PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ սուպերսթար 5

Smokie
13.02.2012, 11:40
Մեկնարկվում է Հայ սուպերսթար նախագծի հերթական եթերաշրջանը: Հետևու՞մ եք նախագծին, ի՞նչ կարծիքներ և սպասելիքներ ունեք::)

Ես երեկ նայեցի առաջին գալա համերգը: Կարծում եմ մյուս եթերաշրջանների պես հետաքրքիր է լինելու;)

armuk
13.02.2012, 12:21
4-5 հոգի շատ լավն են: Բա բեմըըըըըըըըըըը:)

unknown
13.02.2012, 12:28
Ինչ լավա թեմա կա եսել եմ հետևում բոլոր եթերաշրջաններին հետևել եմ ու շատեմ սիրում,իրոք լավ նախագիծա...5-րդ եթերաշրջաննել շատ լավնա մանավանդ որ բոլորը կարողանում են լսել իրանց ընկերների ելույթները,տենց ավելի լավա իրանց համար իրարից սովորելու շատ բան կունենան,իրանց սխալները շուտ կնկատեն...մի խոսքով լավն են բոլորն էլ ես եթերաշրջանի...դեռ կարծիք չեմ ասի մասնակիցների մասին առաջին համերգն էր ու բոլորն էլ յուրովի լավն էին...սպասում եմ 2-րդ գալահամերգին ենտեղ արդեն ավելի պարզ կլինի ովա լավ ով ոչ այնքան,որովհետև բոլորն էլ իրոք լավ էին երգում...

armuk
13.02.2012, 12:41
Վարդինե Ավագյանի ձայնը երբեմն շատ անդուր է:

Smokie
13.02.2012, 13:40
Մասնակիցները

1. Անահիտ Հարությունյան. Ինձ այնքան էլ դուր չեկավ, այնպիսի տպավորություն էր, որ զգացմունքով չի երգում, սառն է, հատկապես կրկներգի ժամանակ:

2. Լիլիթ Խաչատրյան. Լավն էր, հաճելի ձայն ուներև հաճելի կերպար էր, կուզեի երկար մնար նախագծում: Ձայնով հիշեցնում էր Աստղիկ Սաֆարյանին, իսկ արտաքինով 4-րդ եթերաշրջանի մասնակից Եւա Ղազարյանին:

3. Արմեն Մարդանյան. Նախ ասեմ, որ շատ եմ սիրում «Անձրև» երգը: Կատարումը ոչ շատ լավն էր, ոչ էլ շատ վատը: Սկզբից այնպիսի տպավորություն էր, որ ցածր է երգում՝ գործիքների ձայնը ավելի բարձր էր: Հետո աչքի ընկավ շարժունությամբ, թռվռան բնավորությամբ, (այստեղ հիշեցրեց իր ինտերվյուն): Այնպիսի տպավորություն է, որ մի բան կիսատ մնաց, կամ ես չհասկացա: Սպասում եմ իր հաջորդ ելույթներին:

4. Վարդինե Ավագյան. Շատ տհաճ էր այդ ոճում, երգն էլ էր վատը: Դուրս ընդհանրապես չեկավ:

5. Էլիզաբեթ Ադիկյան. Վատ չէր կատարում, հատկապես երբ կրկներգի ժամանակ ձայնի տեմբրը բարձրացնում էր: Իմ կարծիքով խոստումնալից մասնակից է:

6. Երվանդ Մաթևոսյան. Հենց սկզբից էլ հիասթափվեցի, երբ տեսա թե ո՞ր երգն է երգելու և ու՞մ երգը: Կատարումը միջակ էր, այդպիսի երգիչներ հիմա շատ կան:

7. Ջուլիետտա Սարգսյան. Կատարումը վատ չէր՝ սովորական էր, բայց գրիմը... նկարին նայելուց ամեն ինչ կհասկանաք: Հետաքրքիր է բեմի վրա տեսնել նրան սովորական չներկված դեմքով:

8. Լիաննա Արոյան. Կոպիտ ձայն էր, հատկապես այդ երգի հետ հաճելի չէր լսվում: Հաճելի էր որ կրկներգի ժամանակ սկսում էր ակտիվ շարժվել, բայց այստեղ էլ իր ձայնը ամեն ինչ փչացնում էր

9. Արաքսյա Ամիրխանյան. Շատ բան չեմ կարող ասել իր մասին, սովորական էր: Այնպիսի տպավորություն էր, որ նման երգչուհիների շատ եմ լսել:

10. Սոնա Ռուբենյան. Լավն էր: Լավ էր երգում, երևում էր, որ իրեն լավ է զգում բելի վրա: Ինչ վերաբերում է Ավետ Բարսեղյանի նշած բեմական համեստությանը, ասեմ, որ իր դեպքում պարտադիր չէր թռվռալ բեմի վրա, պարել, որովհետև այդ համեստությունը կատարման համ ու հոտը չկորցրեց:

11. Արթուր Մացակյան. Ինտերվյույի ժամանակ այդքան վարժ չէր խոսում, երբեմն սխալ էր գործածում բառերը: Բեմի վրա յուրահատուկ էր, հետաքրքիր էր թե՛ իր ձայնով, թե՛ պարով՝ ակտիվությամբ: Հաճախ զգացվում էր, որ ձայնը չի հերիքում, հազիվ էր երգում, բայց լավ ավարտեց: Վերջին մասերը, որ կարծես ավելի դժվար էին հիանալի երգեց:

12. Ռիմա Ֆարսյան. Լավ չերգեց՝ ամբողջ երգի ընթացքում չէր կարողնում զսպել ծիծաղը, դրանից էլ արհեստական էր ստացվում ամեն ինչ:

Ռուֆուս
13.02.2012, 15:00
Երեկ համերգը նայեցի ու անկեղծ ասած ոչ մեկը բացարձակապես դուրս չեկավ ու ի տարբերություն նախորդ սուպերստարների ու X Factor-ի, ոչ մի հատ վառ, աչքի ընկնող անհատականություն չկար:

Chuk
13.02.2012, 15:12
Ասա ով ա ժյուրիդ, ասեմ ով ես դու (ժողովրդական խոսքի փոխակերպում)

