PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնվեց Գեան



E-la Via
12.02.2012, 00:06
Ծնվեց Գեան


http://www.artinternationalwholesale.com/artwholesale/images/Subject/Flowers/Reproduction-Oil-Paintings-Flowers039.jpg


Ըստ հունական առասպելաբանության` Գեան ծնունդ տվող աստվծաուհի էր, բայց այսօր ծնվել է մեր Գեան:
Ինձ համար մի ուժեղ անհատականություն, որը խորը զգացող, նուրբ հոգու տեր մարդ է: Նրա դիպուկ, բանիմաց, միշտ տեղին , հումորով համեմված խոսքը շատ բան է ասում իր մասին:

Ծով , ա՜յ Ծով, շնորհավոր ծնունդդ:love:
Այս ընթացքում, համոզված եմ, սիրվել ես շատ ակումբցիների կողմից, զբաղեցրել ես քո ուրույն տեղն այստեղ: Քու ուրույն տեղն ունես նաև իմ սիրտում: Հիշո՞ւմ ես չէ էն երազը: Շատ եմ ուզում, որ էդ սեղանի շուրջ բաժակ բարձրացնենք ոչ թե մի, այլ երկու աստվածուհիների համար:

Քեզ ամենայն լավն ու բարին եմ մաղթում, բայց ամենից առաջ թող Նարուն քեզ Սիրո ափ հանի ու թող այդ ափին ամենուր նշմարվեն ամուր գցված երջանկության ոտնահետքերը:

Շնորհավո՜ր :kiss :

VisTolog
12.02.2012, 00:14
Էն ում ծնունդնա՜...

Շնորհավոր Գեա ջան: Թող հարուստ հիվանդներդ շատ լինեն ու հանկարծ շառ չլինեն:D :))

Անունդ էլ իմացանք վերջապես::))

Freeman
12.02.2012, 00:20
Շնորհավո՜ր, ցանկանում եմ անձնական երջանկություն ու հեշտ բուժվող, բայց հետաքրքիր հիվանդներ :)

Lusinamara
12.02.2012, 00:21
Ապրի Գեան :love Շնորհավոր, շնորհավո՜ր :)

einnA
12.02.2012, 00:31
Ծով ջան շնորհավորում եմ :flower

մի տեսակ հարազատության զգացում ունեմ քո նկատմամբ :aha
հուսով եմ` դեռ էլի կհանդիպենք :)

Claudia Mori
12.02.2012, 00:42
Գեա ջան շնորհավորում եմ, սիրում եմ անհատականությունների, դու էլ հաստատ այդպիսին ես ու քանի որ երազանքներիդ ու ցանկություններիդ մասին գրառումներիցդ չեմ կարող գուշակել, թող կատարվի քո ամենաթաքուն ու նվիրական երազանքը ծննդյանդ առթիվ:)

My World My Space
12.02.2012, 00:44
Ծո՜վը... :love
Նենց բարի ու տրամադրող անձնավորություն ա, որ չսիրել չես կարա... :)
Երկու անգամ եմ տեսել Ծովին ու հմայվել եմ իրենից ճառագող անմիջականությամբ, հանգիստ, տեղ-տեղ նաև առտնին, բայց միշտ իր բաձրության վրա...

Ծով ջան քեզ լիքը երջանկություն եմ մաղթում, ու միշտ տենց լավը մնալու ուժ... :flower

հովարս
12.02.2012, 00:48
:rose:rose:roseՇնորհավորում եմ Գեա ջան, Բարի Տարեդարձ:rose:rose:rose:rose

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=-EScc9B55vc#!

Ժունդիայի
12.02.2012, 00:50
Ծով ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տոնի առիթով: Ուղղակի կասեմ, որ շատ լավն ես: Ապրե´ս, որ ծնվել ես: :love

Chuk
12.02.2012, 01:12
Գեա ջան, սրտանց շնորհավորում եմ :redhat

Valentina
12.02.2012, 01:14
Շնորհավոր Գեա ջան :rose

Ուլուանա
12.02.2012, 02:11
Շնորհավորում եմ, Գեա ջան, ու միանում բարեմաղթանքներին :)։

Ներսես_AM
12.02.2012, 02:32
Շնորհավոր Գեա ջան, լավ–լավ բաներ ու ակումբում երկար մնաս :)

