PDA

Դիտել ողջ տարբերակը : Մէկ կադր 2012



Heqim
10.02.2012, 14:07
"ՄԷԿ ԿԱԴՐ" 2012, 10րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն
հայտերի ընդունում

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԼՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱԴՐՎԱԾ ԼԻՆԵՆ 2010 ՀՈՒՆՎԱՐԻ ՄԷԿԻՑ ՍԿՍՅԱԼ:

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը (առանց տիտրերի) պետք է լինի մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով
երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր
պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս. կադրի սկզբում` 10 վրկ.
տևողությամբ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման,
անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 40 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր,
կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:
ՙ
ՄԷԿ ԿԱԴՐ ՖՈՐՈՒՄ
Փառատոնի նախընտրական փուլը չհաղթահարած, սակայն Փառատոնի կարծիքով քննարկման
արժանի ֆիլմերի տարածք: Ֆիլմերը ներգրավվում են ֆորումում հեղինակի համաձայնության
պարագայում:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
------------------------------------------------------------------------
ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված լավագույն կադրին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմներ
------------------------------------------------------------------------
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
տրվում է մրցույթում ներկայացված լավագույն ֆիլմին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմ
------------------------------------------------------------------------
ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - դիպլոմ
տրվում է մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերից լավագույնին`
բաց քվեարկության արդյունքում
-------------------------------------------------------------------------
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ներկայացված ֆիլմերից լավագույնին
-----------------------------------------------------------------------
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԿՐԱՆՔ - դիպլոմ
տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված ֆիլմերից լավագույնին
------------------------------------------------------------------------
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

տրվում է գործընկերների կողմից մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերին:


----------------------------------
Լրացման թերթիկը և պայմանները կարող եք գտնել >այստեղ (http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1109/)<

Լրացրած հայտը ֆիլմի հետ ներկայացնելու վերջնաժամկետն է` Ապրիլ 20, 2012
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3, 0010 Երևան, Հայաստան
T: (+37410) 568225, 568325 F: (+37410) 560216
E: [email protected]

Heqim
12.03.2012, 16:22
53990

Մէկ րոպե և կարճ ֆիլմերի հայտագրումը շարունակվում է: Շտապեք նարկայացնել ձեր ֆիլմը նշված անվանակարգերում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է Ապրիլի 20-ը:

Մանրամասների համար կարող եք

1. գրել [email protected] Էլ.հասցեին
2. զանգահարել 56.83.25 / կինոյի բաժին
3. ուղղակի գալ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն / ՆՓԱԿ / կինոյի բաժին

Աշխատում ենք ժ. 11:00-17:00, բացի կիրակի, երկուշաբթի օրերից:
Հասցեն` Փավստոս Բյուղանդ 1/3 / Վերնիսաժի հարևանությամբ:

Օն լայն հայտերը բեռնելու համար սեղմիր >ԱՅՍՏԵՂ< (http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1109/)

53990

Lianik
15.04.2012, 10:17
http://www.youtube.com/watch?v=PhW_jl6zY2k
...