PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրո խոստովանություն ակումբցուն



Ժունդիայի
14.02.2012, 19:58
Կարծում եմ ինչ-ոչ պահ, կամ ինչ-որ ժամանակ բոլորս էլ մտովի սիրահարվում ենք ինչ-որ ակումբցու: Եթե կան այդպսիք՝ խնդրե´մ, թողե´ք ձեր խոստովանությունն այս թեմայում: Թեմայում կարող եք (ցանկալի է) չնշել՝ ում է ուղղված ձեր տողերը:

Եղե´ք ակտիվ, սեր սփռեք ամենուր, աշխարհը դրա կարիքն ունի:

StrangeLittleGirl
15.02.2012, 03:33
Հիմա մի ակումբցի կա, իրան շատ եմ սիրում, գրածները միշտ կարդում եմ, չնայած հաճախ չի գրում: Ու ինքն էլ սիրում ա, որ իրան սիրում են, դրա համար էլ սիրում եմ: :love

Նաիրուհի
15.02.2012, 14:28
Սիրահարվածություններիս բազմահատոր հանրագիտարանում միայն մի բառահոդված է ակումբցու անունով։ :oy
Ժամկետանց է, բայց պիտի ասեմ. ափսոսում եմ քեզ սիրահարվելուս ու քեզ գոյություն ունեցողներից ավելի դրական հատկանիշներ վերագրելուս համար։ Եթե քեզ ավելի լավը չհամարեի՝ նորմալ, մարդավարի ընկերներ կլինեինք երևի, դրա համար էլ ափսոս, էլի: Թե ինչի՞ս էր պետք քեզ սիրահարվելը :esim :)

John
16.02.2012, 10:32
Շնորհակալ եմ քեզ, դու ինձ շատ բան սովորեցրեցիր, ինքդ չգիտակցելով երևի, բայց համոզված եմ՝ դու էլ շատ բան սովորեցիր :) Հիմա եմ հասկանում, որ դու ճիշտ էիր ասում. մենք չէինք կարող լինել միասին, որովհետև ես երեխա էի, իսկ դու՝ հասուն մարդ :) Բայց միևնույն է՝ միշտ քո տաքուկ անկյունը կունենաս իմ սրտի խոսքում, չէ՞ որ քո շնորհիվ ես սիրեցի :) Ու շնորհակալ եմ, որ այդպես էլ հիասթափվելու առիթ չտվեցիր, ես հասկացա, որ դու իսկապես արժանի էիր իմ զգացմունքին՝ ինչքան էլ հակառակն էիր պնդում :)

Գեա
16.02.2012, 15:24
"Երբ առաջին անգամ գրառումներդ աչքովս ընկան, զարմանքից քար կտրեցի, իմ մտքերն էին, իմ մտածելակերպը, իմ աշխարհընկալումը, իմ երազած բառերով էիր աշխարհին սեր բացատրում, այդ նույն աշխարհին էլի իմ իմացած ձևերով էիր արհամարանքդ ու հիասթափությունդ ցույց տալիս:Մի խոսքով, մի տեսակ ոնց որ երազանքիս իրականացումը լինես:Այնքան ուրախ եմ, որ գոնե այստեղ հարազատ հոգի գտա,նրան, ում երազել եմ. մի քիչ մաչոյոտ, մի քիչ պարծենկոտ, անսահման բարի, խելացի-խելացի,հարազատ-հարազատ:Այդ զգացումը ջերմացնում է հոգիս, հույս տալիս , որ աշխարհում ապրում է նա, կա, (իսկ մայրս համոզում էր, որ ցանկություններս անհնար ու չափազանց են): Ու կարևոր չէ, որ դու այնտեղ ես` համացանցի խճճված լաբիրինթում, կարևոր չի , որ մենք այդպես էլ չենք հանդիպի (ես կհոգամ դրա մասին): Կարևորը, որ դու կաս, կան քո մտքերը, հատկապես նրանք, որոնք իմն են ու ցավեցնելու աստիճան հարազատ...
Ես քեզ սիրում եմ իմ վիրտուալ հարազատ հոգի...:love"
ՀԳ(Խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք...:D)

Մարկիզ
16.02.2012, 16:59
Մթնեց: Ծերունին… Էէ՜հ, էս ինչ եմ գրում: :))