Moonwalker
12.02.2012, 10:59
Շնորհավոր, լա՛վ ակումբի:;)

yerevanci
12.02.2012, 11:51
Շնորհավոր ;)

Arpine
12.02.2012, 11:56
Շնորհավորում եմ Գեա ջան:flower

Ձայնալար
12.02.2012, 12:14
Շնորհավորում եմ, Ծովինար ջան :flower

Monk
12.02.2012, 12:16
Լավ եք արել, որ ծնվել եք, շնորհավորում եմ :)

_Հրաչ_
12.02.2012, 12:42
Շնորհավոր :)

Աթեիստ
12.02.2012, 13:21
Շնորհավոր։ Հաճելի է շփվել նման ադեկվատ մարդկանց հետ ։)

Smokie
12.02.2012, 13:23
Շնորհավորում եմ Գեա ջան:flowerՍիրում եմ քո հետաքրքիր, յուրահատուկ գրառումները:love

Agni
12.02.2012, 13:47
Ես էլ եմ սրտանց միանում բարեմաղթանքներին Գեա ջան::) Ծնունդդ շնորհավոր

Արևհատիկ
12.02.2012, 13:56
Շնորհավոր ծնունդդ, Գեա ջան :flower

way-ը ամեն ինչ ասեց, մեզ ասելիք չթողեց :))

Մինա
12.02.2012, 14:15
Գեա ջան Ակումբում առաջինն էիր,որ ցույց տվեցիր համակրանքդ իմ հանդեպ ու միակը ,ում համար բարեբախտաբար կարողացա մնալ Ակումբում:Շնորհակալ եմ հոգիս այդքան լավ վերաբերմունքիդ համար:Մեծ սիրով միանում եմ շնորհավորողներին ջանս:Թող քեզ հասանելիք երջանկությունն ու հաջողությունները կյանքում ուղիղ համեմատական լինեն բարությանդ ու հուգուդ գեղեցկությանը:

http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRMPCxXnvC6E_aXiOz8aMzBtCAsJJfyO0oQSI2AmNB0hhlr1RSPk8PcrTgtFw

Mark Pauler
12.02.2012, 16:09
Աաաահ..... առանց ձեռս բաժակ վերցնելու չեմ կարում բան ասեմ:
Շնորհավոր :love
Համբերի, հեսա կնստենք սեղանի շուրջ, կլցնեմ ու...:drinks ... ու ելույթ կունենամ մի բոլ :)) Լիքը կասեմ... Կասեմ, որ սիրում եմ քեզ շատ, ուզում եմ քեզ միշտ ուրախ ու երջանիկ տեսնեմ, որ ուզում եմ բոլոր նպատակներդ կատարվեն ու երազանքներդ իրականան, կասեմ,որ ավելին եմ ուզում, քան կարող եմ բառերով արտահայտեմ...
Էս ոնց որ ստացվեց հա՞ բաժակի փոխարեն կոմպի մկնիկը ձեռիս մեջ վերցրած :))

Ռուֆուս
12.02.2012, 16:15
Շնորհավո՜ր, Ծովինար ջան :flower

unknown
12.02.2012, 17:20
ՇՆՈՐՀԱՎՈՐ:)

laro
12.02.2012, 17:58
Էս ինչ սիրուն խոսքեր էին քեզ ուղղված.... Գեա ջան, քո հետ ծանոթ չեմ, բայց արդեն պատկերացում կազմեցի :) Շնորհավորում եմ, միշտ էսքան բարի ու լավ խոսքեր ուղղեն հասցեիդ :)

John
12.02.2012, 18:06
Շնորհավոր էղնի :)

Ֆոտոն
12.02.2012, 18:26
Շնորհավորում եմ, Գեա ջան: :)

Kanamar
12.02.2012, 19:53
Սրտանց շնորհավորում եմ:

ars83
12.02.2012, 20:23
Գեա ջան, շնորհավորո՛ւմ եմ: :bux:
Նոր և հետաքրքիր ձեռնարկումներ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլոր ոլորտներում:

