PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը հրավիրում է փոխճանաչողական հանդիպման



Ձայնալար
14.02.2012, 17:28
Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, ժամը 19-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասսո» դահլիճում (Իտալիայի փող., 1 շենք)։

Հայաստանում գերմանական համալսարանի «Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը» (ՀԳՀ «ԿԶԿ») նոր մոտեցումներով և գաղափարով հանդես է գալիս հանրությանը, որպես կրթական-հետազոտական-խորհրդատվական կենտրոն` առաջարկելով ընդգրկուն ուսումնական ծրագրեր տարբեր թիրախային խմբերի հ...ամար:

Կարևորելով անհատական մոտեցումը հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ճանաչողական անվճար սեմինարին, որի ընթացքում կներկայացվի ՀԳՀ «ԿԶԿ» հայեցակարգը, կրթական ծրագրերի իրականացման մեր նոր մոտեցումը, ինչպես նաև գալիք ծրագրերն ու ծառայությունները:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» դահլիճում (տևողությունը 2 ժամ): Եթե որոշեք մասնակցել այս միջոցառմանը, ապա խնդրում ենք գրանցվելու համար այցելել http://dua.am/am/application/ էլ.կայք մինչև փետրվարի 24-ը, քանի որ տեղերը սահմանափակ են: Հարցերի դեպքում զանգահարեք 261221 կամ ուղարկեք էլ.նամակ [email protected] հասցեով:

Սակայն եթե Ձեզ հարմար չէ ներկա գտնվել այս միջոցառմանը, ապա մեր կենտրոնի հայեցակարգի, ուսումնական ծրագրերի և ժամկետների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն ստանալու (Իննովատիվ բիզնես կառավարում 3 թիրախային խմբեր, կոորպորատիվ, TOT; Տեխնոլոգիական ձեռներեցության սկզբունքները; Գերմաներենի ուսուցում), ինչպես նաև առաջարկվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել http://dua.am/am/Studien/ էլ.կայք (անգլերեն և գերմաներեն տարբերակները շուտով ակտիվ կլինեն):

Իսկ եթե նույնիսկ դուք չեք կարող ներկա գտնվել թե միջոցառմանը և թե մասնակցել ուսումնական ծրագրերին, ապա տարածեք այս հայտարարությունը Ձեր ընկերների շրջանակում: ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ. ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ:

Հիշեցնենք, որ ծրագրերի սկիզբը ազդարարվելու է Մարտի 3-ին, սակայն դա դեռ սկիզբն է: Հետևեք մեր նորություններին http://dua.am/am/Studien/ էլ.կայքի միջոցով:

Ձայնալար
28.02.2012, 22:25
Հայաստանում գերմանական համալսարանի "Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը" առաջարկում է 9 ամսվա ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառում է MBA-ին համարժեք տարրեր և ներկայացվում է մի քանի թիրախային խմբերի համար:

Առավել մանրամասներ կարող եք ստանալ ծանոթանալով առանձին ծրագրերի նկարագրություններից:

Իննովատիվ բիզնես կառավարում 3 թիրախային խմբերի համար.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagement/

Իննովատիվ բիզնես կառավարում վերապատրաստողների համար /TOT/.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagementTOT/

Իննովատիվ բիզնես կառավարում կազմակերպությունների համար.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagementCorporate/

http://www.facebook.com/events/251945794891530/?ref=notif&notif_t=event_invite

Varzor
29.02.2012, 10:39
Անկեղծ ասեմ` գրանցվել էի, սակայն հրավերքն այնքան "անսպասելի" եկավ ուրբաթ օրը, որ երկուշաբթի օրն ուղղակի չկարողացա 19:00-ին գործից դուրս գալ :( Գործերս ավարտեցի, արդեն 19:45-էր ու էլ չգնացի, լավ չեղալ:

Ձայնալար
11.03.2012, 20:44
Իննովատիվ բիզնես կառավարում - 3 թիրախներ, TOT, կոորպորատիվ և այլ կարճաժամկետ դասընթացներ

Փոխճանաչողական հանդիպման չներկայացած հարգելի գործընկերներ և համակիրներ,

հասկանում ենք, որ զբաղվածության պատճառով չեք կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, հետևաբար արդյունքների մասին ամփոփ կարող եք ծանոթանալ մեր էլ.կայքից http://dua.am/am/Events/Seminars/:

Սույնով նաև մենք ուզում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանում գերմանական համալսարանի "Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը" առաջարկում է 9 ամսվա ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառում է MBA-ին համարժեք տարրեր և ներկայացվում է մի քանի թիրախային խմբերի համար: Այն մշակվել է կենտրոնի փորձագետների կողմից` հիմնվելով հետազոտությունների վրա, ուսումնասիրելով գերմանական փորձն ու տեղայնացնելով այն:

Առավել մանրամասներ կարող եք ստանալ ծանոթանալով առանձին ծրագրերի նկարագրություններից /գործում է ապառիկ վճարման համակարգը/:

Իննովատիվ բիզնես կառավարում 3 թիրախային խմբերի համար.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagement/

Իննովատիվ բիզնես կառավարում վերապատրաստողների համար /TOT/.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagementTOT/

Իննովատիվ բիզնես կառավարում կազմակերպությունների համար.
http://dua.am/am/Studien/InnovativeBusinessManagementCorporate/

Սրանից զատ առաջարկվում է "Տեխնոլոգիական ձեռներեցեության սկզբունքները" մեկամսյա դասընթացը` http://dua.am/am/Studien/PrinciplesofTechnologicalEntrepreneurship/, տրադիցիոն Գերմաներենի ուսուցումը` http://dua.am/am/Studien/germancourses/, ինչպես նաև կարճաժամկետ (1-ից 3 օր տևողությամբ, իսկ ժամերը որոշվելու է խմբի հետ) գործնական դասընթացներ:

Դիմելու վերջնաժամկետն է մարտի 31-ը:

Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Հ.Գ. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵՔ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ:

--
Deutsche Universität in Armenien
Aygedzor 47/3, 0019-Yerevan
Tel: +374 10 26 12 21
E-Mail: [email protected]
URL: www.dua.am/am/Studien