Սե՜ր…

«Ակումբցի» ջան, «ակումբցի՜», գիշերային ակումբցի… Ինչքան էի սիրում գրառումներդ, եթե իհարկե դրանք կարելի էր գրառում անվանել: Սիրում էի կիսագրագետ, հաճախ ընդհանրապես անգրագետ տառերի շարանները, որոնք երբեմն դժվար էր լինում հասկանալ: Սիրում էի արաղի ու գարեջրի ազդեցությամբ գրած անհասկանալի թվացող տողերը, որոնցից բուրող զզվելի ալկոհոլի հոտն ինձ այնքան էր գրավում, որ պատրաստ էի միլիոն անգամ ընթերցել ու… ընթերցել, համբուրել ու համբուրել տողերդ: Սիրում, գժվում, խենթանում էի, երբ կարդում էի ժամանակ առ ժամանակ խանդոտ, երբեմն արհամարհող, բայց միշտ սիրո՜ղ ու սիրող տողերդ, անսպասելի և անակնկալ երջանկությունից հարբած տողերդ: Անգամ մեկ օրվա պասիվությունդ, չգրելդ, անհետանալդ ինձ դարձնում էին կիսամարդ, մոմե արձան, որևիցե գործողություն կատարելու ունակություն չունեցող մեկի… Չեմ մոռանա ինձ սպանող և միևնույն ժամանակ երջանկացնող կարճ ու պարզ գրառումդ. «Սե՜ր..»:

Հիշողությանս մեջ այնպես է տպավորված այդ օրը, ժամը և նույնիսկ րոպեն, որ եթե անգամ սառույցի վրա սղղամ, ընկնեմ ու գլուխս խփեմ գետնին, ուղեղի ցնցում ստանամ՝ ռետրոգրադ ու ֆիքսացիոն ամնեզիաներով, հաստատ այդ օրը, այդ ժամին և այդ րոպեին իմ հետ կատարվածը երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա սև, շա՜տ սև նշաձև ու մատիտով թե եսիմ ինչով ավելի նշաձև դարձած աչքերդ: Չեմ մոռանա հայացքդ, մի տասնյակից ավել մարդու ներկայությամբ միայն ինձ նկատող, միայն ինձ տեսնող, միայն ինձ ուղղված, ինձ գերո՜ղ, այդ կրքոտ, «սիրահարվող», հարբած ու անամոթ հայացքդ: Չեմ մոռանա ընկերոջդ գրկից ինձ թաքուն նայող, հետաքրքրասեր ու «սիրահարացնող» աչքերդ: Հանդիպումը մեր առաջին, դրան հաջորդող ավելի ու ավելի հաճախակի դարձող հանդիպումները…

Սիրում էի արդեն նախկին դարձած ընկերոջդ անզորությունից իրեն պատեպատ տալն ու քո արհամարհական, սառնասիրտ, երբեմն դաժան վերաբերմունքն այդ ամենին, որն անգամ ինձ պես դաժան մարդու համար էր օտար ու քննադատելի: Որքա՜ն էի վատ զգում ինձ, որքան էի խղճում այդ տղային: Բայց մեկ ա, սիրում էի քեզ, ամե՜ն ու ամեն ինչը քո… Սիրում էի անգամ սուտ խոսքերդ ու «կռուտիտներդ»… Այնքան էի սիրում, որ ինձ թվում էր, պատրաստ եմ քո հետ այդպես ապրել ողջ կյանքս: Թվում էր՝ պատրաստ եմ քո հետ ընդմիշտ մնալու համար թողնել ու լքել ինձ համար թանկ ամեն ինչ՝ տուն, տեղ, հարազատներ, ընկերներ, աշխատանք… Հա, ու դա ինձ ընդամենը թվում էր, այ աննասուն…

Ե՛զ, մարդ այդքան անբարո չի լինի. երրորդին ես փոխում չորս ամսվա ընթացքում:

:)))

armen9494
16.02.2012, 19:02
Քո առաջին գրառումը կարդալուց զգացի, որ քեզ:love Նույնսիկ չէի նայել, թե որ սեռի ներկայացուցիչ ես, բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ չեմ սխալվել:oy
Կարդում էի ու կարդում, կարդում մե՜ծ անհամբերությամբ, ինչքա՜ն հաճելի էին գրառումներդ...
Նույնիսկ տարիքդ չգիտեի, քեզ չէի տեսել, բայց սիրահարվել էի գրածներիդ: Ամենաշատը սիրեցի քո դպրոցական կյանքի մասին գրառումը, ընենց հավեսով էիր ամեն ինչ խոստովանել...:love