Rammstein
13.02.2012, 22:48
Մենակ Գարիկն ա խելքը գլխին ժյուրի, ԻՄՀԿ:

Աթեիստ
14.02.2012, 02:17
Ինչ Գարիկը մտավ Սուպերսթար, հաղորդումն իրա համուհոտը կորցրեց։ Եթե մինչ այդ հանգիստ նորմալ պոպ էի լսում, հիմա մեծ մասամբ Գարիկի ճաշակով երգեր են։ Իրա ճաշակն էլ իմինի հետ հեչ չի բռնում։ Օրինակ Ջուլիետտան դուր(ը)ս գալիս ա, բայց երգը լրիվ Գարիկական էր, ինձ սկի բան չասեց (սկի չիմացա ինչ ա երգում)։

Գալաթեա
14.02.2012, 02:36
Էրեխեք, Գարիկն ո՞վ ա:

Ռուֆուս
14.02.2012, 11:15
Էրեխեք, Գարիկն ո՞վ ա:

Վիտամին Կլուբի Գարիկը:

Ինչ Գարիկը մտավ Սուպերսթար, հաղորդումն իրա համուհոտը կորցրեց։ Եթե մինչ այդ հանգիստ նորմալ պոպ էի լսում, հիմա մեծ մասամբ Գարիկի ճաշակով երգեր են։ Իրա ճաշակն էլ իմինի հետ հեչ չի բռնում։ Օրինակ Ջուլիետտան դուր(ը)ս գալիս ա, բայց երգը լրիվ Գարիկական էր, ինձ սկի բան չասեց (սկի չիմացա ինչ ա երգում)։

Ընդհակառակը, մեջներից քիչ թե շատ նորմալը Գարիկն ա: Մինչև Գարիկի Սուպերստար գալը ամեն սեզոն նույն երգերն էին, արդեն հոգնել էինք: Էն տպավորությունն էր, որ ասենք ռոքը սահմանափակվում էր մենակ Աերոսմիթով ու Բոն Ջովիով ու ամեն սեզոն պարտադիր պիտի Բիթլզյան օր հայտարարեին ու Բիթլզի պարտադիր նույն երգերը երգեին: Իսկ Գարիկի գալուց հետո սկսեցի ավելի բազմազան երգեր երգել ու էլ իրար չեն կրկնում:

Altair
14.02.2012, 14:50
Ես ոչ ոքին չեմ սիրում, այնպես որ լավ կլիներ հարցի մեջ ավելացնել «ոչ ոքին պատասխանը»:

John
14.02.2012, 15:34
Չեմ նայում ճիշտն ասած՝ ամեն սեզոնից (որը որ նայել եմ)՝ մեկին սիրահարվել եմ, իսկ հիմա, եթե մոռացել եք՝ ասեմ «սրտադուլ» է հայտարարված իմ հոգում :D մի անգամ աչքովս ընկավ անունսն էր, օրագիրն էր՝ չգիտեմ, Ջուլիետային էի սիրահարվում համարյա՝ հազիվ հասցրեցի ալիքը փոխեմ :)

Enigmatic
14.02.2012, 23:34
Ինչ անկապ դեմքեր են սաղ ու հեչ էլ լավ չեն երգում:((մի 2 հոգի հազիվ, վառ անհատականություններ էլ չկան մեջները, էս անգամ չի նայվում սուպերսթարը միտեսակ։

Աթեիստ
14.02.2012, 23:42
Ընդհակառակը, մեջներից քիչ թե շատ նորմալը Գարիկն ա: Մինչև Գարիկի Սուպերստար գալը ամեն սեզոն նույն երգերն էին, արդեն հոգնել էինք: Էն տպավորությունն էր, որ ասենք ռոքը սահմանափակվում էր մենակ Աերոսմիթով ու Բոն Ջովիով ու ամեն սեզոն պարտադիր պիտի Բիթլզյան օր հայտարարեին ու Բիթլզի պարտադիր նույն երգերը երգեին: Իսկ Գարիկի գալուց հետո սկսեցի ավելի բազմազան երգեր երգել ու էլ իրար չեն կրկնում:

Ինձ թվում ա Բիթլզյան օր էլի կլինի, կարծում եմ դա հաղորդման պահանջներից ա։ Իսկ երգերի պահով ես նախընտրում եմ իմ հավանած երգերը 50 անգամ իրար հետևից լսել, քան թե անընդհատ փոխվող, բայց անծանոթ ու անհասկանալի երգեր (Դրա համար էլ ռադիոներից նախըտրում եմ РетроФМ. համարյա սաղ երգերը ծանոթ են ու սիրված)։

armuk
15.02.2012, 05:32
Ասա ով ա ժյուրիդ, ասեմ ով ես դու (ժողովրդական խոսքի փոխակերպում)
Նորից սկսվեց:

armuk
17.02.2012, 05:32
Ասա ով ա ժյուրիդ, ասեմ ով ես դու (ժողովրդական խոսքի փոխակերպում)

Այդպես էլ չի որ իրենք ոչինչ չեն հասկանում:

http://www.shanttv.com/am/programs/hay-superstar5/videogallery/7917/7918/

Մի բան էլ, Բոլորին մի լավ դաստիարակելա պետք :angry

Pretty
26.02.2012, 20:07
Վառ անհատականություններ չկան այս անգամ, ուժեղ ձայներ էլ չկան

Աթեիստ
26.02.2012, 20:20
Իմ համար Ջուլիետտան ու Արթուրը լավ էլ վառ են։

Pretty
14.03.2012, 21:43
Ո՞վ դուրս մնաց հինգերորդ գալահամերգից հետո

Աթեիստ
14.03.2012, 23:18
Ո՞վ դուրս մնաց հինգերորդ գալահամերգից հետո

Էլիզաբեթը (Լեդի Գագայի երգով) ։(

Վտանգավոր գոտում էին նաև Ռիման (լրիվ դուրս գալու ապրանք էր) ու Արաքսյան։

Smokie
15.03.2012, 16:12
Ինձ արդեն սկսել էր դուր գալ Լիաննա Արոյանը:
Արմեն Մարդանյանը արդեն դուրըս չէր գալիս:
Լիլիթ Խաչատրյանը երկրորդ գալա համերգին թույլ էր, բայց չէի ուզի, որ այդքան շուտ դուրս գար, դեռ աճելու տեղ ուներ:
Արաքսյա Ամիրխանյան և Սոնա Ռուբենյան՝ իմ կարծիքով վատ մասնակիցներ չեն:
Արթուր Մացակյան, լավ շոուներ է անում, ոչ ոքի համար գաղտնիք չի, որ նա ավելի շատ հետաքրքիր մասնակից է, քան լավ երգիչ:

