեբանությունն ունի ինչ ծխող մարդը: Այնպես որ սա հաշվի առնելով պիտի իրականացվի համոզելու պրոցեսը :)