Smokie
17.02.2012, 13:58
Գրանցվելուս օրից սկսած երկար ժամանակ քեզ այդքան լավ չէի ճանաչում, շատ չէի հանդիպել քո գրառումներին: Հիմա բավականին ժամանակ է ինչ դարձել ես իմ ամենասիրելի ակումբցիներից մեկը ու համոզված եմ միշտ մնալու ես::)

Ամեն անգամ երբ տեսնում եմ օրագրումդ գրառում է ավելացել մի այլ կարգի տրամադրությունս բարձրանում է: Սիրում եմ քեզ, սիրում եմ քո ուրախ ժպիտը, քո ուրախ աչքերը, քո կատակները, քո լավատեսությունը, սիրում եմ անգամ այն գեղեցիկ թախիծը, որ հաճախ է աչքի ընկնում քո գրառումներում: Լավն ես::love

erexa
26.02.2012, 02:32
Սիրո խոստովանություն համար 1. Դե նախքան քեզ տեսնելը մտովի ինձ դուր էիր գալիս, միանգամից դուրս եկար, երբ սկսեցինք՝ խոսել, ծանոթանալ, քանի որ տարբերվեցիր էն մյուս երեխեքից ( էդ երեխեքը ակումբցի չէին): Նենց էլ ռոմանտիկ բաներ էիր գրում, որ մինչև հիմա իմ պատկերացրած տեսարանը, աչքերիս առաջ է: Իսկ երբ քեզ տեսա շարունակեցիր գրավել :oy Բացի այդ ջերմ և բարի անձնավորություն ես: Իսկ հիմա չգիտեմ ու՞ր ես կորել, նույնիսկ ակումբում չես երևում: :(

Սիրո խոստովանություն համար 2. Սկզբից առհասարակ աչքի չէիր ընկնում, բայց քո մի գրառումից հետո սկսեցիր ինձ հետաքրքրել: Դրանից հետո սկսեցի հաճախ քո գրառումներին հետևել և որոշ նմանակումներ նկատեցի: Այդ նմանակումներից հետո սկսեցիր ինձ գրավել: :oy Որպես արական սեռի ներկայացուցիչ, հանգիստ մտքեր ես արտահայտում: Չգիտեմ իրական կյանքում այդպիսին ես թե ո՛չ... :esim Երբեմն տխրում եմ երբ քեզ տեսնում եմ ակումբում, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ դեռ այստեղ ես: Երբեմն ինձ թվում է, որ ես քեզ համար յա եղած եմ, յա չեղած, բայց դա էլ ա մի կողմից լավ, կշարունակես ինձ գրավել: :)

Դեկադա
26.02.2012, 08:27
Ամուսնացած լինելով ես ստեղ սեր խոստովանողը չեմ մի պարզ պատճառով՝ կեսս ոչ մտնում ա , ոչ էլ կարդալու ա: Մինչև բացատրեմ էնա կասեմ: Ակումբում էլ կա մենակ մի մարդ ում իրոք սիրում եմ: Բոլորն էլ լավն են, ես կարդում եմ իրենց, հարգում եմ, բայց անկեղծ ասած դեռ սիրո չի հասել, որ խոստովանեմ...բացի էտ մեկից: Իսկ էտ մեկը փոխեց իմ ամբողջ կյանքը: Իրա շնորհիվ ես մեծացա, գրառումներս, և ավելի կարևորը մտքերս դարձան կազմակերպված: Էլ ավելի շատ եմ պատասխանատվությամբ արտաբերում բառերը, հնարավորինս աշխատում եմ ասածներս գործի վեր ածել / վերջի վերջո պիտի իրեն պատասխան տամ/...շատ չերկարացնեմ...ես իրեն սիրում եմ մի այլ կարգի... իմ երկվությունը...ես ինձ եմ սիրում / հասկացաք էլի, ժող ջան/:)