Smokie
27.03.2012, 22:08
Նախագծում մնացած մասնակիցներից իմ կարծիքով ամենավատը Ջուլիետան է, իր ոճը դուրս չի գալիս: Իսկ յոթերորդ գալա համերգին որ ընդհանրապես լավ չերգեց... :nea

Smokie
01.04.2012, 16:46
Արամ mp3-ն մեղմ ասած ներվերիս վրա ազդում ա: Հատկապես քվեարկության ամփոփման օրերին, երբ մասնակիցներից պահանջում ա ասել, թե ու՞մ կատարումն էր ամենաթույլը, մինչեւ մեկի անունը չտան, պրծում չունեն::angry

armen9494
01.04.2012, 17:38
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=oplWX_qRnFQ
Էս երգն ուղղակի հրաշք էր:love

laro
01.04.2012, 17:53
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=oplWX_qRnFQ
Էս երգն ուղղակի հրաշք էր:love
Ահա :)

laro
01.04.2012, 18:00
Արամ mp3-ն մեղմ ասած ներվերիս վրա ազդում ա: Հատկապես քվեարկության ամփոփման օրերին, երբ մասնակիցներից պահանջում ա ասել, թե ու՞մ կատարումն էր ամենաթույլը, մինչեւ մեկի անունը չտան, պրծում չունեն::angry
Իսկ իմ նյարդերի վրա ազդում ա էտ Ավետ Բարսեղյանը.....:angry

Աթեիստ
01.04.2012, 19:38
Արամ mp3-ն մեղմ ասած ներվերիս վրա ազդում ա: Հատկապես քվեարկության ամփոփման օրերին, երբ մասնակիցներից պահանջում ա ասել, թե ու՞մ կատարումն էր ամենաթույլը, մինչեւ մեկի անունը չտան, պրծում չունեն::angry

Էսքան ժամանակ դիտելով կարելի է գուշակել, որ դա հաղորդման ֆորմատի պահանջն ա, այնպես ինչպես ժյուրին է պարտավոր մեկի անունը տալ։

Rammstein
01.04.2012, 20:30
Ինչ տխմար երգեր են էս սուպերստարում: :{:blin
Եթե անցած սուպերստարը հաճույքով նայում էի, հիմա սենյակիս դուռը փակում եմ, որ կողքի սենյակից սուպերստարի ձենը չլսեմ: :{
Ակզբում թվում էր` նորմալոտ ա, բայց վերջերս ինչքան տեսնում եմ, ոչինչ չասող, հիմար հայկական երգեր են: :[

Երգողներն էլ մեկը մեկից վատ են երգում (գուցե նման տպավորության պատճառը նաեւ երգերն են):

Smokie
01.04.2012, 20:57
Էսքան ժամանակ դիտելով կարելի է գուշակել, որ դա հաղորդման ֆորմատի պահանջն ա, այնպես ինչպես ժյուրին է պարտավոր մեկի անունը տալ։Ժյուրիի պահը քիչ թե շատ հասկանալի ա, իսկ մասնակիցներին ինչու՞ են պարտադրում՝ մանավանդ, որ իրենք չեն ուզում, վախենում են վիրավորել միմյանց:

Աթեիստ
01.04.2012, 21:17
Ժյուրիի պահը քիչ թե շատ հասկանալի ա, իսկ մասնակիցներին ինչու՞ են պարտադրում՝ մանավանդ, որ իրենք չեն ուզում, վախենում են վիրավորել միմյանց:

Վախենում են վիրավորել ճիշտ այնքան, ինչքան ժյուրիի անդամները, բայց եթե ֆորմատը պահանջում է, որեմն բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ մեկի անունը պետք է տրվի, ուրեմն վիրավորվել էլ չի կարելի։

Rammstein ջան, միթե՞ կարելի ա չսիրել Գյանջումյանի կամ Մարինա Ալեսի երգերը։
Կատարումներն էլ հաստատ էնքան վատը չեն, որ տհաճ լինի լսելը։

Rammstein
01.04.2012, 21:35
Rammstein ջան, միթե՞ կարելի ա չսիրել Գյանջումյանի կամ Մարինա Ալեսի երգերը։
Կատարումներն էլ հաստատ էնքան վատը չեն, որ տհաճ լինի լսելը։

Գյանջումյանի բոլոր երգերին ծանոթ չեմ, գիտեմ, որ լավ երգեր ունի, բայց կոնկրետ էսօրվա սուպերստար ում չգիտեմ, թե որն էր իրա երգերից: Ամեն դեպքում մի երգ, որը ոնց որ թե իրա երգերից էր, իմ համար լրիվ անհամություն էր:

Մարինա Ալեսին չեմ ճանաչում: Սուպերստարն էլ չեմ նայում: Պարզապես կողքից անընդհատ ինչ-որ միանման, ձանձրալի, ոչինչ չասող երգեր եմ լսում նույնպիսի կատարումներով, ներվեր ա սղոցում:
Էսօրվա կատարումներից էլ Ջուլիետայի կատարումն էր խայտառակություն:

Հ.Գ. Էս Եւա Սուջյանն էլ լրիվ ֆալշ ա երգում, հետո էլ ասում էին` ինչի X-Factor-ից դուրս մնաց: :{

Smokie
01.04.2012, 22:37
Վախենում են վիրավորել ճիշտ այնքան, ինչքան ժյուրիի անդամները, բայց եթե ֆորմատը պահանջում է, որեմն բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ մեկի անունը պետք է տրվի, ուրեմն վիրավորվել էլ չի կարելի։։