Քանի որ դասական երաժշտության նկատմամբ անտարբեր չես, մի փոքր «նվեր», հուսով եմ՝ դուր կգա:


http://www.youtube.com/watch?v=hhLAYbVR_JA

aragats
12.02.2012, 21:00
:)Շնորհավոր, նպատակների իրականացում::)

Meme
12.02.2012, 22:06
Իմ ամմենասիրելի բժշկուհու, ակումբի նուրբ ու քնքուշ բժշկուհու ծննդյան օրը շնորհավոր թող լինի:bux:...Գեա ջան շնորհավոոոոոոոր....
Երջանկությունդ՝ իմ տեսած քո նկաների նման, թող միշտ հետևիցդ վազի, քեզ երբեք մենակ չթողնի՜....
Թող սրտիդ զարկերը ուրախությամբ արագ լինեն էդ եկած մեծ երջանկությունից:love...
Թող սրտիդ նվիրական էն ջերմությամբ իղձը ամենաշուտը իրականանա;)....
Ու միշտ հպարտանանք քեզանով:hands, ես որ միշտ եմ հպարտացել, ինչքան ժամաանկ, որ ճանաչել եմ:kiss...
Պաչիկ քնքուշ բժկուհուն Մեմեյից...

Ambrosine
12.02.2012, 23:04
Շնորհավո՜ր :flower:

Rammstein
13.02.2012, 01:15
Շնորհավոր, Գեա ջան: :)

Գեա
13.02.2012, 11:09
Ծով , ա՜յ Ծով, շնորհավոր ծնունդդ :love:
Այս ընթացքում, համոզված եմ, սիրվել ես շատ ակումբցիների կողմից, զբաղեցրել ես քո ուրույն տեղն այստեղ: Քու ուրույն տեղն ունես նաև իմ սիրտում: Հիշո՞ւմ ես չէ էն երազը: Շատ եմ ուզում, որ էդ սեղանի շուրջ բաժակ բարձրացնենք ոչ թե մի, այլ երկու աստվածուհիների համար:

Քեզ ամենայն լավն ու բարին եմ մաղթում, բայց ամենից առաջ թող Նարուն քեզ Սիրո ափ հանի ու թող այդ ափին ամենուր նշմարվեն ամուր գցված երջանկության ոտնահետքերը:

Շնորհավո՜ր :kiss :
Շնարհակալ եմ Վեյ ջան այս գեղեցիկ նվերի համար:Հիմա պատմեմ, թե ինչպես հայտնաբերեցի բացածդ թեման, մտա, որ անկապում անկապ գրառում անեմ , մեկ էլ տեսնեմ անցուդարձում եմ հայտնվել:Սկզբում շփոթմունքից ակումբից դուրս փախա, հետո որոշ ժամանակ նորից մտա ու.... վայ Վեյ ջան , ախր դու չգիտես է~, ես լացկանի մեկն եմ , ու դու ինձ մի լավ լացացրեցիր ծնունդիս օրով:))
Երազս հիշում եմ , քեզ որպես գաղտնիք ասեմ, որ իմ երազները իրական դատնալու միտում ունեն, այնպես որ հաստատ խմելու ենք, ու դա դեռ քիչ է ամբողջ ակումբն եմ գլխիդ հավաքելու , այնպես որ պատրաստվիր...:love





Շնորհավո՜ր, ցանկանում եմ անձնական երջանկություն ու հեշտ բուժվող, բայց հետաքրքիր հիվանդներ :)
Ֆրիմեն ջան ոնց ասացիր...))
փոխադարձաբար...

Ծո՜վը... :love
Նենց բարի ու տրամադրող անձնավորություն ա, որ չսիրել չես կարա... :)
Երկու անգամ եմ տեսել Ծովին ու հմայվել եմ իրենից ճառագող անմիջականությամբ, հանգիստ, տեղ-տեղ նաև առտնին, բայց միշտ իր բաձրության վրա...

Ծով ջան քեզ լիքը երջանկություն եմ մաղթում, ու միշտ տենց լավը մնալու ուժ... :flower
Վորլդ ջան այնքան շնորհակալ եմ Մարկին, որ ինձ մի օր ձոռով շառով հանդիպման բերեց:Այ հենց այդ օրը դարձավ բեկումնային , մինչև այդ, ակումին մի տեսակ մատերի արանքով էի նայում...բայց այդ օրը այն մի քանի ակումբցիներին տեսնելով, հասկացա, որ ..."ակումբ ակումբ մինչև վերջ"::))

Գեա
13.02.2012, 11:13
Էն ում ծնունդնա՜...