Գեա
28.02.2012, 23:59
Ուֆ, ուֆ, էս ինչ միտինգ դարձավ այս թեման, լավ փորձեմ վերադարձնել բնականոն հուն:)
"Երբ առաջին անգամ գրառումներդ աչքովս ընկան, զարմանքից քար կտրեցի, իմ մտքերն էին, իմ մտածելակերպը, իմ աշխարհընկալումը, իմ երազած բառերով էիր աշխարհին սեր բացատրում, այդ նույն աշխարհին էլի իմ իմացած ձևերով էիր արհամարանքդ ու հիասթափությունդ ցույց տալիս:Մի խոսքով, մի տեսակ ոնց որ երազանքիս իրականացումը լինես:Այնքան ուրախ եմ, որ գոնե այստեղ հարազատ հոգի գտա,նրան, ում երազել եմ. մի քիչ մաչոյոտ, մի քիչ պարծենկոտ, անսահման բարի, խելացի-խելացի,հարազատ-հարազատ:Այդ զգացումը ջերմացնում է հոգիս, հույս տալիս , որ աշխարհում ապրում է նա, կա, (իսկ մայրս համոզում էր, որ ցանկություններս անհնար ու չափազանց են): Ու կարևոր չէ, որ դու այնտեղ ես` համացանցի խճճված լաբիրինթում, կարևոր չի , որ մենք այդպես էլ չենք հանդիպի (ես կհոգամ դրա մասին): Կարևորը, որ դու կաս, կան քո մտքերը, հատկապես նրանք, որոնք իմն են ու ցավեցնելու աստիճան հարազատ...
Ես քեզ սիրում եմ իմ վիրտուալ հարազատ հոգի...:love"
ՀԳ(Խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք...:D)
Ես էլի եկա:))
եկել եմ ասեմ, որ փոշմանել եմ, ու կհոգամ ,որ հանդիպենք...
(ՀԳ տեսնեմ ինտուիցիադ ինչ կասի, ու ով որ պետք է կարձագանքի?)
լավ մնա մինչև հանդիպում:love

Quyr Qery
11.06.2012, 23:19
Իսկ ես քեզ սիրում եմ, ու դու դա լավ գիտես... Երբ ակումբում դեռ գրանցված չէի, հետևում էի գրառումներիդ, ու ակումբ գրանցվեցի քեզ համար: Ինչքան երջանիկ էի, երբ առաջին անգամ ինձ գրեցիր, քո ամեն մի տողը ինձ ուժ է տվել: Հասունացել եմ քեզանով, երբեք էլ չեմ եղել կողքիդ, բայց միշտ քեզ հետ էմ եղել, դու դա էլ շատ լավ գիտես, համ էլ գիտես, որ շուտ սիրահարվող եմ, ու էս մոտ 3 տարիների ընթացքում էլի եմ ակումբցու սիրահարված եղել, բայց էդ սիրահարվածությունս անցել է: Իսկ դու չես անցնի, ոչ մի անգամ: Հոգի՜ս, ես քո մեջ եմ ապրում: Չմոռանաս ինձ...
Հա, ու մի բան էլ, բայց դու դեմք ես: :oy

Lusinamara
12.06.2012, 20:05
Ես սիրում եմ, երբ ասում եմ «դու այլ ես», սակայն դու այսօր ավելի շատ ուրիշ ես, քան այլ: Ես էլ եմ ուրիշ, հավատա…
Իսկ քեզ սիրելն իմ բնավորության գծերից մեկն է /դարձե՞լ, թե՞ եղել,, չգիտեմ…/ :love:)

Chuk
16.06.2012, 15:08
Մոդերատորական. թեման վերաբացվում է: Թեմայի գրառումներից 51-ը ջնջվել են թեմայից դուրս լինելու, ծաղրական կամ վիրավորական լինելու, օտար լեզվով լինելու և այլն պատճառներով: Հիշեցնեմ, որ թեման «Օրագրեր» բաժնում է, և ինչպես բաժնի մյուս թեմաներում, այստեղ ևս արգելվում են այլ մեկնաբանություններն ու քննարկումները, թույլատրվում են միայն օրագրային բնույթի գրառումներ: Թեմայում շարունակում են գործել նաև ակումբի կանոնադրության պահանջները:

einnA
17.06.2012, 23:10
"ես քեզ սիրում եմ" այս խոսքերը դուրս են խաղի կանոններից :sulel

