Դիտել ողջ տարբերակը : Գարունն է գալիս
Ուլուանա
24.02.2007, 14:31
Քանի որ գարունն արդեն մոտ է, ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ այս բանաստեղծությունը... :oy
ԳԱՐՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ
Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:
Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն ասես գույնը գցել է:
Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:
Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:
Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
2005թ
Ան, էս բանաստեղծությունդ կարդալիս գարնան հոտ զգացի :oy :
Լավն էր, բայց ինչ-որ բան դուրս չեկավ, չեմ կարող բացատրել… Միգուցե իմ վիճակից ա տենց:think …
Բանաստեղծությունից գարնան հոտ իրոք իրոք զգացվեց,բայց չգիտես ինչու նայում եմ դուրս,տեսում եմ ձյուն է գալիս…
Գարունի հոտը գալիսա, բայց լաաաավ հերվից:D
Հլա որ մեծ-մեծ ձյունա գալի.:(
CactuSoul
24.02.2007, 16:52
…ուզում եմ քեզ ամուր գրկել ու պաչիկ անել:oy , Ան ջան:kiss … Իմ սիրտն էլ սկսեց անհանգստանալ գարնան սպասումից:love …
Շատ գեղեցիկ էր գրված:) միայն ինձ թվում է սիրահարված չես եղել, թե չէ մի քիչ ռոմանտիզմն ավելի շատ կլիներ ու էլ ավելի գեղեցկություն կտար բովանդակությանը;)
Գարնան բուրմունքը հիմա
Սար ու ձորեր է բռնել:
-Ինչ որ բան ես ցանկանում,
Թե ինչ՜ չես էլ հասկանում
Ու չես կարող ըմբռնել:
Կարծես բացել է դռներ,
Ներս առնել է ցանկանում:
Գարունն իր պաղ ու տաքուկ
Շունչն է օդում տարածել:
–Ինչ-որ ձայն է քեզ կանչում,
Ձայն, որ չես ճանաչում
Ու չես կարող ճանաչել…
Գուցե հենց դա են կոչել
Անմեկնելի զգացում…
Նորից իմ փոխարեն Սևակն է ասել:)
Քանի որ գարունն արդեն մոտ է, ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ այս բանաստեղծությունը... :oy
ԳԱՐՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ
Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:
Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն ասես գույնը գցել է:
Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:
Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:
Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
2005թ
Շատ պուպուշն էր…
Ինձ դուր եկավ, հատկապես,որ ես էդ բիձուն վաղուց եմ ուզում հրաժեշտ տալ…:)
Մերսի Գարունի համար…:love
Լավն էր, իմ դուրը եկավ։:)
Գիտես, չէ՞, եթե ես այս բանաստեղծությունը ինձ ցույց տաին առանց ասելու, թե ով է հեղինակը, ես գլխի կնկեի, որ այն քո գրածն է։ :P Քեզ առանձին կասեմ, թե ինչու։;) :oy
Հալվեցին վերջին ակորդները ձյան
Եվ քար լռությունը դարձավ թիթեռ,
Բացիր հոգուդ ներկապնակը՝ մարդ,
Գարուն է ու սեր........