Աթեիստ ջան թեկուզ որպես ֆորմատի պահանջ ճիշտ չեմ գտնում դա: Ժյուրին հո իր գործն է անում, դա բնական է, այ մասնակիցների հարցը ուրիշ է իմհկ:

Ամեն դեպքերում միշտ երբ տեսնում եմ Արամի համառությունը, կամ երբ լսում եմ մասնակիցներին ուղղված ավելորդ, իրեն չվերաբերող, անձնական հարցերը, արյունը տալիս է գլխիս:

yerevanci
01.04.2012, 22:54
Ինչ տխմար երգեր են էս սուպերստարում: :{:blin
Եթե անցած սուպերստարը հաճույքով նայում էի, հիմա սենյակիս դուռը փակում եմ, որ կողքի սենյակից սուպերստարի ձենը չլսեմ: :{
Ակզբում թվում էր` նորմալոտ ա, բայց վերջերս ինչքան տեսնում եմ, ոչինչ չասող, հիմար հայկական երգեր են: :[

Երգողներն էլ մեկը մեկից վատ են երգում (գուցե նման տպավորության պատճառը նաեւ երգերն են):

Ողղակի դու տեղյակ չես, որ սուպերսթարի այս եթերաշրջանը նվիրված է հայ երգին, այդ իսկ պատճառով էլ երգերի գերակշռող մասը հայկական են:

Ու մեկ էլ մի բան ասեմ, եթե մի բան հայկական է, ապա հիմար լինել չի կարող:

Աթեիստ
01.04.2012, 23:02
Ու մեկ էլ մի բան ասեմ, եթե մի բան հայկական է, ապա հիմար լինել չի կարող:

Թեմայից դուրս ա բայց մի քանի հիմար հայկական բան թվարկեմ ։)
ռոբերտ քոչարյան, «կարմիր խնձոր», արտաշասատրյանական «երաժշտություն», Գալուստ Սահակյան, Վահրամ Պետրոսյան

Ցանկության դեպքում մի քան էջ կարելի ա գրել ։)

Բայց համերգը լավն էր, որտև ընտրել էին լավ կամ շատ լավ երգեր։

Արէա
01.04.2012, 23:11
Էսօր երկրորդ կամ երրորդ անգամն էի նայում: Արթուր Մացակյանը դեմք ա, դուրըս շատ ա գալիս:

Հ.գ. Գյանջումյանի երգերը լավն են:
Հ.հ.գ. Մարինա Ալեսի տեքստերն էլ:

armuk
08.04.2012, 11:33
Երվանդը դեռ նախագծում է անհասկանալի պատճառներով, իսկ Ջուլիետտան նախագծում չէ կրկին անհասկանալի պատճառներով:

Աթեիստ
08.04.2012, 13:46
Երվանդը դեռ նախագծում է անհասկանալի պատճառներով, իսկ Ջուլիետտան նախագծում չէ կրկին անհասկանալի պատճառներով:

Ինչքան էլ Ջուլիետտային հավանեմ, մեկ ա էս մնացածերը բոլորն իրանից լավ են երգում։

Mephistopheles
09.04.2012, 03:47
Աենալավը, Մացակյանն ա, բայց ժյուրին արշավ ա սկսել վեջին կոնֆլիկտի կապակցությամբ ու "դավիտ" են անում տղի վրա… ուզում են վատ իմպուլսներ տան մասսային որ չքվեարկեն…

… բայց ինքը ամենալավն ա… երգիչ ա…

Աթեիստ
09.04.2012, 09:36
Ձամաձայն եմ, որ շատ ուժեղ երգիչ ա, բայց էս վերջի համրգին իսկականից իրա իմպրովիզներից երգը միայն տուժեց։
Երկրորդ կատարումն էլ բոլորին նոր երգեր էին ընկել, իրան, չգիտես ինչու, ժողովրդական։

Առանձին էս մի համերգով վերցրած ինքը թույլ էր, բայց ռեալ 4-ից ամենաթույլն ըստ իս Արաքսյան ա։

Mephistopheles
09.04.2012, 09:55
Երգիչները էմոցիոնալ ժողովուրդ են նամանավանդ Արթուրը ու շատ հեշտ ա իրան գծերից գցելը… մի երկու հատ վատ քոմենթ որ տաս անգամ լավ երգի վրա, հաջորդը վատ կերգի…

Իմ կարծիքով վրեժ են լուծում… վատ ա…

Rammstein
09.04.2012, 10:37
Էս ինչ ահավոր սիրտ խառնեցնող սուպերստար ա: Յախք: :[
Իբր շատ ուրախ էի, որ Շանթը Նոր Տարուն սենց ժողովրդաէստրադային զիբիլ միքսեր էր արել, մի հատ էլ սուպերստարի ժամանակ են նույնը անում: :{ Էդ Գիսանեն ոնց որ հեչ երաժիշտ չլինի, դրել կոնտրաստ ստեղծելու վրա ա աշխատում: Կոնտրաստ ա ուզում, թող ռոքը, մետալը, էլեկտրոնայինը, դասականը, ռաբիզը, մուղամը մեկ էլ բլատնոյը խառնի իրար, կարգին կոնտրաստ կստեղծվի: :fool

Աենալավը, Մացակյանն ա, բայց ժյուրին արշավ ա սկսել վեջին կոնֆլիկտի կապակցությամբ ու "դավիտ" են անում տղի վրա… ուզում են վատ իմպուլսներ տան մասսային որ չքվեարկեն…

… բայց ինքը ամենալավն ա… երգիչ ա…

Իսկ ի՞նչ կոնֆլիկտ ա եղել:

Mephistopheles
09.04.2012, 23:06
Էս ինչ ահավոր սիրտ խառնեցնող սուպերստար ա: Յախք: :[
Իբր շատ ուրախ էի, որ Շանթը Նոր Տարուն սենց ժողովրդաէստրադային զիբիլ միքսեր էր արել, մի հատ էլ սուպերստարի ժամանակ են նույնը անում: :{ Էդ Գիսանեն ոնց որ հեչ երաժիշտ չլինի, դրել կոնտրաստ ստեղծելու վրա ա աշխատում: Կոնտրաստ ա ուզում, թող ռոքը, մետալը, էլեկտրոնայինը, դասականը, ռաբիզը, մուղամը մեկ էլ բլատնոյը խառնի իրար, կարգին կոնտրաստ կստեղծվի: :fool