Վոլտերա
09.08.2013, 21:07
Հա: Ես կարոտում եմ: Մի քիչ շատ, քան կարելի ա, չափից դուրս շատ, քան թույլ կտայի ինձ երբևէ:
Գիտես, սովոր չեմ թիթեռնիկներին:) Մոռացել եմ դրանց համը, գույնը: Ինձ շատ քիչ են պատահել դրանցից, պատահածներն էլ երկու օրվա կյանք էլ չեն ունեցել: Արդեն վաղուց է, որ ագռավներ եմ կերակրում էն մասում, որտեղ որ թիթեռներ պիտի լինեին: Արդեն հոգնել եմ ագռավ կերակրելուց: Ուզում եմ էդ մասում ծաղիկներ աճեցնել ու ծիտիկներ պահել:) Ծիտիկներ, ոչ թե...
Հա ու ես սիրում եմ: Չգիտեմ քեզ, թե էն բանը, բայց սիրում եմ :)
Գիտես, որ բանը, էն որ միշտ եղել ա ինձ հետ, միշտ ինձ հետապնդել ա, էն զզվելին, էն սևը
Էլ չեմ ուզում դրա անունը լսել: Ուզում եմ մի քանի վայրկյանով փակել դրա բերանն ու ինձ բաց թողնել: Ու ինչ ուզում ա թող լինի:
Ինձ մարդ ա պետք: Մարդ ա պետք որ սիրեմ, որ քաշեմ, ճանկռեմ, ջարդեմ, սաղ մուռս իրենից հանեմ, ամբողջ կյանքիս մուռը, ագռավներիս մուռը, էդ անտեր գույնի մուռը: Չէէ, ես չեմ ուզում պրոֆեսիոնալ մարդ, ես հողոտ փոշոտ մարդ եմ ուզում, ով գիտի ցավն ինչ ա, ով գիտի գոռալ ու ծեծել: Ես չեմ ուզում քո ամեն ինչ իմացող կեսին: Ես քո թույլ կեսն եմ ուզում, որ հեշտությամբ դառնա իմը: Հա էգոիստ եմ: Սև էգոիստներից:)
Ես քեզ չեմ թողնում, որ ինձ մոտենաս, փոխարենը ես եմ քեզ մոտենում, շատ եմ մոտենում, չափից դուրս շատ, սկսում եմ սահմանն անցնել: Բայց ինչ-որ մի բան փոխադարձ չի: Չգիտեմ ինչը:
Հա, զզվելի բան ա կյանքը:)
Բայց ես սիրում եմ: Ես միշտ ատել եմ, կամ վրեժ եմ լուծել, միշտ լացել եմ, ողբացել եմ, բայց չէէ, չեմ սիրել: Դրա համար էսօր ուզում եմ սիրել: Ուզում եմ խուճուճ մազերդ քաշքշել, ուզում եմ քեզ խեղդել, հետո խորը համբուրել, հա շատ խորը, որ հետքեր մնան, մինչև կյանքիդ վերջը հետքերը մնան, էն կյանքի, որ պլանավորել ես շուտ թողնել:
Ես քեզ չեմ թողնի, որ գնաս: Մենք միասին կգնանք: Կամ ես մենակով կգնամ:
Ես սիրում եմ քեզ:
Ես քեզ կսիրեմ :)
Ավելի խորը, ավելի պինդ
Ինչքան որ թևիկներս թույլ կտան:
Մենակ թե թիթեռնիկներին չխառնես թույն ու ասեղներ, թե չէ ես կնախընտրեմ իմ հին ու բարի ագռավիկներին:) Իրենք չեն ցավեցնում:
Ու մի բան էլ
Մեր թևերն էլ են վառվում:
Արդեն վաղուց...

Ծլնգ
13.06.2018, 23:00
էս ի՜նչ թեմա եմ գտել... :) սիրում եմ ակումբցի գաղափարը, ու մի քիչ խանդում եմ, որ ակումբային այն հին սիրառատ վախտերով չեմ գրանցվել-ակտիվացել ու այդ ամենի մասն եղել

StrangeLittleGirl
14.06.2018, 00:04
Հիմա մի ակումբցի կա, իրան շատ եմ սիրում, գրածները միշտ կարդում եմ, չնայած հաճախ չի գրում: Ու ինքն էլ սիրում ա, որ իրան սիրում են, դրա համար էլ սիրում եմ: :love

Տեսնես էս ում մասին եմ գրել:o

boooooooom
14.06.2018, 00:37
Տեսնես էս ում մասին եմ գրել:o

Եթե չգտնվի, արխային գրեք իմ վրա. դեմ չեմ:D

StrangeLittleGirl
14.06.2018, 00:40
Եթե չգտնվի, արխային գրեք իմ վրա. դեմ չեմ:D

Դատելով տարեթվից՝ երևի einnA֊ն ա, բայց վստահ չեմ։ :D
Խմբագրում. չէ, չի կարա ինքը լինի, գրառմանս վերջին մասը չի բռնում :D