Շնորհավոր Գեա ջան: Թող հարուստ հիվանդներդ շատ լինեն ու հանկարծ շառ չլինեն:D :))
նամյոկդ հասկացա;)


Անունդ էլ իմացանք վերջապես::))
Դե ախր դա հո գաղտնիք չէր:
Վիստ ջան շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ակումբում դժվար օրերին կողքիս ես եղել. չեմ մոռանում...:oy

Գեա
13.02.2012, 11:19
Շնորհավոր Գեա ջան :rose


Շնորհավոր Գեա ջան, լավ–լավ բաներ ու ակումբում երկար մնաս :)


Շնորհավոր ;)
Էրեխեք ջան շատ շնորհակալ եմ

murmushka
13.02.2012, 11:22
Շնորհավորում եմ, մաղթում եմ երջանկություն և հաջողություն թե անձնական և թե մասնագիտական ոլորտում

Գեա
13.02.2012, 11:26

Ապրի Գեան :love Շնորհավոր, շնորհավո՜ր :)

Լավ եք արել, որ ծնվել եք, շնորհավորում եմ :)
շնորհակալ եմ,
ասում եք լավ եմ արե՞լ, որ ծնվել եմ , ճիշտն ասած դրա մեջ ես դեր կամ մեղք չունեմ:D , մամաս պապաս նախօրոք իմ կարծիքը չեն հարցրել, բայց ես ոնց որ իրենցից շնորհակալ եմ;)

Գեա
13.02.2012, 11:32
Ծով ջան շնորհավորում եմ :flower

մի տեսակ հարազատության զգացում ունեմ քո նկատմամբ :aha
հուսով եմ` դեռ էլի կհանդիպենք :)
einnA (http://www.akumb.am/member.php/23482-einnA)ջան այն քիչ ակումբցիներից ես, որին տեսել եմ իրական կյանքում էլի Մարկի պնդմամբ, ու մեծ հաճույք եմ ստացել: Հետաքրքիր աուրա ունես, անպայման էլի կհանդիպենք , ես դա խոստանում եմ, ու այս անգամ նախաձեռնությունը իմը կլինի...:love

Գեա
13.02.2012, 11:39
Գեա ջան շնորհավորում եմ, սիրում եմ անհատականությունների, դու էլ հաստատ այդպիսին ես ու քանի որ երազանքներիդ ու ցանկություններիդ մասին գրառումներիցդ չեմ կարող գուշակել, թող կատարվի քո ամենաթաքուն ու նվիրական երազանքը ծննդյանդ առթիվ:)
Կարինե ջան հատուկ ու վերամբարձ երազանքներ չկան, կանացի երջանկություն եմ երազում, էդքան բան, բանալ, բայց շատ կարևոր հանագամանք ցանկացած աղջկա ու կնոջ համար, նույնն էլ քեզ եմ ցանկանում:love


Ծով ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տոնի առիթով: Ուղղակի կասեմ, որ շատ լավն ես: Ապրե´ս, որ ծնվել ես: :love
Ռաֆ դե դու գիտես, որ քո հանդեպ թուլություն ունեմ , գրառումներդ մի այլ կարգի եմ սիրում ու սպասում...մեկ -մեկ էլ էն քաղքենու կերպարում, որ հանակարծ ինձ չեմ հայտնաբերում , ոտից գլուխ գետինն եմ մտնում, Ժունդիայի տղա, այնպես ես արել էլ վարսավիրանոց չեմ գնում ... :D

Գեա
13.02.2012, 11:44
:rose:rose:roseՇնորհավորում եմ Գեա ջան, Բարի Տարեդարձ:rose:rose:rose:rose
շնորհակալ եմ...
Հովարս:love...քեզնով եմ իմացել, թե իրական հավատք ունեցող մարդը ինչպիսի բարություն ու միաժամանակ ինչպիսի ուղղմտություն ու պայքարի ուժ է ունենում...Խոնարհվում եմ.այսպես որ շարունակվի էվոլյուցիոն տեսությունը լրիվ կծալեմ կդնեմ մի կողմ ...:))

Գեա
13.02.2012, 11:50
Գեա ջան, սրտանց շնորհավորում եմ :redhat
Թագավորն ապրած կենա : Король
Շնորհակալ եմ հատկապես սրտանցի համար...