Իսկ ի՞նչ կոնֆլիկտ ա եղել:

Մացակյանին երգ են տվել՝ Գիսանեի երգը, ինքն առանց իմանալու ասել ա "մի հատ ավելի լավ երգ չկա՞" Գիսանեն իհարկե նեղվել ա՝ փիս… հետո Արթուրն ասել ա sorry կերգեմ, էդ չէի ուզում ասել, բայց Գիսանեն անդրդվելի է մնացել ու թույլ չի տվել որ իր երգը երգի… ադմինիստրատոր/տնօրենի հետ մի հատ արգար-բարակ նատացցի/ավետարան են կարդացել, կոխել ցեխը հանել են, հետո ասել են ինչ երգ ուզում ես ընտրի երգի… իհարկե արանքում էլ երեսով են տվել որ "դու"-ով ա դիմում ու օրինակ էին բերել նախկին "սուպերստարին" …

bottom line… Արթուրն իհարկե սխալ ա արել որ տենց անզգույշ արտահայտություն ա իրան թույլ տվել… բայց ոնց որ Գիսանեն ու տնօրինությունն են էդ սխալը "ուղղում" նմանվում ա վրեժխնդրության ընդհուպ մինչև ժուրիի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության ու հոգեբանական ճնշման միջոցներով… հաշվի առնենք նաև միքսն ինչ վատ էր ընտրված, չգիտես ինչու ժողովրդական էր երգում…
…Արթուրն էս պարագային իր սխալի մեջ ավելի ճիշտ ա քան Գիսանեն, ժյուրին ու տնօրինությունն իրանց ճշտերով…

անպաշտպան մասնակցից վրեժ լուծելը նրա սխալի, կամ վրիպումի համար, հաշվի առնելով նաև նրանց տարիքը, դա ստորության աստիճան է, միգուցե ամենացածրը ճի, բայց ստորություն է… էսի սովետական սիստեմ ա, որ երբ հետդ թարսվում են, ոչ թե պրոբլեմն են լուծում, կամ օգնում որ անես էն ինչ դու ես ուզում այլ անում են ամեն ինչ որ քո ուզածը չլինի…

Հատկապես Ավետի քոմենթները ստորացուցիչ էին (մի ասող ըլներ գրածդ երգը էն չէ՞ր, ոնց որ սովետական վախտվա ռադիոյի երգ ըլնի, էն էլ Սիրուշոյի նվագի տակ)…

ես ոնց որ հասկանում եմ էս սուպերստարը քարոզարշավի երգիչներ ա պատրաստում…

Աթեիստ
10.04.2012, 00:19
Ինձ հեչ դուր չեկավ, որ ես չլսեցի, որ Արթուրը ներողություն խնդրեր։ Նույնիսկ եթե նա չէր ուզում Գիսանեին նեղացնել, իմացավ, որ նեղացրել է, ուրեմն պետք է ներողություն խնդրեր։
Միքսի երգի համար արդեն ասել, ոնց-որ դիտմամբ արած լինեին։

John
10.04.2012, 01:46
Մեկը կար էն սկզբներում դուրս գալիս էր, հիմա ոնց որ թե Արթուրն ա մեջներից լավը

Rammstein
10.04.2012, 02:17
Ինձ հեչ դուր չեկավ, որ ես չլսեցի, որ Արթուրը ներողություն խնդրեր։ Նույնիսկ եթե նա չէր ուզում Գիսանեին նեղացնել, իմացավ, որ նեղացրել է, ուրեմն պետք է ներողություն խնդրեր։
Միքսի երգի համար արդեն ասել, ոնց-որ դիտմամբ արած լինեին։

Չգիտեմ, թե ինչ ձեւով ա էս ամբողջ ինֆոն հանրությանը հայտնի դառել, բայց, դա ներքին խոհանոցի հատկապես էն մասն ա, որը իրանց անձնակազմը պետք ա ամեն գնով թույլ չտար, որ արտահոսեր, եթե իհարկե արդար մրցույթ են ուզում: Մարդը իրա կարծիքն ա ասել էդ երգի մասին, գուցե կոպիտ ա ասել ու զուտ մարդկային տեսանկյունից լավ չի արել, չգիտեմ, բայց դա միայն էմոցիաների մակարդակում ա, իրա արածի մեջ նենց բան չկա, որը կարար թեկուզ մի կաթիլ մրցույթի վրա անդրադառնալ, առավել եւս որ ես իրա հետ համաձայն եմ, մեծ մասը խայտառակ վատ երգեր են էս սուպերստարում: Բայց փաստորեն անդրադարձել ա մրցույթի վրա, որտեւ ամենախայտառակ երգը (մենակ երկրորդն եմ լսել) իրանն էր ընտրված (ոճային): Հլը դեռ լավ ա` մի հատ էլ հրապարակային ներողություն չեն պահանջել:
Իհարկե ժյուրիի ոչ դրական մեկնաբանությունները օրինաչափ էին, որտեւ աբսուրդ կլիներ նման կատարմանը ասել, որ գերազանց ա կամ լավ ա, այսինքն` մեղավորը երգ ընտրողն ու միքս անողն ա, ոչ թե չստացված կատարումը գնահատողը:

Mephistopheles
10.04.2012, 03:12
Ինձ հեչ դուր չեկավ, որ ես չլսեցի, որ Արթուրը ներողություն խնդրեր։ Նույնիսկ եթե նա չէր ուզում Գիսանեին նեղացնել, իմացավ, որ նեղացրել է, ուրեմն պետք է ներողություն խնդրեր։
Միքսի երգի համար արդեն ասել, ոնց-որ դիտմամբ արած լինեին։

Խնդրել ա, էն օրագրի մեջ կար… ու ասել ա կերգեմ երգդ…

Arpine
12.04.2012, 22:32
Հիմա էլ սկսվեց սուպերսթարցիների «երթը» սերիալներ....

Աթեիստ
13.04.2012, 00:10
Հիմա էլ սկսվեց սուպերսթարցիների «երթը» սերիալներ....

Իսկ սերիալներ չնայողների համար կարելի՞ է մի քիչ մանրամասն։

Arpine
13.04.2012, 00:42
Իսկ սերիալներ չնայողների համար կարելի՞ է մի քիչ մանրամասն։

Ճիշտն ասած չճանաչեցի կոնկրետ ով է,սուպերսթարում երկար կյանք չի ունեցել, բայց այս եթերաշրջանից է, տղա է: «Դժվար ապրուստ» սերիալում էր: Եթե ուզում են հայտնի ու ճանաչված դառնալ, ապա, հավանաբար, շատ ավելի հեշտ ձև է:pardon:

Չամիչ
13.04.2012, 01:19
Ինչպես միշտ այս տարի նույնպես հետեւում եմ Հայ Սուպերսթար նախագծին:

Այս շաբաթ նախագիծը լքեց Արաքսյա Ամիրխանյանը: Անձամբ ես երբեք չէի սպասի, որ Հայ Սուպերսթար նախագծի շրջանակներում կարող է բացահայտվել ժողովրդական երգի վառ կատարող: Իհարկե Արաքսյան էստրադա էլ վատ չի երգում, բայց ինչպես նշեց Լեյլա Սարիբեկյանը, եթե էստրադային ոճում Արաքսյան իր կատարումներում կորուստներ է ունենում, ապա ժողովրդական ոճում նա պատրաստի երգչուհի է:

Մատերի վրա կարելի է հաշվել ժող ասպարեզի այն կատարողներին ովքեր Շերամի գործերը կարող են հաղթահարել: Ժողովրդական երգի ասպարեզում, իսկապես, կա նման կատարողների մեծ պակաս: Հուսով եմ, որ Արաքսյան կշարունակի երգել ժողովրդական ոճում:

Նման կատարումները իսկապես արժանի են մեծ ուշադրության եւ տարածման:

Վերհիշենք Արաքսյաի հրաշալի կատարումը: Տեսահոլովակը ես եմ պատրաստել, հենց այսօր: Տեսահոլովակում ներառել եմ, նաեւ, Մարտիրոս Սարյանի նկարները::)

Խնդրում եմ խիստ ճդատել, սա իմ առաջին տեսահոլովակն է:oy

http://youtu.be/9qEt1MkG37A

Smokie
21.04.2012, 20:07
Վերջին քվեարկության արդյունքները չէի նայել, ներ օնլայն նայեցի ու պետք է ասեմ, ապրի Արթուրը՝ ինքը սկզբից մինչև վերջ իրեն պինդ պահեց ու ժպիտը դեմքին դուրս եկավ նախագծից, ինչն էլ կարելի էր սպասել իր նման ուժեղ անձնավորությունից::hands Որոգայթ երգը նրան շա՜տ հարմար էր:

Որպես հաղթող կուզեի տեսնել Սոնա Ռուբենյանին, եթե անգամ Արթուրը անցներ եզրափակիչ փուլ::)

Rammstein
21.04.2012, 20:13
Ինչպես 4-րդ սուպերստարում, էնպես էլ 5-րդում լավագույն մասնակիցը կիսաեզրափակիչից դուրս ա մնում: :(

Smokie
21.04.2012, 20:18
Ինչպես 4-րդ սուպերստարում, էնպես էլ 5-րդում լավագույն մասնակիցը կիսաեզրափակիչից դուրս ա մնում: :(

Արթուրը հետաքրքիր անհատականություն էր, հետաքրքիր շոու էր, բայց որպես լավ ձայն ունեցողի և հետաքրքիր կատարողի, ես Սոնային եմ հավանում:

unknown
21.04.2012, 22:35
Ինձ թվումա որ ամեն ինչ էլ հնարավորա չնայած Սոնան լավա երգում լավ ձայն ունի,բայց կարողա վերջում Երվանդը հաղթի...

laro
21.04.2012, 22:43
Ինձ թվումա որ ամեն ինչ էլ հնարավորա չնայած Սոնան լավա երգում լավ ձայն ունի,բայց կարողա վերջում Երվանդը հաղթի...
Երվա՞նդը.....ես իրեն էէէէ՜ն ժամանակ դուրս եկող մարդ էի համարում.....բայց դե էս երկու համերգ ա չեմ կարողանում նայել, այլապես կարտահայտվեի....

Rammstein
22.04.2012, 03:00
Արթուրը հետաքրքիր անհատականություն էր, հետաքրքիր շոու էր, բայց որպես լավ ձայն ունեցողի և հետաքրքիր կատարողի, ես Սոնային եմ հավանում:

Կարող ա Արթուրը փայլուն ձայն չունի, չեմ ժխտում, բայց երգիչ լինելու համար լավ ձայն ունենալը ավելի քիչ դեր ա խաղում, քան մի բառով ասած լավ երգելը:
Իսկ կատարման հետաքրքրությունը արդեն սուբյեկտիվ ա: Անձամբ ես Սոնայի որեւէ կատարման մեջ հետաքրքրություն չեմ տեսել, իրա անհատականությունը չեմ տեսել:

Smokie
22.04.2012, 20:20
Երվանդը Էս ինչ ֆալշ ա երգում կրկներգը... Զգացվում ա, որ փորձում ա ուժերից վերը անել...

laro
22.04.2012, 20:22
Ու՜ֆ, սուպերսթարի «ր»-ն մնաց.....Արթուրից հետո անհետաքրքիր ա....

unknown
22.04.2012, 20:53
Իմ համար արդեն հետաքրքիր էլ չի ով կհաղթի որովհետև 2-ն էլ իրանց ոճի մեջ նորմալ երգում եմ համ Սոնան համ Երվանդը...Արթուրն էլ եսօր ևս մեկ անգամ համոզեց որ ինքը արժանի էր հաղթանակի:)

Mephistopheles
22.04.2012, 20:58
Կարգին երգչն էս նախագծում չի կարա հաղթի

unknown
22.04.2012, 21:00
Կարգին երգչն էս նախագծում չի կարա հաղթի
իսկ ի՞նչի:thinkդրա պատասխանը կասեք

Mephistopheles
22.04.2012, 21:45
իսկ ի՞նչի:thinkդրա պատասխանը կասեք
Իսկական երգիչները, կամ արվեստագետները, ունենում են ընդգծված բնավորուություն, անհաշ են ու կոմպրոմիսի համարյա չեն գնում… շատ հարցերում էլ ունեն կոնտրովերսիալ մոտեցումներ…

…և, որն ամենակարևորն է…

… նրանք ոճերի մեջ տենց հեշտությամբ չեն "նավարկում" … ընդհառակը… էսի սիդի փլեյեր չի որ մեջն ինչ սիդի դնես նվագի… շատ հեշտ ա երգչին մտցնել իրա ոճից դուրս հետո ասել որ լավ չես երգում… սա չի կարա չափանիշ լինի… իսկ էն երեխեքը որ հարմարվում են դրան, մեծապես վտանգում են իրենց ինքնությունը որպես երգիչ…

Աթեիստ
22.04.2012, 23:07

Մեֆ ջան, ոճերի մասին խոսելն անիմաստ ա, քանի որ նախագիծը լրիվ պոպ ա։ «Ռոք» էլ որ երգում են, էլի պոպ ա։ Ու նախագիծն էլ հենց պոպ երգիչ ա պատրաստում։ Պոպ երգիչը հանգիստ կարա հաղթի ես նախագծում։
Այ X-Factror-ը էնքանով էր լավ, որ ամեն մեկն իրա ոճում էր (ճասշված ինչ որ անկապ օրերը՝ հայկական երգերի օր, Բիթլերի օր)։

einnA
23.04.2012, 00:01
Ուշադիր չեմ հետևում, կարգին մասնակիցներին չգիտեմ, բայց էնօրը մեկը պնդեց, ու էս կատարումը լավն էր.

http://www.youtube.com/watch?v=hC1GcH7XQcg&feature=relmfu

laro
24.04.2012, 19:37
Ուշադիր չեմ հետևում, կարգին մասնակիցներին չգիտեմ, բայց էնօրը մեկը պնդեց, ու էս կատարումը լավն էր.

http://www.youtube.com/watch?v=hC1GcH7XQcg&feature=relmfu
Ու էս մասնակիցը դուրս մնաց.....անարդար ա... Թեկուզ և չուներ արտասովոր ձայնային տվյալներ, բայց «բեմի մարդ» էր....սխալ էր իր դուրս մնալը :(

Մանուլ
24.04.2012, 20:16
Ու էս մասնակիցը դուրս մնաց.....անարդար ա... Թեկուզ և չուներ արտասովոր ձայնային տվյալներ, բայց «բեմի մարդ» էր....սխալ էր իր դուրս մնալը :(

Հենց լավ էլ արտասովոր ձայնային տվյալներ ունի :): Սկզբից ուղղակի հետաքրքիր կերպար էր, հետո պարզվեց` ահագին յուրահատուկ ձայն ունի:
Սոնան, օրինակ, լավ ձայն ունի, բայց հասարակ ա, ոչ մի յուրահատուկ բան չկա ձայնի մեջ: Ինչ վերաբերում ա Երվանդին, ես սպասում էի, որ ինքը 4-5-րդ համերգից հետո դուրս կգա: Էլի ձայնը վատը չի, բայց մի տեսակ էն չի: Չգիտեմ, ինձ համար միևնույնն ա, թե ով կհաղթի, մեկ ա` դա ոչինչ չի փոխում: Մանավանդ, որ ոչ մեկին էլ ավելի շատ չեմ հավանում:

Mephistopheles
25.04.2012, 03:40
Ու էս մասնակիցը դուրս մնաց.....անարդար ա... Թեկուզ և չուներ արտասովոր ձայնային տվյալներ, բայց «բեմի մարդ» էր....սխալ էր իր դուրս մնալը :(

Սուրեն Առուստամյանն 2 անգամ դուրս մնաց, լավ ա էն մոսկվացի աղջիկը իրա տեղը զիջեց… ինչի՞ մասին ա խոսքը… երևում ա ընտրելը մեր վրա չի գալիս

Մանուլ
25.04.2012, 16:45
Սուրեն Առուստամյանն 2 անգամ դուրս մնաց, լավ ա էն մոսկվացի աղջիկը իրա տեղը զիջեց… ինչի՞ մասին ա խոսքը… երևում ա ընտրելը մեր վրա չի գալիս

Է թող չգա, ի՞նչ ա եղել :): Հիմա Սուրենը ամեն շաբաթ համերգ ա տալիս ակումբներում, էս տարի «Նոր Ալիք» մրցույթում ինքն ա ներկայացնելու Հայաստանը, իսկ Ռաիսայի ու Րաֆֆիի մասին Սուպերսթարի վերջանալուց հետո չեմ լսել:

Մանուլ
25.04.2012, 16:53
Ու ընդհանրապես, ես էն մուգ մաշկով, գանգուր մազերով, Ռուսաստանից եկած տղայի կողմից էի, ու ահավոր հիասթափվեցի, որ իրեն նույնիսկ Wild Card -ի հնարավորություն չտվեցին, ութնյակներից դուրս մնաց :/
Ասենք` ո՞նց կարելի ա Արմեն Մարդանյանին անցկացնել, իսկ էդ տղային` չէ :blin: Հենց առաջին փուլից որոշել էի, որ իրեն եմ ձայն տալու: Ու որ դուրս մնաց, հիասթափվեցի, առանձնապես ուշադիր չեմ էլ հետևել: Ջուլիետտան էր լավը, բայց էդ փուլից իր դուրս գալը ճիշտ էր: Դե, մեկ էլ Արթուրն ա լավը :): Ամեն Սուպերսթարից որ 2 հոգի էլ մնան տեսադաշտում, ընտիր ա :):

Նարե91
25.04.2012, 20:08
Ժող ով ա տեղյակ, երբ ենք իմանալու, թե ով ա հաղթողը?

Smokie
25.04.2012, 20:10
Ժող ով ա տեղյակ, երբ ենք իմանալու, թե ով ա հաղթողը?

Կիրակի օրը;)

laro
25.04.2012, 20:56
Ժող ով ա տեղյակ, երբ ենք իմանալու, թե ով ա հաղթողը?
Դե էս դեպքում ինձ համար մեկ ա....բայց ես էտ Երվանդի հանդեպ, չգիտեմ ինչի, հատուկ հակակրանք ունեմ, չեմ ուզի, որ հաղթի, էնպես ոոոո՜ր....ավելի լավ ա Սոնան....եսիմ է՜ :(

Rammstein
26.04.2012, 01:45
Դե էս դեպքում ինձ համար մեկ ա....բայց ես էտ Երվանդի հանդեպ, չգիտեմ ինչի, հատուկ հակակրանք ունեմ, չեմ ուզի, որ հաղթի, էնպես ոոոո՜ր....ավելի լավ ա Սոնան....եսիմ է՜ :(

Նույնը` ես, բայց հակակրանքս անձնական բնույթի չի, այլ Երվանդի երգելու ոճի հետ կապված: Ուղղակի ներվայնացնում ա: Նախորդ համերգները հաճախ որ կողքից լսում էի, մեկումեջ թվում էր, թե Ռազմիկ Ամյանն ա երգում, ումից ես ալերգիա ունեմ: :{

laro
26.04.2012, 09:04

Իմն էլ անձնական բնույթի չի, ուղղակի էտ իր ռուսականախառը ելևէջները, կերպարը....մտքիս ծայրով չէր էլ անցնում, որ ինքը նախագծում էսքան կմնա, առավել ևս՝ եզրափակչում «կհայտնվի»....բայց դե կյանքն անկանխատեսելի ա, չես կարող ասել,թե ինչ կլինի....

Ամմէ
29.04.2012, 14:38
վերջապես այսօր կիմանանք թե ով է հաղթելու , ուզում եմ ու հուսով եմ որ Սենան է հաղթելու , ես իրեն քվեարկել եմ , կարծում եմ բոլոր սուպեսթարներից ամենալավագույնը ընկերության , համերաշխության առումով 5 է եղել , ու ամենալավ հաղթողն էլ կլինի Սոնան ,;):)եթե նա հաղթի:hands

ARam Grig
29.04.2012, 15:23
Ոչմեկ Արաքսյա Ամիրխանյանի նման ձայն ու բեմային կեցվածք չունի: Ինքն ա հաղթող,ոչ թե ծանոթների նամակների շնորհիվ անցածները!!! Արաքսյան իրա հիասքանչ ձայնով շատ ա առաջ գնալու իր կարիերայում ի տարբերությոն ցանկացած sms-հաղթողի:

Ամմէ
29.04.2012, 15:29
Ոչմեկ Արաքսյա Ամիրխանյանի նման ձայն ու բեմային կեցվածք չունի: Ինքն ա հաղթող,ոչ թե ծանոթների նամակների շնորհիվ անցածները!!! Արաքսյան իրա հիասքանչ ձայնով շատ ա առաջ գնալու իր կարիերայում ի տարբերությոն ցանկացած sms-հաղթողի:ես ձեր կարծիքը չեմ կիսում ,Արաքսյա Սոնայի ձայնը չի կարող ունեալ, ճիշտ է ինքն էլ է լավ երգում բայց Սոան լավագույնն է:):B

Smokie
29.04.2012, 21:55
Այոոոոո:hands

Ապրի Սոնան:bux:

Ամմէ
29.04.2012, 21:58
ուռաաաաաաաաաաաաաաաաաաա կեցցես Սոնաաաաաաաա:hands:hands

unknown
29.04.2012, 22:20
հաջորդ սուպերսթարին Սուրոյի նման Արթուրնա գալու որպես չճանաչված սուպերսթար բայց լավ երգիչ:)

Սոնանել ապրի,բայց Երվանդը մեղք էր տխրել էր:(

Ամմէ
29.04.2012, 23:24
հաջորդ սուպերսթարին Սուրոյի նման Արթուրնա գալու որպես չճանաչված սուպերսթար բայց լավ երգիչ:)

Սոնանել ապրի,բայց Երվանդը մեղք էր տխրել էր:(հա ճիշտ ես լացը համարյա գալիս էր:( , դե հիմա վոչինչ Սոնան իրոք արժանի էր;)

laro
30.04.2012, 08:28
հա ճիշտ ես լացը համարյա գալիս էր:( , դե հիմա վոչինչ Սոնան իրոք արժանի էր;)
Իրա ի՞նչն էր արժանի.....ես քո հետ համաձայն չեմ....

Smokie
30.04.2012, 15:01
Կարո՞ղ եք ինձ ասել, թե Սուրեն Առուստամյանը երեկ ո՞ր երգը կատարեց: Ինձ թվում է Led Zeppelin-ից էր:think

Գալաթեա
30.04.2012, 23:17
Կարո՞ղ եք ինձ ասել, թե Սուրեն Առուստամյանը երեկ ո՞ր երգը կատարեց: Ինձ թվում է Led Zeppelin-ից էր:think

Երգը կոչվում է Hoochie Coochie Man.
Այն պարզապես չէր կարող կատարել Զեփը, քանի որ սարերի ու ձորերի տարբերություն կա ոճի, Սմոքի ջան :)
Երգը գրվել է 1954 թվին՝ Ուիլլի Դիքսոնի կողմից, առաջին անգամ կատարել է Մադդի Ուոթերսը:

http://www.youtube.com/watch?v=fQ4NFsw4bOU&feature=related

Իրենից հետո երգը կատարել են բազմաթիվ բլյուզի վարպետներ, որոնց թվում՝ Չակ Բերի, Բի Բի Կինգ, Էտտա Ջեյմս և Էրիք Քլեփթոն, որի երգած ոճով էլ հենց կատարեց Սուրենը:

http://www.youtube.com/watch?v=CXxTX9Tbh6U

Smokie
01.05.2012, 13:54

Շատ շնորհակալություն:) Երկրորդ հավանական տարբերակը Բի Բի Քինգն էր :)