Հա Բում, քեզ շատ եմ սիրում :P

Alphaone
14.06.2018, 02:07
ես հեչ ակումբցու սիրահարված չկամ, տարօրինակ ա, մի անգամ համարյա գլուխս կորցրել էի, բայց էժան պրծա ))

Նաիրուհի
14.06.2018, 02:32
Էս թեմայում առաջին գրառումս էլ ուժի մեջ չի։ Հետո մի հոգի էլ է եղել :oy

Հա, ու էս երկրորդ սիրահարվածությունս էնքանով էր հենց ինձ համար յուրահատուկ, որ ոչ ոք էդ մասին չի իմացել, անգամ ամենամոտ ընկերներս կամ հենց ինքը։ Առաջ էշ֊էշ շատերին էի ասում սիրահարվածություններիս մասին, ինչի արդյունքում շատ հարաբերություններ անվերադարձ փչանում էին, իսկ էս մեկը տենց էլ չձևակերպվեց, չքննարկվեց, դրա համար էլ մեր հարաբերություններում նստվածք չկա։

Ու ես իրեն էլի շատ եմ սիրում, բայց էլ սիրահարված չեմ :B

ivy
14.06.2018, 19:45
Մոդերատորական։ Թեման նախատեսված է միայն սիրային խոստովանությունների համար։ Այլ գրառումներն այսուհետև կջնջվեն կամ կտեղափոխվեն։
Թեմայի թարմացման կապակցությամբ առաջացած զրույցը բացառության կարգով չի ջնջվի, սակայն խնդրում եմ այսուհետև մնալ միայն ոչ զրուցարանային օրագրի շրջանականերում։
Պատմեք ակումբցիների հանդեպ ձեր սիրային զգացմունքների մասին ։)

erexa
14.06.2018, 19:57
Ես վիրտուալ սիրահարվելու վատ սովորություն ունեմ: :)
Սիրո խոստովանություն համար 3. Արդեն երկար ժամանակ է, ինչ գրավում ես ինձ: Հաճախ եմ, մտածում քո մասին: Մտածում եմ, տեսնես ու՞ր ես, ի՞նչ ես անում և այլն: Չգիտեմ ոնց, բայց քեզ նույնիսկ իմ «մուժսկոյ իդեալին» եմ նմանեցնում: Քո մեջ ինչ-որ հետաքրքիր, յուրահատուկ բան եմ, նկատել: Այ էս պահին, դու իմ ամենասիրելի ակումբցին ես: :)

Ծլնգ
15.06.2018, 15:10
ես էլ երկու ոտովս ընկնեմ այս ծուղակը․․․ :)) սե՞ր․․․ եսիմ, եկեք անվանենք հարազատության զգացում․․․ որ հետը երկար կքայլեիր, ամեն ինչի մասին խոսելով, ու ոչնչի մասին լռելով․․․ որ ամեն ինչ էլ իրար հետ կկիսվեիք, ոչ թե որովհետև իրար վստահում եք, այլ որովհետև իրար կողքին ապահով եք զգում․․․ որ հա՛մ իրարից այնքան հեռու եք, հա՛մ էլ այնքան մոտիկ, իրարից այնքա՜ն տարբեր եք, բայց այնքա՜ն իրար նման․․․ հա, սիրում եմ, թեկուզ դա ձեր իմացած սերը չլինի․․․

LisBeth
16.06.2018, 00:11
Շատ անարդար թեմա ա։ Ես որ մտնում եմ իմ հիպերպլաստիկ իգոյով, սկսում ա թվալ թե սաղ խոստովանությունները ինձ են հասցեագրված (դաժե իմ ակտիվ լինելուց առաջ արվածները:D), բացի մի քանիսից, որ հաստատ գիտեմ, իմ մասին չեն։ Ես ում սիրում դեմերես ասում եմ։ Ու հա, էդ սերեը տարբեր են, բայց սաղն էլ սիրուն, մեկն էլ դաժը մեռնելու չուզենալու կարգի, էն որ քեզ ամբողջությամբ մեջն ես զգում, էն որ թույնը ուզում ես մինչև վերջ խմես, այլ ոչ թե պոչդ խփած փախնես։
Բայց որ էս գրառումս չջնջվի, մեկին որ այդպես էլ չեմ ասել, կխոստովանեմ ստեղ, բայց նենց որ ինքը իմանա՝ իրա մասին ա, ուրիշներն էլ իրանց վրա չվերցնեն։