Շնորհավորում եմ, Գեա ջան: :)
Ապրես Ֆոտոն ջան:love

Գեա
13.02.2012, 12:03
Շնորհավորում եմ, Գեա ջան, ու միանում բարեմաղթանքներին :)։
շնորհակալ եմ Ուլուանա,
քանի առիթ է բացվել ասեմ.գրառումներիդ մեջ այնքան հանգստություն, բայց միաժամանակ հաստատակամություն եմ զգում, շատ հարգում եմ հոգեկան նման հավասարակշռության հասած մարդկանց :)

Գեա
13.02.2012, 12:05
Շնորհավոր, լա՛վ ակումբի:;)
հարգանքներիս հավաստիքը:)

Գեա
13.02.2012, 12:08
Շնորհավորում եմ Գեա ջան:flower


Շնորհավոր :)


Շնորհավոր ծնունդդ, Գեա ջան :flower

way-ը ամեն ինչ ասեց, մեզ ասելիք չթողեց :))


ՇՆՈՐՀԱՎՈՐ:)


Էս ինչ սիրուն խոսքեր էին քեզ ուղղված.... Գեա ջան, քո հետ ծանոթ չեմ, բայց արդեն պատկերացում կազմեցի :) Շնորհավորում եմ, միշտ էսքան բարի ու լավ խոսքեր ուղղեն հասցեիդ :)
Շատ-շատ- շա~տ զգացված եմ:oy

Գեա
13.02.2012, 12:11
Շնորհավորում եմ, Ծովինար ջան :flower
շնորհակալ եմ Ձայնալար ջան, հումորդ անսպառ:))

Գեա
13.02.2012, 12:12
Շնորհավոր։ Հաճելի է շփվել նման ադեկվատ մարդկանց հետ ։)
Փոխադարձ :)

Գեա
13.02.2012, 12:15
Շնորհավորում եմ Գեա ջան:flowerՍիրում եմ քո հետաքրքիր, յուրահատուկ գրառումները:love
Ես էլ քո բարի գրառումներ եմ սիրում Սմոքի ջան:)
շնորհակալ եմ շնորհավորանքի ու ջերմ խոսքերի համար ))

Գեա
13.02.2012, 12:17
Ես էլ եմ սրտանց միանում բարեմաղթանքներին Գեա ջան::) Ծնունդդ շնորհավոր
շնորհակալ եմ
Ագնի ջան մի գաղտնիք բացեմ,դու առաջին մարդն ես ակումբում,որ ինձ նամակ է գրել:Ես այն չստացված Ագնին եմ, որ Գեա դարձավ:)

Գեա
13.02.2012, 12:21
Գեա ջան Ակումբում առաջինն էիր,որ ցույց տվեցիր համակրանքդ իմ հանդեպ ու միակը ,ում համար բարեբախտաբար կարողացա մնալ Ակումբում:Շնորհակալ եմ հոգիս այդքան լավ վերաբերմունքիդ համար:Մեծ սիրով միանում եմ շնորհավորողներին ջանս:Թող քեզ հասանելիք երջանկությունն ու հաջողությունները կյանքում ուղիղ համեմատական լինեն բարությանդ ու հուգուդ գեղեցկությանը:

http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRMPCxXnvC6E_aXiOz8aMzBtCAsJJfyO0oQSI2AmNB0hhlr1RSPk8PcrTgtFw
շնորհակալ եմ
Մինա ջան ցավոք միշտ չէ ,որ կարողանում եմ բարի լինել,այդ անգամը չեմ հիշում, բայց փաստորեն լավ է ստացվել,որովհետև արդյունքում լավ ընկեր եմ ձեռք բերեել:love:

Գեա
13.02.2012, 12:23
Շնորհավո՜ր, Ծովինար ջան :flower


Շնորհավոր էղնի :)
Ձեզ ճանաչելուց հետո սկսել եմ ափսոսալ , որ Գյումրեցու արյուն չունեմ , շարունակում եմ արմատներս փորփրել , մեկ էլ տեսար մի տեղից մի լեննականսկի գեն հայտնաբերեցի...:))

Գեա
13.02.2012, 12:26
Սրտանց շնորհավորում եմ:


:)Շնորհավոր, նպատակների իրականացում::)


Շնորհավո՜ր :flower:


Շնորհավոր, Գեա ջան: :)
Շատ ապրեք,
Արագած, էս ուր ես կորել::angry( ավել- պակաս կներես:oy)

Գեա
13.02.2012, 12:32
Գեա ջան, շնորհավորո՛ւմ եմ: :bux:
Նոր և հետաքրքիր ձեռնարկումներ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլոր ոլորտներում:

Քանի որ դասական երաժշտության նկատմամբ անտարբեր չես, մի փոքր «նվեր», հուսով եմ՝ դուր կգա:


http://www.youtube.com/watch?v=hhLAYbVR_JA
Ապրես Արս ջան , չնայած փաստագրված ու վավերացված ընկերներ չենք, բայց ես քեզ ու ԿԳԴին իմ ընկերների ցուցակ եմ մտցրել, ես ձեզ շատ սիրում եմ:love

Գեա
13.02.2012, 12:34
Իմ ամմենասիրելի բժշկուհու, ակումբի նուրբ ու քնքուշ բժշկուհու ծննդյան օրը շնորհավոր թող լինի:bux:...Գեա ջան շնորհավոոոոոոոր....
Երջանկությունդ՝ իմ տեսած քո նկաների նման, թող միշտ հետևիցդ վազի, քեզ երբեք մենակ չթողնի՜....
Թող սրտիդ զարկերը ուրախությամբ արագ լինեն էդ եկած մեծ երջանկությունից:love...
Թող սրտիդ նվիրական էն ջերմությամբ իղձը ամենաշուտը իրականանա;)....
Ու միշտ հպարտանանք քեզանով:hands, ես որ միշտ եմ հպարտացել, ինչքան ժամաանկ, որ ճանաչել եմ:kiss...
Պաչիկ քնքուշ բժկուհուն Մեմեյից...
Մեմե ջան շատ զգացված եմ , հատկապես նրա համար, որ ինձնով հպարտանում ես, նշանակում է հոգումդ տեղ ունեմ, ու դա փոխադարձ է :love

Գեա
13.02.2012, 12:36
ՄԻ վերջին գրառում էլ անեմ ու վազեմ գործերով:))
Արեա ջան քեզ զգացի այս էջում սկզբից մինչև վերջ, էլ բան չեմ ասում , շատ զգացված եմ :love

Ameli
13.02.2012, 12:55
Շնարհավորում եմ, Գեա ջան :flower

Varzor
13.02.2012, 13:54
Շնորհավորում եմ
Լինես երջանիկ ու միշտ ծաղկուն :)

Լուսաբեր
13.02.2012, 14:29
Շնորհավորում եմ ծնունդդ Գեա ջան:flower, միանում բարեմաղթանքներին ու ցանկանում, որ դրանք բոլորը կատարվեն: Կենացդ :drinks

keyboard
13.02.2012, 14:40
Շնահավոր, լավ-լավ բան-ման էլի․․․

Նարե91
13.02.2012, 19:53
Գեա ջան, շնորհավորում եմ, անսահաման երջանկություն եմ մաղթում.... զգում եմ, որ շատ մեծ սիրտ ունես ու թող որ քո այդ մեծ սրտի չափով Աստված քեզ տա այն, ինչի կաիրքն ամենաշատն ես զգում :kiss

Էլիզե
13.02.2012, 20:06
Շնորհավորում եմ :kiss

Skeptic
13.02.2012, 20:28
Շնորհավոր: :)

Yevuk
13.02.2012, 23:56
Շնորհավորում եմ: Հասնեք Ձեր բոլոր նպատակներին: :)

ՆանՍ
14.02.2012, 02:39
Ծովինար ջան, սրտանց շնորհավորում եմ ծնունդդ, առողջ լինես միշտ ու երջանիկ, որ հիվանդներին բուժելու քո առաքելությունը լավ ու ճիշտ կատարես, գրկում ու համբուրում եմ քեզ, կենացդ...:flower:kiss:drinks