Ուրեմն, որ ակումբ չեմ մտնում, բայց ակումբին հետևում եմ, դու դրա հիմնական պատճառներից ես։ Չեմ ուզում գրառումներդ բաց թողեմ։ Սենց բաներ երևի շատ ես լսել։ Բայց անուղղելի շահամոլս ուզում եմ դրանք էդքան հազվադեպ չլինեն։
Քո խաթեր, նիհարելուս անկանգառ պրոցեսսի մեջ, սկսեցի ջիմ գնալ, որ պարզեմ արդյոք հնարավոր ա կուբիկներ ձեռք բերել կարճ ժամանակահատվածում։ Ընդունում եմ սխալս, գեղեցիկ պարտություն ա։
Ու ի շնորհիվ քեզ սա (https://www.youtube.com/watch?v=y_xItbPr1P0) երգացանկիցս չի պակասում։ Ըթ հարթ՝ մի կորի։ Քեզ ստեղ սիրող կա։

Յոհաննես
16.06.2018, 02:59
Էս ինչ բարդ թեմա է,ինձ թվումա մի 5 հոգու սիրահարված կլինեմ ակումբից :oy
Լավ,էս կատակ էր,քանի որ պատրաստվում եմ էմոցիոնալ գրառում անել,կատակներով դուխ եմ հավաքում ։Դ
Լսի,էսօր նստած խմում էինք,մեկ էլ զգացի,որ քեզ եմ սիրում։Դու ինձ չգիտես ու անկապ բաներ ես մտածում իմ մասին(բնականա,ակումբի գրառումներից իմ մասին դժվարա լավ բաներ մտածել :)) ) Հա,բայց էն որ մեկ֊մեկ մտածում ես,որ իրա կարիքը ունես,այ այ էդ եմ ես։Իրականում էս կայֆ թեմա է,կկարդաս գրածս ու մտքովդ էլ չի անցնի,որ քո մասին եմ գրում։
Մեր մեջ ինչ որ հոգեհարազատ բան կա,հա,դու էդ հլը չգիտես,եթե անկեղծ,ես էլ վստահ չեմ,քանի որ չգիտեմ քո քանի տոկոսնա իմ երևակայությունը։
Ոշմ,գլուխդ չցավացնեմ,եթե մի օր լուսաբացը իրար գրկած դիմավորենք :oy կասեմ,որ քո մասին էի գրել։

Adam
28.03.2019, 23:56
Ես քեզ միշտ էլ հեռվից համակրել եմ: Դու դրա մասին օֆիցիալ չգիտես ու չես էլ իմանա: Ես երբեք դրա մասին ոչ գրել եմ ակումբում, ոչ էլ ակնարկել որևիցե ձևով: Ա՛յլ հարց ա՝ ինքդ կգտնե՞ս քեզ էս գրառման մեջ, թե չէ: Երկու դեպքում էլ՝ կարևոր չի: Իմ համակրանքը միշտ էլ անկոտրուն ա եղել քո նկատմամբ: Անվանել դա սե՞ր… հմ… դժվար: Մեկ անգամ եմ քեզ տեսել ռեալում ու ընդամենը երկու բառ փոխանակել: Չեմ կարծում՝ զգացածս սեր ա: Ինձ մոտ սերը վառվելու ու հանգչելու հատկություն ունի: Իսկ համակրանքը չէ: Լա՛վ ա, որ չեմ սիրահարվել քեզ: Գոնե էսպես մինչև կյանքիս վերջ կհամակրեմ հեռվից հեռու: Դու ներքուստ լավ էլ գիտես՝ դու ով ես: Պահիր դա քո մեջ՝ ձևացնելով որ չգիտես ու ոչ էլ կարդացել ես էս տեքստս: Էդպես ավելի լավ կլինի երկուսիս համար էլ: Շատ պարզ պատճառով մեր միջև ոչինչ չի կարող լինել, բացի իմ քո նկատմամբ անկոտրուն համակրանքից, որը երբեմն սիրուց ավելի ուժեղ ա: Լավ եղի: